Բաբկեն Թունյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 6-ին Երեւանում։

2001թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը: 2003թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Տնտեսագիտության մագիստրոս։ 2007թ.՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի (LSE) «Տնտեսագիտություն եւ հանրային կառավարում» երեքամսյա դասընթացը:

Մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների՝ Կոնֆլիկտաբանություն եւ բանակցություններ (2006թ., Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, Երեւան), Թրեյնինգ՝ թրեյներների (դասախոսների) համար (2006թ., Լոնդոն), աշխատանքային պրակտիկա «BBC Parliament» հեռուստաալիքում (2007թ., Լոնդոն), Ընտրական պրոցեսներ, մամուլի ազատություն, Հայաստան-ԵՄ հարաբերություններ (2011թ., Փարիզ, Ստրասբուրգ), International Visitor Leadership ծրագիր (2011թ., ԱՄՆ)։

1998-1999թթ. եղել է Հայկական Կարմիր խաչի ընկերության փախստականների եւ միգրացիայի բաժին պետի օգնական: 2000-2002թթ.՝ Բնական ակտիվ նյութեր արտադրողների եւ արտահանողների հասարակական կազմակերպության նախագահի օգնական: 2005-2018թթ. աշխատել է «168 ժամ» թերթի եւ 168.am կայքի տնտեսական մեկնաբան, տնտեսական խմբագիր։ 2005-2006թթ.՝ «ԹիՎի 5» հեռուստաալիքի մարզական լուրերի թարգմանիչ եւ խմբագիր: 2007-2009թթ.՝ «3 Միլիոն» ամսագրի գլխավոր խմբագիր: 2009 -2012թթ.՝ «ԲԵ-ՎԻՏ» ընկերության հիմնադիր տնօրեն:

2015թ. հիմնադրել եւ մինչեւ 14.01.2019թ. ղեկավարել է B4B.am տեղեկատվական-վերլուծական հարթակը։

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Բաժնետիրական ընկերությունների ժողովները հեռավար անցկացնել. ԱԺ պատգամավորների առաջարկը |hetq.am|

Բաժնետիրական ընկերությունների ժողովները հեռավար անցկացնել. ԱԺ պատգամավորների առաջարկը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Վարազդատ Կարապետյանը և Արտակ Մանուկյանն առաջարկում են բաժնետիրական ընկերությունների ժողովները ևս հեռավար եղանակով իրականացնել: Պատգամավորները փոփոխություն են առաջարկում Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում: «Ժողովի որոշումները կարող են ընդունվել առանց ֆիզիկական ժողով անցկացնելու (առանց օրակարգի հարցերի քննարկման և քվեարկության դրված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման նպատակով ընկերության մասնակիցների համատեղ ներկա գտնվելու)` հեռակա կարգով քվեարկության կամ իրական ժամանակում առցանց քվեարկության միջոցով: Հեռակա կարգով քվեարկություն կարող է անցկացվել փաստաթղթերը փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կամ փոխանցվող և ընդունվող հաղորդագրությունների իսկությունը և դրանց փաստաթղթային հաստատումն ապահովող կապի այլ միջոցներով փոխանակելու միջոցով: Իրական ժամանակում առցանց քվեարկություն կարող է կազմակերպվել էլեկտրոնային կապի միջոցներով` ներառյալ էլեկտրոնային փոստով, ծրագրային և հավելվածային հարթակներով (ներառյալ բջջային հեռախոսների հավելվածներով)»-նշվում է առաջարկվող հոդվածում: Ըստ նախագծի` էլեկտրոնային քվեաթերթիկները պետք է տրամադրվեն բաժնետերերին իրական ժամանակում առցանց քվեարկության միջոցով ժողովի անցկացման պահից առնվազն 7 օր առաջ: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով շատ ընկերություներ անցել են հեռավար աշխատանքի, սակայն մի շարք ընկերությունների դեպքում օրենսդրությւոնը նման հնարավորություն չի ընձեռում: Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի համաձայն` ֆինանսական տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում ընկերությունները պարտավոր են գումարել տարեկան ընդհանուր ժողով, որտեղ հեռակա քվեարկությունն արգելված է: Ուստի պատգամավորներն այս փոփոխությամբ առաջարկում են հեռակա քվեարկության հնարավորությունը տարածել բաժնետերի բոլոր ժողովների վրա և ներդնել էլեկտրոնային քվեաթերթիկ հասկացությունն, ինչը հնարավորություն կընձեռի հեռակա քվեարկել:
16:01 - 28 մարտի, 2020
Պետք է բացառել այն դեպքերը, որ բանկերը, կփորձեն առիթից օգտվելով, վերանայել վարկավորման պայմանները. Թունյան |armtimes.com|

Պետք է բացառել այն դեպքերը, որ բանկերը, կփորձեն առիթից օգտվելով, վերանայել վարկավորման պայմանները. Թունյան |armtimes.com|

armtimes.com: Դատելովար ձագանքներից՝ թե՛ բիզնես շրջանակները եւ թե՛ հասարակությունը սպասում էին արտակարգ դրություն հայտարարելու որոշմանը, քանի որ հասկանում էին, որ սա անհրաժեշտ միջոցառում է։ Նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Սակայն, նրա կարծիքով, մի քիչ իրազեկվածության ավելացման կարիք կա, որովհետեւ շատերի, հատկապես տնտեսվարողների համար, հարցականներ եւ անորոշ կետեր կան, որոնց պետք է պատասխանել ու հստակություն մտցնել։ - Պարո՛ն Թունյան, ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տնտեսության վրա։ -  Տնտեսական իրավիճակի վրա ավելի շատ ազդեցություն կունենա, թե փաստացի կորոնավիրուսի տարածման տեմպն ինչպիսին կլինի, եւ մեր քաղաքացիներն ինչպիսի վարքագիծ կդրսեւորեն։ Կորոնավիրուսի պատճառով տուժել են տուրիզմի, հանրային սննդի եւ այլն ոլորտներ։ Իսկ դրանք ավելի շատ մարդկանց վարքագծով են պայմանավորված։ Օրինակ՝ զբոսաշրջիկը, դրանով պայմանավորված, չի այցելում այլ երկիր։ Այսպես թե այնպես այդ ոլորտի ներկայացուցիչներն իրենց վրա այդ ազդեցությունը զգալու էին։ Եթե հիմա արտակարգ դրությամբ պայմանավորված ավելի կոշտ միջոցառումներ լինի, օրինակ՝ արգելվի որոշ վայրեր ընդհանրապես գնալը, կամ որոշ օբյեկտներ փակվեն, ավելի կմեծանա այդ ազդեցությունը։ - Կենտրոնական բանկը կկարողանա՞ այս ընթացքում ֆինանսական շուկա նկայուն պահել։ - Կենտրոնական բանկի առումով ես այդ վստահությունը ունեմ. դա պայմանավորված է ոչ միայն ԿԲ-ի պրոֆեսիոնալիզմի, այլեւ այն հանգամանքով, որ ունենք բավականաչափ ռեսուրսներ։ Այս պահին հիմքեր՝ չկան ենթադրելու, որ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ։ Իրավիճակի վրա ավելի շատ կարող են ազդել սպասումները, խուճապային տրամադրությունները, քան օբյեկտիվ հանգամանքները։ - ՊԵԿ-ն իր աշխատանքը ինչպե՞ս է շարունակելու, հաշվի՞ են առնվելու որոշ բիզնեսների հնարավոր վնասների հանգամանքը, շահութահարկի վճարման առումով զիջումներ կլինե՞ն։ - Եթե մենք ունենք բիզնեսի որոշակի դժվարություններ, բնականաբար, դա որոշ չափով կդժվարացնի հարկերի հավաքագրումը։ Բայց հենց այդ հարցն էլ քննարկումների հիմնական կետերից մեկն է։ Երեկ շատ էր խոսվում հարկային արձակուրդների մասին։ Այստեղ պետք է հասկանալ՝ հարկային արձակուրդնե՞րն են նպատակահարմար, թե՞ մեկ այլ օգնության ձեւ։ Դրանք պետք է լինեն խիստ նպատակային ու թիրախային։ Որովհետեւ, եթե մենք թացը չորի հետ խառնենք, կարող է ստացվել, որ, օրինակ, գերշահույթով աշխատող ընկերությանը հարկային արձակուրդ տրամադրվի, եւ տուրիզմի ոլորտի ընկերությանը հարկային արձակուրդ տրամադրվի, ինչը ոչ միայն անարդար կլինի, այլեւ՝ սխալ։ Դա արդեն վատ հետեւանքների է բերելու։ Այդ քայլերը պետք է շատ զգուշությամբ անել, քանի որ այս ցնցումը ժամանակավոր է։ Բայց եթե հիմա մենք սխալ քայլեր իրականացնենք՝ թե՛ հարկաբյուջետային առումով եւ թե՛ վարկերի առումով, այդ սխալ քայլերի հետեւանքները շատ ավելի երկար են տեւելու։ - Մի շարք առեւտրային բանկեր որոշեցին վարկերի մարումները հետաձգել, բայց, այնուամենայնիվ, որոշ բանկեր չգնացին զիջումների։ Այս դեպքում ի՞նչ պետք է անի պետությունը, եւ ինչպե՞ս պետք է վճարի այդ վարկը այն քաղաքացին, որը չի կարողանա այս ընթացքում եկամուտ ստանալ։ - Մենք ինչքան էլ ասենք, որ վարկային արձակուրդ է պետք, պետք է հաշվի առնել, որ բանկերը նույնպես ֆինանսական պլանավորում են անում, եւ իրենք էլ պետք է ավանդների գծով մարում իրականացնեն։ Բանկերի մի մասը որոշ քաղաքացիների հետ անհատական են աշխատելու։ Իսկ այն ռիսկային հաճախորդների դեպքում, որոնց վրա ազդեցություն չունի՝ համաճարակ է, թե արտակարգ իրավիճակ, եւ նրանք այսպես թե այնպես անպարտաճանաչ վարկառու են, կարծում եմ՝ ճիշտ կլինի այդ դեպքերում թույլ տալ, որ բանկն անհատական մոտեցում ցույց տա։ Բայց կարծում եմ, որ քաղաքացիների եւ բանկերի համար պետք է հստակ կանոններ լինեն, եւ քաղաքացին իմանա, թե որ դեպքում կարող է դիմել իր վարկը վերակառուցելու կամ վճարումները հետաձգելու խնդրանքով։ Պետք է նաեւ բացառել այն դեպքերը, որ բանկերը, օգտվելով այդ հանգամանքից, կփորձեն վերանայել վարկավորման պայմանները։ Ես չեմ ուզում այդ կանխավարկածով առաջ շարժվել եւ հույս ունեմ, որ մեր բանկերը պատասխանատու վարքագիծ կդրսեւորեն, բայց նախկինում եղել են դեպքեր, երբ քաղաքացիները դիմել են, բանկը ասել է՝ լավ, համաձայն եմ ժամկետի առումով ընդառաջ գնալ, բայց վարկի արժույթը պետք է փոխենք դրամից դոլար կամ տոկոսադրույքը վերանայենք։ Ամեն դեպքում որքան կանոնները հստակ լինեն, այդքան ավելի լավ։ - Շատերը նշում էին, որ վարկային կազմակերպությունները որեւէ ընդառաջման չեն գնացել։ Այստեղ իշխանությունը անելիք ունի՞։ - Դա նույնպես քննարկելու ենք։ Արդեն որոշ հարցեր այս առումով քննարկել ենք Կենտրոնական բանկի հետ։ Մեծ հաշվով բանկերն ու վարկային կազմակերպությունները մասնավոր ընկերություններ են, եւ պետությունն այստեղ իրավունք էլ չունի ասել, թե ինչպես վարվեն։ Այստեղ ավելի շատ շեշտը դրվում է սոցիալական պատասխանատվության սկզբունքի վրա... Կարծում եմ՝ վաղ թե ուշ նրանք այդ վարքագիծը ստիպված են լինելու փոխել, որովհետեւ երկարաժամկետ հեռանկարում դա իրենց վրա ավելի վատ հետեւանքներ է ունենալու։ Ավելին՝ armtimes.com-ում
15:56 - 18 մարտի, 2020
Դրամը կտրուկ կարժեզրկվի միայն այն դեպքում, եթե դուք հավատաք, որ արժեզրկվելու է. Թունյան

Դրամը կտրուկ կարժեզրկվի միայն այն դեպքում, եթե դուք հավատաք, որ արժեզրկվելու է. Թունյան

Դրամը կտրուկ կարժեզրկվի միայն այն դեպքում, եթե դուք հավատաք, որ արժեզրկվելու է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Պատգամավորը մասնավորապես գրել է. «Որոշ մարդիկ առաջնորդվում են «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով։ Նախանձելի հետևողականությամբ հրապարակային հայտարարում են, որ դրամը կտրուկ արժեզրկվելու է, ու խորհուրդ են տալիս դոլար գնել։ Սա ոչ այլ ինչ է, քան վնասարարություն։ Որոշ մարդկանց դեպքում համոզված եմ, որ նպատակը խուճապ ստեղծելն է, որ մարդիկ նետվեն դոլար գնելու, ստեղծվի արհեստական դեֆիցիտ, դոլարը թանկանա, դժգոհություններ հասունանան, ու իրենք իշխանություններին քննադատելու առիթ ունենան։ Նման մի իրավիճակի միջով մենք անցել ենք 2014 թվականի դեկտեմբերին։ Այդ մարդկանց չեմ ասում՝ մի արեք նման բան, որովհետև իմաստ չունի. իրենք անում են դա գիտակցված ու անելու են։ Ես դիմում եմ մեր հայրենակիցներին և խնդրում ամեն ինֆորմացիայի հավատալուց առաջ՝ փորձել վերլուծել՝ ո՞վ է դա տարածում և ինչ նպատակով։ Անկեղծ ասում եմ՝ դրամը կտրուկ կարժեզրկվի միայն այն դեպքում, եթե դուք հավատաք, որ արժեզրկվելու է։ Այնպես որ, եթե ուզում եք, որ դրամն արժերկվի, կարող եք այս գրառումը կարդալուց հետո վեր կենալ, գնալ մոտակա փոխանակման կետն ու ձեր ձեռքի տակ եղած դրամը փոխարկեք դոլարի կամ եվրոյի։
20:31 - 13 մարտի, 2020
Տնտեսական աճին ամենաշատը նպաստել է մշակվող արդյունաբերությունը, երկրորդ տեղում է ֆինանսական և ապահովագրական ծառայությունների ոլորտը. Բաբկեն Թունյան |tert.am|

Տնտեսական աճին ամենաշատը նպաստել է մշակվող արդյունաբերությունը, երկրորդ տեղում է ֆինանսական և ապահովագրական ծառայությունների ոլորտը. Բաբկեն Թունյան |tert.am|

tert.am: 2019թ. տնտեսական ցուցանիշների մասին արդեն բավականին խոսվել է և տարին տնտեսական առումով բավականին լավն՝ 7,6 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով, որը վերջին տասը տարվա ընթացքում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է: Այս մասին այսօր «2019թ․ տնտեսական արդյունքը և 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկմանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և հավելեց, որ մեր երկիրն այս առումով առաջատար է տարածաշրջանում: Նա նշեց, որ տնտեսական աճի կառուցվածքում բարելավելու տեղեր կան, որի ուղղությամբ կառավարությունը շարժվում է. «Մենք հստակ տեսնում ենք, որ ամենաշատ տնտեսական աճին նպաստել է մշակվող արդյունաբերությունը, երկրորդ տեղում` ֆինանսական և ապահովագրական ծառայությունների ոլորտը, իսկ կոնկրետ խաղային ոլորտը և այդ մշակույթը, զվարճությունները, հանգիստը՝ տնտեսական աճին  նպաստել են մոտ կես տոկոսային կետի չափով»,-ասաց նա: Ավելին՝ tert.am-ում
16:43 - 28 փետրվարի, 2020
Թունյանը ներկայացված հակածխախոտային օրինագծում տնտեսության համար տեսնում է էական ռիսկեր |armenpress.am|

Թունյանը ներկայացված հակածխախոտային օրինագծում տնտեսության համար տեսնում է էական ռիսկեր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացված հակածխախոտային օրինագծում տնտեսության համար էական ռիսկեր է տեսնում: Թունյանն այս մասին ասաց ԱԺ նիստում նախագծի քննարկման ժամանակ։ Նախ՝ անդրադառնալով ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանի՝ իրենց առաջարկությունները նախագծում չընդգրկելու վերաբերյալ դժգոհությանը՝ Թունյանը նշեց, որ իսկապես եղել են նախագծում առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում փոփոխություններ կատարելու համաձայնություններ: «Սակայն երկրորդ ընթերցումից առաջ մենք տեսնում ենք, որ ավելի ենք խստացրել օրենքի նախագիծը: Բայց «Իմ քայլը» խմբակցությանը, հանձնաժողովին մի փորձեք կառավարության հետ կռվեցնել, որովհետև մենք մի թիմ ենք, այդ քննարկումները մեր ներսում ունեցել ենք, կունենանք և ունենում ենք: Տարբեր հարցերի շուրջ կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ: Ես գտնում եմ, որ այս տեսքով այս նախագիծը բիզնեսի, տնտեսության համար էական ռիսկեր է պարունակում»,-ասաց Թունյանը: Նա շեշտեց, որ շատ բովանդակային քննարկումներ են եղել, հանձնաժողովում քննարկել են իրավական, տնտեսական ասպեկտները, միայն ծխողների իրավունքների մասին չեն խոսել: «Հակառակը՝ սա պետք է ծխողների և չծխողների թեմա չլինի, սա պետք է լինի առողջ մարդու թեմա: Եթե մենք մի քիչ ավելի կոշտ լինեինք, հավատացած եղեք, այնքան հիմնավոր փաստարկներ կբերեինք, որ նախագիծը տնտեսական հարցերի հանձնաժողովում բացասական եզրակացության կարժանանար: Մենք դրական եզրակացություն տվել ենք այն բանի համար, որ չենք ուզում այս նախագիծը տապալվի, չենք ուզում, որ տնտեսական շահերը գերակայեն առողջապահական շահերին »,-ասաց պատգամավորն ու նկատեց՝ շտկելու բաներ նախագծում միանշանակ կան: Նա շեշտեց՝ ինքը ևս ասում է, որ ծխելը վատ բան է, սակայն պետք է հասկանան՝ այդ օրինագծով այդ խնդիրը լուծում են, թե ոչ, ինչ են շահում և ինչ կորցնում, ինչքանով է արդյունավետ վարչարարությունը, ինչքանով է այն հնարավոր լինելու իրականացնել: «Առողջ մարդն է տնտեսության մեջ մեծ արժեք ստեղծում, բայց առողջ մարդիկ լինում են միայն հարուստ երկրներում: Աղքատ երկրներում առողջ մարդիկ չեն լինում: Իսկ այդ հարստությունը ստեղծում են տնտեսավարողները: Իսկ եթե խոսում եք փողն ու առողջությունը հակադրելու մասին, ասեմ, որ ծխախոտային ինդուստրիան 2019-ին ավելի քան 120 մլրդ դրամի հարկեր է վճարել»,-ասաց պատգամավորն ու հավելեց՝ պետք է առողջ, հավասարակշռված մոտեցում գտնել: Եթե նախագիծն ուժի մեջ մտնի, Թունյանը միգուցե բոլոր խնդրահարույց դրույթների վերաբերյալ հանդես գա լրացուցիչ փոփոխությունների առաջարկներով: Նա նշեց՝ ժամանակ կունենան մանրամասն դիտարկել բոլոր ռիսկերը, բոլոր հետևանքները և հարկ եղած դեպքում կփոխեն դրույթները՝ մինչև դրանց ուժի մեջ մտնելը: «Եվ եթե որևէ մեկը մեզ մեղադրելու է առողջությունը վնասելու, ծխախոտային ինդուստրիայի շահերը պաշտպանելու մեջ, ի սկզբանե ասեմ, որ այդ մեղադրանքներն անհիմն են »,-ասաց Թունյանը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ելույթում նշել էր,  որ որպես պետական պաշտոնյաներ իրենք պարտավոր են առաջին հերթին մտածել քաղաքացիների առողջության անվտանգության մասին: «Սա, իհարկե, չի նշանակում, որ բիզնես շահերը պետք է որևէ կերպ անտեսվեն:  Բայց նժարի վրա դրված լինելով գումար, թե առողջություն, կարծում եմ, որ այստեղ այլընտրանք չկա»,-հավելել էր Մակունցը:
13:46 - 13 փետրվարի, 2020
Հանրաքվեի քարոզարշավի ընթացում ՀՀ քաղաքացիների վստահությունն ապագայի նկատմամբ կուժեղանա, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունն ավելի կմեծանա. Փաշինյան |tert.am|

Հանրաքվեի քարոզարշավի ընթացում ՀՀ քաղաքացիների վստահությունն ապագայի նկատմամբ կուժեղանա, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունն ավելի կմեծանա. Փաշինյան |tert.am|

tert.am: Ապրիլի հինգին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ որոշ կարծիքներ են հնչում, որ շուրջ երկու ամիս տևող քարոզարշավը կարող է բացասական ազդեցություն թողնել օրինակ՝ տնտեսական ակտիվության վրա: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: Նա հետաքրքրվեց՝ արդյո՞ք կառավարությունը ունի մտահոգություններ, թե ինչպիսի ազդեցություն կարող է լինել և կա՞ փորձ Հայաստանում, թե ընտրական պրոցեսներն ինչպիսի ազդեցություն են ունեցել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով ասաց, որ 2019թ. փորձը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսության վրա ազդող հիմնական գործողը ապագայի  նկատմամբ ՀՀ քաղաքացիների ունեցած վստահությունն է: «Ես ուզում եմ հավաստիացնել, որ այդ քարոզարշավի ընթացում քաղաքացիների վստահությունն ապագայի նկատմամբ կուժեղանա, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունն ավելի կմեծանա»,-ասաց նա և համոզմունք հայտնեց, որ ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա քարոզարշավը տնտեսության վրա, ավելին՝ կունենա աշխուժացնող ազդեցություն: «Ինչպես երևում է, արտերում ապրող բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են գալ այդ ընթացքում Հայաստան, որպեսզի քվեարկեն և մենք, կարծես՝ ստեղծում ենք տուրիզմի նոր տեսակ, որը կոչվում է «ընտրական տուրիզմ»»,-ասաց վարչապետը, իսկ դահլիճից հայտնեցին, որ արդեն կա այդպիսի տեսակ: «Ափսոս, մեզ թվում է մենք ենք հորինել, ամեն դեպքում կլինի «ընտրական տուրիզմ»»,-ասաց նա: Այսպիսով՝ նա կոչ արեց արտերկրում բնակվող քաղաքացիներին, որոնք ունեն Հայաստանի քաղաքացիություն, այս ընթացքն օգտագործեն և գալ: «Մանավանդ հիմա, եվրոպական մի շարք երկրներից աներևակայելի ցածր գներով տոմսեր կարելի է գնել, իսկ նրանք, ովքեր չունեն ՀՀ քաղաքացիություն, կարող են «ընտրական տուրիզմից» զերծ չմնալ և գալ ու դիտարկել, թե ինչպես են ժողովրդավարական պրոցեսներն այստեղ զարգանում: Հաճելին օգտակարի հետ կհամատեղենք և նոր խթան կտանք տնտեսությանը»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քարոզարշավը չի կանգնեցնելու աննախադեպ չափի կապիտալ ծախսերը, որը կառավարությունը պլանավորել է, և դա լուրջ խթան է լինելու տնտեսական ակտիվացման համար: Անշարժ գույքի շուկայում տիրող ակտիվությունը նոր խթան է լինելու տնտեսության համար: «Մենք այս ողջ պրոցեսը պետք է տանենք բարձր տնտեսական, քաղաքական և հանրային տրամադրությամբ»,-հավելեց վարչապետը:
18:20 - 12 փետրվարի, 2020
Ինչո՞ւ կառավարությունը չի հրապարակում հանքերի իրական սեփականատերերի մասին տեղեկատվությունը |lragir.am|

Ինչո՞ւ կառավարությունը չի հրապարակում հանքերի իրական սեփականատերերի մասին տեղեկատվությունը |lragir.am|

lragir.am: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ կառավարությունը չի հրապարակում հանքերի իրական սեփականատերերի մասին տեղեկատվությունը: «Մենք ընդունել ենք տարբեր օրենքներ, որոնցից է Ընդերքի իրական սեփականատերերի մասին օրենքը, բայց օրենքն ընդունելը մի բան է, վերջում պարզվում է, որ համապատասխան տեխնիկական հնարավորություններ չկան դա անելու: Հիմա հունվարի 30-ին մենք պետք է արդեն ունենայինք հանքերի իրական սեփականատերերի տվյալները: Սկզբնական ժամկետը նոյեմբերի 30-ն էր, հետո հետաձգվեց հունվարի 30-ը: Չկա այդ ցանկը դեռ, և բնականաբար մենք պետք է այդ հարցերը տանք: Եթե մենք դա չենք կարողանալու անել, ավելի լավ է ի սկզբանե ասենք՝ մենք տեխնիկապես այս ժամկետի մեջ չենք տեղավորվում»,- ասաց Թունյանը: «Իրականում ես տեղեկատվություն չունեմ, չեմ կարող հիմա ներկայացնել: Եթե հայտնի լիներ, որ այդ հարցը մենք այստեղ քննարկելու ենք, ենթադրում եմ, որ մենք ավելի պատրաստ կլինեինք պատասխանել»,- պատասխանեց նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
08:51 - 04 փետրվարի, 2020
«Սա մեզ համար ահազանգ է, որի հետքերով պետք է գնալ». Բաբկեն Թունյանը՝ Սարհատ Պետրոսյանի հայտարարությունների մասին |news.am|

«Սա մեզ համար ահազանգ է, որի հետքերով պետք է գնալ». Բաբկեն Թունյանը՝ Սարհատ Պետրոսյանի հայտարարությունների մասին |news.am|

news.am: Որպես իշխանության ներկայացուցիչ, բնականաբար, հաճելի չէ նման բաներ լսելը, երբ կառավարող թիմի ներսում նախկին անդամը նման մեղադրանքներ է հնչեցնում ներկա անդամների հասցեին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Տնտեսականհարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Կադաստրի կոմիտեի նախկին պետ Սարհատ Պետրոսյանի կողմից փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ նրա օգնական Ավետիք Էլոյանի մասին քննադատական հայտարարություններին: «Ամեն դեպքում՝ սա մեզ համար ահազանգ է, որի հետքերով պետք է գնալ եւ հասկանալ՝ ով է ճիշտ, ոչ է սխալ: Եթե նման դրսեւորումներ կան, դրանք պետք է կանխվեն եւ համարժեք պատասխան ստանան»,-ասաց Թունյանը: Նա նկատեց, որ Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի հայտարարությունում մանրամասն ներկայացրել է բոլոր խնդիրները. «Այդ հարցում ես ձեզնից շատ տեղեկացված չեմ: Դա մեր տիրույթից դուրս թեմա է: Թե աշխատանքային կամ առանձին հարաբերությունների մեջ ինչ հարցեր են եղել, ես դրանց չեմ կարող պատասխանել»,-ընդգծեց Բաբկեն Թունյանը:
11:45 - 06 նոյեմբերի, 2019
Մենք պետք է ավելի շատ հիմա մտածենք ինտերնետով կատարվող խաղադրույքների դեմն առնելու համար. Բաբկեն Թունյան

Մենք պետք է ավելի շատ հիմա մտածենք ինտերնետով կատարվող խաղադրույքների դեմն առնելու համար. Բաբկեն Թունյան

ԱԺ-ում «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթում նշեց, որ եթե բուքմեյքերական կետերի գործունեությունը թույլատրվեր միայն Ծաղկաձոր, Մեղրի, Ջերմուկ, Սևան քաղաքներում, խաղամոլությունը կկենտրոնանար այդ կետերում: «Եթե մենք Երևանի վարչական շրջաններում ու մարզերի մարզկենտրոններում թույլատրում ենք, այդ ծանրաբեռնվածությունը վերանում է, ու այդ բացի դրանից՝ եկեք դինամիկան հաշվի առնենք, որ Հայաստանում, եթե նայում ենք վերջին տարիների շարժը, խաղադրույքները տեղափոխվում են դեպի օնլայն տիրույթ, այսինքն՝ մենք պետք է ավելի շատ հիմա մտածենք ինտերնետով կատարվող խաղադրույքների դեմն առնելու համար»,- նշեց նա: Ըստ Բաբկեն Թունյանի՝ եթե կտրուկ արգելվի բուքմեյքերական կետերի գործունեությունը, և ոչինչ չարվի օնլայն տիրույթում, շուկայում կստեղծվի անհավասար մրցակցություն և մոնոպոլացում: «Քանի դեռ մենք օնլայն տիրույթում այդ լուծումը չենք գտել, կարծում եմ, ճիշտ կլինի՝ այս կետերին հնարավորություն տանք, իրենք էլ ադապտացվեն այդ փոփոխություններին, հետո, եթե ավելի լուրջ տարբերակներ կլինեն խնդիրն ավելի արմատական լուծելու համար, իհարկե, այդ տարբերակին կգնանք»,- ասաց նա:  
08:04 - 02 հոկտեմբերի, 2019
Երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է. Բաբկեն Թունյան

Երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է. Բաբկեն Թունյան

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրուլ է. «Հարգելի բարեկամներ, Ինչպես գիտեք, 2020 թվականի հունվարի 1-ից տեղի է ունենալու ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների հաշվարկան փոփոխություն՝ ԵԱՏՄ կարգավորումներին համապատասխան։ Այսինքն, փաստացի երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է։ Ուրեմն, հնարավոր խնդիրներից խուսափելու համար,հաշվի առնելով, որ արտերկրից մեքենա գնելու և Հայաստան տեղափոխելու պրոցեսը ժամանակ է պահանջում՝ 1.5-2.5 ամիս, լավ կլինի, որ ձեր գործարքները այնպես կազմակերպեք, որ մեքենաները Հայաստան հասնեն ու մաքսազերծվեն մինչև դեկտեմբերի 31-ը։ Ըստ ԵԱՏՄ կանոնների, կիրառվելու է փաստացի հայտարարագրման պահին գործող օրենսդրությունը՝ անկախ ձեռք բերման ամսաթվից։ Նախապես ասեմ, որ ո՛չ կառավարությունը, ո՛չ ԱԺ-ն չեն կարող ժամկետ երկարացնել, քանի որ դա ԵԱՏՄ շրջանակներում է որոշվում։ Առաջիկայում ՊԵԿ-ը լրացուցիչ՝ ավելի մանրամասն տեղեկատվությամբ հանդես կգա»։    
11:12 - 27 հուլիսի, 2019
ՀՆԱ-ի աճը որոշակի դանդաղում է, բայց դա խնդիր չենք համարում. Բաբկեն Թունյանը` առաջին եռամսյակում արձանագրված ՀՆԱ-ի ցուցանիշի մասին |tert.am|

ՀՆԱ-ի աճը որոշակի դանդաղում է, բայց դա խնդիր չենք համարում. Բաբկեն Թունյանը` առաջին եռամսյակում արձանագրված ՀՆԱ-ի ցուցանիշի մասին |tert.am|

tert.am։ ՀՆԱ-ի աճը որոշակի դանդաղում է, բայց դրա տոկոսը շատ բարձր ցուցանիշ է: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը` անդրադառնալով 2019 թվականի առաջին եռամսյակում արձանագրված ՀՆԱ-ի 7.1% աճին, այն դեպքում, որ անցած տարվա առաջին եռամսյակի ՀՆԱ-ի աճը եղել է 9,9%,: «Դա ընդհանրապես խնդիր չենք համարում: Եթե վերցնենք նախորդի նախորդը, կստացվի՝ էական աճ կա, եթե համեմատենք վերջին երեք տարվա հետ, ապա ևս կստացվի՝ աճ կա»,- ասաց նա: Այսինքն՝ Բաբկեն Թունյանի ներկայացմամբ՝ աճ ամեն դեպքում կա, պարզապես աճի տեմպն է թուլացել, որովհետև անցած տարվա բազան շատ բարձր է եղել, իսկ դրա նախորդ տարվա բազան շատ ցածր է եղել:Հարցին, թե կան ամեն դեպքում ոլորտներ, որոնք անհանգստացնող է համարում, նա արձագանքեց՝ թվարկելով գյուղատնտեսության, շինարարության ոլորտները՝ նշելով՝ պետք է ավելի ուշադրություն դարձնել դրանց, և պետք է ծառայությունների ոլորտն առողջանա: «Այսինքն` բուքմեյքերական ծառայությունների փոխարեն շեշտը դրվի այլ տիպի ծառայությունների վրա: Բայց դա միանգամից չի լինում, տնտեսությունն ինքն իրեն է գալիս դրան»,-ասաց նա: Նա դժվարացավ կանխատեսումներ ներկայացնել հետագա ամիսների աճի տեմպի վերաբերյալ և նշեց, որ նույնիսկ միջազգային կառույցները իրենց կանխատեսումերով երբեմն սխալվում են, չնայած որ կարծում է` տարվա վերջին կունենանք նախատեսվածից ոչ ցածր աճ:
06:32 - 15 հուլիսի, 2019
«Ազգային ժողովին մեղադրում էին պարապուրդի մեջ»․ «Իմ քայլը» ներկայացրեց վերջին ամիսների աշխատանքը |shantnews.am|

«Ազգային ժողովին մեղադրում էին պարապուրդի մեջ»․ «Իմ քայլը» ներկայացրեց վերջին ամիսների աշխատանքը |shantnews.am|

shantnews.am։ Ազգային ժողովի իշխող խմբակցության ներկայացուցիչներն այսօր ըստ հանձնաժողովների պատմեցին, թե ինչ աշխատանքներ են տարել այս 6-7 ամիսների ընթացքում։ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի զեկույցից հայտնի դարձավ, որ ինչպես նախկինում, հիմա էլ ԱԺ-ում քննարկված հարցերի գերակշիռ մեծամասնությունը կառավարության նախաձեռնություններն են։ «Դա բնական է։ Միշտ այդպես եղել է, և միշտ այդպես պետք է լինի, որովհետև գործադիրն ինքն ավելի շատ է առնչվում այդ պրակտիկ խնդիրներին, ու խնդիրներն ու լուծումները իրենք ավելի շուտ են տեսնում, քան պատգամավորները», – արդարացրեց Թունյանը։Նա ասաց, որ ըստ հանձնաժողովների՝ զեկուցում են կատարած աշխատանքների մասին, քանի որ մինչ այդ իրենց մեղադրում էին անգործության համար։ «Ամենասկզբում՝ հունվար-փետրվար ամիսներին, Ազգային ժողովին մեղադրում էին պարապուրդի մեջ ու ասում էին՝ նախագծերի քանակը շատ քիչ է։ Մենք ուղղակի ուզում ենք սրանով ցույց տալ, որ Ազգային ժողովն աշխատում է և բավականին ինտենսիվ ու արդյունավետ է աշխատում», – ասաց Թունյանը։
09:11 - 12 հուլիսի, 2019
Ինչո՞ւ է ուշանում Ամուլսարի հանքի վերաբերյալ եզրակացությունը․ Թունյանը՝ Գրիգորյանին |shantnews.am|

Ինչո՞ւ է ուշանում Ամուլսարի հանքի վերաբերյալ եզրակացությունը․ Թունյանը՝ Գրիգորյանին |shantnews.am|

shantnews.am: Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ եզրակացությունն ուշանում է։ Պարզվում է՝ օտարերկրյա կազմակերպության կողմից իրականացված հետազոտության արդյունքը թարգմանվում է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավոր Բաբկեն Թունյանը հարցրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։ Նախարարն, ըստ էության, ասաց, որ ինքը չի կարող պատասխանել այդ հարցին, քանի որ գործը քննվում է Քննչական կոմիտեում, և եզրակացությունը նույնպես նրանց ուսումնասիրությանն է ենթակա։ Թունյանն ասաց, որ որպես տնտեսագետ, պետք է հետաքրքրվի՝ որքա՞ն վնաս կրեց Հայաստանի տնտեսությունը հանքի շահագործման դադարեցումից, ու եթե պարզվի, որ ոչ մի բնապահպանական վտանգ էլ չկար, արդյո՞ք կլինեն պատասխանատվության կանչվողներ։ Նախարարը պատասխանեց, որ պատասխանատվության հարցը հավանաբար կարգավորվում է օրենսդրությամբ։ Նա, սակայն, նաև օրինակ բերեց Արարատյան դաշտի ձկնաբուծարանների պատճառով ստեղծված խնդիրները, որոնք, ըստ նրա, չհիմնավորված վերլուծությունների արդյունք էին։ Գրիգորյանն ասաց, որ հենց ձկնաբուծարանների քրեական գործերը վերաբերում են Բնապահպանության նախարարության այն պաշտոնյաներին, որոնք կարող էին տիրապետել բնապահպանական ռիսկերի մասին տեղեկություններին, բայց թաքցնել դրանք։
08:30 - 09 հուլիսի, 2019
Եթե բազային աշխատավարձը բարձրանա, պատգամավորի աշխատավարձն էլ կբարձրանա, ինչին մենք դեմ ենք. Բաբկեն Թունյան |tert.am|

Եթե բազային աշխատավարձը բարձրանա, պատգամավորի աշխատավարձն էլ կբարձրանա, ինչին մենք դեմ ենք. Բաբկեն Թունյան |tert.am|

tert.am: Նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախաձեռնությունը Ազգային ժողովի ու կառավարության համատեղ նախաձեռնությունն է: Այս մասին «Նվազագույն աշխատավարձը կտրուկ աճում է. նախաձեռնության սոցիալական արդյունքները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: «ԱԺ կողմից եղել է օրենքի նախագիծ, որի վերաբերյալ կառավարությունը տվել է դրական եզրակացություն և արել է առաջարկ, որ նվազագույն աշխատավարձը դառնա ոչ թե 63.000 դրամ, այլ 68.000 դրամ: Գնդակը հիմա ԱԺ դաշտում է: 63.000-ը կոնսենսուսային տարբերակ է, իսկ դրանից ավելը՝ կքննարկենք: Պրոցեսը զուգահեռ է գնացել»,- նշեց նա:Ըստ պատգամավորի՝ իրենք կասկածով են վերաբերվում, որ հնարավոր կլինի բարձրացնել 68.000 դրամ, որովհետև դրա արդյունքում կբարձրանան բազային ու պետական պաշտոնյաների աշխատավարձերը: «Պատգամավորը ստանում է բազային աշխատավարձի տասնապատիկը, նախարարը՝ տասներկուսապատիկը: Եթե բազային աշխատավարձը բարձրանա, պատգամավորի աշխատավարձն էլ կբարձրանա: Եթե կառավարությունն առաջարկում է 68.000 դրամ, որին զուգահեռ կներկայացնի մեխանիզմ, թե ինչպես անփոփոխ թողնել բազայինը, մենք մեծ հաճույքով կհամաձայնենք 68.000 դրամին»,- հավելեց նա:
08:35 - 04 հուլիսի, 2019