Միխեիլ Սաակաշվիլի

Միխեիլ Սաակաշվիլին ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 21-ին՝ Թբիլիսիում:1984 թվականին ավարտել է Թբիլիսիի № 51 միջնակարգ դպրոցը՝ ոսկե մեդալով: 1992 թվականին գերազանցությամբ ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային իրավունքի ֆակուլտետը: 1992-ին ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո վերադարձել է Վրաստան, որտեղ աշխատել է որպես իրավաբան-խորհրդատու Մարդու իրավունքների պաշտպանության պետական կոմիտեում:

Կոլումբիայի համալսարանում (Նյու Յորք) 1994 թ. ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան: Սովորել է Վաշինգտոնի Ջորջ Վաշինգտոն համալսարանում, Ֆլորենցիայում Եվրոպական իրավունքի ակադեմիայում և Հաագայի Միջազգային իրավունքի ակադեմիայում:

Աշխատել է Օսլոյում Նորվեգիայի Մարդու իրավունքների ինստիտուտում, այնուհետեւ Նյու-Յորքի Patterson, Belknap, Webb & Tyler իրավաբանական գրասենյակում։

1995 թվականին ընտրվել է պատգամավոր «Վրաստանի քաղաքացիների միություն» կուսակցությունից: 1996 թ. զբաղեցրել է Սահմանադրական և իրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 1998 թ. օգոստոսին ղեկավարել է «Վրաստանի քաղաքացիների միության» խորհրդարանական խմբակցությունը:

2000 թ. հունվարից՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Վրաստանի ներկայացուցիչն է եղել: 2000 թվականի հոկտեմբերին նշանակվել է արդարադատության նախարար: 

2001 թվականի սեպտեմբերին հրաժարական է տվել՝ մեղադրելով Էդուարդ Շևարդնաձեին և կոռուպցիայի կառավարության անդամներին, այնուհետև ստեղծել է «Ազգային շարժում» ընդդիմադիր քաղաքական կազմակերպությունը, որի թվաքանակը հետագայում աճելով հասել է մինչև 20 հազար մարդ:

2002 թվականի հունիսից `Թբիլիսիի օրենսդիր ժողովի նախագահն է եղել:

2003 թվականի նոյեմբերի 2-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքները չճանաչեցին ընդդիմադիր դաշինքների «Ազգային շարժում»-ը, «Բուրջանաձե-Դեմոկրատներ»-ը և «Պատիաշվիլի-Միություն»-ը, որոնք սկսեցին բողոքի ակցիաներ:

2003 թվականի նոյեմբերի 22-ին ընդդիմադիրները վարդերը ձեռքերին գրավեցին խորհրդարանի շենքը: 2003 թվականի նոյեմբերի 23-ին Միխեիիլ Սաակաշվիլու «Ազգային շարժման» կողմից կազմակերպված ցույցերի արդյունքում Զուրաբ Ժվանիայի և խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ համատեղ Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: Հեղափոխության գլխավոր շարժառիթը 2003 թվականի նոյեմբերի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծման մեջ բնակչության լայն զանգվածների դատապարտումն էր:

2003 թվականի նոյեմբերի 26-ին Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի նախագահի ընտրությունների ժամանակ առաջադրվել է երկու դաշինքների՝ «Ազգային շարժման» և «Բուրջանաձե-դեմոկրատների» կողմից:

Վրաստանի նախագահի նոր ընտրություններ տեղի ունեցան 2004 թվականի հունվարի 4-ին: Սաակաշվիլու թեկնածության օգտին քվեարկել է ընտրողների 96,27 %-ը:

2004 թվականի մարտին Սաակաշվիլու և Բուրջանաձեի համատեղ դաշինքը՝ «Ազգային շարջում-Դեմոկրատներ»-ը, հաղթանալ տարավ խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ընտրողների ավելի քան 76 %-ի ձայները:

2020 թվականի մայիսի 7-ին Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրամանագրով նշանակվել է Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը՝ համալրելով երկրի Ազգային Բարեփոխումների Խորհրդի կազմը:

 

Սաակաշվիլին Միջազգային քրեական դատարան է ներկայացրել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասին միջազգային փորձագետների զեկույցը |tert.am|

Սաակաշվիլին Միջազգային քրեական դատարան է ներկայացրել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասին միջազգային փորձագետների զեկույցը |tert.am|

tert.am: Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախաձեռնությամբ իրավունքի ոլորտում միջազգային մասնագետները 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի հետաքննության գործով իրենց սեփական զեկույցն են ներկայացրել Միջազգային քրեական դատարան: Ինչպես գրում է apsny.ge-ն, այդ մասին Սաակաշվիլին հայտնել է Հաագայից՝ «Մթավարի» հեռուստաալիքի եթերում: Սաակաշվիլին հայտնել է, որ վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հանձնարարությամբ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարությունը վերջին տարիներին փորձել է մեղադրել վրաց զինվորներին ռազմական հանցագործություններ իրականացնելու համար: Նախկին նախագահը կարծում է, որ այդ նպատակին հասնելու համար Վրաստանի ներկայիս իշխանություններն օգտագործում են արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիին և Պետանվտանգության ծառայությանը: «Վրաստանի կառավարությունն արել է ամեն բան, որպեսզի ներկայացնի այնպիսի տեղեկություն, որը կմեղադրի Վրաստանի ԶՈՒ-ին և վրաց զինվորներին: Իվանիշվիլիի անձնական հանձնարարությամբ, Պետանվտանգության ծառայության մասնակցությամբ, նախարար Ցուլուկիանին արել է ամեն բան, որպեսզի իրագործվեն Ռուսաստանի պլանները և որպեսզի մեղադրվեն առնվազն երկու կողմերը: Սա ճշմարտությունը թաքցնելու համար մեծ դավադրություն է»,- հայտարարել է Սաակաշվիլին: Զեկույցը ներկայացվել է ՄՔԴ-ի դատախազին: Ներկայում դատարանը քննում է հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել ինչպես օգոստոսյան պատերազմի ժամանակ, այնպես էլ ռազմական գործողություններից առաջ ու հետո՝ 2008 թվականի հուլիսի 1-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում:
13:42 - 08 օգոստոսի, 2020
«Մենք կարող ենք կորցնել Ուկրաինան». Սաակաշվիլին հայտարարել է, որ ուկրաինացի պաշտոնյաների գործողությունները կարող են հանգեցնել Ուկրաինա պետության վերացմանը |tert.am|

«Մենք կարող ենք կորցնել Ուկրաինան». Սաակաշվիլին հայտարարել է, որ ուկրաինացի պաշտոնյաների գործողությունները կարող են հանգեցնել Ուկրաինա պետության վերացմանը |tert.am|

tert.am: Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին «Ուկրաինա 24» հեռուստաալիքի լրագրող Տիգրան Մարտիրոսյանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ուկրաինացի պաշտոնյաների գործողությունները կարող են հանգեցնել Ուկրաինա պետության ոչնչացմանը: Նրա խոսքով` տեղերում որոշ պաշտոնյաներ պատրաստվում են «անջատվել Ուկրաինայից», իսկ քաղաքական գործիչների մի մասն էլ ցանկանում է ռևանշի հասնել Կիևում: «Իրավիճակն այնպիսին է, որ ամբողջ բյուջեն տվել են տեղի ֆեոդալներն, որոնք ճարպի մեջ կորել են: Բացի նրանից, որ գողանում են 80%-ը, մնացած մասով էլ մասնավոր բանակներ են ստեղծում: Այստեղ (Օդեսայում) մարզային հսկողներ կան, սովորական ավազակներ են, որոնք քայլում են զենքով և համազգեստով` ֆինանսավորվելով բյուջեի հաշվին»,-ասել է Սաակաշվիլին: «Մեծ ռևանշ է պատրաստվում այն ուժերի կողմից, որոնց (իշխող կուսակցությունը-Խմբ.) «Ժողովրդի ծառան» անցյալ տարի հեռացրեց կենտրոնական իշխանությունից»,-ասել է նա՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով Պյոտր Պորոշենկոյին, որը, ըստ լուրերի, ապստամբություն է պատրաստում աշնանը: Ավելին՝ tert.am-ում
12:59 - 20 հուլիսի, 2020
100 օրից Վրաստանը կամ կփրկվի և կլինի պետություն, կամ չի լինի. Սաակաշվիլի |aliq.ge|

100 օրից Վրաստանը կամ կփրկվի և կլինի պետություն, կամ չի լինի. Սաակաշվիլի |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երիտասարդների հետ տեսակապով հանդիպման ընթացքում հայտարարել է, որ 100 օրից Վրաստանը կամ կփրկվի և կլինի պետություն, կամ Վրաստանը չի լինի: Սաակաշվիլիի խոսքով՝ չնայած այն բանին, որ Ուկրաինայում լավ դիրքեր և հեռանկար ունի, այնուամենայիվ, չի պատրաստվում մնալ առանց հայրենիքի: «Վրաստանը այսօր ապրում է միայն զբոսաշրջիկներով: Նրանց չեն թողնում գալ Վրաստան, քանի որ Իվանիշվիլիի կարծիքով ինչքան ավելի աղքատ լինի ժողովուրդը, այնքան հեշտ կվաճառվեն ընտրություններին: Այդ իսկ պատճառով, սա պետք է կոտրել երիտասարդների խանդավառությամբ…առաջիկա 100 օրը նշանակում է, որ մենք պետք է հարյուրապատիկ անգամ ավել աշխատենք, սա նշանակում է, որ մենք չպետք է քնենք և առաջիկա 100 օրը լինենք առավելագույն կազմակերպված»,- հայտարարել է Սաակաշվիլին:
17:01 - 13 հուլիսի, 2020
Թբիլիսին Կիևից պարզաբանում է պահանջել Սաակաշվիլիի հայտարարության հետ կապված
 |shantnews.am|

Թբիլիսին Կիևից պարզաբանում է պահանջել Սաակաշվիլիի հայտարարության հետ կապված |shantnews.am|

shantnews.am: Վրաստանի իշխանություններն ուկրաինական կողմից պարզաբանում են պահանջել՝ կապված Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի այն հայտարարությունների հետ, որ ինքը չի ճանաչում ներկայիս վրացական իշխանությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Վրաստանի  պաշտպանության ու անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողվի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլիին։ Ավելի վաղ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ չի ճանաչում վրացական կառավարության լեգիտիմությունը։ Նա նաև հայտնել էր, որ հոկտեմբերի վերջին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում ինքը կլինի առաջնագծում։ Սեսիաշվիլին հավելել է, որ Սաակաշվիլին իր քարոզչական ելույթներով միջամտում է Վրաստանի ներքին գործերին։
22:10 - 10 հուլիսի, 2020
Գախարիան հայտարարել է՝ Թբիլիսին չի խզի ռազմավարական հարաբերությունները Ուկրաինայի հետ |azatutyun.am|

Գախարիան հայտարարել է՝ Թբիլիսին չի խզի ռազմավարական հարաբերությունները Ուկրաինայի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի վարչապետը հայտարարել է, թե Թբիլիսին չի խզի ռազմավարական հարաբերությունները Ուկրաինայի հետ՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տրված բարձր պաշտոնի պատճառով: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին Սաակաշվիլիին նշանակել է Բարեփոխումների ազգային խորհրդի ղեկավար, թեև ավելի վաղ Թբիլիսին քննադատել էր նախկին նախագահի առաջխաղացումը Կիևի կողմից, հիշեցնելով, որ նրան հայրենիքում մի շարք ծանր մեղադրանքներ են առաջադրված: Երեկ, ի նշան բողոքի, Թբիլիսին ետ էր կանչել Ուկրաինայից իր դեսպանին՝ խորհրդակցությունների: Վարչապետ Գախարիան այսօր պարզաբանել է՝ դեսպանին կանչել են, որպեսզի քննարկեն՝ «ինչպես են պաշտպանելու երկկողմ հարաբերությունները արկածախնդիրների միջամտությունից»: Վլադիմիր Զելենսկին «սխալ» էր որակել դեսպանի ետկանչը, հիշեցնելով, որ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, և հավելել՝ յուրաքանչյուր կառավարություն անձամբ է տնօրինում իր կադրային քաղաքականությունը:
17:26 - 09 մայիսի, 2020
Ուկրաինայի նախագահի հրամանագրով Միխեիլ Սաակաշվիլին նոր պաշտոն ունի |armtimes.com|

Ուկրաինայի նախագահի հրամանագրով Միխեիլ Սաակաշվիլին նոր պաշտոն ունի |armtimes.com|

armtimes.com: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրամանագրով, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին այսօրվանից կզբաղեցնի Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը՝ համալրելով երկրի Ազգային Բարեփոխումների Խորհրդի կազմը: Զելենսկիի համապատասխան հրամանագիրը նախագահական կայքում հրապարակվել է ժամեր առաջ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի Գերագույն ռադայում մտածում էին՝ Օդեսսայի նախկին նահանգապետ եւ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին  կառավարությունում նոր պաշտոնի նշանակելու մասին, ավելի ստույգ՝ բարեփոխումների գծով փոխվարչապետի պաշտոնում:  Հիշեցնենք՝ Սաակաշվիլին ուկրաինական քաղաքացիությունից զրկվել էր 2017 թվականին: Ուկրաինայի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոն համապատասխան հրաման էր արձակել՝ ելնելով տվյալներից, որոնք իբրեւ թե Սահակաաշվիլին թաքցրել էր քաղաքացիություն ստանալու գործընթացի ժամանակ: 2018-ի փետրվարին Սաակաշվիլիին արտահանձնեցին Լեհաստանին: Մայիսի 28-ին Ուկրաինայի 6-րդ նախագահ Վլադիմիր Զելենսկին վերականգնեց Սահակաշվիլիի՝ ուկրաիանական քաղաքացիությունը:
22:46 - 07 մայիսի, 2020
Ուկրաինայի ԱԳՆ-ն արձագանքել է Վրաստանի` Սաակաշվիլիի պատճառով դեսպանին հետ կանչելու ծրագրերին
 |shantnews.am|

Ուկրաինայի ԱԳՆ-ն արձագանքել է Վրաստանի` Սաակաշվիլիի պատճառով դեսպանին հետ կանչելու ծրագրերին |shantnews.am|

shantnews.am: Ուկրաինայի ԱԳՆ-ն արձագանքել է Կիևից դեսպանին հետ կանչելու Վրաստանի ծրագրերին, եթե Միխեիլ Սաակաշվիլին նշանակվի Ուկրաինայի փոխվարչապետ: Այդ մասին տեղեկացրել է Ukrainian News-ը: Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ իրենք պաշտոնական դիմում չեն ստացել Թբիլիսիից դեսպանի հնարավոր հետ կանչման վերաբերյալ:   Ուկրաինայի ԱԳՆ-ից հայտնել են՝ Ուկրաինան Վրաստանը համարում է հուսալի բարեկամ և դաշնակից երկիր:   Ապրիլի 24-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր՝ եթե Սաակաշվիլին պաշտոն ստանա Ուկրաինայում, Վրաստանը հետ կկանչի իր դեսպանին այդ երկրից:   Վրաստանի նախկին նախագահը հայրենիքում մեղադրվում է մի քանի քրեական գործերի շրջանակում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սաակաշվիլիին առաջարկել է փոխվարչապետի պաշտոնը ստանձնել կառավարությունում:  
19:22 - 28 ապրիլի, 2020