ԱՀ Պաշտպանության բանակ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պետական ռազմական կառույց է Արցախի Հանրապետությունում, որի սահմանադրական նպատակն է Արցախի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը գործում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի աջակցությամբ եւ սերտ համագործակցությամբ։

Լեյտենանտը ջախջախել է թշնամու ուժերը, տարհանել զոհերին ու վիրավորներ. հերոսական դրվագներ

Լեյտենանտը ջախջախել է թշնամու ուժերը, տարհանել զոհերին ու վիրավորներ. հերոսական դրվագներ

Պաշտպանության բանակը մարտական գործողությունների ժամանակ տեղի ունեցած հերոսական դրվագներ է ներկայացրել: «Սերժանտ Արթուր Վաղինակի Սարհատյանը ակտիվ մարտ է վարել գրոհող հակառակորդի դեմ, պատճառել վերջինիս մեծաթիվ կորուստներ, կասեցրել գրոհող ուժերի ներթափանցումը: Վիրավորվել է թշնամական հրետանու կրակից: Շարքային Վրույր Աշոտի Ղազարյանը ցուցաբերել է անհատական խիզախություն՝ պատճառելով թշնամուն կենդանի ուժի կորուստներ, կազմակերպել է տարբեր ապահովման հարցեր, տարհանել վիրավոր ընկերներին: Լեյտենանտ Հովհաննես Գագիկի Պետրոսյանը համառ մարտ է վարել թշնամու գրոհող ուժերի դեմ, հմտորեն ղեկավարել ենթականերին, ինչի արդյունքում հակառակորդը կրել է կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Լեյտենանտ Արտավազդ Անդրանիկի Ավետիսյանը կարևոր բարձունքներից մեկում ջախջախել է թշնամական ուժերին, հետ մղել վերջինիս հարձակումը, ապա տարհանել զոհերին ու վիրավորներին: Կրտսեր սերժանտ Մարտիկ Արտակի Մուրադյանը աչքի է ընկել հակառակորդի գրոհող ստորաբաժանումներն ու կրակային միջոցները ոչնչացնելու ժամանակ: Ավագ լեյտենանտ Լևոն Միսակի Ավետիսյանը աչքի է ընկել հարևան ստորաբաժանման հրամանատարական դիտակետում շրջափակման մեջ հայտնված զինծառայողներին փրկելիս, որը հնարավոր է դարձել թշնամական ուժերի դեմ անմիջական մարտ վարելու և վերջինիս մեծ կորուստներ պատճառելու շնորհիվ: Կապիտան Գավրուշ Էրիկի Հարությունյանը թշնամու ձեռնարկած հարձակման ժամանակ հմտորեն ղեկավարել է ենթակա անձնակազմը, կատարել մարտական առաջադրանքն ու կորուստներ պատճառել հակառակորդին: Վիրավորվել է թշնամու դիպուկահարի կրակոցից: Պահեստազորի ավագ սերժանտ Արմեն Արարատի Պետրոսյանը մարտական հաշվարկի հետ միասին բարձր մակարդակով իրականացրել է առաջադրված մարտական խնդիրները:Փառք մեր հերոսներին»:
12:42 - 09 հունվարի, 2021
Փաշինյանը խուսափում է Արցախի պաշտպանության բանակի մասին հարցերին ուղիղ պատասխանելուց |hetq.am|

Փաշինյանը խուսափում է Արցախի պաշտպանության բանակի մասին հարցերին ուղիղ պատասխանելուց |hetq.am|

hetq.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նոյեմբերի 9-ին հրադադարի վերաբերյալ համաձայնության է եկել Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հետ, խուսափում է կոնկրետ պատասխան տալ Արցախի բանակին վերաբերող հարցերին: Դեկտեմբերի 16-ին, երբ ադրբեջանցիներն արդեն (դեկտեմբերի 12-ին) գրոհել ու գրավել էին Հադրութի շրջանի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող վերջին գոտին՝ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածը, ու ինչպես հետո պարզվեց, սպանել էին 9 հոգու եւ գերի վերցրել 64-ին, վարչապետին մի քանի հարց էինք ուղղել Արցախի շուրջ իրավիճակի եւ Հայաստանի սահմաններին վերաբերող խնդրի մասին: Այս անգամ կանդրադառնանք երկու հարցի, որոնք, ի թիվ մյուսների, ուղղել էինք վարչապետին: Հարցերից առաջինի համար հիմք էին ծառայել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում իրականացրած սադրանքից հետո ադրբեջանական կողմի հայտարարությունները: Այն հետեւյալն էր: -Ադրբեջանական կողմը եռակողմ հայտարարությունը մեկնաբանում է 4-րդ կետի տրամաբանությամբ, այն է՝ ՌԴ խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Արդյոք սա նշանակում է, որ ԼՂՀ-ում հայկական ուժեր չպիտի լինեն: Ընդհանրապես, ի՞նչ է նշանակում այս կետը, որը նման մեկնաբանության տեղիք է տվել: Ինչպիսի՞ եռակողմ «ըմբռնում» է եղել հայտարարությունը ստորագրելիս («ըմբռնում» տերմինը շրջանառության մեջ դրեց հենց ինքը՝ Փաշինյանը, դեկտեմբերի 13-ին կայացած անվտանգության խորհրդի նիստում, երբ հայտարարեց, թե Ղուբաթլուի ու Զանգելանի շրջանների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, որովհետեւ ստորագրման պահին այդ տարածքերը մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, իսկ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող փոքր հատվածների մասով, ըստ նրա, բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այդտեղ պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում. ինչպես շուտով պարզվեց, խոսքը, պարզ լեզվով ասած, այդ հատվածները թշնամուն հանձնելու մասին էր, ինչն էլ արվեց դեկտեմբերին): Ահա, թե դեկտեմբերի 30-ին ինչ է պատասխանել Ն. Փաշինյանի աշխատակազմը մեր հարցին: -Ինչպես բազմիցս արդեն նշել է ՀՀ վարչապետը, եռակողմ հայտարարությունը պարունակում է ինչպես հստակ գործողություններ եւ պարտավորություններ ենթադրող, այնպես էլ որոշակի նրբություններ պարունակող եւ հետագա հստակեցման կարիք ունեցող կետեր: ՌԴ խաղաղապահ ուժերը շարունակում են խաղաղապահական առաքելության պատասխանատվության գոտում իրենց տեղակայումը, եւ դրան զուգահեռ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են իրականացնել մարտական ծառայություն: Այստեղից կարող ենք հետեւություն անել, որ Արցախի ՊԲ-ի վերաբերյալ կոնկրետություն չկա, ու վարչապետի աշխատակազմն էլ խոստովանում է, որ կան «որոշակի նրբություններ պարունակող եւ հետագա հստակեցման կարիք ունեցող կետեր»: Առավել մանրամասն՝ hetq.am-ում։
16:37 - 08 հունվարի, 2021
ՊԲ-ն չի բացառում, որ համացանցի ադրբեջանական տիրույթում տարածված կադրերում գործ ունենք ավելի վաղ ադրբեջանական գերության մեջ հայտնված քաղաքացիների սպանության հետ

ՊԲ-ն չի բացառում, որ համացանցի ադրբեջանական տիրույթում տարածված կադրերում գործ ունենք ավելի վաղ ադրբեջանական գերության մեջ հայտնված քաղաքացիների սպանության հետ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ևս մեկ անգամ վերահաստատում է ավելի վաղ արված իր հայտարարությունն այն մասին, որ ո՛չ դեկտեմբերի 27-ին, ո՛չ նախորդող և ո՛չ էլ հաջորդող օրերին ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զիծառայող ընդգրկված չեն եղել որևէ մարտական գործողության մեջ և նույնիսկ մեկ կրակոց չեն արձակել: Շփման գծի ամբողջ երկարությամբ հրադադարի ռեժիմը պահպանվել և պահպանվում է: Ավելին` ակնհայտ է, որ Ադրբեջանը, ներկայացված «մարտերի» պարագայում, խոսում է իրենց իսկ կողմից վերահսկվող տարածքների խորքում, առաջնագծից բավական հեռու գտնվող գյուղի մասին, որտեղ հայտնվելու համար ՊԲ զինծառայողները պետք է հատեին առաջնագիծը և ռազմերթ կատարեին թշնամու թիկունքում, ինչը, հաշվի առնելով հենց իրենց՝ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առկայությունը, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ առաքելության գործոնը, ուղղակի հնարավոր չէ: Պակաս կարևոր չէ նաև «զուգադիպությունը», որ նախօրեին Ադրբեջանը խախտել է վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և չի թույլատրել որոնողական խմբերի մուտքը տարածքներ, որտեղ, իրենց պնդմամբ, ընթացել են այդ «մարտերը»։ Եվ սա այն դեպքում, երբ որոնողական խմբերի՝ այդ տարածքներում աշխատանքների շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեկտեմբերի 27-ին, այսինքն, ադրբեջանական կողմի պնդմամբ, հենց այն օրը, երբ «մարտեր էին ընթացել»։ Նշված փաստերի համադրությունը ենթադրելի է դարձնում, որ ադրբեջանական կողմի գործողություններն ու հայտարարությունները նպատակ ունեն կոծկել հերթական պատերազմական հանցագործությունը, և հենց այդ նպատակին է միտված եղել որոնողական խմբերին հիշյալ տարածքներ մուտք գործելու թույլտվությունից հրաժարվելը: Ներկայում ակտիվ աշխատանքներ են ընթանում՝ պարզելու տարածված կադրերում պատկերված անձանց ինքնությունը։ Պաշտպանության բանակը չի բացառում, որ գործ ունենք ավելի վաղ ադրբեջանական գերության մեջ հայտնված քաղաքացիների դաժան սպանության հետ։ Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի այս գործելաոճը, ինչը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությանը: Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունները բացահայտելու հարցում։
16:32 - 30 դեկտեմբերի, 2020
ՊԲ որևէ ստորաբաժանում որևէ գործողության չի մասնակցել, հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել․ ԱՀ ՊԲ

ՊԲ որևէ ստորաբաժանում որևէ գործողության չի մասնակցել, հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել․ ԱՀ ՊԲ

Երեկ ողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը ԱՀ պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։ Այս մասին հայտնում է ԱՀ Պաշտպանության բանակը։«Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին։ Այդ մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Ինչպես արդեն հայտարարել էինք ժամեր առաջ, վերահաստատում ենք, որ երեկ ողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը ԱՀ պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։Այս պարագայում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությունը այլ կերպ, քան քարոզչական սադրանք հնարավոր չէ որակել։ ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասված է հաղորդագրության մեջ։
12:38 - 28 դեկտեմբերի, 2020
Արցախի ՊԲ որևէ ստորաբաժանում Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում որևէ գործողության չի մասնակցել

Արցախի ՊԲ որևէ ստորաբաժանում Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում որևէ գործողության չի մասնակցել

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։ Հաղորդվում է նաև երկու կողմի զոհերի և վիրավորների մասին։ Հիշեցնենք, որ Տող գյուղը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ ամբողջական վերահսկողության ներքո։Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։Այդուհանդերձ, հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ պարզել, չբացառելով հավանականությունը, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ»։
01:41 - 28 դեկտեմբերի, 2020
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 147 զինծառայողի անուն

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 147 զինծառայողի անուն

Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ, ցուցակը հանվել է կայքէջից ։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ–ն։ «Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ: Անճշտությունների վերացման գործընթացով պայմանավորված՝ դեկտեմբերի 26-ին հրապարակված ցուցակը հանվել է կայքէջից:Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»։ ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 147 զինծառայողի անուն․   Սարգսյան Յուրի Սուրիկի, ծնվ. 2000թ. Առաքելյան Գեղամ Ջանիկի, ծնվ. 1994թ. Հակոբյան Արծրուն Ատոմի, ծնվ. 2001թ. Պողոսյան Արա Մարսելի, ծնվ. 1984թ. Պահեստազորային Գրիգորյան Վահան Սարգիսի, ծնվ. 1999թ. Մխչյան Ռաֆայել Ալբերտի, ծնվ. 1993թ. Հովհաննիսյան Գարիկ Գառնիկի, ծնվ. 2001թ. Սամսոնյան Շավո Երջանիկի, ծնվ. 2000թ. Վարժապետյան Նարեկ Վահանի, ծնվ. 2000թ. Պողոսյան Իշխան Կարենի, ծնվ.1995թ. Պահեստազորային Կիրակոսյան Աժդահակ Զավենի, ծնվ. 1997թ. Կամավորական Մկրտչյան Արամայիս Արտավազդի, ծնվ. 1970թ. Կոտոյան Թեմուր Արթուրի, ծնվ. 2002թ. Զազյան Մհեր Դավիթի, ծնվ. 2000թ. Մկրտչյան Նարեկ Մխիթարի, ծնվ. 2000թ. Նիկոլյան Գարեգին Հազարապետի, ծնվ. 2000թ. Ալևորյան Յուրի Մհերի, ծնվ. 2001թ. Մեսրոպյան Ռոբերտ Արկադիի, ծնվ. 2001թ. Առաքելյան Արտակ Սեյրանի, ծնվ. 2000թ. Աթոյան Միքայել Սարգսի, ծնվ. 1984թ. Ալեքսանյան Մանվել Ալեքսանի, ծնվ. 1987թ. Ասլանյան Սերյոժա Աղվանի, ծնվ. 2001թ. Ղամբարյան Կամո Կարենի, ծնվ. 2001թ. Վարդանյան Արթուր Ավետիքի, ծնվ. 1985թ. Մարտիրոսյան Անուշավան Լևոնի, ծնվ. 1983թ. Ստեփանյան Նարեկ Սուրաչի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Հակոբյան Ստեփան Արտակի, ծնվ. 1997թ. Պահեստազորային Գյուլումյան Ոսկան Հրանտի, ծնվ. 1956թ. Պահեստազորային Գալստյան Վարդգես Տիգրանի, ծնվ. 1995թ. Գևորգյան Վարուժան Սերգեյի, ծնվ. 2000թ. Ավետիսյան Խաչիկ Գնելի, ծնվ. 2000թ. Հունոյան Գևորգ Մնացականի, ծնվ. 2001թ. Դավթյան Մանվել Աշոտի, ծնվ. 2000թ. Մաշուրյան Արման Արմենի, ծնվ. 2000թ. Հովհաննիսյան Հակոբ Ջոնիկի, ծնվ. 1998թ. Մելքումյան Սամվել Արտակի, ծնվ. 1997թ. Ադամյան Նարեկ Արամայիսի, ծնվ. 2000թ. Բադալյան Ռոբերտ Արկադիի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Իսոյան Սերոբ Հովհաննեսի, ծնվ. 1992թ. Նիկողոսյան Կոլյա Պարույրի, ծնվ. 2001թ. Հովհաննիսյան Հարություն Հայկի, ծնվ. 2000թ. Ջավրուշյան Թաթուլ Հովսեփի, ծնվ. 2002թ. Խաչատրյան Արամ Արայիկի, ծնվ. 2001թ. Օհանյան Հայկ Նվերի, ծնվ. 1999թ. Հովհաննիսյան Ալեքսեյ Արամայիսի, ծնվ. 2001թ. Գևորգյան Շոթա Արմենակի, ծնվ. 2001թ. Օհանյան Դերենիկ Արմենի, ծնվ. 1998թ. Անտոնյան Գառնիկ Արմենի, ծնվ. 2000թ. Ալջիկյան Արսեն Լևոնի, ծնվ. 2001թ. Ասատրյան Արտակ Սահակի, ծնվ. 1983թ. Արտուշյան Նարեկ Արսենի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Կարապետյան Վահրամ Գևորգի, ծնվ. 1975թ. Մարդոյան Անդրանիկ Աշոտի, ծնվ. 1988թ. Ամոյան Սամվել Սարիբեկի, ծնվ. 1977թ. Գասպարյան Գևորգ Կարապետի, ծնվ. 1985թ. Դեմուրչյան Անդրիազ Մերուժանի, ծնվ. 1971թ. Նովիկով Դմիտրի Ալեքսեյի, ծնվ. 2000թ. Զաքարյան Մխիթար Վարդանի, ծնվ. 1987թ. Հովակիմյան Արմեն Ժիրայրի, ծնվ. 1991թ. Գասպարյան Գառնիկ Արտակի, ծնվ. 2001թ. Բողարյան Հակոբ Գագիկի, ծնվ. 2001թ. Պետրոսյան Տիրան Անդրանիկի, ծնվ. 2000թ. Պահեստազորային Ավանեսյան Վահիկ Սերյոժայի, ծնվ. 1992թ. Գրիգորյան Արա Տարսեիչի, ծնվ. 1984թ. Տոնականյան Էդգար Գոռի, ծնվ. 2001թ. Հայրապետյան Աշոտ Արթուրիկի, ծնվ. 1998թ. Ղազարյան Արշակ Կարենի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Քոչարյան Արթուր Գառնիկի, ծնվ. 1997թ. Պահեստազորային Նասրյան Սարգիս Էդվարդի, ծնվ. 1997թ. Պահեստազորային Գրիգորյան Գագիկ Վլադիմիրի, ծնվ. 1969թ. Կարապետյան Արամ Դերենիկի, ծնվ. 2002թ. Պահեստազորային Թովմասյան Դանիել Հակոբի, ծնվ. 1963թ. Աբրահամյան Արտակ Լևոնի, ծնվ. 1975թ. Միսկարյան Արկադի Գուրգենի, ծնվ. 1975թ. Համբարյան Հայկազ Անատոլիի, ծնվ. 1973թ. Բեգլարյան Մակար Ջանիկի, ծնվ. 1980թ. Հովհաննիսյան Աբրահամ Նորհայրի, ծնվ. 1993թ. Ֆրանգուլյան Ռաֆայել Վարազդատի, ծնվ. 1998թ. Ասատրյան Սերյոժա Մկրտչի, ծնվ. 1974թ. Երիցյան Արթուր Ավետիսի, ծնվ. 1976թ. Պահեստազորային Առաքելյան Գառնիկ Աշոտի, ծնվ. 1989թ. Գալոյան Սերյոժա Սևակի, ծնվ. 1995թ. Գրիգորյան Ջիվան Սամվելի, ծնվ. 1991թ. Վարոսյան Սերյոժա Համլետի, ծնվ. 1991թ. Հարությունյան Սևակ Հարությունի, ծնվ. 1995թ. Մխոյան Անդրանիկ Մհերի, ծնվ. 1990թ. Կարապետյան Արթուր Կարապետի, ծնվ. 1990թ. Մկրտչյան Սամվել Սերոբի, ծնվ. 1985թ. Մարտիրոսյան Մարտին Մայիսի, ծնվ. 1994թ. Պետրոսյան Կարապետ Ալբերտի, ծնվ. 1970թ. Հովսեփյան Ֆիրդուս Մասիսի, ծնվ. 1994թ. Մխիթարյան Վոլոդյա Ալբերտի, ծնվ. 1990թ. Ժամակոչյան Արտակ Սամվելի, ծնվ. 1990թ. Խաչատրյան Գոռ Սեդրակի, ծնվ. 1997թ. Գրիգորյան Արկադիկ Սարգսի, ծնվ. 1986թ. Մարտիրոսյան Տիգրան Սարգսի, ծնվ. 1995թ. Զաքարյան Գևորգ Սամվելի, ծնվ. 1997թ. Բալայան Կարո Կիմայի, ծնվ. 1996թ. Թազիյան Աշոտ Հովհաննեսի, ծնվ. 1991թ. Ասրյան Արտուր Էռնեստի, ծնվ. 1998թ. Մեսրոպյան Արման Գեղամի, ծնվ. 1992թ. Ասատրյան Ահարոն Նորայրի, ծնվ. 1996թ. Մխիթարյան Կարապետ Համլետի, ծնվ. 1991թ. Վարոսյան Արմեն Սամվելի, ծնվ. 1988թ. Գրիգորյան Լյուդվիգ Ներսեսի, ծնվ. 1993թ. Սայադյան Էրիկ Գաբրիելի, ծնվ. 1994թ. Հակոբյան Հակոբ Էդվարդի, ծնվ. 1979թ. Աղայան Մկրտիչ Կարապետի, ծնվ. 1990թ. Սառիկյան Կորյուն Ռադիկի, ծնվ. 1990թ. Վարդանյան Սերգեյ Խոսրովի, ծնվ. 1993թ. Տոնոյան Մարտուն Աղասու, ծնվ. 1990թ. Մանասարյան Սամվել Հարությունի, ծնվ. 1996թ. Խաչատրյան Հայկազ Զավենի, ծնվ. 1986թ. Միսկարյան Մեսրոպ Կարենի, ծնվ. 1989թ. Թումասյան Գրիգորի Իգնատի, ծնվ. 1988թ. Պահեստազորային Կորկոտյան Հովհաննես Ալեքսանդրի, ծնվ. 1985թ. Գաբոյան Վասպուրական Գառնիկի, ծնվ. 2000թ. Բուդոյան Վահան Անդրանիկի, ծնվ. 2000թ. Մուրադյան Արամայիս Գուրգենի, ծնվ. 1997թ. Սիմոնյան Էմին Վանյայի, ծնվ. 2002թ. Կոնջորյան Վարդան Ալբերտի, ծնվ. 2001թ. Սիմոնյան Արման Աշոտի, ծնվ. 2000թ. Բադալյան Արմեն Արսենի, ծնվ. 1998թ. Սաղաթելյան Գևորգ Աշոտի, ծնվ. 2001թ. Հովհաննիսյան Մեսրոպ Վարդանի, ծնվ. 2002թ. Բրուտյան Արմեն Լևոնի, ծնվ. 2002թ. Գալստյան Մանվել Սարգսի, ծնվ. 2002թ. Հովհաննիսյան Լևոն Արտյոմի, ծնվ. 2001թ. Թադևոսյան Կարեն Վահագնի, ծնվ. 2001թ. Կամավորական Սաղաթելյան Աշոտ Մելսիկի, ծնվ. 1966թ. Դավթյան Արսեն Անդրանիկի, ծնվ. 1991թ. Կամավորական Սողոմոնյան Պետրոս Աշոտի, ծնվ. 1987թ. Գալստյան Վազգեն Յուրիի, ծնվ. 2002թ. Ավետիսյան Աշոտ Լյովայի, ծնվ. 2001թ. Աղաբաբյան Գրիգոր Թովմասի, ծնվ. 2002թ. Մաթևոսյան Արման Արտակի, ծնվ. 2001թ. Բաբայան Արտյոմ Հովիկի, ծնվ. 2001թ. Հարությունյան Սերյոժա Հրայրի, ծնվ. 2001թ. Աբազյան Տիգրան Վանիկի, ծնվ. 2001թ. Նանյան Կամո Մխիթարի, ծնվ. 2002թ. Պապյան Հայկ Վահրամի, ծնվ. 2001թ. Գալստյան Լևոն Արմենի, ծնվ. 2001թ. Սարգսյան Ռոբերտ Ռոմիկի, ծնվ. 2001թ. Համբարձումյան Տիգրան Արսենի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Ներսիսյան Պողոս Պարգևի, ծնվ. 1969թ. Պահեստազորային Սարգսյան Էդգար Դավիթի, ծնվ. 1979թ. Մեսրոպյան Գեղամ Էդուարդի, ծնվ. 1991թ.
12:19 - 26 դեկտեմբերի, 2020
ԱՀ ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անուններ

ԱՀ ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անուններ

ԱՀ ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անուններ․   Քյասինյան Հովհաննես Մանվելի, ծնվ. 2001թ. Կամավորական Քյասինյան Մանվել Սամվելի, ծնվ. 1977թ. Կամավորական Թորգոմյան Ռաֆայել Կարենի, ծնվ. 1988թ. Կամավորական Մանուկյան Վաչագան Խաչիկի, ծնվ. 1991թ. Հովհաննիսյան Թաթուլ Մխիթարի, ծնվ. 2001թ. Զաքարյան Ազատ Նվերի, ծնվ. 1998թ. Խաչատրյան Արա Էդգարի, ծնվ. 2001թ. Հարությունյան Կարեն Հովիկի, ծնվ. 2000թ. Ղազարյան Հարութ Ահարոնի, ծնվ. 2001թ. Նազարյան Գևորգ Սարգիսի, ծնվ. 2002թ. Մարգարյան Գևորգ Արտյոմի, ծնվ. 2002թ. Շաղոյան Էմիլ Վարուժանի, ծնվ. 2000թ. Մելիքսեթյան Հակոբ Գագիկի, ծնվ. 2000թ. Փուրթոյան Արտյոմ Շահենի, ծնվ. 2001թ. Ղազարյան Թաթուլ Լավրենտի, ծնվ. 1978թ. Օհանյան Արմեն Միքայելի, ծնվ. 1971թ. Հարությունյան Աղասի Արծրունի, ծնվ. 1989թ. Վարդանյան Մեսրոպ Սերյոժայի, ծնվ. 1990թ. Խաչատրյան Արամ Վահագնի, ծնվ. 1980թ. Մնոյան Տիգրան Մանվելի, ծնվ. 1997թ. Զաքարյան Անդրանիկ Սամվելի, ծնվ. 2002թ. Թադևոսյան Կարապետ Սենիկի, ծնվ. 1999թ. Հախվերդյան Ալիկ Դավիթի, ծնվ. 2001թ. Գրիգորյան Մհեր Մուշեղի, ծնվ. 2002թ. Առաքելյան Կարլեն Մառլենի, ծնվ. 1998թ. Կամավորական Արշակյան Գրիգոր Խաչիկի, ծնվ. 1973թ. Կամավորական Սիմոնյան Վարդան Ռաֆիկի, ծնվ. 1969թ. Պահեստազորային Կիրակոսյան Համբարձում Հովհաննեսի, ծնվ. 1995թ. Ազարյան Միքայել Արթուրի, ծնվ. 2001թ. Ղահրամանյան Արայիկ Վարուժանի, ծնվ. 2000թ. Ղազարյան Նարեկ Գեղամի, ծնվ. 2002թ. Գալոյան Սուրեն Ռադիկի, ծնվ. 2001թ. Կամավորական Իսրայելյան Մուշեղ Լևոնի, ծնվ. 1995թ. Պահեստազորային Սրապյան Վահրամ Վարդանի, ծնվ. 1992թ. Պահեստազորային Շահնազարյան Արմեն Մաքսիմի, ծնվ. 1986թ. Հարությունյան Հայկ Գուրգենի, ծնվ. 1995թ. Պահեստազորային Ջիվանյան Հովհաննես Ռաֆայելի, ծնվ. 1982թ. Սահակյան Ազատ Վահեի, ծնվ. 2001թ. Սեփխանյան Ռաֆայել Աշոտի, ծնվ. 2000թ. Ղուրշուդյան Հայկ Էդվարդի, ծնվ. 2000թ. Խաչատրյան Լևոն Դավիթի, ծնվ. 1987թ. Ամիրաղյան Արթուր Ռաշիդի, ծնվ. 1983թ. Պահեստազորային Ավետիսյան Ռազմիկ Ռուդիկի, ծնվ. 1993թ. Պահեստազորային Մադաթյան Արմենակ Սմբատի, ծնվ. 1965թ. Պահեստազորային Գյուլզադյան Արսեն Վաչագանի, ծնվ. 1987թ.
09:34 - 25 դեկտեմբերի, 2020
Մայոր Դավիթ Սարգսյանը Հադրութի մատույցներում ոչնչացրել է թշնամու շուրջ 200 զինվորի

Մայոր Դավիթ Սարգսյանը Հադրութի մատույցներում ոչնչացրել է թշնամու շուրջ 200 զինվորի

Պաշտպանության բանակը ներկայացրել է մեր տղաների հերոսությունների նոր պատմություններ։ Ճանաչենք մեր հերոսներին։ Սանիտար-վարորդ, շարքային Արսեն Գրիշայի Տերտերյանը մարտական ինտենսիվ գործողությունների ժամանակ թշնամական կրակի տակից տարհանել է զոհերին ու վիրավորներին:   Հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Դավիթ Շահենի Մոսյանը ճակատային գծի հարավ-արևելյան հատվածում հմտորեն ղեկավարել է մարտը` պատճառելով թշնամուն կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Նույն հատվածում ընթացող թեժ մարտերի ժամանակ աչքի են ընկել ավագ-լեյտենանտ Սերգեյ Վլադիմիրի Դավիդյանը, սերժանտ Վահե Վարդանի Մանուկյանը, կրտսեր սերժանտներ Դավիթ Արայի Հարությունյանը, Միքայել Արսենի Սամսոնյանը, շարքայիններ Վանանդ Վահագնի Կիրակոսյանը, Գագիկ Սարգսի Մկրտումյանը, Արթուր Սենիկի Պարսամյանը, Նարեկ Վաչագանի Ենգիբարյանը, Դավիթ Արսենի Իոաննեսյանը, Ռաֆիկ Զորիկի Հակոբյանը, Արթուր Անդրանիկի Ծատուրյանը, Ջանիկ Արթուրի Առաքելյանը, Արսեն Կարենի Զաքարյանը: Շարքային Կարեն Սերգեյի Գալստյանը հյուսիս-արևելյան ուղղությամբ ակտիվ մարտ է վարել թշնամու դեմ, պատճառել վերջինիս մեծաթիվ կորուստներ ու կասեցրել գրոհող ուժերի ներթափանցումը: Վիրավորվել է հակառակորդի հրետակոծությունից: Կապիտան Մամիկոն Աշոտի Աքուլյանը իր ստորաբաժանման հետ հմտորեն կատարել է մարտական առաջադրանքները, ոչնչացրել թշնամու կենդանի ուժ և ռազմական տեխնիկա: Մայոր Դավիթ Մավրի Սարգսյանը իր ղեկավարած մարտկոցի անձնակազմով ոչնչացրել է թշնամու 2 հարվածային ԱԹՍ, իսկ Հադրութի մատույցներում ոչնչացրել շուրջ 200 թշնամու զինվորի:
17:55 - 23 դեկտեմբերի, 2020
Լեյտենանտ Գևորգ Եղիշեի Ասլանյանը քաջաբար մասնակցել է դիրքերից մեկի հետ գրավման գործողությանը․ ՊԲ-ն հրապարակել է նորօրյա հերոսների սխրագործությունները

Լեյտենանտ Գևորգ Եղիշեի Ասլանյանը քաջաբար մասնակցել է դիրքերից մեկի հետ գրավման գործողությանը․ ՊԲ-ն հրապարակել է նորօրյա հերոսների սխրագործությունները

ՊԲ-ն հրապարակել է նոր հերոսների և նրանց սխրագործությունների մասին պատմություններ։   Հակառակորդի գրոհող ստորաբաժանումներն ու կրակային միջոցները ոչնչացնելիս արդյունավետ գործողություններով աչքի են ընկել և անձնական խիզախություն դրսևորել շարքային-պայմանագրային Քաջիկ Սասունի Սարգսյանը, կրտսեր սերժանտ Արման Վահեի Արզաքանյանը, շարքայիններ Կարեն Արմենի Գաբրիելյանը, Գևորգ Խաժակի Ալեքսանյանը, Ռոբերտ Գարիկի Աբրահամյանը, Արթուր Արմենի Ավետիսյանը, Ժորա Տիգրանի Սահրադյանը, Վահան Սիլիչի Մելիքյանը, մայոր Սարգիս Եղիշեի Աղաջանյանը, կրտսեր սերժանտներ Վահե Կարենի Գալստյանը, Սամվել Համլետի Աթյանը, սերժանտ Հրանտ Գրիշայի Եղիազարյանը, ավագ սերժանտ Արմեն Արթուրի Դավթյանը:   Լեյտենանտ Գևորգ Եղիշեի Ասլանյանը քաջաբար մասնակցել է դիրքերից մեկի հետ գրավման գործողությանը, հակառակորդի գրոհները հետ մղելու ժամանակ ստացել հրազենային վիրավորումներ և լիարժեք կերով կատարել մարտական առաջադրանքը:   Լեյտենանտներ Մարտիրոս Մերուժանի Մկրտչյանը, Տարոն Լևիկի Սաղաթելյանը և Արտաշես Անուշավանի Առաքելյանը բազմաթիվ մարտական դրվագներում հետ են մղել թշնամական գրոհները, թշնամուն պատճառել կենդանի ուժի կորուստներ, կրակի տակից դուրս բերել զոհվածներին ու վիրավորներին:   Կրտսեր սերժանտ Խաչատուր Մարատի Սահակյանը ոչնչացրել է թշնամու մի քանի տասնյակ զինվորականի, խոցել է մեկ տանկ և հմտորեն ղեկավարել իր ջոկը:   Լեյտենանտ Սենեքերիմ Էդվարդի Էլբակյանը համառ մարտեր է վարել հակառակորդի դեմ, հմտորեն ղեկավարել ենթականերին, ոչնչացրել թշնամու կենդանի ուժ և զինտեխնիկա: Հոկտեմբերի 15-ին վիրավորվել է թշնամու հրետակոծության հետևանքով:   Հարավային ճակատային գծում ընթացող մարտերին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել կապիտան Արամայիս Արթուրի Գրիգորյանը, շարքայիններ Ալբերտ Գևորգի Մարտոյանը, Վոլոդյա Հարությունի Հարությունյանը:
16:24 - 22 դեկտեմբերի, 2020
Արձակուրդից Արցախ վերադարձող զինծառայողները նորմալ հասել են իրենց մշտական տեղակայման վայր. ՀՀ ՊՆ |armenpress.am|

Արձակուրդից Արցախ վերադարձող զինծառայողները նորմալ հասել են իրենց մշտական տեղակայման վայր. ՀՀ ՊՆ |armenpress.am|

armenpress.am: Արձակուրդից զինծառայողների՝ Արցախ վերադարձի ժամանակ որևէ խնդիր չի առաջացել, որևէ միջադեպ տեղի չի ունեցել, բոլորը նորմալ հասել են իրենց մշտական տեղակայման վայրեր: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ավելի վաղ «Տելեգրամ»-ի ալիքներում շրջանառվում էին տեղեկություններ, թե ադրբեջանցիներն արգելափակել են ՀՀ Զինուժի տեղաշարժը և թե ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող 3 ավտոբուս կանգնած է Գորիսի «Սյունիք» ռեստորանի մոտ, քանի որ թշնամին չի թույլատրում Լաչինով առաջ շարժվել՝ իրականացնելու հերթափոխ:  «Արձակուրդից վերադարձող բոլոր զինծառայողները նորմալ հասել են իրենց մշտական տեղակայման վայր: Որևէ խնդիր, որևէ միջադեպ տեղի չի ունեցել»,-հայտնեցին ՊՆ-ից: Նախարարությունից նաև նշեցին՝ քանի որ Գորիսի ճանապարհը առավոտից մի քանի ժամ փակ է եղել, դրա համար որոշակի խնդիրներ են առաջացել ՝ մութ ժամին տեղաշարժվելու հետ կապված: Ճանապարհը փակելը ժամային առումով հետաձգել է ավտոբուսների հասելը ՊԲ: Բայց մեծ հաշվով որևէ միջադեպ չի եղել: Բոլոր զինծառայողները նորմալ հասել են տեղ, հիմա իրենց մշտական տեղակայման վայրերում են:
11:51 - 22 դեկտեմբերի, 2020
Ճանաչենք մեր հերոսներին․ ՊԲ-ն հրապարակել է նորօրյա հերոսների սխրանքները

Ճանաչենք մեր հերոսներին․ ՊԲ-ն հրապարակել է նորօրյա հերոսների սխրանքները

ՊԲ-ն հրապարակել է նոր հերոսների և նրանց սխրագործությունների մասին պատմություններ։ Ավագ լեյտենանտ Երվանդ Համբարձումի Հարությունյանը հմտորեն ղեկավարել է ենթակա անձնակազմին, կատարել առաջադրված մարտական խնդիրները և պատճառել թշնամուն զինտեխնիկայի ու կենդանի ուժի կորուստներ: Լեյտենանտ Սեյրան Էրիկի Հարությունյանը ոչնչացրել է հակառակորդի կենդանի ուժը, կասեցրել վերջինիս բազմակի գրոհները՝ դրսևորելով առանձնահատուկ խիզախություն:   Շարքային Ալեքսանդր Վահեի Ալեքսանյանը ոչնչացրել է թշնամական կենդանի ուժ և, դրսևորելով խիզախություն, կասեցրել հակառակորդի մխրճումը մեր դիրք:   Շարքային Սերժ Արամայիսի Բեգլարյանը ոչնչացրել է թշնամու մեկ տանկ, մեծաքանակ կենդանի ուժ:   Սերժանտ Արսեն Հայրապետի Հայրապետյանը խիզախորեն մարտ է վարել հակառակորդի գերակշռող ուժերի դեմ, պատճառել նրանց մեծաքանակ կորուստներ:   Կապիտան Համիկ Արայիկի Սիմոնյանը մի խումբ զինծառայողների հետ օգնության է շտապել շրջափակման մեջ հայտնված մեկ այլ ստորաբաժանման անձնակազմին և, կատաղի մարտի բռնվելով թշնամու ուժերի հետ ու կորուստներ պատճառելով վերջիններիս, փրկել շրջափակված զինակից ընկերներին:   Կապիտան Սիմոնյանը աչքի է ընկել նաև կարևոր բարձունքներից մեկի ուղղությամբ թշնամու 100 հոգանոց գրոհը հետ մղելու ժամանակ՝ ցուցաբերելով արիության և պատրաստության բարձր մակարդակ:   Փառք մեր հերոսներին:
18:44 - 18 դեկտեմբերի, 2020
Պատերազմում վիրավորված և հոսպիտալում բուժում անցած 40 զինծառայողներ ծառայությունը կշարունակեն ՀՀ տարածքում |shantnews.am|

Պատերազմում վիրավորված և հոսպիտալում բուժում անցած 40 զինծառայողներ ծառայությունը կշարունակեն ՀՀ տարածքում |shantnews.am|

shantnews.am: Հանրապետական հավաքակայանի դիմաց Արցախի ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել:Նրանք պնդել են, որ պատերազմի հետևանքով վիրավիրում ստացած և զինվորական հոսպիտալում բուժման անցած իրենց զավակները դեռ լիարժեք չեն առողջացել: Բացի դրանից` ծնողները պնդում են, որ իրենց զավակները ծառայությունը շարունակեն ՀՀ տարածքում: Ծնողներին հրավիրվել են հավաքակայանի բակ, լսել նրանց պահանջները: Որոշ ժամանակ անց նրանց պատասխանել են, որ հոսպիտալում բուժում անցած 40 զինծառայողները ծառայությունը կշարունակեն ՀՀ տարածքում: Վաղն առավոտյան, ժամը 10-ին ծնողներն ու նրանց զինվոր տղաները կրկին կլինեն հավաքակայանում, հանդիպում կունենան վերադաս հրամանատարների հետ և մանրամասն կծանոթանան ՊՆ նոր հրամանին:
15:52 - 18 դեկտեմբերի, 2020