Լարս

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար |armenpress.am|

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար |armenpress.am|

armenpress.am: Ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը փակ է մեծաբեռնատարների համար։ Դա պայմանավորված է եղանակի վատթարացմամբ: Նման տեղեկություն է տարածել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից: «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության ապահովման անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թվականի մարտի 24-ի` Մոսկվայի ժամանակով ժամը 02:40-ից (Երևանի ժամանակով 03:40-ից) Վլադիկավկազ–Լարս հատվածում արգելված է մեծաբեռնատարների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ», - հայտնել են գերատեսչությունում։ Հաղորդվում է, որ նշված տրանսպորտային միջոցների երթևեկությունը կվերսկսվի հատուկ կարգադրությամբ: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոմոբիլային ճանապարհների վարչության տվյալներով՝ երթևեկությունն ազատ է մյուս տեսակների տրանսպորտային միջոցների համար։ Բոլոր ավտոմեքենաները, բացառությամբ մեծաբեռնատարների, կկարողանան առանց կանգ առնելու ավտոճանապարհով երթևեկել ձնահյուսապաշտպան թունելներով։ Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով ՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս երկրների հետ։ Ռուսաստանի հատվածում երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։
11:26 - 24 մարտի, 2023
Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար |armenpress.am|

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար |armenpress.am|

armenpress.am: Ռազմավիրական ճանապարհին երթևեկությունը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դա կապված է եղանակի վատթարացման հետ, այսօր հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության Գլխավոր վարչության մամուլի ծառայությունում: Այդ մասին  տեղեկացնում Է ТАСС գործակալությունտ: «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թվականի մարտի 14-ի ժամը 01:30-ից արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ»,- հայտնել են  գերատեսչությունում: Հաղորդագրությունում նշվում է, որ ճանապարհը կվերաբացվի հատուկ կարգադրությամբ:
10:28 - 14 մարտի, 2023
Լարսը վերաբացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար |armenpress.am|

Լարսը վերաբացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար |armenpress.am|

armenpress.am: Հյուսիսային Օսիայում Ռազմավիրական ճանապարհի հատվածում երթևեկությունը բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար վերսկսվել Է: Ճանապարհը փակվել Էր Վրաստանի տարածքում անբարենպաստ եղանակի պատճառով: Այդ մասին հայտնում  Է «Интерфакс» գործակալությունը: Ըստ Վրաստանի ԱԻՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայության՝ մարտի 9-ի (Երևանի ժամանակով) ժամը 01:20-ից Վլադիկավկազ-Լարս բնակավայրի հատվածով թույլատրվել Է բոլոր տեսակի փոխադրամիջոցների երթևեկությունը երկու ուղղություններով։ Վրաստանում վատ եղանակի պատճառով մարտի 3-ի ժամը 18:40-ից ուժի մեջ էին մտել մեծ բեռնատարների երթևեկության սահմանափակումները։ Մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար սահմանափակումները մտցվել էին մարտի 5-ին և չեղարկվել մարտի 8-ին՝ (Երևանի ժամանակով) ժամը 17:00-ից: Ռազմավիրական մայրուղին ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանի հետ Է կապում ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը։
13:17 - 09 մարտի, 2023
Ձյուն, բուք, մերկասառույց․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Ձյուն, բուք, մերկասառույց․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն է ու բուք) փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Կապան-Աղվանի, Բերդ-Ճամբարակ, Զանգակատուն-Տիգրանաշեն ավտոճանապարհները (բուք է), Դիլիջանի և Սպիտակի ոլորանները՝ (բեռնատարների համար): Սպիտակի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզում և Սևանի, Վարդենիսի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:35 - 24 փետրվարի, 2023
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին. Լարսը փակ է

Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին. Լարսը փակ է

ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Վարդենյանց լեռնանցքը (բուք է) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ «Գեղարքունիքի մարզի, Շիրակի մարզի Թորոսգյուղ-Վարդաղբյուր, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածի տարածաշրջանում բուք է: Քաջարան-«Մեղրու սար» ավտոճանապարհին մառախուղ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ ՓԾ ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
21:40 - 21 փետրվարի, 2023
Վլադիկավկազ-Լարս մայրուղին եղանակային պայմանների պատճառով փակ է ծանր բեռնատարների համար
 |armenpress.am|

Վլադիկավկազ-Լարս մայրուղին եղանակային պայմանների պատճառով փակ է ծանր բեռնատարների համար |armenpress.am|

armenpress.am: Ծանր տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն արգելված է Վլադիկավկազ-Լարս մայրուղու՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ։ Դրա պատճառը սահմանակից Վրաստանի տարածքում վատ եղանակն է, հաղորդել են  Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության գլխավոր վարչության մամուլի ծառայությունում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝  2023 թվականի փետրվարի 17-ի ժամը 06:10-ից արգելված է ծանր ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ երթևեկությունը կվերականգնվի հատուկ կարգադրությամբ:
10:58 - 17 փետրվարի, 2023
Վերին Լարսն այսօր. երթևեկությունը դեպի ՌԴ-ի հետ Վրաստանի սահման սահմանափակվել է |armenpress.am|

Վերին Լարսն այսօր. երթևեկությունը դեպի ՌԴ-ի հետ Վրաստանի սահման սահմանափակվել է |armenpress.am|

armenpress.am: Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհով երթևեկությունն արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի համար, ասվում է Վրաստանի ավտոճանապարհների վարչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։ Այդ մասին տեղեկացել է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Սահմանափակումը մտցվել է Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում առատ ձյան, ցածր ջերմաստիճանի և ձնահյուսերի վտանգի պատճառով։ Տրանսպորտի մյուս տեսակների համար երթևեկությունն ազատ է, նշել են գերատեսչությունում: Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին՝ այսպես կոչված, Ռազմավիրական ճանապարհն, այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանը և Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա:
13:30 - 31 հունվարի, 2023