Ժոզեպ Բորել

ԵՄ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Մինսկի նկատմամբ, եթե Բելառուսի տարածքում ռուսական միջուկային զենք տեղակայվի․ Բորել

ԵՄ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Մինսկի նկատմամբ, եթե Բելառուսի տարածքում ռուսական միջուկային զենք տեղակայվի․ Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Մինսկի նկատմամբ, եթե Բելառուսի տարածքում ռուսական միջուկային զենք տեղակայվի։ «Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայումը կնշանակի անպատասխանատու էսկալացիա և սպառնալիք եվրոպական անվտանգությանը: Մինսկը դեռ կարող է դադարեցնել դա, սա նրա ընտրությունն է: ԵՄ-ն պատրաստ է պատասխանելու հետագա պատժամիջոցներով»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է Բորելը: Հիշեցնենք, որ մարտի 25-ին Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան համաձայնության է եկել Մինսկի հետ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի տեղակայման շուրջ։ Նա պնդել է, որ դա «չի խախտի Միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորությունները»։
15:46 - 27 մարտի, 2023
 «Պուտինը պետք է ձերբակալվի». Բորել |azatutyun.am|

«Պուտինը պետք է ձերբակալվի». Բորել |azatutyun.am|

azatutyun.am: «Եթե Ռուսաստանի նախագահը ուղևորվի այն 130 պետություններից մեկը, որը ստորագրել է Միջազգային քրեական դատարանի ստեղծման մասին համաձայնագրի տակ, ապա նա անմիջապես պետք է ձերբակալվի», - այսօր Բրյուսելում, լրագրողների հետ զրույցում, հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Այս հանգամանքը հարկավոր է հաշվի առնել։ Մենք կարող ենք տարբեր պայմանավորվածությունների հանգել, սակայն դատարանի վճիռը շարունակում է մնալ ուժի մեջ», - հայտարարել է Բորելը։ Հաագայում գործող Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահի ձերբակալության օրդերը հրապարակել էր անցած շաբաթավերջին՝ նրան մեղադրելով ուկրաինացի երեխաներին Ռուսաստան բռնի տարհանման համար։ Ռուսաստանի Դաշնությունը Միջազգային քրեական դատարանի գործունեությանը չի միացել և այդ կառույցի իրավասությունները չի ճանաչում։  
15:06 - 20 մարտի, 2023
Սերբիան և Կոսովոն հարաբերությունների կարգավորման համաձայնության են հասել |azatutyun.am|

Սերբիան և Կոսովոն հարաբերությունների կարգավորման համաձայնության են հասել |azatutyun.am|

azatutyun.am: Չնայած «դժվարին» բանակցություններին, Սերբիայի և Կոսովոյի միջև համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների նորմալացման՝ Եվրամիության կողմից պաշտպանվող գործարքի իրականացման ուղիների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը: Շաբաթ երեկոյան՝ Հյուսիսային Մակեդոնիայում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի վարչապետ Ալբին Քուրթիի հետ շուրջ 12 ժամ շարունակված եռակողմ բանակցություններից հետո Բորելը հայտարարել է, որ երկու կողմերի հանձնառությունների իրագործումը Եվրամիությանը նրանց ինտեգրման նախապայման է: «Ինչ ընդունեցին կողմերը. համաձայնությունը և դրա իրագործումը {Եվրամիության 11-կետանոց առաջարկների} հավելվածի միջոցով դեպի Եվրամիություն նրանց ուղու անբաժանելի մասն են դառնալու», - ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը: «Հստակ է, որ երկու կողմերն էլ զգալիորեն կշահեն այս համաձայնությունից, քանի որ երկխոսությունը ոչ միայն Կոսովոյի և Սերբիայի, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգության, կայունության և բարգավաճման մասին է», - ընդգծել է Ժոզեպ Բորելը:
09:45 - 20 մարտի, 2023
Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

Աշխատանքային այցով Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը, որը փետրվարի 20-ից պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է առանց նախապայմանների Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հրամայականը՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Այս համատեսքտում կարևորվել է միջազգային հանրության գործուն ներգրավվածությունը, որպեսզի Ադրբեջանը կյանքի կոչի Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը:
13:24 - 03 մարտի, 2023
Սերբիան եւ Կոսովոն համաձայնել են հարաբերությունների կարգավորման ԵՄ-ի պլանին. Բորել
 |news.am|

Սերբիան եւ Կոսովոն համաձայնել են հարաբերությունների կարգավորման ԵՄ-ի պլանին. Բորել |news.am|

news.am: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ ինքնահռչակ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին Բրյուսելի բանակցություններում պայմանավորվել են ընթանալ հարաբերությունների կարգավորման ԵՄ-ի առաջարկած ճանապարհով, տեղեկացրել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը բանակցություններից հետո։ «Ուրախ եմ հայտարարել, որ նախագահ Վուչիչը եւ վարչապետ Կուրտին այսօր պայմանավորվել են, որ Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ճանապարհի եվրոպական առաջարկը հետագա քննարկման կարիք չունի։ Տեքստը կհրապարակվի եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կայքում»,- ասել է Բորելը։ Նրա խոսքով՝ «այդ համաձայնությունը վերաբերում է Կոսովոյի եւ Սերբիայի բնակիչներին, այն նախատեսում է ազատ տեղաշարժ Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ սեփական անձնագրերով, անձը հաստատող տեղական վկայականներով եւ ավտոմեքենաների տեղական համարներով»։
11:04 - 28 փետրվարի, 2023
Չինաստանի կողմից ՌԴ-ին ռազմական օգնության տրամադրումը կարմիր գիծ կլինի ԵՄ-Չինաստան հարաբերություններում. Բորել
 |armenpress.am|

Չինաստանի կողմից ՌԴ-ին ռազմական օգնության տրամադրումը կարմիր գիծ կլինի ԵՄ-Չինաստան հարաբերություններում. Բորել |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի կողմից Ռուսաստանին ռազմական օգնության հնարավոր տրամադրումը կարմիր գիծ կդառնա Եվրամիության և Չինաստանի միջև հարաբերություններում։ Նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Բրյուսել ԵՄ խորհրդի նիստին։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: «Ես զրուցել եմ (խմբ.՝ Չինաստանի) պետական ​​խորհրդականի հետ... Մեր խիստ մտահոգությունն եմ հայտնել Ռուսաստանին զենք տրամադրելու վերաբերյալ։ Ես նրան խնդրել եմ դա չանել։ Ասել եմ, որ դա կարմիր գիծ կլինի մեր հարաբերություններում: Նա ասել Է, որ դա չեն անի», - նշել է Բորելը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, թե Չինաստանը դիտարկում է Ռուսաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը:
16:49 - 20 փետրվարի, 2023
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել բացելու Լաչինի միջանցքը․ Բորել |armenpress.am|

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել բացելու Լաչինի միջանցքը․ Բորել |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին և դրանց հումանիտար հետևանքներին: Նման հայտարարություն է արել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Եվրահանձնաժողովի անունից պատասխանելով Եվրոպական խորհրդարանի անդամ Դիմիտրիս Պապադակիսի կողմից 2022 թ. դեկտեմբերի 21-ին ուղղված գրավոր հարցերին՝ կապված Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետ: Այս մասին տեղեկանում ենք Դիմիտրիս Պապադակիսի տարածած հայտարարությունից: «Եվրամիությունը լրջորեն մտահոգված է ազատ տեղաշարժի և կենսական անհրաժեշտության ապրանքների մատակարարման շարունակական սահմանափակումների պատճառով տեղի բնակչությանը հասցված տառապանքների առնչությամբ», - գրել է Բորելը: ԵՄ դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ մշտական սերտ կապի մեջ է կողմերի հետ՝ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ միասին: ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության շրջանակներում միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու միջանցքի երկայնքով երթևեկության ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի: «Նաև ընդգծվում է Ռուսաստանի պատասխանատվությունը, որի խաղաղապահ ուժերը վերահսկում են Լաչինի միջանցքը՝ համաձայն նույն եռակողմ համաձայնագրի», - նշված է Պապադակիսի տարածած հաղորդագրությունում: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նաև տեղեկացրել է, որ ԵՄ հումանիտար ֆինանսավորման շրջանակներում 2022 թ.-ին 3,6 միլիոն եվրո է հավաքագրվել Հայաստան-Ադրբեջան հակամարտության հետևանքների վերացման համար: Նշված գումարը փոխանցվել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին, որը միջազգային միակ մարդասիրական կազմակերպությունն է, որը կարողանում է տեղաշարժվել Լաչինի միջանցքի երկայնքով: Նաև նշվում է, որ 2020 թ.-ի հակամարտությունից հետո ԵՄ-ն շուրջ 27 մլն եվրո է հատկացրել՝ ի աջակցություն ռազմական գործողություններից տուժած խոցելի բնակչության:
12:21 - 17 փետրվարի, 2023
Բորելը ցավակցել և օգնություն է առաջարկել երկրաշարժի հետևանքով տուժած Թուրքիային և Սիրիային
 |armtimes.com|

Բորելը ցավակցել և օգնություն է առաջարկել երկրաշարժի հետևանքով տուժած Թուրքիային և Սիրիային |armtimes.com|

armtimes.com: Եվրամիությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել Թուրքիային և Սիրիային՝ կապված այսօր լուսադեմին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետ։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ նշելով. «Այսօր առավոտյան Թուրքիան և Սիրիան ցնցվել են ավերիչ երկրաշարժից, որը հարյուրավոր մարդկանց կյանք է խլել, շատերը տուժել են։ Ցավում ենք կատարվածի կապակցությամբ, մեր մտքերը Թուրքիայի և Սիրիայի ժողովրդի հետ են։ ԵՄ-ն պատրաստ է օգնել»։ Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը հզոր երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։     
13:23 - 06 փետրվարի, 2023
Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ժոզեպ Բորելը և եվրահանձնակատարները ժամանել են Կիև
 |armenpress.am|

Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ժոզեպ Բորելը և եվրահանձնակատարները ժամանել են Կիև |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և 14  եվրահանձնակատարներ ու Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաներ այսօր ժամանել են Կիև՝ փետրվարի 3-ին կայանալիք ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի կառավարության հետ համատեղ նիստի անցկացման համար: Այս մասին հաղորդում է Ժոզեպ Բորելի գրառումը Twitter-ում: «Ժամանել ենք Կիև՝ իրենց երկիրը պաշտպանող բոլոր ուկրաինացիներին փոխանցելու ԵՄ աջակցության ամենաուժեղ ուղերձը», - գրել է Բորելը։ Նա հավելել է, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ԵՄ օգնությունը Կիևին կազմում է 50 միլիարդ եվրո՝ շեշտելով, որ ԵՄ-ն առաջին իսկ օրվանից կանգնած է Ուկրաինայի կողքին։ Զուգահեռաբար Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Կիև Է մեկնել Եվրահանձնաժողովի կոլեգիան, որի կազմում են Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ժոզեպ Բորելը և 14  եվրահանձնակատարներ և ԵՀ այլ պաշտոնյաներ, ներառյալ` Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը, արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը, ներքին գործերի հաձնակատար Իլվա Յոհանսոնը, գյուղատնտեսության հարցերով  հանձնակատար Յանուշ Վոյցեխովսկին, ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին, արժեքների և թափանցիկության հարցերով փոխնախագահ Վերա Յուրովան և այլոք:
15:02 - 02 փետրվարի, 2023
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Ժոզեպ Բորելը պատասխանել է ԵԽ պատգամավորի հարցերին
 |armenpress.am|

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Ժոզեպ Բորելը պատասխանել է ԵԽ պատգամավորի հարցերին |armenpress.am|

armenpress.am: 2022 թ. դեկտեմբերի սկզբից Եվրոպական Միությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դրանց մարդասիրական հետևանքներին։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը մշտական կապի մեջ է երկու կողմերի արտաքին գործերի նախարարների հետ: Կողմերի հետ սերտ կապի մեջ է նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Այս մասին նշված է Եվրախորհրդարանի պատգամավոր Ասսիտա Կանկոյի՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ պաշտոնական հարցմանը Ժոզեպ Բորելի պատասխանում: «ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել՝ միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորությունների», - նշված է փաստաթղթում: Ժոզեպ Բորելը հիշեցնում է, որ Պրահայում 2022 թ. հոկտեմբերի 6-ին ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում Հայաստանում երկու ամսով տեղակայվել էր ԵՄ առաքելություն, որն իր գործունեությունն ավարտել էր 2022 թ. դեկտեմբերի 19-ին:  Անդրադարձ է կատարվում նաև ԵՄ նոր դիտորդական առաքելության տեղակայմանը: «ԵՄ-ն սկսել է ներգրավվածության նոր փուլ՝ որոշելով, ի պատասխան Հայաստանի դիմումի, Հայաստանում տեղակայել Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ամրապնդմանը և պայմաններ ապահովել, որոնք կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնց աջակցում է ԵՄ-ն», - ասված է փաստաթղթում: Բորելը նաև անդրադարձել է ԵԽ պատգամավորի հարցման մեջ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառման վերաբերյալ հարցին: «Պատժամիջոցները ԵՄ-ի ընդամենը մեկ գործիք են Արտաքին և անվտանգության ընդհանուր քաղաքականության նպատակներն առաջ մղելու համար, և այս դեպքում դրանք չեն դիտարկվում: Հայաստանի և Ադրբեջանի հետ ԵՄ-ի ջանքերը կենտրոնացած են երկխոսության միջոցով լուծումների հասնելու վրա, ինչին երկու երկրների ղեկավարներն էլ հայտնել են իրենց հանձնառությունը», - եզրափակել է Ժոզեպ Բորելը։
13:56 - 31 հունվարի, 2023
Հայաստանում կստեղծվի ԵՄ քաղաքացիական առաքելություն․ ԵՄ խորհուրդը հաստատել է որոշումը

Հայաստանում կստեղծվի ԵՄ քաղաքացիական առաքելություն․ ԵՄ խորհուրդը հաստատել է որոշումը

ԵՄ խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ խորհրդի կայքից։ Ըստ հաղորդագրության՝ առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր: ԵՄ քաղաքացիական առաքելությունը նախնական կտեղակայվի երկու տարով ու կառավարման շտաբը կլինի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Թոմաթը: Առաջիկայում կնշանակվի տեղում գործողությունները ղեկավարող առաքելության ղեկավար։ «Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլի մեկնարկ է։ ԵՄ-ն կշարունակի աջակցել դեէսկալացիայի ջանքերին և պարտավորվել է սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։ Ի պատասխան Հայաստանի դիմումի՝ ԵՄ առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի և կզեկուցի իրավիճակի մասին, ինչը կամրապնդի ԵՄ-ի ըմբռնումը տեղում իրավիճակի վերաբերյալ։ Առաքելությունը նաև կնպաստի միջնորդական ջանքերին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակներում։  
16:42 - 23 հունվարի, 2023
Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա․ Եվրոպական խորհրդարանի պատգամավորի կոչը՝ ԼՂ-ի շրջափակման վերաբերյալ
 |armenpress.am|

Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա․ Եվրոպական խորհրդարանի պատգամավորի կոչը՝ ԼՂ-ի շրջափակման վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Պետեր վան Դալենը Twitter-ում կիսվել է Լաչինի միջանցքը փակելուց հետո Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ BBC-ի հոդվածով և գրել․ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջափակման դաժան հետևանքները. դատարկ խանութներ ու հուսահատ մարդիկ։ Ինչո՞ւ է ԵՄ-ն այդքան լռում։ Ես չեմ հասկանում։ Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա՛»,- գրել է պատգամավորը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորն իր գրառման մեջ հիշատակել է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցությանը։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 12 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 13 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
14:17 - 07 հունվարի, 2023