Վազգեն Մանուկյան

Վազգեն Միքայելի Մանուկյան, Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ։

Ծնվել է 1946 թվականի փետրվարի 13-ին։

Քաղաքական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից: Մինչեւ 1988 թ. եղել է տարբեր քաղաքական կազմակերպությունների անդամ եւ կազմակերպիչ:

1988 թ. փետրվարից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, 1988 թ. հունիսից` «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը: ԱԺՄ վարչության առաջին նախագահն էր:

1991 թ. սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից:

1991 թ. շարժման ակտիվ մասնակիցների եւ համախոհների հետ նախաձեռնել է ԱԺՄ կուսակցության հիմնադրումը:

1992 թ. սեպտեմբերին նշանակվել է ՀՀ պետնախարարի, այսուհետեւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ արդյունաբերական համալիրը: 

1990-2007 թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ, 2009-2019 թվականներին ՝ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ:

2020 թվականի նոյեմբերից 17 ընդդիմադիր կուսակցությունների հետ մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին, նշյալ կուսակցությունների վարչապետի թեկնածուն է։

Վազգեն Մանուկյանը մասնակցել է անկախ պետության ստեղծմանը. նա ունի ճգնաժամային իրավիճակից երկիրը դուրս բերելու փորձ. Գագիկ Ծառուկյան |tert.am|

Վազգեն Մանուկյանը մասնակցել է անկախ պետության ստեղծմանը. նա ունի ճգնաժամային իրավիճակից երկիրը դուրս բերելու փորձ. Գագիկ Ծառուկյան |tert.am|

tert.am: Որևէ քաղաքական ուժ չի կարող այսօր հայրենիքի փրկությունն իր վրա վերցնել, ահավոր ծանր է. այո, բոլորը պետք է այսօր միասնական կարողանան այս խնդիրները լուծել. այստեղ իմ ու քո չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտի պատճառով առաջացած խնդիրների և պարտադիր փոփոխությունների մասին: «Հայրենիքի փրկության շարժման» ստեղծումը Ծառուկյանի գնահատմամբ՝ ճիշտ քայլ է, քանի որ համախմբված ուժերով միայն հնարավոր է լուծել կապիտուլյացիոն ակտի, տնտեսական խնդիրների հարցերը՝ անկախ կուսակցական պատկանելությունից։ Խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե շարժման կողմից առաջարկած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը չունի ժողովրդի կողմից անհրաժեշտ ծավալի աջակցություն, խորհրդարանում հենարան չունի՝ Ծառուկյանն արձագանքեց. Ավելին՝ tert.am-ում
11:16 - 11 դեկտեմբերի, 2020
Դադարեցրեք կեղտոտ շանտաժի միջոցով համայնքների ներկայացուցիչների վարկաբեկելու փորձերը. Հայրենիքի փրկության շարժում

Դադարեցրեք կեղտոտ շանտաժի միջոցով համայնքների ներկայացուցիչների վարկաբեկելու փորձերը. Հայրենիքի փրկության շարժում

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության այն համայնքների ղեկավարներին, որոնք դեռ չեն միացել Փաշինյանի հրաժարականի համաժողովրդական պահանջին, գիտակցել հայրենիքի առջև իրենց քաղաքական ու քաղաքացիական պատասխանատվությունը և պահանջել ազգադավ կառավարության հրաժարականը: Այս մասին ասված է Հայրենիքի փրկության շարժման հայտարարության մեջ. «Նիկոլ Փաշինյանի ազգադավ բռնապետական ռեժիմը, հոգեվարքի ցնցումների մեջ փորձելով երկարաձգել իր գոյությունը, բռնաճնշումներ է գործադրում Հայաստանի Հանրապետության այն համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների նկատմամբ, ովքեր հայրենադավ ու ծախու ռեժիմի անհապաղ հրաժարականն են պահանջում: Փաշինյանին և մարզերում գործող նրա մանկլավիկներին, բռնակալի ապօրինի հրահանգներին հնազանդ և կամակատար դարձած որոշ ուժային կառույցների զգուշացնում ենք. չհանդգնե՛ք ահաբեկելով և ուժի սպառնալիքով լռեցնել համայնքների այն ներկայացուցիչներին, ովքեր իրենց արդար բողոքի ձայնն են բարձրացնում իշխող խմբի և նրա վարչապետի ազգակործան քաղաքականության դեմ: Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ստահոդ լուրերի տարածումն ու կեղտոտ շանտաժի միջոցով համայնքների ներկայացուցիչների վարկաբեկման դատապարտված փորձերը: Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության այն համայնքների ղեկավարներին, որոնք դեռ չեն միացել Փաշինյանի հրաժարականի համաժողովրդական պահանջին, գիտակցել հայրենիքի առջև իրենց քաղաքական ու քաղաքացիական պատասխանատվությունը և պահանջել ազգադավ կառավարության հրաժարականը: Հայրենիքի փրկության շարժումը չի հանդուրժի ձեր նկատմամբ որևէ սպառնալիք և բռնի ուժի կիրառում»:  
17:18 - 10 դեկտեմբերի, 2020
Մեր պայքարն իշխանագողության պայքար չէ. սա ազգային պայքար է․ Վազգեն Մանուկյան

Մեր պայքարն իշխանագողության պայքար չէ. սա ազգային պայքար է․ Վազգեն Մանուկյան

Խորհրդարանի շենքի դիմաց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին զուգահեռ շարունակվում է ընդդիմադիր ուժերի հանրահավաքը: Հանրհավաքի ընթացքում ելույթ ունեցավ «Հայրենիքի փրկության շարժման» միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը: Նրա ելույթը ներկայացնում ենք ստորև: «Սիրելի՛ ժողովուրդ, Մեր պայքարը քաղաքական պայքար չէ, մեր պայքարն իշխանագողության պայքար չէ. սա ազգային պայքար է: Մենք ազգային պայքար մղել ենք 200 տարի առաջ և 1000 տարի առաջ: Նո՛ւյնն է: Օտարի միջոցով կոտորվել է մեր ամբողջ պետությունը: Այն, ինչ արվեց Արցախի հետ, շարունակելու են անել Հայաստանի հետ: Մենք համարվում էինք տարածաշրջանում ամենահզոր բանակ ունեցող պետությունը: Երկուսուկես տարում այդ ամեն ինչը ոչնչացավ: Այս նույն հարթակից ես եղել եմ այն առաջնորդներից, որ տարել են ձեզ հաղթանակի, և մենք ունեցել ենք անկախ պետություն, ղեկավարել եմ բանակը, մենք գնացել և հաղթել ենք: Այժմ նույնպես ասում եմ ձեզ՝ գնանք, միասին կհաղթենք: Սա երկար տևել չի կարող, ինչքան տևի, այնքան ավելի կործանում է մեր Հայաստանի համար: Հիմա մենք ծնկի իջած ողորմություն ենք խնդրում այս ու այն երկրից: Նորից ոտքի կանգնենք, գնանք առաջ, առջևում ես տեսնում եմ՝ մենք ոնց ենք նորից դառնալու հզոր պետություն, արդար պետություն` բավարարող իր քաղաքացիներին: Բոլորս միասին՝ դեպի հաղթանակ»:
17:53 - 09 դեկտեմբերի, 2020
Մենք չենք ուզում ցնցումներ․ մեզ հանրային համերաշխություն է պետք․ Վազգեն Մանուկյան

Մենք չենք ուզում ցնցումներ․ մեզ հանրային համերաշխություն է պետք․ Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժումը» ներկայացնում է Վազգեն Մանուկյանի հայտարարությունը․ «Մեր շարժումը թափ է հավաքում։ Ամեն օր մեզ անհատներ, նոր խմբեր ու կառույցներ են միանում։ Հազարավոր լուսավոր երիտասարդներ և մեր երկրի ապագայով մտահոգված մարդիկ Երևանում ու բոլոր մարզերում արժանապատվորեն պայքարում են մեր անվտանգության, մեր արժանապատվության ու վաղվա օրվա համար։ Սա նեղ կուսակցական շարժում չէ։ Սա միայն իշխանափոխության շարժում չէ։Սա նախևառաջ արժանապատվության շարժում է։ Պարտության խարանը մեր վրայից մաքրելու, մեջքներս ուղղելու և ապագան կերտելու շարժում։ Թե ինչու պետք է հեռանա այս վարչախումբն իր պարագլխի հետ, լրացուցիչ բացատրության կարիք չունի, քանզի խայտառակ կապիտուլյացիայից հետո այլ բան չի կարող լինել։ Մենք ժողովրդի աջակցությամբ կձևավորենք ազգային համաձայնության նոր կառավարություն, կլծվենք հրատապ խնդիրների լուծման գործին, կնախապատրաստենք նոր ընտրություններ։ Կարևորում եմ գործող Ազգային ժողովի կայունացնող դերակատարումը ստեղծված քաղաքական ճգնաժամում։ Մենք չենք ուզում ցնցումներ։ Մեզ հանրային համերաշխություն է պետք։ Ատելության ու թույնի մթնոլորտը պետք է մնան անցյալում։ Իրավապահ մարմիններին կոչ եմ անում պահպանել հասարակական կարգը, չդառնալ քաղաքական գործիք պարտված իշխանության ձեռքում։ Եկեք տեր կանգնենք մեր ապագային, եկեք միասին մասնակցենք մեր երկրի վերածննդին»։
10:06 - 09 դեկտեմբերի, 2020
Ժիրայր Լիպարիտյան․ Ի՞նչ խնդիր են լուծում Վազգեն Մանուկյանը և 17-ը․ Ութ հարց և ութ պատասխան |armenpress.am|

Ժիրայր Լիպարիտյան․ Ի՞նչ խնդիր են լուծում Վազգեն Մանուկյանը և 17-ը․ Ութ հարց և ութ պատասխան |armenpress.am|

armenpress.am: 1991-1997 թթ.  ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պատմաբան, պրոֆեսոր, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը անդրադարձել է հարցին, թե ինչ խնդիր են լուծում Վազգեն Մանուկյանը և 17 կուսակցությունը։«Փորձում եմ մտածել. ի՞նչ խնդիր են լուծում Վազգեն Մանուկյանն ու իր 17 դաշնակիցները։ 1․ Արդյոք լուծո՞ւմ են նոյեմբերի 10-ի հայտարարության ստեղծած իրավիճակը: Ոչ, որովհետև Վազգեն Մանուկյանը լեզվական ճարպկությամբ լոկ խաղում է ժողովրդի սրտի լարերի հետ։ «Մենք չեն հաշտվի այդ հայտարարության հետ» ասելուց անմիջապես հետո նա ասում է. «Մենք չենք կարող հրաժարվել դրանից»։ 2․ Արդյոք նրանք լուծո՞ւմ են զոհված ու վիրավոր զինվորների հետ կապված հարցերն ու նրանց ընտանիքների ծանր խնդիրները: Ոչ մի փաստ չկա, որ նրանք մտահոգ են այդ հարցերով, որ նրանք տարբեր մոտեցում են ունենալու, քան որևէ մեկը, որն իշխանության մեջ է։ Նրանք օգտագործում են այդ ընտանիքների և ընդհանրապես մեր ժողովրդի անասելի ծանր վիշտն ու բարկությունը, ինչպես նաև ժողովրդի մի մասի հուսախաբությունը ժողովրդավարությունից՝ հասնելու համար իշխանության: Հասնել նրան, ինչին ժողովրդի քվեով չկարողացան հասնել։ Դա է եղել պատմության մեջ իշխանության հասնելու հիտլերների ճանապարհը։ 3․ Արդյոք լուծո՞ւմ են իշխանության օրինակարգ փոփոխության խնդիրը: Ոչ, պարզապես պահանջում են, որ իշխանությունը Մանուկյանին հանձնվի և վերջ։ 4․ Արդյոք լուծո՞ւմ են վտանգված ժողովրդավարության խնդիրը: Ոչ, որովհետև Մանուկյանի պատկերացմամբ՝ վարչապետն ու իր թիմը, այսինքն՝ կառավարությունն ու Ազգային ժողովը պետք է հեռանան և իշխանությունը Մանուկյանին հանձնեն, իր խոսքով՝ մի տարի ժամանակով, առանց նոր ընտրությունների։ Արդեն տեսնում ենք անհանդուրժողականության նախանշանները, երբ Մանուկյանը այլ պետությունների գործակալ, այսինքն՝ դավաճան է հռչակում ժողովրդի մեկ կարևոր մասին, նրանց, ովքեր իր և իր ընկերների հետ համաձայն չեն։ Եվ նա խոսում է նրանց «մաքրելու մասին»։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է սա նշանակում: 5․ Արդյոք լուծո՞ւմ է քաղաքական օրինակարգության հարցը: Ոչ, որովհետև իրենք իշխանություն են պահանջում իրե՛նց համար, այլապես «գազազած» մարդկանց հրավիրում են վարչապետ «հոշոտելու»: 6․ Արդյոք լուծո՞ւմ են հարցը՝ Արցախի և արցախցիների համար փրկելու այն, ինչը տակավին կարելի է փրկել նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո: Ոչ. թեև Մանուկյանն ասում է՝ դա է անելու, սակայն ոչ մի քննադատության չի ենթարկում իր և իր դաշնակիցների մտայնությունը, որի հետևանքով հասանք այս պատերազմին։ Նա և իր 17-ի ընկերները այս՝ քսանից ավելի տարիների ընթացքում ստեղծել են Ղարաբաղյան խնդիրը լուծելու մի քսղաքականություն, որով իրենց հույսը՝ խաղաքարտը դրել են պատերազմի՛ վրա, և ո՛չ խաղաղության, կամ աջակցել են այդ մտայնությանը: Ոչ մի պատճառ չկա այժմ մտածելու, որ սրանից հետո տարբեր արդյունքի են հասցնելու մեր խնդիրը։ Նա Հայաստանի դիվանագիտությունը ի սկզբանե ձախողության է դատապարտում։ Դրա գինը կարող է լինել նաև մնացյալի կորուստը։ 7․ Արդյոք այս պատերազմից և պատմական մասշտաբի պարտությունից հետո նրանք դաս չե՞ն քաղել:  Թերևս քաղել են, սակայն ո՛չ այն դասը, որ մնացյալներիս համար հստակ է։ Ինչպես նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն էին արել անցյալ օգոստոսին, Վազգեն Մանուկյանը և իր ընկերներն այժմ իրենց  պատերազմն են հռչակում Թուրքիայի դեմ, երբ Մանուկյանը հայտարարում է, թե Հայաստանը միանալու է Թուրքիայի դեմ կազմվող պետությունների որևէ խմբի։ Ընդհանուր գծերով՝ Թուրքիան գործում է Ռուսաստանի հետ։ Թուրքիան անսակարկ դաշնակիցն է և գլխավոր զորակցողը՝ Ադրբեջանի։ Ո՞ր երկրների հետ է բանակցելու կամ հաշվի նստելու Մանուկյանը, որպեսզի նոյեմբերի 10-ի հայտարարությունից առավելագույն օգուտը ստանանք։ Շվեյցարիայի՞։ Մանուկյանի և իր ընկերների մոտ ոչ մի նշույլ չկա զգոնության և իմաստնության, որոնք անհրաժեշտ են այս կացությունից դուրս գալու համար։ Ընդհակառակը. տեսնում ենք, որ փոխանակ անցյալի սխալներն ընդունելու, առավել  խորանալով այդ սխալների մեջ՝ փորձում են ցույց տալ, որ իրենք սխալ չեն գործել։  Եվ դա սկսում են պատմության ու նույնիսկ անմիջական անցյալի դեպքերի նենգափոխությամբ։ 8․ Արդյոք պետականության ուժեղացման խնդի՞րն են լուծում: Ի՞նչ ճանապարհով են ուզում այդ «ուժեղացումը» իրագործել, երբ առաջարկում են անտեսել Սահմանադրությունը, Ազգային ժողովը և մենատիրություն հաստատել։ Վազգեն Մանուկյանն ու իր 17 գործակիցները այս հարցերից ոչ մեկը չեն լուծում։ Թե ինչ հարց են լուծում, թողնում եմ ընթերցողի դատողությանը։ Եթե ճիշտ է, որ վարչապետ Փաշինյանը պետք է հեռանա, ապա դա չի նշանակում որ նրա պաշտոնը պետք է ստանձնի մեկը կամ մի խումբ, որը ոչ միայն արտաքին քաղաքականության դաշտում արկածախնդրությունից բացի այլ բան չի անելու, այլև նվազագույն հարգանքը չունի Սահմանադրության, պետական կառույցների և ժողովրդավարության նկատմամբ։ Պատմության մեջ ամենամեծ վնասը հասցրել են նրանք, ովքեր գործել են որպես «փրկիչներ» և «ժողովրդի ցավը ապրողներ», և ովքեր այդ «զգացմունքի» հիման վրա էլ իշխանություն են պահանջել ու ստանալուց հետո այն ի չարն օգտագործել»։
15:00 - 08 դեկտեմբերի, 2020
Էդմոն Մարուքյանը հայտնեց Վազգեն Մանուկյանի հետ հնարավոր հանդիպման մասին |1lurer.am|

Էդմոն Մարուքյանը հայտնեց Վազգեն Մանուկյանի հետ հնարավոր հանդիպման մասին |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանական լսումների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ ունեցել են շփումներ ընդդիմադիր 16 ուժերի համակարգող մարմնի ներկայացուցչի հետ: Իրենց իրազեկվել է, որ 16 ուժերը որոշում են կայացրել ներկայացնելու Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ որպես միասնական թեկնածուի: «Շատ հարգանքով ենք վերաբերվում ցանկացած ուժի՝ վարչապետի թեկնածու ունենալու իրավունքին, բայց մենք էլ իրազեկել ենք, որ որպես խորհրդարանական ուժ՝ վարչապետի թեկնածուով ենք ընտրություններին մասնակցել, հետևաբար՝ մենք ունենք վարչապետի թեկնածու: Եվ հարգանքով իրարից բաժանվել ենք»,- նշեց Մարուքյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտնեց, որ կլինի հանդիպում Վազգեն Մանուկյանի հետ, արդեն կա նման նախաձեռնություն: «Կհանդիպենք, կխոսենք, կշփվենք: Կարծում եմ՝ որևէ ձևով, որևէ առումով չպետք է ասենք՝ իմ ասածն է ճիշտը, էսպես պետք է անենք: Երբ կհանդիպենք պարոն Մանուկյանի հետ, ինքն իր մոտեցումները կներկայացնի, մենք մեր մոտեցումները կներկայացնենք, կքննարկենք, շփումներ կլինեն»,- նշեց Մարուքյանը:
12:48 - 07 դեկտեմբերի, 2020
Ժողովրդի ընտրած և լեգիտիմ իշխանությունների առաջ վերջնագրեր դնել ուղղակի անթույլատրելի է․ Էդուարդ Աղաջանյան

Ժողովրդի ընտրած և լեգիտիմ իշխանությունների առաջ վերջնագրեր դնել ուղղակի անթույլատրելի է․ Էդուարդ Աղաջանյան

Ժողովրդի ընտրած և լեգիտիմ իշխանությունների առաջ վերջնագրեր դնել ուղղակի անթույլատրելի է՝ առավել ևս, հաշվի առնելով, թե այդ վերջնագրեր սահմանող քաղաքական ուժերն ովքեր են և ինչ քաղաքական հետագիծ ունեն: Այս մասին «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի` Նիկոլ Փաշինյանին ներկայացրած հրաժարականի վերջնագրին: Էդուար Աղաջանյանը նշեց` ինքը համաձայն չէ, որ ընդդիմադիր ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը քաղաքական առումով չեզոք է: «Նախևառաջ պետք է հաշվի առնել, թե որ կուսակցություններն են առաջադրում պարոն Մանուկյանին: Ընդամենը երեք կուսակցության անուն տամ` «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն»: Հետևաբար պնդել, թե Վազգեն Մանուկյանը նեյտրալ թեկնածու է, անհեթեթություն է: Ուզում եմ հիշեցնել, որ Վազգեն Մանուկյանը «Վերնատուն» կոչված հանրային ակումբի հիմնադիրն է, որը, մեղմ ասած, ապաքաղաքական չէ»,- ասաց նա: Էդուարդ Աղաջանյանը խոսքով` ընդդիմադիր ուժերը բացառում են այս պահին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը և պնդում են, որ պետք է վարչապետի փոփոխություն լինի, և Վազգեն Մանուկյանին ներկայացնում են որպես ժողովրդի թեկնածու: «Պարզ չէ, թե որ չափանիշներով է սահմանվում ժողովրդի թեկնածուի ընտրությունը, և ինչքանով է պարոն Մանուկյանը ժողովրդի թեկնածու: Երբ մենք արձանագրում ենք, որ վերջին 20 տարիների ընթացքում ընտրությունները մշտապես կեղծվել են, ընդ որում, այդ կեղծիքներին մշտապես մասնակից են եղել իմ նշած երեք կուսակցությունները՝ տարբեր ժամանակներում կազմելով իշխող քաղաքական ուժի հետ կոալիցիաներ, գիտենք, որ գործ ունենք, ըստ էության, ընտրություն կեղծող իշխանությունների հետ: Հետևաբար, գալիս է հարցի պատասխանը, թե ինչու է իրենց համար սկզբունքային, որ ոչ թե հերթական կամ արտահերթ ընտրությունների անցկացում տեղի ունենա, այլ օր ատաջ վարչապետը փոխվի»,- նշեց նա: Էդուարդ Աղաջանյանը համոզված է, որ Վազգեն Մանուկյանը չի կարող կոնսոլիդացնել հանրությանը: Նա այդ կարծիքին է հանգել՝ հանրային տրամադրությունները վերլուծելով: «Երեկվա հանրահավաքի նկատմամբ հանրային արձագանքն առնվազն միանշանակ չէ»,- ասաց նա: Անդրադառնալով եռակողմ համաձայնագրին՝  Աղաջանյանը նշեց՝ նաև Վազգեն Մանուկանն է համաձայնել, որ համաձայնագիրը փոփոխման ենթակա չէ: «Այդ փաստաթղթի շուրջ բանակցությունները կարող է իրականացնել միայն ժողովրդի ընտրած լեգիտիմ իշխանությունը, մասնավորապես` լեգիտիմ առաջնորդը: Ուզենք թե չուզենք, այս պահին այդ լեգիտիմ առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց նա:   Մանրամասները՝ տեսանյութում։
21:11 - 06 դեկտեմբերի, 2020
Կոչ եմ անում մեր ժողովրդին մասնակիցը չդառնալ թե՛ գործող իշխանության, և թե՛ ընդդիմության հրահրած զանգվածային գրգռություններին․ Լևոն Տեր-Պետրոսյան

Կոչ եմ անում մեր ժողովրդին մասնակիցը չդառնալ թե՛ գործող իշխանության, և թե՛ ընդդիմության հրահրած զանգվածային գրգռություններին․ Լևոն Տեր-Պետրոսյան

ilur.am կայքը հրապարակել է Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որտեղ նա անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև։ «Վազգեն Մանուկյանի գլխավորած հանրահավաքը ավելի խորացրեց իմ մտավախությունը մեր երկրին սպառնացող քաղաքացիական պատերազմի վտանգի մասին: Նման պատասխանատու միտք արտահայտելու հիմք են հանդիսանում Մանուկյանի ելույթում հնչեցված հետևյալ հայտարարությունները.  «Նիկոլ Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա, որ այս շարժումը, որ ստեղծված է, ինքը ինչքան շուտ հրաժարական տա կամավոր, այնքան լավ: Շարժումը չհաղթեց` գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի»: «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»: Սրանով Մանուկյանը նշագծում է Փաշինյանի հեռացման երկու ճանապարհ` կամավոր կամ բռնությամբ: Հոշոտել և զոռով բառերը այլ բան, քան բռնություն չեն նշանակում: Եթե սրանք միայն խոսքեր լինեին, ապա դեռ շատ մտահոգվելու կարիք չէր լինի: Բայց Մանուկյանի առաջնորդած բազմամարդ երթի կողմից վարչապետի կեցավայրի կեսժամյա շրջափակման և Փաշինյանի ընտանիքի ահաբեկման զազրելի արարքը ոչ այլ ինչ է, քան բռնության պատրաստակամության անթաքույց ցուցադրություն: Եթե սա լիներ հակամարտող կողմերից միայն մեկի դիրքորոշումը, այն դեռևս մեծ վտանգ չէր ներկայացնի: Մինչդեռ Մանուկյանն անզգուշորեն անտեսում է այն հանգամանքը, որ նույնպիսի դիրքորոշում է որդեգրել նաև մյուս` Փաշինյանի կողմը: Վերջինիս պահվածքը և հռետորաբանությունը ցույց են տալիս, որ նա ամենևին մտադիր չէ կամավոր հեռանալ, այլ պատրաստ է ցանկացած առճակատման: Հետևաբար, եթե երկու կողմն էլ վճռական են տրամադրված, ապա բախումն անխուսափելի է: Մի՞թե դրանում համոզվելու համար մեր ժողովրդին ապացույցներ են պետք: Մի՞թե հասկանալի չէ, որ, թեև ոչ ինտելեկտուալ առումով, բայց իրենց խառնվածքով, համառությամբ, արկածախնդրական հակումներով և մինչև վերջ գնալու մոլուցքով Վազգեն Մանուկյանը և Նիկոլ Փաշինյանը երկվորյակներ են: Հանրությունը մոռացե՞լ է, արդյոք, որ երկուսն էլ Խորհրդարանը գրոհելու մեծ փորձ ունեն, ինչը «փայլուն կերպով» կիրառել են 1996 և 2018 թվականներին: 2018-ին Սերժ Սարգսյանը զիջեց, և նրա քաղաքական հենարանը հանդիսացող ՀՀԿ-ն, արտաքուստ օրինական ճանապարհով, իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին: (Իմիջիայլոց, դրանով, ցավոք, վիժեցվեց Ղարաբաղի հարցի փոխզիջումային կարգավորման ևս մեկ հնարավորություն, քանի որ, իմ տպավորությամբ, Սերժ Սարգսյանը պատրաստ էր իր վերընտրությունից հետո անմիջապես ստորագրել Լավրովյան պլանը, ինչը, Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարության համեմատ, մեծագույն հաղթանակ կհամարվեր): Մինչդեռ այսօր, ինչպես վերը նշվեց, ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր թիմը իշխանությունը զիջելու ոչ մի պատրաստակամություն չեն ցուցանում: Թեմայից դուրս, չեմ կարող չանդրադառնալ նաև Վազգեն Մանուկյանի անզգուշորեն արտահայտած հետևյալ վտանգավոր մտքին, որը կարող է կործանարար հետևանքներ ունենալ Հայաստանի համար. «Թուրքիայի դեմ մեծ ուժ է հավաքվելու, աշխարհը չի ներելու Թուրքիային իրա լկտիությունները: Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք»: Հարց է ծագում. հապա ու՞ր մնաց երջանկահիշատակ Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման» օրենքը: Ստացվում է, որ մենք նորից վերադառնում ենք 1920 թվականի իրավիճակին, երբ ապավինելով Անտանտի երկրների հակաթուրքական դաշինքին և հակադրվելով քեմալական Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցմանը, կորցրեցինք ոչ միայն Արևմտահայաստանը, այլև Կարսի նահանգը, Սուրմալուի գավառը, Նախիջևանը և Ղարաբաղը: Մի՞թե Մանուկյանը չի հասկանում, որ այսօր էլ Հայաստանի կողմից պատրաստակամություն հայտնելով միանալու դեռևս չկայացած հակաթուրքական ցանկացած դաշինքի` մենք հակադրվում ենք ռուս-թուրքական արդեն իսկ կայացած լիակատար փոխըմբռնման իրողությանը, ինչը նշանակում է, որ դրանով ձեռնոց ենք նետում ոչ միայն Թուրքիային, այլև մեր բարեկամ Ռուսաստանին: Թող տպավորություն չստեղծվի, թե այս հոդվածով ես հակադրվում եմ Վազգեն Մանուկյանին և աջակցություն հայտնում Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով Հայաստանին և Արցախին բաժին ընկած խայտառակ ու նվաստացուցիչ պարտությունը, Փաշինյանի վարչակարգն անպայման և անհապաղ պետք է հեռանա: Բայց ոչ թե ներազգային բախումների, այլ բացառապես սահմանադրական ճանապարհով, ինչը պատիվ կբերի հակամարտող երկու կողմերին էլ: Ուստի կոչ եմ անում մեր ժողովրդին` մասնակիցը չդառնալ թե՛ գործող իշխանության, և թե՛ ընդդիմության հրահրած զանգվածային գրգռություններին, որոնք, բացի քաղաքացիական պատերազմի սպառնալիքից, չափազանց վտանգավոր են նաև կորոնավիրուսի տարածման անկառավարելի դառնալու նկատառումով: Անհուսալիորեն սպասում եմ նաև, որ մեր մտավորականությունը գոնե մեկ անգամ հանդես կգա իր սթափեցնող խոսքով:
18:15 - 06 դեկտեմբերի, 2020
Երբեք չենք հաշտվի համաձայնագրի հետ, բայց չենք կարող հրաժարվել դրանից․ Վազգեն Մանուկյանը ներկայացրեց ստեղծվելիք կառավարության խնդիրները

Երբեք չենք հաշտվի համաձայնագրի հետ, բայց չենք կարող հրաժարվել դրանից․ Վազգեն Մանուկյանը ներկայացրեց ստեղծվելիք կառավարության խնդիրները

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը այսօր՝ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ, ներկայացրեց ստեղժվելիք ժամանակավոր կառավարության խնդիրները՝ նշելով, որ դրանք քայլ առ քայլ չեն լուծվելու, այլ զուգահեռ, իրար հետ միասին։ «Առաջինը այն եռակողմ համաձայնագիրն է, որ ձևավորված է որպես հայտարարություն։ Մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ, բայց այն աշխատում է դե ֆակտո, և մենք չենք կարող հրաժարվել դրանից, դա կնշանակի պատերազմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կնշանակի նաև խռովություն ռուսական խաղաղապահ զորքերի հետ։ Բայց այդ պայմանագիրը կազմված է բավական փնթի, շատ բացթողումներով, չի գրված, թե ոնց է դա մեկնաբանվելու։ Նոր կառավարությունը պետք է կարողանա ամեն անորոշությունը բանակցությունների միջոցով դարձնի հօգուտ Հայաստանի»,- նշեց նա։ Մանուկյանի խոսքով՝ երկրորդը անվտանգության հարցն է։ «Մեզ պետք է վերականգնել մեր բանակը, մեր մարտունակությունը, դարձնել ժամանակակից բանակ։ Անվտանգության հարցի մեջ մտնում են նաև մեր հատուկ հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Այս տարածքում եթե դու ՌԴ-ի հետ չես կապված, ուրեմն՝ մնում է Թուրքիան։ ՌԴ-ի հետ ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր, Թուրքիայի հետ չունենք ոչ մի ընդհանուր շահ։ ՌԴ-ից բացի՝ ունենք էլի դաշնակիցներ․ պետք է վերականգնել այդ դաշնակցային հարաբերությունները։ Թուրքիայի դեմ մեծ ուժ է հավաքվելու, աշխարհը չի ներելու Թուրքիայի լկտիությունները։ Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք»,- ասաց Վազգեն Մանուկյանը։ Նա ընդգծեց, որ պետք է մտնենք բանակցային պրոցեսի մեջ․ դա շատ կարևոր է մեզ համար։ «Երրորդ հարցը մեր անհետ կորածների, մեր գերիների, վիրավորների հարցն է, զոհված զինվորների ընտանիքներին օգնելու հարցն է, նրանց օգնելու հարցը, որոնք մեր մեղքով հայտնվեցին ՀՀ-ում որպես փախստական։ Եվ նաև ստեղծել պայմաններ Արցախում, որ մարդիկ կարողանան վերադառնալ այն մասը, որ մեր ձեռքում է դեռ։  Կարևոր է նաև Հայաստանի մթնոլորտի առողջացումը։ Դա միայն այն չէ, որ իրար հետ ավելի բարի լինենք։ ՀՀ-ում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովդրին։ Նրանց նպատակը մեր ժողովրդի լավն ու վատը չէ, նրանք մեր ժողվդրի միջոցով երկուսուկես տարի լուծում էին իրենց գեոպոլիտիկ հարցերը՝ մեզ օգտագործելով որպես խաղալիք։ Պետք է մաքրել այդ դաշտը»,- նշեց նա։ Վազգեն Մանուկյանը ասա, որ մեր առջև ինչքան մեծ խնդիրներ դնենք, ավելի միասնական պիտի լինենք։ «Ամեն պարտությունից սկսվում է հաջորդ հաղթանակը։ Կարճ ժամաանակում մենք պետք է նորից ոտքի կանգնենք, նորից ինքնավստահություն ձեռք բերենք, հավատանք մեր ուժերին, գնանք առաջ։ Պարտությունից հետո պետք է ունենանք հաղթանակներ և նորից մտնենք հաղթանակած ժողովուրդների շարքը։ Խոչընդոտներ շատ կան, բայց հիմա գլխավոր խոչընդոտներից մեկը, որը թույլ չի տալիս մեր ժողովրդին առաջ գնալ, Նիկոլ Փաշինյանն է։ Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»,- եզրափակեց գործիչը։
17:40 - 05 դեկտեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա՝ շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդը նրան կհոշոտի․ Վազգեն Մանուկյանը ներկայացրեց պատերազմի ժամանակ իշխանության թույլ տված սխալները

Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա՝ շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդը նրան կհոշոտի․ Վազգեն Մանուկյանը ներկայացրեց պատերազմի ժամանակ իշխանության թույլ տված սխալները

Շարունակվում է «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հանրահավաքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նրանք ավելի վաղ հայտնել էին, որ իրենց՝ վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ Վերջինս Ազատության հրապարակում հանդես եկավ ելույթով, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ, շատ հատկանշական է, որ մենք հավաքված ենք այն հրապարակում, որտեղ 1988թ․ մեր ժողովուրդը միասնությամբ, ոգևորութամբ, մեծ հավատքով երդվեց, որ կկառուցի ազատ, արդար և անկախ պետություն, ձեռք կմեկնի Արցախի եղբայրներին և քույրերին՝ խոստանալով նրանց անվտանգությունը և վերամիավորումը Հայաստանի հետ։ Այդ խնդներիների մի զգալի մասը կատարվեց։ Մենք կառուցեցինք անկախ պետություն։ Մենք հաղթեցինք պատերազմում։ ՀՀ և ԱՀ բանակները համարվում էին ամենահզորը այս տարածաշրջանում։ Մենք անընդհատ ավելացնում էինք մեր ազդեցությունը միջազգային ասպարեզում։ Հիմա հավաքվել ենք նույն հրապարակում՝ վիրրավորված արժանապատվությամբ, հսկայական մարդկային, տարածքային կորուստներով և այն ամենը, ինչ արել էինք Արցախյան հարցի համար, գրեթե կորած է։ Բայց վտանգված է նաև ՀՀ-ն։ Նույնիսկ ՀՀ գոյությունն է վտանգի առջև, երբ ադրբեջանցին է որոշում ՀՀ սահմանը՝ մտնելով Հայաստան՝ ոչ մի դիմադրություն չստանալով պետական մարմիններից։ Սա է վիճակը։ Հարմարվե՞նք այդ վիճակին։ Այն խնդիրները, որ դրված էին 1988-ին, նորից դրված են, և այդ բոլոր խնդիրները պետք է լուծվեն։ Այնուամենայնիվ, ո՞նց ընկանք այս վիճակի մեջ, ո՞նց հավատացինք քաղցր խոսքերին, ի՞նչ կատարվեց ՀՀ-ի հետ։ Բազմիցս կրկնվեց․ մենք թշնամացանք իրար դեմ՝ հին ու նոր, սև ու սպիտակ, արցախցի ու հայաստանցի։ Նիկոլ Փաշինյանի առաջին քայլերից մեկը եղավ Արցախի բանակի գլխատումը։ Արցախի լավ հրամանատարները, որոնք փորձ ունեին, հեռացվեցին այդ բանակից։ Պատերազմի ժամանակ նրանք սպասում էին դռան մոտ․ Նիկոլը ցուցակ էր դրել, թե ով իրավունք ունի մտնել շտաբ։ Վարկաբեկվում էր Հայաստանի բանակը։ Կորցրինք մեր բոլոր դաշնակիցներին։ ՌԴ-ն կորցրեց վստահությունը մեր նկատմամբ, Չինաստանը երեսը շուռ տվեց մեզնից, Իրանը մեզ չէր վստահում, և այդպես միայնակ գնացինք առաջ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իրարամերժ, հակասական և գրգռիչ հայտարարությունները ամեն օր մեզ մոտեցնում էին պատերազմի։ Եվ պատերազմը սկսվեց։ Հենց առաջին օրվանից անգրագետ և երբեմն դավաճանական որոշումներ, և մենք հասանք այս վիճակին։ Մենք կարող էինք կանխել պատերազմը, մենք կարող էինք հաղթել պատերազմի ժամանակ, կարող էինք շուտ վերջացնել փոքր կորուստներով, այդ ամենը չեղավ։ Դրան ավելանում է երկրորդ խայտառակությունը։ Աշխարհում ոչ մի ժողովուրդ չի կարողանում հասկանալ հայերին, որ այն առաջնորդը, որ իրենց հետևողականորեն տարավ պարտության, մինչև հիմա ղեկի մոտ է։ Բայց դա միայն արժանապատվության հարց չէ։ Իր ամեն օրը մեզ ամիսներով հետ է գցում։ Նրանք ազգային ոչ մի ձգտում չունեն, համաշխարհային ձգտում էլ չունեն։ Ոչ մի բանի պիտանի չեն։ Ինչքան շուտ մենք դրանց հեռացնենք, այնքան արագ կգնանք այն ճանապարհով, որով 88-ին գնացինք ու հասանք հաղթանակների։ Նիկոլ Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա․ ինքը ինչքան շուտ հրաժարական տա կամավոր, այնքան իր համար լավ։ Շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդը նրան կհոշոտի։ Այս շարժումը այն ճանապարհն է, որ հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձևով փոխել իրավիճակը Հայաստանում։ Ձախողվեց, ավելի վատ է լինելու, բայց ինքը բոլոր դեպքերում գնալու է»։
17:13 - 05 դեկտեմբերի, 2020
Իմ բոլոր կողմնակիցներին կոչ եմ անում մասնակցել բոլոր քաղաքական գործընթացներին, որոնք ուղղված են այս իշխանությանը պաշտոնանկ անելուն և աջակցել Վ. Մանուկյանին այս առաքելության մեջ․ Ռոբերտ Քոչարյան
 |tert.am|

Իմ բոլոր կողմնակիցներին կոչ եմ անում մասնակցել բոլոր քաղաքական գործընթացներին, որոնք ուղղված են այս իշխանությանը պաշտոնանկ անելուն և աջակցել Վ. Մանուկյանին այս առաքելության մեջ․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: Պատմության մեջ ես հիշում եմ մեկ դեպք, երբ պետությունը պարտվել է, և իշխանությունը չի փոխվել։ Դա Իրաքի առաջին պատերազմն էր 1991 թվականին։ Սադամ Հուսեինը մնաց իշխանության՝ իր ողջ տոտալիտար համակարգն օգտագործելով։ Հետո վատ ավարտեց՝ կախեցին։ Հիմա օրինաչափությունը սա է՝ պարտված իշխանությունը, կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը պետք է փոխվի։ Պետք է փոխվի հենց հանուն այդ ժողովրդի․«5-րդ ալիքին» տված հարցազրույցի ժամանակ նշեց ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Գիտե՞ք, այսօր վարչապետի դեմքը մարմնավորում է մեր այս խայտառակ պարտությունը։ Իր՝ ամեն անգամ լայվ դուրս գալով, ամեն անգամ էկրանին երևալով կամ «Ֆեյսբուքում» մի պոստ դնելով՝ ինքն իր դեմքով հիշեցնում է, որ մենք պարտված ազգ ենք, ամեն մի զոհված ընտանիքի հիշեցնում է՝ ով է մեղավոր այդ զոհերի համար։ Եվ ժողովրդին, ընդհանրապես՝ պետությանն ազատելու համար այդ բեռից, ինքը պետք է հեռանա։ Որ ամեն անգամ իրեն տեսնելով, մենք մեզ չզգանք պարտված ազգ։ Որովհետև ինքն իր դեմքով մարմնավորում է պարտությունը։ Այլ կերպ չի կարող լինել։ Հոգեբանները լավ գիտեն, որ երբ հանցագործի նկարը ցույց են տալիս զոհին, նույնիսկ նկարը նայելով՝ զոհը գրեթե նույն ցավն է ապրում։ Հիմա մեր վարչապետի դեմքն այդ ցավն է, մենք հիմա դատապարտված ենք ամեն օր այդ ցավը վերապրե՞լ։ Գոնե ժողովրդի նկատմամբ, եթե մի փոքր հարգանք ունես, հեռացիր»։ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ այս վիճակում արագ արտահերթ ընտրություններ անելն ուղղակի սխալ է։ Մենք տեսանք՝ էյֆորիայի տակ ընտրությունների արդյունքում ինչ ունեցանք և այդ փորձն արդեն ունենալով՝ պետք է հասկանանք, որ ժամանակ է պետք ավելի հանգիստ վիճակում ընտրություններ կազմակերպելու համար։ Որ այս իշխանությունն այլևս լեգիտիմ չէ, որ այս խորհրդարանն այլևս չի արտացոլում ժողովրդի կարծիքը, ևս ակնհայտ է։ Բայց գոնե մեկ տարի ժամանակ է պետք հանգիստ վիճակում, ռացիոնալ դաշտում ընտրություն կատարելու համար։ Ես ողջունում եմ ընդդիմադիր ուժերի այդ որոշումը և կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանն այն կերպարն է, որն այդ առաքելությունը կարող է կատարել։ Սա պաշտոնի կռիվ չէ։ Ես չեմ նախանձում որևէ մեկին, որն այս մեկ տարվա ընթացքում պետք է մտնի այդ անցումային կառավարության մեջ։ Չեմ նախանձում որևէ մեկին և առաջին հերթին՝ Վազգեն Մանուկյանին։ Սա մի առաքելություն է, որը պետք է կարողանան իրենք պատվով կատարել և կրկնեմ՝ ինքն այն մարդն է, որն իր անցած ճանապարհով հույս է ներշնչում, որ ի վիճակի է դա անել։ Իմ բոլոր կողմնակիցներին ես, ուղղակի օգտվելով առիթից, կոչ եմ անում ակտիվ մասնակցել բոլոր քաղաքական գործընթացներին, որոնք ուղղված են այս իշխանությանը պաշտոնանկ անելուն, բոլոր քաղաքական գործընթացներին։ Եվ իհարկե՝ նաև կոչ եմ անում աջակցել Վազգեն Մանուկյանին այս ծանր առաքելության մեջ՝ և՛ դրան հասնելու համար, և՛ իրականացնելու համար»։ Անդրադառնալով այն պնդումներին, որ Շուշին միշտ եղել է բանակցային փաթեթի մեջ, նախագահը նշեց, որ երբեք այն բանակցային փաթեթի մեջ չի եղել: «Երբ ասում էին փախստականների վերադարձի մասին, այդ 80/20 հարաբերակցությունը մեր դիվանագիտական հաղթանակն էր Մադրիդյան սկզբունքների մեջ։ Դա վերաբերում էր հանրաքվեին։ Մենք էինք պնդում, որ Ղարաբաղի վերաբերյալ հանրաքվեն պետք է արվի այդ հարաբերակցությամբ, որովհետև մենք ենթադրում էինք, որ երկար ժամանակ է անցնելու, և մենք չէինք ուզում, որ Ադրբեջանն անձնագրեր դուրս գրելով, հանկարծ հետո չպարզվի, որ 100 հազար ադրբեջանցի է եղել Ղարաբաղում։ Մենք ֆիքսել ենք կոնֆլիկտի սկզբի տոկոսային հարաբերակցությունը։ Դա մեր դիվանագիտական հաղթանակն էր և դա հեշտ չէր։  Ինչ վերաբերում է մյուս հանգամանքին, որ մեկ է՝ ենթադրվում էր, որ փախստականները պետք է վերադառնան, դա ևս մեր դիվանագիտական հաղթանակ է»։ Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ որևէ բանակցային գործընթացում որևէ մեկը չի կարող ասել, որ դեմ է փախստականների վերադարձին։ «Հիմա ի՞նչ ենք մենք առաջարկել և հասել դրան։ Մենք ասել ենք, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիք չեն կարող ավելի մեծ իրավունքներ ունենալ, քան Բաքվից, Կիրովաբադից հեռացած հայերը։ Եթե խոսքը գնում է վերադարձի մասին, այդ համաչափությունը ենթադրում է, որ ինչքան հայ վերադառնա Բաքու, Կիրովաբադ, այդ համաչափությամբ ադրբեջանցիք կվերադառնան Ղարաբաղ, 1-ը-7-ի հարաբերակցությամբ, մոտավորապես, 350 հազար՝ 40 հազարի դիմաց։ Եվ սա մեր դիվանագիտական հաղթանակն էր, որի տակ կար լուրջ հիմնավորում։ Մեզ չէին կարող համանախագահներն ասել, որ չէ՝ Բաքվի հայ փախստականներն ավելի նվազ իրավունքներ ունեն։ Սա է։ Բայց ինչպես միշտ, փորձում են փրփրուրներից կախվել և բաներ հորինել»։ Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին, ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ այսօր պետք է գիտակցել, որ բանակն ահռելի կորուստներ է ունեցել զինտեխնիկայի առումով և ակնհայտ է, որ մեր ուժերով այդ ամենը վերականգնելու և մարտունակ բանակ ունենալու հնարավորություն չունենք։ «Մենք այսօր նույնիսկ բանակ չունենք, որ Սյունիքում սահման պահի։ Գյուղացիք աշխարհազորով, տղամարդկանցով հավաքված՝ գյուղի սահմանն են պահում պետական։ Ո՞ւր է մեր կառավարությունը։ Ադրբեջանցիք այն կողմից գալիս են, սահման են գծում, մեր կողմից մեկը չկա, որ բանակցի, ասի՝ այս կողմից չէ, դա այն  կողմն է։ Գյուղապետն է դա անում։ Սա՞ է կառավարությունը։ Հիմա այս ամենը նորմալ հունի բերելու համար, և բանակի մարտունակությունը վերականգնելու համար ես չեմ տեսնում այլ երկիր, ում հետ մենք կարող ենք սա անել։ Ռուսաստանն է։ Ուրեմն պետք է շատ ավելի խորը ինտեգրման բանաձևեր գտնել։ Եվ հատկապես հաշվի առնելով Թուրքիայի գործոնը։ Այս երկու տարվա ընթացքում քանի անգամ այդ մասին ասում եմ։ Թուրքիան լուրջ գործոն է այս տարածաշրջանում։ Թուրքիայի համար Հայաստանը պետք է հնարավորին թուլացնել և ինքը չի հրաժարվելու երբեք նման մտադրություններից։ Ակնհայտ է, որ և՛ մեր անվտանգության հարցերը, նաև մեր տնտեսական զարգացումները հաշվի առնելով, մեր շուկան փոքր է, Ռուսաստանի շուկան մեծ, ծավալուն շուկա է, մենք Ռուսաստանի հետ պետք է շատ ավելի ինտեգրվելու, հատկապես անվտանգության հարցերում և պաշտպանական կարողությունները ավելացնելու հարցում ինտեգրվելու ավելի խորը ձևաչափեր գտնենք։ Բանակցելու հարց է»։ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ այս ամենն իրականացնելու համար այստեղ պետք է լինի իշխանություն, որն ունի բացարձակ վստահություն Ռուսաստանի հետ հարաբերությունները ճիշտ կառուցելու համար։ «Մի դրվագ ընդամենը․ մինչև պատերազմը սկսելը, եթե չեմ սխալվում, մի քանի ամիս առաջ, անվտանգության ծառայության տնօրեն է նշանակվել մի մարդ, որի առջև խնդիր էր դրված ռուսական գործակալներից ազատվել։ Ռուսական գործակալներ՝ ենթադրվում է նրանք, որոնք Ռուսաստանում կրթություն են ստացել։ Ընդամենը պատերազմից մի քանի ամիս առաջ։ Եվ դուք ո՞նց էիք պատկերացնում այդ ծառայության հետ համագործակցությունը պատերազմի ժամանակ ռուսական հատուկ ծառայությունների հետ։ Յուրաքանչյուր պատերազմի ժամանակ համագործակցությունը հատուկ ծառայությունների միջև էական նշանակություն ունի, չափազանց էական նշանակություն ունի՝ ինֆորմացիայի փոխանակում, և այլն և այլն, չբացեմ փակագծերը։ Եվ նշանակվում է մի մարդ՝ այսպիսի առաքելությամբ։ Հետո այդ մարդուն հանեցին աշխատանքից։ Բայց այդ մարդը մինչև վերջ մնում էր Արայիկ Հարությունյանի մոտ, այդ շենքից դուրս չէր գալիս։ Եվ ամեն օր ինչ-որ բաներ էր զեկուցում․ թե ում՝ չգիտեմ։ Ռուսերեն լավ բառ կա՝ «двурушничество» (ասվում է անձի մասին, ով պատկանում է մի խմբի, սակայն իրականում գործում է թշնամական կողմի շահերից ելնելով․ խմբ․), հայերեն չգիտեմ՝ կա՞, թե՞ չէ։ Այսպիսի двурушничество-ի պայմաններում հնարավոր չէ վստահելի գործընկերոջ համբավ ունենալ։ Չի լինի։ Հա, պրոտոկալային կարող է, բարևել, ժպտալ, բայց մատդ միշտ ծալած ես պահելու»։ Անդրադառնալով՝ պատերազմի օրերին Մոսկվա մեկնելու հարցին, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այստեղ  հետաքրքիր էր այն, որ կորոնավիրուսի  թեստը դրական էր․ «Ես կասկածներ ունեմ՝ ինչու էր այդ թեստը դրական, բայց քանի որ փաստեր չունեմ, չեմ ուզում այդ մասին․․․, որևէ սիմպտոմ չեմ ունեցել։ Ենթադրվում էր, որ կարող է երկուշաբթի-երեքշաբթի օրը ես մեկնեի, երկու-երեք օր առաջ թեստ հանձնեցի, անսպասելիորեն դրական էր արդյունքը։ Դրական արդյունքով մտել եմ բազա ու պարզ էր, որ ուղղակի չեմ կարող մեկնել։ Հիմնական նպատակը գնալու, իհարկե, եղել է համոզելը, ամեն ինչ անելը օր առաջ պատերազմը կանգնեցնելու համար»։        
00:24 - 05 դեկտեմբերի, 2020