Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ քննարկումներ կլինեն նոր Ընտրական օրենսգրքի հարցի շուրջ |armenpress.am|

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ քննարկումներ կլինեն նոր Ընտրական օրենսգրքի հարցի շուրջ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ խորհրդարանական ուժերի հետ քննարկումներ կլինեն նոր Ընտրական օրենսգրքով ընտրություններ կազմակերպելու հարցի շուրջ: Սիմոնյանն այս մասին ասաց մարտի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Հարցին, թե արդյոք իշխանությունը հասցնելո՞ւ է նոր Ընտրական օրենսգրքով ընտրություններ կազմակերպել, թե գուցե որոշ կետեր պարզապես փոխվեն, Սիմոնյանը պատասխանեց, որ այդ հարցի հետ կապված քննարկումներ են ընթանում: «Չեմ բացառում, որ հընթացս քննարկելու ենք նաև նոր Ընտրական օրենսգիրքը»,- հավելեց Սիմոնյանը: Հարցին, թե կո՞ղմ է, արդյոք, ռեյտինգային ընտրակարգի պահպանվելուն, Սիմոնյանը պատասխանեց, որ ցանկալի է, որ ռեյտինգային ընտրակարգը չլինի, սակայն ինքը պատրաստ է ՀՀ յուրաքանչյուր ընտրատարածքում որպես ռեյտինգային թեկնածու առաջադրվել: Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո:
13:19 - 19 մարտի, 2021
Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը անհեթեթություն էր, չեմ ցանկանում մեկնաբանել. Ալեն Սիմոնյան |tert.am|

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը անհեթեթություն էր, չեմ ցանկանում մեկնաբանել. Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: Առաջին նախագահը մրցման մեջ է մտել Վազգեն Մանուկյանի հետ՝ հավանաբար 1996 թ-ի իրադարձություններից ելնելով։ Հարգելով առաջին նախագահի անձը՝ չեմ ցանկանում մեկնաբանել նրա հայտարարությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ «Միայն կարող եմ ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը անհեթեթություն էր»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով․ «Թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքն, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Շարունակությունը՝ tert.am-ում։  
12:34 - 17 մարտի, 2021
Վիրավորանքի և զրպարտության դեպքում նյութական վնասի հատուցման կարգում փոփոխություններ կլինեն |1lurer.am|

Վիրավորանքի և զրպարտության դեպքում նյութական վնասի հատուցման կարգում փոփոխություններ կլինեն |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և հավանության արժանացավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հեղինակած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որը ԱԺ-ն ընդունել էր առաջին ընթերցմամբ: Հիշեցնենք, որ նախագծի ընդունումը հնարավորություն է ընձեռելու պաշտպանել անձի պատիվն ու արժանապատվությունը զրպարտությունից կամ վիրավորական արտահայտություններից, ինչպես նաև քաղաքացիներին հնարավորություն է ընձեռելու ավելի ստույգ տեղեկություն ստանալու: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվում էր՝  ՀՀ 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ 239 քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում 7-րդ մասի 3-րդ կետում 1000 թիվը փոխարինել 5000 թվով: Ասաց՝ դա վերաբերում է վիրավորանքին:  8-րդ մասի 2-րդ կետում 2000 թիվը փոխարինել 10.000 թվով. սա վերաբերում է զրպարտությանը:  Սիմոնյանը հայտնեց, որ այդ ընթացքում գրավոր որևէ առաջարկ չի ներկայացվել, բայց գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել առաջին ընթերցմամբ ընդունված և իր կողմից առաջարկված Քաղաքացիական օրենսգրքում ՀՀ 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ 239 քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում 7-րդ մասի 3-րդ կետում 1000 թիվը փոխարինել 3000-ապատիկով՝ նախկին 5000-ապատիկով առաջարկի փոխարեն: 8-րդ մասի 2-րդ կետում 2000-ապատիկի չափը փոխարինել 6000-ապատիկ չափով, նախկինում առաջարկված էր 10-հազարապատիկ: Սիմոնյանն ընդգծեց, որ փոփոխության դրդապատճառներից է այն, որ նախագիծը ոչ թե տնտեսական է, այլ առնչվում է իրավիճակին, որ այսօր տիրում է վիրավորանքի և զրպարտության մասով: Կարծում է, որ 3000-ապատիկը և 6000-ապատիկը բավարար չափ են, որով դատարանը կարող է որոշում կայացնել: Շեշտեց՝ այն տուգանք չէ, փոխհատուցում է: Նշեց նաև, որ նվազագույն զամբյուղից սկսած 1998 թվականից այս կողմ ամեն ինչ փոխվել է, դա տնտեսական մասով նույնպես հանդիսանում է այդ փոփոխության դրդապատճառ:
12:28 - 17 մարտի, 2021
Արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ չկա հստակություն. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

Արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ չկա հստակություն. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ շատ ընդդիմադիր կուսակցություններ, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստանը», որ կողմ է արտահայտվել արտահերթ ընտրությունների անցկացմանը, իրականում դեմ են այդ սցենարին: «ԼՀԿ-ն գտնում է, որ ընտրություններ պետք չի անել, և կգտնի բազմաթիվ պատճառներ, որ խուսափի արտահերթ ընտրություններից՝ ուղղակի օգտագործելով այս ժամանակահատվածը՝ իր դիրքը կարևորելու համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սիմոնյանը: Իսկ թե ինչու է նման պնդումներ անում, Ալեն Սիմոնյանը մանրամասնեց. «Լավ եմ ճանաչում գործելաոճը, ներկայացվում է մի տարբերակ, հետո փորձում են պայմանների ու պատճառների բերումով պայմանավորվածությունից, հայտարարությունից կամ իրավիճակից խուսանավել: Սա հայտնի գործելաոճ է»: ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ արտահերթ ընտրությունների անցկացմանը դեմ է ընդդիմադիր կուսակցությունների մոտ 80 տոկոսը, որովհետև գիտեն՝ արտահերթ ընտրությունների արդյունքում իրենցից շատերը չեն հատի անցողիկ շեմը: Ալեն Սիմոնյանը նշեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների հետ կապված չկա հստակություն: «Ժամկետների մասին քննարկում է տեղի ունենում, ուզում ենք, որ ժամկետները նաև ընդդիմադիր ուժերին համապատասխան լինեն»,- հայտարարեց Սիմոնյանը՝ հավելելով, որ կան նաև Ընտրական օրենսգրքի հետ կապված հարցեր: «Մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք, որ ռեյտինգային ընտրակարգը պետք է փոխվի: Հիմա մենք պետք է քննարկենք ու հասկանանք՝ որն է այսօր ավելի կարևոր, այսինքն՝ կարո՞ղ ենք ընտրությունները հետաձգել ու նոր օրենսգրքով անել, թե՞ շուտ անենք ընտրությունները՝ հին օրենսդրությամբ: Սրանք հարցեր են, որ քննարկում ենք մեր գործընկերների հետ, որոնք, ամենայն հավանականությամբ, մասնակցելու են ընտրությունների»,- նշեց նա:
12:07 - 17 մարտի, 2021
Եկեք վերջացնենք ատելության, սպանության, իրար վիրավորելու, միայն խոսելու համար խոսելու տրամաբանությունը․ Ալեն Սիմոնյան

Եկեք վերջացնենք ատելության, սպանության, իրար վիրավորելու, միայն խոսելու համար խոսելու տրամաբանությունը․ Ալեն Սիմոնյան

Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով քաղաքական ուժերի մեկնաբանություններին, թե կառավարող ուժը վարչապետի հանրահավաքին մարդկանց մեծ թիվ ապահովելու համար օգտագործել է պետական բոլոր լծակները։  «Աբսուրդ կա և շատ է լինում աբսուրդ, մասնավորապես հայտարարությունների ժամին։ Օրինակ՝ մեր նախկին գործընկեր Սոֆյա Հովսեփյանը խոսում է համախմբվելու մասին, այն պարագայում, երբ միայն վերջերս տարանջատվել է այն թիմից, որի շնորհիվ հայտնվել է Ազգային ժողովում, և նույնիսկ այն ժամանակ, երբ եղել է այդ թիմում, եղել է տարանջատված։ Իհարկե, աբսուրդ է։ Երկրորդ հետաքրքիրը պարոն Միքայել Մելքումյանի և տիկին Զոհրաբյանի ելույթներն էին․ տպավորություն է, որ իրենք իրար հետ չեն շփվում։ Տիկին Զոհրաբյանն ասում է՝ պետական ողջ ռեսուրսը մինչև կոշկակար օգտագործվել է, որ մարդ բերեն հանրահավաքին։ Հաջորդը ելույթ է ունենում պարոն Մելքումյանը, որը երկու անգամ ասում է՝ պետական համակարգը չի գործում։ Հիմա գործո՞ւմ է համակարգը մինչև վերջին մարդը, թե՞ չի գործում։ Թմբուկների վերաբերյալ տիկին Զոհրաբյանը նկատողություն է անում, համացանցում նույնպես հանդիպել եմ քննադատությունների։ Դրա վերաբերյալ խոսում են այն մարդիկ, որոնք չեն հասկանում, թե ինչ է կատարվում կամ ինչ է կատարվել, ինչ է իրենից ենթադրում այդ գործողությունը, որը միասնության, ուժի, համախմբվածության իմաստ ունի։ Միևնույն ժամանակ չեն խոսում այն մասին, որ բեմադրություններ են դնում, որտեղ մարդ են գնդակահարում, երգ ու պար են կազմակերպում։ Շատ երկակի ստանդարտներ են։ Ասում են՝ մարդկանց բերել են, չեմ զարմանա եթե ասեն նաև, որ հետո մարդկանց ստիպել են գոռալ՝ Նիկոլ վարչապետ, հետո քայլել են մարդկանց կողքով և մի քանի հազար մարդու ստիպել են միացնել հեռախոսի լույսերը, հետո ստիպել են գնալ տներ և պատշգամբներից ողջունել վարչապետի քայլեթը։ Չեմ զարմանա, եթե այդ մասին էլ խոսենք։ Չենք խոսում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու մասին՝ ընդդիմության երթի ժամանակ։ Նոնսենս է, այդ մասին այս ամբիոնից չեն խոսում, Հայաստանում չի եղել այդպիսի դեպք, որ ընդդիմության երթի ժամանակ հարձակում գործեն որևէ լրատվամիջոցի լրագրողի վրա։ Էլի բաներ կարող եմ ասել, բայց ուզում եմ կրկնել իմ գործընկերների կոչը։ Մենք բոլորս սիրում ենք Հայաստանը և սիրում ենք յուրովի, եկեք մեզ համար մի որոշում կայացնենք, որ մենք բոլորս պատրաստ ենք հետքայլ անել՝ հանուն ՀՀ կայունության, շահերի և հանուն այն ապագայի, որը կառուցելու ենք։ Եկեք վերջացնենք ատելության, սպանության, արյուն թափելու, իրար վիրավորելո, միայն խոսելու համար խոսելու տրամաբանությունը»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։
17:52 - 02 մարտի, 2021
Չեմ բացառում, որ ընտրությունները անցկացվեն հանրաքվեից հետո, և հանրությունն արդեն նախագահ կընտրի․ Ալեն Սիմոնյան |1lurer.am|

Չեմ բացառում, որ ընտրությունները անցկացվեն հանրաքվեից հետո, և հանրությունն արդեն նախագահ կընտրի․ Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: Վարչապետը օրակարգ է բերել մի հարց, որը պետք է քննարկվի: Սա դիսկուրս է, որը բացվել է, կտեսնենք, թե հանրությունը, քաղաքական ուժերը, Հանրապետության նախագահը ի՛նչ արձագանք կտան: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով կառավարման կիսանախագահական մոդելին անցնելու վարչապետի հայտարարությանը:  Սիմոնյանը նշեց, որ ինտեգրացիոն տարբեր միություններում Հայաստանի գործունեությունն ավելի արդյունավետ կլինի հենց այդ մոդելի դեպքում, մասնավորապես, ԵԱՏՄ-ի շրջանակում, որը, ըստ նրա, ավելի շատ «նախագահների ակումբ» է:    ԱԺ փոխնախագահի դիտարկմամբ՝ կիսանախագահական կառավարման մոդելին անցնելու դեպքում հնարավոր կլինի խուսափել ներկայում ստեղծված իրավիճակից, երբ Հանրապետության վարչապետը պաշտոնից ազատելու որոշում է կայացնում, սակայն Հանրապետության նախագահը չի ստորագրում միջնորդությունը:  Նա վստահեցրեց, որ մոդելի փոփոխությունը կապված չէ նախագահին պաշտոնանկ անելու հարցի հետ:    Ալեն Սիմոնյանը նաև չբացառեց, որ արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել սահմանադրական հանրաքվեից հետո, և հանրությունն արդեն նախագահ կընտրի:  
12:00 - 02 մարտի, 2021
Սիմոնյանը հանրահավաքի մասնակիցներին մարզերից Երևան տեղափոխելը չի համարում վարչական ռեսուրսի կիրառում |armenpress.am|

Սիմոնյանը հանրահավաքի մասնակիցներին մարզերից Երևան տեղափոխելը չի համարում վարչական ռեսուրսի կիրառում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցներին մարզերից Երևան տեղափոխելը չի համարում վարչական ռեսուրսի կիրառում։ Այս մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Երբ հրապարակում կանգնած ժողովուրդը միասնական վանկարկում է «Նիկոլ, վարչապետ», միասնաբար լույսեր են վառում, միասնաբար մասնակցում են հանրահավաքին, խոսելը, թե «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակը կազմակերպել է իր համակիրների տեղափոխումն Ա կետից դեպի Բ կետ և դա անվանել վարչական ռեսուրսի օգտագործում, ներեցեք, անլուրջ է: Կազմակերպվել է մարդկանց տեղափոխում, բայց դա վարչական ռեսուրսի կիրառում կլինի այն դեպքում, երբ ԱԺ-ի, ՊՆ-ի կամ Ոստիկանության ավտոբուսն ուղարկենք մարզ՝ ՔՊ-ի համակիր բերելու»,- ասաց Սիմոնյանը: ԱԺ փոխխոսնակն ասաց նաև, որ ընտրությունների հարցով զրույց կլինի իշխանության և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև:  «Ես չեմ բացառում, որ այսօր և վաղը նման զրույց կարող է տեղի ունենալ: Կարող է հանդիպում լինել, կարող է այլ ձևաչափ լինել, բայց չեմ բացառում և սպասում եմ դրան»,- ասաց Սիմոնյանը:
11:40 - 02 մարտի, 2021
Նրանք լավ չեն սովորել Վազգեն Սարգսյանի ասածները, որ զինվորականները քաղաքականության մեջ չպետք է խառնվեն․ Ալեն Սիմոնյանը՝ ԳՇ հայտարարության մասին

Նրանք լավ չեն սովորել Վազգեն Սարգսյանի ասածները, որ զինվորականները քաղաքականության մեջ չպետք է խառնվեն․ Ալեն Սիմոնյանը՝ ԳՇ հայտարարության մասին

Շատ բացասական եմ մեկնաբանում այսօրվա ԳՇ հայտարարությունը․ նրանք լավ չեն սովորել Վազգեն Սարգսյանի այն ասածները, որ զինվորականները քաղաքականության մեջ չպետք է խառնվեն։ Այս մասին Infocom.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ «Այն զինվորականներին, որանք հավատարիմ են մնացել ՀՀ–ին, Արցախին, Արցախի եւ ՀՀ–ի ժողովուրդներն, ՀՀ պատմությանը, Վազգեն Սարգսյանի պատվիրաններին, կոչ եմ անում սթափվել, որովհետեւ ՀՀ ժողովուրդն ունի ընտրված իշխանություն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Սա իրենց ականջներին պետք է օղ անեն բոլոր այն մարդիկ, ովքեր մի բան ասում են, ՀՀ–ն ունի իր ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- նշեց նա։ Սիմոնյանը բացառեց, որ բանակը ներգրավվի այս գործընթացներին, քանի որ «բանակում էլ մեր երեխաներն են»։ «Ես չեմ կարող ասել՝ կլինեն քաղաքացիական բախումներ ընդդիմության հետ թե ոչ, քանի որ հենց նոր տեսանք, որ նրանք իրենց բավականին լկտի են պահում, ինչպես լկտի պահում էին ազատության լրագրողների հետ ընդամենը 2 օր առաջ, ես հույս ունեմ որ գիտակցությունը այնուամենայնիվ կգերակայի։ Կարծում եմ՝ ԳՇ հայտարարոթյունը ռազմական հեղաշրջման փորձ էր»,- ասաց Ալեն Սիմոնյանը ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ ինքը չի կարող ասել, թե ԳՇ պետի եւ պետի տեղակալի պաշտոնից ազատումները ինչի հետ են կապված, քանի որ չի մասնակցել որոշման ընդունմանը։ «Այն կարող է կապված լինել յուրաքանչյուր բանի հետ, ինչպես նաեւ այն բանի հետ, որ բանակում մենք պետք  է շատ հարցերի պատասխաններ գտնենք»,- եզրափակեց նա։ Նշենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Նարեկ Մարտիրոսյան
15:18 - 25 փետրվարի, 2021
Ընդդիմությունը շատ լավ գիտի՝ ընտրությունների պարագայում իշխող ուժը հաղթանակ կտանի. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

Ընդդիմությունը շատ լավ գիտի՝ ընտրությունների պարագայում իշխող ուժը հաղթանակ կտանի. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ընդդիմությունը արտահերթ ընտրություններից հրաժարվել է, քանի որ գիտի՝ իշխող ուժը հաղթանակ կտանի: Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «ՀՀ-ի ամբողջ տարածքով մեկ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է: ՀՀ-ում որևէ ղեկավար իր պաշտոնավորման ընթացքում չի ունեցել նման վարկանիշ, ինչքան այսօր ունի Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Սիմոնյանը: Նրա խոսքով՝ դա պարզ է դառնում ոչ միայն սոցհարցումներից, այլ նաև՝ ընդհանուր շփումներից, մարդկանց հետ հանդիպումներից: «Նույնիսկ ընդդիմությունը դա գիտի: Դա էր հիմնական պատճառը, որ ընդդիմությունը չհամաձայնեց գնալ նոր ընտրությունների, քանի որ ընդդիմությունը շատ լավ գիտի, որ նոր ընտրությունների պարագայում իշխող ուժը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մի քանի անգամ ավելի հարաբերակցությամբ հաղթանակ կտանի: Ես պնդում եմ, որ դա է եղել հիմնական պատճառը, որ ընդդիմությունը խուսափեց ժողովրդին հարցնելուց, թե Հայաստանի ապագայի հետ կապված իրենք ինչ կարծիք ունեն»,-ասաց ԱԺ փոխնախագահը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք մտահոգություններ չունե՞ն ընդդիմության կողմից հայտարարված հանրահավաքների առնչությամբ, այն առնչությամբ, որ քաղաքացիների թիվը կարող է կրկնապատկվել՝ Սիմոնյանը քաղաքացիների հետ կապված մտահոգություն ունենալը համարեց ամենասխալ բանը՝ շեշտելով, որ քաղաքացիներն են երկրի տերը: «Մենք 20 տարի Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դեմ հանրահավաք արեցինք, հիմա էլ ընդդիմության հանրահավաքները որևէ կերպ չեն խոչընդոտվում՝ ի տարբերություն անցյալի: Հիմա էլ մարդիկ կարող են հանրահավաքներ անել: Շատ ուրախ եմ, որ քաղաքական պրոցեսները շատ ավելի մեծ տեղ են գտել այսօր, քան օրինակ 2-3 ամիս առաջ»,-ասաց Սիմոնյանը: Նա ցավալի համարեց, որ ընդդիմությունը չընդունեց իշխանության՝ նոր ընտրությունների գնալու առաջարկը և ընտրեց փողոցային պայքարի տարբերակը, սակայն շեշտեց, որ դա նրանց իրավունքն է: «Ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որ իրենց իրավունքը իրագործվի»,-նշեց Սիմոնյանը: Միևնույն ժամանակ Սիմոնյանն ասաց, որ իշխանությունը օրենքի շրջանակում պահպանելու է Հայաստանի Հանրապետությունում կարգ ու կանոնը և օրինականությունը: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են ոստիկանները մի քանի շարքով կանգնում կառավարական շենքերի մոտ, իշխանության մոտ վախի զգացո՞ւմ կա, Սիմոնյանն ասաց, որ դա արվում է բնականոն աշխատանքն ապահովելու համար: Խոսելով այն մասին, թե ինչու նախկինում այդպես չէր, նա ասաց, որ նախկինում ընդդիմության լիդերների կողմից ծայրահեղ հայտարարություններ չէին հնչում, բռնության կոչեր չէին լինում: «Բնականոն աշխատանքն ապահովելու, ինչպես նաև ընդդիմության բնականոն գործունեությունը՝ ցույցերի և հավաքների միջոցով իրենց իրավունքն իրագործելու առումով ոստիկանությունը ապահովում է կարգ ու կանոնը»,-ասաց Սիմոնյանն ու շնորհակալություն հայտնեց ոստիկանության աշխատակիցներին՝ լավ աշխատանքի համար, որ որևէ մեկը չի տուժել:
14:39 - 23 փետրվարի, 2021
Վազգեն Մանուկյանի քաղաքական կարիերան ևս մեկ անգամ ավարտվել է, բայց իրեն չեն ասում, որ տրամադրությունը չփչանա. Սիմոնյան |1lurer.am|

Վազգեն Մանուկյանի քաղաքական կարիերան ևս մեկ անգամ ավարտվել է, բայց իրեն չեն ասում, որ տրամադրությունը չփչանա. Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: Վազգեն Մանուկյանը հին աճպարար է՝ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի վերջին հայտարարությունները, որ եթե ընդդիմության դեմ իշխանություններն իրենց «պլանկան բարձրացնեն», ընդդիմությունն էլ նույնը կանի: «Իշխանությունը որևէ պլանկա բարձրացնելու խնդիր չունի: Իշխանությունն իշխանություն է, որտեղ կան ոստիկանություն, ԱԱԾ, ներքին զորքեր և այլն: Այսինքն՝ մենք իրանց հետ ինչպե՞ս պետք է պլանկա բարձրացնենք: Մե՞նք էլ պետք է դուրս գանք հրապարակներ, բռնության կոչեր ու անպատասխանատու հայտարարություններ անենք: Կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանը իր քաղաքական կարիերան ևս մեկ անգամ ավարտել է, ուղղակի իրեն չեն ասում, որ իր տրամադրությունը չփչանա»,- նշեց Սիմոնյանը: Ալեն Սիմոնյանը նաև հավելեց, որ Վազգեն Մանուկյանն ու իրեն սատարողները գտնվում են ցայտնոտի մեջ: «Ակնհայտ է դարձել, որ Վազգեն Մանուկյանը բալաստ է ընդդիմադիր ուժերի համար, և նրանք փորձում են ամեն կերպ տարանջատվել: Նրանք իրարամերժ հայտարարություններ են անում և իրենց վրա չեն վերցնում Մանուկյանի ասածների պատասխանատվությունը»,- ասաց Սիմոնյանը՝ հիշեցնելով նաև 1996 թ. դեպքերը, երբ Վազգեն Մանուկյանի կողմնակիցները գրավել էին ԱԺ շենքը և ծեծի ենթարկել ԱԺ նախագահին ու փոխնախագահին:
12:52 - 23 փետրվարի, 2021
Պատերազմի ընթացքում նվիրաբերված բոլոր գումարները ծառայել են նախատեսված նպատակներին. փոխվարչապետ |1lurer.am|

Պատերազմի ընթացքում նվիրաբերված բոլոր գումարները ծառայել են նախատեսված նպատակներին. փոխվարչապետ |1lurer.am|

1lurer.am: Պատերազմի ընթացքում նվիրաբերված բոլոր գումարները ծառայել են նախատեսված նպատակներին. հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին պատերազմի օրերին փոխանցված գումարների ճակատագրի մասին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան: «Ակնհայտ է, որ եթե խոսում ենք նպատակներից, ավելի ուղղակի, տրամաբանական նպատակ, որի շրջանակում իրականացվել է միջոցների փոխանցումը պետական բյուջե, ակնհայտ է»,- ասաց նա: Ըստ Մհեր Գրիգորյանի՝ միջոցների օգտագործման թե՛ նպատակի, թե՛ չափերի վերաբերյալ ամենաթափանցիկ, վերահսկելի համակարգը պետական բյուջեի ծախսային մասն է: «Մենք այդ միջոցների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու ենք օրենքով սահմանված կարգով՝ բյուջետային գործընթացում, բյուջեի հաշվետվության շրջանակներում»,- նշեց նա:
19:17 - 10 փետրվարի, 2021
Վիրավորանքի և զրպարտության համար նյութական վնասի հատուցման կարգում փոփոխություններ կլինեն. ԱԺ-ն քննարկում է նախագիծը |1lurer.am|

Վիրավորանքի և զրպարտության համար նյութական վնասի հատուցման կարգում փոփոխություններ կլինեն. ԱԺ-ն քննարկում է նախագիծը |1lurer.am|

1lurer.am:  Ազգային ժողովն քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի ներկայացրած՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Հեղինակը տեղեկացրեց, որ օրենսդրական փոփոխությունը վիրավորանքի և զրպարտության դեպքում նյութական վնասի հատուցման համար նախատեսված նվազագույն աշխատավարձի՝ մինչև հազարապատիկի և մինչև երկուհազարապատիկի չափը բարձարցնելու մասով անձանց համար կապահովի լրացուցիչ երաշխիքներ արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ միայն ֆիզիկական անձի, այլև ԶԼՄ-ների կեղծ կամ վիրավորական ոտնձգություններից պաշտպանելու համար:  «Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը կեղծ զրպարտությունից կամ վիրավորական արտահայտություններից, ինչպես նաև մեր քաղաքացիներին հնարավորություն կընձեռնի ավելի ստույգ տեղեկություն ստանալու: Այսպիսով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվում է՝  ՀՀ 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ  239 քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում 7-րդ մասի 3-րդ կետում 1000 թիվը փոխարինել 5000 թվով: Ասաց՝ դա վերաբերում է վիրավորանքին:  8-րդ մասի 2-րդ կետում 2000 թիվը փոխարինել 10.000 թվով. սա վերաբերում է զրպարտությանը:  Սույն օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնապես հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը»,- ասաց Սիմոնյանը:
16:34 - 10 փետրվարի, 2021
Ընդդիմադիրներն ունեն շատ ցածր վարկանիշ, դրա համար վիժեցրին արտահերթ ընտրությունների առաջարկը. Ալեն Սիմոնյան
 |1lurer.am|

Ընդդիմադիրներն ունեն շատ ցածր վարկանիշ, դրա համար վիժեցրին արտահերթ ընտրությունների առաջարկը. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: Երբ մեր գործընկերները պատրաստ կլինեն քննարկել ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, մենք կքննարկենք այն վերսկսելու հարցը՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով՝ քանի դեռ ընդդիմությունը պատրաստ չէ նման քննարկումների, իշխանությունն արտահերթ ընտրություններ չի անցկացնի: «Իմ քայլը» խմբակցությունն ունի իր վարչապետը, «Իմ քայլի» ընտրողները ունեն իրենց ընտրած վարչապետը»,- ասաց Սիմոնյանը: Ըստ  ԱԺ փոխնախագահի՝ իշխանությունը ներկայացրել է իր ճանապարհային քարտեզը, որն էլ իրականացնելու է վեց ամսում: «ՀՀ վարչապետը ունի ամենաբարձր վարկանիշը ՀՀ-ում առկա քաղաքական գործիչների մեջ: Չբացառելով, որ, այո՛, «Իմ քայլի» և մնացած բոլոր քաղաքական ուժերի վարկանիշն իջել է, բայց, այնուամենայնիվ, ես պնդում եմ՝ այսօր վարչապետն ունի ամենաբարձր վարկանիշը»,- նշեց նա: Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմադիր ուժերը ևս հարցումներ են անցկացրել, արդյունքում՝ պարզվել է, որ ունեն շատ ցածր վարկանիշ: «Դա է հիմնական պատճառը, որ իրենք վիժեցրեցին վարչապետի առաջարկը՝ գնալ արտահերթ ընտրությունների»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
14:16 - 09 փետրվարի, 2021
Արտահերթ ընտրությունների առաջարկը Հայաստանի ժողովրդի մոտ աջակցություն չգտավ. Ալեն Սիմոնյան

 |armenpress.am|

Արտահերթ ընտրությունների առաջարկը Հայաստանի ժողովրդի մոտ աջակցություն չգտավ. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am:  «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել է գնալ արտահերթ ընտրությունների, սակայն ընդդիմությունը չի արձագանքել: Այս մասին փետրվարի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝  անդրադառնալով նախօրեին «Իմ քայլը» խմբակցության տարածած հաղորդագրությանը, որում ասվում էր, որ արտահերթ ընտրությունների պահանջ հասարակության լայն շերտերի մոտ չկա:   «Մենք առաջարկն արել ենք, ընդդիմությունը չի արձագանքել: Ընդդիմությունը խոսում է իրարամերժ բաներից, հակասում ինքն իրեն: Հայաստանի քաղաքացիների հետ բազմաթիվ հանդիպումները ցույց են տալիս նույն բանը. մարդիկ ասում են՝ մենք ձեզ ընտրել ենք, գնացեք գործ արեք, աշխատեք, հետո պարզ կլինի»,- նշեց Ալեն Սիմոնյանը:   Նա հիշեցրեց իրենց ներկայացրած ճանապարհային քարտեզի մասին, որը կամփոփեն հունիսին և կորոշեն հետագա անելիքները:   «Իշխանությունը պատերազմից հետո առաջարկ արեց, մի քանի անգամ ամբիոնից ասացինք՝ եկեք որոշենք, որ թեկնածու չի առաջադրվում, գնում ենք նոր ընտրությունների, ժամկետներ որոշենք: Մենք մարդկանց հրավիրեցինք քննարկելու: Իրենք իրենց փողոցային պայքարը չե՞ն շարունակել, դադարեցրե՞լ են: Ոչ:   Իշխանությունն ասաց՝ գնանք ընտրությունների: Իրենք չեն ուզում գնալ ընտրությունների, որովհետև գիտեն, որ լավագույն դեպքում նույն պատկերն է լինելու, իսկ վատագույն դեպքում, չեմ բացառում, որ այդ կուսակցություններից առնվազն մեկը կարող է հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո նաև խորհրդարանում չհայտնվել: Հիմա ընկնենք դռնեդուռ, ընդդիմադիր գործիչներին համոզենք, խնդրենք, որ իրենք ընտրությունների համաձայնվե՞ն»,- ասաց Ալեն Սիմոնյանը:   Նա ընդգծեց, որ այս ընթացքում ժողովրդի հետ շփումները ցույց են տվել, որ Հայաստանի քաղաքացիները չեն ցանկանում արտահերթ ընտրություններ անցկացնել: «Մարդիկ ուրիշ բան են ուզում, ասում են թավիշը վերացրեք: Մենք ամեն ինչ անում ենք, որ օրենքի հետ կապված թավիշ չլինի: Նորից եմ կրկնում՝ օրենքը խստագույնս է գործելու:   Մենք արտահերթ ընտրությունների հարցը օրակարգ բերեցինք, որովհետև ընդդիմությունը հարց բարձրացրեց վարչապետի հետ կապված: Լինելով Հայաստանի ժողովրդի առջև հաշվետու՝ տեսանք, որ առաջարկն ու հարցը Հայաստանի ժողովրդի մոտ աջակցություն չգտավ»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակը:   ԱԺ փոխխոսնակը չցանկացավ մեկնաբանել հայտարարություններն այն մասին, թե կուսակցությունը արտահերթ ընտրություններ անցկացնելու մտքից հրաժարվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունից հետո:   Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ խորհրդարանից դուրս ստեղծել հանձնաժողով, որը կքննարկի պատերազմին առնչվող հարցեր, Սիմոնյանը նշեց. «Մենք այս փուլում՝ մոտակա մի քանի ամիսը չենք կարող դա մեզ թույլ տալ, քանի որ ունենք ռազմագերիների դեռ վերջնականապես չլուծված հարց և գործընթաց, որը դեռ ավարտված չէ: Ես մտավախություն ունեմ, որ դա հերթական անգամ շահարկումների առիթ կարող է հանդիսանալ և բացասական ազդել բանակցային գործընթացի վրա»:
20:45 - 08 փետրվարի, 2021
Ավարտին հասցրինք նախագծերը, որոնց ընդունվելու դեպքում կքրեականացվեն «ֆեյքերի ֆաբրիկաները»․ Ալեն Սիմոնյան

Ավարտին հասցրինք նախագծերը, որոնց ընդունվելու դեպքում կքրեականացվեն «ֆեյքերի ֆաբրիկաները»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.  «Գործընկերներիս հետ ավարտին հասցրեցինք ՀՀ քրեական օրենսգրքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում («Համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելը (բացառությամբ` անձին զրպարտելը կամ վիրավորելը), որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով» և «Համացանցում անձին վիրավորելը կամ զրպարտելը, որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով») փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերը: Դրանցով կքրեականացվեն «ֆեյքերի ֆաբրիկաները» և «ֆեյքերի միջոցով բուռն գործունեությունը». նախագծերը շուտով կներկայացնեմ: «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերների դրական եզրակացությունից հետո այն կմտնի ԱԺ լիագումար նիստ և կստանա օրենքի ուժ»:      
15:37 - 05 փետրվարի, 2021