Սահման

Կութ գյուղի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները ապացույց են՝ նրանց ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է. ՄԻՊ

Կութ գյուղի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները ապացույց են՝ նրանց ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է. ՄԻՊ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի 2021 թվականի հուլիսի 15-ի կրակոցները ապացույց են, որ ինքնին նրանց ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Հուլիսի 15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր, որ ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հատվածում հրաձգություն են սկսել։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով պարզվել է, որ կրակոցները լսելի են եղել նաև Կութ գյուղում` քաղաքացիական բնակչության համար։ Ահազանգերի հիման վրա պարզվել է, որ Կութ գյուղի հարակից տարածքում՝ մոտ 3 կմ հեռավորությամբ տեղակայված են ադրբեջանական զինված ուժեր, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Դրանք վայրեր են, որոնք քաղաքացիական բնակչության համար ծառայում են՝ որպես արոտավայրեր և խոտհարքեր: Ադրբեջանական անօրինական ներկայության պատճառով ՀՀ բնակիչները զրկվել են իրենց այդ իրավունքներից: Փաստահավաք աշխատանքները պարզել են նաև, որ հուլիսի 15-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի զենքերից մոտ 40 րոպե տևողությամբ, ինտենսիվ կրակել են հայկական զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։ Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինծառայողների այս պարբերական դարձած կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար: Այդ արարքներն ուղղված են նաև ՀՀ բնակիչներին սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: Նրանք նույնատիպ հանցավոր արարքներ (կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար կատարում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի համայնքների հարևանությամբ կամ բնակիչների նկատմամբ: 2021թ. հուլիսի 15-ի կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Հուլիսի 15-ին ադրբեջանական կրակոցների փաստը Գեղարքունիքի մարզում պաշտոնապես հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:
20:17 - 17 հուլիսի, 2021
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարտական հենակետերից կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարտական հենակետերից կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որ սկսել է ապատեղեկատվություն տարածել գրեթե ամենօրյա ռեժիմով, այսօր նույնպես ձեռնպահ չի մնացել տեղեկատվական սադրիչ գործողություններից։ Մասնավորապես, այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 15-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի մարտական հենակետերից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»։
21:29 - 15 հուլիսի, 2021
Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը․ Նիկոլ Փաշինյան

Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը․ Նիկոլ Փաշինյան

Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի սկզում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Հարգելի գործընկերներ, եթե այս ամենին ավելացնում ենք Ադրբեջանի սադրիչ , Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հայտարարությունները, ակնհայտ է դառնում, թե ով, որ երկիրն է խոչընդոտում տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատմանը։ Եթե մենք ուշադիր դիտարկենք Ադրբեջանի գործողություններն ու հայտարարությունները կտեսնենք, որ այդ երկիրը տարածքային նկրտումներ ունի իր հարևանների մեծամասնության նկատմամբ և սա մեր տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը կասկածի տակ դնող հիմնական գործոնն է։ Անկախ ամեն ինչից՝ Հայաստանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ներառյալ հայ-ռուսական միացյալ զորախմբի և ՀԱՊԿ մեխանիզմների գործարկմամբ, ինչի շուրջ մենք շարունակում ենք մեր խորհրդակցությունները մեր գործընկերների հետ»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։ Նրա խոսքով՝ վերջին երկու ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին երկու զոհ ենք ունեցել։ Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և մերձավորներին՝ Փաշինյանը ՀԱՊԿ գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունը հրավիրեց այս փաստի վրա։ «Տարածաշրջանային կայունության և փոխվստահությանը խոչընդոտող հաջորդ կարևոր գործոնն այն փաստն է, որ ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների Ադրբեջանը մինչ այսօր չի վերադարձրել մեր ռազմագերիներին։ Ամեն դեպքում մեր միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մինչ օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերիների։ Մենք շարունակելու ենք աշխատել մեր բոլոր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ, Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորմամբ, սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը եղել են և կան մեր առաջնահերթությունների շարքում»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։ Նա նշեց, որ Ադրբեջանն այս ապակառուցողական գործողություններով ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլև փորձում է խաթարել հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությամբ նախատեսված խաղաղ բանակցությունները և տարածաշրջանային կայունությունը ընդհանրապես։ «Ադրբեջանի նման գործողությունները մարտահրավեր են միջազգային իրավունքին և բոլոր այն ուժերին, որոնք շահագրգռված են տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատմամբ, և մենք շարունակելու ենք մեր խորհրդակցությունները և համագործակցությունը այդ ուժերի հետ և ընդգծում եմ, մեր առանցքային նպատակն է իրականացնել և իրացնել ժողովրդից ստացած մեր մանդատը՝ այն է ՀՀ-ի և հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ և մենք հետևողականորեն շարժվելու ենք այս ուղղությամբ»,- եզրափակեց նա։
12:27 - 15 հուլիսի, 2021
Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար․ Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ։ Մանդատը ստացել է ՀՀ քաղաքացիներից։ Այս մասին Կառավարության նիստի սկզբում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, տարածաշրջանային կայունության ու տևական խաղաղության հաստատում։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո սակայն, տեղի ունեցավ և տեղի է ունենում այն, ինչ մենք կանխատեսում էինք՝ ասելով, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը ի հեճուկս միջազգային ասպարեզներում արվող խաղաղասիրական հայտարարությունների ամեն ինչ անելու է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար և սա անելու է մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է՝ ցույց տալով, թե Հայաստանը կամ Արցախը իբր դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման և սահմանագծման գործընթացներին և այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ է ստեղծելու, ինչի դրսևորումները մենք տեսնում ենք նաև վերջին օրերին, բայց դա տեսել ենք նաև վերջին ամիսներին»,- նշեց նա։ Նրա խոսքով՝ մասնավորպես Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով գործող աշխատանքային խումբը բավականին արդյունավետ և կառուցողական աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ և Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, որևէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի և որ ավելի կարևոր է հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ, որը բացահայտում է՝ ինչ է նշանակում և ինչպես պետք է իրագործվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը․ «Իմ մեկնաբանությունը միանշանակ է, Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար։ Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանի նպատակն է շարունակել Հայաստանի շրջափակման՝ շուրջ երեսնամյա գործընթացը, քաղաքականությունը։ Բայց մենք, առանց սեթևեթելու, շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում, Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ, և ռուսաստանցի և միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, այսինքն ՀՀ ապաշրջափակմանը»։ Փաշինյանն անդրադարձավ նաև այն դիտարկմանը, որ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը դեմ է և խոչընդոտում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։ «Իրականությունը ուղիղ հակառակն է, այդ Ադրբեջանն է դեմ սահմանգծման և սահմանազատման աշխատանքներին, քանի որ ասպարեզ է բերել ակնհայտորեն կեղծված քարտեզներ՝ փորձելով հիմնավորել իր զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներում, մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածի մի շարք տեղանքներում։ Ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Հայաստանը հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ նույնպես։ Տվյալ տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի դուրս բերում, սահմանագծից և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի զինված ուժերի հայելային ետքաշում մշտական տեղակայման վայրեր, սահմանագծի վրա ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղակայում և միջազգային հովանու ներքո սահմանագծման և սահմանազատման աշխատանքների նախապատրաստություն և մեկնարկ։ Այս առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ և մենք մեր գործընկերների, մասնավորապես ռուսաստանցի գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ, իսկ Ադրբեջանը ոչ մի կերպ չի արձագանքել այս հայտարարությանը և առաջարկին։ Ադրբեջանը փորձ է անում ստեղծել տպավորություն, թե հայաստանը դեմ է խաղաղությանը և խաղաղության պայմանագրին, մինչդեռ Հայաստանը մի քանի անգամ հրապարակային ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ապրիլի 13-ի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է՝ «Հաշվի առնելով ԵԱՀԿ մանդատի ժամկետները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ, և բարեկեցիկ ապագա, համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը և կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա։ Այս առումով նրանք կոչ են անում կողմերին առաջին հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո։ Համանախագահները կրկնում են, ուղղակի երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը համատեղ վերանայեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները ներկայացնող կառուցվածքային օրակարգը, առանց նախապայմանների»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։ Նա հիշեցրեց, որ կողմերին լավ հայտնի սկզբունքները, որոնց մասին խոսվում է այս հայտարարության մեջ, և որոնք դրված են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում երեքն են՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն․ «Համանախագահների այս հայտարարությունը ոչ այլ ինչ է , քան տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզի առաջարկ, և Հայաստանը ողջունել է այս հայտարարությունը և դրական է արձագանքել դրանում առկա դրույթներին և ուզում եմ ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ համանախագահների հայտարարության մեջ նշված ֆորմատով և բովանդակությամբ։ Կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը լավ կանի ապակառուցողական գործողությունների և հայտարարությունների փոխարեն անսա միջնորդների հորդորներին և նույնպես հստակ դիրքորոշում հայտնի համանախագահների հայատարարության վերաբերյալ»։
12:14 - 15 հուլիսի, 2021
Արտակ Գալստյանը ներկայացրեց մի քանի հանգամանք ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար

 |armenpress.am|

Արտակ Գալստյանը ներկայացրեց մի քանի հանգամանք ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ «Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը եզրափակիչ ելույթում մի քանի հանգամանք ներկայացրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները անվավեր ճանաչելու համար: Գալստյանը նշեց, որ 658 տեղամասերում քվեաթերթիկները օրենքով սահմանված կարգով չեն պահպանվել: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեզ առարկեց, որ քվեաթերթիկները քվե են դառնում, երբ դրոշմանիշներ են փակցվում, որ ԿԸՀ-ն դեռևս 2018 թվականին նման որոշում է կայացրել և որպես փաստարկ բերեց այն, որ չօգտագործված քվեաթերթիկները տեղամասային արձանագրություններում չեն հաշվում, և գործընթացը օրինական է: Կարծում ենք, որ ԿԸՀ-ի այս պատճառաբանությունը բացարձակապես չի կարող համարվել մեր ներկայացրած փաստարկների հերքում, քանի որ Սահմանադրության 6-րդ հոդվածի հիմքով պատասխանողը չունի լիազորություն նման որոշում կայացնելու, այդպիսի լիազորություն նրան չի տալիս Ընտրական օրենսգիրքը: Ավելին, քվեաթերթիկները չհրկիզվող պահարանում պահելու պահանջը իմպերատիվ կերպով սահմանված է հենց Ընտրական օրենսգրքով: Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, և օրենքները պարտադիր են կատարման համար: Հետևաբար, պատասխանողի 2018 թվականի որոշումը և դրանից բխող գործողությունները 658 տեղամասերում օրինական համարվել չեն կարող»,- ընդգծեց Գալստյանը: Արտակ Գալստյանը նաև ներկայացրեց իր փաստարկները նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահման, ատելության խոսքի և այլ խախտումների մասին: «Ելնելով այս ամեն ինչից, խնդրում եմ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները»,- եզրափակեց Գալստյանը:
14:08 - 14 հուլիսի, 2021
Ունենք պաշտոնյաներ, ովքեր իրենց հայտարարություններով նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին․ Արման Թաթոյանը՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ

Ունենք պաշտոնյաներ, ովքեր իրենց հայտարարություններով նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին․ Արման Թաթոյանը՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ

Ունենք պաշտոնյաներ, ովքեր իրենց հայտարարություններով նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին: Այս մասին այսօր՝ սահմանային բնակիչների իրավունքների վերաբերյալ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։   Թաթոյանը հիշեցրեց հուլիսի 5-ին Գեղարքունիքի սահմանում տեղի ունեցած փոխհրաձգությունը։ «Ընդ որում՝ այդ կրակոցները եղել էին այն վայրում, որտեղ ադրբեջանցի զինծառայողները Հայաստանի ինքնիշխան տարածքում են, և հատկապես մայիսի 12-ից և 13-ից հետո։ Մենք կատարեցինք փաստահավաք աշխատանքներ, և քաղաքացիական բնակչությունը նույնպես նշեց, որ եղել են կրակոցներ, ավելին՝ այդ արոտավայրերում կամ սարատեղիներում դրանք ակնհայտ լսվել են։ Նաև ստացել էինք ահազանգեր մարդկանցից»,- ասաց նա։ Այնուհետև Թաթոյանը անդրադարձավ Վերին Շորժայի վարչական ղեկավարի հայտարարությանը․ «Լրատվամիջոցներից մեկը, կարծում եմ՝ ուղղորդված հարց է տալիս Վերին Շորժայի վարչական շրջանի ղեկավարին, ասում է՝ իսկ ադրբեջանցիները խոչընդոտու՞մ են գյուղացիների բնականոն կյանքը։ Վարչական շրջանի ղեկավարը ասում է՝ չէ, ի՞նչ խոչընդոտել, գյուղացիները այդ կողմը չեն էլ գնում։ Ինչպե՞ս կարելի է նման բան ասել, երբ ինքս եմ եղել այդ վայրում, ադրբեջանական զինվորականները նստած են հենց այն վայրերում, որտեղ մեր արոտավայրերն են, և որտեղ գյուղացիները չեն կարողանում օգտվել կամ բնակիչները չեն կարողանում օգտվել  իրենց անասնագոմերից։ Այս պաշտոնատար անձը՝ վարչական շրջանի ղեկավարը հայտարարում է, թե ի՞նչ բնականոն կյանքին խոչընդոտել, մեր գյուղացիները այդ կողմ չեն էլ գնում են։ Այս պայմաններում, եթե նման հայտարարություն է անում վարչական շրջանի ղեկավարը, այսինքն՝ ամենատեղեկացված մարդը,  դրանից հետո ես ինչքան գնամ, միջազգային ատյաններում ասեմ, որ ադրբեջանական զինծառայողները խախտում են մեր իրավունքները, կբերեն այս մարդու հայտարարությունը կդնեն, կասեն՝ ի՞նչ եք խոսում, նայեք՝ ձեր գյուղապետերը ինչ են ասում, ձեր գյուղացիները ոչ մի խնդիր էլ չունեն»,- ընդգծեց նա։
12:54 - 13 հուլիսի, 2021
Տաջիկստանի միջոցով եկող վտանգները սպառնալիք են Ռուսաստանի շահերի համար, իսկ ադրբեջանցիների խորանալը ՀՀ սահմանում չի վնասում ՌԴ-ին․ Բենիամին Պողոսյան

Տաջիկստանի միջոցով եկող վտանգները սպառնալիք են Ռուսաստանի շահերի համար, իսկ ադրբեջանցիների խորանալը ՀՀ սահմանում չի վնասում ՌԴ-ին․ Բենիամին Պողոսյան

ՀԱՊԿ-ը Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակում իր համար անելիք չի տեսնում։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությանը, ըստ որի Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակը «սահմանային միջադեպ» է։ Բենիամին Պողոսյանի խոսքով՝ Զասի ուղերձը հստակ է։ «Վերջին հաշվով, Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին՝ խնդրելով խորհրդակցությունների անցկացում՝ հաշվի առնելով, որ ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի տարածքային ամբողջականության և անվտանգության համար սպառնալիք կա։Կարելի է ենթադրել, որ Զասը ասաց՝ դուք մեզ դիմել էիք մայիսի 13-ին, մոտ 40 օր, ենթադրաբար, անցկացվել են ինչ-որ խորհրդակցություններ, գուցե նաև ՀԱՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդաժողովում, որին պարոն Արա Այվազյանն էր մասնակցում։ Հիմա ՀԱՊԿ-ը ասում է, որ այդ խորհրդակցություններից հետո եկել ենք այն եզրահանգման, որ ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի ներգրավման համար որևէ հիմք չկա»։ Պողոսյանը հիշեցնում է, որ հիմա ընթանում է եռակողմ գործընթաց, որում  ներգրավված է նաև ՀԱՊԿ-ի առաջատար պետություն Ռուսաստանը։ «Չմոռանանք, որ մայիսի 12-13-ից մեկ շաբաթ անց համացանցում հրապարակվեց մի քանի կետից բաղկացած փաստաթուղթ, որը ենթադրում էր եռակողմ (Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան) դելիմիտացիոն հանձնաժողովի ստեղծում։ Այն ժամանակ վարչապետի պաշտոնակատարն էլ հայտարարեց, որ «այո՛, սա իրականություն է, և ես պատրաստվում եմ այս փաստաթուղթը ստորագրել»։ Այդ հայտարարությունից անցել է 1 ու կես ամիս։ Մենք չգիտենք՝ ինչ փուլում է գործընթացը, սակայն ինչ-որ ոչ հրապարակային քննարկումներ շարունակվում են։ Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը ինչ-որ չափով ՀԱՊԿ-ի քարտուղարությանը տեղյակ է պահում այս գործընթացներից։ Դա նաև հնարավորություն է տալիս ՀԱՊԿ-ին ասելու, որ կա եռակողմ գործընթաց՝ սահմանային իրավիճակը այս կամ այն կերպ հանգուցալուծելու համար, և այդ եռակողմ գործընթացի մասնակիցներից մեկը ՀԱՊԿ-ի առաջատար պետությունն է։ Ռուսաստանն էլ, թերևս, ՀԱՊԿ-ի ներգրավման կարիք չի տեսնում»։ Պողոսյանի խոսքով՝ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները (Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան) շահագրգռված չեն որևէ ներգրավվածություն ունենալ Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակում։  «Նրանք կներգրավվեն, եթե որևէ այլընտրանք չունենան։ Ընդ որում՝ դա փոխադարձ է։ Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս են գալիս։ Սեպտեմբերի 11-ին վերջին զինվորն է դուրս գալու, և հնարավոր է իրավիճակի սրում՝ Աֆղանստան-Տաջիկստան սահմանին։ Բոլորս ենք հասկանում, որ ՀՀ-ն մեծ ցանկություն կամ ընդհանրապես ցանկություն չունի այս գործընթացին ինչ-որ կերպ ներգրավվել։  Եթե այդտեղ իրավիճակի լարում տեղի ունենա, և հարկ լինի ինչ-որ քայլեր անել, այդ թվում՝ ՀՀ զինված ուժերի ներգրավմամբ, պարզ է, որ մենք դա կանենք ծայրահեղ դեպքում, եթե չունենանք այլընտրանք։ Նույնը վերաբերում է Ղազախստանին, Ղրղզստանին, Բելառուսին։ Նրանք որևէ կերպ Հայաստան- Ադրբեջան հարաբերություններում կներգրավեն ՀՀ-ի օգտին միայն այլընտրանք չունենալու դեպքում։ Նրանց կարող է ստիպել Ռուսաստանը, իսկ քանի դեռ ՌԴ-ից չկա բավականաչափ մեծ ճնշում, այս պետությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում զրո ցանկություն ունեն որևէ կերպ ներգրավվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, առավել ևս՝ Հայաստանի օգտին»։ Ստանիսլավ Զասի հայտարարությունից 2 օր անց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց էր ունեցել նրա հետ։ Գրիգորյանն ասել էր, որ ստեղծված իրավիճակը չի կարելի համարել սահմանային միջադեպ և կոչ էր արել ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով արվող ձևակերպումներում ցուցաբերել զսպվածություն։  Բենիամին Պողոսյանն կարծում է, որ այս հեռախոսազրույցը ֆորմալ բնույթ ուներ։ «ԱԽ քարտուղարի զանգը կատարվել է, ռուսերեն արտահայտություն կա, «ради галочки»։ Մենք դիմել էինք, ՀԱՊԿ-ը մեզ հրապարակային մերժել է։ Բնականաբար, Հայաստանը չի կարող դա  անպատասխան թողնել։ Այդ զանգի բովանդակության մասին էլ մենք գիտենք միայն մամուլի հաղորդագրությունից։ Ոչ ոք այդ զրույցի սղագրությունը չի հրապարակել և երևի չի էլ պատրաստվում հրապարակել։ Հետևաբար, թե ինչ տոնայնությամբ է զրույցը գնացել, ինչ են ասել, դա գիտեն միայն երկու զրուցակիցները։ Հանրության շրջանում կար դժգոհություն, որ, տեսեք՝ «ՀԱՊԿ-ը մեզ հերթական ապտակը հասցրեց», «կամ ՀԱՊԿ-ը հերթական անգամ Հայաստանին ստորացրեց»։ Դա ներկայացվեց այնպես, որ ՀՀ  իշխանությունները այնքան են իրենց հեղինակությունը կորցրել, որ նույնիսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը իրեն թույլ է տալիս փաստացի արհամարհել Հայաստանին։ Դրան պետք է ինչ-որ կերպ արձագանքել՝ ասելով՝ ոչ, ՀՀ իշխանությունները և ՀՀ-ի հեղինակությունը այդքան չի ընկել, և մենք չենք հանդուրժի, որ մեզ արհամարհեն»,-ասում է նա՝ հավելելով, որ այս հեռախոսազրույցը ավելի շատ ուղղված է եղել ներքին լսարանին։ Անդրադառնալով Հայաստան- Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակներին՝ Պողոսյանը ասում է, որ, թերևս, կա անուղղակի որոշում, որ Հայաստան- Ադրբեջան սահմանի առնվազն մի մասը պետք է ռուս սահմանապահները վերահսկեն, այնպես, ինչպես նախկինում վերահսկում էին Հայաստան- Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանները։ «Հիմա դա կլինի ամբողջ սահմանը՝ Տավուշից մինչև Մեղրի և ամբողջ Նախիջևանի սահմանը՝ Արարատի մարզից մինչև Մեղրի, դժվարանում եմ ասել։ Բայց որոշ հատվածներում՝ գոնե Գեղարքունիքի և Սյունիքի այն հատվածներում, որոնք նախկինում սահմանակցում էին Արցախի Հանրապետությանը, հիմա՝ Ադրբեջանին, տեղակայվելու են ռուսական զորքեր»։ Նրա խոսքով՝ ռուս սահմանապահները ադրբեջանցիներին չեն հարկադրի հետ քաշվել զբաղեցրած դիրքերից։  «Ադրբեջանցիները ասում են՝ ինչպես եք ապացուցելու, որ այդ տարածքները (որտեղ մայիսի 12-ից գտնվում են ադրբեջանցի զինվորները, խմբ․) հայկական են։ Մենք, բնականաբար, հղում ենք անում Խորհրդային Հայաստանի սահմաններին՝ ասելով, որ այդ տարածքները Խորհրդային Հայաստանի կազմում են եղել։ Ադրբեջանցիներն էլ ասում են՝ եթե դուք ընդունում եք Խորհրդային Հայաստանի սահմանները, ապա ետ վերադարձրեք ներկայիս Տիգրանաշենը և Տավուշի մարզի գյուղերը, մենք էլ պատրաստ ենք ձեզ տալ Արծվաշենը, և, ընդհանրապես, մոռացեք Արցախի մասին, որովհետև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Խորհրդային Ադրբեջանի կազմում էր։Եթե մենք դրան համաձայնվում ենք, ստացվում է լրիվ այլ պատմություն։ Եթե ասում ենք՝ ոչ, հիմք չենք ընդունում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի քարտեզները, ադրբեջանցիները հարցնում են՝  ինչ հիմքով եք  ասում, որ մենք գտնվում ենք ՀՀ տարածքում»։ Անդրադառնալով Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդների տեղակայման մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկին, Պողոսյանը ընդգծում է, որ առաջարկը արվել է մայիսի 27-ին, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկներից արձագանք չկա։ «Չկա հստակ հայտարարություն, որ այո՛, մենք պատրաստ ենք ուղարկել մեր դիտորդներին Հայաստան- Ադրբեջան սահմանին։ Չեմ տեսել նաև Ադրբեջանի արձագանքը։ Այլ բան է, որ Հայաստանը իր տարածքում տեղակայում է ռուսական զորքեր, այդտեղ Ադրբեջանը առարկել չի կարող, բայց այլ բան է, եթե մենք ասում ենք, որ պետք է սահմանին տեղակայվեն դիտորդներ։ Այստեղ պետք է նաև Ադրբեջանի համաձայնությունը»։ Սահմանային իրավիճակի որոշակի սրում կա նաև ՀԱՊԿ անդամ մեկ այլ պետությունում՝ Տաջիկստանում։ Պատճառն այն է, որ «Թալիբան» շարժման զինյալների հետ ունեցած մարտերի հետևանքով աֆղան զինծառայողները նահանջել են դեպի Տաջիկստանի հետ սահման և ապաստան խնդրել այդ երկրից։ Այս դեպքում, սակայն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ անհրաժեշտ է աջակցություն տրամադրել՝ Տաջիկստանի հարավային սահմանի անվտանգությունն ապահովելու համար։  Բենիամին Պողոսյանը բացատրում է, թե ՀԱՊԿ-ը ինչու է տարբեր կերպ արձագանքում անդամ-պետությունների սահմանային իրավիճակներին։ «Տաջիկստանի տարածք դեռևս ոչ ոք չի ներխուժել։ Թալիբները Աֆղանստան-Տաջիկստան  սահմանին՝ աֆղանական որոշ տարածքների վրա վերահսկողություն են հաստատել, և կա անկայունության վտանգ։ Աֆղանստանից եկող վտանգները կարող են սպառնալիք լինել Ռուսաստանի շահերի համար։ Խոսքը վերաբերում է նաև իսլամական արմատականությանը,  թմրանյութերի չվերահսկվող առուվաճառքին, եթե Աֆղանստանից Տաջիկստան որոշակի իսլամական արմատականություն արտահանվի։ Եթե ադրբեջանցիները 4 կիլոմետր խորանում են Սյունիքում, ընդ որում՝ դա անում են առանց որևէ դիմադրության հանդիպելու, ՌԴ-ի կենսական շահերի համար դա ոչինչ չի նշանակում։ Վաղը ադրբեջանցիները կարող են Տավուշի մարզի որևէ գյուղի ուղղությամբ երկու կիլոմետր էլ առաջ գնալ, դա ՌԴ-ի շահերի տեսանկյունից զրո ազդեցություն ունի։ Իսկ Տաջիկստանի միջոցով կամ Տաջիկստանի տարածքով հնարավոր իսլամական արմատականության տեղափոխումը Ռուսաստան կամ Կենտրոնական Ասիայի շրջաններ չէի ասի, որ սպառնալիք է Ռուսաստանի կենսական շահի համար, բայց, ամեն դեպքում, սպառնալիք է»։ Նա նաև ընդգծում է, որ պետությունները առաջին հերթին սեփական շահերն են առաջ մղում՝ չնայած այս կամ այն ռազմական դաշինքին անդամակցելու հանգամանքին։ «ՆԱՏՕ-ում 30 անդամ պետություն կա։ Եթե, օրինակ, Բալթյան պետությունների և Ռուսաստանի միջև ինչ-որ խնդիրներ ծագեն` ոչ թե լայնածվալ գործողություններ, այլ, օրինակ, դիվերսիոն գործողություններ, որում Բալթյան պետությունները մեղադրեն Ռուսաստանին, Ռուսաստանն էլ հերքի, այնպես չէ, որ դաշինքի անդամ 30 պետությունները՝ Կանադայից մինչև Պորտուգալիա կամ Իսպանիայից մինչև Սլովենիա բոլորը միանշանակ հայտարարելու են, որ՝ այո՛, մենք զորքեր ենք ուղարկում, Ռուսաստանի հետ խնդիրներ ենք ստեղծում և այլն։ Մենք ՀԱՊԿ-ին քննադատում ենք, բայց ցանկացած դաշինքում, որը մի շարք պետությունների է ներգրավում, յուրաքանչյուր պետություն իր շահերից է ելնում։ Չկան աշխարհում պետություններ, որոնք թեկուզև դաշինքի մեջ են, բայց բոլոր հարցերում ունեն շահերի 100 տոկոսանոց համընկնում»։   Նանե Ավետիսյան  
13:40 - 09 հուլիսի, 2021
Մոսկվան կանի ամեն բան, այդ թվում՝ օգտագործելով տաջիկա-աֆղանական սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի ներուժը՝ ՀԱՊԿ-ի դաշնակիցների դեմ ագրեսիվ գործողություն թույլ չտալու համար. Լավրով |tert.am|

Մոսկվան կանի ամեն բան, այդ թվում՝ օգտագործելով տաջիկա-աֆղանական սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի ներուժը՝ ՀԱՊԿ-ի դաշնակիցների դեմ ագրեսիվ գործողություն թույլ չտալու համար. Լավրով |tert.am|

tert.am: ՀԱՊԿ շրջանակում Մոսկվայի պարտավորություններն ուժի մեջ են մնում: Այդ մասին, ինչպես հայտնում է ria.ru-ն, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակի վատացման դեպքում Ռուսաստանի հնարավոր արձագանքի մասին հարցին:   «ՀԱՊԿ շրջանակում ստանձնած պարտավորությունները մնում են ուժի մեջ», - ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ: Նա հավելել է, որ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներն արդեն այցելել են սահմանային տարածք: ՌԴ ԱԳ նախարարը նշել է նաև, որ Մոսկվան կանի ամեն բան, այդ թվում՝ օգտագործելով Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի ներուժը՝ ՀԱՊԿ-ի դաշնակիցների դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն թույլ չտալու համար: «Մենք կանենք ամեն բան, այդ թվում` օգտագործելով Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի հնարավորությունները, որպեսզի թույլ չտանք մեր դաշնակիցների նկատմամբ ցանկացած ագրեսիվ ոտնձգություն», - ասել է Լավրովը Լաոսի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
10:59 - 07 հուլիսի, 2021
Ադրբեջանի զինծառայողների կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար. ՄԻՊ

Ադրբեջանի զինծառայողների կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար. ՄԻՊ

Վերին Շորժա գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի կրակոցներն ապացուցում են, որ ինքնին նրանց ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Այս մասին նշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:  Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հարևանությամբ ադրբեջանական 2021թ. հուլիսի 5-ի կրակոցների հետ կապված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ խոսքը նրանց տեղակայման այն դիրքերից կրակոցների մասին է, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ այդ տարածքները Վարդենիս համայնքի արոտավայրերն են, որտեղ նաև գտնվում են մարդկանց բնակության վայրերը՝ սարատեղիները: Գարնան, ամառվա և աշնան ամիսներին այդ սարատեղիներում մարդիկ բնակվում են ընտանիքներով, այդ թվում՝ երեխաների հետ, և զբաղվում են անասնապահությամբ: Այդ վայրերում են համայնքների բնակիչները զբաղվում նաև հողագործությամբ: Ադրբեջանական կրակոցների պատճառով քաղաքացիական բնակիչներն նշված տարածքները կա՛մ ընդհանրապես չեն կարողանում օգտագործել, կա՛մ օգտագործումը խիստ սահմանափակված է: Ընդ որում, այդ տարածքների նկատմամբ համայնքների բնակիչներն ունեն ՀՀ իրավասու մարմինների օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներ: Ըստ պարզված տվյալների՝ ադրբեջանական կրակոցները տեղի են ունեցել հուլիսի 5-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ուղղված են եղել ՀՀ Զինված ուժերի դեմ, եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, ինտենսիվ և տևել են շուրջ 30 րոպե: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է նաև, որ կրակոցները պարզ լսվել են սարատեղիներում և Վերին Շորժա գյուղում: Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինծառայողների այս պարբերական դարձած կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար: Ադրբեջանական զինծառայողները նույնատիպ արարքներ (կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար կատարում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի համայնքների հարևանությամբ կամ բնակիչների նկատմամբ: 2021թ. հուլիսի 5-ի  կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Այդ արարքներն ուղղված են նաև  ՀՀ բնակիչներին սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: Խոսքը միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների մասին է: ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների համար անվտանգության ակնհայտ խնդիր լինելուց բացի, այս արարքները նպաստում են բնակիչների սոցիալական խնդիրների խորացմանը: Ադրբեջանական կրակոցների փաստը նաև պաշտոնական հայտարարությամբ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի հրահրած հրաձգության արդյունքում թեթև վնասվածք է ստացել ՀՀ զինծառայող: Հրապարակումներ են եղել նաև լրատվամիջոցներում:
09:55 - 07 հուլիսի, 2021
Որոշ հայտարարություններ, որոնք մինչ այս հնչել են ՀԱՊԿ-ի կողմից, հնարավոր է, որ ազդած լինեն Ադրբեջանի կողմից կազմակերպված պրովոկացիայի վրա․ Արմեն Գրիգորյանը՝ հարցին, թե ինչ է տեղի ունեցել Վերին Շորժայի հատվածում

Որոշ հայտարարություններ, որոնք մինչ այս հնչել են ՀԱՊԿ-ի կողմից, հնարավոր է, որ ազդած լինեն Ադրբեջանի կողմից կազմակերպված պրովոկացիայի վրա․ Արմեն Գրիգորյանը՝ հարցին, թե ինչ է տեղի ունեցել Վերին Շորժայի հատվածում

Ադրբեջանի կողմից կազմակերպված պրովոկացիա է, որը հանգեցրել է նրան, որ ունենք 2 վիրավոր։ Մեր կարծիքով նաեւ որոշ հայտարարություններ, որոնք մինչ այս հնչել են ՀԱՊԿ-ի կողմից, հնարավոր է նաեւ, որ ազդած լինել։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերության Հարցազրույցի տաղավարում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է տեղի ունեցել Վերին Շորժայի հատվածում։«Պարոն Զասի տված հարցազրույցում մեր հիմնական անհանգստությունն այն էր, որ ոչ կառուցողական բնույթի հայտարարությունները խաղաղ հանգուցալուծման գործընթացի վրա կարող են բացասական ազդեցություն ունենալ և նման հայտարարություններն Ադրբեջանին պրովոկացիայի դիմելու որոշակի հիմքեր են տալիս»,– ասաց նա։«Սահմանի կայունությունը այս պահին փխրուն է։ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ են տարվում սահմանապահ ուժեր տեղակայելու ուղղությամբ՝ նման միջադեպերը կանխելու նպատակով։ Հուսով ենք, որ մոտ ապագայում կունենաք այնպիսի վիճակ, որ այն տարածքներում, որտեղ մայիսի 12-ից ճգնաժամ է ստեղծվել, տեղակայվեն ռուսական սահմանապահ զորքեր, լինի սահմանազատում և սահմանագծում»,– հավելեց նա։Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հայտարարությունների մի մասը իրականությանը չի համապատասխանում։ «Սա սահմանային միջադեպ չէ, սահմանային միջադեպը չի կարող տեւել մի քանի ամիս։ Պարոն Զասը նշել է, որ զոհ չի եղել, բայց զոհ եղել է․ միջադեպի արդյունքում մենք զոհ ենք ունեցել։ Կարծում եմ, որ ինֆորմացիայի խնդիր կա․ նաեւ այս հարցն ենք քննարկել։ Ես հուսով եմ, որ ինֆորմացիայի պակասի հարցը կլուծվի»,-նշել է նա։  ԱԽ քարտուղարը նշեց, որ քայլեր են ձեռնարկում ՀԱՊԿ քարտուղարության այցը Հայաստան կազմակերպելու ուղղությամբ։Հարցին՝ կա օրակարգում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու հարց, Գրիգորյանը նշեց․ «Սահմանային վեճերը լուծելու ուղղությամբ մենք օգտագործելու ենք բոլոր գործիքակազմերը։ Մեր օրակարգում շարունակում են բաց լինել բոլոր հնարավորությունները։ Եթե ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ քննարկումները չտան արդյունք, մենք կփնտրենք այլ լուծումներ»։Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարվելիք այցի օրակարգին՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ օրակարգում նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերն են, սահմանային իրավիճակը և հայ-ռուսական հարաբերություններիր զարգացումը։
09:31 - 07 հուլիսի, 2021
Ադրբեջանական զինծառայողները Խնածախում անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդտել են ցորենի հավաքը․ ՄԻՊ

Ադրբեջանական զինծառայողները Խնածախում անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդտել են ցորենի հավաքը․ ՄԻՊ

Այսօր ադրբեջանական զինծառայողները Խնածախ գյուղում հովվի անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդտել են ցորենի հավաքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացվել ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի մարզում Խնածախ և Տեղ գյուղերի բնակիչների  իրավունքների խախտման երկու ահազանգ։ Ահազանգերի հիման վրա պարզվել է՝ Խնածախ գյուղի հովիվը ՀՀ տարածքում գտնվող արոտավայրերում 2021թ. հուլիսի 6-ին, ինչպես արել է միշտ, արածեցրել է գյուղի երկու ընտանիքի պատկանող 40 խոշոր եղջերավոր կենդանի: Հովվին օգնել է նաև նրա 13-ամյա երեխան: Առավոտյան ժամը 06:00-06:30-ի սահմաններում խոշոր եղջերավոր կենդանիներից 3-ը մոտեցել են ադրբեջանական զինված ուժերի տեղակայման վայրին: Այդ կենդանիների մոտ է գտնվել երեխան, ով փորձել է թույլ չտալ, որպեսզի նրանք ադրբեջանական դիրքին մոտենան: Ադրբեջանական զինծառայողները, սակայն, իրենք են առաջ եկել դեպի կենդանիները և գոռգոռոցներով ցույց տալով իբր դա իրենց տարածքն է՝ գողացել են կենդանիներին և քշել իրենց կողմը՝ դեպի խորք: Պարզված տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինծառայողների հափշտակության մասին հովիվն անմիջապես տեղեկացրել է Տեղ խոշորացված  համայնքի ղեկավարին: Ահազանգը ստանալուց հետո վերջինն անմիջապես կապ է հաստատել ՀՀ Զինված ուժերի առաջին բանակային կորպուսի և ռուս խաղաղապահների հետ, որից հետո ձեռնարկված քայլերով է միայն հնարավոր եղել խոշոր եղջերավոր կենդանիները վերադարձնել հովվին: Մյուս միջադեպը վերաբերում է Տեղ գյուղի բնակիչների իրավունքների խախտմանը: Մասնավորապես, այսօր գյուղի բնակիչները գյուղատնտեսական տեխնիկայով գնացել են գյուղի մոտակա տարածք՝ նախորդ տարում իրենց իսկ ցանած ցորենի բերքահավաքի համար: Սակայն ադրբեջանական զինծառայողները, տվյալ տարածքը դիտարկման ներքո պահելու հետևանքով, թույլ չեն տվել ցորենի հավաքը։ Գյուղերի բնակիչների տեղեկությունները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստուգել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի, բնակիչների հետ քննարկումներով: Առաջին միջադեպի հետ կապված՝ հրապարակումներ են եղել նաև մի շարք լրատվամիջոցներում: Ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքներն ուղղված են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի, սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: Այս ամենն անհրաժեշտ է դիտարկել շարունակվող դիտավորության մեջ, քանի որ ադրբեջանական զինծառայողները նույնատիպ արարքներ (կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար իրականացնում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի գյուղերի բնակիչների նկատմամբ: ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների համար անվտանգության ակնհայտ խնդիր լինելուց բացի, այս արարքները նպաստում են բնակիչների սոցիալական խնդիրների խորացմանը: Այս միջադեպերը հերթական անգամ հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից ՀՀ բնակչության պաշտպանության նպատակով բացարձակ հրատապությամբ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի:
17:08 - 06 հուլիսի, 2021
Հայաստանի հարավում իրավիճակի սրումը սահմանային միջադեպ է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս
 |tert.am|

Հայաստանի հարավում իրավիճակի սրումը սահմանային միջադեպ է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս |tert.am|

tert.am: Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին: Այդ մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողներին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փա՛ռք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն», - ասել է նա: Ըստ նրա գնահատականի՝ հակամարտության սրում չկա: «Ստիպված չենք խոսել այն մասին, որ հիմա իրավիճակն ինչ-որ կերպ սրվում է։ Սա արդեն լավ է, սա արդեն արդյունք է: Առջևում շատ աշխատանք կա սահմանի խնդրի լուծման, այս բոլոր վիճահարույց հարցերի լուծման առումով, բայց դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել է Զասը: Շարունակությունը՝ tert.am-ում։
11:18 - 03 հուլիսի, 2021
Միանշանակ է, որ ՌԴ սահմանային զորքերը կանգնելու են Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած քարտեզներով․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան |tert.am|

Միանշանակ է, որ ՌԴ սահմանային զորքերը կանգնելու են Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած քարտեզներով․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Որևէ մեկը չի մոռացել սահմանային իրավիճակի մասին, ինտենսիվ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող հարցազրույցի ընթացքում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հույս ունենք, որ հնարավորինս շուտ կարգավորվելու է, կարելի է ասել կարգավորման գործըթնաց է սկսել։ Սկսվել է, բայց այստեղ կա Ադրբջանի գործոնը և չենք կարող ասել, թե Ադրբեջանն ինչպիսի վարքագիծ կդրսևորի։ Միանշանակ է, որ Ռուսաստանի սահմանային զորքերը կանգնելու են Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած քարտեզներով, ադրբեջանցիները դուրս  են գալու ՀՀ սուվերեն տարածքից և խնդիրը կարգավորվելու է»,- ասաց նա և նշեց, որ դիվանագիտական ճանապարհով գնում են լուծման, լուծման ճանապարհին են։ «Ի դեպ այդ ներխուժման նպատակը ՀՀ ընտրությունների վրա ազդելն է, և ընտրություններից հետո արդեն ինտեսիվ գործընթաց է սկսվել, որ կարգավորենք»,–ասաց նա և նշեց, որ ադրբեջանցիները կամաց–կամաց գնում են։ Առավել մանրամասն՝ tert.am-ում։
09:38 - 29 հունիսի, 2021