Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Նման հայտարարություններ անելն ինքնին շատ բացասական երևույթ է. Սիմոնյանը՝ Մանուկյանին |1lurer.am|

Նման հայտարարություններ անելն ինքնին շատ բացասական երևույթ է. Սիմոնյանը՝ Մանուկյանին |1lurer.am|

1lurer.am: Իշխանությունն ի վիճակի է այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել. այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Ընտրություններն իրենցից ենթադրում են տարբեր քաղաքական ուժերի համաձայնություն, իքս օր ֆիքսել ու դա ներկայացնել»,- ասաց Սիմոնյանը: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրենք կարող են քարոզարշավ իրականացնել ցանկացած վայրում. դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած սգո երթի ժամանակ բազմաթիվ քաղաքացիներ են իրենց մոտեցել, իրենց աջակցությունը հայտնել ու նշել, որ պատրաստ են քաղաքական փոփոխությունների: Անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը՝ ԱԺ փոխխոսնակը նշեց. «Ես կարծում եմ՝ պարոն Մանուկյանը 1996 թվականի բարդույթից հետո չի կարողանում նոր իրողությունների հետ համակերպվել: Եվ իր գնահատականները մնացել են 1996 թվականին: Իսկ եթե պարոն Մանուկյանը տեղեկություն ունի կամ ինքն է նախապատրաստվում արյունահեղություն կազմակերպել, դա այլ խոսակցություն է: Համարում եմ, որ նման հայտարարություններ անելը ինքնին շատ բացասական երևույթ է: Եթե նույնիսկ ինքդ նման բան չես նախապատրաստում, դա դրդում, հրահրում է նման խոսակցություն ու տրամադրություններ»:
15:23 - 29 դեկտեմբերի, 2020
Արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել հնարավորինս շուտ․ Ալեն Սիմոնյան |armtimes.com|

Արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել հնարավորինս շուտ․ Ալեն Սիմոնյան |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացնել հնարավորինս շուտ։ «Այն տրամաբանության մեջ է պետք, որ մենք շունչ քաշենք այն հարվածից հետո, որը ստացել ենք ու հասկանանք՝ մեր ապագան ինչպես ենք կառուցում՝ մեր սխալները գնահատելով։ Հնարավորինս շուտ, երբ դա տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր լինի, և կարծում եմ՝ այլ կարծիք չի կարող լինել»։ Սիմոնյանի խոսքով՝ ժողովուրդը պետք է իշխանություն ձևավորի։ «Չի լինելու, որ ինչ-որ խումբ մարդիկ, ամենալավ մարդիկ, ամենափորձառու, իրենք չպիտի որոշեն, պիտի ժողովուրդը որոշի։ Ժողովուրդը, այն բանվորը, այն ամենահեռու գյուղում, քաղաքում ապրող մարդիկ, իրենք պետք է քվեարկեն։ Մեկը ինձ չընտրի, մեկը հակառակին ընտրի, գնանք, շարունակենք մեր երկրի գոյությունը, հզորացումը ապահովել»։ Փոխխոսնակը նաև նշեց, որ ընտրությունների անցկացման համար պետք է համաձայնություն լինի, ինչպես եղավ 2018-ին, որպեսզի երկիրը զերծ մնա ավելորդ ցնցումներից։ «Նոր բան չեմ ասում, Հայաստանում և ընդհանրապես իշխանությունը ձևավորում են ժողովուրդները, իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ինչպե՞ս է դա իրագործվում․ ազատ և արդար ընտրություններով։ Պետք է այնպես անենք, որ այդ ազատ, արդար ընտրությունները իրագործվեն, գնանք։ Ընտրությունները, որպես իշխանություն, կպարտվենք՝ կպարտվենք»։ Անդրադառնալով կարծիքին, թե իշխող թիմը չի կարող արդար ընտրություններ կազմակերպել՝ Սիմոնյանը նշեց․ «Այդ մարդիկ, ովքեր այդպիսի բան ասում են, իրենց չափանիշով են չափում, որ մենք այդպիսի բան կանենք։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը եթե կզգա, որ ընտրությունները անօրինական են, ինքը ձևը գիտի իշխանությունը վերցնելու, մենք այդ ձևը ցույց ենք տվել»։ Հարցին՝ մեծամասնական ընտրակարգը հնարավո՞ր է՝ մնա, Ալեն Սիմոնյանը նշեց, որ երեք տարբերակ է քննարկվում։  Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:45 - 17 դեկտեմբերի, 2020
ՀՀ-ում ընտրություններ չեն կազմակերպելու մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ դրանք կեղծել են. Սիմոնյան |armtimes.com|

ՀՀ-ում ընտրություններ չեն կազմակերպելու մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ դրանք կեղծել են. Սիմոնյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրություններ չեն կազմակերպելու մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ կեղծել են այդ ընտրությունները։ «Այն մարդիկ, որոնք մարդկանց ցուցակներով և գազելներով բերել են, ու դա էլ է եղել նաև պատճառ, որ մենք պատերազմը ձախողել ենք։ Թեպետ, ճիշտ է, հասկանալի է, որ Թուրքիայի դեմ պատերազմելը այդքան էլ հեշտ բան չէ, բայց, այնուամենայնիվ, մեր մեղքը 2.5 տարվա մեջ չէ, մեր մեղքը երեկվա մեջ չէ, մեր մեղքը վերջին 30 տարվա մեջ է»։ Անդրադառնալով արտահերթ խոհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հարցին՝ Ալեն Սիմոնյանը վերահաստատեց, որ չի բացառում դրանց անցկացումը։ Խոսելով ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարության մասին, ըստ որի՝ ժողովուրդը պատրաստ չէ արտահերթ ընտրությունների՝ Սիմոնյանը նշեց․ «Ո՞վ ասաց, որ Վազգեն Մանուկյանը պետք է որոշի՝ ժողովուրդը ընտրության պատրա՞ստ է, թե՞ ոչ։ Կարող է Էդմոն Մարուքյանը պետք է որոշի, կամ կարող է որևիցե մեկը պետք է որոշի, ո՞նց է ընդհանրապես մարդկությունը այդ հարցին պատասխան տալիս․ արտահերթ կամ հերթական ընտրություններով։ Ի վերջո, մարդ, որը ո՛չ կուսակցություն, ո՛չ վարկանիշ ունի, որի հետևում կանգնած են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանը, Դաշնակցությունը։ Բոլորը մշտապես մեղադրվել են առնվազն ընտրակեղծարարության մեջ, իրենք որոշել են, որ ժողովուրդը պիտի որևիցե բանի հիմա չխառնվի։ Մի տարի դուք ոչ մեկդ որևիցե բանի մեջ չպիտի խառնվեք (դիմելով լրագրողներին), իրենք պետք է որոշեն, համակարգը վերականգնեն ընտրակեղծարարների, հարյուրապետերի և այդ ժամանակ նո՞ր տանեն ընտրության։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է որոշելու, այն ժողովուրդը, որը ինձ չի ընտրելու, ես ամեն ինչ անելու եմ, որ ինքը գնա և ընտրության իրավունք ունենա, թեկուզ իրենց ընտրի: Դա է իմ առաքելությունը»։
17:09 - 10 դեկտեմբերի, 2020
Արարատ Միրզոյանն անձամբ արգելել է անվտանգությանը զենք կիրառել. Ալեն Սիմոնյանը՝ միջադեպի մասին |armenpress.am|

Արարատ Միրզոյանն անձամբ արգելել է անվտանգությանը զենք կիրառել. Ալեն Սիմոնյանը՝ միջադեպի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անձամբ արգելել է իր անվտանգությանը՝ զենք կիրառել իր հետ կապված միջադեպի օրը: Սիմոնյանն այս մասին վստահեցրեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Լրագրողը նկատեց, որ երբ ներկայում գործող իշխանությունը գալիս էր իշխանության, օրինակ, բացվել էին ԱԺ-ի դարպասները, իսկ հիմա՝ փակ են: «Դուք տեղյա՞կ եք, որ ԱԺ նախագահին, որն ուշագնաց վիճակում է եղել, ասել են՝ եկեք, վառենք, ասել են՝ չէ, մեռած է, ասել են՝ ոչինչ, եկեք վառենք կամ կախենք: Տեղյա՞կ եք, որ խմբեր են գործել, որոնք գնացել են իմ տուն և փորձել են ինձ սպանել: Տեղյա՞կ եք, որ իմ նկատմամբ «որս» էր հայտարարված Մոսկվայում»,-ասաց Սիմոնյանը: Նա տեղեկացրեց, որ Արարատ Միրզոյանին ծեծելու գործով իրավապահ մարմիններին դիմել են: ԱԺ նախագահի նկատմամբ գործողության հետ կապված առնվազն երկու հոգու ներգրավվածությամբ տեղի է ունենում քննություն: «Արարատ Միրզոյանն անվտանգություն է ունեցել, որը զինված է եղել, որին Միրզոյանն անձամբ արգելել է զենք կիրառել»,-ասաց Սիմոնյանը:
15:26 - 10 դեկտեմբերի, 2020
Այս ամենը, ինչ տեղի է ունենում, ես անվանում եմ էլիտաների հեղաշրջման փորձ․ Ալեն Սիմոնյան |armtimes.com|

Այս ամենը, ինչ տեղի է ունենում, ես անվանում եմ էլիտաների հեղաշրջման փորձ․ Ալեն Սիմոնյան |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ընդդիմության սկսած անհնազանդության գործողություններին։ «Մենք պետք է մի բան արձանագրենք, որ այս ամենը, ինչ տեղի է ունենում, ես անվանում եմ էլիտաների հեղաշրջման փորձ, որովհետև այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում, միտումնավոր շրջանցում են Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որը իշխանություն ձևավորողն է։ Մի խումբ քաղաքական գործիչներ որոշել են, որ իրենք պետք է Հայաստանի Հանրապետության վարչապետ որոշեն և այդ մարդուն նշանակեն Հայաստանի Հանրապետության ղեկավար մեկ տարով և չեն խոսում, օրինակ, ընտրությունների մասին»։ Սիմոնյանի խոսքով՝ այդ ուժերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից վերցնում են ընտրելու իրավունքը։ «Դա թերևս զարմանալի չէ՝ հաշվի առնելով, թե ում կողմից է կազմակերպված այս էլիտաների հեղաշրջման փորձը, որովհետև բնական է, որ հեղափոխությունից հետո շատ ու շատ տարբեր էլիտաներ (նախապես ասում եմ, որ, բնականաբար, դա չի վերաբերում այդ բնագավառի բոլոր ներկայացուցիչներին) կորցրել են իրենց հնարավորությունները, իրենց աշխատելու, գումար աշխատելու, ինչ-որ կոչումներ ստանալու հնարավորությունը և այսօր տեսնելով, որ իրավիճակը բարդ է՝ տարբեր քաղաքական ուժերի կողմից այդ էլիտաները բրդվում են առաջ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն լինի, բայց զավեշտը կրկին նրանում է, որ չեն ուզում ընտրություններ»։ Լրագրողի դիտարկմանը, որ ընդդիմությունը առաջարկում է ընտրություններ կազմակերպել 1 տարուց, Ալեն Սիմոնյանը նշեց․ «Ինչո՞ւ 1 տարուց, եկեք հիմա անենք»։ Ազգային ժողովի փոխխոսնակը նաև չբացառեց արտահերթ ընտրությունների անցկացումը՝ ընդգծելով, սակայն, որ դա իր անձնական տեսակետն է, նման որոշում չկա։ «Կարող են լինել արտահերթ ընտրություններ, երբ մենք հասկանանք, որ իրոք արդեն բոլոր պրոցեսները ավարտված են, որ ռազմագերիների հարցը, որը ամենակարևոր խնդիրն է, լուծված է ինչ-որ ձևով և վտանգի չի դնի, երբ մարդկանց մոտ այդ հուզմունքը կվերածվի սառը դատողության։ Ես խոսում եմ իմ անունից, սա որոշում չէ։ Ես չեմ բացառում, որ կլինի, որովհետև մեծ հավանականությամբ համարում եմ, որ հիմա էլ եթե ընտրություն լինի, իշխող խմբակցությունը նորից կհաղթի: Ես դրա մեջ համոզված եմ»։ Ալեն Սիմոնյանը նաև հիշեցրեց, որ ներկայիս իշխանությունը 2 անգամ արդար ընտրություններ է իրականացրել։ «Այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությանը կարելի է տարբեր բաների մեջ մեղադրել, բայց իշխանությունը եզակի իշխանություն է, որը այնպիսի երկու ընտրություն է իրականացրել, որը որևիցե մեկի մոտ՝ թե՛ ներսում, թե՛ դրսում, կասկած չի առաջացրել։ Իսկ ո՞վ որոշեց, որ պետք է, օրինակ, Վազգեն Մանուկյանը լինի։ Կարող է դուք ուզում եք, որ լինի Էդմոն Մարուքյանը կամ ինչ-որ մեկը»։
15:09 - 08 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է հայ ռազմագերիների ու պատանդների փոխանակումը. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի Խորհրդի համատեղ նիստին |1lurer.am|

Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է հայ ռազմագերիների ու պատանդների փոխանակումը. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի Խորհրդի համատեղ նիստին |1lurer.am|

1lurer.am: «Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է հայ ռազմագերիների ու պատանդների փոխանակումը»,- ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի Խորհրդի համատեղ նիստին շեշտել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը։ Տեսակոնֆերանսի ժամանակ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, որով հնարավոր եղավ կանխել արյունահեղությունը, պետք է սկսվեր հումանիտար բնույթի կարևոր խնդիրների լուծումը, սակայն մինչև այսօր ադրբեջանական կողմն ընդառաջ չի գնում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությամբ ամրագրված 8-րդ կետի կատարմանը։ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ այս բարդ ժամանակահատվածում դաշնակիցներն այս հարցում աջակցություն կցուցաբերեն։ «Այդ հայտարարության 8-րդ կետը նախատեսում է՝ մեջբերում եմ «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց, նաև զոհվածների դիերի փոխանակում»։ Այդ պրոցեսը պետք է սկսվեր հայտարարության ստորագրումից անմիջապես հետո, մինչդեռ մենք խոր ցավով ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է գործընթացը։ Այսօր սա ամենացավոտ խնդիրն է, որը պահանջում է հրատապ լուծում՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և մյուս անձանց շուտափույթ վերադարձը տուն, ինչը համապատասխանում է Ժնևյան կոնվենցիայի պահանջներին։ Այս կապակցությամբ կոչ եմ անում օգտագործել ձեր բարձր դիրքը և ձեր հեղինակությունը, որպեսզի ազդեք ադրբեջանական կողմի վրա և հորդորեք այսօր ևեթ սկսել ռազմագերիների հանձնման գործընթացն ու երաշխավորել նրանց՝ կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները»,- ասել է Սիմոնյանը։
20:04 - 01 դեկտեմբերի, 2020
Այսօր մենք ՀԱՊԿ-ին դիմելու կարիքը չունենք. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

Այսօր մենք ՀԱՊԿ-ին դիմելու կարիքը չունենք. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: «Վստահ եմ, որ թե՛ Ռուսաստանում, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Ֆրանսիայում հասկանում են, որ այսօր Հայաստանը այն դարպասն է, ամրոցն է, որը կանգնած է միջազգային ահաբեկչության դեմ, որը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Իսկ ՀԱՊԿ-ին դիմելու համար, ըստ ԱԺ փոխնախագահի, մենք պետք է վստահ լինենք, որ այդ գործողությունները բավարար են, որ համապատասխան արձագանք լինի: «Գիտեք՝ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսային տրամաբանության մեջ, այսինքն՝ այն պարագայում, երբ կտեսնենք, որ կան անհերքելի փաստեր, որոնք ՀԱՊԿ-ի քննարկման շրջանակներում դժվար կլինի կասկածի տակ դնել, քայլը կարվի այն ժամանակ, երբ վստահ կլինենք, որ կստանա դրական պատասխան: Այսօր մենք դրա կարիքը չունենք: Բայց ՀՀ սահմաններին վտանգի պարագայում, վստահեցնում եմ, որ մեր գործընկերները, դաշնակիցները չեն թողնի՝ իրավիճակը շատ խորանա»,- նշեց Սիմոնյանը:
16:59 - 27 հոկտեմբերի, 2020
Թրամփն Արցախը ճանաչելու ակնարկ չի՛ արել. ելույթը սխալ է մեկնաբանվում |fip.am|

Թրամփն Արցախը ճանաչելու ակնարկ չի՛ արել. ելույթը սխալ է մեկնաբանվում |fip.am|

fip.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ՝ հոկտեմբերի 25-ին, առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակում հանրահավաք էր անցկացնում Նյու Հեմփշիր նահանգում, որտեղ կարճ անդրադարձ է կատարել Արցախում ընթացող պատերազմին և Հայաստանին։ Թրամփի ելույթը բավականին արագ տարածվեց համացանցի և սոցցանցերի հայկական տիրույթում, սակայն որոշ դեպքերում ԱՄՆ նախագահի խոսքն աղավաղվել է։ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իրենց էջերում հրապարակեցին Թրամփի ելույթի մի հատվածը՝ այն  մեկնաբանելով որպես Թրամփի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու ակնարկ։ Ավելին, Սիմոնյանն իր գրառումը սկսում է հետևյալ կերպ՝ «Կոսովո = Արցախ / Դ.Թրամփ»՝ ԱՄՆ նախագահին վերագրելով մի բան, որ նա ուղղակի չի ասել։ «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է Դոնալդ Թրամփի ելույթի թարգմանությունն ամբողջությամբ։   «Նայեք հայերին, նրանք հրաշալի մարդիկ են։ Նրանք կատաղի կռվում են։ Եվ գիտեք ինչ, մենք մի բան կանենք․․․․։ Գիտեք՝ հայերը դժվարին իրավիճակում են, բայց երեկ ես Օհայո նահանգում էի, որտեղ մի քանի տեղ կանգ առա։ Եվ Օհայոյում մենք հայերի հսկայական խումբ ունեինք՝ դրոշով, ամեն ինչով․․․։ Եվ այն բոլոր խնդիրները, որոնք նրանք ունեն՝ մահերը և մարտերը և այլ բաներ։ Մենք այդ ամենը կկարգավորենք։ Ես կարծում եմ՝ դա հեշտ գործ է։ Վերադարձեք և փոխանցեք ձեր ժողովրդին։ Հայաստան, ինչո՞ւ ոչ։ Երբ գիտես ինչ ես անում, այն հեշտ է դառնում։ Ինչպես Կոսովո-Սերբիայի դեպքում, երբ մենք ասացինք՝ կամ անում ենք ամբողջական համաձայնագիր, կամ չենք անում։ Եվ նրանք երկուսն էլ վերադարձան, նրանց վարչապետերը եկան և երկու շաբաթ առաջ Օվալաձև աշխատասենյակում էին՝ գրկախառնվում էին և համբուրվում։ Դա անհավատալի բան էր, շատ պատմական։ Եվ գիտեք մենք ինչ ենք անում՝ մենք փրկում ենք բազմաթիվ կյանքեր․․․»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։  Նշենք, որ 2020 թ․ սեպտեմբերի 4-ին Թրամփի միջնորդությամբ Կոսովոյի և Սերբիայի վարչապետերը համաձայնության էին եկել կարգավորելու երկկողմանի տնտեսական կապերը, Սերբիան համաձայնել էր իր դեսպանատունը Իսրայելում տեղափոխել Երուսաղեմ։ Եվ Կոսովոն ու Իսրայելը համաձայնել էին ճանաչել միմյանց։ Թրամփը հենց այս համաձայնությանն էր հղում անում։ Իր ելույթում Թրամփը Կոսովո-Սերբիա համաձայնագրի մասին խոսում է որպես իր դիվանագիտական ձեռքբերում, մեծ հաջողություն և որևէ կերպ չի ակնարկում, որ կարող է ճանաչել Արցախի անկախությունը։ Հովհաննես Նազարեթյան
15:07 - 26 հոկտեմբերի, 2020
Վարչապետն Արցախի հարցով դիմելու է հանրությանը |hetq.am|

Վարչապետն Արցախի հարցով դիմելու է հանրությանը |hetq.am|

hetq.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում Արցախի հարցով դիմելու է հանրությանը: Այս մասին հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: «Մոտ ապագայում վարչապետը կխոսի հանրության հետ, հանրությանը կդիմի, նաև ինֆորմացիա կտրամադրի ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,-ասաց Սիմոնյանը: Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական մի քանի ուժերի, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Իսկ հոկտեմբերի 11-ին վարչապետը ԱԳ նախարարի հետ դռնփակ հանդիպում է ունեցել խորհրդարանում` ԱԺ խորհրդի անդամների հետ: «Որոշվել է, որ նույնիսկ այս պարագայում հանրության հետ մաքսիմալ բաց ենք լինելու, որովհետև վստահությունը, փոխադարձ կապը շատ կարևոր է պատերազմական իրավիճակում»,-ասաց Սիմոնյանը: Ըստ նրա` սոցիալական մեդիայում և սոցցանցերում բավական շատ կեղծ տեղեկատվություն կա, իսկ Ադրբեջանը պայքարում է ոչ միայն սահմանին, այլև` համացանում: Ալեն Սիմոնյանն ընդգծեց՝ բոլոր կեղծ լուրեր տարածողները բացահայտվելու են և պատասխանատվության են ենթարկվելու։ Այսօր, նրա փոխանցմամբ, արդեն իսկ բացահայտվել է երեք էջ ունեցող մի հեղինակ։ Վերջինս, ըստ Սիմոնյանի, պատասխանատվության է ենթակվելու:
20:06 - 12 հոկտեմբերի, 2020
30 տարի Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ նրա փաստաբանությամբ ՀՀ-ի հետ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է. Ալեն Սիմոնյան |armtimes.com|

30 տարի Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ նրա փաստաբանությամբ ՀՀ-ի հետ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է. Ալեն Սիմոնյան |armtimes.com|

armtimes.com: Հրայր Թովմասյանն այսօր ՍԴ դատավորների հետ կապված լեգիտիմության խնդիրներ է տեսնում,  ինչը չէր տեսնում օրինակ Սերժ Սարգսյանի պարագայում, և չէր տեսնում, օրինակ այն ժամանակ, երբ ԱԺ ընտրություններում ընտրվում էր ԱԺ պատգամավոր: Ուստի իրեն մեկնաբանելն անշնորհակալ գործ է, որովհետև նա անձնական շահ ունեցող, քաղաքականության մեջ գտնվող անձնավորություն է: Ճիշտ կլիներ, որ հրաժարական տար, և էսքանից հետո ուղղակի հեռանար, որովհետև արդեն իր այդ կերպարը ոչ միայն քաղաքական դաշտին,այլ հանրությանն ուղղակի ձանձրացրել  է: Այս մասին այսօր ՔՊ ընդլայնված նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնոլով լրագրողների դիտարկմանը, թե ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի մոտ տպավորություն է, որ ՍԴ-ի շուրջ կատարվող իրադարձություններն ըստ էության ուղղորդված ու պայմանավորված են: «Ես նման պայմանավորվածության մասին տեղյակ չեմ, ու չեմ էլ կարծում, որ նման պայմանավորվածություն կարող  է լինի: Իշխանությունն ամեն ինչ արել է, որ ՀՀ-ն հնարավորինս անցնցում անցնի այս ժամանակահատվածը, որովհետև  30 տարի  ՀՀ-ի հետ Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ Հրայր Թովմասյանի  փաստաբանությամբ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է: Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:46 - 25 սեպտեմբերի, 2020
ՀՀ իշխանությունները մշտապես ուղիղ կապի մեջ են ՀՀ քաղաքացիների հետ. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

ՀՀ իշխանությունները մշտապես ուղիղ կապի մեջ են ՀՀ քաղաքացիների հետ. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդլայնված նիստից հետո անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունների՝ հոկտեմբերի  8-ին հայտարարած հանրահավաքին։ Սիմոնյանն առաջին հերթին մտահոգություն հայտնեց կորոնավիրուսի պայմաններում նման հանրահավաքի անցկացման հետ կապված, ինչը կարող է նպաստել վիրուսի տարածմանը։ Ինչ վերաբերում է հանրահավքի ընթացքում որևէ պահանջի ներկայացմանը՝  Սիմոնյանը նշեց, որ նրանք ազատ են իրենց գործունեություն մեջ: «ՀՀ քաղաքացիները շատ լավ ճանաչում են  թե Դաշնակցության անցած ճանապարհը վերջին տասնամյակում՝ մասնավորապես, շատ լավ գիտեն ԲՀԿ-ի անցած ճանապարհը և շատ լավ գիտեն այն գնահատականները և տեղեկությունները, որոնք կան «Հայրենիք» կուսակցության հետ կապված: Առկա հանրահավաքը եռյակի պարագայում, բոլոր 3-ի դեպքում ունի իր անձնական շահագրգռվածությունը: Օրինակ ԲՀԿ-ի պարագայում դա Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ քրեական գործերի մասով քաղաքական ապաստարան ձևավորելու միտումն է, Դաշնակցության պարագայում քաղաքականության մեջ ռեստարտի փորձ անելն է, որը  կարծես, չի ստացվում, որովհետև փոխվել է առաջին դեմքը զուտ վիզուալ առումով, բայց տեղի չի ունեցել վերագնահատում այն  գործունեության, որի հետևանքով Դաշնակցությունը չկարողացավ նույնիսկ անցողիկ շեմը հաղթահարել: Իսկ Արթուր Վանեցյանի պարագայում ես զերծ կմնամ մեկնաբանություններից, չեմ ուզում այդ մասին խոսել»,- ասաց Սիմոնյանը՝ ավելացնելով, որ հին ֆորմատի տրամաբանությամբ գործելը միշտ վնասելու է այդ 3 ուժերին: ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ ՀՀ իշխանությունը մշտապես ուղիղի կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ: «Մենք բոլոր դժգոհությունների, մտահոգությունների մասով մեր քաղաքացիների հետ զրուցում ենք, լսում ենք այդ ամենը, հարկ  եղած դեպքում փորձում ենք բացատրել, եթե ստացվում է, ստացվում է, եթե չի ստացվում, մենք հետևություններ ենք անում, և փորձում ենք շտկել այդ իրավիճակը: Ուստի, մեզ ժողովրդով վախեցնելը և ժողովրդի հետ կապված ինչ-որ խոսակցություններ առաջ բերելը ինչ-որ քաղաքական օրակարգում մի քիչ ճիշտ չէ, որովհետև օրինակ, դա կարելի էր անել Սերժ Սարգսյանի պարագայում, ինչն, օրինակ, այդ նույն ուժերից 2-ը չարեցին, կարելի էր անել Ռոբերտ Քոչարյանի պարագայում, ինչը չարեցին»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
09:07 - 25 սեպտեմբերի, 2020
ՔՊ-ականները վարչապետի հետ քննարկել են տնտեսության վիճակը՝ Covid-19-ի պայմաններում

 |armenpress.am|

ՔՊ-ականները վարչապետի հետ քննարկել են տնտեսության վիճակը՝ Covid-19-ի պայմաններում |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մարզպետների, նախարարների և «Իմ քայլ»-ի պատգամավորների մասնակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում կայացած հանդիպման քննարկման թեման է եղել տնտեսության վիճակը՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո: Անդրադառնալով հանդիպմանը՝ Սիմոնյանը նշեց, որ սա նոր ֆորմատ է, որտեղ գործադիրն ու օրենսդիրը միասին քննարկել են օրվա օրակարգային հարցը: «Այսօրվա օրակարգային հարցը վերաբերվում էր տնտեսությանը, Covid-19-ին, տարբեր արձանագրումներ տեղի ունեցան, հարցեր, պատասխաններ հնչեցին: Այս տրամաբանության մեջ է եղել քննարկումը»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց, որ այս ֆորմատով հանդիպումները լինելու են շարունակական: ԱԺ փոխխոսնակը ենթադրում է, որ առնվազն ամիսը մեկ անգամ նման հանդիպումներ տեղի կունենա, որին կմասնակցեն ՔՊ-ական նախարարները, մարզպետները, պատգամավորները: Անդրադառնալով լրագրողների հարցերին՝ Սիմոնյանը նշեց, որ ԲՀԿ-ի հետ իշխանության լարվածության, որևէ այլ կուսակցության վերաբերյալ քննարկում չի եղել:
22:46 - 17 սեպտեմբերի, 2020