Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Հարևան երկրներում բորբոքվող հակամարտությունների ռիսկերը պահանջում են ՌԴ-ի սահմանների արդյունավետ պաշտպանություն. Պուտին |tert.am|

Հարևան երկրներում բորբոքվող հակամարտությունների ռիսկերը պահանջում են ՌԴ-ի սահմանների արդյունավետ պաշտպանություն. Պուտին |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ռուսաստանի պետական սահմանների առավել արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը ՝ հաշվի առնելով հարևան երկրներում բորբոքվող հակամարտությունների ռիսկերը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը: «Մենք պետք է ձգտենք ավելի արդյունավետ պաշտպանել պետական սահմանը, մանավանդ հաշվի առնելով մեր սահմանների մոտ տարածաշրջանային հակամարտությունների բորբոքման ռիսկերը»,- ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը կիրակի օրը Արտաքին հետախուզության ծառայության շտաբ-բնակարան կատարած այցի ժամանակ: Պուտինը հանձնարարել է նաև լուրջ ուշադրություն դարձնել տեղեկատվական անվտանգությանը, ծայրահեղականության և կոռուպցիայի դեմ պայքարին և տնտեսական ոլորտի հանցագործություններին: Իր հերթին, Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները, ըստ նախագահի, պետք է շարունակեն հուսալիորեն ապահովել պետական օբյեկտների և նշանակալի իրադարձությունների անվտանգությունը, իսկ Հատուկ ծրագրերի գլխավոր վարչությունը պետք է «լուծի խնդիրների լայն շրջանակ` բարձրացնելու հիմնական կառավարական մարմինների և կապի համակարգերի աշխատանքի կայունությունը ցանկացած, նույնիսկ առավելագույնս բարդ իրավիճակներում»:
21:14 - 20 դեկտեմբերի, 2020
Հույս ունեմ՝ հրադադարի խախտումը կլինի միակը, և կողմերը կողմերը կնստեն բանակցային սեղանի շուրջ. Պուտին |1lurer.am|

Հույս ունեմ՝ հրադադարի խախտումը կլինի միակը, և կողմերը կողմերը կնստեն բանակցային սեղանի շուրջ. Պուտին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահը անդրադարձել է նաև Հադրութի շրջանում հրադադարի ռեժիմի խախտմանը: Նա մասնավորապես նշել է. «Հրադադարի խախտում տեղի է ունեցել միայն մեկ անգամ, և հույս ունեմ, որ դա կլինի միակը, և, ի վերջո, բոլոր կողմերը կնստեն բանակցային սեղանի շուրջ՝ մեր և Մինսկի խմբի միջնորդությամբ: Հուսով ենք, որ միջազգային միջնորդները, ի վերջո, խոսքից գործի կանցնեն, կօգնեն այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձողներին, որպեսզի ոչ միայն Ռուսաստանը մարդասիրական օգնություն տրամադրի, այլև միջազգային կազմակերպությունները՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի Պարենի կազմակերպությունը: Մենք մեր կողմից պատրաստ ենք շարունակելու այդ աշխատանքը»: Անդրադառնալով Թուրքիայի դիրքորոշմանը՝ Վլադիմիր Պուտինն ասել է․ «Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է այն բանի վրա, որ ինչպես իրենք են կարծում, պաշտպանում է Ադրբեջանի իրավական գործը, այսինքն՝ տարածքների վերադարձը, որոնք 90-ականների ռազմական գործողությունների ժամանակ գրավվել էին: Միջազգային իրավունքի տեսանկյունից ամբողջ տարածքը համարվում է Ադրբեջանի Հանրապետության անքակտելի մաս: Եվս մեկ անգամ կրկնեմ՝ Հայաստանն ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս առումով և միջազգային իրավունքով Ղարաբաղը Ադրբեջան է: Իմ կարծիքով՝ իրավիճակն ավելի բարդ է, քան ազգամիջյան բախումներն էին, որոնք սկսվել են դեռևս Սումգայիթում, այնուհետև՝ տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Յուրաքանչյուր կողմն ունի իր ճշմարտությունը: Լեռնային Ղարաբաղի հայերը ժամանակին զենք են վերցրել իրենց կյանքն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը ձևավորվել է այս տարի ստեղծված հակամարտության ժամանակ: Եռակողմ հայտարարությամբ մենք պայմանավորվել են դադարեցնել ռազմական գործողությունները, և, ինչը շատ կարևոր է, կողմերը կանգ են առնում այն դիրքերում, որտեղ եղել են մեր եռակողմ հայտարարության ստորագրման պահին: Հենց այդտեղ էլ պետք է կանգնեն: Այս կապակցությամբ առաջանում են տեխնիկական հարցեր, որոնք կապված են ենթակառուցվածքների հետ: Իսկ ենթակառուցվածքային դժվարություններն առաջացել են թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմի համար: Այս խնդիրը պետք է հանգիստ վիճակում լուծվի բանակցային գործընթացի միջոցով, որովհետև եռակողմ հայտարարությունը տալիս է բոլոր հիմքերն ու հնարավորությունները դրա համար, քանի որ փաստաթղթում ասվում է, որ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո հաջորդ փուլը պետք է լինի տարածաշրջանում հարաբերությունների լիակատար կարգավորում՝ տնտեսական և ենթակառուցվածքային ներուժի հնարավորությամբ, այդ թվում՝ դա կապված է ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությանը: Դա վերաբերում է Նախիջևանին, Հայաստանի հարավի ու հյուսիսի հաղորդակցությանը»,- ասել է ՌԴ նախագահը:
18:05 - 17 դեկտեմբերի, 2020
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա և որոշվի ապագայում. Պուտին |civilnet.am|

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա և որոշվի ապագայում. Պուտին |civilnet.am|

civilnet.am: Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի տարածք է․ այսօրվա մեծ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հերթական անգամ հիշեցնելով, որ Հայաստանն էլ չի ճանաչել Ղարաբաղը։ Ըստ Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա և որոշվի ապագայում։ Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի տեղակայման դիրքերի մասին՝ նա նշեց, որ ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության՝ ուժերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ գտնվել են փաստաթղթի ստորագրման պահին։ «Հենց այնտեղ էլ պետք է շարունակեն մնալ»,- ասաց Պուտինը։ Նա մի քանի անգամ ընդգծեց, որ ամենակարևոր բանը, որին հաջողվել է հասնել հայտարարությամբ, արյունահեղության դադարեցումն է և մարդկային կյանքեր փրկելը։ ՌԴ նախագահը նկատեց, որ հրադադարի ռեժիմի խախտման եզակի դեպք է գրանցվել և հույս հայտնել, որ այդպես էլ կմնա։ Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է ավելացնել խաղաղապահ զորակազմը, բայց միայն կողմերի համաձայնությամբ։ Խոսելով հրադադարից հետո կարգավորման գործընթացի մասին՝ Պուտինը շեշտեց միջնորդների դերակատարությունը, որոնք, նրա խոսքով, պետք է «խոսքից գործի անցնեն»։
16:32 - 17 դեկտեմբերի, 2020
«Ոչ ոք նրան թունավորելու կարիք չուներ»․ Պուտինը՝ Նավալնիի աղմկահարույց գործի մասին |tert.am|

«Ոչ ոք նրան թունավորելու կարիք չուներ»․ Պուտինը՝ Նավալնիի աղմկահարույց գործի մասին |tert.am|

tert.am: Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ՌԴ նախագահի նստավայրում տեղի է ունենում Վլադիմիր Պուտինի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։Խոսելով ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորման մասին, Պուտինը նշել է, որ ոչ ոք նրան թունավորելու կարիք չուներ։«Կինն ինձ դիմել էր, ինչից հետո ես անմիջապես հանձնարարել եմ նրան բուժման ուղարկել»,-հիշեցրել է նախագահը։Պուտինը նաև նշել է, որ իր մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախօրեին իրեն զեկուցել է Նավալնիի ենթադրյալ թունավորման վերաբերյալ վերջին «հերյուրանքների» մասին: Ըստ պետության ղեկավարի, Նավալնիի «թունավորման» վերաբերյալ հրապարակումները ոչ թե հետաքննություն են, այլ «ամերիկյան հատուկ ծառայություններից նյութերի օրինականացում»:ՌԴ ղեկավարը նշել է նաև, որ Նավալնիի «թունավորման» մասին հրապարակման հետ կապված պատմության նպատակը Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարձակումն է:
15:20 - 17 դեկտեմբերի, 2020
Պուտինը դեկտեմբերի 18-ին կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին
 |tert.am|

Պուտինը դեկտեմբերի 18-ին կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 18-ին կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին, որում առաջնորդները կքննարկեն համագործակցությունը միության շրջանակներում և պայքարը կորոնավիրուսի դեմ:«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 18-ին կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստը կկայանա Ուզբեկստանի նախագահությամբ՝ տեսահամաժողովի ձևաչափով»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:Նշվում է, որ ղեկավարներն ԱՊՀ շրջանակներում համագործակցության ներկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները քաղաքական, առևտրատնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում: Նախատեսվում է դիտարկել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի փոխգործակցության հարցը, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգայինրդիական արդիական խնդիրների շուրջ:
19:36 - 16 դեկտեմբերի, 2020
Ռուսաստանը գործընկերներին է տրամադրել 900 հազարից ավելի կորոնավիրուսի թեստ. Պուտին |1lurer.am|

Ռուսաստանը գործընկերներին է տրամադրել 900 հազարից ավելի կորոնավիրուսի թեստ. Պուտին |1lurer.am|

1lurer.am:  Ռուսաստանը գործընկերներին է տրամադրել 900 հազարից ավելի ՔՈՎԻԴ թեստ: Այդ մասին ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստում հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:    Նա նշեց, որ ռուսական ևս մեկ պատվաստանյութի մշակում գտնվում է ավարտական փուլում:    Պուտինի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրների համար համավարակից բացի կարևոր խնդիր է երկարաժամկետ հեռանկարում տնտեսական հետևանքների վերացումը:    ՌԴ նախագահն ասաց, որ ԵԱՏՄ թվայնացման օրակարգը հետևողականորեն իրականացվում է, Եվրասիական զարգացման բանկի միջոցով, մշակվում են թվայնացման նոր գործիքներ: Դրանցից մեկն, ըստ նրա, բջջային հավելվածն է, որը հնարավորություն կտա հեշտացնել մարդկանց տեղաշարժը ԵԱՏՄ տարածքում:   Պուտինը հայտնեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ԵԱՏՄ տարածքում թեթև արդյունաբերության արտադրանքի մակնշումը, այնուհետև նաև կաթնամթերքի մակնշումը:   ՌԴ նախագահը կարևորեց նաև ԵԱՏՄ ինտեգրումը մյուս տնտեսական միավորուների և խոշոր տնտեսություն ունեցող երկրների հետ:
14:45 - 11 դեկտեմբերի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել ՌԴ նախագահ Պուտինին

Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել ՌԴ նախագահ Պուտինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Նախագահ Արմեն Սարգսյանն իր նամակում ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին այն ջանքերի համար, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցմանը և զինադադարի հաստատմանը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել նոր զոհերից ու ողբերգություններից: Հայաստանի նախագահը միաժամանակ նշել է, որ, ցավոք, կողմերի միջև դեռևս պահպանվում է նոր վեճերի ի հայտ գալու պոտենցիալ վտանգը՝ կապված սահմանագծման հարցի հետ: Հաշվի առնելով հարցի բացառիկ կարևորությունն ու արդիականությունը՝ նախագահ Սարգսյանը խնդրել է Ռուսաստանի նախագահին՝ աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին և այն ավարտին հասցնելուն՝ բացառելու հետագա լարվածությունն ու բացասական զարգացումները: 
18:16 - 08 դեկտեմբերի, 2020
Վլադիմիր Պուտինն ու Անգելա Մերկելը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը |1lurer.am|

Վլադիմիր Պուտինն ու Անգելա Մերկելը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետ։ Վլադիմիր Պուտինն ու Անգելա Մերկելը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը: Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների դադարեցման նպատակով ձեռնարկված միջնորդական ջանքերի, ինչպես նաև ռուս խաղաղապահների գործունեության մասին, որոնք Բաքվի ու Երևանի խնդրանքով տեղակայվել են շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով: Ընդգծվել է, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի հայտարարության մեջ արձանագրած պայմանավորվածությունների հետևողական իրականացումը նպաստում է տարածաշրջանում իրադրության ընդհանուր կայունացմանը: Շեշտվել է ռազմական գործողություններից տուժած բնակչության խնդիրների լուծման կարևորությունը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
18:24 - 07 դեկտեմբերի, 2020
ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերություններում Ղրիմը լուրջ տարաձայնություն է. Պեսկով |tert.am|

ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերություններում Ղրիմը լուրջ տարաձայնություն է. Պեսկով |tert.am|

tert.am: Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը Մոսկվայի և Անկարայի լուրջ տարաձայնություններից մեկն է, ՌԴ-ն համբերատար փոխանցում է իր կարծիքը թուրք գործընկերներին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Պեսկովի խոսքերով`Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարևոր են Մոսկվայի, և Անկարայի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար:«Այս հարաբերությունները փոխշահավետ են և հիմնված են միմյանց ներքին գործերին չխառնվելու և միմյանց շահերը հարգելու սկզբունքների վրա: Միևնույն ժամանակ, իհարկե, մեր հարաբերություններում կան տարաձայնություններ: Ղրիմը լուրջ տարաձայնություն է, այստեղ մենք տրամագծորեն հակառակ տեսակետ ունենք: Մենք կշարունակենք տեղեկացնել մեր թուրք գործընկերներին Ղրիմի վերաբերյալ մեր հետևողական դիրքորոշման մասին»,-նշել է Պեսկովը:
15:15 - 04 դեկտեմբերի, 2020
Պուտինը հանձնարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ լայնամասշտաբ պատվաստում սկսել հաջորդ շաբաթվանից
 |tert.am|

Պուտինը հանձնարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ լայնամասշտաբ պատվաստում սկսել հաջորդ շաբաթվանից |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային հանձնարարել է երկրում կորոնավիրուսի դեմ լայնածավալ պատվաստումներ սկսել հաջորդ շաբաթվանից: «Գիտեմ, որ արդեն ավելի քան երկու մլն դեղաչափ է արտադրվել մեզ մոտ կամ արտադրվելու է առաջիկա մի քանի օրվա ընթացում: Արտադրական նման մակարդակի է հասնելու կորոնավիրուսի դեմ աշխարհում գրանցված առաջին պատվաստանյութը՝ «Սպուտնիկ V»-ը: Դա մեզ հնարավորություն է տալիս սկսել եթե ոչ զանգվածային, ապա լայնածավալ պատվաստում, և ինչպես պայմանավորվել ենք, նախևառաջ կպատվաստվեն երկու ռիսկային խմբեր՝ բժիշկներն ու ուսուցիչները»,- Պուտինին մեջբերում է РИА Новости-ն: Ինչպես նոյեմբերի վերջին հայտնել էր ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, պատվաստումն արդեն սկսվել է բուժաշխատողների, ուսուցիչների և կենսապահովման ծառայությունների աշխատակիցների շրջանում:    
19:41 - 02 դեկտեմբերի, 2020
Հայաստանի իշխանությունները ստիպված էին շատ դժվար որոշումներ կայացնել. ՌԴ նախագահ |shantnews.am|

Հայաստանի իշխանությունները ստիպված էին շատ դժվար որոշումներ կայացնել. ՌԴ նախագահ |shantnews.am|

shantnews.am: «Հայաստանի իշխանությունները ստիպված էին շատ դժվար որոշումներ կայացնել, բայց՝ ժողովրդի համար անհրաժեշտ»,- ՀԱՊԿ խորհրդի հեռավար նիստին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Իրոք, Հայաստանը, հայ ժողովուրդը հիմա անցել է իր պատմության մեջ շատ դժվար ժամանակաշրջան: Եվ Հայաստանի ղեկավարությունը, ՀՀ կառավարության նախագահը, վարչապետը ստիպված էին շատ դժվար, բայց Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ կայացնել: Պետք է նշեմ, որ այդ որոշումները, իհարկե, ցավոտ են , բայց ևս մեկ անգամ շեշտեմ. դրանք անհրաժեշտ էին և մեծ անձնական խիզախություն էին պահանջում վարչապետից», – ասել է Պուտինը։ Նա շեշտել է, որ դա ակնհայտ է, և այսօրվա հանդիպմանը ներկա գտնվողներից յուրաքանչյուրը հասկանում է պատասխանատվության աստիճանը նման տեսակի որոշումներ կայացնելիս: «Նա (Հայաստանի վարչապետը) իր վրա վերցրեց այդ պատասխանատվությունը: Եվ մեր խնդիրն է այժմ աջակցել վարչապետին և իր թիմին՝ խաղաղ կյանք հաստատելու, բոլոր որոշումների իրականացմանը հասնելու և օգնելու մարդկանց, որոնք հայտնվել են ծանր իրավիճակում», – ասել է Ռուսաստանի Դաշնության Նախագահը:
14:48 - 02 դեկտեմբերի, 2020