ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Հայաստանի և Իտալիայի հարկային ծառայությունները համագործակցելու են ոլորտային բարեփոխումների շրջանակում |armenpress.am|

Հայաստանի և Իտալիայի հարկային ծառայությունները համագործակցելու են ոլորտային բարեփոխումների շրջանակում |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանը և Իտալիան համագործակցելու են` քրեական հետաքննության և տրանսֆերային գնագոյացման ոլորտներում հսկողությունը բարելավելու նպատակով:Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մայիսի 21-ից 24-ը աշխատանքային այցով Հայաստանում են Իտալիայի եկամուտների գործակալության պատվիրակությունը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) փորձագետները: Մայիսի 21-ին ՊԵԿ նախագահի և Հայաստանում Իտալիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպանի ներկայությամբ Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարի տեղակալ Պաոլո Բարբանտինին և ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում Պետական եկամուտների կոմիտեին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, կարևորելով երկու երկրների միջև համագործակցությունը, նշել է, որ կոմիտեի ռազմավարության առանցքային ուղղություններից է առաջավոր երկրների հարկային ծառայությունների հետ ակտիվ գործընկերությունը, ինչն օգնում է ճշգրիտ վերհանել մարտահրավերները և արդյունավետորեն աշխատել բարելավման ուղղությամբ:Երկու երկրների միջև հաստատված համագործակցության շնորհիվ ՊԵԿ-ում ոլորտային բարեփոխումներ են իրականացվելու։ Քրեական հետաքննության և տրանսֆերային գնագոյացման ոլորտներում հսկողության գործիքների կիրառման լավագույն փորձն ունեցող Իտալիայի հարկային մասնագետները 18 ամիսների ընթացքում ներգրավվելու են Հայաստանում իրականացվող ստուգումներում և հարկային հսկողության գործընթացներում՝ գործառույթները բարեփոխելու նպատակով:«Մենք Հայաստանին ենք փոխանցելու Իտալիայի փորձը 3 հիմնական ոլոտներում` տրանսֆերային գնագոյացում, ագրեսիվ հարկային պլանավորում և քրեական հետաքննություն: Գործնական աջակցությունը լավագույն ուղին է` բարելավելու հարկային ծառայությունների կարողությունները: Կարծում եմ` ժամանակակից հարկային ծառայությունը պետք է կարողանա պայքարել հարկերից խուսափելու դեմ, բայց միաժամանակ օգնել այն հարկ վճարողներին, ովքեր պատրաստակամ են կատարելու հարկային պարտավորությունները: Հետևաբար բոլոր հարկ վճարողների նկատմամբ հավասարակշռված մոտեցումը կարևոր է»,-ընդգծել է Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարի տեղակալ Պաոլո Բարբանտինին` տեղեկացնելով, որ հայ գործընկերների հետ նաև ծրագրից դուրս փորձի փոխանակում է կատարվելու:«Իտալիան շատ զարգացած է տնտեսական հանցագործությունների բացահայտման ոլորտում և վերլուծական, իրավական, օրենսդրական հզոր դաշտ ունի: Հետևաբար, սերտ և շարունակական համագործակցություն է սպասվում իտալացի գործընկերների հետ, ովքեր, իրենց հերթին, ցանկություն են հայտնել ծանոթանալու էլեկտրոնային կառավարման համակարգի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փորձին»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: Արդեն մայիսի 22-ից աշխատանքային քննարկումներ են մեկնարկելու ինչպես ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների, այնպես էլ ոլորտային առանձնահատկություններից ելնելով` շահագրգիռ գերատեսչությունների հետ։Քրեական հետաքննության ոլորտին վերաբերող աշխատանքային քննարկումների նպատակով փորձագետների և ՊԵԿ մասնագետների հետ համատեղ հանդիպումներ են նախատեսված ՀՀ գլխավոր դատախազության, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Կենտրոնական բանկի հատուկ դիտարկումների կենտրոնի ներկայացուցիչների միջև։ Քննարկումները ՊԵԿ-ի կողմից ղեկավարելու է կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը, և վերաբերելու են հարկային ու ֆինանսական այլ հանցագործությունների միջև կապին, ինչպես նաև ֆինանսական հանցագործությունների հակազդման նպատակով գերատեսչությունների միջև համագործակցությանը:
13:57 - 21 մայիսի, 2019
Մաքսային ծառայողները կատարելագործել են հետբացթողումային աուդիտի հմտությունները |armenpress.am|

Մաքսային ծառայողները կատարելագործել են հետբացթողումային աուդիտի հմտությունները |armenpress.am|

armenpress.am: Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները մայիսի 13-17-ը խորացրել են հետբացթողումային աուդիտի վերաբերյալ գիտելիքները: ՊԵԿ-ի նախաձեռնությամբ Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները «Հետբացթողումային աուդիտ» խորագրով հնգօրյա աշխատաժողով են անցկացրել կոմիտեի ուսումնական կենտրոնում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի դյուրացման համաձայնագրով հետբացթողումային աուդիտի իրականացմանն առնչվող դրույթները և ռիսկերի կառավարման քաղաքականությանը, նախաաուդիտային հետաքննության մեթոդներին առնչվող հարցեր: Գործնական աշխատանքներ են կատարվել տվյալների նախաաուդիտային վերլուծության և թիրախային խմբերում իրականացվող աուդիտի վերաբերյալ: ՀՄԿ փորձագետները ներկայացրել են նաև հետբացթողումային աուդիտի ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայեցակարգ: ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի կարծիքով աշխատաժողովը մաքսային ծառայողների մասնագիտական պատրաստվածությունը բարելավելու լավ հնարավորություն է, քանի որ հետբացթողումային հսկողության ուժեղացումը կոմիտեի ռազմավարության առաջնահերթություններից է. «Գործընթացը շարունակական է լինելու. պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որպեսզի հետբացթողամային հսկողության վարչության մասնագետներն ուղիղ կապ հաստատեն առաջավոր երկրների մաքսային մարմինների գործընկերների հետ»:ՀՄԿ փորձագետ Յասուիտո Սակամոտոյին տպավորել են ՊԵԿ-ում ներդրված ռիսկերի կառավարման համակարգերը և տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը. «Բազմաթիվ երկրներում եմ եղել. Հայաստանում ես տեսա լավագույն օրինակը: Աշխատաժողովի ընթացքում խմբակային վարժություններ, քննարկումներ, լավագույն փորձի և գործնական դեպքերի ուսումնասիրություններ ենք կատարել, որոնց արդյունքում ես նույնպես շատ նորություններ եմ բացահայտել, և կարող եմ փոխանցել ՀՄԿ-ի շրջանակում աշխատանքների բարելավման համար»:
09:12 - 18 մայիսի, 2019
Հայտնաբերվել են առանց դրոշմապիտակների մեծ քանակությամբ ավտոյուղեր. ՊԵԿ

Հայտնաբերվել են առանց դրոշմապիտակների մեծ քանակությամբ ավտոյուղեր. ՊԵԿ

Պետեկամուտների կոմիտեն հայտնաբերել է առանց դրոշմապիտակների մեծ քանակությամբ ավտոյուղեր, այս մասին տեղեկացնում էՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ ՊԵԿ Հաղորդագրությունում ասվում է. «Պետական եկամուտների կոմիտեի կողմից ստվերի բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում առանց դրոշմապիտակների (կամ դրոշմանիշներով) պարտադիր դրոշմավորման ենթակա ավտոյուղեր իրացնելու վերաբերյալ այդ ոլորտի պաշտոնական ներկրողների կողմից ստացված բողոքների կապակցությամբ՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան քաղաքում ու ՀՀ մարզերում գործող մի շարք ավտոյուղման կետերից և ավտոյուղեր վաճառող խանութներից հայտնաբերվել են առանց ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերի, պարտադիր դրոշմավորման ենթակա, սակայն առանց դրոշմապիտակների «ՌՈՍՆԵՖՏ», «ՇԵԼ», «ԶԻԿ», «ՉԵՄՊԻՈԼ», «ՌՈԼՖ», «ԿԱՍՏՐՈԼ», «ՄՈԲԻԼ», «ՎՈԼԳԱ», «ՖԱՆՖԱՐՈ», «ՄԱՆՈԼ» և «ՕՐԻԳԻՆԱԼ ԲՄՎ ԷՆՋԻՆ ՕԻԼ» ապրանքային նշանների, տարբեր տարողությամբ տարրաներով մեծ քանակությամբ ավտոյուղեր: Դրանք հետազոտման համար տեղափոխվել են Պետական եկամուտների կոմիտե»:
06:53 - 16 մայիսի, 2019
Ինչպես է ՊԵԿ-ը հովանավորում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող բիզնեսը |hetq.am|

Ինչպես է ՊԵԿ-ը հովանավորում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող բիզնեսը |hetq.am|

hetq.am։ Նոր սերնդի ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկման ոլորտում հակամրցակցային իրավիճակ է: Թեև կան տեխնիկական սպասարկման իրավունք ունեցող մի քանի ընկերություններ, սակայն դրանցից մեկի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել: Երբ տնտեսվարողները ՀԴՄ սարքեր են ձեռք բերում պետական եկամուտների կոմիտեին առընթեր «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակից», տեղի մասնագետները նրանց ուղղորդում են սարքի տեխնիկական սպասարկման պայմանագիր կնքել «Սմարթ սոլուշնս» ընկերության հետ: Այս ընկերության սեփականատերերը փոխկապակցվում են ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։ Բաժնետերերից մեկը բժիշկ է, մյուսը՝ ռեստորանի մենեջեր, երկուսն էլ՝ կարծես անտեղյակ ընկերության գործունեության մանրամասներից։Չենք կարող ասել, թե ինչու է Պետական եկամուտների կոմիտեի ներկայիս ղեկավարությունը շահագրգռված աջակցել նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված այս ընկերությանը, սակայն մենք ձեռք ենք բերել տվյալներ, որոնք ակնհայտ հուշում են՝ նրանց առնչվող բիզնեսը պետական հովանավորչություն է վայելում։ ՀԴՄ-ների սպասարկումը կայուն շահույթ է ապահովում նախկին պաշտոնայներին առնչվող ընկերության համարՏնտեսվարողները նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելուց հետո պետք է կնքեն նաև սպասարկման պայմանագիր։ Սպասարկող ընկերությունը ամսական վճարի դիմաց պարտավորվում է նախ ՀԴՄ-ն միացնել ՊԵԿ-ի համակարգին, ապա տեխնիկական անսարքություններ առաջանալու դեպքում՝ վերանորոգել այն։Անկախ այն հանգամանքից՝ անսարքություն առաջացել է, թե ոչ, տնտեսվարողը պարտավոր է այդ ընկերությանը վճարել սպասարկման պայմանագրով սահմանված գումարը։ Նոր սերնդի ՀԴՄ սարքերի տեխնիկական սպասարկումն այժմ, ըստ ՊԵԿ-ի մեզ փոխանցած տեղեկության, իրականացնում են հինգ ընկերություններ՝ «Տոչ-Մաստեր», «ՀԴՄ-Շտրիխ», «Մերի-Քրիստ», «Սմարթ սոլուշնս» և «Թորփայս» ՍՊԸ-ները: Գործող օրենսդրությամբ՝ տնտեսվարողն ինքն է որոշում, թե որ ընկերության հետ պայմանագիր կնքի։ Առաջին երեք ընկերությունները սպասարկման ծառայությունը սկսել են 2013թ.-ից, երբ մեկնարկել էր նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը, իսկ «Սմարթ սոլուշնս» և «Թորփայս» ՍՊԸ-ները համեմատաբար նոր են այս ոլորտում։ «Սմարթ սոլուշնս»-ը նոր սերնդի ՀԴՄ-ների սպասարկմամբ, ըստ ՊԵԿ-ի մեզ փոխանցած տեղեկության, սկսել է զբաղվել 2017 թ.-ից։ Ու թեև ընդամենը մոտ երկու տարի է, ինչ ընկերությունը ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկող է, սակայն կարողանում է մրցակցային առավելություն ունենալ մյուս ընկերությունների նկատմամբ։Սպասարկող ընկերությունների գնային առաջարկների միջև տարբերություն չկա, մրցակցությունը կարող է լինել միայն սպասարկման որակը։ «Սմարթ սոլուշնս»-ը ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին: Մեզ հայտնի չեն տվյալներ ընկերության նախկին գործունեությունից, սակայն ՀԴՄ-ների սպասարկման ոլորտ «Սմարթ սոլուշնս»-ը մտել է 2017թ.-ից, երբ մի քանի ամիս առաջ էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվել Վարդան Հարությունյանը, ում հետ փոխկապակցվում է այս ընկերությունը։ Հիշեցնենք, որ նույն տարվանից ՊԵԿ-ը որոշեց ՀԴՄ-ներ ներկրել չինական «Պաքս Թեքնոլոջի» ընկերությունից, որի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը «Սմարթ սոլուշնս» ընկերությունն է։Ընկերության միակ բաժնետերը «Եղիշանս» ՍՊԸ-ն է: «Եղիշանս»-ի բաժնետոմսերը, ըստ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի, կիսում են Շանթ Եղիազարյանն ու Գոռ Անանյանը։ Փորձեցինք բաց աղբյուրներից գտնել տեղեկություններ Շանթ Եղիազարյանի և Գոռ Անանյանի մասին: Պարզվեց, որ Շանթ Եղիազարյանը աշխատում է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանին փոխկապակցվող «Արքայաձոր» ռեստորանային համալիրում։ Այս տեղեկությունը հաստատեցին նաև «Արքայաձոր»-ից, երբ, որպես հաճախորդ, խնդրեցինք ամրագրում կատարել և մեզ փոխանցեցին մենեջեր Շանթ Եղիազարյանի հեռախոսահամարը։Շանթ Եղիազարյանը մեզ հետ զրույցում չպատասխանեց, թե առհասարակ ինչ առնչություն ունի ՀԴՄ-ների սպասարկման ոլորտի հետ։ «Հինգ րոպեից զանգեք, ես հաշվապահին մի հատ կասեմ, կպատասխանի, լավ», - ասաց Շանթ Եղիազարյանը։ Շարունակությունը՝ hetq.am
06:16 - 16 մայիսի, 2019
ՊԵԿ-ը պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ

ՊԵԿ-ը պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ

Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ս.Ք.-ն 2019 թվականի մայիսի 2-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 10՝ հետաքննության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ բազմաբնակարան շենքի շինարարության թույլտվություն տալու համար Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկի ղեկավարը տարիներ առաջ իրենից պահանջել և ստացել է 40.000 ԱՄՆ դոլար գումար, որից հետո Երևանի քաղաքապետի կողմից Ս.Ք.-ին պատկանող ընկերությանը տրվել է շինարարության թույլտվություն: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 10 բաժնում նախապատրաստված նյութերով պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով 2019 թվականի մայիսի 3-ին հարուցվել է քրեական գործ:
14:59 - 03 մայիսի, 2019
ՊԵԿ-ի եւ 1000 դրամների հիմնադրամի տեղեկատվությունը չի կարող իրար բռնել. Դավիթ Անանյանը՝ 50 հազար աշխատատեղերի մասին

ՊԵԿ-ի եւ 1000 դրամների հիմնադրամի տեղեկատվությունը չի կարող իրար բռնել. Դավիթ Անանյանը՝ 50 հազար աշխատատեղերի մասին

ԵԿ-ի եւ 1000 դրամների հիմնադրամի տեղեկատվությունը չի կարող իրար բռնել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով փաստին, որ թեեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է 50 հազար նոր աշխատատեղի մասին, սակայն 1000 դրամների հիմնադրամում նման փոփոխություն չկա: «ՊԵԿ-ի տեղեկատվությունը կարող է չհամապատասխանել այդ հիմնադրամի տեղեկատվության հետ, որովհետեւ օրենքով այսպես է՝ եթե անձը ունի հարյուր աշխատող եւ 100 հոգու համար ներկայացնում է հաշվարկ, բայց այդ հազար դրամներից 99-ն է վճարել պետական բյուջե, ՊԵԿ-ը դա չի ներկայացնում ֆինանսների նախարարությանը, քանի դեռ 99-ը չի դարձել 100: Իրավական առումով ՊԵԿ-ի եւ Հիմնադրամի տեղեկատվությունը չի կարող իրար բռնել: Եթե գործատուն պետք է իր աշխատողների համար այդ հիմնադրամին վճարի 1,5 մլն դրամ, բայց մուծել է մեկ մլն դրամ, այդ դեպքում, քանի դեռ մնացած 500 հազարը չի մուծել, ՊԵԿ-ը այդ մեկ մլն դրամի տվյալները չի տալիս ֆինանսների նախարարությանը, քանի դեռ չի համալրվել գումարը ու չի դարձել 1,5 մլն դրամ»,-ասաց ՊԵԿ նախագահը:
11:07 - 30 ապրիլի, 2019
Ինձ համար «Սպայկան» աղմկահարույց բացահայտում չի. Դավիթ Անանյան

Ինձ համար «Սպայկան» աղմկահարույց բացահայտում չի. Դավիթ Անանյան

Եթե դուք ուզում եք, որ իրավական պետություն ստեղծենք, պետք է գնանք հարկ վճարողների վարքագծի ուսումնասիրմանն ու նրանց ստուգմանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՊԵԿ-ի տանիքի տակ միլիոններ ստացեղներ չկան, ինչպես գրել են լրատվամիջոցները: «Հարկ վճարողների իրական շահառուների կամ նրանց բաժնետերերի վարքագիծն ուսումնասիրելու ենք միայն այն ժամանակ, երբ նախաքննությամբ կպարզվի, որ նման վարքագիծը նրանց գործողությունների կամ անգործության արդյունք էր: Մենք ոչ թե գնում ենք Գագիկ Խաչատրյանենց տուն կամ ինչ-որ մեկի տուն, այլ իրականացնում ենք մեր գործառույցը, իրականացնում ենք հարկային հսկողություն: Դրա արդյունքում կարող է որեւէ բաժնետիրոջ նկատմամբ որոշակի բաներ պարզվեն, բայց դա քննությունն է պարզում»,-ասաց Անանյանը: Հարցին, թե այս ամիսներին աղմկահարույց գործերի («Սպայկա», Ճոպանուղի եւ այլն) բացահայտումներից կարելի է եզրակացնել, որ դրանք եղել են նախկին իշխանությունների հովանավորությամբ, ՊԵԿ նախագահը հստակ պատասխան չտվեց. «Ինչու եք ուզում, որ հարկային վարչարարը քաղաքական հայտարարություններ անի: Ես այդպիսի հայտարարություն անելու ոչ ցանկություն ունեմ, ոչ այդպիսի գործառույթ: Հիմա «Սպայկայի», Ճոպանուղու, նաեւ մյուս գործերը քննվում են, դա գրավական չի՞, որ գործ է կատարվում: Ինձ համար, օրինակ, «Սպայկան» աղմկահարույց բացահայտում չի: Ինձ համար, օրինակ, կարող է աղմկահարույց լինի որեւէ ստուգման ժամանակ հազար դրամ հայտնաբերելը»:
10:51 - 30 ապրիլի, 2019
Արևելյան մաքսատուն-վարչության պետի ու կնոջ դրամական միջոցները եկամուտների հետ համադրելի չեն |hetq.am|

Արևելյան մաքսատուն-վարչության պետի ու կնոջ դրամական միջոցները եկամուտների հետ համադրելի չեն |hetq.am|

hetq.am։ Ուսումնասիրելով ՊԵԿ պաշտոնյանների գույքի ու եկամուտների հայտարարագրերը` պարզում ենք, որ նրանց գերակշիռ մեծամասնությունը զգալի կարողությունների տեր է: Պաշտոնյանների կանայք ևս հետ չեն մնում, որոշ դեպքերում էլ իրենց ունեցվածքով անցնում են ամուսիններից: ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության նորանշանակ պետ Գարիկ Դարբինյանն ու նրա կինը՝ Լուսինե Մինասյանն այդ անձանց թվում են: Գարիկ Դարբինյանը Արևելյան մաքսատուն-վարչության պետ նշանակվել է այս տարվա փետրվարի 6-ին: Մինչ այդ զբաղեցնում էր ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 2 բաժնի պետի պաշտոնը: Առհասարակ, Գ. Դարբինյանը 1993թ-ից մինչ օրս աշխատում է ՊԵԿ համակարգում: Այս տարիների ընթացքում կուտակել է խոշոր չափի դրամական միջոցներ: Օրինակ, 2018թ. հայտարարագրել է 7 մլն 885 հազար դրամ եկամուտ, որը աշխատավարձն է: Սակայն իր հաշվին ունեցել է 8 մլն դրամ, 55 հազար դոլար, 10 հազար 500 եվրո: Գարիկ Դարբինյանը հայտարարագիր ներկայացնում է 2017թ-ից: Այդ տարվա պաշտոնը ստանձնելու հայտարարագրի համաձայն՝ Դարբինյանն ուներ բնակարան, հողամաս, առանձնատուն: Հայտարարագրել է նաև 8 մլն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող կահույք, նկարներ: Նա 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ ունեցել է հանձնած մոտ 45 մլն դրամի փոխառություն: Գարիկ Դարբինյանի կինը՝ Լուսինե Մինասյանը, ավելի շատ դրամական միջոցներ է հայտարարագրել, քան ամուսինը: 2017-ին Լ. Մինասյանի եկամուտը կազմել է 8 մլն 83 հազար դրամ, որից աշխատավարձը կազմել է 683 դրամ, իսկ մնացած գումարը գոյացել է երկու ավտոտնակների վաճառքից: 702 դոլար եկամուտ էլ ստացել է տրված փոխառությունից ստացած տոկոսագումարից:
06:41 - 30 ապրիլի, 2019
ՀԴՄ-ների հարցը «Իմ քայլի» պատգամավորները քննարկել են ՊԵԿ նախագահի հետ |aysor.am|

ՀԴՄ-ների հարցը «Իմ քայլի» պատգամավորները քննարկել են ՊԵԿ նախագահի հետ |aysor.am|

aysor.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և նույն խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը այսօր առավոտյան հանդիպել են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ։ Ինչպես տեղեկացնում է Մակունցը, հանդիպման ժամանակ քննարկել են ՀԴՄ սարքերին առնչվող քաղաքացիների անհանգստությունները: Մասնավորապես, պետության կողմից մինչև նոր ՀԴՄ սարքերի ձեռքբերումը անհրաժեշտություն կա միջանկյալ լուծումներ նախատեսել տնտեսվարող սուբյեկտների համար: Դավիթ Անանյանը նշել է, որ իրենք նույնպես մտածել են այդ ուղղությամբ, և այս ահազանգերը լրացուցիչ առիթ են՝ արագացնելու գործընթացը: Առաջիկայում Պետական եկամուտների կոմիտեն հանդես կգա հայտարարությամբ, թե այդ առնչությամբ ինչ միջանկյալ լուծում է առաջարկվում քաղաքացիներին: «Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ այժմ աշխատում եմ անկանխիկ դրամաշրջանառությունը խրախուսող փաթեթի շուրջ և պատրաստվում եմ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Այն հնարավորություն կտա պայքարել ստվերային շրջանառության դեմ: Այս հարցը նույնպես քննարկեցինք պարոն Անանյանի հետ», - հայտարարել է Լիլիթ Մակունցը։
08:23 - 26 ապրիլի, 2019
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» վեհաժողովին |news.am|

ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» վեհաժողովին |news.am|

news.am: Ապրիլի 18-ից 20-ը Չինաստանի Վուժեն քաղաքում կայացել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում հարկային մարմինների համագործակցության մեխանիզմի (ԲՐԻՏԱՔՈՄ-BRITACOM) գծով առաջին վեհաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը, տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը: Վեհաժողովին մասնակցել են «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության 34 անդամ և 22 դիտորդ պետությունների հարկային մարմինների ղեկավարներ, Չինաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի խմբի կազմակերպությունների և միջազգային այլ կառույցների, կրթական համալիրների և բազմազգ ձեռնարկությունների ներկայացուցիչներ: Վեհաժողովի ընթացքում պատվիրակություններն ստորագրել են հարկային վարչարարության համագործակցության մեխանիզմի հիմնադրման փոխըմբռնման հուշագիր, իսկ ԲՐԻՏԱՔՈՄ-ի խորհրդի նախագահ է ընտրվել Չինաստանի հարկային մարմնի ղեկավար Վանգ Ջունը:
08:57 - 25 ապրիլի, 2019