ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները հանրապետության ավտոճանապարհներին աշխատում են արտակարգ ռեժիմով

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները հանրապետության ավտոճանապարհներին աշխատում են արտակարգ ռեժիմով

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են աշխատանքներն արտակարգ ռեժիմով։   Չդադարող ձյան առատ տեղումները, ձնաբուքը և մերկասառույցն ամենուր բարդություններ և խոչընդոտներ են առաջացնում՝ հաճախ փակելով և դժվարանցանելի դարձնելով միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները։   Իրավիճակով պայմանավորված՝ ՆԳՆ փրկարարական ծառայողները, մոբիլիզացնելով ուժերն այլ ծառայությունների հետ, շուրջօրյա հերթապահություն և շրջայցեր են իրականացնում՝ մարդկանց անվտանգությունը և ճանապարհների անցանելիությունն ապահովելու նպատակով։   Գրանցված դեպքերին և պատահարներին առավել օպերատիվ արձագանքելու նպատակով հերթապահություններ են սահմանվել Երևան-Սևան ավտոճանապարհի 3 հատվածներում, Արագածոտնի մարզի Քուչակ, Շիրակի մարզի Կարմրավան և Վարդաղբյուր գյուղերի, Սյունիքի մարզի Գորայք, Աղվանի, Շինուհայր, Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Լոռու մարզի Փամբակ բնակավայրերի, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 161-րդ կմ-ին, Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին, Դիլիջանի թունելի, Սևանի թերակղզու և Պուշկինի ոլորանների մոտակայքում։   Ավտոճանապարհների առավել վտանգավոր և դժվարամատչելի հատվածներում նախապես ծավալված առաջնային օգնության հինգ հենակետերում փրկարարները նաև օգնություն են ցուցաբերում քաղաքացիներին՝ տրամադրելով թեյ, սուրճ և տաքանալու պարագաներ:   Հունվարի 22-ին և 23-ին ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում բազմաթիվ ահազանգեր են ստացվել ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ․ մասնավորապես՝ Հրազդան, Աբովյան, Ծաղկաձոր, Եղվարդ, Նոյեմբերյան, Սևան, Վարդենիս, Մարտունի, Գավառ, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Աշտարակ, Ապարան, Սիսիան քաղաքներում, Ջամշլու, Ֆանտան, Ջրաբեր, Աշոցք, Արթիկ, Ախուրյան, Մուսայելյան, Կապս, Ամասիա, Մարմաշեն, Կողբ, Ոսկեվան, Զորական, Ղուրսալի, Ագարակաձոր, Սարավան, Սառնակունք գյուղերում, Երևան-Սևան, Երևան-Մեղրի, Սարավան-«Զանգեր», Ջերմուկ-Գնդեվազ, Ստեփանավան-Վանաձոր, Քուչակ-Ապարան, Ամասիա-Բերդաշեն, Ամասիա-Հովտուն, Բանդիվան-Ցողամարգ, Գեղարոտ-Ջամշլու, Աղվանի-Տաթև, Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում։   Հունվարի 22-ին և 23-ին խնդրահարույց հատվածներում գրանցվել է խցանման և արգելափակման 94 դեպք․ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 144 տրանսպորտային միջոց, 261 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:   Նշենք, որ 2024 թվականի հունվարի 1-24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ավտոճանապարհներին գրանցվել է 374 դեպք․ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 964 տրանսպորտային միջոց և 1790 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
21:18 - 24 հունվարի, 2024
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին, Լարսը փակ է բեռնատարների համար

Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին, Լարսը փակ է բեռնատարների համար

 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: «Ստեփանավանի, Սպիտակի ոլորանները, Սյունիք գյուղի, Մեղրի-Երևան, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար (բեռնատարների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Աշոցքի տարածաշրջանի, Մ4-ից Ֆանտան, Ջրաբեր գյուղեր տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի, Երևան-Սևան 24-ից-39-րդ կմ-ն (բուք), Մ2-ից-Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հանրապետության ողջ տարածքում (ընդհատումներով) տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Քեթի-Ջաջուռ, Արթիկ-Աշոցք ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկ քաղաքում բուք է: Աշտարակ քաղաքում մառախուղ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
20:26 - 23 հունվարի, 2024
Ձյուն ու բուք․ եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին ու Վերին Լարսում

Ձյուն ու բուք․ եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին ու Վերին Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Ստեփանավանի, Սպիտակի, Դիլիջանի ոլորանները, Բագրատաշեն-Իջևան, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար: Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Աշոցքի տարածաշրջանի, Մ4-ից Ֆանտան, Ջրաբեր գյուղեր տանող ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի, Երևան-Սևան 24-ից-39-րդ կմ-ն (բուք), Վանաձոր-Դիլիջան, Մ2-ից-Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Կոտայքի մարզերում, Արագածի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում, Սևան, Ճամբարակ և Վարդենիս քաղաքներում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում, «Չայնիի ոլորաններ», Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:35 - 23 հունվարի, 2024
Մալաթիայում սահելու համար նախատեսված պլաստմասսե տնակը հրկիզել են՝ Երևան համայնքին պատճառելով 1 միլիոն դրամի վնաս

Մալաթիայում սահելու համար նախատեսված պլաստմասսե տնակը հրկիզել են՝ Երևան համայնքին պատճառելով 1 միլիոն դրամի վնաս

Հունվարի 14-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկից հաղորդում է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարակից այգու խաղահրապարակի գույքն այրվում է: Ոստիկանության Մալաթիայի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել դեպքի վայր: Պարզվել է, որ անհայտ անձինք դիտավորությամբ հրկիզել են սահելու համար նախատեսված պլաստմասսե տնակը՝ Երևան համայնքին պատճառելով 1 միլիոն դրամի վնաս: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են 14-ամյա, 15-ամյա և 16-ամյա երեք պատանի: Նրանք ծնողների հետ ներկայացվել են բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում տվել են խոստովանական ցուցմունք: Պատանիները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:
11:01 - 19 հունվարի, 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված` Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Կապան քաղաքում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:43 - 19 հունվարի, 2024
Գորիս-Սիսիան ավտոճանապարհը փակ է, Հարժիսի խաչմերուկում բուք է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհը փակ է, Հարժիսի խաչմերուկում բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գորիս-Սիսիան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար։Տաթև-Լծեն-Սիսիան ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Հարժիսի խաչմերուկում բուք է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
13:09 - 17 հունվարի, 2024
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է, Արտաշատում՝ մառախուղ․ եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին ու Վերին Լարսում

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է, Արտաշատում՝ մառախուղ․ եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին ու Վերին Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։Տաթև-Աղվանի ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Նորավանի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է: Արտաշատ քաղաքում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:25 - 16 հունվարի, 2024
Ձյուն, մերկասառույց, մառախուղ ու բուք․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Ձյուն, մերկասառույց, մառախուղ ու բուք․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից Կապան տանող, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մյուս տիպի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի, Սարավան-«Զանգեր» հատվածի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:51 - 15 հունվարի, 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Ջերմուկի խաչմերուկից Կապան տանող ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում և Վարդենիս քաղաքում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
17:25 - 14 հունվարի, 2024
Ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին

Ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին

Հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ.Մ.-ի հետ: Փրկարարները, համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ։ Հունվարի 14-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում, Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003թ․)։ Հիշեցնենք, որ դեռ երեկ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: 
15:22 - 14 հունվարի, 2024