Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երևանի քաղաքային իշխանության և պետական այլ կառույցների հետ հարաբերությունները նորմալ աշխատանքային են, իսկ այդպիսիք ենթադրում են որոշ հարցերում որոշ անհամաձայնություններ․ Հ․ Կարապետյան |tert.am|

Երևանի քաղաքային իշխանության և պետական այլ կառույցների հետ հարաբերությունները նորմալ աշխատանքային են, իսկ այդպիսիք ենթադրում են որոշ հարցերում որոշ անհամաձայնություններ․ Հ․ Կարապետյան |tert.am|

tert.am: Հանրահայտ փաստ է, որ 2018-ին Երևանի ավագանու ընտրություններում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, որի մեջ ընդգրկված էին և՛ անկուսակցականներ, և՛ հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, որը գլխավորում էր Հայկ Մարությանը։ Այս մասին զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արայիկ Հարությունյանի՝ «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում արած այն հայտարարությանը, թե այն քվեն, որով Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը արդեն երկրորդ անգամ ձևավորելու է Կառավարություն։ «Ընդհանրապես թիմը հեղափոխական էր, և հեղափոխությունից հետո տեղի ունեցած առաջին ընտրություններն էին, որոնցում Հայկ Մարությանն ու իր թիմը նկատելի առավելություն ստացան»,-ասաց նա։ Ինչ վերաբերում է իշխող ուժի հետ քաղաքային իշխանության ունեցած հարաբերություններին, Կարապետյանն ասաց․ «Հարությունյանն իր՝ օրերս տված մեկ այլ հարցազրույցի ընթացքում շատ իրավացիորեն նշեց, որ Երևանի քաղաքային իշխանության և պետական այլ գերատեսչությունների հետ հարաբերությունները նորմալ աշխատանքային են, իսկ այդպիսի հարաբերությունները ենթադրում են որոշակի հարցերում որոշակի տարակարծություններ կամ անհամաձայնություններ, դա շատ նորմալ է, որևէ հարաբերություն առանց դրա բացառվում է»,-ասաց նա։
12:57 - 28 հունիսի, 2021
Ընդունեք այս հայտարարությունը որպես ևս մեկ զգուշացում. երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու. Մարությանը դիմել է ապօրինի կրպակներ կառուցող քաղաքացիներին

Ընդունեք այս հայտարարությունը որպես ևս մեկ զգուշացում. երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու. Մարությանը դիմել է ապօրինի կրպակներ կառուցող քաղաքացիներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Դիմում եմ այն քաղաքացիներին, որոնք հանրային շահի կոպիտ խախտմամբ ապօրինի շինություններ, այդ թվում՝ կրպակներ են կառուցել Երևանի տարածքում: Տեղյակ եք, որ նախկինում շարունակաբար ապամոնտաժել ենք և հիմա էլ ինտենսիվ կերպով շարունակում ենք ապամոնտաժել ապօրինի կառույցները: Այդ աշխատանքների ընթացքում երբեմն ապօրինի կառուցապատում իրականացնողները կամ վերջիններիս ներկայացուցիչները մեր աշխատակիցներից ժամանակ են խնդրում՝ «իրենց ձեռքով» ապօրինի կառույցները քանդելու համար: Սրա վերաբերյալ հայտնում եմ. ա) ինքնակամ կառույցներ նախաձեռնողները ի սկզբանե պետք է տեղյակ լինեին, որ ապօրինություն են գործում, հետևաբար, ըստ էության, ինքնակամ կառույցներ իրականացնելու պահից սկսած՝ նրանք ժամանակ և հնարավորություն ունեին «իրենց ձեռքով» կանխելու կամ վերացնելու ապօրինությունը: բ) ընդունեք այս հայտարարությունը որպես ևս մեկ զգուշացում: Սրանով ևս մեկ հնարավորություն ենք տալիս ձեզ՝ ժամ առաջ ապամոնտաժելու ապօրինի կառույցները: Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու: Երևանի քաղաքապետարանն իր գործողություններում հաստատակամ է: Հետևողականորեն գնալու ենք հանրության շահի կոպիտ խախտմամբ կառուցված բոլոր ապօրինի շինությունների հետևից»:
16:51 - 25 հունիսի, 2021
Հայկ Մարությանը ծանոթացել է Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիի արդիականացման ծրագրին

Հայկ Մարությանը ծանոթացել է Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիի արդիականացման ծրագրին

Շուրջ 500 ավտոմեքենաների կայանման համար նախատեսված Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին ամբողջությամբ արդիականացվել է: Ներդրվել են մուտքի և ելքի ինքնաշխատ կառավարման, վճարման և տեսահսկման համակարգեր: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Երևանի քաղաքապետարանի ենթակայության ավտոկայանատեղիում իրականացված աշխատանքներին ու ներդրված համակարգերին է ծանոթացել քաղաքապետ Հայկ Մարությանը: Նոր համակարգի ներդրման համար ուսումնասիրվել են առկա խնդիրները, միջազգային փորձն ու արդի տեխնոլոգիական հնարավորությունները: Վարորդներն այսուհետ կայանելու համար պետք է վճարեն ինքնասպասարկման թերմինալներով: Ավտոկայանատեղիի երեք հարկերում տեղադրված վեց թերմինալները վճարային տարբեր եղանակների հնարավորություն ունեն: «Համակարգն այնպես է մշակված, որ այլևս այլ մարդկանց հետ շփում չկա: Գալիս ես ավտոմատ կերպով համակարգը գրանցում է պետհամարանիշը, այդ պահից սկսած հաշվարկվում է ժամանակը, ըստ որի, կուտակվում է գումարը և դուրս գալիս, օգտվելով արդեն այս թերմինալից, նախօրոք վճարում ես, և դուրս գալու հերթ չի առաջանում: Խնդրում եմ մեր քաղաքացիներին՝ օգտվել հենց այս վճարման ձևից, որովհետև մենք ունենք նաև հավելյալ վճարման ձև՝ հենց դուրս գալիս, որը նաև, զգուշացնեմ, ավելի թանկ է: Այս կերպ օգտվելիս նախ ավելի քիչ եք վճարում և չեք առաջացնում այլ անհարմարություններ համաքաղաքացիների համար»,- ընդգծում է քաղաքապետը: «Կարող են վճարումը կատարել թե կանխիկ, որի ժամանակ նաև մանրադրամն է վերադարձվում, հնարավոր է վճարել բանկային քարտով, ինչպես նաև NFC համակարգով՝ բջջային հեռախոսով»,- նշում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը: Շահագործման 10 տարիները և առկա տեխնոլոգիաները տարբեր խնդիրներ էին առաջացրել աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու տեսակետից: Սարքավորումները մաշվել էին, պակասում էր թափանցիկությունն ու վերահսկելիությունը, կայանման համար վճարումն էլ կատարվում էր միայն կանխիկ եղանակով: Թեև համակարգը նոր է, բայց արդեն նկատելի է ծառայությունների որակի բարձրացումը, ծախսերի կրճատումն ու եկամուտների էական ավելացումը: «Այս պահին գումարները հոսում են միայն բյուջե: Օգտվելով առիթից՝ ուզում եմ նշել, որ այս ավտոկայանատեղին համայնքային սեփականություն է և օգտվողների գումարները ծառայելու են համայնքին»,- նշում է քաղաքապետը: Համայնքային ավտոկայանատեղիում գործում են տարբեր սակագներ, նաև ամսական բաժանորդագրության հնարավորություն կա:«Առավոտյան 9-ից մինչև 24:00-ն մեկ ժամի արժեքը 200 դրամ է, 24:00-ից մինչև առավոտյան 9:00-ը՝ 100 դրամ, սակայն եթե ամբողջ գիշեր է մեքենան կայանում, ապա՝ 500 դրամ: Գոյություն ունի նաև ամսական բաժանորդագրություն, որի արժեքը 20 հազար դրամ է: Ի դեպ, եթե համեմատականով նայենք, ապա կենտրոնի այլ ստորգետնյա ավտոկայանատեղիների համեմատ շատ ավելի մատչելի է»,- ասում է սպասարկող ընկերության աշխատակից Սարգիս Աբրահամյանը: Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում, ի դեպ, նաև էլեկտրական ավտոմեքենաների համար լիցքավորման կայաններ են տեղադրվել, որոնք հնարավորություն են տալիս կայանելուն զուգընթաց ավտոմեքենան անվճար լիցքավորել: Կայանները տեղադրվել են «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից իրականացվող Plug.am ծրագրով։Երևանի տարբեր ենթակառուցվածքների արդյունավետ կառավարումն ու քաղաքացիներին մատչելի և թափանցիկ ծառայությունների մատուցումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Առաջիկայում նոր ու ժամանակակից տեխնոլոգիաներ կկիրառվեն նաև համայնքային այլ ոլորտներում:  
14:32 - 24 հունիսի, 2021
9 հայցադիմում՝ ինքնակամ շինությունները չապամոնտաժելու պահանջով |hetq.am|

9 հայցադիմում՝ ինքնակամ շինությունները չապամոնտաժելու պահանջով |hetq.am|

hetq.am: Արդեն երկու օր է՝ Երևանի քաղաքապետարանն ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքներ է սկսել քաղաքի մի քանի վարչական շրջաններում: Շինությունները կառուցած քաղաքացիները միայն հունիսի 22-23-ին 9 հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ իրենց կողմից ինքնակամ կառուցված շինությունը քանդելուն ուղղված գործողություններից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին: Քաղաքապետարանից հայտնում են, որ երեկ՝ հունիսի 23-ին, միայն Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժել են 5 ինքնակամ շինություն: Էրեբունիում, Նոր Նորքում, Դավթաշենում ևս ինքնակամ շինություններ են քանդվել։ Հայցադիմում ներկայացրած քաղաքացիները փորձում են կանխել Գյուրջյան, Շիրազի, Մարգարյան, Հալաբյան, Շինարարների, Նորաշեն, Աբելյան փողոցներում կառուցած ինքնակամ շինությունների ապամոնտաժման գործողությունները: Շարունակությունը՝ hetq.am-ում։ 
14:23 - 24 հունիսի, 2021
Աջափնյակի թաղապետն ազատվել է աշխատանքից. Մարությանը ստորագրել է նրա դիմումը |armtimes.com|

Աջափնյակի թաղապետն ազատվել է աշխատանքից. Մարությանը ստորագրել է նրա դիմումը |armtimes.com|

armtimes.com: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանն ազատվել է աշխատանքից: Տեղեկությունը հաստատեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:  Նա նշեց, որ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել երեկ առավոտյան, իսկ այսօր արդեն քաղաքապետ Հայկ Մարությանը հաստատել է այն: Քաղաքապետի խոսնակից հետաքրքրվեցինք՝ Մհրյանի ազտման պատճառն Աջափնյակում կատարվող իրադարձություննե՞րն են, վերջինս բացասական պատասխան տվեց:  «Եթե հիշում եք, երեկ Երեւանի ավագնու նիստում էլ քաղաքապետն արձանագրեց, որ Աջափնյակ վարչական շրջանում դեկտեմբերից իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 վարչական արձանագրություն, որից 45-ը՝ համայնքային հողամասի վրա, 15-ը՝ սեփական հողամասի վրա։ Քանդում եւ ապամոնտաժում է իրականացվել 34 հասցեներում»,-ասաց նա: Դիտարկմանը՝ այդ դեպքում ի՞նչն էր պատճառը, որ Հայկ Մարությանը չփորձեց պահել իր աշխատանքը լավ կատարող թաղապետին, Կարապետյանը պատասխանեց. «Քանի որ դա պարոն Մհրյանի որոշումն էր: Կարծեմ նա տեղափոխվելու է այլ աշխատանքի»: Հիշեցնենք՝ Հայկ Մհրյանն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն էր 2020 թվականի աշնանից: Նշանակվել էր փոխոստիկանապետի պաշտոնից ազատվելուց հետո:   Աղունիկ Հովհաննիսյան
16:12 - 23 հունիսի, 2021
 Բարի գալուստ «Նոր Հայաստան», որը շփոթության աստիճան նման է հնին․ Սուրեն Սահակյան

Բարի գալուստ «Նոր Հայաստան», որը շփոթության աստիճան նման է հնին․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության ԳՄ անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․   «Ոչ ոքի մոտ հարց չի՞ առաջանում, թե ոնց է ստացվում, որ գիշերվա մթության մեջ սնկի պես աճող տաղավարները հենց Աջափնյակում են բազմանում։ Գուցե հարմար միջավա՞յր է ստեղծվել։ Այդ դեպքում ո՞րը կարող է լինել այդ միջավայրի նկարագիրը։ Ընդամենը ինձ հասու տեղեկություններն եմ հրապարակում։ 6/18 ընտրատեղամասում ինձ հետ պատահած միջադեպը, որն ըստ էության այս ընտրությունների ընթացքում միակն էր, երբ պատգամավորի թեկնածուին արգելում էին ձայների հաշվարկի ժամանակ մուտք գործել ընտրատեղամաս, կապված էր իր ագրեսիվ վարքով, զոռբայությամբ աչքի ընկած ՔՊ կուսակցության մի վստահված անձի հետ։ Վստահված անձն այնքան ազատ էր իր ագրեսիվության մեջ, այնքան էր ոստիկանությունը նրա արարքներին մատների արանքով նայել ողջ օրվա ընթացքում, որ իրեն սկսել էր թվալ, թե ցանկացածին կարող է դուրս շպրտել տեղամասից, հայհոյել, աթոռ շպրտել վրան և դա հանգիստ կմարսվի, կգնա։ Միջադեպից րոպեներ անց տեղամաս հասան ոստիկանության հատուկ նշանակության լրացուցիչ ուժեր։ Բայց հետաքրքրականն այն է, որ մինչև նույնիսկ նրանց ժամանելը արդեն իսկ տեղում էր մի 20 հոգանոց ագրեսիվ տրամադրված խումբ, որը սպառնալիքներ էր հնչեցնում իմ հասցեին։ Ամեն ինչից երևում էր, որ դա կազմակերպված բանդա է (որի մասին հաջորդ օրը խոսեց նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը)․ իսկը նախկին քաղաքական համակարգի լավագույն ավանդույթներով։ Դեռ ոստիկանությունում մի քանի զանգով ինձ հաջողվեց պարզել, որ դա քրեական շրջանակներում հայտնի ոմն «Կանևսկոյի» ազդեցության տակ գտնվող քրեական տարրեր են՝ ըստ էության քրեական աստիճանակարգության մեջ բուրգի ներքին օղակները։ Նույն փնթի տարրերը, պարզվում է, լավ կազմակերպված են, քանի որ նույն գիշերը, միջադեպից ընդամենը ժամեր անց հայտնվել էին կուսակցության գրասենյակի մոտակայքում և ընկերոջս շփոթելով ինձ հետ, կոնֆլիկտ հրահրել, ինչից մեր մոտենալուց հետո հաջողվեց խուսափել։ Ենթադրաբար նույն մարդիկ էլ ընտրության գիշերը ամբողջ Աջափնյակի վարչական շրջանում տեղադրել են ապօրինի տաղավարները և, ինչպես պնդում է Երևանի քաղաքապետը, զինված պայքարում են այդ ապօրինությունը հաստատելու համար։ Ի՞նչ է ստացվում։ Հեղափոխական գործընթացներից ընդամենը 3 տարի անց ես կոնֆլիկտ եմ ունենում մարդկանց հետ, որոնք խոչընդոտում են ընտրությունների ընթացքը, ստիպված եմ լինում 2018 թվականի ապրիլի 23-ից իր մշտական տեղակայման ապահով վայրից ինքնապաշտպանության նպատակով օրինական զենքը հանել և կրել, որպեսզի կառավարող ուժի հովանավորյալ քրեական տարրերին հատուկ վրիժառության պրակտիկաները կանխեմ։ Ու ամենակարևորը՝ դա տեղի է ունենում, որովհետև քրեական տարրերը ընտրությունների ընթացքում ապահովում են կառավարող ուժի ձայները շատ կոնկրետ շրջաններում։ Բարի գալուստ «Նոր Հայաստան», որը շփոթության աստիճան նման է Հնին։ Տեղեկացնեմ նաև, որ տեղամասում կոնֆլիկտի համար իմ վրա քրեական գործ կարել չհաջողվեց, որովհետև թեթև վնասվածք ստացած կինը բացառիկ ազնիվ ու անկաշառ էր և հայտնեց, որ իմ դեմ բողոք չունի, քանի որ անհնար է՝ միտումնավոր վնաս հասցրած լինեմ նրան, չնայած հորդդորներին, հրաժարվեց դատաբժշկի մոտ այցելելուց։ Գործը հարուցվեց արդեն հանրային բողոքի հիման վրա՝ իբր ընտրական գործընթացը խոչընդոտելու համար։ Պատկերացրեցիք, չէ՞՝ ով է օրենքի պահանջը ոտնահարել, ում իրավունքներն են խախտվել և ում են պատրաստվում պատասխանատվության կանչել։ Դե … տեսնենք։ Ամենակարևորը, որ պետք է արձանագրել ապագայի համար՝ անպատժելիությունը ծնում է նոր, ավելի մեծ հանցանքներ։   Հ․Գ․ Կանխելով հարցերը, տեղեկացնեմ, որ թե՛ տաղավարների, թե՛ ՔՊ վստահված անձ ներկայացող քրեական տարրերի հարցերը բարձրացրել եմ վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման ընթացքում։ Ժամանակը ցույց կտա, թե ինչպես են դրանք լուծվում»։
11:45 - 23 հունիսի, 2021
Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ

Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր երեկոյան, Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ:  Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան եւ Հասրաթյան փողոցներում Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները, ՀՀ ոստիկանության ուժերի գործուն աջակցությամբ ապամոնտաժել են համայնքի հողի վրա վերջին օրերին՝ հիմնականում գիշերային ժամերին կառուցված ապօրինի կրպակները: Ինքնակամ կառուցված կրպակներ են քանդվել նաեւ Շենգավիթ վարչական շրջանում:  Որոշ հասցեներում ինքնակամ կառույնցների սեփականատերերը խոստացել են խիստ սեղմ ժամկետներում սեփական միջոցներով քանդել ապօրինի կառույցները:   Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակական է լինելու:   Երեւանի քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը եւ զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից»։
09:28 - 23 հունիսի, 2021
Աջափնյակում մեծ բանդա է գործում. Հայկ Մարության |lragir.am|

Աջափնյակում մեծ բանդա է գործում. Հայկ Մարության |lragir.am|

lragir.am: Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով հարցին, որ Աջափնյակում օրեցօր ավելանում են ապօրինի կիրպակներն ու շինությունները։ Քաղաքապետը նշեց, որ նախորդ տարվա դեկտեմբերից մինչև այսօր Աջափնյակ վարչական շրջանում իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 վարչական արձանագրություն, որից 45-ը համայնքային հողամասի վրա, 15-ը՝ սեփական հանդիսացող հողամասի վրա։ Քանդում և ապամոնտաժում է իրականացվել թվով 34 հասցեներում։ «Բայց քանակն այնքան մեծ է, և այնտեղ գործում են հանցավոր խմբեր, սա ինչ-որ մարդիկ չեն։ Նամակներ են ուղարկվել և Գլխավոր դատախազին, և ԱԱԾ տնօրենին, և ոստիկանապետին, որտեղ կետ առ կետ նկարագրված են սխեմաները, թե ինչ սխեմաներով են գործում։ Այդ սխեմաների մեջ ներգրավված են բազմաթիվ մարդիկ՝ տարբեր պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։ Կներեք այս բառիս համար՝ մի մեծ բանդա է գործում, և մենք մեր լիազորությունների սահմաններում իսկապես ամեն ինչ անում ենք։ Նաև մեր աշխատակիցների կյանքին վտանգ էր սպառնում։ Եթե այդ օրը մեր աշխատակիցները կանգ չառնեին, շատ հավանական էր, որ այդտեղ կարող էր մարդասպանություն տեղի ունենալ, որովհետև 40-50 հոգի ոչ սթափ վիճակում, զինված, մեր 7-8 մեր աշխատակից ու 3 ոստիկան, ուղղակի հարձակվել են իրենց վրա։ Սա արդեն աբսուրդի է հասնում»,- նշեց Հայկ Մարությանը։ Նա նշեց, որ այս ամենն այսպես չի շարունակվելու, քաղաքապետարանն արդեն հստակ գծել է իր անելիքը։ «Ունենք պահեստային պլան, որն իրականացնելու ենք: Քիչ է մնացել մինչև այն պահը, որ մենք կտրուկ գործողություններ ենք անելու և իրավական մասով պինդ ենք լինելու։ Ուզում եք մի աբսուրդ պատմեմ՝ մերոնք գնում են կրպակը քանդելու, էդ կրպակի տերը զանգում է ոստիկանություն, և ոստիկանությունը գալիս է ու սկսում է պաշտպանել այդ մարդկանց»,- նշեց նա։
13:59 - 22 հունիսի, 2021
 Երեւանի քաղաքապետարանը շահագրգիռ է, որպեսզի քաղաքը աղտոտողները բացահայտվեն. Հակոբ Կարապետյան

Երեւանի քաղաքապետարանը շահագրգիռ է, որպեսզի քաղաքը աղտոտողները բացահայտվեն. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Քիչ առաջ լրագրող գործընկերներից մեկը զանգով մեկնաբանություն էր խնդրում, իր խոսքով, տարածվող բամբասանքների մասին, թե իբր Երեւանի սանմաքրման ծառայողները «հրահանգով ընտրությանը մասնակցող ուժերից մեկի դեմ հակաքարոզչություն պարունակող թռուցիկներ են ցրում»։   Զանգից քիչ հետո պարզեցի, որ բամբասանքը տարածում է ԱԺ ներկա գումարման պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Հուսով ենք, իրավապահները արժանի գնահատական կտան բազմավաստակ պատգամավորի հայտարարությանը՝ մասնավորապես, քննելով նաեւ սուտ մատնության հանգամանքը։   Երեւանի քաղաքապետարանը շահագրգիռ է, որպեսզի քաղաքը աղտոտողները բացահայտվեն եւ հնարավորինս խիստ պատիժ կրեն։ Ի միջիայլոց, օգտվելով առիթից հույս հայտնենք, որ կբացահայտվեն նաեւ վերջերս հաճախակիացած՝ աղբամանների այրման դեպքերը։   Կարծում ենք, որեւէ քաղաքական նպատակահարմարություն չի արդարացնում ամենօրյա աշխատանքով քաղաքի մաքրությունն ապահովող սանմաքրման մեր աշխատակիցների դեմ զրպարտչական բնույթի հայտարարությունները եւ պատիվ չի բերում դրանց հեղինակներին, հատկապես՝ բազմավաստակ պատգամավորին։ Լրատվամիջոցների հարգարժան գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ բամբասանքներ տարածելուց։   Երեւանի քաղաքապետարանը եւ ենթակա կառույցները ընտրական գործընթացներին մասնակցում են բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում»։
11:18 - 20 հունիսի, 2021
Հունիսի 17-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվեն 46 և 22 երթուղիները

Հունիսի 17-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվեն 46 և 22 երթուղիները

Կոմպակտ դասի նոր ավտոբուսներով հունիսի 17-ից կվերսկսի աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Երթուղիների սպասարկումը կիրականացվի 8 և 2 միավոր շարժակազմով` ժամը 7:30-ից մինչև 23:00-ն, հետևյալ ուղեգծերով. հ.22 երթուղի՝ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ԿԱՅԱՐԱՆ – ՀԱԹ Սպանդարյան կայարան (սկ.) -Սիլիկյան 4-րդ, 10-րդ փողոցներ-Սիլիկյան նոր խճուղի-Շիրազի-Գ.Հասրաթյան-Սեբաստիայի-Րաֆֆու փողոցներ-ՀԱԹ (Րաֆֆու-Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկ) (վ.կ.), հ.46 երթուղի՝ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ - ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆազարբեկյան թաղամաս (հ.44/10, ե/կետ) (սկ.) - Սիլիկյան նոր խճուղի - Շիրազի - Ջանիբեկյան - Աբելյան - Շինարարների - Արզումանյան - Հալաբյան - Կիևյան փ-ներ - Մարշալ Բաղրամյան - Մաշտոցի պ-ներ - Գր.Լուսավորչի - Ագաթանգեղոսի - Խանջյան - Վարդանանց - Ե.Քոչարի փ-ներ - Սրբ. Գր.Լուսավորիչ եկեղեցի (վ.կ.):Հետադարձը. նույնը` մինչև Ջանիբեկյան - Բաշինջաղյան - Մազմանյան փ-ներ, շարունակությունը` նույն ուղեգծով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ նման դասի ավտոբուսում պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ «Եթե չունեք 100 դրամանոց, ապա վարորդն սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ: Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված՝ երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին»,- պարզաբանում է Երևանի քաղաքապետարանը և հիշեցնում, որ նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 6 երթուղիներ (հ.հ.26, 38, 99, 74, 24, 47)։
19:10 - 16 հունիսի, 2021
Երևանի քաղաքապետարանը Գարեգին Նժդեհի 23/4 հասցեում կասեցրել է ապօրինի շինարարությունը

Երևանի քաղաքապետարանը Գարեգին Նժդեհի 23/4 հասցեում կասեցրել է ապօրինի շինարարությունը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների համագործակցությամբ հայտնաբերվել է հերթական ապօրինաշինությունը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Գարեգին Նժդեհի 23/4 հասցեում՝ Շենգավիթի վարչական դատարանի դիմացի հատվածում, սեփական հողատարածքի վրա քաղաքացին նախաձեռնել էր կառուցապատում՝ չունենալով շինարարության թույլտվություն: Ընդ որում՝ տարածքը պաստառապատվել էր՝ ինքնակամ կառուցապատումը քողարկելու նպատակով: Ապօրինաշինության հայտնաբերումից հետո շինարարական աշխատանքները նախ կասեցվել, հետո նաև դադարեցվել են: Տարածքի սեփականատերը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության:  Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից տարածքում սահմանվել է հսկողություն: Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հորդորում է՝ զերծ մնալ հողազավթման կամ ապօրինի շինարարություն նախաձեռնելուց: Ցանկացած նման դեպք ենթակա է կասեցման՝ համապատասխան վարչարարության կիրառմամբ:
17:43 - 08 հունիսի, 2021