Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Սպիտակ տանը հայտարարել են, որ ապացույցներ չունեն Իսրայելի դեմ հարձակմանն Իրանի մասնակցության մասին
 |armenpress.am|

Սպիտակ տանը հայտարարել են, որ ապացույցներ չունեն Իսրայելի դեմ հարձակմանն Իրանի մասնակցության մասին |armenpress.am|

armenpress.am: Վաշինգտոնը չունի Իսրայելի դեմ հարձակումներին Իրանի մասնակցության ապացույցներ: Այս մասին MSNBC հեռուստաալիքի եթերում հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք չունենք հստակ հետախուզական տվյալներ կամ ապացույցներ, որոնք մատնանշում են կոնկրետ այս գործողությանը Իրանի անմիջական մասնակցությունը», - ասել է Քիրբին։ Նա հավելել է, որ Իրանը «վաղուց աջակցում է ՀԱՄԱՍ-ին և տարածաշրջանում ահաբեկչական այլ կազմակերպություններին»՝ տրամադրելով տարբեր միջոցներ, վերապատրաստելով նրանց։ Այդ առումով, ըստ Քիրբիի, «Իրանն, անշուշտ, մեղսակից է», բայց այս հարձակումների վերաբերյալ ԱՄՆ-ն «ոչինչ չունի»: Պաշտոնյային հարցրել են՝ արդյոք Իրանի մասնակցության ապացույցներ ունենալու դեպքում Միացյալ Նահանգները կրկին կսառեցնի մոտ 6 միլիարդ դոլարի չափով իրանական ակտիվները, որոնք վերջերս ապասառեցրել է գերիների փոխանակման գործարքի շրջանակներում: «Ես չեմ ցանկանում շատ առաջ ընկնել որևիցե քաղաքական որոշումների վերաբերյալ: Մենք չունենք որևէ տվյալ կամ ապացույց, որը կմատնանշեր Իրանի անմիջական մասնակցությունը հարձակումներին: Մենք, իհարկե, կուսումնասիրենք այդ հարցը», - ասել է նա՝ հավելելով, որ ըստ գործարքի պայմանների` Իրանն այդ միջոցները կարող է օգտագործել բացառապես մարդասիրական նպատակներով: Ավելի վաղ Associated Press գործակալությանը տված հարցազրույցում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Ալի Բարաքեն հայտնել էր, որ Գազայում շատ փոքր թվով՝ 5-6 հրամանատարներ գիտեին Իսրայելի վրա հարձակման մասին, իսկ Իրանը և «Հեզբոլլահ» կազմակերպությունը դրա մասին տեղյակ չէին։ Բարաքեն հերքել է այն հաղորդումները, թե Իրանի անվտանգության ուժերն օգնել են պլանավորել հարձակումը անցյալ շաբաթ Բեյրութում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
13:33 - 10 հոկտեմբերի, 2023
Իրանի արտգործնախարարը Բորելի հետ քննարկել է պաղեստինաիսրայելական վերջին սրացումը՝ դատապարտելով Արևմուտքի դիրքորոշումը
 |armenpress.am|

Իրանի արտգործնախարարը Բորելի հետ քննարկել է պաղեստինաիսրայելական վերջին սրացումը՝ դատապարտելով Արևմուտքի դիրքորոշումը |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀԱՄԱՍ-ի վերջին հարձակումները համարել է պատասխան «վերջին ամիսներին պաղեստինի ժողովրդի դեմ» Իսրայելի գործողություններին։ IRNA գործակալության փոխանցմամբ այդ մասին Աբդոլլահիանը հայտնել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում։ «Այն, ինչ (խմբ․՝ պաղեստինյան) դիմադրությունն անում է այսօր, (խմբ․ Իսրայելի վարչապետ Բենյամին) Նեթանյահուի և սիոնիստական ռեժիմի կողմից վերջին ամիսներին պաղեստինցի ժողովրդի դեմ ծայրահեղ և անմարդկային գործողությունների պատասխանն է», - ասել է Աբդոլլահիանը։ Նա նաև արևմտյան երկրներին մեղադրել է «պաղեստինցիների դեմ իսրայելական իշխանությունների համակարգված հանցագործությունների նկատմամբ» անտարբերության մեջ։ Իրանի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել միջազգային հանրությանը՝ պաշտպանել պաղեստինցիների իրավունքները: Ըստ հրապարակման՝ Բորելն էլ իր տեսակետներն է հայտնել Պաղեստինում տեղի ունեցող զարգացումների մասին՝ նշելով, որ ժամանակն է մտածել խաղաղություն հաստատելու մասին։ Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան,  հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
12:44 - 10 հոկտեմբերի, 2023
Թեհրանը ողջունում է Իրանի տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև միջանցքի հաստատումը. Քանանի
 |1lurer.am|

Թեհրանը ողջունում է Իրանի տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև միջանցքի հաստատումը. Քանանի |1lurer.am|

1lurer.am: Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իրանի տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապ հաստատելու խնդրին: Նա նշել է. «Դա նոր բան չէ: Իրանի միջանցքը 34 տարի եղել է Ադրբեջանի տրամադրության տակ: Հենց այդ շրջանակներում էլ համագործակցությունը շարունակվում է: Հաշվի առնելով նոր իրողությունները՝ հնարավորություն կա այդ համագործակցությունը հաստատել նոր աշխարհագրությանը համապատասխան: Իրանը ողջունել է համագործակցելու՝ Ադրբեջանի խնդրանքը: Պարոն Բազրփաշի այցը և կամրջի բացումն այդ համագործակցության շրջանակներում են»: Իրանի ԱԳՆ խոսնակը հաստատել է Թեհրանի դիրքորոշումը միջանցքների հարցով: «Մենք սկզբունքորեն աջակցում ենք տարանցիկ և տարածաշրջանային միջանցքների ոլորտում համագործակցության քննարկմանը, սակայն ընդգծում ենք, որ միջանցքները պետք է ստեղծվեն երկրների ինքնիշխանությանն ու միջազգային իրավունքին համապատասխան»։ Նասեր Քանանին նշել է, որ Բազրփաշն այցի շրջանակներում երկկողմ հարցերի շուրջ տարբեր թեմաներ է քննարկել իր գործընկերոջ հետ, հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Ասուլիսի ընթացքում Քանանին ընդգծել է, որ Իրանը պատրաստ է աջակցելու Հայաստանի ու Ադրբեջանի երկխոսությանը:
16:09 - 09 հոկտեմբերի, 2023
Թեհրանը կապ չունի ՀԱՄԱՍ-ի հարձակման հետ. ՄԱԿ-ում Իրանի առաքելություն
 |armeniasputnik.am|

Թեհրանը կապ չունի ՀԱՄԱՍ-ի հարձակման հետ. ՄԱԿ-ում Իրանի առաքելություն |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարել է, որ Թեհրանը ներգրավված չէ Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակման մեջ։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը։ Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն վաղաժամ է համարում Իսրայելի վրա պաղեստինյան հարձակումներին աջակցելու հարցում Իրանի մասնակցության վերաբերյալ եզրակացությունները։ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նշել է` ԱՄՆ-ն ապացույցներ չունի, որ Իրանը մասնակցել է հարձակմանը։ «Պաղեստինի ձեռնարկած վճռական գործողությունները լիովին օրինական պաշտպանություն են անօրինական սիոնիստական ռեժիմի կողմից յոթ տասնամյակ իրականացված ճնշող օկուպացիայի և նողկալի հանցագործությունների դեմ... Մենք վճռականորեն աջակցում ենք Պաղեստինին, սակայն մենք ներգրավված չենք Պաղեստինի պատասխան միջոցներին, քանի որ դրանք իրականացվում են բացառապես Պաղեստինի կողմից», - նշված է Իրանի առաքելության հայտարարության մեջ։ Ըստ ներկայացուցչության՝ Իսրայելի հետախուզական ծառայությունների համար ՀԱՄԱՍ-ի հարձակումն ամենամեծ ձախողումն էր, որը Իսրայելը փորձում է արդարացնել` վերագրելով Իրանի հետախուզական հզորությանն ու օպերատիվ պլանավորմանը։
11:50 - 09 հոկտեմբերի, 2023
Իրանի նախագահը վստահ է, որ պաղեստինցիները հաղթանակած դուրս կգան |news.am|

Իրանի նախագահը վստահ է, որ պաղեստինցիները հաղթանակած դուրս կգան |news.am|

news.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին վստահ է, որ պաղեստինցիները հաղթանակած դուրս կգան«Ալ-Աքսայի վրա հարձակում գործողության արդյունքում»: Ռաիսին ասել է, որ Իրանը կոչ է անում աշխարհին ուշադրություն դարձնել այն փաստին, որ «ճնշված պաղեստինյան ազգի նկատմամբ ճնշումն ու անարդարությունը, կանանց և բանտարկյալների նկատմամբ շարունակվող բռնությունները և Սուրբ Ղուդսի (Երուսաղեմի խմբ.) պղծումը չեն կարող հավերժ շարունակվել»։ «Իրանն աջակցում է պաղեստինյան ազգի օրինական պաշտպանությանը։ Սիոնիստական ​​ռեժիմը(Իսրայելը - խմբ.) և նրա աջակիցները պատասխանատու են տարածաշրջանի երկրների անվտանգությանը սպառնալու համար, և նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն դրա համար», - հավելել է նախագահը։ «Մահմեդական կառավարությունները պետք է միանան Իսլամական Ումային և ազնվորեն աջակցեն Պաղեստինի ժողովրդին», - հավելել է նա: «Սիոնիստ թշնամին պետք է նաև իմանա, որ փոխվել է ուժերի հարաբերակցությունը. պատերազմ հրահրելը սիոնիստներին օգուտ չի բերի: Պաղեստինի ժողովուրդն է այս մարտի դաշտում հաղթողը»,- հավելել է նա։ Ռաիսին ողջունել է դիմադրության ուժերին ողջ տարածաշրջանում՝ Պաղեստինից, Լիբանանից և Սիրիայից մինչև Իրաք, Աֆղանստան և Եմեն, և հիշեցրել է Ղասեմ Սոլեյմանիի, լուսահոգի Իմամ Խոմեյնիի և Իսլամական հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեիի ջանքերը՝ ի աջակցություն Դիմադրությանը:
09:58 - 09 հոկտեմբերի, 2023
Թանկ կվճարեն բոլոր մասնակիցները, այդ թվում՝ Իրանը․ Իսրայելի ԱԳՆ խոսնակը՝ ՀԱՄԱՍ-ի գործողությունների մասին

Թանկ կվճարեն բոլոր մասնակիցները, այդ թվում՝ Իրանը․ Իսրայելի ԱԳՆ խոսնակը՝ ՀԱՄԱՍ-ի գործողությունների մասին

Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Լիոր Հայաթն Al Arabiya-ի հետ հարցազրույցում ասել է, որ Իսրայելը պաշտպանելու է ինքն իրեն, ինչպես նաև կոչ արել միջազգային հանրությանը դատապարտել ՀԱՄԱՍ-ի գործողությունները։  «Մենք կանենք ամեն անհրաժեշտ բան, որպեսզի հասնենք յուրաքանչյուր ահաբեկչի, որը մասնակցել է այս հարձակումներին։ Նրանք թանկ կվճարեն: Բոլոր մասնակիցները․․․ Այդ թվում՝ Իրանը։ Սա չհրահրված հարձակում էր։ Չհրահրված հարձակումը հանգեցնում է պատերազմի: ՀԱՄԱՍ-ի ղեկավարների վրա է ողջ պատասխանատվությունն այն ամենի համար, ինչ տեղի կունենա Գազայի հատվածում՝ այսօրվանից սկսած»,- ասել է նա։ ԱԳՆ խոսնակի խոսքով Իսրայելի կառավարությունն այժմ քննարկում է, թե ինչպես «վրեխխնդիր լինել» կատարվածի համար։ Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ զինված խմբավորումն այսօր հարձակում է սկսել Իսչայելի դեմ։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին հայտարարել է, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։ Ի պատասխան՝ Իսրայելի զինված ուժերը ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածին։ Երկու կողմերից էլ կան զոհեր ու վիրավորներ։  
18:54 - 07 հոկտեմբերի, 2023
Բաքուն և Թեհրանը Իրանի տարածքով դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցեն
 |hetq.am|

Բաքուն և Թեհրանը Իրանի տարածքով դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցեն |hetq.am|

hetq.am: Ադրբեջանը Իրանի հետ պայմանավորվել է երկաթգծի կառուցման շուրջ, որը Իրանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը կմիացնի Նախիջևանին: Ինչպես փոխանցում է ադրբեջանական պետական Azertac գործակալությունը, Բաքվում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի հանդիպման արդյունքներով ստորագրվել է այդ մտադրության մասին արձանագրություն։ Փաստաթղթի մանրամասները չեն ներկայացվել։ Դեռ նախօրեին Մուստաֆաևը և Բազրփաշը Զանգիլանի շրջանի Աղբենդ ավանի շրջանում մասնակցել են Ադրբեջանի և Իրանի միջև ավտոմոբիլային կամրջի և սահմանային-մաքսային ենթակառուցվածքների հիմնարկեքի արարողությանը: Azertac-ի հաղորդմամբ՝ դրանք կծառայեն այդ երկու երկրների տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների ավելացմանը և կհեշտացնեն ելումուտը Նախիջևան: Ավտոմոբիլային կամրջի շինարարությունն իրականացվում է Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։ Ինչպես հայտնել է Ադրբեջանի կառավարության ղեկավարի տեղակալը, աշխատանքները նախատեսվում է ավարտել մեկ տարվա ընթացքում:  
17:02 - 07 հոկտեմբերի, 2023
Իրանն աջակցում է պաղեստինցիների հարձակումն Իսրայելի վրա

Իրանն աջակցում է պաղեստինցիների հարձակումն Իսրայելի վրա

Իրանն աջակցում է պաղեստինցիների՝ «Ալ-Աքսայի Ջրհեղեղ» անունը կրող գործողութունը: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական, գեներալ Ռահիմ Սաֆավին։ «Մենք աջակցում ենք «Ալ-Աքսայի ջրհեղեղ» գործողությանը, որով հպարտանալ կարելի է, և մենք շնորհավորում ենք պաղեստինցի մարտիկներին այս գործողության մեկնարկի կապակցությամբ։ Մենք նրանց կողքին կլինենք մինչև Պաղեստինի ու Երուսաղեմի ազատագրումը»,- ISNA գործակալության փոխանցմամբ ասել է Ռահիմ Սաֆավին:  Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։ Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։
15:56 - 07 հոկտեմբերի, 2023
Բաքուն ու Թեհրանը Ադրբեջանն ու Իրանը միացնող կամուրջ են կառուցում Արաքս գետի վրա
 |azatutyun.am|

Բաքուն ու Թեհրանը Ադրբեջանն ու Իրանը միացնող կամուրջ են կառուցում Արաքս գետի վրա |azatutyun.am|

azatutyun.am: Զանգիլանի շրջանի Աղբանդ գյուղում տեղի է ունեցել Արաքս գետի վրայով Ադրբեջանից Իրան տանող ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողությունը։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ նախագիծն իրականացվում է երկու երկրների պետական միջոցներով։ Հաղորդվում է, որ կամրջի կառուցմանը զուգահեռ կստեղծվեն սահմանային և մաքսային ենթակառուցվածքներ։ Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ հիմնարկեքի արարողությանը մասնակցել են երկու երկրների պաշտոնյաներ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորությամբ։ «Նրանք իրենց ելույթներում նշել են, որ ստեղծված ավտոմոբիլային և սահմանային-մաքսային ենթակառուցվածքները կծառայեն բեռնափոխադրումների ավելացմանը և Նախիջևանի ինքնավար հանրապետություն մուտքն ու ելքը դյուրացնելուն», - փոխանցում է «Թուրանը»։
16:18 - 06 հոկտեմբերի, 2023
Իրանը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության միջոցով հակամարտությունը լուծելու հարցում․ Էբրահիմ Ռայիսի
 |armenpress.am|

Իրանը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության միջոցով հակամարտությունը լուծելու հարցում․ Էբրահիմ Ռայիսի |armenpress.am|

armenpress.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին անընդունելի է համարել Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն։  Ինչպես տեղեկացնում է «Irna» գործակալությանը, այս մասին Ռայիսին ասել է Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ բանակցությունների ընթացքում Իրանի նախագահ Ռայիսին ընդգծել է Կովկասի երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի կարևորությունը և հայտարարել, որ Իրանը պատրաստ է համագործակցել այդ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում: Ռայիսին նաև մերժել է Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն ՝ դրանք վնասակար անվանելով տարածաշրջանի երկրների շահերի համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը և հայտարարել է, որ Իրանը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ երկխոսության միջոցով լուծելու հակամարտությունը: Ռայիսին ասել է, որ Կովկասում կայունության պահպանումն ու ամրապնդումը կախված է տարածաշրջանի երկրների համագործակցությունից, որոնք, նրա խոսքով, ունակ են լուծել տարածաշրջանային խնդիրները: Նա հավելել է, որ արտատարածաշրջանային երկրների ներկայությունը ցանկացած պատրվակով օգուտ չի բերում տարածաշրջանային ազգերին, և որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը պետք է մնա անփոփոխ: Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաներն իրենց երախտագիտությունն են հայտնել Իսլամական Հանրապետությանը տարածաշրջանային հարցերի վերաբերյալ դիրքորոշման համար: Նրանք նաև հայտարարել են Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման հարցում իրենց երկրների շահագրգռվածության մասին:
11:37 - 05 հոկտեմբերի, 2023
Իրանը հայտարարել է հայ-ադրբեջանական սահման դիտորդների ուղարկման պատրաստակամության մասին
 |hetq.am|

Իրանը հայտարարել է հայ-ադրբեջանական սահման դիտորդների ուղարկման պատրաստակամության մասին |hetq.am|

hetq.am: Իրանը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել հայ-ադրբեջանական սահման։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ: «Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածության պահպանումը չի բխում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների շահերից։ Դրանով պայմանավորված` Իրանը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել հայ-ադրբեջանական սահման»,- Բաղերի խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։ Հոկտեմբերի 2-ին Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը, հայտարարել էր, որ իրանական կողմը նաև «ծրագրեր ունի Ղարաբաղի փախստականներին օգնություն ուղարկելու վերաբերյալ»: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը 60 տոննա հումանիտար օգնություն է փոխանցել Հայաստանին։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից Թեհրանում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Իր այցի ընթացքում նա արդեն իսկ հասցրել է հանդիպել իր իրանցի գործընկերոջ՝ Ալի Աքբար Ահմադիյանի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Երեկ երեկոյան Իրանի մայրաքաղաք է ժամանել նաև Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը։ 
12:35 - 04 հոկտեմբերի, 2023
Թեհրանից մարդասիրական աջակցություն է ուղարկվել Սյունիք. մարզպետ Ղուկասյանը և դեսպան Սոբհանին հանդիպել են

Թեհրանից մարդասիրական աջակցություն է ուղարկվել Սյունիք. մարզպետ Ղուկասյանը և դեսպան Սոբհանին հանդիպել են

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այդ մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետի աշխատակազմի Ֆեյսբուքի էջից:  Դեսպան Սոբհանին նշել է, որ շատ կուզենար առաջին անգամ մարզպետին հանդիպել այնպիսի իրավիճակում, որը չհամընկներ այսօրվա իրավիճակին, որն իրենց համար էլ է ցավալի․ «Խոսքը քաղաքական հարցերի մասին չէ, այլ՝ մարդասիրական բնույթի»։ Դեսպանը տեղեկացրել է Թեհրանի կողմից Սյունիք ուղարկված մարդասիրական աջակցության մասին՝ նշելով, որ դա առաջնային օգնություն է, ու մարզպետից ցանկացել է լսել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հրատապ, միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքների մասին, որպեսզի ԻԻՀ-ից ուղարկվող հետագա աջակցությունն առավել տեղին ու նպատակահարմար լինի։ Դիվանագետը նաև տեղեկացրել է, որ մինչ այս հանդիպումը տեղահանված մի քանի ընտանիքների է հանդիպել։ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել այցի ու նաև հումանիտար օգնության համար՝ հույս հայտնելով, որ հետագա հանդիպումներում կկարողանան խոսել այլ ծրագրերի, համագործակցության ու զարգացման նախաձեռնությունների մասին։ Պատասխանելով բարձրաստիճան դիվանագետի հարցերին՝ մարզպետը ներկայացրել է Սյունիքում ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանց ընդունելու, աջակցելու, տեղավորելու, ճանապարհելու բարդ գործընթացը, նաև՝ այս համատեքստում այն առաջնահերթ ու հետագա կարիքները, որոնց լուծման ուղղությամբ ցանկալի կլինի համագործակցությունը իրանական կողմի հետ։ Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որոնք վերաբերում էին տնտեսությանը, անվտանգությանը, ենթակառուցվածքների զարգացմանը և այլն։ Ի դեպ, Մեհդի Սոբհանին նշել է, որ ԻԻՀ-ի կողմից մարզում իրականացվող շինարարական ու այլ աշխատանքներում կձգտեն աշխատանքի ընդունել նաև բռնի տեղահանված անձանց՝ լուծելով նրանց զբաղվածության հարցը։
10:54 - 04 հոկտեմբերի, 2023