ՀՀ զինված ուժեր

Հայաստանի անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանող պետական ռազմական հաստատություն:

Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։ ՀՀ զինված ուժերը կազմված են հետեւյալ մասնագիտացված զորքերից. ցամաքային զորքեր, ռազմաօդային ուժեր, հակաօդային պաշտպանության զորքեր: Ցամաքային զորքերն իրենց հերթին բաղկացած են հետեւյալ զորատեսակներից. մոտոհրաձգային զորքեր, տանկային զորքեր, հրթիռային զորքեր եւ հրետանի, օդադեսանտային զորքեր, ինժեներական զորքեր, կապի զորքեր։

Զինված ուժերը կառավարվում են Պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի կողմից։ Գործող պաշտպանության նախարարը Վաղարշակ Հարությունյանն է, Գլխավոր շտաբի պետը՝ Օնիկ Գասպարյանը։ Ռազմական դրության եւ պատերազմի պայմաններում զինված ուժերը ենթարկվում են վարչապետին։

Քննիչները համառորեն շարունակում են քննությունը վարել ինքնասպանության կեղծ վարկածի շուրջ․ Ժաննա Ալեքսանյան

Քննիչները համառորեն շարունակում են քննությունը վարել ինքնասպանության կեղծ վարկածի շուրջ․ Ժաննա Ալեքսանյան

Արցախի Մարտունու զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: «Սա վկայում է, որ մահից առաջ երիտասարդը դաժան ծեծի է ենթարկվել, սակայն քննիչները համառորեն շարունակում են քննությունը վարել ինքնասպանության կեղծ վարկածի շուրջ: Այս վարկածը քննչական կոմիտեն տարածեց դեպքից ընդամենը երեք ժամ անց»,- գրել է նա։ Նշենք, որ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ հանգամանքներով: Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո Վ.Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը, որից հետո՝ 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ, հայտնաբերվել է վերջինիս դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, իսկ կողքին ընկած նրա ինքնաձիգը:
09:07 - 02 նոյեմբերի, 2019
Զորամասը լքելու դեպքը ցույց է տալիս՝ ինչպես է զինվորական վերնախավը վարվում անպաշտպան զինվորի հետ. Ժաննա Ալեքսանյան

Զորամասը լքելու դեպքը ցույց է տալիս՝ ինչպես է զինվորական վերնախավը վարվում անպաշտպան զինվորի հետ. Ժաննա Ալեքսանյան

Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված զորամասը լքած, ապա հայտնաբերված զինծառայողին նսեմացնելու ու պատժելու նպատակով նրա մասին հերյուրանքներ տարածելով, նրա վերադարձը զորամաս դժոխքի են վերածել։ Այս մասին ասված է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի «Ֆեյսբուք» սոցցանցում արված գրառման մեջ։ «Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և [ՊՆ] արտոնյալ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը օրեր առաջ զորամասը լքած, ապա հայտնաբերված զինծառայողին նսեմացնելու, ստորացնելու, պատժելու նպատակով նրա մասին հերյուրանքներ են տարածել՝ կարծիք հայտնելով, թե իբր զինվորի՝ զորամասը լքելու պատճառը նրա սեռական կողմնորոշումն է: Այսինքն, զինվորի վերադարձը զորամաս դարձնելով դժոխք: Նշեմ, որ զինվորին նսեմացնող այս ապատեղեկատվությունը միակողմանի հրապարակել է «Ժողովուրդ» թերթը: Մինչդեռ զինվորը բոլորովին այլ խնդիրներ ունի, ինչի մասին նա պատմել է մեր փաստաբանին: Այս օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է զինվորական վերնախավը վարվում սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, անպաշտպան զինվորի հետ: Հետաքրքիր է իմանալ նաև, թե արդյոք պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կիսում է խոսնակի տեսակետները», ֊ գրել է իրավապաշտպանը։
09:30 - 01 նոյեմբերի, 2019
ՀՀ-ում զորավարժություններին զուգահեռ Արցախում զորախաղեր են անցկացվելու ՏԻ մարմինների ներգրավմամբ

ՀՀ-ում զորավարժություններին զուգահեռ Արցախում զորախաղեր են անցկացվելու ՏԻ մարմինների ներգրավմամբ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում ՀՀ զինված ուժերում մեկնարկող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությանը զուգահեռ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը պաշտպանության բանակում անց են կացվելու նմանատիպ զորախաղեր, որին ընդգրկվելու են նաև տեղական և ինքնակառավարման մարմինները: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Անցակացվող զորավարժության նպատակներն են ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ԱՀ և ՀՀ ընդհանուր զորահավաքի պլանների իրականին համապատասխանությունը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՊԲ ղեկավարման օղակներին ու զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորախաղերին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումն ու ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը, հակառակորդի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում հավանական զարգացումների գնահատումն ու դրանց լուծման արդյունավետ ուղիների առաջադրումը: Եռափուլ զորախաղերի ժամանակ իրականացվելու է նաև պայմանական նշանակետերի խոցում՝ մարտական կրակի կիրառմամբ:
07:11 - 21 սեպտեմբերի, 2019
Աննա Հակոբյանն այցելել է Ապրիլյան հերոս Ժորա Եսայանի անվան դպրոց |news.am|

Աննա Հակոբյանն այցելել է Ապրիլյան հերոս Ժորա Եսայանի անվան դպրոց |news.am|

news.am։ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 20-ին այցելել է Արարատի մարզի Դարբնիկ գյուղում գտնվող Ապրիլյան մարտական գործողությունների մասնակից Ժորա Եսայանի անվան միջնակարգ դպրոց: Ժորա Եսայանի մոր՝ Մարինե Հակոբյանի, Դարբնիկ գյուղի գյուղապետ Դավիթ Գզիրյանի, դպրոցի տնօրեն Նելլի Զիրոյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է դպրոցում, Ժորա Եսայանի անվան դասարանում մասնակցել Ապրիլյան հերոսին նվիրված հիշատակի միջոցառմանը: Այցի ընթացքում Աննա Հակոբյանը ներկա է գտնվել դպրոցի միակ 4-րդ տարրական դասարանի աշակերտների ավարտական հանդեսին:«Շատ հուզված եմ, որ գտնվում եմ այստեղ: Շատ կարեւոր է, որ ունենք Ժորայի նման տղաներ: Մենք պարտական ենք Ժորային եւ պարտք ենք այս երեխաներին, որպեսզի զարգացնենք ու պաշտպանենք մեր երկիրը, որպեսզի մեր սահմանները լինեն անառիկ եւ այլեւս երբեք սահմանին կորուստներ չունենանք»,- ասել է Աննա Հակոբյանը՝ դպրոցի աշակերտներին խորհուրդ տալով լավ սովորել, որպեսզի ապագայում նրանք դառնան հայրենիքի համար պիտանի մարդ: «Դուք պետք է լավ սովորեք, ամեն օր կրթվեք ու զարգանաք: Մեր երկրի հզորացումը կախված է յուրաքանչյուրիցս: Յուրաքանչյուրը պետք է լինի իր տեղում եւ իր գործով նպաստի հայրենիքի զարգացմանը: Շնորհակալ եմ այս օրը պարգեւելու համար»,- եզրափակել է խոսքը Աննա Հակոբյանը:      
13:25 - 20 մայիսի, 2019
ՀՀ ԶՈւ-երը ոչ մի կորստի դեպք չի թաքցրել և չի թաքցնելու․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ԶՈւ-երը ոչ մի կորստի դեպք չի թաքցրել և չի թաքցնելու․ Արծրուն Հովհաննիսյան

Պարզաբանում. Նորից շեշտում ենք, որ ՀՀ ԶՈւ-երը ոչ մի կորստի դեպք չի թաքցրել և չի թաքցնելու, բոլոր փորձերն այդ դեպքերը ներկայացնել թաքցրած չեն համապատասխանում իրականությանը: Որոշ հասարակական, իբր իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք ՄՍԽՈՒՄ են ԶՈւ-երում մարդու իրավունքների բարձրացմանն ուղղված միջազգային դրամաշնորհները, դրսևորում են մեծ ջանք ու շահագրգռվածություն, ՀՀ ԶՈւ-երը ներկայացնելու հնարավորինս վատ կողմերով: Դա պետք է մտահոգի նաև դրամաշնորհ տրամադրողներին: Դա ազնիվ չէ, և երբեք չի օգնել ընդհանուր գործին: ՀՀ ՊՆ-ը առավել ևս այժմ բաց է համագործակցության համար և միշտ լինելու է թափանցիկ իրավասության սահմաններում:  Փաստերով.  Մ․ Գրիգորյանի մահը տեղի է ունեցել փետրվարի 11-ին, մեկ օր անց լուրն արդեն հայտնվել է մամուլում` համապատասխան մարմինների կողմից: Ստորև ներկայացված են հղումները: Պայմանագրային զինծառայողը մահացել է ծառայակցի կողմից արձակված կրակոցից. Մանրամասներ 34-ամյա պայմանագրային զինծառայողի սպանության գործով ժամկետային զինծառայող է ձերբակալվել Ֆ․ Թամազյանի մահը տեղի է ունեցել փետրվարի 12-ին և նույն օրը լուրը հայտնվել է մամուլում`համապաստախան մարմինների կողմից: Ստորև ներկայացված են հղումները: Մահացած զինծառայող Ֆրունզիկ Վալերիի Թամազյանը ծառայության ընթացքում ոչ մի բողոք չի ունեցել. Արծրուն Հովհաննիսյան  Մարտակերտի զինվորական հոսպիտալում մահացել է զինծառայող Ֆրունզիկ Վալերիի Թամազյանը Ծառայության հետ կապ չունեցող դեպքերը, որոնք սովորաբար լինում են տանը, կամ ոչ զորամասում, մենք երբեք պաշտոնապես չենք հայտնում ու չենք հայտնել վերջին 7 տարում, սակայն դրանք միշտ հաստատում ենք, եթե լուրը հայտնվում է մամուլում, իսկ սովորաբար հայտնվում է շատ արագ: Եթե չի հայտնվում, ապա քննչական մարմինները դրա մասին որոշ ժամանակ անց հայտնել են ու հայտնում են: Հետևաբար, որևէ բան թաքցնելու մասին խոսք լինել չի կարող:  Էդ․ Գրիգորյանի մասին արդեն պարզաբանել ենք, որ եղել է որոշակի սխալ, սակայն դա օրինաչափություն չէ, ինչպես տեսնում ենք վերը բերված օրինակներից: Այնպես որ ՀՀ ՊՆ կողմից դեպքերի թաքցնելը չունեն, որևէ հիմք և խնդրում ենք ձեր անձնական և քաղաքական հարցերը պարզաբանելիս զերծ մնալ զինծառայողների մահվան լուրերը շահարկելուց:  
12:36 - 05 մարտի, 2019
2019-ին գրանցված 4 զինծառայողի մահվան դեպքի մասին ՊՆ-ն ու ՊԲ-ն չեն հայտնել |tert.am|

2019-ին գրանցված 4 զինծառայողի մահվան դեպքի մասին ՊՆ-ն ու ՊԲ-ն չեն հայտնել |tert.am|

Tert.am-ի տեղեկություններով` մոտ երկու ամսվա ընթացքում ՀՀ զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում զինծառայողներ են զոհվել, ինչի մասին ՊՆ-ն ու ՊԲ-ն չեն հայտնել։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ նշված ժամանակահատվածում ԶՈւ-ում ու ՊԲ-ում գրանցվել է զինծառայության հետ կապված 3 մահվան դեպք և 4  մահվան դեպք գրանցվել է ծառայության հետ չկապված հանգամանքներում։ Այսինքն՝ 1 ամիս 21 օրվա ընթացքում զոհվել է 7 զինծառայող: ՀՀ գլխավոր դատախազությունից Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են. «2019 թվականի հունվարի 1-ից փետրվարի 21-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ-ում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել է զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան 3 դեպք։1․ Էդ․ Գրիգորյանի՝ 01․01․2019թ․ մարտական հերթապահության ընդգրկված լինելու ընթացքում մահվան դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։2․ Մ․ Գրիգորյանի՝ 11․02․2019թ․ մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում ժամկետային զինծառայողի կողմից արձակված կրակոցի հետևանքով մահվան դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։3․ Ֆ․ Թամազյանի՝ 12․02․2019թ․ առողջական վիճակի հետ կապված մահվան դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։ Տեղեկացնում ենք նաև, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է ՀՀ ԶՈւ և ԱՀ ՊԲ զինծառայողների՝ ծառայության հետ չկապված մահվան 4 դեպք, որոնցից 2-ը տեղի են ունեցել հիվանդության, և 2-ը՝ ավտովթարի հետևանքով»։Նշված չորս դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու Արցախի պաշտպանության բանակը չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն կամ գրառում չի արվել։Նշենք, որ Էդգար Գրիգորյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, Մեսրոպ Գրիգորյանի մահվան փաստի առթիվ՝ սպանության հատկանիշներով, Թամազյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ tert.am  
08:27 - 05 մարտի, 2019