Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց |armenpress.am|

Կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:  «Քննարկվել է իրավիճակի կտրուկ սրացումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շրջանում: Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական բախումների վերսկսկման առնչությամբ: Նշվել է, որ այժմ կարևոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ հակամարտության հետագա էսկալացիան թույլ չտալու համար, և կարևորը՝ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները», - ասված է հաղորդագրությունում:   ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից փոխանցում են, որ  Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում խորը մտահոգություն է հայտնել ադրբեջանական կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք ագրեսիա են Լեռնային Ղարաբաղի դեմ: Նա անթույլատրելի է համարել էսկալացիայի հետագա զարգացումը և դրանում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը:
19:28 - 27 սեպտեմբերի, 2020
Պուտինը Վաշինգտոնին գործարք է առաջարկել |azatutyun.am|

Պուտինը Վաշինգտոնին գործարք է առաջարկել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահն առաջարկել է Միացյալ Նահանգներին «երկուստեք երաշխիքներ տալ` միմյանց ներքին գործերին, այդ թվում` ընտրական գործընթացներին չմիջամտելու մասին»: Պուտինի այդ հայտարարությունը հրապարակվել է երեկ` Կրեմլի պաշտոնական կայքում` նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ: Հեռակա դիմելով պաշտոնական Վաշինգտոնին` Ռուսաստանի առաջնորդը կոչ է արել վերաբեռնել հարաբերությունները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, և «միջկառավարական համաձայնագիր ստորագրել` համացանցում միջադեպերը կանխելու» համար: Պուտինի առաջարկը ներկայացվել է վերջին ամիսներին առավել հաճախակի դարձած հաղորդումների ֆոնին, որոնց համաձայն Մոսկվան կրկին փորձում է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին: Ամերիկայի հետախուզական գործակալությունները եզրակացրել էին, որ Ռուսաստանը միջամտել է նախորդ` 2016-ի նախագահական ընտրություններին` Դոնալդ Թրամփի հաղթանակին աջակցելու նպատակով: Մոսկվան մինչ օրս կտրականապես հերքում է այդ մեղադրանքները և պնդում, թե որևէ երկրի ներքին գործերին չի միջամտում:
12:43 - 26 սեպտեմբերի, 2020
Ֆրանսիան Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի աղմկահարույց արտահոսքի վերաբերյալ պաշտոնական հետաքննություն է սկսել |tert.am|

Ֆրանսիան Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի աղմկահարույց արտահոսքի վերաբերյալ պաշտոնական հետաքննություն է սկսել |tert.am|

tert.am: Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնական հետաքննություն են սկսել նախագահ Էմանուել Մակրոնի և ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի աղմկահարույց արտահոսքի առնչությամբ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությանը: «Ներքին գաղտնի փաստաթղթերի ցանկացած արտահոսք թույլատրելի չէ: Այս պատճառով մենք զերծ կմնանք մեկնաբանություններից: Այժմ անցկացվում է քննություն»,- նշել է դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը: Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարել էր, որ Ելիսեյան պալատը չէր կարող գիտակցաբար, դիվանագիտական նորմերի խախտմամբ, լրատվամիջոցներին փոխանցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների զրույցի ձայնագրությունը: Պեսկովը հիշեցրել է, որ «Բեռլինյան հիվանդի (Ալեքսեյ Նավալնի) թեման իսկապես քննարկվել է Պուտինի ու Մակրոնի վերջերս կայացած զրույցի ընթացքում, և Կրեմլը տեղեկացրել է այդ մասին»:«Միևնույն ժամանակ, թերթը բնավ ճշգրիտ չէ ներկայացված ձևակերպումների մեջ: Եվ արդարության համար պետք է նշել, որ դժվար թե կարողանար ճշգրիտ լինել, քանի որ դա կնշանակեր, որ մեր ֆրանսիացի գործընկերները դիտմամբ լրատվամիջոցներին են փոխանցել երկու նախագահների զրույցի ձայնագրությունը, որը չի համապատասխանում դիվանագիտական պրակտիկային: Համոզված ենք, որ դա այդպես չէ», -ընդգծել է Պեսկովը:Նրա խոսքերով՝ Կրեմլի մտքով անգամ չի կարող անցնել, որ Ֆրանսիայի իշխանություններից դեպի լրատվամիջոցներ կարող էր առաջնորդների խոսակցության բովանդակության «արտահոսք» լինել:Հիշեցնենք, որ Le Monde պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինը Մակրոնի հետ զրույցում չէր բացառել, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ինքն է թույնը խմել: Շարունակությունը՝ tert.am-ում
11:42 - 25 սեպտեմբերի, 2020
Կրեմլը Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակի չի առաջադրել․ Պեսկով |factor.am|

Կրեմլը Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակի չի առաջադրել․ Պեսկով |factor.am|

factor.am: Կրեմլը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակի չի առաջադրել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Գիտեք, որ շատ տարբեր մարդիկ են առաջադրվում այդ մրցանակին, և դա նրանց նախաձեռնությունն է, ովքեր հանդես են գալիս նման առաջարկությամբ։ Այս դեպքում դա ձեր հիշատակած գրողն է»,- գրող Սերգեյ Կոմկովի կողմից նման հայտի ներկայացման մասին հարցն այսպես է մեկնաբանել Դմիտրի Պեսկովը։ «Եթե մրցանակը շնորհելու որոշում կայացվի, հրաշալի է, եթե ոչ, նույնպես սարսափելի ոչինչ չկա»,- հավելել է նա։ Ավելի վաղ ռուսաստանցի մի շարք հասարակական գործիչներ, այդ թվում՝ գրող Սերգեյ Կոմկովը, հայտնել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու հայտ են ներկայացրել Նոբելյան կոմիտեին։ Հայտն Օսլո է ուղարկվել սեպտեմբերի 10-ին։
14:51 - 24 սեպտեմբերի, 2020
Ռուսաստանը պատրաստ է անվճար տրամադրել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը ՄԱԿ-ի աշխատակիցներին․ Պուտինը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում
 |tert.am|

Ռուսաստանը պատրաստ է անվճար տրամադրել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը ՄԱԿ-ի աշխատակիցներին․ Պուտինը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում, որին այս տարի համավարակի պատճառով համաշխարհային առաջնորդները մասնակցում են տեսաուղերձի ձևաչափով: Ելույթի սկզբում Պուտինը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը շարունակում է լինել միջազգային իրավունքի գլխավոր աղբյուրը, իսկ միջազգային կազմակերպությունն արժանապատվորեն կատարում է իր գլխավոր առաքելությունը, այն է՝ պահպանել աշխարհը: Պուտինն ընդգծել է, որ ՄԱԿ-ը պետք է հարմարվի նոր իրականությանը, իսկ Անվտանգության խորհուրդը պետք է առավել ընդգրկուն կերպով հաշվի առնի բոլոր երկրների շահերը:   Խոսելով կորոնավիրուսի համավարակի մասին՝ Պուտինն ընդգծել է, որ այն նոր մարտահրավեր է դարձել և անմիջականորեն խոցել է միլիոնավոր մարդկանց: Նրա խոսքով՝ համաշխարհային տնտեսության վերականգնումը ոչ ստանդարտ լուծումներ կպահանջի: Պուտինը կոչ է արել ամրապնդել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներուժն ու ընդգծել, որ Ռուսաստանն ամենաշահագրգիռ մասնակցությունը կցուցաբերի այդ գործում: Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է անվճար տրամադրել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը ՄԱԿ-ի աշխատակիցներին:
21:38 - 22 սեպտեմբերի, 2020
«Ռուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները». ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետին Անկախության տոնի առթիվ

«Ռուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները». ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետին Անկախության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Ռուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները: Վստահ եմ, որ մեր երկրների կառուցողական երկխոսությունը, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրման գործընթացների շրջանակներում փոխգործակցությունն այսուհետ ևս կշարունակեն ակտիվորեն զարգանալ: Այն, անկասկած, համապատասխանում է ռուս և հայ ժողովուրդների շահերին, ընթանում է տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման հունով: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարեկեցություն»։ 
12:08 - 21 սեպտեմբերի, 2020
Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիրապետում է լավագույն և ամենակատարյալ զենքին, որից ոչ ոք չունի. Պուտին |tert.am|

Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիրապետում է լավագույն և ամենակատարյալ զենքին, որից ոչ ոք չունի. Պուտին |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտատարել է, որ Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիրապետում է ամենակատարյալ զենքին, որն ունակ է պաշտպանել երկիրը բոլոր արտաքին ոտնձգություններից: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին երկրի ղեկավարը խոսել է Զինագործի օրվան նվիրված ելույթի ժամանակ: «Տասնամյակներ շարունակ մենք պարբերաբար ստիպված ենք եղել լինել հասնել փորձողի դերում, դա վերաբերում էր ատոմային, միջուկային զենքին, այնուհետև հեռահար մարտավարական ավիացիային, այնուհետև նաև հրթիռային միջմայրցամաքային տեխնիկային»,- ասել է Պուտինը:                                                                                    «Այժմ մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը տիրապետում է զենքի ամենաժամանակակից տեսակներին, որոնք ուժով, հզորությամբ, արագությամբ, ճշգրտությամբ գերազանցում են գոյություն ունեցած և ներկայում գոյություն ունեցող բոլոր զինատեսակներին, նման զենք ոչ ոք չունի ողջ աշխարհում, համենայն դեպս՝ դեռ չկա»,- շեշտել է Պուտինը:
20:40 - 19 սեպտեմբերի, 2020
Լուկաշենկոն պատմել է՝ ինչ է քննարկել Պուտինի հետ մոտ 5 ժամ տևած հանդիպման ժամանակ |tert.am|

Լուկաշենկոն պատմել է՝ ինչ է քննարկել Պուտինի հետ մոտ 5 ժամ տևած հանդիպման ժամանակ |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում տեղի ունեցած հանդիպման և զրույցի մասին: Այս մասին գրում է eadaily.com կայքը:Լուկաշենկոն նշել է, որ ՌԴ նախագահի հետ քննարկել է էներգետիկայի ոլորտում երկրների համագործակցությունը և ոչ միայն:«Մենք հստակ թվերի մեջ չենք խորացել: Բայց, ինչպես ինձ զեկուցել է Սեմաշկոն, մեր դեսպանը, որը նաև փոխվարչապետն է, նա բանակցություններ է վարում Ռուսաստանի էներգետիկների հետ: Լրիվ տարբեր մարդիկ կարող են խոսել գների մասին: Պուտինն ինքն է առաջարկել՝ արի  ակտիվացնենք մեր հոլդինգները, խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները, թող հանդիպեն ղեկավարները, նախարարները: Անհրաժեշտ է, որ նրանք իրենք հանդիպեն և առևտուր անեն միմյանց հետ: Ես էլ ասել եմ, որ դա ինձ հարմար է»,-պատմել է Բելառուսի նախագահը:Բացի այդ, Լուկաշենկոն հավելել է, որ Պուտինը ձեռնարկությունների և հոլդինգի ղեկավարների շփումներին զուգահեռ առաջարկել է ակտիվացնել տարածաշրջանային համագործակցությունը:«Ես ասացի՝  սեպտեմբերի վերջին տեղի կունենա տարածաշրջանների ֆորում, մենք կսկսենք ակտիվացնել նահանգապետերի շփումները: Սա մեծ գործ է: Նրանք այնտեղ շատ բան կլուծեն»,-նշել է Լուկաշենկոն:Նրա խոսքով` «Սեմաշկոն, որը Սոչիից արդեն ճանապարհ էր ընկել, զեկուցել է, որ Արդյունաբերության նախարարի հետ ճանապարհորդել է Ռուսաստանով մեկ և բերել է 290 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրեր` «ԲելԱԶ»-ներ, «ՄԱԶ»-եր և այլն: Պայմանագրեր են կնքվել: 1/3 միլիարդը մեծ գումար է: Այսինքն պետք է շարժվել»,-ասել է Բելառուսի նախագահը:Լուկաշենկոն ընդգծել է նաև, որ ՌԴ նախագահի հետ քննարկել է պաշտպանության, ինչպես նաև ռազմարդյունաբերության վերաբերող հարցեր:
12:05 - 17 սեպտեմբերի, 2020
Բելառուսներն իրենք պետք է առանց արտաքին ճնշման կարգավորեն երկրում ստեղծված իրավիճակը. Պուտին |tert.am|

Բելառուսներն իրենք պետք է առանց արտաքին ճնշման կարգավորեն երկրում ստեղծված իրավիճակը. Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ Բելառուսի քաղաքացիները ինքնուրույն և առանց արտաքին ճնշման պետք է գլուխ հանեն երկրում ստեղծված իրավիճակից: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պուտինը՝ երկուշաբթի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը: «Մենք կողմ ենք, որ բելառուսներն իրենք առանց արտաքին ճնշման և հուշումների՝ հանգիստ ռեժիմով և երկխոսությամբ գլուխ անեն այս իրավիճակից և գան ընդհանուր որոշման»,- ասել է ՌԴ առաջնորդը: Վերջինս հայտարարել է, որ տրամաբանական, նպատակահարմար և պատեհաժամ է համարում Լուկաշենկոյի առաջարկը Բելառուսի Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու մասին: ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը հավատարիմ է Բելառուսի հետ բոլոր պայմանավորվածություններին, այդ թվում և Դաշնային պետության և ՀԱՊԿ ձևաչափերում:
09:11 - 15 սեպտեմբերի, 2020
Պեսկովը պատմել է Պուտին-Լուկաշենկո բանակցությունների ձևաչափի մասին |tert.am|

Պեսկովը պատմել է Պուտին-Լուկաշենկո բանակցությունների ձևաչափի մասին |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն երկուշաբթի օրը Սոչիում շփվելու են դեմ առ դեմ ձևաչափով, պատվիրակությունների մասնակցություն չի նախատեսվում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:«Ծրագրված է դեմ առ դեմ հանդիպում»,-ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ պատվիրակությունները մասնակցեն բանակցություններին:Երկու երկրների նախագահների բանակցությունները սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ի (Երևանի ժամանակով 15:00) սահմաններում, հանդիպման համար ժամանակի սահմանափակում չկա: Ակնկալվում է, որ Պուտինը և Լուկաշենկոն կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման, ռազմավարական գործընկերության և դաշնակցային հիմնական հարցերը:  Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել Միասնական պետության շրջանակներում ինտեգրման հեռանկարներին և առևտրի, տնտեսական, էներգետիկ, մշակութային և մարդասիրական ոլորտներում խոշոր ծրագրերին: Միևնույն ժամանակ, հանդիպմանը և ասուլիսին հաջորդող համատեղ փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում:
16:49 - 14 սեպտեմբերի, 2020