Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Ծնողները մանկապարտեզին ցանկացած պարագա կարող են տրամադրել միայն կամավոր. քաղաքապետարանը պարզաբանում է

Ծնողները մանկապարտեզին ցանկացած պարագա կարող են տրամադրել միայն կամավոր. քաղաքապետարանը պարզաբանում է

Վերջին օրերին նախադպրոցական տարիքի երեխաների ծնողների մոտ անհանգստության ալիք է բարձրացել, թե ինչու են Երևանի համայնքային մանկապարտեզներում ծնողներից անկողնային 3 հավաքածու պահանջում: Մանկապարտեզներից մեկի տնօրենը մեզ հետ զրույցում նշել էր, որ այդ պահանջը առողջապահության նախարարի 2002 թվականի հրամանով է սահմանված, սակայն այդ նորմի վրա հիմա են սկսել մեծ ուշադրություն դարձնել. քաղաքապետարանից տեղեկացրել են, որ այդ կետը ևս պետք է պահպանվի: Նրա խոսքով՝ եթե տեսչական ստուգումների ժամանակ բացահայտեն, որ չկա համապատասխան թվով անկողին, մանկապարտեզը կտուգանվի: Մենք հարցում էինք ուղարկել քաղաքապետարան՝ հասկանալու համար, թե հնարավոր տեսչական ստուգումների պատճառով մանկապարտեզներից պահանջվե՞լ է ապահովել նախարարի հրամանով հաստատված վերոնշյալ սանիտարական նորմը, ինչպես նաև անկողնային 3 հավաքածուները մանկապարտե՞զը պետք է ապահովի, թե՞ պետք է ուզի ծնողներից։ Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից տեղեկացրին, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նախադպրոցական ուսումնական հաստատությունները պարբերաբար իրազեկվում են ոլորտին առնչվող կրթական և առողջապահական իրավական ակտերի, մեթոդական ուղեցույցների, պահանջվող հրահանգների մասին: Ինչ վերաբերում է մանկապարտեզ հաճախող երեխայի անկողնային սպիտակեղենի երրորդ հավաքածու ունենալու պահանջին, հանրակրթության վարչությունից նշել են, որ երեխաների ծնողները իրենց երեխաների համար յուրաքանչյուր պարագա կարող են տրամադրել կամավորության սկզբունքով: «Երևանի քաղաքապետարանից մանկապարտեզներին գրություն չի ուղարկվել՝ որևէ  նորմատիվ կամ անհատական  իրավական ակտի  պարտադիր կիրառման վերաբերյալ: Հաստատությունների  տնօրենները պարտավոր են տիրապետել նախադպրոցական կրթության ոլորտին վերաբերող բոլոր իրավական ակտերի պահանջներին: Իրականում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի աշխատակիցները (պետը) մշտապես տեղեկացնում են (է) մանկապարտեզներին վերապահված գործառույթների մասին՝ հիշեցման նպատակով: Վերոնշյալ ստորաբաժանման կողմից մշտապես հսկվում է առողջապահական գերատեսչությունների կողմից սահմանված սանիտարական կանոնների պահպանման գործընթացը, որոնք սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի՝ 2002թ. Հ.857-Ն հրամանով: Պայմանավորված Covid-19-ով՝ գրեթե յուրաքանչյուր օր մանկապարտեզներին տրվել են ցուցումներ՝ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման խիստ կարևորության վերաբերյալ:  Մանկապարտեզներում տեսչական մարմինները ստուգումներ իրականացնելիս նույնպես առաջնորդվում են պահանջվող նորմատիվ ակտերով՝ իրենց լիազորությունների և իրավասությունների շրջանակում»,- նշված է մեզ ուղարկված գրավոր պատասխանի մեջ: Պատասխանի մեջ նաև նշված է, որ ներկայումս Երևանի քաղաքապետարանում քննարկվում է մանկապարտեզներին փափուկ գույքով ապահովելու խնդիրը, որի անհրաժեշտությունը հնարավոր է գնահատել հաստատություններում գույքագրում իրականացնելուց  հետո:
10:27 - 08 հունիսի, 2021
Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են հայ-նիդերլանդական հարաբերությունների բարձր մակարդակը՝ փոխադարձ պատրաստակամություն հայտնելով նպաստել դրանց զարգացմանն ու ընդլայնմանը: Քաղաքապետ Մարությանը ներկայացրել է Երևանում քաղաքային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ վերջին շրջանում իրականացվող աշխատանքը՝ նկատելով, որ բարեփոխումների ընթացքում զգալիորեն հաշվի է առնվում եվրոպական զարգացած քաղաքների փորձը: Դեսպան Սխերմերսն իր հերթին մատնանշել է քաղաքային զարգացման մի շարք ոլորտներում նիդերլանդական քաղաքների հետ փորձի փոխանակման հնարավորությունները:
20:10 - 02 հունիսի, 2021
Հունիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերսկսում են աշխատանքները 47 և 24 համարի երթուղիները

Հունիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերսկսում են աշխատանքները 47 և 24 համարի երթուղիները

Վաղվանից՝ հունիսի 1-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերսկսում են աշխատանքները 47 և 24 համարի երթուղիները։ Ի դեպ, 47 երթուղու ուղեգիծը երկարացվել է Ա.Բաբաջանյան փողոցից մինչև Եռաբլուր։ Այս մասին հայտնում է Երևանի քաաքապետարանը։ Հիշեցնենք, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 4 երթուղիներ (հ.հ.26, 38, 99, 74)։ Երթուղիների սպասարկումը կիրականացվի 12 և 7 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծերով. հ.47 երթուղի՝ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ - ՀԱԹ -ԵՌԱԲԼՈՒՐ Նուբարաշեն (սկզբնականգառ) - Նուբարաշենի 11-րդ, 9-րդ, 6 -րդ փողոցներ - Նուբարաշենի խճուղի - Խաղաղ Դոնի - Տիտոգրադյան - Այվազովսկու - Էրեբունու - Մուրացանի – Ռոստովյան փ-ներ - Արցախի - Տիգրան Մեծի պ-ներ -Քրիստափորի փ. - Արշակունյաց - Բագրատունյաց պողոտաներ - Սեբաստիայի - Րաֆֆու - Զոր. Անդրանիկի - Ա.Բաբաջանյան – Շահումյան 4-րդ փողոցներ. - Եռաբլուր (վերջնականգառ) հ.24 երթուղի՝ՆՈՐԱԳՅՈՒՂ – ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ Նորագյուղ (սկզբնականգառ) - Էջմիածնի հին խճ. - Ծով.Իսակովի պ. - «Հաղթանակ» կամուրջ - Մաշտոցի - Մարշալ Բաղրամյան պողոտաներ - Կասյան փ. - Կոմիտասի պողոտա- Շիրվանզադեի - Մամիկոնյանց – Գրիբոյեդովի - Արղության - Մալխասյանց փողոցներ – Երևանի պետական հումանիտար քոլեջ (վերջնականգառ):   Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ: Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։
16:47 - 31 մայիսի, 2021
Քաղաքաշինական խորհուրդը հավանություն է տվել Կոմիտասի պողոտայի շուկայի արդիականացման նախագծին

Քաղաքաշինական խորհուրդը հավանություն է տվել Կոմիտասի պողոտայի շուկայի արդիականացման նախագծին

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի հերթական նիստում քննարկվել և հավանության է արժանացել Կոմիտասի պողոտայի 53 հասցեում գտնվող փակ շուկայի արդիականացման և բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախագիծ-առաջարկը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը նշել է, որ շուկան ամբողջությամբ պահպանելու է իր նպատակային նշանակությունը: Հանրապետական նշանակության շենքն ամրացվելու է, վերանորոգվելու, արդիականացվելու և դառնալու երևանյան կոլորիտով զբոսաշրջային հետաքրքիր վայր: Ներդրողը պատրաստակամություն է հայտնել զուգահեռ նորոգել նաև հարակից շենքի կտուրը և տարածքում ձևավորել մեկ ընդհանուր մոտեցում: Իսկ փակ շուկայի հետնամասում գտնվող հողամասի վրա կկառուցվի երեք շենքից բաղկացած բնակելի առանձին համալիր՝ ժամանցի և սպասարկման սրահներով: Երևանի քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանն ընդգծել է, որ թեև խորհուրդն իր դրական կարծիքն է հայտնել նախագծի վերաբերյալ, այնուամենայնիվ կան որոշակի վերապահումներ՝ շենքերի հարկայնության և ծավալների մասով, ինչը նախագծման փուլում պետք է լրացուցիչ հստակեցվի և փոփոխվի: Խորհրդի անդամները մերժել են Մալաթիա-Սեբաստիայում բազմաբնակարան շենքերով բնակելի թաղամասի կառուցման էսքիզային նախագիծը: Հաշվի առնելով քաղաքի համաչափ զարգացման ապահովումը՝ խորհրդի անդամները կարևորել են ներդրումային ծրագրի գաղափարը՝ միաժամանակ ընդգծելով, որ նախագիծը պետք է իր ճարտարապետությամբ ու լուծումներով համապատասխանի 21-րդ դարի քաղաքաշինական պահանջներին:
20:22 - 21 մայիսի, 2021
Ջրահեռացման համակարգը մաշվել էր, ջրի զգալի կորուստ էր լինում. ինչ շինաշխատանքներ են ընթանում Հրապարակում |armtimes.com|

Ջրահեռացման համակարգը մաշվել էր, ջրի զգալի կորուստ էր լինում. ինչ շինաշխատանքներ են ընթանում Հրապարակում |armtimes.com|

armtimes.com: Գրեթե 1.5 ամիս է՝ Երեւանի Հանրապետության հրապարակի երաժշտական շատրվանների հարակից հատվածը քանդված է: Նախ, որոշակի հատված փակել էր ցելոֆանով ու ներսում ինչ որ աշխատանքներ էին ծավալվում, հիմա դրանք բացել են, տեսանելի հատվածում սալիկների թարմացում է նկատվում, բայց աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ շինարարությունն արդեն ավարտի փուլում է, նախատեսվում է աշխատանքներն ավարտել այս ամսվա վերջին: Սակայն նա նշեց, որ Հրապարակի շինաարարության բուն նպատակը բոլորովին էլ նոր սալիկներ տեղադրելը չի եղել: «Հանրապետության հրապարակում վերականգնվում էր երաժշտական շատրվանների ջրային համակարգը, իրականացվում էին ստորգետնյա աշխատանքներ: Ջրահեռացման համակարգը մաշվել էր, ջրի զգալի կորուստ էր լինում, բացի դրանից, ջուրը լցվում էր շատրվանի լուսա-ձայնային մեխանիզմների հորանը»,-մանրամասնեց Կարապետյանը՝ հավելելով՝ խնդիրն արդեն կարգավորվել է: Աղունիկ Հովհաննիսյան
16:19 - 17 մայիսի, 2021
Երեւանի քաղաքապետարանի 250 տրանսպորտային միջոցներն այսօր վերսկսել են բնականոն աշխատանքը |armtimes.com|

Երեւանի քաղաքապետարանի 250 տրանսպորտային միջոցներն այսօր վերսկսել են բնականոն աշխատանքը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի 25 երթուղիներ սպասարկող ու երեկ առավոտյան երթուղի դուրս չեկած շուրջ 250 տրանսպորտային միջոցներն արդեն շարունակում են բնականոն աշխատել: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նա նաեւ նշեց, որ «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ն վերսկսել է վառելիք մատակարարել: Հարցին, թե ինչպե՞ս է հաջողվել խնդիրը կարգավորել ու վառելիքի մատակարարումն ապահովել, քանի որ մատակարարող ընկերության հետ ունեցած պարտքի հարցը դեռ լուծված չէ, Կարապետյանն ասաց. «Մնացած հարցերը աշխատանքային կարգով ընթացքում կլուծվեն»։ Հիշեցնենք՝ «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները երեկ՝ մինչեւ օրվա առաջին կեսը, սպասարկում չէին իրականացրել: Այն երթուղիներում, որոնք սպասարկում է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն, քաղաքացիները չեն կարողացել օգտվել հանրային տրանսպորտից, քանի որ ավտոբուսները պարկից դուրս չեն եկել՝ պատճառաբանելով, որ վառելիք չունեն: Մատակարարող «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»-ը չի կատարում իր պարտավորությունները: Ավելի ուշ 250 տրանսպորտային միջոցներից 85-ը սկսել էին աշխատել, սակայն դրանք այն գազելներն են, որոնք ռեզերվային վառելիքով, կամ այն ավտոբուսները, որոնք գազային շարժիչով են աշխատել:
13:15 - 13 մայիսի, 2021
Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուքի գործով ձերբակալված աշխատակիցը ազատ է արձակվել |armtimes.com|

Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուքի գործով ձերբակալված աշխատակիցը ազատ է արձակվել |armtimes.com|

armtimes.com: Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, մերժել է Կենտրոնի թաղապետարանի ծեծկռտուքի գործով մեղադրվող կոմունալ բաժնի գլխավոր մասնագետ Արման Դավոյանին կալանավորելու միջնորդությունը: Այսպիսով, Դավոյանը, որը ձերբակալվել էր մայիսի 11–ին, ազատ է արձակվել: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ կալանքի միջնորդությունը մերժվել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով: Դավոյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է որպես զենք օգտագործվող առարկայի գործխադրմամբ): Հարցին, թե ընդունու՞մ է առաջադրվող մեղադրանքը, թե՝ ոչ, Ալեքսանյանը պատասխանեց՝ դեպքն ընդունում է, բայց մեղադրանքը՝ ոչ. «Համաձայն չենք արարքի քրեաիրավական որակման հետ»,-հավելեց պաշտպանը: Շարունակությունը՝ armtimes.com-ում։
10:35 - 13 մայիսի, 2021
Քաղաքապետը hայ լեռնագնաց Աղվան Չատինյանին հանձնել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը

Քաղաքապետը hայ լեռնագնաց Աղվան Չատինյանին հանձնել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երևանի քաղաքապեարանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայկ Մարությանը հյուրընկալել է hայ լեռնագնաց, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար», Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր Աղվան Չատինյանին և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրն ու հուշամեդալը: Կարևորելով հայ լեռնագնացի երկարամյա մանկավարժական և մարզչական գործունեությունը, ինչպես նաև նշանակալի ավանդը հայկական սպորտի զարգացման գործում՝ քաղաքապետ Մարությանը առողջություն և եռանդ է մաղթել նրան:   «Ձեր ներկայությունը մեր կողքին մեզ ուժ է տալիս, մեզ խորհուրդ է տալիս: Այնքան բան ունեք սերունդներին փոխանցելու և սովորեցնելու: Շնորհակալություն եմ հայտնում մեր ավագանու անդամներին այս որոշման համար»,- նշել է քաղաքապետը: Ինչպես նշվում է, որ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշումը Երևանի ավագանին կայացրել էր ապրիլի 20-ին: Վաստակաշատ լեռնագնացի ձեռքում լուսանկարներ են, որոնցում ամփոփված վերելքները նա անձամբ ներկայացրեց քաղաքապետին: Աղվան Չատինյանը լեռնագնացությամբ զբաղվել է մինչև 1961թ.-ը: 1956թ. իրականացրել է Ուշբա-Շխելդա տրավերս-վերելքը: Հիշարժան է համարում Դոմբայ լեռների տրավերսը, որն ուներ 5-րդ կարգի դժվարություն: Դժվար վերելքներից է համարում Ամանաուզ լեռան (3530մ) վերելքը 1957-ին, քանի որ դեպի գագաթ ճանապարհն անցել են 800-900մ պատային մագլցմամբ, ինչպես նաև Էլբրուսը:
20:15 - 12 մայիսի, 2021