Նիդերլանդներ

Էդուարդ Աղաջանյանը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը և մարտահրավերները

Էդուարդ Աղաջանյանը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը և մարտահրավերները

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մարտի 30-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:  Էդուարդ Աղաջանյանը բարձր է գնահատել դեսպանի գործուն դերակատարությունը Հայաստանի և Նիդերլանդների միջև հարաբերությունների զարգացման հարցում: Քննարկվել են խորհրդարանների համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում կողմերն ընդգծել են ԱԺ Հայաստան-Նիդերլանդներ բարեկամական խումբ ունենալու անհրաժեշտությունը: Խոսելով երկու երկրների փոխգործակցության և համատեղ ծրագրերի իրականացման մասին՝ հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ համագործակցության զարգացման զգալի ներուժ է տեսնում մի շարք ոլորտներում: Անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքում ՀՀ-Նիդերլանդներ համագործակցությանը: Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը և մարտահրավերները: Պատգամավորը երախտագիտություն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանի գործընկերներին` 2020թ. աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը և դրա հետևանքները դատապարտող բանաձևերի ընդունման համար: Հանձնաժողովի նախագահը կարևորագույն խնդիր է համարել հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք: Նիկո Սխերմերսը ևս կարևորել է հայ-նիդերլանդական միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացումը: Ընդգծվել է խորհրդարանական հարթակում մի շարք ծրագրերի իրականացումը՝ ուղղված խորհրդարանական վերահսկողության գործիքակազմի լիարժեք օգտագործմանը:
18:20 - 30 մարտի, 2022
ՀՀ ՄԻՊ-ն ու Քեթրին Բոմբերգերը քննարկել են անհետ կորած անձանց դեպքերի հետաքննությանն առնչվող հարցեր

ՀՀ ՄԻՊ-ն ու Քեթրին Բոմբերգերը քննարկել են անհետ կորած անձանց դեպքերի հետաքննությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մարտի 29-ին ընդունել է Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից, հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Ողջունելով Միջազգային հանձնաժողովի ներկայացուցիչներին՝ Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական մանդատն ու հաստատության գործունեության ուղղությունները: Նա նաև զրուցակիցներին տեղեկացրել է կառույցի հանրային բարձր վստահության մասին, ինչն, ըստ Պաշտպանի, կարևոր երաշխիք է առաքելության արդյունավետ իրականացման համար: Քրիստիննե Գրիգորյանն Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի ներկայացուցիչներին ներկայացրել է անհետ կորած անձանց ընտանիքների հետ Պաշտպանի հաստատության կողմից տարվող աշխատանքների ուղղությունները, որոնք ներառում են ընտանիքներին հանդիպող ինչպես ամենօրյա խնդիրների լուծումն, այնպես էլ՝ իրավական խորհրդատվությունն ու հոգեբանական աջակցությունը, ինչպես նաև՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմներից օգտվելը դյուրացնելը: Պաշտպանն ընդգծել է, որ թե անհետ կորած անձանց, և թե գերության մեջ պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը գտնվում է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում: Քեթրին Բոմբերգերն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի 25 տարվա աշխատանքային փորձառությունը, որը միտված է օգնելու պետություններին հետպատերազմական ժամանակահատվածում անհետ կորած անձանց դեպքերի ուսումնասիրման, նրանց ընտանիքներին իրավական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև՝ պատշաճ հետաքննական մեխանիզմներ և ինստիտուցիոնալ կառուցակարգեր հիմնելու հարցում: Պաշտպան Գրիգորյանը հատկապես կարևորել է անհետ կորած անձանց հարցերը կարգավորող համապարփակ օրենսդրության մշակման, ինչպես նաև՝ տրամաբանական ու կարողություններով օժտված ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է անհետ կորած անձանց հարազատների ներգրավվածության կարևորությունը թե՛ օրենսդրության և թե՛ մեխանիզմների մշակման գործընթացում: Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունների շուրջ:
14:18 - 29 մարտի, 2022
Սուրեն Պապիկյանը և Քեթրին Բոմբերգերը քննարկել են անհետ կորած անձանց ճակատագրերին առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանը և Քեթրին Բոմբերգերը քննարկել են անհետ կորած անձանց ճակատագրերին առնչվող հարցեր

Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Սուրեն Պապիկյանը գոհունակություն է հայտնել Անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության առնչությամբ՝ հույս հայտնելով, որ այն շարունակական բնույթ կկրի: Զրուցակիցները քննարկել են արցախյան երկու պատերազմների արդյունքում անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված աշխատանքների համակարգմանն առնչվող մի շարք հարցեր։
17:29 - 28 մարտի, 2022
Եվրախորհրդարանի պատգամավորն անընդունելի է համարել Ադրբեջանի իշխանությունների հանցավոր քայլերը

Եվրախորհրդարանի պատգամավորն անընդունելի է համարել Ադրբեջանի իշխանությունների հանցավոր քայլերը

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը փետրվարի 21-ին Ալմելոյում հանդիպել է SGP կուսակցությունից Եվրախորհրդարանի անդամ Բերտ-Յան Ռուիսենին և Օվերայսել նահանգի SGP կուսակցության պատասխանատուներին։ Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունեցել Armeens Apostolische Kerk Almelo/ Ալմելոյի հայ առաքելական եկեղեցու խորհրդի նախագահ Օնիկ Գելիջիի նախաձեռնությամբ և բազմաթիվ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են Ադրբեջանի իշխանությունների ապօրինի գործողությունների կասեցման, հայ ռազմագերիների վերադարձի և հայկական ժառանգության պահպանման հարցեր։ Եվրախորհրդարանի պատգամավորը անընդունելի է համարել Ադրբեջանի իշխանությունների հանցավոր քայլերը և վստահեցրել, որ հավելյալ ջանքեր կներդնի արարքների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Դեսպան Բալայանը այցելել է նաև ՀՄԸՄ ԱԼմելոյի / Homenetmen Almelo սպորտային կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել կենտրոնի կառուցման աշխատանքների ավարտական փուլին։
16:33 - 22 փետրվարի, 2022
Արման Թաթոյանը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

Արման Թաթոյանը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից, Արման Թաթոյանը ներկայացրել է իր գործունեության 6 տարիների ընթացքում իրականացրած ծրագրերը, որոնք կապված են եղել երեխաների, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարծրատիպերի դեմ պայքարի, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների, խոսքի ազատության ու լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ և այլն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազատությունից զրկման վայրերը (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն), դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ և այլն: Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները, խոսել է անվտանգության գոտու ստեղծման հրատապության մասին։
16:08 - 22 փետրվարի, 2022
Սուրեն Պապիկյանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված սահմանային իրավիճակը

Սուրեն Պապիկյանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված սահմանային իրավիճակը

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված սահմանային իրավիճակը, Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները և առաջարկները լարվածության թուլացման ուղղությամբ: Քննարկվել են նաև միջազգային զարգացումներին առնչվող հարցեր: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգային միջավայրի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:
18:01 - 17 փետրվարի, 2022
Դեսպանը Բալայանը հանդիպել է Ուրկի քաղաքապետի և քաղաքային խորհրդի անդամների հետ

Դեսպանը Բալայանը հանդիպել է Ուրկի քաղաքապետի և քաղաքային խորհրդի անդամների հետ

Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Ֆլևոլանդ մարզի Ուրկ քաղաք, որը Նիդեռլանդների ձկնարդյունաբերության խոշորագույն կենտրոնն է։ Այս մասին հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը:   Քաղաքապետարանում դեսպանը հանդիպում է ունեցել Ուրկի քաղաքապետ Սես ֆան դեր Բոսի և քաղաքային խորհրդի անդամների հետ։ Քաղաքապետն իր ողջույնի խոսքում անդրադարձ է կատարել հայ ժողովրդի բազմադարյա պատմությանն ու մշակույթին, խոսել քրիստոնեական արժեքների մասին, որով Ուրկ քաղաքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Նիդեռլանդների հասարակության շրջանում՝ պահպանելով իր ավանդույթները և հոգևոր արժեքները, ինչը լրացուցիչ խթան է հանդիսանում առաջին քրիստոնյա ժողովրդի հետ ամուր հարաբերություններ կառուցելու ճանապարհին։   Հանդիպմանը քննարկվել են ապակենտրոնացված համագործակցություն հաստատելու հնարավորությունները։   Դեսպան Բալայանն այցելել է նաև Նիդեռլանդներում ծովամթերքի ներկրման և արտահանման շուկայում առաջատար Dayseaday Group ընկերություն, շրջայց կատարել արտադրամասում, ծանոթացել վերջինիս պատմությանն ու գործունեությանը։   Դեսպանն ընկերության ղեկավարությանը փոխանցել է Հայաստանում ձկնարտադրության վերաբերյալ տեղեկատվական նյութեր և վիճակագրություն, քննարկել համատեղ ծրագրերի իրագործման հետ կապված հարցեր։   Այցը կազմակերպվել էր Միջազգային քրիստոնեական խորհուրդ կազմակերպության գործադիր տնօրեն Հենկ Յան ֆան Սխոտհոստի նախաձեռնությամբ։
22:39 - 09 փետրվարի, 2022
Վահան Քերոբյանը և Նիկոլաս Սխերմերսը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Վահան Քերոբյանը և Նիկոլաս Սխերմերսը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Վահան Քերոբյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արշակ Ասլանյանը և Արման Խոջոյանը:  Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Նիդերլանդների միջև զարգանալու լուրջ ներուժ ունի, և պատրաստակամություն են հայտնել ակտիվ աշխատել հայ-նիդերլանդական տնտեսական կապերի խորացման և ընդլայնման ուղղությամբ: Քննարկվել են երկու երկրների պետական և մասնավոր կառույցների համագործակցությամբ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Որպես համագործակցության ոլորտներ առանձնացվել են արդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, տեքստիլ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաների ոլորտը, դեղագործությունը, մեքենաշինությունը, զբոսաշրջությունը: Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև կազմակերպությունների արդիականացման խնդիրը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը: Անդրադարձ է արվել նաև Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին:
12:48 - 04 փետրվարի, 2022
ՄԻԵԴ-ը սկսել է քննել Նիդերլանդների և Ուկրաինայի բողոքներն ընդդեմ Ռուսաստանի |azatutyun.am|

ՄԻԵԴ-ը սկսել է քննել Նիդերլանդների և Ուկրաինայի բողոքներն ընդդեմ Ռուսաստանի |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է քննել Նիդերլանդների և Ուկրաինայի բողոքներն ընդդեմ Ռուսաստանի՝ 2014 թվականին Boeing-ի կործանման հետ կապված: Նիդերլանդների ներկայացուցիչը նշել է, որ չվերթի ուղևորները մահվան պահին գտնվել են Ռուսաստանի իրավասության ներքո, քանի որ այդ երկիրն «արդյունավետ վերահսկողություն է իրականացրել» Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության տարածքում, և ինքնաթիռը կործանվել է տվյալ գոտում։ ՄԻԵԴ-ում Ռուսաստանի ներկայացուցիչն ասել է, որ Ռուսաստանը չի ազդել և չի ազդում Դոնբասի իրավիճակի վրա։ Boeing-ի կործանման գործով դատավարությունը Նիդերլանդներում շարունակվում է 2020 թվականի մարտից։ Մեղադրանք է առաջադրվել «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» պաշտպանության նախկին նախարար Իգոր Գիրկինին, ինչպես նաև նրա երեք ենթականերին՝ ռուսներ Սերգեյ Դուբինսկուն և Օլեգ Պուլատովին, ուկրաինացի Լեոնիդ Խարչենկոյին։ Ռուսաստանը հերքում է իր մասնակցությունը ինքնաթիռի կործանմանը և հրաժարվում է արտահանձնել մեղադրյալին։ 2014 թվականի հուլիսի 17-ին Դոնբասի օդային տարածքում կործանվեց Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթն իրականացնող Boeing-777 քաղաքացիական օդանավը։ Զոհվեցին թե՛ անձնակազմի անդամները, թե՛ ուղևորները` 298 մարդ, այդ թվում՝ երեխաներ։
12:51 - 27 հունվարի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարար Բեն Կնապենի հետ։ Արարատ Միրզոյանը և Բեն Կնապենը գոհունակություն են հայտնել հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի կապակցությամբ։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման և վերջերս իրականացրած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման խնդրին։ Նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել նիդերլանդական կողմին՝ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և հաջորդած շրջանում Նիդերլանդների խորհրդարանի սկզբունքային դիրքորոշման և սատարման, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ հարթակներում կառավարության կողմից հարցի բարձրացման համար։ Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը։
12:51 - 03 դեկտեմբերի, 2021