Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

ԱՄԷ-ն հայտարարում է, որ Իսրայելի հետ հարաբերությունների բարելավումն ուղղված չէ Իրանի դեմ
 |azatutyun.am|

ԱՄԷ-ն հայտարարում է, որ Իսրայելի հետ հարաբերությունների բարելավումն ուղղված չէ Իրանի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարում է, որ իր ինքնիշխան իրավունքն է բարելավել Իսրայելի հետ հարաբերությունները, ինչն իր հերթին ուղղված չէ Իրանի դեմ: «Մենք թույլ չենք տա միջամտել մեր որոշումներին», - երկուշաբթի օրը ասել է ԱՄԷ-ի արտգործնախարար Անվար Գարգաշը։ Աբու Դաբիից այս հայտարարությունը հնչում է` ի պատասխան պաշտոնական Թեհրանի հերթական քննադատության: Անցյալ շաբաթ Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրություններն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ պայմանավորվել են բարելավել հարաբերությունները։ Որպես փոխզիջում Իսրայելը պարտավորվել է հետաձգել Հորդանան գետի արևմտյան ափի զգալի հատվածը բռնակցելու ծրագրերը: Այսպիսով ԱՄԷ-ն կդառնա Պարսից ծոցի առաջին արաբական երկիրը, որը դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Իսրայելի հետ, և երրորդ արաբական երկիրը, որը ակտիվ դիվանագիտական շփումներ կունենա այդ երկրի հետ: Աբու Դաբիի քայլը կոշտ քննադատություն է հարուցել տարածաշրջանում:
17:47 - 17 օգոստոսի, 2020
Թուրքիան մտադիր է կասեցնել ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները |ermenihaber.am|

Թուրքիան մտադիր է կասեցնել ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները |ermenihaber.am|

ermenihaber.am: Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո Թուրքիան մտադիր է կասեցնել ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:  Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ հիշյալ համաձայնագրով ԱՄԷ-ն  «անտեսում է պաղեստինցիների կամքը» և այդ երկրի պահվածքը «կեղծավոր» որակել։  Էրդողանն, արձագանքելով այդ համաձայնագրին, ասել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին Աբու Դաբիի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու վերաբերյալ հրահանգ է տվել: Թուրքիայի նախագահի խոսքով` հնարավոր է նաև Աբու Դաբիից հետ կանչվի Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանը:   Նա վերահաստատել է Թուրքիայի աջակցությունը Պաղեստինի ժողովրդին:
10:16 - 15 օգոստոսի, 2020
Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը՝ ԱՄԷ-ի և Իսրայելի միջև կնքված խաղաղության պայմանագրին |ermenihaber.am|

Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը՝ ԱՄԷ-ի և Իսրայելի միջև կնքված խաղաղության պայմանագրին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև կնքված խաղաղության պայմանագրին։ Թուրքիայի ԱԳՆ-ի  տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նշյալ համաձայնագրով ԱՄԷ-ն  «անտեսում է պաղեստինցիների կամքը»։  Հայտարարությունում մասնավորապես ասվում է․ «Մենք կողմ ենք պաղեստինյան ժողովրդի և վարչակազմի՝ Միացյալ Նահանգների, Իսրայելի  և ԱՄԷ-ի համատեղ հայտարարությանն առնչվող կոշտ պատասխանին: Չափազանց մտահոգիչ է այն, որ ԱՄԷ-ն փորձում է խափանել 2002 թվականին Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ Արաբական պետությունների լիգայի կողմից մշակված պլանը, որն աջակցություն էր ստացել Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից։ ԱՄԷ-ն այդ պլանից փորձում է հրաժարվել միակողմանի շահի համար»։ Թուրքիայի ԱԳՆ-ի պնդմամբ՝ ԱՄԷ-ի ղեկավարությունը «իրավունք չունի» բանակցություններ վարել Իսրայելի հետ Պաղեստինի անունից և «զիջումների գնալ» դրա համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ` առանց Պաղեստինի ժողովրդի և դրա վարչակազմի համաձայնության:  «Թե պատմությունը, և թե տարածաշրջանի ժողովուրդները չեն մոռանալու և երբեք չեն ներելու ԱՄԷ-ի կեղծավոր պահվածքը, որ դավաճանել է պաղեստինցիներին»,- նշված է հայտարարությունում։ 
13:56 - 14 օգոստոսի, 2020
Պաղեստինը ԱՄԷ-ից հետ է կանչել իր դեսպանին՝ Իսրայելի հետ այդ երկրի հարաբերությունների կարգավորման մասին հայտնի դառնալուց հետո |tert.am|

Պաղեստինը ԱՄԷ-ից հետ է կանչել իր դեսպանին՝ Իսրայելի հետ այդ երկրի հարաբերությունների կարգավորման մասին հայտնի դառնալուց հետո |tert.am|

tert.am: Պաղեստինի արտաքին գործերի նախարար Րիադ ալ Մալիքին հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրություններից իր դեսպանին հետ կանչելու մասին Իսրայել-ԱՄԷ հարաբերությունների կարգավորման պատճառով: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է երկրի ԱԳՆ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ: «Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հրամանով Պաղեստինն անհապաղ հետ է կանչում ԱՄԷ-ում իր դեսպանին հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի, Իսրայելի և ԱՄԷ-ի եռակողմ հայտարարության պատճառով»,- նծվում է Րիադ ալ Մալիքի հաղորդագրությունում, որը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում: Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ Ալ Նահյանը համատեղ հայտարարությամբ հույս են հայտնել, որ «խաղաղության պատմական և բեկումնային համաձայնագիրը կնպաստի խաղաղության հաստատմանը Միջին Արևելքում»: Նրանք հավելել են, որ Իսրայելը՝ որպես արդյունք, կկասեցնի Արևմտյան ափի զբաղեցրած խոշոր տարածքները միակցելու իր ծրագիրը: Ավելին՝ tert.am-ում
09:55 - 14 օգոստոսի, 2020
Իսրայելն ու Թուրքիան պատրաստ են հումանիտար օգնություն ուղարկել Լիբանան |tert.am|

Իսրայելն ու Թուրքիան պատրաստ են հումանիտար օգնություն ուղարկել Լիբանան |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մեիր Բեն-Շաբաթին կարգադրել է Մերձավորարևելյան խաղաղ կարգավորման գծով ՄԱԿ-ի բանագնաց Նիկոլայ Մլադենովի միջոցով հստակեցնել, թե ինչով կարող է Իսրայելն աջակցել Լիբանանին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ երկրի պաշտպանության նախարար Բենի Հանցն ու արտգործնախարար Գավի Աշքենազին միջազգային խողովակներով հումանիտար բժշկական օգնություն են առաջարկել Լիբանանին: Իսրայելի ու Լիբանանի միջև տարածաշրջանային հակասությունների, մասնավորապես՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության պատճառով, դիվանագիտական հարաբերությունները խզված են: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ, ցավակցություն հայտնել տասնյակ զոհերի կապակցությամբ, հաղորդում է ТАСС-ը՝ փոխանցելով, որ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել հումանիտար բժշկական օգնություն ուղարկել Լիբանան:
09:52 - 05 օգոստոսի, 2020
Երուսաղեմում և իսրայելական այլ խոշոր քաղաքներում բազմահազարանոց ցույցեր են անցկացվել վարչապետ Նեթանյահուի դեմ |tert.am|

Երուսաղեմում և իսրայելական այլ խոշոր քաղաքներում բազմահազարանոց ցույցեր են անցկացվել վարչապետ Նեթանյահուի դեմ |tert.am|

tert.am: Հազարավոր ցուցարարներ Իսրայելում փողոց են դուրս եկել շաբաթ երեկոյան՝ իրենց բողոքը հայտնելով երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ: Ինչպես հաղորդում է CNN-ը, ցուցարարները ողողել են Երուսաղեմի փողոցներն ու հասել վարչապետի նստավայր: Ոստիկանության համանատարներից մեկի գնահատմամբ՝ մի վայրում շուրջ 17 000 ցուցարար է հավաքված եղել: Իսրայելական ԶԼՄ-ներում ներկայացվող թիվը տատանվում է 15 000-20 000-ի սահմանում: Նշվում է, որ մեծաթիվ ցույցեր են տեղի ունեցել նաև այլ քաղաքներում՝ Թել Ավիվում, Հայֆայում, Կեսարիայում ինչպես նաև տասնյակ այլ վայրերում երկրով մեկ: Ի տարբերություն նախկինում անցկացված բողոքի ցույցերի, որոնց ժամանակ իսրայելցիներն իրենց դժգոհությունն էին հայտնում վարչապետի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի քաղաքականության և փոքր բիզնեսի վրա դրա ազդեցության դեմ, Երուսաղեմի խոշորագույն ցույցի մասնակիցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Նեթանյահուի նկատմամբ կոռուպցիոն գործով մեղադրանքները: Ցուցարարների շրջանում իսրայելական դրոշների հետ միասին նկատվում են նաև սև դրոշներ, որոնք հակակոռուպցիոն շարժման խորհրդանիշն են: Ցուցարարները նաև Նեթանյահուի հրաժարականը կամ ազատազրկումը պահանջող պաստառներ և ցուցանակներ էին պատրաստել:
20:02 - 02 օգոստոսի, 2020
Երուսաղեմում հայկական համայնքը շարունակում է կարանտինի մեջ մնալ |azatutyun.am|

Երուսաղեմում հայկական համայնքը շարունակում է կարանտինի մեջ մնալ |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելում կորոնավիրուսի պատճառով մահացել է 531 մարդ վարակված 72 հազար 315 քաղաքացուց: Ծայրահեղ ծանր վիճակում է 340 պացիենտ, որոնցից 96-ը միացված են արհեստական շնչառության սարքավորումներին: 26 հազար 153 ակտիվ վարակակիր կա երկրում, որոնցից 771-ը գտնվում են հիվանդանոցներում, իսկ մնացածը` տանը կամ հյուրանոցներում: Կարանտինի սահմանափակումների թուլացումից անմիջապես հետո երկրում կտրուկ աճեց նոր գրանցված դեպքերի թիվը՝ հուլիսի վերջին օրական կտրվածքով հասնելով գրեթե 2 հազարի, այս վերջին օրերին, սակայն, մի փոքր նվազման միտում է նկատվում: Կառավարությունում նոր մարդիկ են նշանակվել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, որոնք դեմ են տնտեսության համատարած փակմանը, սակայն հազարավոր մարդիկ արդեն Իսրայելի անվտանգության ուժերից բջջային հեռախոսներով հաղորդագրություն են ստացել, որ շփվել են վարակակիրների հետ ու պետք է 14-օրյա կարանտին անցնեն: Արդյունքում հսկայական ֆինանսական կորուստներ ունեցան առանց այն էլ 30-40 տոկոսով աշխատող խոշոր տնտեսությունները, որը կրկին միլիոնավոր դոլարների հասնող վնասներ պատճառեց Իսրայելի տնտեսությանը: Երկրի կենտրոնում հայերի շրջանում, ովքեր հիվանդացել ու կարանտինի մեջ էին, այժմ առողջացել են ու վերադարձել են աշխատանքի: Մահացության դեպքեր մեր համայնքում չեն գրանցվել: Երուսաղեմում հայկական համայնքը շարունակում է կարանտինի մեջ մնալ. Իսրայելի կառավարության որոշումից մեկ շաբաթ առաջ` մարտի սկզբին, համայնքում կարանտին հայտարարվեց: Պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը պատմում է.  «Վանք այլևս չէին կարող մտնել ուխտավորներ, զբոսաշրջիկներ, վանքում չբնակվող հայերը կամ առհասարակ որևէ այցելու: Եվ նույնն է այսօր, և այդ մեկուսացումը երբեք չվերցնել, վանքի հենց դարպասը փակ է, ընդամենը փոքր դարպասն է բաց, և ամբողջ ելումուտն այդ փոքր դռնով է իրականացվում»: Թե՛ առաջին և թե՛ երկրորդ ալիքի ժամանակ պատրիարքարանը խստորեն հետևում է պետության բոլոր հրահանգներին, ու երկու շաբաթ առաջ կառավարությունը կրկին որոշում էր կայացրել 20 հոգուց ավելի հավաքները փակ տարածքներում արգելելու վերաբերյալ: «Հարգում ենք այդ որոշումը և արարողությունները շատ սահմանափակ թվով մասնակիցներով ենք անցկացնում, իսկ երեկոյան ժամերգություններն ընդհանրապես չենք անում, միայն առավոտյան ժամերգություններն ենք անում, և շաբաթ, կիրակի պատարագներն էլ` ըստ որոշման և ըստ սահմանված մասնակիցների թվաքանակի», - ասաց Պատրիարքարանի դիվանապետը: Համավարակի և զբոսաշրջության բացակայության հետևանքով Իսրայելի մյուս քաղաքացիների նման էլ հայերը տուժեցին հին քաղաքում, և ովքեր պետական ու մասնավոր սեկտորում էին աշխատում ու հաշվառված էին Ազգային ապահովագրության կենտրոնում, որպես գործազուրկներ նպաստներ ստացան կամ ստանում են, իսկ ովքեր չունեին նման աջակցություն, օգնություն ստացան պատրիարքարանից: Պաղեստինի սահմանների փակ լինելու պատճառով շատ պաղեստինցիներ չեն կարողանում Երուսաղեմ գալ ու մասնակցել հայկական թանգարանի վերանորոգման աշխատանքներին ու աշխատել համայնքում, որի փոխարեն շատ մեր հայրենակիցներ աշխատանքի տեղավորվեցին պատրիարքարանում.  «Իսկ նրանք, ովքեր սննդի և այլ պարագաների կարիքներ ունեին, պարտիրարքարանը ևս հոգաց նրանց բոլոր կարիքները, նույնն էլ այս շրջանում պետք է լինի, այսինքն` եթե պատրիարքարանը միշտ մեր համայնքին, մեր բնակիչների հոգսերը, կարիքները հոգում է և պիտի այս անգամ ևս հոգա թեթևացնելու համար նրանց բեռը»:   Շարունակությունը՝ azatutyun.am-ում։
19:29 - 02 օգոստոսի, 2020
Ադրբեջանցիները մտադիր են հանրահավաք անցկացնել Թել Ավիվ-Յաֆոյի հայկական եկեղեցու մոտ. Լապշին

 |armenpress.am|

Ադրբեջանցիները մտադիր են հանրահավաք անցկացնել Թել Ավիվ-Յաֆոյի հայկական եկեղեցու մոտ. Լապշին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանցիները մտադիր են հանրահավաք անցկացնել Թել Ավիվ-Յաֆոյի հայկական եկեղեցու մոտ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է հայտնի բլոգեր Ակեքսանդր Լապշինը՝ նշելով, որ Իսրայելի կրոնական գործիչները պետք է դատապարտեն հանրահավաքի տեղի ընտրությունը։ «Ալիև, ձեռքերդ հեռու եկեղեցուց» վերտառությամբ գրառման մեջ նշել է Լապշինն ու Իսրայելի հայ համայնքին խորհուրդ է տվել դիմել երկրի ոստիկանություն՝ հայկական եկեղեցու առջև հանրահավաքի անցկացումն արգելելու խնդրանքով՝ ի խուսափում կրոնական անհանդուրժողականության հողի վրա բռնության բռնկումից։ Լապշինն Իսրայելի հայ համայնքին նաև խորհուրդ է տվել բարոյապես պատրաստ լինել եկեղեցու նկատմամբ վանդալիզմի դրսևորումներից։ «Երբ ցույցի անցկացման վայր է ընտրվել ոչ թե քաղաքի կենտրոնը, ոչ թե ինչ-որ հրապարակ, այլ հենց հայկական եկեղեցին, դա սադրանքի ուղիղ ճանապարհ է։ Ստացվում է, որ դավանանքով բազմաթիվ մահմեդական ադրբեջանցիներ կգան հանրահավաքի հայկական տաճարի մոտ, որի պաշտպանության համար դուրս կգան քրիստոնյաները»,- նշել է Լապշինը։
14:47 - 02 օգոստոսի, 2020
Երուսաղեմում 16 մարդ է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ |armenpress.am|

Երուսաղեմում 16 մարդ է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ |armenpress.am|

armenpress.am: Հուլիսի 30-ի երեկոյան Երուսաղեմում 16 մարդ Է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների ընթացքում: Այդ մասին hայտնել Է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը: «Ձերբակալվել Է հասարակական կարգը խախտելու եւ ցուցարարների, ոստիկանության աշխատակիցների վրա հարձակման մեջ կասկածվող 16 մարդ»,-հայտարարել Է մամուլի ծառայությունը: Բողոքի ակցիան Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի նստավայրի մերձակայքում անցկացվել Է հուլիսի 30-ի ուշ երեկոյան՝ Իններորդ ավայի պահքից հետո, որը սահմանվել Էր ի հիշատակ Առաջին եւ Երկրորդ երուսաղեմյան տաճարների կործանման եւ հրեական ժողովրդի պատմության մեջ մի շարք այլ ողբերագական իրադարձությունների: «Եդիոտ Ահրոնոտ» հրատարակության տեղեկատվության համաձայն, ակցիային մասնակցել Է շուրջ երկու հազար մարդ: Բացի այդ, թերթը գրում Է, որ ձերբակալվածների թվում եղել Է ֆուտբոլային երկրպագուների La Familia խմբավորման առնվազն ութ անդամ, որոնք ծայրահեղ աջ հայացքներ ունեն եւ հանդես են գալիս բողոքի ակցիայի մասնակիցների դեմ: Հուլիսի 28-ի երեկոյան հարձակում Էր կատարվել Թել Ավիվում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների վրա: Սեւազգեստ հարձակվողները քարեր, ապակե շշեր են նետել եւ արտասվաբեր գազ կիրառել, ինչի արդյունքում տուժել Է հինգ մարդ: Ինչպես հայտնել Է Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միխայիլ Զինգերմանը, «հարձակման եւ հասարակական կարգը խախտելու համար ձերբակալվել Է հանրահավաքի մասնակիցների վրա հարձակման մեջ կասկածվող մի քանի մարդ, հուլիսի 30-ի առավոտյան նրանց ազատ են արձակել՝ ենթարկելով տնային կալանքի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
13:34 - 31 հուլիսի, 2020
Մեր զինծառայողները չեզոքացրել են Ադրբեջանի զենքերը՝ անկախ դրանց ենթադրյալ ծագման աղբյուրից․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Jerusalem Post»-ին

Մեր զինծառայողները չեզոքացրել են Ադրբեջանի զենքերը՝ անկախ դրանց ենթադրյալ ծագման աղբյուրից․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Jerusalem Post»-ին

ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանները «Jerusalem Post»-ի հարցերին․ Հարց. Ինչպե՞ս բռնկվեցին վերջին շրջանի բախումները: Ձեր կարծիքով, Ադրբեջանն ինչի՞ է ձգտում հասնել: Զոհրաբ Մնացականյան. Այս հուլիսյան բախումները վակուումում չեն առաջացել: Իրավիճակի սրումից առաջ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակաբար հնչում էին պատերազմի սպառնալիքներ, Հայաստանի դեմ ուղղված տարածքային և պատմական պահանջներ, որոնք ուղեկցվում էին միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության հանդեպ բարձրաձայնվող դժգոհություններով: Սա Ադրբեջանի կողմից՝ ղարաբաղյան հակամարտությունը բացարձակապես սեփական պայմաններով լուծելու երկրորդ փորձն էր: Վերջին լարվածությունը ցույց տվեց, որ Ադրբեջանի կողմից ուժի և իր թվացյալ ռազմական առավելության ցուցադրումը շեշտակիորեն անհաջողության մատնվեցին, և մենք ականատես եղանք ակնհայտ սխալ հաշվարկի:Հարց. Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է հրադադարի:Զոհրաբ Մնացականյան. Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը համաձայնել է միջազգային միջնորդների՝ տեղում դիտորդների քանակն ավելացնելու և զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմներ ներդնելու միջոցով հրադադարի ամրապնդման վերաբերյալ բոլոր առաջարկներին: Հայաստանը շարունակում է կողմ հանդես գալ այդ և այլ միջոցառումներին՝ ուղղված լարվածության ռիսկերի նվազեցմանը:Հարց. Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն իսրայելական շատ զինամթերք (ԱԹՍ, հրթիռներ) է կիրառում: Արդյոք երբևէ Ձեր անհանգստությունները բարձրաձայնե՞լ եք Իսրայելի կառավարության առջև: Արդյոք դիմե՞լ եք Իսրայելին՝ վերանայել այդ զենքի վաճառքն Ադրբեջանին:Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանին զենքի վաճառքը մահացու է, քանի որ Ադրբեջանը երբեք չի վարանում կիրառել այդ զենքերը քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական բնակչության դեմ:Մենք հետևողական ենք այս հարցի հետապնդման առումով, այն մշտապես լինելու է մեր օրակարգի անքակտելի մասը թե՛ երկկողմ և թե՛ միջազգային հարթակներում: Իսրայելը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ իր մահացու գործարքին:Հարց. Ասում են՝ վերջին մարտական գործողությունների ժամանակ Հայաստանը հաջողությամբ խոցել է իսրայելական ԱԹՍ-ներ: Ի՞նչ կարող եք մեզ ասել այդ առնչությամբ:Զոհրաբ Մնացականյան. Մեզ համար այդ զենքերը մահացու են, քանի որ դրանք սպանում են մեր մարդկանց: Մեր զինծառայողները չեզոքացրել են Ադրբեջանի զենքերը՝ անկախ դրանց ենթադրյալ ծագման աղբյուրից: Ադրբեջանի կողմից ձեռք բերված և Հայաստանի ու Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության դեմ կիրառված սպառազինության մասին փաստերը բազմաթիվ են, և հուլիսյան դեպքերը հավելյալ ապացույցներ տրամադրեցին: Հարց. Տարիներ շարունակ Իսրայելը երկմտում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Արդյոք Դուք այդպիսի ակնկալիքներ ունե՞ք Իսրայելից: Արդյոք Դուք վերջերս բարձրացրե՞լ եք այդ հարցը Իսրայելում Ձեր գործընկերների մոտ: Զոհրաբ Մնացականյան. Հայոց ցեղասպանության ճանաչումը մի ժողովրդի կողմից, որը վերապրել է Հոլոքոստի արհավիրքը, բարոյական հարթակում է: Դա ձեր խղճի հարցն է: Ես գիտեմ, որ շատ հրեաներ՝ հանրային դեմքեր, մտավորականներ և հասարակ մարդիկ, կիսում են այս տեսակետը: Այնուամենայնիվ, Իսրայելի իշխանությունները պետք է որոշեն՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը թե ձեռնպահ մնալ դա անելուց: Դա չի վերաբերում միայն Հայաստանին. սա վերաբերում է նաև Իսրայելին:
17:12 - 29 հուլիսի, 2020
Անօդաչուների կորուստն ու The Jerusalem Post-ի «ինքնապաշտպանական արձագանքը»․ Նարեկ Ներսիսյան

Անօդաչուների կորուստն ու The Jerusalem Post-ի «ինքնապաշտպանական արձագանքը»․ Նարեկ Ներսիսյան

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ Հիմնադրամի կայքում սույն թվականի հուլիսի 22-ին հրապարակվել էր The Jerusalem Post պարբերականի հոդվածի թարգմանությունը՝ հուլիսյան զարգացումների վերաբերյալ։ Հոդվածի հեղինակը Սեթ Ֆրանցմանն է (SETH J. FRANTZMAN): Նա կասկածի տակ է դնում իսրայելական դրոնները խոցելու՝ հայկական կողմի պնդումները՝ նշելով, թե Հայաստանն ամբողջ պատմությունը չի ներկայացնում։ Հոդվածը, որը վերնագրված է «Իսրայելը հեղափոխություն է կատարել Ադրբեջանի անօդաչուների զինանոցում»։  Նշված հոդվածը, որ հրապարակվել է Իսրայելի պահպանողական ուղղություն ունեցող, ֆրանսերենով և անգլերենով տպագրվող հեղինակավոր պարբերականում, որի տպագիր տարբերակը տեղում ունի մինչև 80 000, իսկ արտասահմանում՝ մինչև 40 000 շրջանառություն, զուր է դուրս մնացել հայկական փորձագիտական շրջանակների ուշադրությունից։ Հեղինակը հայտնի է իր «Իսլամական պետության դեմ պատերազմը, Գազայի երեք պատերազմները, Ուկրաինայի հակամարտությունը, փախստականների ճգնաժամերը՝ Արևելյան Եվրոպայում» թեմաներով լուսաբանումներով, և զեկույցներ է ունեցել՝ Իրաքից, Թուրքիայից, Հորդանանից, Եգիպտոսից, Սենեգալից, ԱՄԷ-ից, Ուկրաինայից և Ռուսաստանից: Այսինքն, ըստ էության, գործ ունենք բազմափորձ ռազմական վերլուծական հոդվածներ լույս ընծայող հեղինակի հետ։ Վերջինս իր խոսքը սկսում է մեր խոցած ԱԹՍ-ների՝ պաշտպանության նախարարության կազմակերպած ցուցադրության մասից, այնուհետ հավելում, որ ցուցադրված կտորները սոցիալական ցանցերում նույնականացվել են՝ որպես իսրայելական արտադրության։ Հոդվածագիրը հատուկ նշում է, որ ԱԹՍ-ները կործանվել են երկու կողմում էլ։ Այնուհետև, շարունակելով միտքը, հավելում է՝ «Սակայն դրոնների և պաշտպանական ընկերությունների արտահանման ստվերային աշխարհում դժվար խնդիր է որոշելը, թե որտեղից են հայտնվել և որքան են խոցվել դրանք»։ Այս նախադասությամբ էլ հոդվածը սկսեց գրավել ուշադրությունս։ Հետաքրքրեց նաև այլ բան․ ինչքանո՞վ է ակնհայտ քարոզչությունը փաստարկված և հիմնավոր։ Նախևառաջ պարզվեց, որ Սեթ Ֆրանցմանն ուսումնասիրել է հայկական սոցիալական ցանցի տիրույթը, ինչն ավելի հետաքրքական դարձրեց նյութը։ Հարցը հետևյալն է․ ինչո՞ւ հիմնավորումները չսկսել փաստերից, այլ սոցիալական ցանցերի տիրույթից։ Երկրորդ․ որպես հերքման հիմնավորման սկիզբ՝ հոդվածում դրվել է այն վարկածը, թե իբր խոցված ԱԹՍ-ների կտորները կարող են լինել նաև հայկական արտադրության, իսկ եթե ոչ, ապա ինչ-որ սև շուկայից գնված սարքեր կամ դրանց կտորներ։ Բարձր տեխնոլոգիանների սև շուկա՞․ չեմ բացառում, գուցե այս դեպքում էլ է հնարավոր, դատեք ինքներդ։ Անդրադառնանք մեր խոցած կամ վնասազերծած անօդաչուներին․ դրանցից առաջինը Hermes 900-ն է, որն արտադրում է իսրայելական Elbit Systems կազմակերպությունը։ Հայտնի է, որ այս ընկերությունը նշված տեսակի անօդաչու սարքերից պաշտոնապես վաճառել է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Կոլումիբիային, Մեքսիկային, իսկ շվեցարական կողմի հետ կնքել է միայն 200 միլոն ԱՄՆ դոլար արժողությամբ գործարք։ Հարց է ծագում․ արդեն հեղինակավոր ընկերության գերժամանակակից արտադրանքը ինչպե՞ս պետք է հայտնվի սև շուկայում։ Ենթադրվում է, որ եթե շուկան կա, ապա այն ձեռնտու է արտադրող կողմին, ուրեմն այն պետք է գործարկեն երրորդ երկրները։ Լա՛վ, կրկին ենթադրենք, թե Չիլին այն հանել է սև շուկա, այդ դեպքում այն ի՞նչ կապ ունի Hermes 900-ի հետ, որի բեկորները օբյեկտիվ պատճառներով չեն ցուցադրվել, քանի որ դրանք ընկել են հակառակորդի տարածքում։ Մնում է միայն առանց որևէ հիմնավորման՝ «հաջակցություն» հեղինակի ավելացնել, որ 3-րդ երկրի կողմից Hermes 900-ը հատուկ քանդվել է պահեստամասերի և շուրջ 30 միլիոն արժողությամբ անօդաչու այդ սարքը տրամադրվել է մեզ մաս առ մաս կամ մի քանի մասերով, որոնք մենք հատուկ վնասել ենք, այն էլ՝ ցուցադրության համար։ Նույն եզրահանգումը վերաբերելի է նաև Orbiter հետախուզական և SkyStriker կամիկաձե տեսակի, բայց արդեն անվնաս ցուցադրված ԱԹՍ-ներին։ Ավելին՝ անհավանական կթվա այն վարկածը, որ հենց իսրայեալական կողմն ինքն իր արտադրանքը վարկաբեկելու համար դրա պահեստամասերը վնասված և վառված տրամադրել է հայկական կողմին։ Ընդ որում՝ Orbiter-3 անօդաչուների վերջնական տեսքը ստանում են Ադրբեջանում։ Այնուհանդերձ, հետաքրքիր կլիներ նաև այն, որ ադրբեջանական կողմը սև շուկայում իրականում վաճառում է համատեղ արտադրված իսրայելական անօդաչու սարքեր։ Հետևությունը մեկն է․ հեղինակն ընդամենը ակնարկում է Հայաստանի Հանրապետության՝ սև շուկայից ռազմամթերք ձեռք բերելու մասին, այն էլ՝ բավականին անհաջող և չփաստարկված։ Ի դեպ՝ հեղինակը որևէ փաստով չի հերքել, որ խոցվել է շուրջ 14 ԱԹՍ, որից մեկը՝ ՊԲ-ում, դրանցից մոտ տասը՝ հարվածային, երեք-չորսը՝ հետախուզական։ Հատկանշական է, որ հակառակորդի օգտագործած Spyke տեսակի ժամանակակից հրթիռների մասին, որոնք հավանաբար արձակվել են ուղղաթիռից և նշանակետերը չեն խոցել, հոդվածում անդրադարձ չկա․ սոսկ խոսվում է, որ Ադրբեջանն այս ընթացքում հայտարարել է ընդամենը մեկ խոցված անօդաչու սարքի մասին (ըստ երևույթին՝ դրա մասին տեղեկությունը վերցված է բաց աղբյուրներից)։ Հրապարակված նյութի վերջաբանում կատարաված նպատակը մեկն է՝ արդարացնել Ադրբեջանի՝ իսրայելական արտադրության ռազմամթերքի ձեռք բերումը։ Չէ՞ որ գնվել են ոչ միայն ԱԹՍ-ներ, այլ նաև հեռահար գերճշգրիտ հրթիռներ և իսրայելական ՀՕՊ համակարգեր, որոնցից պետք է առանձնացնել Lora տիպի երկիր-երկիր օպերատիվ-մարտավարական հրթիռները և «Երկաթե գմբեթ» կոչվող հակահրթիռային համակարգը։ Սրանք, միանշանակ, թանկարժեք ձեռքբերումներ են, որոնց համընդհանուր արժեքը տարբեր գնահատականներով հավասարվում է ամենաքիչը 2մլրդ․ ԱՄՆ դոլարի։ Եկեք պատկերացնենք այն պահը, երբ մի քանի տասնյակ միլիոն արժեցող անօդաչուն խոցվում է հայկական կողմի արդիականացված, սակայն մի քանի հարյուր անգամ էժան հակաօդային հրթիռով։ Իսրայելցի լրագրողը ոչ միայն չի համակերպվում այս մտքի հետ, այլ նաև, հատուկ շեշտելով ադրբեջանական կողմի ԱԹՍ-ների նկարահանման որակը, ընդգծում է, որ, չնայած իսրայելական կողմից պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել ինչպես ԱԹՍ-ների վերաբերյալ, այնպես էլ՝ դրանց որակական հատկանիշների, այնուամենայնիվ, իսրայելական անօդաչու սարքերի տեխնիկական առավելությունն ակնհայտ է։  Եվ, ընդամենը հղում կատարելով նկարահանված կադրերի վրա, հոդվածագիրը եզրակացնում է՝ «Ադրբեջանն արդյունավետ օգտագործել է դրանք հրետանային հարվածներին աջակցելու, ինչպես նաև Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմում իր հնարավորությունները ցուցադրելու համար»։ Դեմ չեմ, հնարավոր է, որ նկարահանող, օպտիկական սարքավորումները հակառակորդի մոտ ավելի որակյալ են։ Բայց այդ դեպքում հեղինակն ինչո՞ւ է հոդվածի միջնամասում տարբեր օրինակներով փորձում հիմնավորել, որ ԱԹՍ կործանելը այդքան էլ հեշտ չէ։ Ի՞նչ է սա, եթե ոչ միայն սեփական արտադրության ռազմամթերքի վարկանիշը պահելու փորձ։ Հենց այդպես էլ կարելի է ասել, որ հնարավոր է՝ հայկական արտադրության անօդաչու սարքերի որոշ դետալներ որակային առումով ավելի ցածր են, և դա բնական կարելի է համարել, բայց որ մի կողմից գովերգում ես սեփական զենք-զինամթերքը, մյուս կողմից ինչո՞ւ ես հարցի տակ դնում ռուսական կամ խորհրդային ՀՕՊ ներգործության միջոցները և խոցելու ցածր հավանականությունը՝ տարբեր երկրների ԱԹՍ-ներ խոցելու հարցում։ Միանշանակ մեկ նպատակով, որպեսզի համեմատության մեջ ի ցույց դրվի, որ ցածր տեխնոլոգիական արտադրություն ունեցող երկիրը (այսինքն՝ Հայաստանը), որի ՀՕՊ սպառազինությունը միայն ռուսական է, անգամ տեղական արդիականացման պայմաններում հնարավորություն չունի արդյունավետ հակազդել ցանկացած ԱԹՍ համակարգի, առավել ևս չի կարող, հնարավություն էլ չունի հակազդել իրենց արտադրության ամենաբարձր տեխնոլոգիաներով արտադրված անօդաչու սարքերին։ Սա ի՞նչ է, եթե ոչ իսրայելական հեղինակավոր պարբերականի միջոցով բարդույթների հաղթահարման, իսրայելական ամբողջ մի արդյունաբերական ոլորտի ինքնապաշտպանական չհաջողված փորձ։ Ավելին՝ աշխարհին ուղղված կոչ՝ «գնեք մեր զենքը, այն հայերը չեն ոչնչացրել, տեսեք՝ խաբում են ձեզ»։ Որպեսզի հավելյալ հարցեր չառաջանան, անհրաժեշտ եմ համարում ասել, որ հոդվածում հրապարակված թվերը՝ Սիրիայում, Լիբիայում և այլ երկրներում խոցված անօդաչու սարքերի մասին, վերցված են մեկ կենտրոնից կառավարվող աղբյուրից։ Ինչ վերաբերվում է ԱԹՍ-ների խոցած ՀՕՊ համակարգերին, ապա օրինակ բերեմ մեկ դրվագ։ Ինչպես թուրքական, այնպես էլ իսրայելական արտադրության անօդաչու սարքավորումերը խոցել են հիմնականում ռուսական Պանցիր-Ս տեսակի ՀՕՊ կայաններ։ Սա, հավանաբար, պայմանավորած է, թե՛ այդ կայանների ռադարային համակարգի թերություններով, թե՛ անձնակազմի ցածր պատրաստվածությամբ։ Թեկուզ այն փաստը, որ Պանցիր-Ս տեսակի ՀՕՊ համակարգը ուղղակի ցուցված է աշխատել 4 միասնական կայաններով, իսկ խոցված համակարգերը թիրախավորման պահին գործել են որպես միայնակ աշխատող կայաններ, արդեն խոսուն հիմնավորում է դրանց ոչ ճիշտ կիրառման մասին։ Հայկական կողմը չունի նշված Պանցիր-Ս ՀՕՊ կայաններ, և դրա փոխարեն օգտագործվել են ԱՍԱ-ԱԿՍ հայրենական ռազմարդյունաբերության կողմից արդիականացված համակարգերը։ Բացի այդ՝ տեղանքի առանձնահատկությունները, ըստ ինձ, թույլ են տալիս ոչ միայն կիրառել սեփական ՀՕՊ կայանները, որոնք բազմաթիվ են, այլ նաև օգտագործել մեր կողմից ձեռք բերված շարժական ռադիոլոկացիոն հայտնաբերման, ինչպես նաև, չեմ բացառում, ռուսական հեռահար հայտնաբերման ռազմավարական նշանակության կայանների կողմից որոշակի նպատականշման և տեղեկատվական հնարավորությունները։  Որպես վերջաբան՝ հավելեմ, որ կարելի է առանձին նյութ պատրաստել ինչպես հայկական արտադրության անօդաչու սարքվորումների, այնպես էլ՝ ռադիոլոկացիոն և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների մասին, որը կներկայացվի հաջորդիվ։ The Jerusalem Post հոդվածը՝ https://www.jpost.com/jpost-tech/israel-revolutionized-azerbaijans-drone-arsenal-are-the-weapons-working-635829։ Ծանոթություն՝ սույն հոդվածի վրա աշխատելիս, այս համատեքստում, աչքի ընկավ Օրբելի կենտրոնի ուշագրավ հոդվածը։ Նարեկ Ներսիսյան
20:25 - 28 հուլիսի, 2020
Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում տեղակայված թիրախներին՝ ի պատասխան հրետակոծության |factor.am|

Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում տեղակայված թիրախներին՝ ի պատասխան հրետակոծության |factor.am|

factor.am: Իսրայելի Պաշտպանության բանակը, Սիրիայի տարածքից հրետակոծությունից հետո, օդային հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական զինված ուժերի մի շարք թիրախների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։ «Հարձակման պատասխանատվությունը սիրիական ռեժիմի վրա է, մենք կպատասխանենք իսրայելական ինքնիշխանության խախտման ցանկացած փորձի»,- հայտարարել են Իսրայելի Պաշտպանության բանակում։ Իսրայելական կողմը, սակայն, չի հստակեցրել, թե որ օբյեկտներն են հայտնվել օդային ուժերի թիրախում: Աղբյուրի փոխանցմամբ՝ մի քանի ժամ առաջ հաղորդվել էր Գոլանի բարձունքներում տեղի ունեցած պայթյունների, ինչպես նաև շենքի և տրանսպորտային միջոցի վնասների մասին: Իր հերթին, Սիրիայի պետական ​​հեռուստաընկերությունը պնդում է, որ Իսրայելի գրոհային ուղղաթիռները հարձակվել են Ալ-Կունեյտրա քաղաքի տարածքում կառավարական բանակի դիրքերի վրա, ինչի արդյունքում 2 զինծառայող է վիրավորվել: Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը (SOHR) նաև հաղորդել է Ալ-Կունեյտրայի մոտակայքում մի շարք պայթյունների մասին։ Նշվում է, որ սիրիական ՀՕՊ ուժերը հարձակվել են մի քանի «թշնամական» թիրախների վրա: Հավելենք, որ Սիրիայի և Իսրայելի սահմանին լարվածության սրացման նոր փուլը սկսել է այն բանից հետո, երբ հուլիսի 20-ին Դամասկոսի ծայրամասում իսրայելական հրթիռակոծության հետևանքով սպանվել է լիբանանյան «Հըզբալլահ» շարժման հրամանատարներից մեկը:
19:32 - 25 հուլիսի, 2020
Երուսաղեմում ավելի քան 30 մարդ Է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ |armenpress.am|

Երուսաղեմում ավելի քան 30 մարդ Է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ |armenpress.am|

armenpress.am: Երուսաղեմում ավելի քան 30 մարդ Է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ հասարակական կարգը խախտելու համար: Այդ մասին հաղորդել Է Իսրայելի ոստիկանությունը: Ինչպես հայտնել Է ոստիկանության մամուլի ծառայությունը, ձերբակալվածները կասկածվում են «հասարակական կարգը խախտելու եւ ոստիկանության աշխատակիցների վրա հարձակվելու մեջ»: Իսրայելական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, հուլիսի 21-ի երեկոյան բողոքի ակցիային մասնակցում Էր մի քանի հազար մարդ: Նրանց մի մասը պահանջել Է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հրաժարականը: Բողոքի մասնակիցների մյուս մասը հանդես Է եկել կորոնավիրուսի պատճառով վերջերս ռեստորանների աշխատանքը սահմանափակելու կառավարության մտադրությունների դեմ: Լույս հուլիսի 17-ի գիշերը Իսրայելի կառավարությունը հաստատել Է կորոնավիրուսի գծով սահմանափակիչ միջոցառումների նոր ուղղումները, մասնավորապես, հուլիսի 17-ի երեկոյից սկսած, երկրում պետք Է փակեին մարզասրահները, լողավազանները եւ պարի ստուդիաները: Ռեստորանները կկարողանան միայն առաքմամբ աշխատել հուլիսի 21-ից: Հուլիսի 24-ից արգելվելու Է լողափերում գտնվելը: Դրա հետ մեկտեղ հուլիսի 20-ին կորոնավիրուսի հարցերով Կնեսետի հանձնաժողովը որոշում Է ընդունել, որ լողափերը եւ լողավազանները կբացվեն հանգստյան օրերին: Հուլիսի 21-ին հանձնաժողովը չեղարկել Է ռեստորանների փակման մասին կառավարության որոշումը. դրանք աշխատանքը կշարունակեն՝ հաշվի առնելով սահմանափակումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
12:58 - 22 հուլիսի, 2020
Իսրայելը պետք է վերանայի հարաբերություններն Ադրբեջանի հետ․ Jerusalem Post-ի հոդվածը |armenpress.am|

Իսրայելը պետք է վերանայի հարաբերություններն Ադրբեջանի հետ․ Jerusalem Post-ի հոդվածը |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը պետք է վերանայի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ: Այս վերտառությամբ հոդված է հրապարակվել իսրայելական Jerusalem Post-ում: Հեղինակ Ալեքս Գալիցկին նշում է, որ Ադրբեջանի բուռն զարգացող հարաբերություններն Իսրայելի հետ երկար ժամանակ հիմնվում էին այն կեղծ պատկերացման վրա, թե Ադրբեջանը «հանդուրժողականության երկիր» է։ «Ադրբեջանը հաճախ է ցույց տվել երկրում ոչ մեծ, բայց եռանդուն հրեական համայնքի գոյությունը՝ որպես բազմազանության և հանդուրժողականության իր նվիրվածության վկայություն։ Սակայն Ադրբեջանը նավթադոլարների վրա հիմնված և նույն ընտանիքի կողմից արդեն ավելի քան կես դար կառավարվող բռնապետություն է»,- նշված է հոդվածում: Հրապարակման մեջ ասվում է, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի մերձավոր դաշնակիցը և Հայոց ցեղասպանությունը ժխտողի համախոհը, ակտիվորեն ձգտում է վերացնել տարածաշրջանի բնիկ հայ բնակիչներին և նրանց հազարամյա քաղաքակրթության հետքերը: Ադրբեջանական ԽՍՀ-ն մերժում էր արցախահայերի և Նախիջևանի մշակութային, քաղաքական, լեզվական և տնտեսական իրավունքները, իսկ 80-90-ական թվականների սկզբին ադրբեջանական իշխանությունները սկսեցին մասնակցել Ադրբեջանում կառավարության կողմից աջակցվող հայերի ջարդերին և զանգվածային սպանություններին, որպեսզի ճնշեն Արցախի անկախության կոչերը: Այդ ծրագրերը նաև ուղղված էին հրեական համայնքներին, որոնք սկսել էին զանգվածաբար լքել Բաքուն ՝ ի պատասխան հալածանքների հաճախակիացած դեպքերի։ «Ադրբեջանի հարձակումը տարածաշրջանի հայերի վրա վերջին հաշվով հանգեցրել է լայնածավալ պատերազմի, որն ավարտվել է կրակի դադարեցմամբ, ինչը փաստացի ապահովել է անկախ և ժողովրդավարական Արցախի ստեղծումը։ Վերջին 30 տարիների ընթացքում ադրբեջանական կառավարությունը բազմիցս հանդես է եկել հռետորաբանությամբ, որը քարոզում է հայերի էթնիկ զտումներ Արցախում և Հայաստանի Հանրապետությունում ՝ հայերին կանոնավոր կերպով անվանելով պետության թշնամիներ և ժխտելով տարածաշրջանում հազարամյա հայկական քաղաքակրթությունը»,- ասված է հոդվածում: Jerusalem Post-ը նշում է, որ 2000-ական թվականների սկզբին Նախիջևանում շուրջ 28 000 հայկական մշակութային հուշարձաններ ոչնչացվեցին Ադրբեջանի կողմից՝ աննախադեպ մշակութային ցեղասպանության շրջանակներում։ Հոդվածում հիշատակում է նաև Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության մասին, որը քնած ժամանակ կացնահարվել էր ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովի կողմից՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող ծրագրի ընթացքում: «Սաֆարովը վեց տարի անց արտահանձնվեց Ադրբեջանին` չնայած հունգարական դատարանի կողմից կայացված ցմահ բանտարկության վճռին, սակայն ժամանելուց հետո ներում ստացավ, կոչումը բարձրացվեց և զանգվածային լրատվամիջոցների կողմից հռչակվեց որպես ազգային հերոս՝ իր «հայրենանվեր պարտքը կատարելու համար»,- նշում է Jerusalem Post-ը: Իսրայելական լրատվամիջոցը գրում է, որ այս շաբաթվա ընթացքում Ադրբեջանը մեծ ագրեսիա է իրականացրել ՀՀ-ի դեմ ՝ ծանր հրետանու և անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարվածներ հասցնելով քաղաքացիական բնակչությանը: «Ադրբեջանում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց ՝ վանկարկելով «Մա՛հ հայերին» և Հայաստանի հետ պատերազմի կոչ անելով։ Պետության կողմից հովանավորվող ռասիզմի ինստիտուցիոնալացումը հայերի նկատմամբ պետք է դառնա մտահոգության անմիջական պատճառ ցանկացած ազգի համար, որը ոչ միայն վերապրել է ցեղասպանությունը, այլև շարունակում է պայքարել ռասիստական և խտրական հռետորաբանության տարածման դեմ, ովքեր ժխտում են նրա գոյության հիմնարար իրավունքը»,- նշված է հրապարակման մեջ: Jerusalem Post-ը գրում է, որ բացի Ադրբեջանի կողմից փոքրամասնությունների իրավունքների աղաղակող անտեսումից, այդ երկիրը նաև երկար ժամանակ գործել է Իսրայելի ռազմավարական շահերի դեմ: «Ադրբեջանը նաև հրաժարվել է դեսպանատուն բացել Իսրայելում ՝ տարածաշրջանային ճնշման պատճառով։ Մյուս կողմից, Հայաստանը հետևողականորեն զգալի քայլեր է ձեռնարկում Իսրայելի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ ՝ ներառյալ Թել Ավիվում դեսպանություն ստեղծելու հանձնառությունը»,- ասված է հոդվածում: Իսրայելական լրատվամիջոցի հոդվածագիրը նշում է, որ հաշվի առնելով վերոգրյալը, Իսրայելը պետք է վերանայի հարաբերություններն Ադրբեջանի հետ: 
22:11 - 21 հուլիսի, 2020
Իսրայելի օդուժը երեկ ուշ երեկոյան հրթիռակոծել է Սիրիայի տարածքը |azatutyun.am|

Իսրայելի օդուժը երեկ ուշ երեկոյան հրթիռակոծել է Սիրիայի տարածքը |azatutyun.am|

azatutyun.am: Ըստ սիրիական պետական «Սանա» լրատվական գործակալության, իսրայելական օդուժը Գոլանի բարձունքների օդային տարածքից հրթիռներ է արձակել Դամասկոսից հարավ ընկած օբյեկտների վրա: Սիրիացի յոթ զինվոր վիրավորվել է։ Իսրայելի բանակը իր գործողությունը չի մեկնաբանել։ Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրական կենտրոնը հաղորդել է, որ հրթիռակոծվել են Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի օբյեկտները, որոնք Սիրիայում կռվում են Բաշար ալ Ասադի կողմից։ Հուլիսի սկզբին Դամասկոսն ու Թեհրանը համաձայնագիր են ստորագրել, ըստ որի Իրանը օգնելու է արդիականացնել Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը։ «Սանա» գործակալությունը հաղորդում է հակաօդային պաշտպանության կողմից հրթիռային հարձակումը կասեցնելու մասին, իսկ լոնդոնյան կենտրոնը հակառակը՝ պնդում է, որ սիրիական կողմին չի հաջողվել ոչնչացնել իսրայելական հրթիռները։ Վիրավորների և զոհերի մասին տեղեկությունները նույնպես հակասական են։
15:50 - 21 հուլիսի, 2020