Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երեւանի քաղաքապետարանի մոտից բերման է ենթարկվել «Ֆիզգոռոդոկում» շինարարության հարցով ակցիա իրականացնող  4 քաղաքացի

Երեւանի քաղաքապետարանի մոտից բերման է ենթարկվել «Ֆիզգոռոդոկում» շինարարության հարցով ակցիա իրականացնող 4 քաղաքացի

Երեւանի քաղաքապետարանի մոտ «Ֆիզգոռոդոկում» շինարարության հարցով ակցիա իրականացնող 4 քաղաքացի է բերման ենթարկվել Ոստիկանություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Այս մասին Infocom-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։  «Ֆիզգոռոդոկի» բնակիչներն ու նրանց աջակիցներն այսօր կեսօրից ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց։ Վերջիններս պահանջում են, որ քաղաքապետն ու ավագանու անդամները հանդիպեն բնակիչների հետ, լսեն նրանց պահանջը, այն է՝ տրամադրել ՀՀ հողային օրենսգրքի սահմանափակումների մասին տեղեկանք եւ մի շարք այլ փաստաթղթեր, կասեցնել շինարարության ընթացքը (Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում նշված է, որ արգելվում է քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր եւ ընդհանուր օգտագործման այլ տարածքներ),- հեղ․)։ «Ավագանու անդամներից պահանջում ենք դուրս գալ, մեր պատրաստած փաստաթուղթը փոխանցել քաղաքապետին ու ասել, որ չենք հեռանալու՝ առանց շինարարության կասեցման որոշման։ Քաղաքապետը պետք է իջնի ու կատարի պահանջը, որպեսզի հացադուլ իրականացնող քաղաքացիների կյանքին վտանգ չսպառնա»։ Քաղաքացիները տեղեկացրել են նաեւ, որ իրենց ակցիայի արդյունքում քաղաքապետարանի մոտ երթեւեկությունը կաթվածահար է։  «ՖիզԳորոդոկ Երեւան» ֆեյսբուքյան էջում (էջում թարմացումներ են անում թաղամասի բնակիչները,- հեղ․), հրապարակված տեսանյութերից տեղեկանում ենք, որ ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիա իրականացնող քաղաքացիների։  «Երուանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնության անդամ Իզաբելա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ բերման ենթարկվածներից են Գարիկ Միսկարյանն ու Արտեմ Սադոյանը։  Հիշեցնենք, որ երեկ «Ֆիզգոռոդոկի» բնակիչները հայտնել էին, որ սեպտեմբերի 14-ին ժամը 11-ին քաղաքացիները հավաքվելու են Կենտրոն ու Նորք Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ քննվելու էր բնակիչների բողոքարկումը՝ նախկինում քրեական գործ չհարուցելու վերաբերյալ։ Այդ գործի` ժամանակին հարուցվելու դեպքում հնարավոր կլիներ կանխել ապօրինի շինթույլտվության տրամադրումն ու շինաշխատանքների մեկնարկը։  Երեկ քաղաքացիները ներկայացրել էին իրենց պահանջները․ «Մեր պահանջը Երուանի քաղաքապետարանից նույնն է՝ անհապաղ կասեցնել ապօրինի շինարարությունը, տրամադրել մի տարի շարունակ պահանջվող փաստաթուղթը, վերացնել ապօրինի տեղադրված պարիսպը։ Ավագանու անդամներից ակնկալում ենք դուրս գալ ու հանդիպել քաղաքացիներին, մեր բողոքը հնչեցնել նիստի ընթացքում ու ստանալ կոնկրետ պատասխաններ, անել հանրային հայտարարություն՝ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ»։   Հիշեցնենք, որ թաղամասի երկու բնակիչ արդեն 20 օր է՝ հացադուլ են հայտարարել, նրանցից մեկը երեկ անցել է ջրադուլի։   Այս թաղամասում խնդրահարույց շինարարության ու բնակիչների բողոքի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այս հոդվածում։   Ասպրամ Փարսադանյան
14:05 - 14 սեպտեմբերի, 2021
Երևանի ավագանին ընդունեց պարգևավճարների ֆոնդը 100 մլն դրամ սահմանելու որոշումը |armenpress.am|

Երևանի ավագանին ընդունեց պարգևավճարների ֆոնդը 100 մլն դրամ սահմանելու որոշումը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանին որոշեց «Կառավարման մարմնի պահպանում» ծրագրում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածն ավելացնել 832 մլն 74 հազար դրամով։          Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը հայտնեց, որ ըստ նախագծի պահուստային ֆոնդի վարչական մասն էլ կհամալրվի 28 մլն 880 հազար դրամով՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածը նվազեցնելով 860 մլն 955 հազարով։ «Նախորդ ավագանու նիստի ժամանակ աշխատավարձի բարձրացման մասով օրենքի տրամաբանական շարունակությունն է, որի արդյունքում պարգևավճարների ֆոնդը սահմանվել է 100 մլն դրամ, իսկ մնացած գումարը տեղափոխվել է աշխատավարձերի ծախսային մաս»,- նշեց Ներսիսյանը։ Որոշումն ընդունվեց միաձայն՝ 37 «կողմ» ձայներով։
13:48 - 14 սեպտեմբերի, 2021
20-օրյա հացադուլից հետո Հայկ Հարությունյանը հայտարարել է նաև ջրադուլ․ «Ֆիզգոռոդոկ Երևան»

20-օրյա հացադուլից հետո Հայկ Հարությունյանը հայտարարել է նաև ջրադուլ․ «Ֆիզգոռոդոկ Երևան»

20-օրյա հացադուլից հետո Հայկ Հարությունյանը այսօրվա ապօրինություններից հետո հայտարարել է նաև ջրադուլ։ Այս մասին տեղեկանում են «Ֆիզգոռոդոկ Երևան» ֆեյսբուքյան էջից։ «Քաղաքապետարանը սրբագրում է կառուցապատողի ապօրինությունները և ինդուլգենցիայի թղթեր է բաժանում` հետին թվով օրինականացնելով առանց թույլտվության կառուցված պարիսպը և շինհրապարակը։ Մինչ օրս մեզ չեն տվել Հողային օրենսգրքի 60 հոդվածի մասին տեղեկանքը։ Շինարարությունը կասեցված չէ, չնայած որ քրեական գործը հարուցված է։ Ես պահանջում եմ անհապաղ ձեռնարկել այդ քայլերը»,- հայտարարել է Հարությունյանը։ Ֆեյսբուքյան հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հարությունյանի առողջությանը հասցված վնասի ու թաղամասի բնակիչների բնականոն կյանքի խաթարման համար պատասխանատու են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ ոստիկանությունը, Դատախազությունը, այն բոլոր պաշտոնյաները, որոնց հանցավոր անգործությունը հանգեցրել է այս հետևանքներին»,- նշված է հայտարարության մեջ։  
09:21 - 14 սեպտեմբերի, 2021
Անհայտ նկուղ,  պատմության եւ մշակույթի հուշարձան, բարձրահարկի շինարարություն ու քրեական գործ․ «Ֆիզգոռոդոկի» պատմությունը

Անհայտ նկուղ, պատմության եւ մշակույթի հուշարձան, բարձրահարկի շինարարություն ու քրեական գործ․ «Ֆիզգոռոդոկի» պատմությունը

Լուսանկարը՝ ՖիզԳորոդոկ Երեւան ֆեյսբուքյան էջից Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի բնակիչների հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում հարցուվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որ հանրությանն առավել հայտնի «Ֆիզգոռոդոկի» տարածքում է, այս տարվա օգոստոսի 19-ին սկսվել են 12-հարկանի շենքի կառուցման աշխատանքները։ Այստեղ բարձրահարկ կառուցելու նպատակ ունի «Ռատկո» ընկերությունը։ Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի բնակիչները, սակայն, դեմ են շենքի կառուցմանը, նրանք պնդում են, որ շինաշխատանքներն ապօրինի են, եւ որ նման շինություն այդտեղ կառուցելու պարագայում խաթարվելու են թաղամասի պատմական դիմագիծն ու կենսամիջավայրը, ճարտարապետությունը, քանի որ տեղանքում շենքերը ցածրահարկ են։ Բացի դրանից՝ բնակիչները որոշ ժամանակ առաջ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ներկայացնելով տվյալներ, ըստ որոնց՝ տարածքը, որտեղ կառուցվելու է շենքը, ապօրինաբար է օտարվել։  Հողամասի նկատմամբ՝ վարձակալության ու նկուղի նկատմամբ՝ սեփականության իրավունքը 2003թ. օգոստոս ամսին Տիգրան Աղաջանյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի՝ Ալիխանյան փողոցին հարող տարածքում գտնվող շուրջ 2000քմ հողամասի նկատմամբ իր օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջի մասին՝ նշելով որ «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կաղաստրի կոմիտեի Դավթաշենի ստորաբաժանում՝ նշված հողամասի նկատմամբ իր իրավունքը ճանաչելու խնդրանքով, սակայն Կմոիտեից ստացել է մերժում։ Դատարանը հայցը չի քննել՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, այն է՝ նիստի ժամանակի եւ վայրի մասին պատշաճ ձեւով տեղեկացված հայցվորը չի ներկայացել դատական նիստին եւ չի խնդրել գործն իր բացակայությամբ քննելու մասին։ Հաջորդ տարի Աղաջանյանը դարձյալ դիմել է դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Կադաստրի կոմիտեի Դավթաշենի ստորաբաժանմանը չափագրել հողամասն ու դրանում գտնվող նկուղը եւ հատակագիծն ուղարկել Երեւան քաղաքապետարան՝ «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում քննարկելու համար: 2004 թվականի ապրիլի 16-ին Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Տիգրան Աղաջանյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի ստորաբաժանման՝ պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին եւ Կադաստրի կոմիտեին պարտավորեցրել չափագրել բնակելի կառուցապատման գոտում գտնվող՝ Երեւան քաղաքի Ալիխանյան եղբայրների փողոցին հարող տարածքում, ենթակայանի հարեւանությամբ Աղաջանյանի կառուցած բնակելի տան նկուղն ու դրա հարեւանությամբ գտնվող պարսպապատված հողամասն ու ուղարկել Երեւանի քաղաքապեարան։ Այդպիսով, Կադաստրի կոմիտեն 2004 թվականի մայիսի 5-ին Երեւանի քաղաքապետարան է ուղարկել Ալիխանյան եղբայրների փողոցին հարող տարածքում ինքնակամ կառուցված բնակելի տան հատակագիծը՝ օրինականացման նպատակով։ Օրենքի համաձայն՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից մեկամսյա ժամկետում որոշում չկայացնելու դեպքում շինությունը համարվում է օրինական եւ ենթակա է պետական գրանցման։ Այդպես, նույն տարվա հուլիսին, Աղաջանյանը դիմել է Դատարան՝ նշելով, որ քաղաքապետարանը որոշում չի կայացրել, ուստի խնդրել է Կադաստրի կոմիտեին գրանցել իր վարձակալության իրավունքը՝ հողամասի եւ սեփականության իրավունքը՝ նկուղի նկատմամբ։ 2004-ի հոկտեմբերին Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի ստորաբաժանմանը պարտավորեցրել է գրանցել Տ․ Աղաջանյանի՝ 2004 թվականի մայիսի 04-ի Ն-2294 գրությամբ Երեւանի քաղաքապտարան ուղարկված հատակագծում նշված՝ Երեւան քաղաքի Ալիխանյան փողոցին հարող տարածքում գտնվող 50.8քմ չափերի նկուղի նկատմամբ Աղաջանյանի սեփականության իրավունքը եւ 1976.1քմ չափերի հողամասի նկատմամբ վերջինիս վարձակալության իրավունքը: Այս վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Կադաստրի կոմիտեն՝ նշելով, որ վճիռը կայացնելիս դատարանն անտեսել է ինքնակամ շինությունները ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով (Արգելվում է քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր եւ ընդհանուր օգտագործման այլ տարածքներ)) սահմանված հողամասերի վրա, ինչպես նաեւ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կառուցված լինելու, այլ անձանց իրավունքները սահմանափակելու, սերվիտուտ առաջացնելու, քաղաքաշինական նորմերին չհակասելու հանգամանքը, իսկ օրենքով նշված իրավունքի ճանաչմանն առնչվող սահմանափակումների առկայության դեպքում պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ չի կարող ճանաչվել սեփականության իրավունք։ Կադաստրի կոմիտեն նշել է, որ ոչ թե Կոմիտեի տարածքային ստորաբաժանման անգործության հետեւանքով է մերժվել հայցվորի՝ սեփականություն ձեռք բերելու իրավունքը, այլ Երեւանի քաղաքապետարանի անգործության հետեւանքով։  Վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, սակայն թողնվել է առանց քննության, քանի որ դատական նիստին չեն ներկայացել հայցվորն ու երրորդ կողմը՝ Երեւանի քաղաքապետարանը։ Այդպիսով դատարանի որոշումը՝ Աղաջանյանի սեփականության իրավունքը գրանցել պարտավորեցնելու վերաբերյալ, չի փոփոխվել։  Կադաստրի կոմիտեն արդեն 2005թ.-ի փետրվարին գրանցել է Տիգրան Աղաջանյանի սեփականության իրավունքը՝ նկուղի եւ վարձակալության իրավունքը՝ հողամասի նկատմամբ: Բնակիչները պնդում են՝ նկուղ երբեւէ չի եղել Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի բնակիչները կարծում են, որ Տիգրան Աղաջանյանի անվամբ հիշյալ տարածքում անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման եւ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացվել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, որի արդյունքում խախտվել են ՀՀ եւ տեղի բնակիչների իրավունքներն ու օրինական շահերը: Քաղաքացիները պնդում են, որ Ալիխանյան փողոցին հարող տարածքում երբեւէ նկուղ կառուցված չի եղել եւ չկա նաեւ հիմա, ուստի Կադաստրի կոմիտեի աշխատակիցն ուղղակի չէր կարող չափագրել եւ օրինականացման նպատակով Երեւանի քաղաքապետարան ներկայացնել 50.8քմ մակերեսով ինքնակամ շինություն: Այդ հասցեում ինքնակամ կառուցված նկուղի բացակայությունը քաղաքացիները հաստատում են տվյալ տարածքի բնակիչների հայտարարությամբ, որոնք, տասնամյակներ շարունակ բնակվելով այդ թաղամասում, վկայում են, որ ինքնակամ նկուղ կառուցված չի եղել: Բայց, բացի բնակիչների հաստատումներից, հանգամանքը, որ այդ հասցեում առկա չի եղել ինքնակամ կառուցված նկուղ, հաստատվում է նաեւ Երեւանի քաղաքապետարանից Տիգրան Աղաջանյանի անվամբ 18.04.2005թ.-ին տրամադրված հողամասի թիվ 1897-2005 գլխավոր հատակագծով, որտեղ որեւէ շինություն պատկերված չէ: Ավելին, թիվ 1897-2005 գլխավոր հատակագծում նշված է, որ այդ հողամասում առկա է սպորտային հրապարակ: Այն, որ Քաղաքապետարանը նշել է սպորտհրապարակի առկայության մասին, վկայում է, որ այդ տարածքը հանդիսանում է ընդհանուր օգտագործման տարածք։ Դա նշանակում է, որ, առաջնորդվելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետով, տարածքը չէր կարող սեփականության իրավունքով փոխանցվել որեւէ անձի: Բնակիչներն էլ պնդում են, որ այդ տարածքը տարիներ շարունակ ծառայել է որպես ընդհանուր սպորտհրապարակ, երեխաների համար՝ խաղահրապարակ, երբեմն՝ մեքենաների կայանման վայր։ Ընդ որում՝ նրանք վստահեցնում են, որ շարունակաբար խնամել են տեղանքի ծառերն ու կանաչապատ տարածքը։ Քաղաքացիները համոզված են, որ 2004-ի հոկտեմբերին Դատարանը վճիռը կայացրել է «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ։  Օրենքով սահմանված ընթացակարգերի համաձայն՝ օրինականացման ենթակա են եղել ինքնակամ կառուցված շենքերը եւ շինությունները եւ դրանցով ծանրաբեռնված հողամասերը, որոնք պետք է բավարարեին Օրենքով սահմանված պահանջներին։ Օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում են օգտագործվող հիմնական հասկացությունները, որոնց համաձայն շենք է համարվում մարդկանց բնակվելու կամ ժամանակավոր գտնվելու, հասարակական, արտադրական գործառույթներ իրականացնելու համար նախատեսված` կրող եւ պարփակող կոնստրուկցիաներից կազմված, փակ ծավալ համարվող կառույցը։ Միաժամանակ, Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն օրենքի գործողությունը տարածվում էր մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ինքնակամ կառուցված եւ անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի կողմից մինչեւ 2001 թվականի մայիսի 15-ը հաշվառված շենքերի, շինությունների, այդ թվում` 50 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող կիսակառույցների, ինչպես նաեւ ինքնակամ զբաղեցված, առանց օրենսդրության պահանջների պահպանման օտարված (տրամադրված) պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի վրա: Տվյալ պարագայում, սակայն, ինչպես պնդում են բնակիչները, Դատարանը չի պարզել, թե արդյոք Կադաստրի պետական կոմիտեի կողմից մինչեւ 2001 թվականի մայիսի 15-ը հաշվառված է եղել Տիգրան Աղաջանյանի կողմից ինքնակամ կառուցված նկուղը եւ արդյոք ենթադրյալ նկուղը հանդիսանում էր 50 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող կիսակառույց եւ կարո՞ղ էր օրինականացվել այդ հիմքով, եւ չի գնահատվել նաեւ իրավական ակտի նպատակը, որի շրջանակներում եւ որը հիմք ընդունելով հնարավոր կլիներ կիրառել վերը նշված իրավական ակտը, այսինքն չի գնահատվել թե արդյոք հիշյալ իրավական ակտի հիմքով թույլատրելի եւ իրավաչա՞փ է նկուղի կառուցման փաստով հողամասի սեփականաշնորհումը։ Այս դրվագների հետ միասին՝ բնակիչները Դատախազություն ուղարկած իրենց դիմում ներկայացրել են նաեւ, որ գործի քննության ընթացքում Դատարանը, բավարարելով դիմողի պահանջը, պարտավոր էր պարզել թե արդյոք առկա են Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները, որոնց համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ կարող է ճանաչվել կառուցապատողի սեփականության իրավունքը, եթե դրանք գտնվում են բնակավայրի սահմաններում, կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաեւ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ եւ չեն հակասում քաղաքաշինական նորմերին: Իսկ Դատարանը պահանջի բավարարման համար հիմք է ընդունել Օրենքի 8-րդ հոդվածի դրույթները, որոնց համաձայն՝ Երեւանի քաղաքապետարանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հայտը ստանալուց հետո սահմանված 30-օրյա ժամկետում որեւէ որոշում չի կայացրել:  Այս հանգամանքները քաղաքացիներին հիմք են տալիս ենթադրելու, որ Կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների եւ Տիգրան Աղաջանյանի միջեւ եղել է հանցավոր համաձայնություն՝ չափագրել գոյություն չունեցող ինքնակամ կառուց եւ Օրենքի պահանջների համապատասխանությունն ապահովելու նպատակով օրինականացման նպատակով ներկայացնել այն Երեւանի քաղաքապետարան: Իսկ հետագայում, ինչպես նշեցինք, Ալիխանյան եղբայրների փողոցին հարող տարածքում գտնվող 1976.1քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչվել է Տիգրան Աղաջանյանի սեփականության իրավունքը: Այսպիսով, բնակիչները դիմել են Դատախազություն եւ, այս հանգամանքներն առավել մանրամասն ներկայացնելովով, խնդրել հարուցել քրեական գործ եւ բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննությամբ պարզել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների կողմից Երեւան քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցին հարող տարածքում գոյություն չունեցող շինության (նկուղ) վերաբերյալ հատակագծի կազմման եւ օրինականացման նպատակով Երեւանի քաղաքապետարան ներկայացնելու գործողությունների, ինչպես նաեւ Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ 16.04.2004թ. թիվ 2-2096 եւ 25.10.2004թ.-ի թիվ 2-4207 քաղաքացիական գործերով կայացրած վճիռների օրինականությունը, ապա նաեւ բողոքարկել այդ վճիռները՝ ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ կայացված լինելու հիմքով:  Քրեական գործ, ինչպես նշեցինք, արդեն հարուցվել է․ բնակիչներն ակնկալում են, որ Դատախազությունը կկասեցնի շինաշխատանքները՝ մինչեւ գործի քննության ավարտը՝ քրեական գործի համար կարեւոր ապացույցները անվնաս պահպանելու նպատակով։ Սակայն, ինչպես հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, քրեական գործի հարուցման հիմքով շինարարության կասեցում չի նախատեսվում։ Շենք կառուցելու նպատակ ունի տարածքի երրորդ սեփականատերը  Մոտ մեկ տարի անց՝ 2006-ի ապրիլի 25-ին, Տիգրան Աղաջանյանը հողամասը եւ ենթադրյալ նկուղը վաճառել է Անդրանիկ Բալասանյանին: Նա էլ նույն թվականի հոկտեմբերին վաճառել է հիշատակված «Ռատկո» ընկերությանը։ Հետքի հրապարակման համաձայն՝ «Ռատկո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2005 թվականին: Մինչեւ 2012 թվականը ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը եղել է Բահամյան կղզիներում գրանցված «Պրո-Շուգառ Միլլենիում ինկ.» օֆշորային ընկերությունը, որի սեփականատերերը եղել են ռուսաստանաբնակ գործարարներ Վլադիմիր Մկրտումյանն ու Ստեփան Մալխասյանը: 2020 թվականի հունիսի 12-ին Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինական խորհուրդը հավանության է արժանացել բազմաբնակարան բնակելի այդ շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքը, իսկ այս տարվա հուլիսի 20-ին Երեւանի քաղաքապետարանը նախագծման թույլտվություն է տվել։ Իսկ հուլիսի 29-ին՝ շինթույլտվություն։ Շինաշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսին․ դրանք հանրության վրդովմունքն են շարժել։ Նախագծման թույլտվություն 15-րդ օրն է՝ Ֆիզիկայի գիտավանի երկու բնակիչներ՝ իրավաբան Հայկ Հարությունյանն ու ինժեներ Կարեն Ամիրխանյանը, հացադուլ են հայտարարել՝ որպես բողոք պետական կառույցների հանցավոր անգործության, ոստիկանների կիրառած բռնության, ֆիզիկայի թաղամասում կատարվող ապօրինությունների դեմ։ Նրանք պահանջում են կասեցնել Ալիխանյան 6/1 հասցեում սկսված շինաշխատանքները, հետաքննել տարածքի օտարման հետ կապված կեղծիքները՝ ընթացք տալով բնակիչների դիմումներին, անմիջապես տրամադրել բնակիչների պահանջած փաստաթղթերը, որոնց տրամադրման ժամկետները, նրանց պնդմամբ, Քաղաքապետարանը խախտել է, չի տրամադրել եզրակացություն այն մասին, թե արդյոք հիշյալ տարածքը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներին ենթակա եղե՞լ է 2004-2005 թվականներին։ Բնակիչները պնդում են՝ այս ընթացքում որեւէ պատասխանատու պաշտոնյա չի այցելել հացադուլ իրականացնող քաղաքացիներին, չի հետաքրքրվել նրանց առողջությամբ եւ չի քննարկել ներկայացված պահանջները։  Օգոստոսի 26-ին Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հակիրճ անդրադարձել էր խնդրին՝ ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ նշելով, որ քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն, քանի որ պարտավոր է տալ, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին եւ տարածքը ընդգրկված չէ հուշարձանների ցանկում: Նա ընդգծել էր, որ միակ մարմինը, որը կարող է կասեցնել շինարարությունը, դատարանն է, եւ որ քաղաքապետարանը տվյալ պայմաններում այդպիսի լիազորություն չունի: Երբ հայտնի դարձավ հարուցված քրգործի մասին, Կարապետյանը շեշտեց, որ Երեւանի քաղաքապետարանը գործում է իր լիազորությունների շրջանակում, եւ ոչինչ չի անի իր լիազորությունների շրջանակներից դուրս, եւ որ քաղաքային իշխանությունն իր բոլոր գործառույթները կիրականացնի, եթե ունենա համապատասխան ցուցումներ․ «Քաղաքապետարանն իր մնացած գործառույթները կիրականացնի, այսինքն` շինթույլտվության ենթադրյալ կասեցում կամ այլ եւ այլ գործողություններ, եթե կունենա դրա լիազորությունը, կամ եթե իրավապահ մարմիններից կունենա համապատասխան ցուցում, խնդրանք կամ առաջարկ»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել էր Կարապետյանը: Ավելի վաղ շինաշխատանքներ իրականացնող ըներության տնօրեն Արթուր Մնացականյանն Infocom-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ շինարարությունն ապօրինի չի իրականացվում։ Նրա հայտնած մանրամասների համաձայն՝ Ընկերությունը պատրաաստվում է 200-ից ավելի ծառեր տնկել եւ բարեկարգել դիմացի այգին, նորաձեւ այգի կառուցել։ Կառուցապատման տոկոսը, նրա վստահեցմամբ, 40% է կազմելու։  Արթուր Մնացականյանի խոսքով՝ շենքի գտնվելու վայրը, նրա հարկերը չեն փոխելու այս թաղամասի ճարտարապետությունը․ «Երեւանում բազմաթիվ տեղեր կան, որտեղ ցածրահարկ շենքերի կողքին բարձրահարկեր կան, դա ընդունված պրակտիկա է, երբ պահում ես շինարարության եւ ճարտարապետության կանոնները։ Իսկ մարդիկ իրավունք ունենք դիմել համապատասխան մարմիններին՝ իրենց իրավունքների ենթադրյալ ոտնահարման համար»,- ասել էր Մնացականյանը։ 2021-ի փետրվարին՝ պատմության եւ մշակույթի նորահայտ հուշարձան, մայիսին՝ այլեւս ոչ Քաղաքացիները, որ տեւական ժամանակ է՝ պայքարում են շինարարության կասեցման եւ ենթադրյալ ապօրինությունների բացահայտման համար, ուշադրություն են հրավիրում հանգամանքի վրա, որ տարածքը, որտեղ նախատեսվում է շենքի կառուցումը, սկզբում եղել է հուշարձանի կարգավիճակ ունեցող տարածք։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովը 2021 թվականի փետրվարի 1-ի նիստում որոշել է Երեւան քաղաքի ֆիզիկայի ինստիտուտի (Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամ) բանավանում գտնվող շինություններին տալ տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Ֆիզիկայի ինստիտուտի բանավանում գտնվող շինություններին հուշարձանի կարգավիճակ տալուն կողմ է քվեարկել հանձնաժողովի տասը անդամ, դեմ՝ երկուսը։ Այս կապակցությամբ, ի պատասխան քաղաքացի Վահրամ Ասատրյանի գրության, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, նշելով, որ հիշատակված շինությունները գրանցվել են հուշարձանների ցուցակում, խնդրանքով դիմել է բնակիչներին՝ չաղճատել եւ չձեւափոխել պամամշակութային ժառանգության տեսքը, եւ եթե շինարարության կամ վերանորոգման կարիք առաջանա՝ անհրաժեշտ է իրականացվող աշխատանքների նախագիծը համաձայնեցնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության հետ: Նույն թվականի մայիսին, սակայն «Ֆիզգոռոդոկի» տարածքի Ալիխանյան 6/1 հասցեի հողակտորը հանվել է Պատմության եւ մշակույթի նորահայտ հուշարձանների ցանկից։ Նախարարությունից պարզաբանել են, որ իրենց է դիմել Ներդրումների աջակցման կենտրոնը՝ ներկայացնելով տեղեկատվություն առ այն, որ Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում գտնվեղ 1976 քմ հողամասը «ՌԱՏԿՈ» ՍՊ ընկերությունը ձեռք է բերել 2018թ.-ին՝ սեփականության իրավունքով եւ ունի 12 հարկանի բնակելի շենքի կառուցման համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթեր: Նախարարությունից նշել են, որ հողամասի կառուցապատման համար փորձաքննություն անցած եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից համաձայնեցված նախագծային փաստաթղթերը նույնպես առկա են, որոնց հիման վրա, դեռեւս 2006թ.-ից, տրամադրված է եղել ճարտարապետահատակագծային առաջադրանք, իսկ 2007-ից՝ շինարարական թույլտվություն, որը երկարաձգվել է մինչեւ 2015թ: 2018-ի դեկտեմբերին Ընկերությունը դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ նոր նախագծման թույլտվություն ստանալու նպատակով: 2020թ. հուլիսի 20-ին արդեն Երեւանի քաղաքապետարանը տրամադրվել է վերոնշյալ հողատարածքի վրա 12 հարկանի վերգետնյա եւ 3 ստորգետնյա բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ բնակելի շենք կառուցելու նախագծման թույլտվություն, Ընկերությունը պատվիրել է աշխատանքային նախագիծ: Ըստ նախարարության պատասխանի՝ նախագիծը քննարկվել է Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում, որտեղ արժանացել է դրական եզրակացության, ինչպես նաեւ անց են կացվել հանրային լսումներ, եւ հարցը քննարկվել է ՀՀ հանրային խորհրդում, ուստի՝ խնդրել են հնարավորության դեպքում վերանայել որոշումը, կատարել սահմանների ճշգրտումներ, հաշվի առնելով, որ նշված թույլտվությունները սահմանափակվում են Փորձագիտական հանձնաժողովի որոշմամբ: ԿԳՄՍՆ փոխնախարար Խզմալյանը հայտնել է, որ նախարարությունը վերոնշյալ տեղեկությունները ներկայացրել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ ուսումնասիրելու Ներդրումների աջակցման կենտրոնի տրամադրած փաստաթղթերի փաթեթը եւ առաջարկություն ներկայացնելու՝ առանց նորահայտ հուշարձանը վնասելու՝ դիտարկելով «ՌԱՏԿՈ» Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող խնդրո առարկա 1976 մ հողատարածքը նորահայտ հուշարձանի սահմաններից հանելու հնարավորությունը:  ՊՈԱԿ-ը, պահանջվող ուսումնասիրությունից հետո ներկայացրել է համապատասխան առաջարկություն, որը քննարկվել է Փորձագիտական հանձնաժողովի նիստում եւ ներկայացված հիմնավորումներով կատարվել է հուշարձանի տարածքի ճշգրտում՝ հանելով նորահայտ հուշարձանի 42.41 հա ընդհանուր տարածքից «Ռատկո» ՍՊ ընկերությանը պատկանող 1976 քմ տարածքը: Այս պատմության ընթացքն առավել հեշտ պատկերացնելու համար ստորեւ ներկայացնում ենք զարգացումների ժամանակագրությունը։  Այսպես, 2003թ. - Տիգրան Աղաջանյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի՝ հողամասի նկատմամբ իր օգտագործման իրավունքը ճանաչելու մասին։ Դատարանը հայցը չի քննել։ 2004թ․ - Աղաջանյանը դարձյալ դիմել է դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Կադաստրի կոմիտեի Դավթաշենի ստորաբաժանմանը չափագրել հողամասն ու դրանում գտնվող նկուղը եւ հատակագիծն ուղարկել Երեւան քաղաքապետարան։ Դատարանը հայցը բավարարել է։ 2004թ․ մայիսի 5 - Կադաստրի կոմիտեն Երեւանի քաղաքապետարան է ուղարկել ինքնակամ կառույցի հատակագիծը՝ օրինականացման նպատակով։ 2004թ․ հոկտեմբեր - Դատարանը Կադաստրի կոմիտեի Դավթաշենի ստորաբաժանմանը պարտավորեցրել է գրանցել Տ․ Աղաջանյանի սեփականության իրավունքը՝ նկուղի եւ հողամասի նկատմամբ՝ վարձակալության իրավունքը: Կադաստրի կոմիտեն վերաքննիչ բողոք է ներկայացրել այս վճռի դեմ․ բողոքն ընդունվել է վարույթ, սակայն չի քննվել։ 2005թ․ փետրվար - Կադաստրի կոմիտեն գրանցել է Տիգրան Աղաջանյանի սեփականության եւ վարձակալության իրավունքը։ 2006թ․ ապրիլի - Տիգրան Աղաջանյանը հողամասը եւ ենթադրյալ նկուղը վաճառել է Անդրանիկ Բալասանյանին:  2006թ․ հոկտեմբեր - Անդրանիկ Բալասանյանը հողամասն ու նկուղը վաճառել է «Ռատկո» ընկերությանը։ 2020թ․ հունիսի - Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինական խորհուրդը հավանության է արժանացել բազմաբնակարան բնակելի շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքը։  2020թ․ հուլիս - Երեւանի քաղաքապետարանը նախագծման թույլտվություն է տվել։  2021թ․ փետրվար - Բանավանում գտնվող շինություններին տրվել է տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ։ 2021թ․ մայիս - Ալիխանյան 6/1 հասցեի հողակտորը հանվել է Պատմության եւ մշակույթի նորահայտ հուշարձանների ցանկից։  2021թ․ հուլիս - Երեւանի քաղաքապետարանը «Ռատկո» ընկերությանը շինթույլտվություն է տվել։ 2021թ․ օգոստոս - «Ռատկո» ընկերությունը սկսել է շինաշխատանքները։ Բնակիչները հարուցված քրգործը համարում են իրենց առաջին միջանկյալ հաղթանակը։ Քաղաքացիներից երկուսը շարունակում են հացադուլը՝ պահանջելով տրամադրել հողի կարգավիճակի (ՀՕ 60-րդ հոդված) վերաբերյալ փաստաթղթերը։ Հացադուլ իրականացնող քաղաքացիները պատկան մարմիններին 20 օր ժամանակ են տվել, պահանջը մինչ օրս անարձագանք է։ Հայարփի Բաղդասարյան
14:21 - 10 սեպտեմբերի, 2021
«Երևանի բազմաբնակարան շենքերի աղբամուղների 46%-ը փակվել է». խորհրդակցություն՝ քաղաքապետարանում

«Երևանի բազմաբնակարան շենքերի աղբամուղների 46%-ը փակվել է». խորհրդակցություն՝ քաղաքապետարանում

Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա: Քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ հանգստի գոտու կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքներն ընթանում են լայն թափով: Շուտով ավարտուն տեսք կստանա Հրազդան գետի վրա կառուցվող 252 մետր երկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջը: Այս պահին տեղադրվում է կամրջի վերջին հենարանը: Մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող ճանապարհն ամբողջությամբ նախատեսվում է շահագործման հանձնել մինչև այս տարեվերջ: Մայրաքաղաքում շարունակվում է շրջիկ առևտրի չգրանցված կցորդների ակտիվ ապամոնտաժումը: Քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ համայնքի ուժերով արդեն իսկ տարհանվել է 49, տնտեսվարողների միջոցներով՝ 8 շարժական կետ: Շրջիկ առևտրի կետերն արդեն այս տարվանից գործում են միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Տնտեսվարողների համար ստեղծվել է հարմարավետ էլեկտրոնային հարթակ, որտեղ կարող են գրանցվել ու կազմակերպել իրենց բիզնեսը: Պահանջը սահմանված է օրենքով, իսկ շրջիկ առևտրի համար հատուկ վայրերն ու չափորոշիչները՝ ավագանու որոշմամբ: Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում շարունակվում է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը։ Հունիսի 22-ից մինչ օրս ապամոնտաժվել է 93 ինքնակամ կառույց: Շնորհակալություն հայտնելով ոստիկանությանը՝ գործուն աջակցության համար, քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ապօրինաբար կառուցված շինությունների քանդման հարցում պայքարը լինելու է շարունակական: Համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ Երևանի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն իսկ 1682 աղբամուղ է փակվել՝ ընդհանուր առմամբ բազմաբնակարաններում առկա աղբամուղերի 46%-ը: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել գործընթացը՝ ընդգծելով, որ միայն այս կերպ է հնարավոր շենքերում լուծել գարշահոտության, առնետների ու առհասարակ, սանիտարական խնդիրները։
16:49 - 06 սեպտեմբերի, 2021
Ֆիզգորոդոկում ապօրինի օտարված հողատարածքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ

Ֆիզգորոդոկում ապօրինի օտարված հողատարածքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ

Ֆիզգորոդոկի բնակիչները հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Բնակիչների հաղորդման հիման վրա օգոստոսի 30-ին դատախազությունը գործ է հարուցել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և դրա արդյունքում ծանր հետևանքների հանգեցնելու հիմքով։ Գործն ուղարկվել է ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Դրան զուգահեռ, տեղեկացնում ենք նաև, որ մի քանի օր է՝ Ալիխանյան 6/1 հասցեում շինարարական աշխատանքները կանգնեցված են։ Մենք ակնկալում ենք, որ Դատախազությունը կկասեցնի հնարավոր շինարարությունը մինչև գործի քննության ավարտը՝ քրեական գործի համար կարևոր ապացույցները անվնաս պահպանելու նպատակով։ Սա Ֆիզգորոդոկի պայքարի առաջին միջանկյալ հաղթանակն է։ Բնակիչները շարունակելու են իրավական պայքարը, զուգահեռաբար չեն դադարեցնելու քաղաքացիական նախաձեռնություններն ու խնդրի բարձրաձայնումը։ Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանից պահանջում ենք · Անհապաղ տրամադրել տարածքի՝ Հողային օրենսգրքի 60 հոդվածի սահմանափակումներին ենթակա լինելու հիմքերն ու եզրակացությունը։ · Հեռացնել շինհրապարակի ցանկապատը, որն ապօրինաբար տեղադրվել է մայթերին, ճանապարհին, հանրային տարածքում՝ առանց հողօգտագործման համապատասխան թուլտվության։ Այդ տարածքների նկատմամբ օգտագործման իրավունքը կարող էր հաստատվել բացառապես պետական գրանցումը հավաստող փաստաթղթի առկայությամբ, որը տվյալ պարագայում բացակայում է։ · Իրավապահ մարմիններին դիմել՝ Ռատկո ՍՊԸ կառուցապատող կազմակերպությանը՝ առանց հողօգտագործման թույլտվության համայնքային հողում ապօրինի աշխատանքներ իրականացնելու մասով պատասխանատվության ենթարկելու պահանջով։ · Ավագանու արտահերթ նիստ հրավիրել՝ խնդիրը քննելու և քաղաքին պատկանող հողը վերադարձնելու քայլեր ձեռնարկելու համար՝ ապահովելով բնակիչների ներկայացուցիչների մասնակցությունը»։
16:10 - 06 սեպտեմբերի, 2021
Թիվ 122 դպրոցի տնօրենի կողմից ուսուցչուհուց ենթադրյալ կաշառք վերցնելու նյութն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն

Թիվ 122 դպրոցի տնօրենի կողմից ուսուցչուհուց ենթադրյալ կաշառք վերցնելու նյութն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն

Երեւանի թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի կողմից նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանից աշխատանքի ընդունելու համար ենթադրյալ կաշառք վերցնելու և այժմ էլ վարձատրության մի մասը պահանջելու վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված նյութն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն: «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Փաստերի ստուգման հարթակ» համացանցային լրատվական կայքում 02.09.2021 թ. հրապարակվել է «Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երեւանի 122 դպրոցում» վերտառությամբ հոդված: Նկատի ունենալով, որ հրապարակված նյութն իր բովանդակությամբ հանցագործության մասին տեղեկատվություն է պարունակում, Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ հիշյալ նյութը եւ առկա ձայնագրություններն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ հանգամանքների իսկությունը ստուգելու եւ համապատասխան ընթացք տալու համար»,- գրել է Կարապետյանը:
14:16 - 03 սեպտեմբերի, 2021
Ամենօրյա անդուլ աշխատանքի շնորհիվ պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարությունները. Հայկ Մարությանը շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Ամենօրյա անդուլ աշխատանքի շնորհիվ պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարությունները. Հայկ Մարությանը շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Քաղաքապետի ուղերձի մեջ, մասնավորապես, նշված է. «Հարգելի՛ մանկավարժներ, ծնողներ, սիրելի՛ աշակերտներ, մեկնարկում է 2021-2022 ուսումնական տարին: Այսօր ուրախությամբ պետք է փաստել, որ թեև համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումներով, սակայն Գիտելիքի օրը նշում ենք ավանդական տոնականությամբ: Նախորդ տարի մեր երկիրը կանգնեց ահռելի մարտահրավերների առջև՝ պատերազմ, համավարակ, որոնց ազդեցությունն արդիական է նաև այսօր: Մեր դպրոցներում այս ամիսներին ձևավորվել են իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության գործին նվիրաբերած շրջանավարտների անունները կրող անկյունները, փառքի սրահները, որ ձևավորվել են այս ամիսներին, աշակերտների համար յուրօրինակ ուխտավայրեր են լինելու՝ պարտավորեցնելով բոլորին մեծ ջանասիրությամբ սովորելու, ձեռք բերելու գիտելիքներ, հմտություններ և բազմապատիկ ավելիով ծառայեցնելու սեփական ներուժը իրենց անձի կայացման և Հայրենիքի զարգացման սրբազան գործին: Սիրելինե՛ր, շնորհավորում եմ Գիտելիքի օրվա լուսավոր տոնի առթիվ՝ լիահույս, որ համատեղ ջանքերի, ամենօրյա անդուլ աշխատանքի և անմնացորդ նվիրումի շնորհիվ պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարությունները և հաջողելու ենք ուսյալ, հայրենասեր, իրավատեր սերունդների կրթության նվիրական առաքելությունը»:
11:37 - 01 սեպտեմբերի, 2021
«Ֆիզգոռոդոկի» բնակիչները պատրաստվում են Ոստիկանություն հաղորդում ներկայացնել՝ իրենց գույքն ապօրինաբար տեղաշարժելու առնչությամբ

«Ֆիզգոռոդոկի» բնակիչները պատրաստվում են Ոստիկանություն հաղորդում ներկայացնել՝ իրենց գույքն ապօրինաբար տեղաշարժելու առնչությամբ

«Ֆիզգոռոդոկի» բնակիչներից Սեդա Գրիգորյանի եւ եւս մեկ քաղաքացու մեքենաներն առանց ծանուցման ավտոքարշակով տեղաշարժել են՝ պատճառաբանելով, թե դրանք խանգարում են շինարարական աշխատանքներին։ Շինաշխատանքներն իրականացնող «Ռատկո» ընկերության ներկայացուցիչը պնդել է, թե դա իր նախաձեռնությունն է, իսկ ոստիկանները թույլ են տվել կատարել գործողությունը։ Բնակիչները պատրաստվում են Ոստիկանություն հաղորդում ներկայացնել՝ իրենց գույքն ապօրինաբար տեղաշարժելու առնչությամբ։ Նշենք, որ Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որ առավել հայտնի է որպես «Ֆիզգոռոդոկ»՝ կառուցված 1950-60-ականներին, օգոստոսի 19-ից սկսվել են մի բարձրահարկի կառուցման շինաշխատանքներ՝ բնակիչների համոզմամբ՝ ապօրինի։ Վերջիններս ամեն օր ակցիա են իրականացնում բարձրահարկի կառուցման դեմ։ Այսօր ևս քաղաքացիներն ակցիա են իրականացրել, ոստիկանները բերման են ենթարկել բնակիչներից Հայկ Հարությունյանին, որը փորձել է պարզաբանում պահանջել ոստիկաններից՝ իր մեքենային հարվածելու համար
16:03 - 28 օգոստոսի, 2021
«Ֆիզգոռոդոկում» ոստիկանները բերման են ենթարկել բնակիչներից Հայկ Հարությունյանին

«Ֆիզգոռոդոկում» ոստիկանները բերման են ենթարկել բնակիչներից Հայկ Հարությունյանին

«Ֆիզգոռոդոկում», որտեղ, բնակիչների պնդմամբ, ապօրինի շինարարություն են սկսել, ոստիկանները բերման են ենթարկել բնակիչներից Հայկ Հարությունյանին, որը փորձել է պարզաբանում պահանջել ոստիկաններից՝ իր մեքենային հարվածելու համար (տեսանյութը՝ այստեղ)։ Թաղամասի բնակիչներից Մագդա Հովհաննիսյանն Infocom-ի հետ զրույցում հայտնեց, որ Հարությունյանին բերման ենթարկելու ժամանակ «Ֆիզգոռոդոկում» շինարարություն իրականացնող «Ռատկո» ընկերությանը պատկանող մեքենաներից մեկը քշել է Հայկ Հարությունյանի դստեր ուղղությամբ՝ փորձելով նրան վրաերթի ենթարկել։ Վերջինս վնասվածքներ չի ստացել, այս պահին նա Ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում դեպքի առնչությամբ։ Ինչպես պնդում են տեղի բնակիչները, ոստիկանները, որոնք դեպքին ականատես են եղել, տեղում ոչինչ չեն ձեռնարկել։
15:31 - 28 օգոստոսի, 2021
Երևանի ևս 12 փողոցներում կգործարկվեն «Հետիոտնային կանչ» ռեժիմով 14 լուսացույցներ

Երևանի ևս 12 փողոցներում կգործարկվեն «Հետիոտնային կանչ» ռեժիմով 14 լուսացույցներ

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով 2021թ․ օգոստոսի 30-ից մայրաքաղաքի ևս 12 փողոցների 14 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 1.Նար-Դոսի փ․ հ․40 հասցեի հարևանությամբ (մանկապարտեզի մոտ)2. Բաշինջաղայն փ․ հ․100 հասցեի հարևանությամբ (հ.94 դպրոցի մոտ)3. Արզումանյան փ․ հ․8 հասցեի հարևանությամբ (հ.118 դպրոցի մոտ)4. Մահարու փ․ հ․82 հասցեի հարևանությամբ (64 դպրոցի մոտ)5. Անդրանիկի փ․ հ․95 հասցեի հարևանությամբ6. Անդրանիկի փ․ հ․3/1 հասցեի հարևանությամբ7. Արմենակյան փ․ հ․272 հասցեի հարևանությամբ (եկեղեցու մոտ)8. Բակունցի փ․ հ․6 հասցեի հարևանությամբմոտ (հ.150 դպրոցի մոտ)9. Բաղյան փ․ հ․5 հասցեի հարևանությամբ (հ. 143 դպրոցի մոտ)10. Շոպրոնի փ․ հ․31 հասցեի հարևանությամբ (հ.163 դպրոցի մոտ)11. Նանսենի փ․ հ․6 հասցեի հարևանությամբ (հ.62 դպրոցի մոտ)12. Նանսենի փ․ հ․9 հասցեի հարևանությամբ (հ․106 դպրոցի մոտ)13․ Բեկնազարյան փ․ հհ․ 3/3, 194/2 հասցեների հարևանությամբ14․ Աթենքի փ․ հ․3/15 հասցեի հարևանությամբ։ Նշված հետիոտնային անցումներում տեղադրվել են «Հետիոտնային կանչ» ռեժիմով աշխատող լուսացույցներ։ Այսուհետ այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը կիրականացվի հետիոտների կողմից կարգավորվող լուսացույցի ազդանշաններով։
15:13 - 27 օգոստոսի, 2021
Միակ մարմինը, որը կարող է կասեցնել շինարարությունը «Ֆիզգորոդոկ»-ում, դատարանն է․ Հակոբ կարապետյան

Միակ մարմինը, որը կարող է կասեցնել շինարարությունը «Ֆիզգորոդոկ»-ում, դատարանն է․ Հակոբ կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ճշգրիտ եւ հնարավորինս հակիրճ տեղեկություն՝ «Ֆիզգորոդոկ»-ի հատվածում կառուցապատման մասին. Հողը սեփականաշնորհվել է 2004 թվականին: Երևանի քաղաքապետարանը իրավական հնարավորություն և լիազորություն չունի չեղարկելու սեփականաշնորհման որոշումը: Այդ տարածքում արդեն տրված է եղել 12-հարկանի շենքի շինթուլտվություն 2007 և 2012 թվականներին: 2019-ին քաղաքապետարանը մերժել է նախկին շինթույլտվության երկարացումը և պահանջել կառուցապատողից՝ նորից անցնել բոլոր փորձաքննությունները: Քաղաքապետարանը կազմակերպել է հանրային լսում (նման ֆորմատով առաջին անգամ՝ վերջին առնվազն 20 տարվա մեջ): Քաղաքապետը պահանջել է, որ նախագիծը ներկայացվի քաղշին խորհուրդ` հեղինակավոր ճարտարապետների գնահատմանը (գրեթե միաձայն քվեարկությամբ նախագիծն ընդունվել է): ԿԳՄՍ-ն 2021-ի փետրվարին հայտնել է, որ ճանաչել է «Ֆիզգորոդոկի» տարածքը որպես նորահայտ հուշարձան, այնուհետև, 2021-ի մայիսին, հանել Ալիխանյան 6/1-ի հողակտորը այդ տարածքից: 2021-ի հուլիսին քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն: Քաղաքապետարանը ՊԱՐՏԱՎՈՐ Է տալ շինթույլտվություն, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին և տարածքը ընդգրկված չէ հուշարձանների ցանկում: Բնակիչները դիմել են դատարան՝ վիճարկելու կառուցապատումը, դատարանը վարույթ է ընդունել գործը, բայց չի կասեցրել շինարարութունը: Միակ մարմինը, որը կարող է կասեցնել շինարարությունը, դատարանն է, քաղաքապետարանը տվյալ պայմաններում այդպիսի լիազորություն չունի»:
13:33 - 24 օգոստոսի, 2021
«Ֆիզգորոդոկ»-ի իրադարձությունների հարցով ՄԻՊ-ը դիմել է Կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին և իրավապահ մարմիններին

«Ֆիզգորոդոկ»-ի իրադարձությունների հարցով ՄԻՊ-ը դիմել է Կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին և իրավապահ մարմիններին

«Ֆիզգորոդոկ»-ում տեղի ունեցող իրադարձությունների հարցով տարածքի բնակիչներից ստացած ահազանգերն ու ակցիաների ժամանակ իրականացրած արագ արձագանքման այցերը Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է և գրություններ է հասցեագրել Երևանի քաղաքապետարան ու ԿԳՄՍ նախարարություն: «Նախարարությանն ուղղված գրությամբ բարձրացվել է այգու վիճելի տարածքը պատմամշակութային արժեքների ցանկից հանելու պատճառներին վերաբերող հարցեր», - մանրամասնում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունը: Առանձին գրություններ են ուղարկվել նաև Ոստիկանություն և Դատախազություն: Երևանի քաղաքապետարանին ուղղված գրությամբ բարձրացվեն են տարածքի սեփականաշնորհմանն ու շինթույլտվությանն առնչվող հարցեր, իսկ իրավապահ մարմիններին՝ ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների իրավաչափության հարցը, ինչպես նաև՝ ակցիաների ժամանակ ու Ոստիկանության բաժիններում Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրները:
09:53 - 24 օգոստոսի, 2021
«Ֆիզգորոդոկ»-ում շենքի կառուցումը կասեցվել է. քաղաքապետարանում հանդիպում է ընթանում բնակիչների հետ |armenpress.am|

«Ֆիզգորոդոկ»-ում շենքի կառուցումը կասեցվել է. քաղաքապետարանում հանդիպում է ընթանում բնակիչների հետ |armenpress.am|

armenpress.am: Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում (հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ») 12-հարկանի շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչներ ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի առջև: Շենքի բնակիչների ներկայացուցիչները հանդիպում են քաղաքապետարանի պատասխանատու անձանց հետ: Տարածքում բնակվող քաղաքացիները պնդում են, որ շենքի կառուցումն հակաօրինական է: «Մեր բարձրացրած աղմուկից հետո պետական կառույցները սկսել են տեղից շարժվել` կասեցվել են աշխատանքները Բնապահպանության նախարարի կողմից: Նա ծանոթացել է փաստաթղթերին և տեսել, որ կառուցապատման աշխատանքները ՇՄԱԳ փորձաքննություն չեն անցել: Պետք է փորձաքննություն իրականացվի: Բացի դրանից քաղաքապետարանի կողմից հրավեր է եղել, և մեր մի խումբ բնակիչներ իրավաբանների հետ ներսում են և ներկայացնում են կառուցումը դադարեցնելու բոլոր փաստացի հիմքերը»,- ասաց բնակիչներից մեկը:
15:37 - 23 օգոստոսի, 2021