Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանը Եվրամիության օրենսդիր մարմին, որն ուղղակի ընտրվում է ԵՄ անդամ-պետությունների քաղաքացիների կողմից: Եվրոպական խորհուրդի հետ խորհրդարանը կազմավորում է ԵՄ իշխանության երկպալատ օրենսդրական ճյուղը եւ համարվում է աշխարհի ամենաազդեցիկ օրենսդրական մարմիններից մեկը:

Եվրախորհրդարանը ստեղծվել է 1957 թվականին: Ի սկզբանե անդամները նշանակվում էին ԵՄ անդամ-պետությունների խորհրդարանների կողմից: 1979 թվականից ընտրվում են բնակչության կողմից: Ընտրությունները տեղի են ունենում 5 տարին մեկ անգամ:

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ղազախստանի դեպքերի վերաբերյալ |azatutyun.am|

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ղազախստանի դեպքերի վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ղազախստանում հունվարյան իրադարձությունների վերաբերյալ։ Պատգամավորները կոչ են արել միջազգային հետաքննություն սկսել և պատժամիջոցներ սահմանել ղազախստանցի պաշտոնյաների դեմ՝ մարդու իրավունքների խախտումների համար։ Բանաձևը բաղկացած է 27 կետից։ Եվրոպացի պատգամավորները դրանում պնդում են, որ Ղազախստանի իշխանությունները բողոքի ցույցերին, այդ թվում՝ խաղաղ, պատասխանել են «անհամաչափ բռնությամբ», օգտագործել են «ահաբեկչություն» և «ծայրահեղականություն» տերմինները՝ սահմանափակելու խոսքի ազատությունը և այլակարծությունը։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ «առանց նախազգուշացման կրակել» հրամանը Եվրախորհրդարանը գնահատել է որպես «կյանքի իրավունքը հարգելու և պաշտպանելու Ղազախստանի միջազգային իրավական պարտավորությունների խախտում»:
16:30 - 21 հունվարի, 2022
Եվրախորհրդարանի նոր ղեկավարը կընտրվի հունվարի 18-ին

 |armenpress.am|

Եվրախորհրդարանի նոր ղեկավարը կընտրվի հունվարի 18-ին |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի նոր ղեկավարի ընտրությունները նշանակված են հունվարի 18-ին, իսկ խոսնակի գործառույթները կանցնեն առաջին տեղակալ Ռոբերտ Մեցոլային։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով խորհրդարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը։ Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին մահացել է հունվարի 10-ի գիշերը՝ 66 տարեկան հասակում, Իտալիայի Ավիանո քաղաքի քաղցկեղի կենտրոնում, որտեղ նա հոսպիտալացվել էր դեկտեմբերի վերջին իմունային համակարգի դիսֆունկցիայի հետ կապված լուրջ բարդության պատճառով։ «Եվրախորհրդարանի գործող կանոնադրության համաձայն՝ ինստիտուտի ղեկավարի առաջին տեղակալը ժամանակավորապես հանդես կգա նախագահի պաշտոնում՝ մինչև նոր նախագահի ընտրությունը։ Ինչպես իսկզբանե նախատեսված էր մինչև Սասոլիի հանկարծամահ լինելը, ԵԽ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա հունվարի 18-ին Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստի ժամանակ»,- նշված է փաստաթղթում։ Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Սասոլին առողջական խնդիրների պատճառով չի պլանավորել մասնակցել Եվրախորհրդարանի նախագահի ընտրություններին, որը նախատեսված է այս տարվա հունվարին։ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը՝ ERP (EPP)՝ Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունը, հայտարարել է, որ խոսնակի պաշտոնում ընտրել է իր թեկնածուին։ ԵԺԿ միասնական թեկնածուն կլինի Մալթայի ներկայիս փոխխոսնակ Ռոբերտա Մեցոլան։ Նա կարող է դառնալ Եվրախորհրդարանի առաջին կին նախագահը 1999 թվականից ի վեր։ Դավիդ Սասոլին այդ պաշտոնում ընտրվել է 2019 թվականի հուլիսի սկզբին։ Նա եղել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության S&D կուսակցության թեկնածուն և ընտրվել է ձայների մեծամասնությամբ քվեարկության երկրորդ փուլում։ ԵԽ նախագահն ընտրվում է 2,5 տարին մեկ։ Բանախոսի ընտրությունը կարող է ներառել մինչև չորս փուլ։ Չորրորդ փուլի դեպքում խոսնակն ընտրվում է երրորդ փուլում մեծամասնություն ստացած երկու թեկնածուների մեծամասնությամբ։ ԵԽ նախագահը ղեկավարում է խորհրդարանի գործունեությունը, նախագահում է լիագումար նիստերը, ներկայացնում խորհրդարանը միջազգային մակարդակով։ ԵԽ ղեկավարն ունի մեկ փուլով ընտրված 14 փոխխոսնակ։ Եվրախորհրդարանի հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին։  
20:45 - 11 հունվարի, 2022
Մահացել Է Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասոլին |armenpress.am|

Մահացել Է Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասոլին |armenpress.am|

armenpress.am: Հունվարի 11-ին Իտալիայում 65 տարեկան հասակում մահացել Է Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին: Այդ մասին հայտնել Է նրա մամուլի քարտուղար Ռոբերտո Կուիլիոն: «Դավիդ Սասոլին մահացավ հունվարի 11-ին ժամը 01:15-ին (Երեւանի ժամանակով 04:15-ին)»,- գրել Է Կուիլիոն Twitter-ում: Ըստ նրա տեղեկատվության՝ Սասոլին մահացել Է Իտալիայի Ավիանո քաղաքում, որտեղ հոսպիտալացվել Էր: Հուղարկավորության օրն ու ժամանակը կհաղորդվեն առաջիկա մի քանի ժամում»,- նշել Է Կուիլիոն: Հունվարի10-ին Սասոլին հոսպիտալացվել Էր իմունային համակարգի աշխատանքի խախտումների հետ կապված ծանր բարդությունների պատճառով: Ինչպես ճշտել Է ANSA գործակալությունը Եվրախորհրդարանի ղեկավարի մասնակցությամբ բոլոր պլանավորված միջոցառումները չեղյալ են հայտարարվել: Դեկտեմբերին 65-ամյա Սասոլին՝ նախկին լրագրողը, Իտալիայի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը, հայտարարել Էր, որ չի առաջադրի իր թեկնածությունը Եվրախորհրդարանի խոսնակ վերընտրվելու համար, որպեսզի, ինչպես ինքն Էր պարզաբանել, «չպառակտի եվրոպական մեծամասնությունը»: Նրա մանդատի ժամկետը լրանում Էր հունվարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:44 - 11 հունվարի, 2022
Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունել են Հաագայի դատարանի որոշումները |armenpress.am|

Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունել են Հաագայի դատարանի որոշումները |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը (Էստոնիա), Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը (Բուլղարիա) և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Զելյանա Զովկոն (Խորվաթիա) ողջունում են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դեկտեմբերի 7-ի՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործերի շրջանակներում հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումները: Այդ մասին հայտնում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորների համատեղ հայտարարությունը: Կալյուրանդը, Կովաչևը և Զովկոն իրենց հայտարարությամբ ևս մեկ անգամ կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել պահվող բոլոր հայ գերիներին: «Սրանք պարտադիր իրավական ուժ ունեցող կարևոր որոշումներ են, որոնք պետք է ի կատար ածվեն ամբողջությամբ: Ավելին, մենք շարունակում ենք կոչ անել անհապաղ ազատ արձակելու մնացած բոլոր գերիներին Ադրբեջանի կողմից, ինչպես նաև փոխանակվելու ականապատ դաշտերի վերաբերյալ բոլոր հասանելի տեղեկություններով՝ արդյունավետ ականազերծման համար: Այս առումով մենք ողջունում ենք վերջերս 10 հայ գերիների ազատումը և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը», - ասված է հայտարարությունում: Հիշատակելով իրենց նախորդ հայտարարությունները՝ Մարինա Կալյուրանդը, Անդրեյ Կովաչևը և Զելյանա Զովկոն ընդգծել են՝ չափազանց կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկեն լարվածությունը տարածաշրջանում թուլացնելու և բորբոքիչ հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ՝ փոխադարձ վստահություն ձևավորելու, հաշտեցմանը նպաստելու և հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու նպատակով: Այս տեսանկյունից Եվրախորհրդարանի պատգամավորները կառուցողական հանդիպում են ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական առաջնորդների միջև Բրյուսելում դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության շրջանակներում: «Եվ վերջապես, մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք Եվրամիության հանձնառությունը աջակցելու կողմերի միջև փոխվստահության ձևավորման միջոցառումներին և առարկայական բանակցություններին, մասնավորապես՝ հակամարտության տևական կարգավորմանը և Լեռնային Ղարաբաղի շրջանի ապագա կարգավիճակի հստակեցմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարած գործընթացի շրջանակներում», - հավելել են Կալյուրանդը, Կովաչևը և Զովկոն: Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դատական գործերի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հայցերի հիման վրա հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումները: Մասնավորապես, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի մասով հրատապ միջոցներ կիրառելու Հայաստանի հայցի հիման վրա Դատարանը որոշել էր, որ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում առկա է ազգությամբ հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ, և Ադրբեջանին պարտավորեցրել էր. Պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից բոլոր այն անձանց, ովքեր գերեվարվել են 2020 թ. զինված հակամարտության ընթացքում կամ դրանով պայմանավորված և դեռևս շարունակում են գերեվարված մնալ, և ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առջև հավասարությունը, Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից, Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ:
16:09 - 09 դեկտեմբերի, 2021
Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են մայիսի 12-ից ՀՀ տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումը |armenpress.am|

Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են մայիսի 12-ից ՀՀ տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: «Մենք լրջորեն մտահոգված ենք երեկվա ծանր ռազմական գործողություններով, որոնք հաջորդել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին վերջին լարվածության աճին։ Ադրբեջանի կողմից՝ ենթադրյալ սադրանքների ի պատասխան սկսված ռազմական գործողությունները պատճառ դարձան նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնության՝ մինչ օրս տեղի ունեցած ամենակոպիտ խախտման՝ թողնելով դեռևս չհաստատված թվով զոհեր, վիրավորներ ու գերիներ: Կոչ ենք անում անհապաղ դեէսկալացիայի ենթարկել իրադրությունը և ողջունում ենք Եվրոպական խորհրդի նախագահի ներգրավվածությունը ու տեղեկությունները ռուսական միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի վերաբերյալ: Վերահաստատում ենք, որ ցանկացած հնարավոր անհամաձայնություն սահմանի վերաբերյալ պետք է լուծվի սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի բանակցային գործընթացի միջոցով, այլ ոչ թե ուժի և միակողմանի գործողությունների: Դատապարտում ենք «սահմանագծման» յուրաքանչյուր փորձ, ինչպես նկատվել է մայիսի 12-ին Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո: Աջակցում ենք և կոչ ենք անում բացել տնտեսական ու տրանսպորտային կապերը, ինչպես նախատեսվում է նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրով, ինչը խիստ շահեկան կլինի ողջ տարածաշրջանի համար: Սա ներառում է կապն Ադրբեջանի արևմտյան հատվածների ու Նախիջևանի Ինքնավար հանրապետության միջև: Հաջողելու համար կողմերը պետք է հետևեն համաձայնության տեքստին ու խուսափեն դրա չափազանց ծավալուն մեկնաբանությունից: Ավելին, մենք մտահոգ ենք այն տեղեկությունների առնչությամբ, համաձայն որոնց երթևեկությունը դժվարանցանելի է դարձել այն ճանապարհներով, որոնք Ադրբեջանի տարածքով կապում են հայկական քաղաքներն ու գյուղերը, և հավատացած ենք, որ նման վարքագիծը հակասում է այս համաձայնության ոգուն ու դժվարացնում է տեղացի բնակիչների կյանքը: Ցավում ենք, որ ի հեճուկս միջազգային հանրության մեծաթիվ կոչերի, այդ թվում և Եվրոպական խորհրդարանի 2021 թվականի մայիսի 20-ի բանաձևի, հակամարտության պատճառով գերեվարված շատ հայեր  դեռևս ազատության մեջ չեն, և մենք այս հարցով նորից ենք դիմում Ադրբեջանի իշխանություններին: Մենք նաև վերահաստատում ենք մեր կոչը փոխանակելու ականապատ տարածքների վերջին քարտեզները՝ թույլ տալով քաղաքացիական անձանց վերադառնալու նախկին հակամարտության շրջաններ: Եվս մեկ անգամ վերահաստատում ենք ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու վստահության ամրապնդման միջոցառումներին և լուծելու ցանկացած հարց բանակցությունների սեղանի շուրջ, մասնավորապես վերսկսելով բանակցությունները հակամարտության տևական կարգավորման և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագա կարգավիճակի վերաբերյալ՝ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:
17:42 - 17 նոյեմբերի, 2021
Եվրախորհրդարանում պատվաստումներից տուժածների ֆոնդ ստեղծելու առաջարկի մասին լուրը մանիպուլյատիվ է ներկայացվում

Եվրախորհրդարանում պատվաստումներից տուժածների ֆոնդ ստեղծելու առաջարկի մասին լուրը մանիպուլյատիվ է ներկայացվում

Նոյեմբերի 2-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկը տեղեկություն էր տարածել, որ COVID-19-ի դեմ պատվաստման հետևանքով Եվրախորհրդարանի անդամ երկրներում տուժածների համար առաջարկվել է ստեղծել փոխհատուցման ֆոնդ։ Գրառման մեջ նշված են չորս պատվաստանյութերի՝ «Պֆայզերի», «Մոդեռնայի», «Աստրա-Զենեկայի», «Ջոնսոն և Ջոնսոնի» կողմնակի հետևանքների ու մահվան դեպքերի վերաբերյալ թվեր, ինչպես նաև կցված է Եվրախորհրդարանի կայքում ֆոնդ ստեղծելու առաջարկի հղումը։ Տեղեկությունը հրապարակվել է analitik.am կայքում՝ «Կորոնավիրուսի դեմ պատվաստումից մահացել են ավելի քան 5000 մարդ. Եվրապառլամենտ» վերնագրով։   Եվրախորհրդարանում ֆոնդ ստեղծելու առաջարկի հետքերով Առաջին հայացքից թվում է, թե գրառման մեջ ամեն ինչ ճիշտ է․ Եվրախորհրդարանի կայքում իրոք նշված են նույն թվերն ու առաջարկը, և հղում է արվում Դեղերի եվրոպական գործակալությանը, որի կայքում պատվաստանյութերի կողմնակի հետևանքների վերաբերյալ թվային տվյալներ, իրոք, առկա են։ Սակայն իրականում պատվաստումների կողմնակի հետևանքների ու մահերի թվերը մանիպուլյատիվ են ներկայացվում։ COVID-19-ի դեմ պատվաստման հետևանքով տուժածների համար փոխհատուցման ֆոնդ ստեղծելու մասին բանաձև ընդունելու առաջարկն արել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Վիրջինի Ժորոնը (Virginie Joron)։ Այն, որ Ժորոնն առաջարկել է այդպիսի ֆոնդ ստեղծել, չի նշանակում, որ Եվրախորհրդարանն ընդունել է բանաձևը։ Երբ Եվրախորհրդարանի պատգամավորը որևէ բանաձև ընդունելու առաջարկ է անում, այն մի քանի փուլ է անցնում և կարող է ընդունվել միայն քվեարկության դրվելուց հետո։ Եթե փնտրենք Եվրախորհրդարանի կայքում, կտեսնենք, որ այդպիսի ֆոնդ ստեղծելու մասին որևէ բանաձև չի ընդունվել։ Բացի այդ՝ պատվաստումից հետո գրանցված կողմնակի հետևանքների և մահերի մասին տվյալները ներկայացված են համատեքստից կտրված՝ առանց նշելու մի քանի կարևոր կետեր․ Եվրամիության երկրներում որքա՞ն մարդ է պատվաստվել, և պատվաստվածների քանի՞ տոկոսի մոտ են առաջացել կողմնակի հետևանքներ, կամ գրանցվել է մահ։ Որքա՞ն մարդ է ԵՄ երկրներում մահացել հենց կորոնավիրուսային հիվանդությունից, և որքանո՞վ են պատվաստանյութերը նվազեցնում կորոնավիրուսից մահանալու հավանականությունը։ Դեղերի եվրոպական գործակալությունը նշում է, որ եթե պատվաստվելուց հետո հաղորդվել է կողմնակի հետևանքի կամ մահվան մասին, պարտադիր չէ, որ դա կապ ունենա հենց պատվաստանյութերի հետ։   Պատվաստվելուց հետո կողմնակի հետևանքների և մահերի վերաբերյալ տվյալներ Ինչ վերաբերում է կողմնակի հետևանքների և մահերի վերաբերյալ թվերին, ապա Ժորոն առաջարկը ներկայացրել է 2021-ի սեպտեմբերի 23-ին և նշել է այդ պահի դրությամբ առկա տվյալները։ Մենք կներկայացնենք Դեղերի եվրոպական գործակալության վերջին տվյալները։ Այսպես, Դեղերի եվրոպական գործակալության «EudraVigilance» համակարգի նպատակն է Եվրոպական տնտեսական տարածքում թույլատրված դեղերի կասկածելի անբարենպաստ ռեակցիաների (adverse reactions) մասին տեղեկությունների վերլուծությունը։ Այս համակարգի միոցով նշված տարածքի երկրների բնակիչները որևէ դեղամիջոց կամ պատվաստանյութ ստանալուց հետո կարող են հաղորդել կասկածելի հետևանքների մասին։  Դեղերի եվրոպական գործակալությունը նշում է, որ պատվաստումներին հետևած առողջական խնդիրները պարտադիր չպետք է կապված լինեն պատվաստանյութերի հետ․ դրանք կարող են կապված լինել այլ հիվանդության կամ նույն ժամանակահատվածում ընդունած այլ դեղամիջոցի հետ։ Գործակալությունը պարբերաբար թարմացնում է Եվրոպական տնտեսական տարածքում օգտագործվող պատվաստանյութերի՝  «Պֆայզերի», «Մոդեռնայի», «Աստրա-Զենեկայի», «Ջոնսոն և Ջոնսոնի» մասին տվյալները։ Բացի կողմնակի հետևանքների մասին տվյալներից՝ գործակալությունը նաև անհատական դեպքերի մասին տվյալներ է ներկայացնում։ Կողմնակի հետևանքների և անհատական դեպքերի մասին տվյալները կարող են չհամընկնել, քանի որ յուրաքանչյուր անհատական դեպք վերաբերում է կոնկրետ մեկ պացիենտի, և մի քանի կողմնակի հետևանքներ կարող են ներառվել մի անհատական բողոքի մեջ։ Դեղերի եվրոպական գործակալությունը նշում է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հայտնի կողմնակի հետևանքների ճնշող մեծամասնությունը թեթև է և կարճատև․ առողջական լուրջ խնդիրները խիստ հազվադեպ են։ Այսպիսով, անհատական դեպքերի մասին վերջին թարմացումը գործակալությունն արել է նոյեմբերի 6-ին։ «Պֆայզերի» դեպքում անհատական դեպքերի թիվը 549 762  է, «Մոդեռնայի» դեպքում՝ 152 101, «Աստրա-Զենեկայի» դեպքում՝ 406 132, «Ջոնսոն և Ջոնսոնի» դեպքում՝ 36 166։ Հիշեցնենք՝ այս թվերն ավելի մեծ են, քան Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորի նշած թվերը, քանի որ նա առաջարկը ներկայացրել է սեպտեմբերին։ Համաձայն Եվրոպայի՝ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի նախորդ շաբաթվա տվյալների (վերցվել են նախորդ շաբաթվա տվյալները, քանի որ անհատական դեպքերի մասին տվյալները վերջին անգամ թարմացվել են նոյեմբերի 6-ին)՝ Եվրոպայի տնտեսական տարածքում ամբողջովին պատվաստվել է 293 341 966 մարդ, իսկ միայն մեկ դեղաչափ ստացել է 297 423 576, այսինքն՝ պատվաստվել է, ընդհանուր առմամբ, 590 765 542 մարդ (ներառված չեն պատվաստանյութերի լրացուցիչ և չդասակարգված դեղաչափերը)։ Եթե գումարենք վերը նշված պատվաստանյութերից հետո «EudraVigilance» համակարգի միջոցով գրանցված անհատական դեպքերը, կստացվի 1 144 161 դեպք, ինչը պատվաստված մարդկանց  ~0,19%-ն է։  Ֆրանսիացի պատգամավորն իր առաջարկում խոսում է նաև պատվաստանյութերից հետո գրանցված մահերի մասին։ Այս տվյալները ևս նա վերցրել է Դեղերի եվրոպական գործակալության կայքից։  Ինչպես արդեն նշեցինք, բացի անհատական դեպքերի մասին հաղորդումներից՝ գործակալությունը յուրաքանչյուր պատվաստանյութի համար ներկայացնում է կողմնակի հետևանքների և գրանցված մահերի մասին տվյալներ՝ շեշտելով․ «Այն փաստը, որ որևէ մեկն առողջական խնդիր է ունեցել կամ մահացել է պատվաստվելուց հետո, պարտադիր չի նշանակում, որ դա եղել է պատվաստանյութի պատճառով։ Պատճառը կարող էին լինել պատվաստանյութի հետ կապ չունեցող առողջական խնդիրները»։  Մենք ներկայացնում ենք գործակալության ամենաթարմ տվյալները, այդ պատճառով պատգամավորի առաջարկում մահվան դեպքերն ավելի քիչ են։ Այսպիսով, ըստ թարմացված վերջին տվյալների՝ մինչև սեպտեմբերի 30-ը հաղորդվել է «Պֆայզերի» հնարավոր կասկածելի հետևանքների 361 767 դեպքի մասին, որից 5113-ը՝ մահվան ելքով։ Գործակալությունը նշում է, որ նույն ժամանակահատվածում Եվրոպայի տնտեսական տարածքում մարդիկ ստացել են «Պֆայզերի» ավելի քան 420 մլն դեղաչափ, այսինքն՝ պատվաստանյութը ստացել է առնվազն 210 մլն մարդ, և մահ գրանցվել է պատվաստված մարդկանց առավելագույնը ~0,002%-ի մոտ։ «Մոդեռնա» ստացածների շրջանում մինչև սեպտեմբերի 30-ը հաղորդվել է հնարավոր կողմնակի հետևանքների 80 486 դեպքի մասին, որից 495-ը՝ մահվան ելքով։ Նույն ժամանակահատվածում Եվրոպայի տնտեսական տարածքում մարդիկ ստացել են «Մոդեռնայի» ավելի քան 59.8 մլն դեղաչափ, այսինքն՝ պատվաստանյութը ստացել է առնվազն 29,9 մլն մարդ, և մահվան դեպք գրանցվել է պատվաստանյութը ստացած մարդկանց առավելագույնը ~0,002%-ի մոտ։ Մինչև սեպտեմբերի 30-ը «Աստրա-Զենեկայով» պատվաստված մարդկանց շրջանում հաղորդվել է հնարավոր կողմնակի հետևանքների 199 999 դեպքի մասին, որից 1211-ը՝ մահվան ելքով։ Նույն ժամանակահատվածում Եվրոպայի տնտեսական տարածքում մարդիկ ստացել են «Աստրա-Զենեկայի» ավելի քան 68.7 մլն դեղաչափ, այսինքն՝ պատվաստանյութը ստացել է առնվազն 34․35 մլն մարդ, և մահվան դեպք գրանցվել է «Աստրա-Զենեկա» ստացած մարդկանց առավելագույնը ~0,004%-ի մոտ։ Մինչև սեպտեմբերի 30-ը «Ջոնսոն և Ջոնսոնի» պատաստանյութը ստացած մարդկանց մոտ հաղորդվել է հնարավոր կողմնակի հետևանքների 23 455 դեպքի մասին, որից 171-ը՝ մահվան ելքով։ Նույն ժամանակահատվածում Եվրոպայի տնտեսական տարածքում մարդիկ ստացել են նշված պատվաստանյութի ավելի քան 14.3 մլն դեղաչափ, այսինքն՝ պատվաստանյութը ստացել է առնվազն 7․15 մլն մարդ, և մահվան դեպք արձանագրվել է պատվաստանյութ ստացած մարդկանց առավելագույնը 0,002%-ի մոտ։ Այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե որքան մարդ է մահանում հենց կորոնավիրուսից։ Եվրոպայում առ այսօր գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 67 527 367 դեպք, կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 1 345 578 մարդ, այսինքն՝ վարակվածների ~1,99%-ը (ներկայացված են նոյեմբերի 12-ի՝ ժամը 17։55-ի տվյալները)։  Ֆրանսիացի պատգամավոր Վիրջինի Ժորոն իր առաջարկում նաև նշել է, որ «Պֆայզեր» պատվաստանյութը ստանալուց հետո 75 000 մարդու մոտ առաջացել են նյարդաբանական լուրջ խնդիրներ։ Նյարդաբանական խնդիրներ են համարվում անոթային խանգարումները, Ֆունկցիոնալ խանգարումները (օրինակ՝ գլխացավ, էպիլեպսիա) և այլն: Դեղերի եվրոպական գործակալության ներկայացրած վերջին տվյալներով՝ «Պֆայզեր» ստացած մարդկանց շրջանում նյարդաբանական լուրջ խնդիրների մասին հաղորդումների թիվը 85 948 է։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա դրությամբ Եվրոպայի տնտեսական տարածքում պատվաստվել է 590 765 542 մարդ, այսինքն՝ նյարդաբանական լուրջ խնդիրներ առաջացել են պատվաստված մարդկանց 0,01%-ի մոտ։ Հոկտեմբերի 25-ին «Nature» գիտական գրախոսվող ամսագրում հրապարակված հետազոտություններից մեկում ուսումնասիրվել են «Աստրա-Զենեկա» և «Պֆայզեր» պատվաստանյութերից, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությունից հետո նյարդաբանական բարդությունների դեպքերը։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չնայած պատվաստվելուց հետո նյարդաբանական բարդությունների ռիսկ կա, այդ ռիսկն ավելի մեծ է կորոնավիրուսով վարակվելուց հետո։   Պատվաստված մարդկանց մոտ մի քանի անգամ քիչ է COVID-19-ից մահանալու հավանականությունը Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ներկայացրած վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ երկրում չպատվաստված մարդկանց մոտ շատ ավելի մեծ է կորոնավիրուսով վարակվելու և մահանալու հավանականությունը, քան պատվաստվածների մոտ։ Օգոստոսին ԱՄՆ-ում չպատվաստված մարդկանց մոտ վարակվելու ռիսկը 6,1 անգամ ավելի մեծ է եղել, քան պատվաստվածների մոտ, իսկ մահանալու ռիսկը չպատվաստված մարդկանց մոտ 11,3 անգամ է ավելի մեծ եղել։  «The Lancet» գիտական ամսագրում հոկտեմբերի 28-ին հրապարակված հոդվածներից մեկում ուսումնասիրվել են Շոտլանդիայում «Պֆայզերով» և «Աստրա-Զենեկայով» պատվաստվելուց հետո COVID-19-ից մահվան դեպքերը։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 65-79 տարեկանների շրջանում մահացության մակարդակը չպատվաստվածների դեպքում 10000 հոգուց 64,8 է, ամբողջովին պատվաստվածների դեպքում՝ 4,2։ 80+ տարեկանների շրջանում մահացության մակարդակը չպատվաստվածների դեպքում 10000 հոգուց 420,1 է, ամբողջովին պատվաստվածների դեպքում՝ 14,0։ 18-64 տարեկանների շրջանում մահացության մակարդակը չպատվաստվածների դեպքում 10000 հոգուց 3,1 է, ամբողջովին պատվաստվածների դեպքում՝ 0,8։  Հոդվածում նշվում է, որ COVID-19-ից մահանալու դեպքերը և՛ «Պֆայզերով», և՛ «Աստրա-Զենեկայով» պատվաստված լինելու դեպքում խիստ հազվադեպ են։ Երկու դեղաչափ ստացած և կորոնավիրուսից մահացած մարդկանց մեծ մասը եղել է 75 տարեկանից բարձր և ունեցել է ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ։ Ամփոփելով նշենք․ Եվրախորհրդարանի պատգամավորներից մեկն առաջարկել է ստեղծել պատվաստման հետևանքով տուժածների համար փոխհատուցման ֆոնդ, սակայն նման բանաձև չի ընդունվել։ Analitik.am-ի վերնագիրը մանիպուլյատիվ է․ Եվրախորհրդարանը չի հայտարարել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումից մահացել է ավելի քան 5000 մարդ։ COVID-19-ի դեմ պատվաստումների կողմնակի հետևանքների և մահերի մասին տվյալները ներկայացնելիս կարևոր է նշել, որ եթե պատվաստվելուց հետո առաջացել են առողջական խնդիրներ, կամ գրանցվել է մահ, պարտադիր չէ, որ պատճառը հենց պատվաստանյութերը լինեն։ Կողմնակի հետևանքների և մահերի մասին տվյալները պետք է ներկայացվեն ճիշտ համատեքստում՝ նշելով, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու հանավանականությունը մի քանի հարյուր անգամ ավելի մեծ է։ Տարբեր երկրների տվյալները ցույց են տալիս, որ պատվաստված մարդկանց մոտ մի քանի անգամ ավելի քիչ է կորոնավիրուսից մահանալու հավանականությունը, քան չպատվաստվածների: Գլխավոր լուսանկարը՝ «The New York Times»-ից Աննա Սահակյան
21:23 - 12 նոյեմբերի, 2021
Երկրները չպետք է մոռանան մարդկային արժանապատվության մասին. Ժոզեպ Բորելը՝ ռազմական ավարի «պուրակի» մասին |1lurer.am|

Երկրները չպետք է մոռանան մարդկային արժանապատվության մասին. Ժոզեպ Բորելը՝ ռազմական ավարի «պուրակի» մասին |1lurer.am|

1lurer.am: Եվրախորհրդարանի պատգամավոր Մավրիդես Կոստասի հարցին, թե՝ Եվրամիությունն ի՞նչ դիրքորոշում ունի և ի՞նչ գործողություններ է իրականացնելու Ադրբեջանում ստեղծված այսպես կոչված ռազմական ավարի «պուրակի» դեմ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պատասխանել է, որ Ադրբեջանը «պետք է խուսափի թշնամանք ու ատելություն սերմանելուց»: Այս մասին Թվիթերում գրառում է արել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը: «Եվրամիության կարծիքով՝ մարդկության պատմության ընկալման ընթացքում պետությունները պետք է չմոռանան մարդկային արժանապատվության և բարիդրացիական հարաբերությունների մասին և պետք է ձգտեն հաշտեցման խթանմանը և խուսափեն թշնամանք և ատելություն սերմանելուց»,- նշել է Բորելը:
11:03 - 26 հունիսի, 2021
Մարինա Կալյուրանդը և Անդրեյ Կովաչևը կոչ են անում բոլոր քաղաքական ուժերին ընդունել ՀՀ-ում կայացած ընտրությունների արդյունքները |armenpress.am|

Մարինա Կալյուրանդը և Անդրեյ Կովաչևը կոչ են անում բոլոր քաղաքական ուժերին ընդունել ՀՀ-ում կայացած ընտրությունների արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը և Հայաստանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը համատեղ հայտարարություն են տարածել ՀՀ-ում կայացած արտահերթ ընտրությունների վերաբերյալ: «Երեկ Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ժողովրդավարության այս կարևոր դրսևորման համար՝ չնայած բարդ իրավիճակին։ Սա Հայաստանի համար առանցքային պահ է, և մենք հուսով ենք, որ ընտրությունների հստակ արդյունքները նոր դրական էջ կբացեն երկրի համար: Շատ զգացմունքային արշավից հետո հայ հասարակությունն ամենաշատը կարիք ունի վերականգնել միասնությունն ու համախմբվել ընդհանուր նպատակի շուրջ՝ ավելի լավ ապագա կերտելու համար: Համավարակի հետ կապված ճանապարհորդական սահմանափակումների պատճառով Եվրախորհրդարանը չկարողացավ դիտորդներ ուղարկել: Այնուամենայնիվ, ընտրություններին միջազգային դիտորդական առաքելություն են իրականացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ) և Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ): Մենք ընդգծում ենք, որ առաքելությունը հայտնել է, որ ընտրությունները մրցակցային են եղել և, ընդհանուր առմամբ, լավ կազմակերպված: Ընտրողներին ընձեռվել են լայն տարբերակներ, և հիմնարար իրավունքներն ու ազատությունները հիմնականում հարգվել են: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ընդունել ընտրությունների արդյունքները և զերծ մնալ պառակտիչ հռետորաբանությունից և գործողություններից: Անօրինականությունների վերաբերյալ ցանկացած մեղադրանք չպետք է օգտագործվի լարվածությունը խթանելու համար, այլ անհրաժեշտ է դրանք կարգավորել համապատասխան բողոքների և բողոքարկման ընթացակարգերի ներքո: Մենք ակնկալում ենք աշխատել նորընտիր Ազգային ժողովի հետ ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ` ի շահ մեր քաղաքացիների»:
14:15 - 22 հունիսի, 2021
Եվրախորհրդարանը կոչ է արել լայնածավալ պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ |azatutyun.am|

Եվրախորհրդարանը կոչ է արել լայնածավալ պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրախորհրդարանը կոչ է արել լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ և մի շարք այլ միջոցներ ձեռնարկել Բելառուսի դեմ՝ ի պատասխան այդ երկրում աճող բռնաճնշումների և ԵՄ երկու պետությունների մայրաքաղաքների միջև թռչող օդանավի հարկադիր վայրէջքի, նաև ընդդիմադիր ակտիվիստ Ռոման Պրոտասևիչին ձերբակալելու համար: Տնտեսական պատժամիջոցները պետք է թիրախավորեն Բելառուսի պետական ընկերությունները, երեկ հայտարարել են Եվրամիության օրենսդիրները պարտադիր ուժ չունեցող բանաձևում: Այս շաբաթվա սկզբին ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեպ Բորելը Եվրախորհրդարանի պատգամավորներին ասել է, որ դաշինքը, հավանաբար, տնտեսական պատժամիջոցներ կընդունի Բելառուսի նկատմամբ հունիսի վերջին, երբ ԵՄ արտգործնախարարները կհանդիպեն՝ մանրամասները պարզելու համար:
11:47 - 11 հունիսի, 2021
G7-ի ղեկավարները Քարբիս Բեյում կքննարկեն համավարակի հետեւանքներն աղքատ երկրների համար |armenpress.am|

G7-ի ղեկավարները Քարբիս Բեյում կքննարկեն համավարակի հետեւանքներն աղքատ երկրների համար |armenpress.am|

armenpress.am: Մեծ յոթնյակի (G7) երկրների ղեկավարները մտադիր են Քարբիս Բեյի գագաթնաժողովում քննարկել կորոնավիրուսի համավարակի հարուցած ճգնաժամի տնտեսական հետեւանքներն ամենաքիչ բարեկեցիկ երկրների համար: Հունիսի 9-ին այդ մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի (ԵԽ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի (ԵԽ) նստաշրջանում: «Մեր գլխավոր նպատակն Է հաղթել կորոնավիրուսի համավարակը բոլոր երկրներում: Համավարակի ավարտը գլխավոր նախադրյալն Է տնտեսության վերականգնման համար»,- ասել Է ֆոն դեր Լյայենը, որի ելույթը հեռարձակվել Է ԵԽ-ի կայքում: Նա նաեւ հայտարարել Է այն բանի անհրաժեշտությունը, որ «բոլոր երկրները պատվաստանյութեր ձեռք բերելու հավասար եւ արդարացի հնարավորություն ունենան»: «G7-ի երկրների ղեկավարների հանդիպումը լավ հնարավորություն կընձեռի հավաստելու մեր պարտավորությունները եւ գնալու աելի հեռու: Այս հանդպմանը մենք նաեւ կքննարկենք համավարակի հարուցած ճգնաժամի տնտեսական ազդեցությունն այդ թվում աղքատ երկրների վրա»,- նշել Է ԵՀ-ի նախագահը: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, որոնք ֆոն դեր Լյայենը բերել Է իր ելույթի ժամանակ, «ներկայումս ավելի քան 34 միլիոն մարդ գտնվում Է սովի եզրին»: «Մենք պետք Է պայքարենք այդ միտման դեմ՝ ամրապնդելով գլոբալ պարենային համակարգերը»,- հայտարարել Է նա: Ինչպես հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավարը, Եվրամիությունը G7-ի շրջանակներում «մտադիր Է տրամադրել հումանիտար օգնության նոր փաթեթ 250 միլիոն եվրոյի չափով սովի դեմ պայքարի համար»: «Այդ գումարից գրեթե 50 միլիոն եվրոն պլանավորվում Է ուղղորդել Սահելի եւ Արեւելյան Աֆրիկայի գոտու երկրներին»,- հավելել Է նա: Նրա խոսքով՝ տարածաշրջանները «խիստ տուժել են համավարակի եւ կլիմայի փոփոխության տնտեսական հետեւանքներից»: Մեծ Բրիտանիան մտադիր Է G7-ի գագաթնաժողովն ավանդական ձեւաչափով անցկացնել հունիսի 11-ից մինչեւ 13-ը Քարբիս Բեյ առոջարանային քաղաքում՝ Քոռնուոլի թերակղզու ատլանտյան ափին: Բացի Յոթի խմբի երկրների ղեկավաներից եւ Եվրահանձնաժողովի նախագահից, դրան կմասնակցի Եվրամիության նախագահ Շառլ Միշելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:34 - 09 հունիսի, 2021
ՀՀ-ն հետամուտ է լինելու պատերազմական հանցագործություններն իրագործողներին միջազգային արդարադատության առջև կանգնեցնելու. ԱԳՆ

ՀՀ-ն հետամուտ է լինելու պատերազմական հանցագործություններն իրագործողներին միջազգային արդարադատության առջև կանգնեցնելու. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Եվրոպական խորհրդարանի կողմից Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ բանաձևի ընդունումը:   ԱԳՆ մեկնաբանության մեջ ասվում է. «Եվրոպական խորհրդարանը մայիսի 20-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ բանաձև, որում անդրադարձ է կատարվում նաև ԼՂ հակամարտության և տարածաշրջանային անվտանգության առավել լայն համատեքստին: Բանաձևում ամրագրված է հստակ պահանջ՝ անհապաղ և անվերապահ ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել են պատերազմի ժամանակ և դրա ավարտից հետո: Հասցեական կոչ է արվում Ադրբեջանի կառավարությանը` տրամադրելու պատանդառության մեջ գտնվող բոլոր անձանց ամբողջական ցուցակը, ինչպես նաև տեղեկատվություն՝ նրանց առողջական վիճակի և գերության մեջ մահացածների մասին: Միաժամանակ լուրջ մտահոգություն է հայտնվում առ այն, որ համաձայն արժանահավատ զեկույցների՝ հայ ռազմագերիները և պատանդի կարգավիճակում գտնվող անձինք պահվում են նվաստացուցիչ պայմաններում, ենթարկվում անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների, և այս համատեքստում Եվրոպական խորհրդարանը դատապարտում է խոշտանգումների և բռնի անհետացման բոլոր դեպքերը:  Բանաձևում նաև կոչ է արվում ձեռնպահ մնալ թշնամական հռետորաբանությունից կամ իրադրության սրմանն ուղղված գործողություններից և դատապարտելի է համարվում Բաքվում, այսպես կոչված, «ռազմավարի պուրակի» բացումը՝ պնդելով, որ այն պետք է անհապաղ փակվի: Ընդգծվում է կարիքավորներին մարդասիրական օգնություն հասցնելու և արցախահայության  անվտանգությունն ու Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու անհետաձգելի անհրաժեշտությունը: Ամրագրվում է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և համանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա, որը պետք է ուղղված լինի Արցախի ապագա կարգավիճակի որոշմանը: ԼՂ հակամարտության, այդ թվում՝ հումանիտար հարցերի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի վերոնշյալ արձանագրումները խիստ կարևոր են: Եվրոպական խորհրդարանն ամրագրել է, որ Ադրբեջանի կողմից հումանիտար իրավունքի խախտումները հավասարազոր են բռնի անհետացմանը: Վերը թվարկված  խախտումները հանդիսանում են պատերազմական հանցագործություններ, և Հայաստանը հետամուտ է լինելու այդ հանցագործություններն իրագործողներին միջազգային արդարադատության առջև կանգնեցնելուն: Եվրոպական խորհրդարանը հստակորեն մատնանշում է, որ մայիսի 12-ին ներթափանցելով Հայաստանի տարածք՝ Ադրբեջանը ոտնահարել է միջազգային իրավունքը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս համատեքստում հատկապես մտահոգիչ են որակվել ադրբեջանական ներկայացուցիչների, ներառյալ՝ նախագահի մակարդակով կատարված հայտարարությունները, որոնցում բարձրացվում են տարածքային պահանջներ և ուժի կիրառման սպառնալիքներ: Ադրբեջանի այս գործողությունները Եվրոպական խորհրդարանը որակում է որպես տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերի խաթարում: Եվրոպական խորհրդարանի այս բանաձևը ևս մեկ անգամ փաստում է, որ ուժի կիրառմամբ հնարավոր չէ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը և Արցախի ժողովրդին զրկել իր անքակտելի իրավունքներից, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքից»:
18:05 - 22 մայիսի, 2021
Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական Խորհրդարանի հրատապ բանաձևը

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական Խորհրդարանի հրատապ բանաձևը

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական Խորհրդարանի հրատապ բանաձևը, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և գերիներին, որոնք ապօրինի պահվում են Ադրբեջանի կողմից։ Այս մասին տեղեկացրին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակից։ «Միջկուսակցական միասնական բանաձևը, որը ստորագրել են ԵԽ հինգ ամենամեծ քաղաքական խմբերը ներկայացնող պատգամավորներ, ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է այսօր։ Բանաձևի քվեարկությունը տեղի ունեցավ լիագումար նիստից հետո, երբ բազում եվրախորհրդարանականներ վճռականորեն դատապարտեցին հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական բարբարոսական պահվածքը և ԵՄ-ին կոչ արեցին ակտիվորեն մասնակցել նրանց ազատման գործընթացին։Բանաձևով, Եվրախորհրդարանը խորը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի իշխանությունների կողմից բազմաթիվ հայ գերիների պահման ստորացուցիչ պայմանների, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների վերաբերյալ: Ավելին, Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին խստորեն հարգել միջազգային մարդասիրական իրավունքը, համաձայն որի՝ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքը ռազմական հանցագործություն է:Խորհրդարանը բարձրացնում է այն հարցը, որ Ադրբեջանը հրաժարվում է համագործակցել միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը։ Եվրախորհրդարանն Ադրբեջանին հորդորում է դադարեցնել հայ ռազմագերիների մոտ այդ կազմակերպությունների ներկայացուցիչների, իրավաբանների, մարդու իրավունքների պաշտպանների և բժիշկների մուտքի արգելքը։ Բացի այդ, բանաձևը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը լիարժեք համագործակցել ՄԻԵԴ-ի հետ՝ տրամադրելով գերության մեջ գտնվող բոլոր անձանց ամբողջական ցուցակը և մանրամասն տեղեկություններ նրանց պահման պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ: Որպես Եվրոպայի խորհրդի անդամ, Ադրբեջանը պարտավոր է ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցների կիրառումը, ինչը չի անում։Հայ ռազմագերիների հարցից բացի, բանաձևը քննադատում է Ադրբեջանի զինված ուժերի վերջին ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք՝ դա դիտելով որպես Հայաստանի տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի խախտումը:Եվրախորհրդարանը նաև ցավում է, որ Ադրբեջանում ատելության խոսքը և հայատյացությունը բարցրացվել են պետական քաղաքականության մակարդակի։ Մասնավորապես անդրադարձ է կատարվում Բաքվում այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացմանը՝ կոչ անելով անհապաղ փակել այն:Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց մանդատին ԵԱՀԿ 2009թ․ հիմնարար սկզբունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա գտնել հակամարտության կայուն և խաղաղ լուծում։ Ամփոփելով, բանաձևը նաև ընդգծում է Արցախ հումանիտար օժանդակություն ուղարկելու, տեղի հայ բնակչության և վերջինիս մշակութային ժառանգության անվտանգությունն ապահովելու հրատապ անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի, մեկնաբանելով բանաձևը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատում է. «Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևով Եվրահանձնաժողովը և Արտաքին քաղաքականության եվրոպական ծառայությունն իրենց ձեռքում ունեն լրացուցիչ ուժեղ գործիք ավելի կոնկրետ գործելու և իրենց բոլոր քաղաքական ու դիվանագիտական լծակները օգտագործելու բոլոր հայ գերիներին վերադարձնելու համար։ Բացարձակ խայտառակություն է, որ Ադրբեջանի իշխանությունները օգտագործում են այս հումանիտար հարցը որպես սակարկության առարկա՝ աշխարհաքաղաքական կամ տարածքային շահերի համար: Հայ ռազմագերիների` մարդկայնորեն վերաբերվելու և նրանց կալանքից ազատ արձակվելու իրավունքները երաշխավորված են նաև Ադրբեջանի կողմից ստորագրված միջազգային կոնվենցիաներով: Պատերազմի ավարտից ի վեր Ադրբեջանը խախտում է դրանք»:«Կարևոր է նաև, որ բանաձևով Եվրախորհրդարանը հստակ քննադատում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շարունակական ոտնահարումը: Ադրբեջանի ներխուժումը պետք է խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից», - եզրափակում է Կարապետյանը:
20:54 - 20 մայիսի, 2021
ԼՂ հայ բնակչության անվտանգությունը պետք է երաշխավորվի. ԵԽ պատգամավորը խոսեց Արցախի կարգավիճակի մասին |armenpress.am|

ԼՂ հայ բնակչության անվտանգությունը պետք է երաշխավորվի. ԵԽ պատգամավորը խոսեց Արցախի կարգավիճակի մասին |armenpress.am|

armenpress.am: Արցախի վերջնական կարգավիճակը չի կարող պարտադրվել ուժով կամ զենքով, պետք է լինի քաղաքական լուծում, որը հաշվի կառնի այնտեղ ապրող բնակչության ժողովրդավարական կամքը: Այս մասին ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Ջորդի Սոլեն ԵԽ լիագումար նիստում  Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը: Նա նախ նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հեռու է կարգավորումից՝ նշելով, որ պատերազմը փառաբանվում և հայերի նկատմամբ ատելությունն արմատավորվում է Բաքվի, այսպես կոչված, «պուրակում»: «Եվ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է կատարել իր միջազգային պարտավորությունները՝ անօրինական կերպով պահելով ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, որոնց գերեվարել է: Բոլոր հայ գերիները՝ ռազմական, թե քաղաքացիական, որոնք գերեավարվել են պատերազմի ընթացքում, թե դրանից հետո, պետք է անհապաղ ու անվերապահորեն ազատ արձակվեն»,- ասաց ԵԽ պատգամավորը: Սոլեն հավելեց. «Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգությունը պետք է երաշխավորվի, ինչպես նաև նրանց մշակութային ժառանգությունը պետք է պաշտպանվի: Արցախի վերջնական կարգավիճակը չի կարող պարտադրվել ուժով կամ զենքով, պետք է լինի քաղաքական լուծում, որը հաշվի կառնի այնտեղ ապրող բնակչության ժողովրդավարական կամքը»:
15:58 - 20 մայիսի, 2021
ԵԺԿ փոխնախագահը հորդորել է Ադրբեջանին ՄԻԵԴ-ին տրամադրել պահանջվող տեղեկությունները հայ գերիների մասին |armenpress.am|

ԵԺԿ փոխնախագահը հորդորել է Ադրբեջանին ՄԻԵԴ-ին տրամադրել պահանջվող տեղեկությունները հայ գերիների մասին |armenpress.am|

armenpress.am: Հայ-ադրբեջանական վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված հայ զինվորականներն ու քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակվեն: Այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում  Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը հայտարարեց Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ, բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչևը: «Բաքուն պետք է զերծ մնա որևէ կամայական կալանք կիրառելուց և լիարժեքորեն կյանքի կոչի եռակողմ համաձայնագիրը, որը նախատեսում է բոլոր ռազմագերիների, գերիների ու այլ ձերբակալված անձանց փոխանակում»,- հայտարարեց Կովաչևը: Նա ընդգծել է, որ թեպետ Ադրբեջանն օգտագործում է իր մոտ պահվող անձանց՝ անվանելով նրանց հանցագործներ կամ ահաբեկիչներ, սակայն նրանք բոլորը Ժնևյան կոնվենցիայի և միջազգային օրենքի պաշտպանության տակ են և դրանց համաձայն պետք է վերադարձվեն իրենց ընտանիքներ: «Ադրբեջանը պետք է աջակցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելով իր մոտ պահվող անձանց ու նրանց առողջական վիճակի մասին: Այդ երկիրը պետք է զերծ մնա այս մարդկանց խոշտանգող ցանկացած գործողությունից: Պետք է անկախ ու անկողմնակալ հետաքննություն իրականացվի Ժնևյան կոնվենցիայի և միջազգային իրավունքի խախտումների, հնարավոր պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հիմնավոր մեղադրանքների առնչությամբ: Բացի այդ, Բաքուն պետք է փակի այսպես կոչված Հաղթանակի զբոսայգին, որտեղ ցուցադրվում են հայ զինվորներին նվաստացնող մոմե արձանները»,- հայտարարեց ԵԽ պատգամավորը՝ նշելով, որ այդ զբոսայգու գոյությունը նպաստում է թշնամանքի պահպանմանն ու վնասում երկու երկրների միջև վստահության հաստատմանը: Նա հավելեց, որ Եվրախորհրդարանը մշտապես փորձել է լինել օբյեկտիվ: «Եթե մենք ունենայինք վստահելի տեղեկատվություն այն մասին, որ հայկական կողմում պահվում են Ադրբեջանի քաղաքացիներ, մենք նույնը կպահանջեինք Երևանից՝ անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակում: Ցանկացած մարդկային կյանք անգին է և պետք է պաշտպանվի»,- եզրափակեց նա:
15:03 - 20 մայիսի, 2021