«Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինքը ստեղծվել է 2021 թ․ մայիսի 15-ին՝ «Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների միավորմամբ՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ընտրությունների արդյունքում քաղաքական ուժը ձեւավորել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 պատգամավորով։

Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը․ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի նիստին

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը․ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի նիստին

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստ, որի օրակարգում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին հայտարարության նախագծի ընդունումն է։ Նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է։ Նիստի սկզբում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցի քննարկմանը։  Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց՝ իրենց գնահատմամբ նախագիծը ոչ միայն վնասում է Հայաստանին ու Արցախին, այլ օգնում է թուրք ադրբեջանական տանդեմին․ «Երեկ ընդդիմադիր խմբակցությունները շրջանառության մեջ էին դրել, որ այսօր արտահերթ նիստ տեղի կունենա Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Քիչ առաջ տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստ, որտեղ մերժվեց ընդդիմադիր խմբակցությունների առաջարկությունը՝ արտահերթ նիստի օրակարգում քննարկելու այն նախագիծը, որը ներկայացրել ենք։ Հիմա քննարկվում է ՔՊ խմբակցության նախագիծը։ Մեր գնահատմամբ՝ այս հայտարարությունը ավելի լավ է չարվի․ սա ոչ միայն վնասում է Հայաստանին ու Արցախին, այլ օգնելու է թուրք-ադրբեջանական  տանդեմին»։ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանն էլ ասաց՝ սա միայն հումանիտար աղետի խնդիր չէ․ «Փաստացի Հայաստանն ու Արցախը այսօր կանգնած են նոր պատերազմի շեմին, Արցախը այսօր կանգնած է ցեղասպանության շեմին։ Ձեր ներկայացրած օրակարգը որևէ ձև համարժեք չէ Արցախի և ՀՀ-ի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին և այն հայտարարությունը և մոտեցումները, որ դուք արտահայտում եք, ոչ միայն չի կանխում վերահաս վտանգը, այլ կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար: Այսօր մենք մեր հայրենակիցների հետ մեր խոսքը կներակայացնենք 16:00-ին Կառավարության շենքի դիմաց»։
14:22 - 14 դեկտեմբերի, 2022
Իշխանությունները թեմայի հետ կապված անտարբեր են և այն համարում են բացառապես ռուսների խնդիրը․ Տիգրան Աբրահամյանը՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակման մասին

Իշխանությունները թեմայի հետ կապված անտարբեր են և այն համարում են բացառապես ռուսների խնդիրը․ Տիգրան Աբրահամյանը՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակման մասին

Ադրբեջանցիներն Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակել են՝ որպես հիմք ներկայացնելով Արցախում ընդերքի շահագործման հետ կապված հնարածին խնդիրները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը՝ շարունակելով, որ պատահական չէ, որ օրեր առաջ, ադրբեջանական քարոզչական ալիքներում հանքի բեռնատարների լուսանկարներ հայտնվեցին, որոնցում նաև նշվում էր, թե հայերն ապօրինի շահագործում են հանքերը։   «Ի դեպ, Ադրբեջանը նաև կեղծ տեղեկություններ էր շրջանառում իրանական դիվերսիոն խմբերի Արցախում գտնվելու վերաբերյալ։   Ինչևէ, Ադրբեջանն օգտագործում է հայաստանյան իշխանությունների հնչեցրած հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Արցախի ինքնորոշման իրավունքը և այն դիտարկում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։   Մյուս կողմից՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմաններում, Ադրբեջանը փորձում է միջանցքի նկատմամբ հսկողության հիմքեր գտնել, որպեսզի ռուսական կողմի հետ շփումներում ցույց տա, թե ստիպված է գնում նման քայլի։   Իրականում Հայաստանն Արցախին կապող միջանցքը փակելու որևէ հիմք Ադրբեջանը չունի, դա լավագույնս գիտակցում են նաև Մոսկվայում։ Դե Հայաստանի իշխանությունների հանգամանքը անիմաստ է քննարկել, նրանք թեմայի հետ կապված անտարբեր են և այն համարում են բացառապես ռուսների խնդիրը»։
17:18 - 03 դեկտեմբերի, 2022
ԱԺ-ն չընդունեց ընդդիմության ներկայացրած նախագիծը․ ՔՊ-ն քվեարկությանը չմասնակցեց

ԱԺ-ն չընդունեց ընդդիմության ներկայացրած նախագիծը․ ՔՊ-ն քվեարկությանը չմասնակցեց

ՀՀ ԱԺ-ն չընդունեց Ադրբեջանի խորհրդարանին պատասխանող հայտարարության նախագիծը, որը ներկայացրել էր ընդդիմությունը: Կողմ քվեարկել էր 31 պատգամավոր, դեմ և ձեռնպահ՝ 0։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չմասնակցեց քվեարկությանը։  Նշենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ նախագահի որոշմամբ այսօր գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրվել է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: Հիմնական զեկույցով հանդես է եկել Անդրանիկ Թևանյանը, ով ներկայացնում է Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Հայտարարության ընդունման համար, սակայն, ընդդիմությունը ՔՊ-ի հետ համաձայնության չի հասել։ «Մեզ մոտ գրված է պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ հարձակում Ադրբեջանի կողմից, իրենք առաջարկում են դա գրել ԼՂ հայության վրա հարձակում։ Երկրորդը այն է, որ ինքնորոշման իրավունքի իրացման հետ կապված՝ իրենք կողմ չեն։ Այսինքն՝ այդ ձևակերպումները ջնջված են։ Երրորդը Շուշիի հռչակագրի դատապարտմանն իրենք դեմ են, այդ մասը հանել էին։ Եվ չորրորդը հանված էր Հայաստանի հանձնառությունը ինքնորոշման իրավունքի իրացման ու անվտանգության ապահովման մասով»,- նշեց «Հայաստան» խմբակցությունից Անդրանիկ Թևանյանը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն 2022թ․ նոյեմբերի 8-ին, որը իրենք համարում են Հաղթանակի օր, հայտարարություն է ընդունել, որում առկա է հայատյաց հռետորաբանությամբ։ Մասնավորապես, հայտարարության մեջ Հայաստանին մեղադրում են «վերջին 30 տարում միջազգային կոնվենցիաներ խախտելու, ռազմական հանցագործություններ կատարելու, ցեղասպանության, պետական ահաբեկչության, թալանի, վանդալիզմի, իսկ պատերազմից հետո «ականային տեռորի» մեջ»։    
15:01 - 02 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանցի ոչ մի պաշտոնյա երբեք չէր խոսել Ալմա Աթայի հռչակագրի մասին, ի՞նչ արեց Փաշինյան Նիկոլը, «մեյդան» բերեց այն և դարձրեց Ադրբեջանի թիվ մեկ կռվանը․ Մամիջանյան
 |tert.am|

Ադրբեջանցի ոչ մի պաշտոնյա երբեք չէր խոսել Ալմա Աթայի հռչակագրի մասին, ի՞նչ արեց Փաշինյան Նիկոլը, «մեյդան» բերեց այն և դարձրեց Ադրբեջանի թիվ մեկ կռվանը․ Մամիջանյան |tert.am|

tert.am: ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը իր ելույթում անդարադարձավ իշխող խմբակցության որոշ պատգամավորների ելույթներին։ «Պարո՛ն Աղաջանյան, ի՞նչ ստատուս քվո, ի՞նչ ստատուս քվո է պահպանվել, Արցախի տարածքի փոփոխությունը չեք նկատե՞լ, հողային կորուստները չեք նկատե՞լ, թե՞ բանակցային գործընթացի առկա վիճակը գոնե մոտ կարելի է համարել ստատուս քվոյին, այո՛, ստատուս քվոն պահնապված էր մինչև եկաք դուք: Մի քանի օր առաջ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի դեմ հայցեր է ներկայացնում, պարոն Աղազարյանը որոշեց այդ հայցերի էջերը մեկով ավելացնել ՀՀ ԱԺ ամբիոնից։ Եթե Ձեր պնդմամբ միջազգային հանրության աչքերում Հայաստանը  օկուպանտ էր, մի հատ սանկցիա կասե՞ք Հայաստանի նկատմամբ կիրառված»,- ասաց Մամիջանյանը։ Մամիջանյանը նշեց, որ Ալմա Աթայի հռչակագիրը այսօր դարձել է Ադրբեջանի քարոզչական կռվաններից մեկը։ «30 տարվա ընթացքումմ որևէ ադրբեջանցի պաշտոնյա՝ նախագահից մինչև պատգամավոր, երբեք Ալմա Աթայի հռչակագրի մասին չէր խոսել, երբե՛ք, ի՞նչ արեց Փաշինյան Նիկոլը, «մեյդան» բերեց Ալմա Աթայի հռչակագիրը, որը դարձավ Ադրբեջանի թիվ մեկ զանքը, այս պահին նրա կեղծ կռվանը, դո՛ւք եք դա տվել իրենց։ Դուք, որ շատ եք սիրում մանիպուլյացիաների համար անընդհատ մեջբերել 2010թ-ի վարչատարածքային բաժանման մասին օրենքը, դա էլ է Ադբեջանի համար դառնալու կեղծ կռվան»,-ասաց Հայկ Մամիջանյանը։ Նա ընդգծեց, որ Հայաստանը ներկայացնող ցանկացած պաշտոնյայի աշխատանքը պետք է լինի աշխարհին բացատրել, որ Արցախում բնակվող հայերի համար ինքնիշխանության, ինքնորոշման իրավունքը հոմանիշ է կյանքի իրավունքին։ Շարունակությունը՝ tert.am-ում
14:37 - 02 դեկտեմբերի, 2022
Իշխող թիմն ուզում է Ղարաբաղը հանձնելու գնով խաղաղության հասնել․ այպես կարելի է Երևանն էլ հանձնել. Թեւանյան
 |news.am|

Իշխող թիմն ուզում է Ղարաբաղը հանձնելու գնով խաղաղության հասնել․ այպես կարելի է Երևանն էլ հանձնել. Թեւանյան |news.am|

news.am: Մեր նպատակն էր, որ ԱԺ-ի կողմից ընդունվի այս հայտարարությունը, որովհետեւ շատ կարեւոր է, որ մեր պետությունն արձագանքի Ադրբեջանին: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը: «Ինչպես գիտենք, մենք ընդհանուր հայտարարի չեկանք իշխող խմբակցության հետ, որովհետեւ կա շատ ֆունդամենտալ տարբերություններ մեր մոտեցումների մեջ: Այդ մոտեցումների մասին չենք խոսի, լիագումար նիստին կներկայացնենք: Ցավում եմ, որ այդ տարբերությունները կան: Մեր հանրությանը կոչ եմ անում հետեւել քննարկմանը, տեսակետներին: Ես ուղղակի կուզենայի, որ իշխող խմբակցության պատգամավորները մինչեւ վերջ, բաց տեքստով ասեն, թե իրենք ինչու են դեմ եղել մեր հայտարարությանը»,-ասաց նա: Թեւանյանի խոսքով, կա երկու փիլիսոփայական մոտեցում. «Մեկն այն է, որ Ղարաբաղի գնով հասնենք խաղաղության, այսինքն Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու գնով հասնենք խաղաղության, մեր կարծիքով դա ոչ թե խաղաղության, այլ պատերազմի հայեցակարգ է, որովհետեւ այդպես կարելի է Երեւանն էլ հանձնել: Մեր մոտեցումն այլ է, որ մենք իրական խաղաղության պետք է ձգտենք մեր անվտանգային կարմիր գծերը պահելով, դրանով մեսիջ տալով  եւ մեր թշնամիներին, եւ բարեկամներին, որ պատրաստ ենք լինելու մինչեւ վերջ պաշտպանել մեր երկրի շահերը: Ցավալի է, որ Հայաստանի խորհրդարանում կա այսպիսի ռադիկալ գաղափարական հակադրություն»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը: Նշենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ նախագահի որոշմամբ այսօր գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրվել է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: 
12:01 - 02 դեկտեմբերի, 2022
Հայաստանի կողմից ՀԱՊԿ օգնության մասին փաստաթղթի ստորագրումից հրաժարվելը կարող է տարբեր հետեւանքների հանգեցնել․ Հայկ Մամիջանյան |news.am|

Հայաստանի կողմից ՀԱՊԿ օգնության մասին փաստաթղթի ստորագրումից հրաժարվելը կարող է տարբեր հետեւանքների հանգեցնել․ Հայկ Մամիջանյան |news.am|

news.am: Հայաստանի կողմից ՀԱՊԿ օգնության մասին փաստաթղթի ստորագրումից հրաժարվելը կարող է տարբեր հետեւանքների հանգեցնել։ Այս մասին ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի կողմից՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը չստորագրելու որոշումը։  «Հաշվի առնելով ՀԱՊԿ-ի ներկայացուցչի հայտարարությունը գագաթնաժողովի ավարտին՝ ենթադրում է դրանց որոշակի փոփոխություն, վերանայում, լրամշակում, և ապա դրանց ստորագրում կամ ընդունում․․․ Հայաստանի Հանրապետության իրադրությունը բարդ է և ավելի է բարդանալու»,-ասաց Մամիջանյանը։   «Եթե ամռանը մենք ռազմավարական գործընկերոջից բողոքի պաշտոնական նոտա ենք ստանում, եթե ՀԱՊԿ երկրների որոշ առաջնորդներ խոսում են Փաշինյանի հետ այնպես, ինչպես ես չէի խոսի սեփական արժանապատվության զգացում ունեցող ցանկացածի հետ,  եթե իշխանություններն ամեն ինչ իջեցրել են այս մակարդակի, ապա  ի՞նչ ակնկալիքներ կային ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի երեկվա նիստից»,- հարց հնչեցրեց պատգամավորը։ Մամիջանյանը հիշեցրեց, որ 2016 թվականի հոկտեմբերին, երբ Հայաստանը կրկին նախագահում էր ՀԱՊԿ-ում, ռազմական գործողություններից մի քանի ամիս անց նույնպես կայացավ Կազմակերպության նիստը։ Տարբերությունն, ըստ նրա, այն էր, որ այդ պատերազմում (ապրիլյան - խմբ.) հայկական կողմը հաղթող էր, եւ նաեւ այն, որ երկրի ղեկին հայրենասերներն էին։ «Այդ ժամանակ ՀԱՊԿ համատեղ հայտարարություն ընդունվեց։ Ընդ որում, այդ ժամանակվանից Ռուսաստանի եւ Բելառուսի առաջնորդները չեն փոխվել, իսկ Ղազախստանի նախագահը Նազարբաեւն էր։ Հայտարարության մեջ հստակ խոսվում էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանագրերի կարեւորության մասին, կային մի շարք այլ հայամետ կետեր։ Ընդ որում, հարցը վերաբերում էր ոչ թե Հայաստանի, այլ Ղարաբաղի տարածքին։ Այսպիսով խնդիրը ՀԱՊԿ-ի՞, թե Հայաստանի պաշտոնյաների՞  մեջ է։ Միգուցե, չարժեր առանց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հետ կանչելու կամ փոխելու քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդում նախաձեռնել։ Միգուցե, չարժեր 2021 թվականի նոյեմբերյան ագրեսիայի ժամանակ խորհրդարանում հրատապ հայտարարություններ պատրաստել, որի տեքստերը օպերատիվ կերպով SMS հաղորդագրությամբ ուղարկվել էին։ Այսինքն փորձ էր արվել սեւացնել ՀԱՊԿ-ին մինչեւ դրան դիմելը», – ասաց նա։ Նա նկատեց, որ ցանկացած միջազգային փաստաթղթի իրականացման համար երկիրը պետք է կշիռ ունենա կամ գոնե միջազգային հարաբերությունների սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ լինի, ինչը եւ դարձավ Հայաստանը ներկայիս իշխանությունների ժամանակ։ Արդյունքում Հայաստանին եւ Ղարաբաղին, նրա համոզմամբ, բաժանում են, ինչպես ոզում են։ «Ապրիլյան պատերազմի ժամանակ ԵԱՀԿ բոլոր պետությունները, այդ թվում Թուրքիան, հանդես եկան հայտարարություններով, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ նույն Թուրքիան դարձավ պատերազմի մասնակից եւ ագրեսոր, իսկ Հայաստանը միջազգային հրապարակում որոշ ժամանակ մենակ մնաց։ Ինչպես էր ստացվում, որ Հայաստանի համար բարեկամական երկրների օդային տարածությունը որոշ ժամանակ փակ էր», – ասաց Մամիջանյանը՝ փորձելով զուգահեռներ անցկացնել 2016 եւ 2020 թվկանանների ռազմական գործողությունների միջեւ։ Նրա խոսքով՝ մինչ 2018 թվականը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այն սակավաթիվ հարցերից մեկն էր, որի շուրջ հակասության մեջ գտնվող ուժային կենտրոնները միանման դիրքորոշումներ ունեին, բայց հիմա հարցը բախումների առիթ է դարձել։ «Եթե Հայաստանի իշխանությունը գերիների եւ ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը բանակցությունների առարկա չի դարձնում, ապա ինչո՞ւ այլ երկրներ պետք է ավելի հայամետ լինեն։ Հայաստանի իշխանությունը 2018 թվականից ի վեր չկարողացավ կազմակերպել SEPA արագ վավերացում։ Իշխող ռեժիմին չհաջողվեց նյութականացնել կետերը, որոնք ներառված էին դրանում, մասնավորապես, ԼՂ հակամարտությանը վերաբերող կետերը։ SEPA-ում ֆիքսված են հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ԼՂ ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքը, ինչը հնարավորություն կտար պաշտոնական փաստաթղթի մակարդակում զենք ունենալ բանակցային գործընթացում։ Այդ դեպքում ԵՄ միջնորդությամբ բանակցություններում հնարավոր կլիներ հղում կատարել իրենց ընդունած փաստաթղթին։ ՀՀ իշխանությունը հղում չի կատարում այդ կարեւորագույն կետին  եւ չի կիրառում այն»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը։ Հայկ Մամիջանյանը վստահություն հայտնեց, որ իշխանությունը չի ցանկանում Ադրբեջանի հետ ստորագրվող ցանկացած փաստաթղթում հիշատակել Ղարաբաղի մասին եւ չի կարող հասկանալ վերոնշյալի կարեւորությունը։      
16:41 - 24 նոյեմբերի, 2022
«Եթե բացակայում են, պետք է բացակայեն բոլոր հարթակներից»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմությանը

 |aravot.am|

«Եթե բացակայում են, պետք է բացակայեն բոլոր հարթակներից»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմությանը |aravot.am|

aravot.am: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի աշխատանքներին այսօր չէին մասնակցում ընդդիմադիր խմբակցությունների անդամները։ Հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այս առնչությամբ նախ ճշտեց, որ իրենք տեղեկացել են նիստի մասին։ «Երբ մենք Մադրիդում էինք, մեր ընդդիմադիր գործընկերներից Աննա Գրիգորյանը մեր հետ մասնակցում էր ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքին։ Ես խնդրեցի, որ աշխատանքը լինի ոչ միայն դրսում մասնակցությամբ, այլեւ մեր հանձնաժողովի աշխատանքին գոնե մասնակցեն»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։ Նա շարունակեց․ «Լիագումար նիստին չմասնակցելու համար գուցե իրենք ասեն, որ դա քաղաքական է, բայց հանձնաժողովի աշխատանքները անվտանգությանն են վերաբերում։ Իրենք նաեւ խոստացել են, որ պետք է մասնակցեն։ Երբ վաղը խոսեն երկրում տիրող անվտանգային միջավայրի մասին, դրա իրավունքը պետք է ունենան նաեւ աշխատանքի շնորհիվ։ Եթե բացակայում են, պետք է բացակայեն բոլոր հարթակներից։ Այդ ո՞նց է ստացվում, որ միջազգային հարթակներում չեն բացակայում, իսկ երկրի ներքին խնդիրների կարգավորման օրակարգերից բացակայում են, արթնանում են կամ չեն արթնանում»։ Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը օրերս ԱԺ պատվիրակության կազմում գործուղման էր մեկնել Մադրիդ․ այն պատվիրակության կազմում, որտեղ են նաեւ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն ու Անդրանիկ Քոչարյանը:
12:06 - 24 նոյեմբերի, 2022
ԱԺ մի խումբ ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու որոշման նախագիծ չկա

 |armenpress.am|

ԱԺ մի խումբ ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու որոշման նախագիծ չկա |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի մի խումբ ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու որոշման նախագիծ չկա, նման գործընթաց չի սկսվել: Այս մասին հայտնեցին Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ ստիպված կլինեն իրենց մանդատներին հրաժեշտ տալ, և Ազգային ժողովը ունի այդ պատգամավորների ցուցակը (Իշխան Սաղաթելյան, Վահե Հակոբյան, Արամ Վարդևանյան, Հռիփսիմե Ստամբուլյան և Ելենա Կիրակոսյան): «Նման նախագիծ չկա, և  նման գործընթաց չի սկսվել: Իսկ եթե նախագիծ լիներ, կհրապարակվեր խորհրդարանի կայքում»,- ասացին Ազգային ժողովի աշխատակազմից: Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ պատգամավորները հնարավոր է մանդատից զրկվեն Ազգային ժողովի նիստերից անհարգելի բացակայելու պատճառով, չի բացառվում նաև, որ պատգամավորները ինքնակամ մանդատները վայր կդնեն:      
12:48 - 22 նոյեմբերի, 2022
Հայաստանում արձագանքում են Մինսկի խմբի վերաբերյալ Ֆիլիպ Ռիքերի հայտարարությանը
 |azatutyun.am|

Հայաստանում արձագանքում են Մինսկի խմբի վերաբերյալ Ֆիլիպ Ռիքերի հայտարարությանը |azatutyun.am|

azatutyun.am: «Մինսկի խմբի փաստացի չգործելը դժվարացնում է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը», - կարծում է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ 2.5 ամիս առաջ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ ու Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական նշանակված Ֆիլիպ Ռիքերը երեկ հայտարարեց՝ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Վաշինգտոնը զբաղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմամբ միայն Բաքվի և Երևանի հետ անմիջական փոխգործակցության միջոցով։ «Կարծում եմ, որ այն զարգացել է այն աստիճան, որ մենք կարող ենք կոնսենսուսի միջոցով վերջ տալ այս մանդատին»,- հայտարարել է դեսպան Ռիքերը՝ խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի լուծմամբ զբաղվող ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի եռանախագահության ֆորմատից։ Ամերիկացի պաշտոնյայի պնդմամբ, սակայն, նպատակն ու խմբի մանդատը պահպանվում է։ 44-օրյա պատերազմից հետո՝ երկու տարի, եռանախագահության մակարդակով բանակցությունները, փաստացի, փակուղում են։ Չնայած Հայաստանը պնդում էր հակամարտությունը հենց այս ձևաչափով կարգավորելու անհրաժեշտությունը, Ադրբեջանը հրաժարվում էր վերադառնալ բանակցություններին՝ հայտարարելով՝ նման հարց այլևս գոյություն չունի։ Չնայած ոչ էֆեկտիվ փուլեր են եղել, բայց Մինսկի խմբից շատ ավելի լավ հարթակ չի եղել, որտեղ կողմերը նստել են բանակցելու, կարծում է ընդդիմադիր Աբրահամյանը։ «Եթե այստեղ չկա միջնորդական դերակատարությունը, եթե չկա այստեղ հստակ հարթակը, ապա այս դեպքում Ադրբեջանը ավելի մեծ հնարավորություն է ստանում կլանելու խնդիրը և լուծելու այնպես, ինչպես հայտարարում է», - ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը: Իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Արթուր Հովհաննիսյանը թե՛ բացասականից է խոսում, թե՛ դրականը տեսնում: «Այո, ինքնին այդ ձևաչափը ինչպես որ նախկինում էր աշխատում, հիմա այդ ձևաչափով չի աշխատում, բայց Մինսկի համանախագահ բոլոր երեք երկրները ամբողջապես ներգրավված են գործընթացում: Ըստ էության, այս մոտեցումն ավելի արդյունավետ է այն իմաստով, որ նրանց ներգրավվածությանը չեն խանգարում միմյանց միջև եղած հարաբերությունները և այսպես ասած Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունները, պայմանավորված ուկրաինական հակամարտությամբ, չի տարածվում հայ-ադրբեջանական կամ Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացների վրա, դա ինքնին դրական է: Բացասական արձանագրելով Մինսկի խմբի այս ձևաչափի փոփոխությունը, դրական ենք արձանագրում ներկա իրավիճակը», - ընդգծեց Հովհաննիսյանը:
17:23 - 17 նոյեմբերի, 2022
Ատեստավորման հետ կապված օրենքի նախագիծը ունի բազմաթիվ ռիսկեր, անարդարության ցանկացած դրսևորում ԶՈՒ-ում բերելու է ավելի ծանր վիճակի․ Տիգրան Աբրահամյան
 |tert.am|

Ատեստավորման հետ կապված օրենքի նախագիծը ունի բազմաթիվ ռիսկեր, անարդարության ցանկացած դրսևորում ԶՈՒ-ում բերելու է ավելի ծանր վիճակի․ Տիգրան Աբրահամյան |tert.am|

tert.am: ԱԺ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության  քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Զինված ուժերին վերաբերող օրենքի երկու նախագծերին՝ «Պաշտպան Հայրենյացին» և ԶՈՒ-ում ատեստավորման գործընթացին։ «Ատեստավորման հետ կապված օրենքի նախագիծը ունի բազմաթիվ ռիսկեր, առաջին հերթին՝ նախագծում սահմանված չէ կառավարության այն որոշումը, որը կարգավորում է  ատեստավորման գործընթացը, այսինքն՝ ինչ չափորոշիչներով, ինչ սկզբունքներով է այն կատարվելու։ Այս գործընթացի ցանկացած խափանում, անարդարության ցանկացած դրսևորում Զինված ուժերում բերելու է շատ ավելի ծանր վիճակի, քան այսօր ունենք։ Բացի այդ, նույնիսկ ամենասկզբունքային և ամենաարդարացի ներդրման պարագայում  խրախուսման համակարգը պետք է ներդրվի այն ժամանակ, երբ բազային աշխատավարձը հասցված է համապատասխան մակարդակի և մարտական հերթապահության համար նախատեսված հավելավճարները ունեն համապատասխան վիճակ և չունեն այն վիճակը, որ ունենք այսօր»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։ Անդրադառնալով «Պաշտպան Հայրենյաց» նախագծին՝ պատգամավորը ասաց, որ այս ծրագրի իրատեսության, ԶՈՒ ներսում առկա իրավիճակի առումով որոշակի խնդիրներ է տեսնում։ «Այնուամենայնիվ, որպես պայմանագրային զինծառայողներին աջակցող ծրագիր, մենք կողմ ենք քվեարկել նախագծին, սա առաջին հերթին համարում ենք շանս բոլոր այն երիտասարդների համար, ովքեր ցանկություն կունենան 6 ամիս հետո ընտրել պայմանագրային ծառայությունը»,- ասաց Աբրահամյանը։  
12:26 - 17 նոյեմբերի, 2022
ՀՀ քաղաքական դաշտում ԼՂ հիմնախնդրի մոտեցումների առումով համարյա կոնսենսուսային իրավիճակ է․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ քաղաքական դաշտում ԼՂ հիմնախնդրի մոտեցումների առումով համարյա կոնսենսուսային իրավիճակ է․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին Փաշինյանն անդրադարձավ ընդդիմության քննադատությանը, թե ԼՂ հիմնախնդրի առումով դիրքորոշումները կոնկրետ չեն և խուսափողական են։  «Եթե ես այս գնահատականը կարող էի հասկանալ 1-1.5 ամիս ամիս առաջ, հիմա չեմ կարող, քանի որ կարծում եմ, որ ՌԴ նախագահի Վալդայում արված հայտարարությունը շատ կարեւոր էր, որպեսզի մենք մի շարք հարցեր պարզաբանենք և արձանագրենք, որ առնվազն ՀՀ քաղաքական դաշտում այդ մոտեցումների առումով համարյա կոնսենսուսային իրավիճակ է»,- ասաց Փաշինյանը։ Փաշինյանը հիշեցրեց, որ խոսքը ՀՀ կառավարության՝ ՌԴ առաջարկների վերաբերյալ դիրքորոշման մասին է, և որի էությունը ԼՂ հարցը որոշ ժամանակով հետաձգելն էր։ «Երբ որ այս հարցադրումն արվեց և ընդդիմության դաշտում և ԼՂ-ում եղան հայտարարություններ, որոնք կառավարությունից պահանջում էին ընդունել ՌԴ առաջարկները։ Ես ուզում եմ ասել, որ Կառավարությունը վաղուց՝ դեռևս 2021թվականի հունվարից ընդունել է այդ պայմանավորվածությունը, սակայն դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով»,- նշեց նա։  Վարչապետն ընդգծեց, որ կառավարության այսօրվա դիրքորոշումն այն է, ինչ իրենցից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ կառավարությունն այդ դիրքորոշումը վաղուց է որդեգրել: Նա հայտնեց, որ ԼՂ նախագահի հետ այդ դիրքորոշումը շատ վաղուց ինքը կիսել էր: Վարչապետն նշեց նաև, որ եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է, համարում է, որ ՀՀ-ն պետք է մերժի ՌԴ առաջարկները, ճիշտ կլինի, որ դրա մասին բարձրաձայն հայտարարի:
16:49 - 16 նոյեմբերի, 2022
«Պատիվ ունեմ» խմբակցությունը վաղը չի մասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին. Մամիջանյան |news.am|

«Պատիվ ունեմ» խմբակցությունը վաղը չի մասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին. Մամիջանյան |news.am|

news.am: Այն գործընթացները, որոնք այս պահին ծավալվում ենք Արցախի և Հայաստանի շուրջ, ամենայն հավանականությամբ վաղ թե ուշ հանգրվանելու են Ազգային ժողովում և Սահմանադրական դատարանում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով ընդդիմադիրների՝ ԱԺ լիագումար նիստերին կրկին մասնակցելու մասին հարցերին։ «Բազմիցս նշել ենք, որ փողոցային պայքարն ու խորհրդարանական աշխատանքն իրար բացառող գործընթացներ չեն։ Մենք թույլ չենք տա, որպեսզի հակահայկական այս կամ այն զարգացումը կանխելու համար այդ թվում նաև այս հնարավորությունն իրացնելու գործիքները չունենանք»,- ասաց Մամիջանյանը։ Նա նշեց, որ ընդդիմությունը,  մասնավորապես «Պատիվ ունեմ» խմբակցությունը երբեք  չի էլ դադարեցրել խորհրդարանական աշխատանքը, նույնիսկ ամենաթեժ ցույցերի պահերին այս կամ այն պատգամավորը միջազգային ֆորմատներում կամ, օգտագործելով  վերահսկողական այս կամ այն գործիքն, աշխատել են պառլամենտում. «Խոսքը ընդամենը լիագումար նիստերի դահլիճ  մուտք գործելու մասին է, որը չեմ կարծում, թե մեր գործելաոճի էական փոփոխություն է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: Մամիջանյանը վստահ է, որ ռադիկալ ընդդիմություն լինելն ասելով չէ. «Ինչքան էլ ասեմ, որ մենք շարունակում ենք մնալ ռադիկալ ընդդիմություն, վստահ եմ, որ  մեր քաղաքացիները  կգնահատեն մեր գործողությունները, որոնք սպասեցնել չեն տա»։ Ներկայացնելով իրենց օրակարգը՝ Մամիջանյանն ասաց. «Եթե խորհրդարանական ընդդիմությունը չիրականացնի խորհրդարանական այս կամ այն աշխատանքը, օրինակ, մեր որոշ միջազգային գործընկերների հետ  հանդիպումների ժամանակ մեր գործընկերները կլսեն  «Հայաստանն ու Ադրբեջանը իրար հետ որևէ խնդիր չունեն, բացի ԼՂ հարցից», կամ «Մենք համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղից բոլոր զորքերը պետք է դուրս գան» ու  նմանօրինակ հակահայկական, հակապետական հայտարարություններ, որոնք  կմնան անպատասխան: Այսինքն մեր միջազգային  գործընկերները չեն լսի, որ նշված երկու դրույթներն աղերս չունեն  իրականության հետ, կամ չեն լսի, որ խորհրդարանական ընդդիմությունը Հայաստանի և Արցախի համար համարում է ճակատագրական սխալ հայ-ադրբեջանական հարաբերությունների զատումը արցախյան հակամարտությունից»։ Հարցին, թե ի՞նչ սխալներ է թույլ տվել ընդդիմությունը, որ փողոցային պայքարի միջոցով  չհասավ իր նպատակներին, Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Այո, մեր նպատակը եղել է և շարունակում է  մնալ Նիկոլ Փաշինյանի հեռացումը իշխանությունից,  հիմնական բանակցողի  փոփոխությունը, բայց ասել, որ փողոցային պայքարը որևէ արդյունքի չի  բերել, կարծում եմ, իրականությանը չի համապատասխանում։ Մեր վերջնական նպատակին չենք հասել, բայց որոշակի արդյունքների հասել ենք»։ Նա նշեց, որ կատարել են սխալների վրա աշխատանք, թե  տեխնիկական, նաև որոշ առումով խոսույթի մակարդակում։ Ըստ ընդդիմադիր գործչի, փողոցային այս կամ այն ակցիաների ավելի լայնամասշտաբ իրականացման վերաբերյալ այս պահին տարվում է տնային աշխատանք։ Մամիջանյանը տեղեկացրեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վաղը չի մասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին։
15:53 - 15 նոյեմբերի, 2022
ԱԺ-ում մեկնարկեց հերթական նիստը․ օրակարգում ընդգրկված է 31 հարց |armenpress.am|

ԱԺ-ում մեկնարկեց հերթական նիստը․ օրակարգում ընդգրկված է 31 հարց |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում մեկնարկեց հերթական նիստը։ Նիստին մասնակցում են նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։ Նիստի օրակարգում ընդգրկված է 31 հարց։  Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին և այլ նախագծերը։ Ազգային ժողովը կքննարկի նաև Հայաստանի Հանրապետության  2023 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը, հիմնական զեկույցով հանդես կգա Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Պատգամավորների քննարկմանը կներկայացվի նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւլրացումներ կատարելու մասին նախագծերը։
10:07 - 15 նոյեմբերի, 2022
Արցախի ՊԲ-ի կազմալուծման հարցը կրկին առաջնային օրակարգ են հրում․ այս անգամ և՛ հայաստանյան, և՛ արցախյան իշխանական շրջանակների կողմից․ Տիգրան Աբրահամյան

Արցախի ՊԲ-ի կազմալուծման հարցը կրկին առաջնային օրակարգ են հրում․ այս անգամ և՛ հայաստանյան, և՛ արցախյան իշխանական շրջանակների կողմից․ Տիգրան Աբրահամյան

Արցախի պաշտպանության բանակի կազմալուծման հարցը կրկին առաջնային օրակարգ են հրում, սակայն եթե նախկինում դա արվում էր Ադրբեջանի նախաձեռնությամբ և դա որպես պահանջ/սպառնալիք էր ներկայացվում, ապա հիմա այն ակտիվացվում և քննարկելի են դարձնում և՛ հայաստանյան, և՛ որքան էլ զարմանալի է՝ արցախյան իշխանական շրջանակներից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Որքան էլ ՊԲ կրճատումը՝ կարևոր չէ ամբողջական, թե մասնակի, ներկայացվի միջազգային երաշխիքների կամ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կազմի հնարավոր ընդլայնման համատեքստում, անթույլատրելի է։ Այստեղ առաջին խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը թեման օրակարգային քննարկման հարց է դարձրել, իսկ ավելի կոնկրետ՝ սակարկման, իսկ այն ներկայացվում է նաև որպես Արցախի հետ համաձայնեցված։ Երկրորդ, ես չեմ պատկերացնում, թե էլ ինչ պետք է պատահի Արցախի հետ, որ տեղում հասկանան, որ կոնկրետ այս գործընթացի նպատակը, բառիս բուն իմաստով, Արցախի հենման վերջին հենապատը հեռացնելն է։ Ադրբեջանն այս հարցով շտապում է, որպեսզի խաղաղապահների 5-ամյա ժամկետի ավարտից առաջ վերացնի դիմադրության ամենակարևոր ինստիտուտը, որի պարագայում ո՛չ բանակցելու, ո՛չ էլ պայքարելու ռեսուրս չի լինի։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ 44-օրյա պատերազմից հետո տեսել ենք, թե ինչպես են ոտնակոխ տրվել միջազգային երաշխիքներն ու խաղաղապահների ներկայությունը և Արցախի նորանոր տարածքներ բռնազավթվել»։
14:22 - 12 նոյեմբերի, 2022