Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ընդգծել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը

Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ընդգծել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը

Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Լյուքսեմբուրգ։ Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ-ից։  Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև առկա ամուր քաղաքական երկխոսությունը, որը հիմնված է ընդհանուր արժեքների և շահերի վրա։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Լյուքսեմբուրգում դիվանագիտական ներկայության՝ ռեզիդենտ գրասենյակի հաստատումը արտացոլում է Հայաստանի հանձնառությունը խթանել Լյուքսեմբուրգի հետ գործընկերությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև փոխգործակցության հեռանկարների շուրջ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող մի շարք հարցերի և նոր հավակնոտ օրակարգի զարգացման ուղղությամբ առկա մեխանիզմներն առավելագույն օգտագործելու հնարավորություններին։ Ի թիվս այլ հարցերի, ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը: Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերի զարգացումները՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման դեպքին, որի արդյունքում հայկական կողմն ունեցել էր չորս զոհ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է կայուն Հարավային Կովկաս ունենալու ուղղությամբ ՀՀ ջանքերը, իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը և միջազգային գործընկերների ներգրավվածությամբ դրանք զսպելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է Ադրբեջանի հետ միջազգային սահմանին տեղայակված ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կարևորությունը։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագծին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է  հիմնական՝  տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության սկզբունքները, որոնց հարցում երկկողմ հստակ ու աներկբա հանձնառությունը հրամայական է գործընթացում առաջընթաց ապահովելու համար։
17:27 - 14 փետրվարի, 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի. Արարատ Միրզոյան
 |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի. Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի, պետք է տեղում վերարտադրվեն Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված և կողմերի կողմից հետագայում վերահաստատված սահմանները։ Այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստի ավարտին ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ ՀՀ արտգործնախարարը վերահաստատեց Հայաստանի հավատարմությունը պայմանավորվածություններին, որոնք արտացոլված են 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում և անցյալ տարվա աշնանը Գրանադայում քառակողմ հանդիպումներում ընդունված հայտարարություններում, ինչպես նաև այն համաձայնագրերին, որոնք հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումներից հետո։ «Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերահաստատեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի և Խորհրդային Միության իրավասու և լիազորված մարմինների կողմից մշակված ամենավերջին քարտեզների վրա, եւ դա պետք է հիմք դառնա երկու երկրների սահմանների սահմանազատման համար։ Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի, սակայն պետք է տեղում վերարտադրվեն Ալմա Աթայի հռչակագրով հաստատված և կողմերի կողմից հետագայում վերահաստատված սահմանները», - ընդգծեց նախարար Արարատ Միրզոյանը։
20:16 - 13 փետրվարի, 2024
Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակեր է փնտրում է․ Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելին

Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակեր է փնտրում է․ Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելին

Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործըկերության խորհրդի նիստին ընդառաջ փետրվարի 13-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի առանձնազրույցը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին, ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումներին, ինչպես նաև վերջին շրջանում գործընկերությունը նոր ուղղություններով զարգացնելու նպատակով համատեղ իրականացված քայլերին ու առկա հեռանկարներին։ Քննարկվել են նաև Հարավային Կովկասում անվտանգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից առավոտյան ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման դեպքին։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այս միջադեպը հերթական անգամ ի ցույց է դնում այն, որ Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակեր է փնտրում է և շարունակաբար փորձում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ ու անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների՝ բանակցությունները վերսկսելու ջանքերը: Կարևորվել է Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմանն ուղղված հետագա քայլերի զսպումը։
15:34 - 13 փետրվարի, 2024
Միրզոյանն ու ԵՄ պաշտոնյան քննարկել են տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային ծրագրերին ՀՀ մասնակցության հարցեր

Միրզոյանն ու ԵՄ պաշտոնյան քննարկել են տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային ծրագրերին ՀՀ մասնակցության հարցեր

Փետրվարի 12-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ: ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, մասնավորապես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ կիրարկմանն ու ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացման հեռանկարներին։   Վերջինիս համատեքստում գոհունակությամբ նշվել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության այցը Հայաստան նախորդ տարվա դեկտեմբերին, մտքեր են փոխանակվել Հայաստանի տնտեսական դիմակայունության բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ։   ՀՀ ԱԳ նախարարը և գլխավոր տնօրենը քննարկել են նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային ծրագրերին ՀՀ մասնակցության հարցեր, ինչպես նաև դիտարկել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հետագա առաջմղման հնարավորությունները։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի և հարատև կայունության ապահովման ուղղությամբ առկա մարտահրավերներին։  Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով կարիքները հասցեագրելուն ուղղված ջանքերի շուրջ:    
10:00 - 13 փետրվարի, 2024
Արարատ Միրզոյանն ու Խերտ Յան Կուպմանն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի

Արարատ Միրզոյանն ու Խերտ Յան Կուպմանն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի

Փետրվարի 12-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, մասնավորապես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ կիրարկմանն ու ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացման հեռանկարներին։ Վերջինիս համատեքստում գոհունակությամբ նշվել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության այցը Հայաստան նախորդ տարվա դեկտեմբերին, մտքեր են փոխանակվել Հայաստանի տնտեսական դիմակայունության բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը և գլխավոր տնօրենը քննարկել են նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային ծրագրերին ՀՀ մասնակցության հարցեր, ինչպես նաև դիտարկել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հետագա առաջմղման հնարավորությունները։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի և հարատև կայունության ապահովման ուղղությամբ առկա մարտահրավերներին։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով կարիքները հասցեագրելուն ուղղված ջանքերի շուրջ:
22:00 - 12 փետրվարի, 2024
Ֆրանսիան վերահաստատում է Հայաստանի ինքնիշխանությանը և անձեռնմխելիությանն աջակցելու հանձնառությունը. Սեժուրնե

Ֆրանսիան վերահաստատում է Հայաստանի ինքնիշխանությանը և անձեռնմխելիությանն աջակցելու հանձնառությունը. Սեժուրնե

1lurer.am: Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի հանդիպման վերաբերյալ: Նշվում է, որ ֆրանսիացի դիվանագետը վերահաստատել է Փարիզի անվերապահ, ամբողջական և մշտական հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և անձեռնմխելիությանը: «Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությունները, մասնավորապես՝ տրանսպորտի, էներգետիկայի և ջրային ռեսուրսների ոլորտներում ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը: Քննարկվել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցեր: Ֆրանսիան շարունակում է ավելացնել մարդասիրական աջակցությունը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի փախստականներին: Խոսքը 29 միլիոն եվրո կազմող օգնության մասին է, որն ուղղված է ՀԿ-ներին, ԿԽՄԿ-ին, Հայկական կարմիր խաչին և ՄԱԿ-ի գործակալություններին՝ հատկապես խոցելի խմբերի սոցիալական, բժշկական, կրթական և ֆինանսական աջակցության ընդունման և ապահովման համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Նախարարներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումներին: Սեժուրնեն վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերին։ «Արդարացի և տևական խաղաղությունը հնարավոր է միայն միջազգային իրավունքը, երկու երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը հարգելու դեպքում»,- նշված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
14:12 - 10 փետրվարի, 2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր

Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 9-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը շնորհավորել է ֆրանսիացի գործընկերոջը Ֆրանսիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:  «Զրուցակիցները հանգամանալից քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով  թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում համատեղ սերտ փոխգործակցության հեռանկարներին։ Անդրադառնալով երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին՝ գոհունակությամբ նշվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծվել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման պատրաստակամությունը։ Հայաստանի և Ֆրանսիայի նախարարներն անդրադարձել են առաջիկայում նախանշվող բարձրաստիճան միջոցառումներին։   Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Եվրոպական միության հետ ինտենսիվ խորացող երկխոսությունը, որը զարգանում է նաև նոր ուղղություններով՝ միտված ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանը։   Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Եվրոպական միության հետ ինտենսիվ խորացող երկխոսությունը, որը զարգանում է նաև նոր ուղղություններով՝ միտված ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանը։   Մանրամասն քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային սկզբունքները, մասնավորապես տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության, ինքնիշխանության անվերապահ հարգման կարևորությունը, ինչպես նաև սահմանազատման հետագա գործընթացն Ալմա-Աթայի հռչակագրի ու ԽՍՀՄ ամենաթարմ ու լեգիտիմ քարտեզների հիման վրա իրականացնելու համար առավել որոշակիություն ապահովելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։  Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Ֆրանսիայի առանձնահատուկ ուշադրությունն ու ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերների հաղթահարմանը, ինչպես նաև արդար ու կայուն խաղաղության հաստատմանը: Նշվում է, որ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերի շուրջ։
21:50 - 09 փետրվարի, 2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄՔԴ-ի մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄՔԴ-ի մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 8-ին Հաագայում հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Պայվի Կաուկորանտան շնորհավորել է Հայաստանին Միջազգային քրեական դատարանին անդամակցության կապակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել դատարանի հիմնադիր փաստաթղթի՝ Հռոմի Ստատուտի կիրարկման ուղղությամբ իրականացվող և անհրաժեշտ հետագա քայլերի շուրջ՝ կարևորելով վեհաժողովի հետ սերտ փոխգործակցությունը։ Նախարար Միրզոյանը շեշտել է ՄՔԴ-ին անդամակցության հարցում ՀՀ առաջնահերթություններն ու ակնկալիքները, որոնք հնչեցվել էին նաև ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ, և համահունչ են ժողովրդավարության, օրենքի գերակայության, անպատժելիության դեմ պայքարի համամարդկային սկզբունքներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով ներկայացրել է ՀՀ օրենսդրությունը Ստատուտի հետ ներդաշնակեցման ուղղությամբ նախաձեռնված քայլերի մանրամասները։
11:09 - 09 փետրվարի, 2024
Արարատ Միրզոյանը Հաագայում հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահի հետ

Արարատ Միրզոյանը Հաագայում հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահի հետ

Փետրվարի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի նախագահ Պյոտր Հոֆմայսկիի հետ։ Նախագահ Հոֆմայսկին շնորհավորել է Հայաստանին Միջազգային քրեական դատարանին անդամակցության կապակցությամբ, և զրուցակիցները մտքեր են փոխանակել դատարանի հիմնադիր փաստաթղթի՝ Հռոմի Ստատուտի կիրակմանն առնչվող հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն արդեն իսկ նախաձեռնել է այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը բախվելով տարածաշրջանում անպատժելիության ծանրագույն հետևանքների՝ քաջ գիտակցում է դրա դեմ պայքարի և մարդկության դեմ հացագործությունների կանխարգելման ուղղությամբ ջանքերի համադրման հրամայականը, ինչը ևս դրվել է ՄՔԴ-ին ՀՀ անդամակցության գործընթացն ավարտին հասցնելու հիմքում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի։
18:36 - 08 փետրվարի, 2024
Համոզված ենք, որ Հռոմի ստատուտը իրական ներուժ ունի՝ կանխելու հետագա էսկալացիան և ոճրագործությունները. Միրզոյան

Համոզված ենք, որ Հռոմի ստատուտը իրական ներուժ ունի՝ կանխելու հետագա էսկալացիան և ոճրագործությունները. Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարությամբ է հանդես եկել Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ: Հայտարարության մեջ ասվում է.  «Հարգարժա՛ն Դատարանի նախագահ,Տիկի՛ն Համաժողովի նախագահ, Ձերդ գերազանցություններ, Հարգելի՛ դատախազ, Հարգելի՛ քարտուղար, Հարգելի՛ դատավորներ և դատախազի տեղակալներ, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, 1998 թվականին միջազգային հանրությունը պատմական որոշում կայացրեց՝ վերջ դնել միջազգային լրջագույն հանցագործություններին՝ ընդունելով Հռոմի ստատուտը։ 2023 թվականին Հայաստանը վավերացրեց այն՝ անկեղծորեն հավատալով ստատուտի բարձր ուժին՝ վերացնելու ամենածանր հանցագործությունները և վերջ դնելու անպատժելիությանը։ Փետրվարի 1-ին Հռոմի ստատուտն ուժի մեջ է մտել Հայաստանի համար. սկզբունքորեն կարևոր իրադարձություն, որն այսօր մեզ այստեղ է բերել։ Ես շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին այս առանձնահատուկ օրը մեզ հետ կիսելու համար։ Նյուրնբերգյան դատավարությունն իր ժամանակին ի ցույց դրեց, որ միջազգային իրավունքի դեմ հանցագործությունները կատարվում են մարդկանց կողմից, այլ ոչ թե վերացական սուբյեկտների, և միջազգային իրավունքի դրույթների կիրառումը հնարավոր է ապահովել նման հանցագործություններ կատարող անձանց պատժելու միջոցով։ Սկսելով այս ճանապարհը` եկեք ընդունենք այն պատասխանատվությունը, որը գալիս է երաշխավորելու, որ ոչ ոք օրենքից վեր չէ։ Այսօր Միջազգային քրեական դատարանը կանգնած է որպես հենակետ՝ ընդդեմ ցեղասպանության սարսափների, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ագրեսիայի հանցագործության: Այս առումով, ՄՔԴ-ի նկատմամբ Հայաստանի հետևողական համագործակցային մոտեցումը հիմնված է հետևյալ հիմնական նպատակների վրա. 1) կանխել ամենածանր հանցագործությունները, որոնք մտահոգում են ամբողջ միջազգային հանրությանը, 2) միջազգային հանրությունում օրենքի գերակայության ամրապնդումը, 3) ՄՔԴ-ն առավել համընդհանուր դարձնելը: Հայաստանը հավատում է, որ չափազանց կարևոր է միջազգային դատական համակարգի ստեղծումը, որը կապահովի ցեղասպանություն և այլ ծանր հանցագործություններ կատարած անձանց պատիժը։ Հայաստանը տասնամյակներ շարունակ, Միջազգային քրեական դատարանին անդամակցելուց առաջ էլ, նախաձեռնող և առաջամարտիկ Է եղել ցեղասպանության ոճրագործության կանխարգելման և դատապարտման գործընթացներում՝ ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների և ֆորումների շրջանակներում:  ՄՔԴ-ի դերը հանցագործությունների կանխարգելման և հակամարտությունների խաղաղ կարգավորման համար ազնիվ և անաչառ արդարադատության գործընթացի ապահովման գործում նշանակալի է։ Ցավոք, մեր տարածաշրջանում մենք բախվեցինք ոչ միայն հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացարձակ բացակայությանը, այլ նաև պատերազմ, ատելություն և ահաբեկչություն տարածելու ակնհայտ մտադրությանը: ՀՀ-ի դեմ շարունակվող ագրեսիաները և մեր ինքնիշխան տարածքների օկուպացիան, հայերի դեմ իրագործած սարսափելի ոճրագործությունները, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը, որոնց հետևանքով ավելի քան 100.000 հայեր ստիպված են եղել փախչել իրենց տներից՝ ապաստան գտնելու Հայաստանում, ունեցել են աղետալի հումանիտար հետևանքներ և շարունակում են անմիջական վտանգ ներկայացնել մեր տարածաշրջանի համար։ Այս համատեքստում մենք համոզված ենք, որ Հռոմի ստատուտը, ի թիվս այլ մեխանիզմների, իրական ներուժ ունի՝ կանխելու հետագա էսկալացիան և ոճրագործությունները՝ դառնալով մեր տարածաշրջանում կայունության և կայուն խաղաղության ուղենիշ։ Տիկնայք և պարոնայք, Մենք ընդգծում ենք Դատարանի կարևոր դերն աներևակայելի վայրագություններից տուժածների համար արդարության ապահովման գործում՝ նրանց ձայն տալով, հնարավորություն տալով մասնակցել վարույթներին, օգնություն տրամադրելով և փոխհատուցումներ պահանջելով: Անկասկած, Հռոմի ստատուտը և ՄՔԴ-ն, պատասխանատվության ձգտելով, մեծապես նպաստել են միջազգային քրեական արդարադատության համակարգի արդյունավետ գործունեությանը: Այսօր եկեք տոնենք ոչ միայն Հայաստանի հանձնառությունը, այլև այնպիսի աշխարհի հանընդհանուր տեսլականը, որտեղ տիրում է արդարություն, և պաշտպանված է յուրաքանչյուր անհատի արժանապատվությունը: Որպես Հռոմի ստատուտի նոր մասնակից պետություն՝ Հայաստանը կլինի Դատարանի ակտիվ անդամ և էապես կնպաստի մասնակից պետությունների համաժողովի աշխատանքներին։ Միասին մենք առաջ ենք շարժվում համերաշխ՝ համախմբված Հռոմի ստատուտի գաղափարների շուրջ, քանի որ ձգտում ենք արդարությամբ և օրենքի գերակայությամբ սահմանված ապագայի: Շնորհակալություն»:
17:24 - 08 փետրվարի, 2024
ՀՀ ԱԳ նախարարը Նիդերլանդների գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի տեսլականը

ՀՀ ԱԳ նախարարը Նիդերլանդների գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի տեսլականը

Փետրվարի 8-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-նիդերլանդական երկկողմ օրակարգի և քաղաքական երկխոսության ընդլայնման  հեռանկարների շուրջ: Ընդգծվել են Հայաստանում ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացված քայլերը և այդ ուղղությամբ հետագա երկկողմ համագործակցության պատրաստակամությունը: Այս, ինչպես նաև անպատժելիության հաղթահարման դեմ պայքարի համատեքստում գոհունակությամբ նշվել է նաև Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին։  Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությանն առնչվող հարցեր։ Արարատ Միրզոյանը կարևորել է տարբեր ուղղություններով փոխգործակցության շարունակական զարգացումը, այդ թվում նաև՝ ՀՀ դիմակայունության հետագա ամրապնդման նպատակով:  Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում վերջին զարգացումներին և ընդհանուր անվտանգային իրավիճակին։  Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման վերաբերյալ ՀՀ տեսլականը: Անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանի, այլև մյուս կողմի` Ադրբեջանի հստակ հանձնառությունն առանցքային հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի համար հիմնարար սկզբունքները, մասնավորապես` տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության աներկբա հարգման կարևորությունը:  Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման և ՀՀ խաղաղության օրակարգի համատեքստում նախարար Միրզոյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմքում դրված հանրաճանաչ սկզբունքներին։  Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները պայմանավորվել են շարունակել ակտիվ շփումներն ու քննարկումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։
14:45 - 08 փետրվարի, 2024
«Կլինգենդայլ» ինստիտուտում կայացած քննարկմանը Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը

«Կլինգենդայլ» ինստիտուտում կայացած քննարկմանը Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը

Փետրվարի 7-ին Հաագայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կլոր-սեղան քննարկման է մասնակցել Նիդերլանդների Թագավորության հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկում՝ «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: «Քննարկմանը ներկա են եղել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ և լրագրող-վերլուծաբաններ։ Քննարկման ընթացքում նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ընթացքին. նախարար Միրզոյանը նշել է մի կողմից՝ նախագծի համաձայնեցման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացված քայլերն ու առաջարկները, մյուս կողմից՝ Ադրբեջանի՝ գործընթացը ձգձգելու և առավելապաշտական նկրտումները: Նախարար Միրզոյանը շեշտել է տարածքային ամբողջականության աներկբա ճանաչման և Ալմա Աթայի հռչակագրի ու ԽՍՀՄ ԳՇ ամենաթարմ լեգիտիմ քարտեզների հիման վրա սահմանազատման հետագա գործընթացի համար առավելագույն որոշակիության ապահովման անհրաժեշտությունը։ Տարածաշրջանային տրանսպորտային ու տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում ՀՀ արտաքին գործերի նախարարն ընդգծել է «միջանցքային» որևէ տրամաբանության անընդունելիությունը ՀՀ համար և բազմիցս հնչեցրած պատրաստակամությունն ապահովել անհրաժեշտ դյուրացված մեխանիզմներ, որոնք կգործեն բացառապես ՀՀ ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին, այն է՝ Հյուսիսը Հարավի և Արևելքը Արևմուտքի հետ կապող արդյունավետ ուղիների ու պայմանների ստեղծմանը՝ նաև որպես Հարավային Կովկասում կայունության ապահովման յուրովի երաշխիք: Նախարար Միրզոյանը նաև պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերի: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը՝ նախարարը նշել է, որ եվրոպական ինտեգրացիոն կառույցի հետ ՀՀ հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա, ներառում են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը, ինչպես նաև համագործակցության նոր ուղղությունների զարգացումը: Նախարար Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով իրենց հայրենիքից բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
21:00 - 07 փետրվարի, 2024