Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Ալիևի կարծիքով` ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական խմբի կազմը պետք է փոխվի |azatutyun.am|

Ալիևի կարծիքով` ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական խմբի կազմը պետք է փոխվի |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարծիքով` ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ երկրների կազմը պետք է փոխվի։ Ալիևի պնդմամբ` հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի դերը պետք է ամրապնդվի, այս մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել է РБК հեռուստաընկերության հետ զրույցում, որը եթեր է հեռարձակվել կիրակի օրը: «Եթե մենք ցանկանում ենք լուծել հակամարտությունը, ապա այն պետք է լուծվի նոր ձևաչափի շրջանակներում»,- ասել է Ալիևը: Ռուսաստանյան հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե արդյոք Թուրքիան պետք է մեծ դեր խաղա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, Ալիևը պատասխանել է․ - «Անպայման, այստեղ որևէ կասկած չի կարող լինել, որ Թուրքիան պետք է և կխաղա կարևոր դեր հակամարտության կարգավորման գործում։ Թե ինչ ձևով՝ իրավական կամ դե ֆակտո, սա արդեն տեխնիկական հարց է»: Տասնամյակներ շարունակ գերտերությունները, ինչպես նաև միջազգային կառույցները պնդում են, որ խնդրի կարգավորմամբ զբավող միակ հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և որ միջնորդական այս ձևաչափը փոխելու փորձերը կարող են էլ ավելի բարդացնել իրավիճակը:
15:32 - 11 հոկտեմբերի, 2020
Մեր նպատակն անփոփոխ է. վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Իլհամ Ալիև

Մեր նպատակն անփոփոխ է. վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` РБК-ին տված հարցազրույցում ասել է․ «Մենք պատրաստ ենք վաղն էլ սկսել բանակցություններ,  դրա համար էլ ամեն ինչ կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  գործողություններից, նրանց աշխատանքի գրաֆիկից: Մեր երկիրը պատրաստ է անհապաղ սկսել: Եվ ես պետք է նշեմ, որ Ադրբեջանի բոլոր ցանկությունները՝ հայտարարության տեքստի հետ կապված, հաշվի են առնվել: Հայտարության նախնական տարբերակը լրիվ այլ տեսք ուներ, և երբ ես այն երեկ տեսա, ասացի, որ այն մեզ հարմար չէ, պետք չէ այն ծանրաբեռնել, և պետք չէ փորձել այնտեղ մտցնել էլեմենտներ, որոնք պետք է սահմանված լինեն բանակցային գործընթացի վերջնական փուլում: Պետք է այն հնարավորինս թեթևացնել։ Մենք խնդրեցինք միայն ավելացնել, որ պետք է անհապաղ սկսել բանակցություններ: Մենք հետաքրքրված ենք իրավիճակի անհապաղ կարգավորմամբ, որովհետև դա հնարավորություն կտա մեր փախստականներին վերադառնալ իրենց տներ: Մենք գնալու ենք մինչև վերջ, մենք կանգ չենք առել, եթե հայկական կողմը հրադադարի ռեժիմին հավատարիմ մնա, ապա, ինչպես ես ասացի, կսկսվի քաղաքական կարգավորման փուլը: Մեր նպատակն անփոփոխ է. վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը ճանաչում է միջազգային հանրությունը,ապահովել ադրբեջանցիների վերադարձ իրենց նախնական բնակության վայրեր, այդ թվում` Շուշի և Լեռնային Ղարաբաղի այլ բռնակցված հատվածներ: Հարցն այն է, թե ինչպես հասնել այդ նպատակին։ Մենք միշտ ձգտել ենք դրան հասնել քաղաքական ճանապարհով, միշտ լսել ենք, որ զենքով հարցը չի լուզվի, բայց մենք ապացուցել ենք, որ դա այդպես չէ, մենք մարտի դաշտում ապացուցել ենք, որ առանց մարտական բաղադրիչի այդ բանակցությունները կձգձգվեին ևս 30 տարի»:
14:47 - 11 հոկտեմբերի, 2020
Ալիևը հայտնել է, որ հարցը կլուծվի «ռազմական ճանապարհով», հետո՝ «քաղաքական»

Ալիևը հայտնել է, որ հարցը կլուծվի «ռազմական ճանապարհով», հետո՝ «քաղաքական»

Ստատուս-քվոն Լեռնային Ղարաբաղում  այլևս գոյություն չունի։ Ինչպես գրում է ria-ru-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Ես փոխել եմ ստատուս-քվոն։ Այնտեղ՝ մարտի դաշտում այլևս ստատուս-քվո չկա», ասել է նա ժողովրդին ուղղված ուղերձում։  Երկրի ղեկավարը նշել է, որ Բաքուն Երևանին «վերջին հնարավորությունն է տալիս» վերադառնալ բանակցությունների ձևաչափին եւ զորքերը դուրս բերել տարածաշրջանից: Նա ավելացրել է, որ այժմ Ղարաբաղում մարտեր կան բոլոր ուղղություններով, իսկ Ադրբեջանի զինված ուժերը «ուժեղացնում են իրենց դիրքերը»: «Մենք բռնազավթիչին, ագրեսորին պարտադրում ենք խաղաղություն: Մենք նրանց ցույց տվեցինք, որ մարտի դաշտում և բանակցությունների սեղանին մենք նրանց հաղթում ենք։ Նրանք տեսան մեր ուժը, մեր կամքը։ Ոչ մի ուժ չի կարող մեզ շեղել մեր ճիշտ ճանապարհից։ Ոչ մի պետություն չի կարող ազդել մեր կամքի վրա»,- շեշտել է Ալիևը։ Ինչպես նշել է Ադրբեջանի ղեկավարը, Երևանը պետք է կատարի Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը և այնտեղից դուրս բերի իր զորքերը: Դրա հետ մեկտեղ, Ալիևը չի համաձայնել այն մտքի հետ, որ կոնֆլիկտը չունի ռազմական լուծում։ «Համարյա 30 տարի բանակցություններ են եղել։ Առաջընթաց կա՞: Մեզ վերադարձրե՞լ են մեր հողերից գոնե 1 սանտիմետր։ Ոչ», - մատնանշել է նա։ Ալիևի խոսքով՝ հարցը լուծվում է «ռազմական ճանապարհով», հետո` «քաղաքական»։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ այսօրվա հանդիպումը Մոսկվայում պետք է «շատ բան պարզի» և որոշի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները: Թարգմանությունը՝  Վաղինակ Ասատրյանի։
19:32 - 09 հոկտեմբերի, 2020
Ալիևը խոստովանել է, որ Ադրբեջանում թուրքական F-16-եր կան․  դրանք Ադրբեջան են տարվել զորավարժություններին մասնակցելու նպատակով |armenpress.am|

Ալիևը խոստովանել է, որ Ադրբեջանում թուրքական F-16-եր կան․ դրանք Ադրբեջան են տարվել զորավարժություններին մասնակցելու նպատակով |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչ ինքնաթիռներ կան: Նա CNN-ի եթերում հայտարարել է, որ թուրքական կործանիչները Ադրբեջան են տարվել զորավարժություններին մասնակցելու նպատակով: Նա պնդել է, թե դրանք «գետնի վրա են» և չեն կիրառվում: Ալիևը հիշատակել է դեռևս նախորդ տարի անցկացված ադրբեջանա-թուրքական համատեղ 10 զորավարժությունները, որոնց մասնակցել է նաև օդուժը: Հարց է առաջանում՝ ինչու են զորավարժություններին մասնակցելու համար տարված կործանիչները շարունակել մնալ Ադրբեջանում: Բաքուն վերջին օրերին բազմիցս հերքել է թուրքական F-16-երի առկայությունն Ադրբեջանում. Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը փորձել է մոլորեցնել միջազգային հանրությանը՝ The Spectator-ին տված հարցազրույցում հավատացնելով, թե «F-16-եր չկան ոչ գետնին, ոչ էլ օդում»: Ամերիկյան լրատվամիջոցների կողմից ադրբեջանական ռազմական ավիաբազաներում F-16-ի առկայության մասին անհերքելի ապացույցների հրապարակումից հետո Ալիևին այլ բան չէր մնում, քան այդ փաստը խոստովանելը:
17:00 - 09 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը մտադիր է վերադառնալ բանակցությունների ռազմական գործողությունների փուլի ավարտից հետո․ Ալիև |civilnet.am|

Ադրբեջանը մտադիր է վերադառնալ բանակցությունների ռազմական գործողությունների փուլի ավարտից հետո․ Ալիև |civilnet.am|

civilnet.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չպետք է դուրս գա Ադրբեջանի և Հայաստանի սահմաններից, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական 1-ին ալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Հակամարտությունը չպետք է դուրս գա Հայաստանի և Ադրբեջանի սահմաններից»,- ասել է նա: Ընդ որում, Ալիևն ընդգծել է, որ հակամարտությունը չի դուրս գալիս նույնիսկ Հայաստանի տարածք։ «Չնայած հայկական տարածքից հրետակոծություններին՝ մենք Հայաստանի տարածքին ոչ մի հարված չենք հասցնում, Հայաստանի տարածք չենք անցնում, չնայած դրա համար բոլոր հնարավորությունները կան»,- ասել է Ադրբեջանի նախագահը: Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը մտադիր է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների փուլի ավարտից հետո: «Երբ ավարտվի ռազմական դիմակայության փուլը, բնականաբար, մենք կվերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ։ Ի դեպ, Ադրբեջանը մարտական գործողությունների հենց սկզբից ասում էր, որ մենք դուրս չենք գալիս բանակցային գործընթացից, մենք ակնկալում ենք քաղաքական կարգավորում, բայց խնդիրը պետք է կարգավորվի։ Մենք չենք կարող ևս 30 տարի նստել և սպասել, թե երբ Հայաստանի վրա համապատասխան ազդեցություն կգործադրեն»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը։ Ադրբեջանի նախագահը կարծում է, որ Հայաստանը փորձում է միջազգայնացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, դրանում ներգրավել եվրոպական երկրներին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): «Հայկական կողմը փորձում է այդ դիմակայության մեջ ներքաշել ՀԱՊԿ-ին ՝ ապարդյուն։ Փորձում է ներքաշել եվրոպական երկրներին։ Եվ, ըստ էության, փորձում է միջազգայնացնել այդ հակամարտությունը, ինչին մենք համապատասխանաբար ներկայացնում ենք մեր դիրքորոշումը նման մոտեցման անթույլատրելիության մասին»,- ասել է նա։ Հակամարտության քաղաքական կարգավորում Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորումը պետք է ամրապնդվի աշխարհի առաջատար երկրների երաշխիքներով, ընդ որում, նրանց կազմը կարող է չսահմանափակվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ - ի կողմից: «Եթե խոսենք խաղաղության մասին, ապա առաջին հերթին ես այն տեսնում եմ որպես քաղաքական կարգավորում, որը կլինի համապարփակ, որը կլինի երկարաժամկետ, հավերժական աշխարհի առաջատար երկրների, այն երկրների լուրջ երաշխիքներով, որոնք ընդունելի կլինեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»,- ասել է Ալիևը: «Ես չեմ բացառում, որ այդ երկրների կազմը կարող է լինել այլ, քան այսօր Մինսկի խմբի և նրա համանախագահների կազմը»: «Այսօր, երբ հակամարտությունն անցել է ակտիվ փուլ [..․] ակնհայտ է, թե ով ունի կարգավորման ներուժ», - հավելել է նա: «Նրանք, ովքեր կարգավորման ներուժ ունեն, ում Ադրբեջանը հարգում է արժանապատվության, արդարության, անկեղծության համար, նրանք էլ պետք է լինեն երկարաժամկետ խաղաղության երաշխավոր»: Ալիևի կարծիքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան առաջին հերթին կարող են դրական ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի շուրջ հետկոնֆլիկտային կարգավորման լարվածության նվազեցման համար: «Անշուշտ, Թուրքիան, որպես մեծ երկիր, որպես մեր հարևան, Հարավային Կովկասում հարևան իրավունք ունի մասնակցելու միջնորդական առաքելությանը, որն իրականացվելու է ակտիվ մարտական գործողությունների ավարտից հետո։ Հաշվի առնելով, որ ներկայիս միջնորդական առաքելությունը 28 տարի շարունակ ոչ մի արդյունքի չի հանգեցրել, այլ հանգեցրել է անգործության, այն, ինչ մենք ունենք հիմա, իհարկե, մենք պետք է ելնենք պրագմատիկ մոտեցումից, որը կարող է իրապես դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ էսկալացիայի նվազեցման, կայուն խաղաղության հաստատման, համագործակցության զարգացման համար։ Եվ, իհարկե, առաջին հերթին, ես կարծում եմ, որ դրանք Թուրքիան և Ռուսաստանն են»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
18:07 - 07 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանական բանակը և անձամբ Ալիևը դեռ խնդրելու են հրադադար հայկական կողմից. Տաթևիկ Հայրապետյան |armenpress.am|

Ադրբեջանական բանակը և անձամբ Ալիևը դեռ խնդրելու են հրադադար հայկական կողմից. Տաթևիկ Հայրապետյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հովհաննիսյանը վստահ է, որ ադրբեջանական բանակը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռ խնդրելու են հրադադար հայկական կողմից: Այս մասին Հայրապետյանն ասաց խորհրդարանի նիստի ընթացքում: «Այս ժամերին, երբ Թուրքիայի արտգործնախարարը գտնվում է Բաքվում, Բաքուն հայտարարեց, որ շարունակում է լայնածավալ ռազմական գործողություններն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: Սա ևս մեկ անգամ հստակ փաստում է, որ պաշտոնական Անկարան ուղղակի հրահրում է Բաքվին` գնալ ռազմական գործողությունների շարունակությանը: Չավուշօղլուն փաստացի ասել է, որ հրադադարը որևէ իմաստ չունի և հրադադարը որևէ նշանակություն չունի: Այն, որ ադրբեջանական բանակը և անձամբ Իլհամ Ալիևը դեռ խնդրելու է հրադադար հայկական կողմից, դա քննարկումներից դուրս է: Այն, որ մենք այսօր կռվում ենք իրականում մշտապես պարտված և պարտվող ադրբեջանական բանակի դեմ, ևս, կարծում եմ, երկրորդ կարծիք ունենալ չի կարող»,- ասաց Հայրապետյանը: Պատգամավորը հավելեց, որ համաշխարհային հանրությունը ևս մեկ անգամ համոզվում է, որ այս կռվում խոսքը բացառապես ապրելու իրավունքի, էքզիստենցիալ անվտանգության, բայց նաև ահաբեկիչների դեմ մղվող պայքարի մասին է, որոնք հստակ աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից: «Թուրքիան պետք է զրկվի տարածաշրջանում, Արցախի հարցում որևէ դերակատարում ունենալու հնարավորությունից, և միայն դրանով հնարավոր կլինի ապահովել տարածաշրջանային առանց այն էլ փխրուն կայունությունը»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը:
17:42 - 06 հոկտեմբերի, 2020
Ալիևը գնահատել է Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության կարևորությունը

Ալիևը գնահատել է Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության կարևորությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքականությունը նախատեսված է խաղաղության համար և արդյունք է տալիս Մերձավոր Արևելքում և Կովկասում: Հայտնում է ria.ru-ն։ Երեքշաբթի օրը Ալիևը Բաքվում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակությանը: «Թուրքիայի քաղաքականությունը նախատեսված է միայն խաղաղության համար և արդյունքները տալիս է ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև` Կովկասում: Այսօր Հայաստանի կողմից հերթական հարձակման պատճառած իրավիճակը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Թուրքիան հեղինակություն ունի ինչպես տարածաշրջանում, այնպես էլ` աշխարհում: Իհարկե, դա մեզ ուժեղացնում է, ոգեշնչում: Այսօր մեր ժողովուրդները և ամբողջ աշխարհը տեսնում են, թե ինչ է նշանակում Թուրքիայի և Ադրբեջանի միությունը», - Ալիևի խոսքերը մեջբերում է մամուլի ծառայությունը: Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
15:36 - 06 հոկտեմբերի, 2020
Թուրքիան անպայման պետք է ներկա լինի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում․ Թուրքիա |azatutyun.am|

Թուրքիան անպայման պետք է ներկա լինի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում․ Թուրքիա |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան անպայման պետք է ներկա լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական TRT Haber հեռուստաընկերության հետ զրույցում: «Թուրքիան ուժեղ պետություն է, մեծ պոտենցիալով, մեր հարևանը, Հայաստանի հարևանը, Հարավային Կովկասի հարևանը։ Այդ իսկ պատճառով, բնականաբար, Թուրքիան պետք է ակտիվ լինի այդ գործերում։ Հետագա խաղաղ գործընթացում Թուրքիան անպայման պետք է ներկա լինի»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ խաղաղ գործընթաց կսկսի. - «Եվ որքան շուտ, այնքան լավ, պատերազմը չի կարող հարատև լինել»,- նաև հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը: Միջազգային կառույցներն ու խնդրի կարգավորմամբ զբաղվող երկրները հրադադարի կնքման օրվանից մինչ օրս պնդում են, որ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ միակ և ընդունելի ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:
18:37 - 05 հոկտեմբերի, 2020
Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի իրավիճակը՝ ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում. վարչապետի հարցազրույցը «Բիլդ»-ին

Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի իրավիճակը՝ ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում. վարչապետի հարցազրույցը «Բիլդ»-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական առաջատար «ԲԻԼԴ» պարբերականին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակին և Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Հարցազրույցի մասին հոդվածը ներկայացվում է ստորև. «Վարչապետը լարված տեսք ունի, երբ շաբաթ երեկոյան ընդունում է «ԲԻԼԴ»-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ իր նստավայրում։  Նիկոլ Փաշինյանը գրեթե չի քնում, պարբերաբար նոր սարսափելի տեղեկատվություն է ստացվում տուժածների, հերթական էսկալացիայի մասին։  Զոհերի թիվը հստակ չէ, անկախ տեղեկատվություն չկա: Բայց ակնհայտ է երևում, որ կորուստները շատ ավելին են, քան նախորդ էսկալացիաների դեպքում։  Մեկ շաբաթ է՝ մոլեգնում է պատերազմը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ, որի համար արդեն տասնամյակներ շարունակ վեճեր և բախումներ են տեղի ունենում։ 1992 թվականից ի վեր ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն փորձում են միջնորդել. այժմ իրավիճակն ամբողջովին սրվել է, քանի որ Ադրբեջանը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի աջակցությամբ ցանկանում է վերցնել տարածքը։  «Հենց նոր տիկին կանցլերի հետ հեռախոսազրույց ունեցա», – ներս մտնելիս ասում է Փաշինյանը։ Հայաստանը Եվրոպայից ակնկալում է ավելի շատ աջակցություն, ավելի հստակ հայտարարություններ։  «ԲԻԼԴ»-ը հարցնում է վարչապետին – Պարոն վարչապետ, Հայաստանի մասին խոսելու փոխարեն աշխարհը խոսում է Դոնալդ Թրամփի և կորոնավիրուսով նրա վարակվածության մասին։ Դա Ձեզ տխրեցնո՞ւմ է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարծում եմ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները բավարար չափով ուշադրության արժանանում են միջազգային հանրության կողմից։ Գուցե նաև այն պատճառով, որ ղարաբաղյան հակամարտության գոտում են հայտնվել վարձկաններ և ահաբեկիչներ Սիրիայից։ «Բիլդ» պարբերական – Որտեղի՞ց գիտեք այդ մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նրանք հավաքագրվել և տեղափոխվել են Թուրքիայի կողմից՝ Ադրբեջանի օգտին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ պատերազմելու նպատակով: Ես կարծում եմ, որ հիմա այլևս այս իրավիճակը միայն տեղային անվտանգային հարց չէ և գլոբալ օրակարգի անբաժանելի մասն է։ Որովհետև, ըստ էության, այն, ինչ տեղի է ունենում, միջազգային առումով 3 պատճառով է շատ կարևոր. Առաջինը, որովհետև արդեն ասացի, որ Սիրիայից ահաբեկիչներ են Թուրքիայի կողմից հավաքագրվել և տեղափոխվել՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ կռվելու: Երկրորդը՝ Թուրքիայի զորքերը ներգրավված են այս գործընթացի մեջ, և դա Թուրքիայի կայսերական քաղաքականության արտահայտությունն է։ Դրանք թուրքական կայսրությունը վերականգնելու գործողություններ են, որոնք մտնում են մի շարքի մեջ Միջերկրական ծովում, Մերձավոր Արևելքում, Լիբիայում Թուրքիայի ծավալած գործողությունների հետ: Եվ երրորդը՝ կարծում եմ, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջան՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու համար, որը տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում:  «ԲԻԼԴ» պարբերական –Դուք հեռախոսազրույց եք ունեցել Թրամփի վարչակազմի ներկայացուցչի հետ՝ լարված իրավիճակի առնչությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան –  Ես հեռախոսային խոսակցություն եմ ունեցել նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական պարոն Օբրայենի հետ։ Եվ այդ օրը երեկոյան էր, որ լսեցինք պարոն Թրամփի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին լուրը։ Բայց ամեն դեպքում մենք կապի մեջ ենք ամերիկյան գործընկերների հետ, որովհետև Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, որն զբաղվում է Ղարաբաղի հարցի կարգավորմամբ: «ԲԻԼԴ» պարբերական – Միջազգային վերաբերմունքը հետևյալն է. «Ըստ միջազգային իրավունքի՝ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, նաև ըստ ՄԱԿ-ի»… Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, իրականում դա տարօրինակ հայտարարություն է։ Եթե նայենք պատմությունը, կտեսնենք, որ Խորհրդային Միության ձևավորման ժամանակաշրջանում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հայտնվել է Խորհրդային Ադրբեջանի կազմում, և ընդ որում՝ Ստալինի կողմից կայացված կամայական որոշման հետևանքով, Խորհրդային Միության ձևավորման փուլում: Իսկ եթե վերադառնանք Խորհրդային Միության փլուզման փուլին, կտեսնենք, որ այնպես, ինչպես Ադրբեջանը, լինելով Խորհրդային Միության մաս, անկախություն է ստացել Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, կրկին լինելով Խորհրդային Միության մաս, անկախություն է ստացել Ադրբեջանից՝ ընդ որում, օգտվելով Խորհրդային Միության օրենքներով և Սահմանադրությամբ առկա իրավունքից: Եվ, հետևաբար, ինչո՞ւ, օրինակ, Ադրբեջանը կարող էր Խորհրդային Միությունից անկախ դառնալ, իսկ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը չէր կարող Խորհրդային Միությունից անկախ դառնալ: Շատերը կարող են ասել՝ բայց չէ՞ որ Խորհրդային Միությունն այլևս գոյություն չունի կամ գոյություն չուներ։ Միևնույն ժամանակ գոյություն չուներ նաև Խորհրդային Ադրբեջանը, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն անկախություն էր ստանում: Եվ, հետևաբար, եթե Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, ուրեմն Ադրբեջանն էլ պատկանում է Խորհրդային Միությանը: «ԲԻԼԴ» պարբերական – Ինչո՞ւ է Էրդողանն աջակցում Ադրբեջանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես արդեն ասացի, որ դա Թուրքիայի և Էրդողանի կայսերապաշտական քաղաքականության հետևանք է։ Եվ կարծում եմ, որ մեծ հավանականությամբ խնդիր է դրված, որպեսզի Ադրբեջան անկախ պետությունը գոյություն չունենա, և այն ամբողջապես կլանվի Թուրքիայի կողմից։ Այդպիսով նաև, երբ ես խոսում եմ հայերի նկատմամբ ցեղասպանության քաղաքականության մասին, ցանկանում եմ ընդգծել, որ դա ընդամենը միայն պատմական ատելության արտահայտություն չէ հայերի նկատմամբ: Խնդիրն  այն է, որ Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք ծավալվելու համար։ Որովհետև Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը շատ ավելի հեռուն է գնում, քան Հարավային Կովկասը: Եկեք տեսնենք Թուրքիայի գործունեությունը Միջերկրական ծովում, Լիբիայում, Մերձավոր Արևելքում, Իրաքում, Սիրիայում։ Եվ ես ցանկանում եմ ընդգծել, որ, իմ կարծիքով, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանն այսօր գտնվում են քաղաքակրթական առաջնագծում: Եվ եթե միջազգային հանրությունն այս փաստը պատշաճ արձագանքի չարժանացնի, ուրեմն անհրաժեշտ է Թուրքիային սպասել Վիեննայի մոտակայքում: «ԲԻԼԴ» պարբերական – Արդյոք Գերմանիան իրեն հեռո՞ւ է պահում, զսպվածություն է դրսևորո՞ւմ՝ զգուշանալով Էրդողանի արձագանքից։  Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, իմ խնդիրը չէ՝ մեկնաբանել Գերմանիայի քաղաքական գործիչների դիրքորոշումները: Ես պարզապես, օգտվելով այս առիթից, ցանկանում եմ ներկայացնել այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որ գուցե նաև Գերմանիայի քաղաքական գործիչներին անհրաժեշտ է պատշաճ արձագանքել: «ԲԻԼԴ» պարբերական – Ի՞նչ պետք է անի Գերմանիան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարծում եմ, որ եվրոպական երկրները պետք է հստակ դատապարտեն բռնությունը, բռնությունների մեկնարկը և Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների համատեղ հարձակումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վրա: «ԲԻԼԴ» պարբերական – Կարո՞ղ է կանցլեր Մերկելն աջակցել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ, որ նման լիդերների ձայնը՝ ճշմարտությունից բխող, կարող է մեծ ազդեցություն ունենալ իրականության վրա: Գիտեք, ես կարող եմ ասել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  շատ հստակ արձանագրել է, որ Ադրբեջանն է եղել հարձակման հեղինակը։ Նա շատ հստակ արձանագրել է, որ Թուրքիան է քաջալերել Ադրբեջանի հարձակումն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի։ Նա շատ հստակ արձանագրել է, որ կան Սիրիայից վարձված վարձկաններ, որոնք Թուրքիայի կողմից տեղափոխվել են հակամարտության գոտի՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ պատերազմելու: Ըստ էության, նույն բանը շատ հստակ՝ վարձկանների և նաև Թուրքիայի գործունեության մասով արձանագրել է Ռուսաստանը, թեկուզ ոչ այդպես շատ ուղիղ և միանշանակ։ Եվ, ըստ էության, վարձկանների մասով արձանագրում արել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը: Սա շատ կարևոր է: «ԲԻԼԴ» պարբերական – Գերմանիայում քննադատաբար են մոտենում նրան, որ Ռուսաստանը ձեր դաշնակիցն է, և Պուտինը պատերազմ է մղում Սիրիայում և Ուկրաինայում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ես Ձեր հարցի գնահատականները կթողնեմ առանց մեկնաբանության, որովհետև ամենատարբեր իրադարձությունները տարբեր կողմերից, տարբեր երկրներից և տարբեր տեսանկյուններից տարբեր կերպ են երևում: «ԲԻԼԴ» պարբերական – Հնարավո՞ր է՝ ռուսական բանակն օգնի ձեզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հայաստանում ներկա է ռուսական 102-րդ ռազմաբազան, և մենք ունենք հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ, որի շուրջ պայմանագիրը հստակ ձևակերպում է, թե որ դեպքերում կարող է այդ զինուժն օգտագործվել նաև Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար: «ԲԻԼԴ» պարբերական – Ո՞ր դեպքում դա կարող է տեղի ունենալ։  Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա պայմանագրով նախատեսված կոնկրետ դեպքեր են, և համոզված եմ, որ եթե այդ դեպքերը վրա հասնեն, Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները կկատարի: «ԲԻԼԴ» պարբերական – Հնարավո՞ր համարում եք Էրդողանի հետ խաղաղ բանակցությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես տեղի ունեցածը համարում եմ ահաբեկչական հարձակում։ Եվ երբ տեղի է ունենում ահաբեկչական հարձակում, բնականաբար, ցանկացած երկրի համար առաջինը սեփական անվտանգությունը պաշտպանելուն ուղղված գործողություններ կատարելն է։ Մենք հիմա զբաղված ենք դրանով: «ԲԻԼԴ» պարբերական – Դուք հնարավորություն ունե՞ք դիմակայելու ընդդեմ բարձր տեխնոլոգիական զենքերի, որոնք կիրառում է Ադրբեջանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ՝ Հայաստանը և հայ ժողովուրդն իրենց պաշտպանելու վճռականություն ունեն։ Մենք նույնպես ունենք սեփական արտադրության բարձր տեխնոլոգիական ապրանքներ, որոնք գուցե այդքան արտադրական հզորություններ չունեն։ Բայց մենք մտադրված ենք մեզ պաշտպանելու համար նաև զարգացնել տեխնոլոգիաները: «ԲԻԼԴ» պարբերական – Ի՞նչ կարող է հիմա անել Գերմանիան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք՝ ես արդեն ասզցի, որ հստակ դիրքորոշումներ եմ ակնկալում։ Եվ ասացի, որ եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի այս իրավիճակի աշխարհաքաղաքական նշանակությունը, ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում: «ԲԻԼԴ» պարբերական – Այսինքն՝ գերմանական կառավարությունը, ինչպես և Էմանուել Մակրոնը, պետք է հստակ արձանագրի՞, թե ով է սկսել այս պատերազմը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո՛։ Եվ պետք է գնահատական տա տարածաշրջանում և հակամարտության մեջ ահաբեկիչների և վարձկանների ներգրավմանը Թուրքիայի կողմից, որոնք վարձվել են Սիրիայում: «Բիլդ» պարբերական – Շնորհակալություն, պարոն վարչապետ:
19:18 - 04 հոկտեմբերի, 2020
Հայաստանի հետ խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով, բայց դրա համար պետք է հիմք լինի․ Իլհամ Ալիև |civilnet.am|

Հայաստանի հետ խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով, բայց դրա համար պետք է հիմք լինի․ Իլհամ Ալիև |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ալ Արաբիա» հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանի հետ հակամարտության լուծումը պետք է ընթանա երկխոսության միջոցով, սակայն պետք է բանակցությունների հիմք լինի: «Մենք համաձայն ենք այդ տեսակետի հետ, որ Հայաստանի հետ խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով, բայց դրա համար պետք է հիմք լինի։ Հայաստանի վարչապետը պետք է հայտարարի, որ հավատարիմ է նախկին պայմանավորվածություններին, որոնց համաձայն Լեռնային Ղարաբաղի տարածքները ճանաչվել են ադրբեջանական օկուպացված տարածքներ», - ասել Է նա արաբական «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա նշել է, որ Բաքվի ռազմական գործողությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետը ներողություն խնդրի, որը «ադրբեջանական օկուպացված հողերը անվանել է Հայաստան»:
19:02 - 04 հոկտեմբերի, 2020
Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատանքը՝ պահպանելով չեզոքությունը. Ալիև |civilnet.am|

Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատանքը՝ պահպանելով չեզոքությունը. Ալիև |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ալ Ջազիրայի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը կտրականապես դեմ է, որ ղարաբաղյան ճգնաժամը վերաճի տարածաշրջանային հակամարտության։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» ձևաչափը պետք է պահպանվի, բայց դրա մեջ մտնող երկրների չեզոքության պահպանման պայմանով»,- ասել է նա։ «Մենք կարծում ենք, որ երեք երկրները (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) պետք է շարունակեն աշխատել միասին, եթե նրանք բոլորը պահպանեն չեզոքությունը։ Դա կարևոր է»,- ասել է Ադրբեջանի նախագահը հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։ Ալիևը նշել է, որ ադրբեջանական կողմի մոտ անհանգստություն են առաջացնում վերջին օրերին արված հայտարարությունները, որոնք «չեզոք դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություններ են ցուցադրում»: «Յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ իր դիրքորոշումը, դա նորմալ է։ Բայց եթե դուք միջնորդ եք նման զգայուն հարցում, ապա պետք է հանդես գաք նման [չեզոք] դիրքորոշմամբ։ Եթե դուք ուզում եք հանդես գալ ձեր ազգային դիրքորոշմամբ, ապա պետք է դուրս գաք Մինսկի խմբի համանախագահությունից։ Եթե դուք միջնորդ եք, ապա պետք է չեզոք լինեք»,- կարծում է Ալիևը։ «Մենք կտրականապես դեմ ենք, որ այդ [ղարաբաղյան] հակամարտությունը վերաճի տարածաշրջանային հակամարտության»,- ասել է Ալիևը: Նա վստահություն է հայտնել, որ տարածաշրջանի երկրները՝ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը, «երբեք թույլ չեն տա դա»: «Որովհետև մեր տարածաշրջանում անվտանգությունը ծառայում է բոլոր երկրների շահերին», - ասել Է Ալիևը:
13:04 - 03 հոկտեմբերի, 2020
Ռուսաստանն օբյեկտիվորեն ավելի մեծ դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում. Ալիև |civilnet.am|

Ռուսաստանն օբյեկտիվորեն ավելի մեծ դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում. Ալիև |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Ռուսաստանն օբյեկտիվորեն ավելի մեծ դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, քան մյուս միջնորդները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ալ-Ջազիրայի հետ հարցազրույցում։ «Ռուսաստանը Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միջնորդ երկրներից մեկն է։ < ... > Գործընթացում կա բավականին բարձր մակարդակի համակարգում։ Իհարկե, Ռուսաստանն ունի հատուկ դիրք, քանի որ նա Ադրբեջանի հարևան երկիրն է տարածաշրջանում, նա չունի պետական սահման Հայաստանի հետ։ Ռուսաստանը մի երկիր է, որը պատմական լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Դրա համար էլ միջնորդության համար նրանց (ռուսական կողմի) դերն ու հնարավորություններն օբյեկտիվ պատճառներով, իհարկե, ավելի բարձր են, քան նրանցը, ովքեր հեռու են տարածաշրջանից եւ, հնարավոր է, լիարժեք պատկերացում չունեն այն մասին, թե ինչ է կատարվում այստեղ վերջին տասնամյակում»,- ասել է Ալիևը Ալ Ջազիրայի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է շաբաթ օրը:
11:55 - 03 հոկտեմբերի, 2020