Վաղարշակ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար։ 

Ծնվել է 1956 թ. ապրիլի 28-ին Վրաստանի Ախալքալաք քաղաքում։ 

1978 թ. -ին ավարտել է Ս. Կիրովի անվան բարձրագույն ոազմական ուսումնարանը
1991 թ.-ին՝ Մարշալ Գրեչկոյի անվան ռազմական ակադեմիան։

1978-1990 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1991-1992 թթ. եղել է ՀՀ ներքին գործերի փոխնախարար,  ՀՀ պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ 1992-1994 թթ եղել է ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ, 1994-1999 թ.՝ ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ։

1999թ-2000 թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ 2020թ.-ի օգոստոսի 19-ից եղել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը։ 
2020թ. նոյեմբերի 20-ից մինչև 2021 թ․-ի հուլիսի 20-ը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ 

1994 թ. ստացել է գեներալ-մայորի, 1996 թ․-ին՝ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ Արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի,
ՀՀ-ի, ԼՂՀ-ի, ՌԴ-ի, ԽՍՀՄ-ի, Բելառուսի, Բուլղարիայի, Տաջիկստանի և մի շարք այլ երկրների կողմից ստացել է մեդալներ, շքանշաններ, բարձրագույն այլ պարգևներ:
Պարգևատրվել է անվանական զենքով՝ ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմից և ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի կողմից:
Արցախյան պատերազմի մասնակից է:

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիին՝ ՀՀ-ում Միացյալ Թագավորության ռազմական կցորդ Թոնի Բրամվլի (նստավայրը` ք.Թբիլիսի) և պաշտպանության հարցերով խորհրդական տիկին Քլեր Մք Քեյնի (նստավայրը` ք.Թբիլիսի) ուղեկցությամբ: Հելեն Ֆեյզին շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին՝ Հայաստանի համար բարդ ժամանակահատվածում պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, ցավակցություն հայտնել ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների համար: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարեցումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Վաղարշակ Հարությունյանի կողմից առանձնահատուկ շեշտադրվել է Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի խնդիրը: Բրիտանական կողմի խնդրանքով ներկայացվել են նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրը, առկա սպառնալիքներն ու ակնկալվող զարգացումները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ իրականացվում է ռազմական գործողությունների ընթացքում արձանագրված թերությունների և բացթողումների գնահատում, ինչը կարող է հանգեցնել ինչպես զինված ուժերին առնչվող կառուցվածքային, որոշումների կայացման ընթացակարգերի ու մարտավարության, այնպես էլ օրենսդրական փոփոխությունների: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության բնագավաոռւմ հայ-բրիտանական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները: Կողմերը համաձայնել են, որ լրացուցիչ քննարկումների արդյունքում կնախաձեռնվեն առաջնահերթ շահերից և հետաքրքրություններից բխող համագործակցության նոր ոլորտներ: Բրիտանական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունն արդեն առկա, ինչպես նաև հայկական կողմից առաջարկվող նոր ուղղություններով: 
19:57 - 02 փետրվարի, 2021
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ռուսական շտաբային բանակցությունների արդյունքները

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ռուսական շտաբային բանակցությունների արդյունքները

Փետրվարի 1-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացել է հեռախոսազրույց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջև։ Ռազմավարական դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նախորդ շաբաթ կայացած հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության ուղղություններով շտաբային բանակցությունների արդյունքները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Հայաստանի անվտանգային խնդիրների լուծման ընթացքը։ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության կապակցությամբ, հատուկ նշելով, որ դրա արդյունավետության լավագույն վկայությունը զինադադարի գրեթե լիարժեք պահպանումն է, ինչի շնորհիվ նախորդող՝ դեկտեմբեր և հունվար ամիսներին լուրջ արտակարգ միջադեպեր չեն գրանցվել՝ բացառությամբ ԱՀ ՊԲ մեկ զինծառայողի վիրավորման դեպքի։ Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումների հետ կապված խնդիրներ։  
14:02 - 01 փետրվարի, 2021
Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացումը

Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացումը

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերի  ԳՀ ՀՕՊ ղեկավարության ուղեկցությամբ հունվարի 26-ին եղել է ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վաղարշակ Հարությունյանն այցելել է ԶՈՒ ՀՕՊ և ավիացիայի միավորված հրամանատարական կետ, որտեղից ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի և ՌԴ 102-րդ ռազմակայանի ՀՕՊ ուժերի համատեղ ջանքերով իրականացվում է Հայաստանի օդային սահմանների պահպանության մարտական հերթապահություն։  Պաշտպանության նախարարին զեկուցվել է, որ շուրջօրյա հերթապահությունն ընթանում է բնականոն հունով, օդային սահմանների խախտման դեպքեր չեն արձանագրվել։ Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, այդ թվում նաև հակաօդային պաշտպանության ոլորտում, որպես փոխգործակցության լավագույն օրինակներից մեկը նշելով Հայաստանի օդային սահմանների պաշտպանությունը միասնական ուժերով։  ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը և հրամանատարական կազմը պաշտպանության նախարարին են ներկայացրել  համատեղ աշխատանքների ընթացքը և առաջիկա անելիքները։
18:37 - 26 հունվարի, 2021
Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով է ստեղծվել․ ՊՆ

Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով է ստեղծվել․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։  Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն հասարակական խորհրդի տեղակայման վայրում, հասցեն` ք. Երևան, Բաբայան 6: Առաջին նիստը կկայանա ս.թ. փետրվարի 5-ին, հետագա նիստերը` երեքշաբթի և ուրբաթ օրերին: Դիմում-բողոքները կարելի է ներկայացնել բոլոր աշխատանքային օրերին` այցելելով Հասարակական խորհուրդ, կամ ուղարկել փոստով` Երևան, Բաբայան 6, Հասարակական խորհուրդ հասցեանշումով: Դիմում-բողոքը պետք է հասցեագրել հանձնաժողովի նախագահին` նշելով դիմողի անունը և ազգանունը, հասցեն, ինչպես նաև հեռախոսահամար (ներ)` հետադարձ կապի համար: Դիմում-բողոքին պետք է կցել անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները (տեղեկանքներ, էպիկրիզներ, հետազոտական ակտեր, փորձաքննական եզրակացություններ և այլն): Հանձնաժողովի նիստին, զորակոչիկից բացի, կարող է մասնակցել ընտանիքի անդամ հանդիսացող միայն մեկ անձ: Գործընթացի բոլոր մասնակիցներից պահանջվում է պահպանել հակահամաճարակային կանոնները: Տեղեկությունների և պարզաբանումների համար զանգահարել /010/ 20-03-07 հեռախոսահամարով:
12:04 - 25 հունվարի, 2021
Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ ներկայացրեց Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպումից |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ ներկայացրեց Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպումից |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը քննարկել են բանակի կարողությունների ավելացման և անվտանգային բաղադրիչի ձևավորման ընթացքին վերաբերող հարցեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը: «Վերջին երեք օրը ես գտնվում էի Արցախի Հանրապետությունում, այնտեղ բազմաթիվ խնդիրների եմ առնչվել, որոնք վերաբերում են մեր բանակի կարողությունների ավելացմանը, անվտանգային բաղադրիչի ձևավորման ընթացքին և ես իմ տպավորություններն ու առաջարկները ներկայացրել եմ Պաշտպանության նախարարին»,- ասաց Քոչարյանը: Անդրանիկ Քոչարյանի և Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը կայացել է հունվարի 18-ին Ազգային ժողովում:
17:42 - 18 հունվարի, 2021
ՀՀ պաշտպանության նախարարը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է ոլորտային համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է ոլորտային համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հունվարի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԲՀ դեսպանության խորհրդական Վյաչեսլավ Լիսուխան և պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Եվգենի Արտյոմենկոն: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հարցեր, փոխգործակցության հետագա զարգացման ուղիները, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերի շրջանակներում պլանավորված միջոցառումները: ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանի ակտիվ և արդյունավետ աշխատանքի շնորհիվ հայ-բելառուսական միջպետական հարաբերություններն ու քաղաքական երկխոսությունն էլ ավելի կամրապնդվեն ու կստանան նոր որակ:
19:42 - 14 հունվարի, 2021
Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը կգործադրի հնարավոր առավելագույն ջանք՝ Հայրենիքի անվտանգության ու պաշտպանության սրբազան առաքելությունը լիարժեք իրականացնելու համար․ Վաղարշակ Հարությունյան

Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը կգործադրի հնարավոր առավելագույն ջանք՝ Հայրենիքի անվտանգության ու պաշտպանության սրբազան առաքելությունը լիարժեք իրականացնելու համար․ Վաղարշակ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը տարեվերջյան ուղերձ է հղել․ «Սիրելի՛ ծառայակից ընկերներ 2020 թվականը չափազանց ծանր տարի էր հայ ժողովրդի և հայոց բանակի համար։ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում մենք կորցրեցինք մեր ժողովրդի լավագույն զավակներին, մեր մարտական ընկերներին՝ զինվորների ու հրամանատարների, որոնց հիշատակը ընդմիշտ կմնա բոլորիս սրտերում։ Հավերժ փաʼռք մեր բոլոր հերոսներին։ Բայց այդ պատերազմը ևս մեկ անգամ ի ցույց դրեց հայոց զինվորի ու սպայի անկոտրում ոգին, անձնազոհության անչափելի աստիճանն ու անմնացորդ նվիրումը Հայրենիքին։ Եվ մեզանից յուրաքանչյուրը, զինվորից մինչև գեներալ, այսօր և հավերժ պարտք ենք մեր բոլոր հերոսներին։ Եվ մեզանից յուրաքանչյուրը՝ զինվորից մինչև գեներալ, պարտավոր է վերադարձնել այդ պարտքը։ Մեզանից յուրաքանչյուրն այսուհետ պետք է ընդամենը մեկ առաքելություն ունենա. աշխատել։ Աշխատել ուժերի գերլարումով։ Աշխատել՝ միայն առաջ նայելով։ Աշխատել՝ մտքում ունենալով այն հստակ համոզմունքը, որ իրականացնում ենք ամենակարևոր առաքելությունը՝ Հայրենիքի պաշտպանությունը։ Աշխատել՝ նախևառաջ ազնիվ լինելու ինքներս մեր առջև ու փորձելու հասկանալ, թե որտեղ թերացանք բանակաշինության կենսականորեն կարևոր և պատասխանատու գործընթացում։ Հասկանալու, խոստովանելու և ուղղելու այդ սխալները՝ այլևս միայն ու միայն ճիշտ ուղղությամբ առաջ շարժվելու համար։ Աշխատել՝ արժանապատիվ կերպով լուծելու բոլոր այն սոցիալական խնդիրները, որոնք պատերազմից հետո ծանրացել են մեր զոհված ու վիրավոր ընկերների, մեր հերոսների ընտանիքների ուսերին։ Աշխատել՝ ստեղծելու մեր զինվորների ու սպաների ծառայության համար անհամեմատ լավ պայմաններ։ Աշխատել՝ ստեղծելու հզոր ռազմարդյունաբերություն, ապագային միտված նորարարական գիտական մտքի մի դարբնոց, որտեղից դուրս կգան մեր վաղվա բանակի սպառազինության առանցքը կազմող գերժամանակակից ու գերարդյունավետ զինատեսակներ։ Աշխատել՝ առավել ամրապնդելու ռազմաքաղաքական կապերը մեր դաշնակից ու բարեկամ երկրների հետ։ Աշխատել՝ առավել կարևորելու ժամանակակից ու մրցունակ կրթության դերը հայոց վաղվա բանակի փայլուն սպաներ պատրաստելու գործընթացում, սպաներ, որոնք կազմելու են զինված ուժերի հրամանատարական կորիզը։ Սիրելի՛ ծառայակից ընկերներ. Մեզ բոլորիս իսկապես շատ ծանր աշխատանք է սպասվում։ Բայց դա աշխատանք է, որի շնորհիվ մենք կունենանք շատ ավելի գրավիչ սոցիալական ու կենցաղային պայմաններ ծառայության համար, շատ ավելի ժամանակակից ու էֆեկտիվ սպառազինություն, շատ ավելի մարտունակ ստորաբաժանումներ, և, որպես վերջնարդյունք, շատ ավելի հզոր բանակ, բանակ, որի մասին երազում է մեզանից յուրաքանչյուրը։ Առավել քան վստահ եմ, որ մենք կարող ենք անցնել այդ դժվարին, բայց կենսականորեն կարևոր ճանապարհը։ Իսկ դա անելու համար մեզ անհրաժեշտ են հավատ, ուժ և միասնականություն։ Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը՝ շարքայինից մինչև գեներալ, կգործադրի հնարավոր առավելագույն ջանք՝ մեզ բոլորիս, ողջ հայությանը միավորող կարևորագույն գաղափարի՝ Հայրենիքի անվտանգության ու պաշտպանության սրբազան առաքելությունը լիարժեք իրականացնելու համար։ Եվ ուրեմն՝ ի գործ։ Ի գործ՝ հանուն մեր հերոսացած ընկերների անմահ հիշատակի։ Ի գործ՝ հանուն մեր պետության ու ժողովրդի»։
23:23 - 31 դեկտեմբերի, 2020
Մեզանից յուրաքանչյուրն այսուհետ պետք է ընդամենը մեկ առաքելություն ունենա՝ աշխատել. պաշտպանության նախարարի ուղերձը

Մեզանից յուրաքանչյուրն այսուհետ պետք է ընդամենը մեկ առաքելություն ունենա՝ աշխատել. պաշտպանության նախարարի ուղերձը

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ամանորյա ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ ծառայակից ընկերներ, 2020 թվականը չափազանց ծանր տարի էր հայ ժողովրդի և հայոց բանակի համար։ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում մենք կորցրեցինք մեր ժողովրդի լավագույն զավակներին, մեր մարտական ընկերներին՝ զինվորների ու հրամանատարների, որոնց հիշատակը ընդմիշտ կմնա բոլորիս սրտերում։ Հավերժ փաʼռք մեր բոլոր հերոսներին։ Բայց այդ պատերազմը ևս մեկ անգամ ի ցույց դրեց հայոց զինվորի ու սպայի անկոտրում ոգին, անձնազոհության անչափելի աստիճանն ու անմնացորդ նվիրումը Հայրենիքին։ Եվ մեզանից յուրաքանչյուրը, զինվորից մինչև գեներալ, այսօր և հավերժ պարտք ենք մեր բոլոր հերոսներին։ Եվ մեզանից յուրաքանչյուրը՝ զինվորից մինչև գեներալ, պարտավոր է վերադարձնել այդ պարտքը։ Մեզանից յուրաքանչյուրն այսուհետ պետք է ընդամենը մեկ առաքելություն ունենա. աշխատել։ Աշխատել ուժերի գերլարումով։ Աշխատել՝ միայն առաջ նայելով։ Աշխատել՝ մտքում ունենալով այն հստակ համոզմունքը, որ իրականացնում ենք ամենակարևոր առաքելությունը՝ Հայրենիքի պաշտպանությունը։ Աշխատել՝ նախևառաջ ազնիվ լինելու ինքներս մեր առջև ու փորձելու հասկանալ, թե որտեղ թերացանք բանակաշինության կենսականորեն կարևոր և պատասխանատու գործընթացում։ Հասկանալու, խոստովանելու և ուղղելու այդ սխալները՝ այլևս միայն ու միայն ճիշտ ուղղությամբ առաջ շարժվելու համար։ Աշխատել՝ արժանապատիվ կերպով լուծելու բոլոր այն սոցիալական խնդիրները, որոնք պատերազմից հետո ծանրացել են մեր զոհված ու վիրավոր ընկերների, մեր հերոսների ընտանիքների ուսերին։ Աշխատել՝ ստեղծելու մեր զինվորների ու սպաների ծառայության համար անհամեմատ լավ պայմաններ։ Աշխատել՝ ստեղծելու հզոր ռազմարդյունաբերություն, ապագային միտված նորարարական գիտական մտքի մի դարբնոց, որտեղից դուրս կգան մեր վաղվա բանակի սպառազինության առանցքը կազմող գերժամանակակից ու գերարդյունավետ զինատեսակներ։ Աշխատել՝ առավել ամրապնդելու ռազմաքաղաքական կապերը մեր դաշնակից ու բարեկամ երկրների հետ։ Աշխատել՝ առավել կարևորելու ժամանակակից ու մրցունակ կրթության դերը հայոց վաղվա բանակի փայլուն սպաներ պատրաստելու գործընթացում, սպաներ, որոնք կազմելու են զինված ուժերի հրամանատարական կորիզը։ Սիրելի՛ ծառայակից ընկերներ. Մեզ բոլորիս իսկապես շատ ծանր աշխատանք է սպասվում։ Բայց դա աշխատանք է, որի շնորհիվ մենք կունենանք շատ ավելի գրավիչ սոցիալական ու կենցաղային պայմաններ ծառայության համար, շատ ավելի ժամանակակից ու էֆեկտիվ սպառազինություն, շատ ավելի մարտունակ ստորաբաժանումներ, և, որպես վերջնարդյունք, շատ ավելի հզոր բանակ, բանակ, որի մասին երազում է մեզանից յուրաքանչյուրը։ Առավել քան վստահ եմ, որ մենք կարող ենք անցնել այդ դժվարին, բայց կենսականորեն կարևոր ճանապարհը։ Իսկ դա անելու համար մեզ անհրաժեշտ են հավատ, ուժ և միասնականություն։ Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը՝ շարքայինից մինչև գեներալ, կգործադրի հնարավոր առավելագույն ջանք՝ մեզ բոլորիս, ողջ հայությանը միավորող կարևորագույն գաղափարի՝ Հայրենիքի անվտանգության ու պաշտպանության սրբազան առաքելությունը լիարժեք իրականացնելու համար։ Եվ ուրեմն՝ ի գործ։ Ի գործ՝ հանուն մեր հերոսացած ընկերների անմահ հիշատակի։ Ի գործ՝ հանուն մեր պետության ու ժողովրդի»։
21:59 - 31 դեկտեմբերի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է գերեվարված զինծառայողների հարազատներին

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է գերեվարված զինծառայողների հարազատներին

Դեկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին և հարազատներին։Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է գերեվարված զինծառայողներին հայրենիք վերադարձնելու գործընթացի մանրամասները՝ նշելով, որ խնդրին շուտափույթ լուծում տալու նպատակով Հայաստանի ԱԱԾ տնօրենը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցներին, քննարկել գերիների փոխանակման և անհայտ կորածների որոնողական աշխատանքների հետ կապված հարցերը։ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ այս ուղղությամբ շարունակվում են ակտիվ աշխատանքները նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ։ Գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների անձնական գործերը քննության առարկա են դարձել նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանում։Վաղարշակ Հարությունյանը վստահեցրել է, որ պաշտպանական գերատեսչությունն այսուհետ ևս գործադրելու է բոլոր ջանքերը՝ գերեվարվածներին օր առաջ Հայաստանի Հանրապետություն  վերադարձնելու համար։
22:03 - 30 դեկտեմբերի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ռուսական 102-րդ ռազմակայան

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ռուսական 102-րդ ռազմակայան

Դեկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան: Վաղարշակ Հարությունյանը ծանոթացել է ռազմաբազայի ենթակառուցվածքներին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ռազմակայանի հրամանատարությանը և անձնակազմին ստորաբաժանման կազմավորման օրվա կապակցությամբ, խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած ռուս զինծառայողներին։ Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմակայանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման համատեքստում, խոսել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային կապերի խորացման մասին։ Պաշտպանության նախարարը եղել է նաև ռազմակայանի տարածքում գտնվող Սուրբ Ալեքսանդրայի ուղղափառ եկեղեցում, ռազմական պատմության թանգարանում, գրառում է կատարել թանգարանի հյուրերի մատյանում։
18:54 - 29 դեկտեմբերի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ

Դեկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել բրիգադի կազմակերպչական և կառուցվածքային առանձնահատկությունները, միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող մարդասիրական խաղաղապահ առաքելությունների գործառույթները։ Բարձր գնահատելով խաղաղապահ բրիգադի զինծառայողների կողմից իրականացվող առաքելությունը՝ Վաղարշակ Հարությունյանը զորամասի հրամանատարական կազմին տվել է կոնկրետ հանձնարարականներ, ուղենշել աշխատանքային առաջիկա գերակա ուղղությունները։ Այցի ընթացքում պաշտպանության նախարարը շրջել է զորամասի տարածքում, ծանոթացել զորամասի լսարանային, զորանոցային և զենքի պահպանման պայմաններին։
18:47 - 22 դեկտեմբերի, 2020
Գերեվարված 62 զինծառայողների ցանկն փոխանցվել է ԿԽՄԿ-ին. ՊՆ ղեկավարը՝ գերեվարվածների հարազատներին

Գերեվարված 62 զինծառայողների ցանկն փոխանցվել է ԿԽՄԿ-ին. ՊՆ ղեկավարը՝ գերեվարվածների հարազատներին

 ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին տեսակապի միջոցով պարզաբանումներ է ներկայացրել Արցախի Հանրապետության Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին ու հարազատներին: Այս մասին հայտնում են  ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը նշել է, որ արվում է հնարավոր ամեն ինչ՝ խնդրի արագ կարգավորման համար: Մասնավորապես, ըստ Վաղարշակ Հարությունյանի, գերեվարված 62 զինծառայողների ցանկն արդեն փոխանցված է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, իսկ նրանց անձնական գործերն ուղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հարցը գտնվում է նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավարության ուշադրության կենտրոնում Վաղարշակ Հարությունյանը զինծառայողների հարազատներին վստահեցրել է, որ պաշտպանության նախարարությունն անում է հնարավոր առավելագույնը՝ գերեվարված զինծառայողներին Հայրենիք վերադարձնելու համար և որ այս հարցում տարընթերցումներ չկան. ինչպես զինծառայողների հարազատների, այնպես էլ պաշտպանության նախարարության գլխավոր նպատակը մեկն է. օր առաջ ողջ և առողջ հայրենիք վերադարձնել գերության մեջ հայտնված մեր բոլոր զինծառայողներին։
18:53 - 21 դեկտեմբերի, 2020
Մեր գերխնդիրն է ապահովել ռազմական անվտանգությունը, ինչը բերում է մեր ինքնիշխանության ամրապնդմանը․ Վաղարշակ Հարությունյան

Մեր գերխնդիրն է ապահովել ռազմական անվտանգությունը, ինչը բերում է մեր ինքնիշխանության ամրապնդմանը․ Վաղարշակ Հարությունյան

Ինքնիշխանության կորուստն այն ժամանակ է լինում, երբ անվտանգությունը ապահովված չէ։ Իսկ քայլերը, որոնք ամրապնդում են անվտանգությունը, ամրապնդում են և՛ պետության անկախությունը, և՛ ինքնիշխանությունը։ Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ ի պատասխան Զինուժ Media-ի այն հարցին, թե արդյոք ռուս սահմանապահների՝ Սյունիքում տեղակայվելը կարո՞ղ է ՀՀ ինքնիշխանության կորուստ նշանակել։ «Ուզում եմ հիշեցնել, որ 1992 թվականին, երբ մենք ձեռք ենք բերել անկախություն, սկսել ենք գործընթաց՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու, հայ-ռուսական զորամիավորումով սահմանների համատեղ ապահովելու, ստորագրել ենք բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ուժեղացնում են մեր անվտանգությունը։ Այս բոլոր միջոցառումները, փաստաթղթերը, գործողություններն ուղղված են եղել ամրապնդելու մեր անվտանգությունը, որովհետև մենք ունենք այդպիսի սպառնալիք տարածաշրջանում։ Մենք դա տեսանք 2016թ․-ին և հիմա՝ 2020թ․-ին, երբ տեսանք որ Թուրքիան Ադրբեջանի հետ իրականացնում է ագրեսիա ոչ միայն ԼՂ-ի, այլև մեր սահմանների հանդեպ։ Եվ մեր գերխնդիրն է այսօր ապահովել ռազմական անվտանգությունը, ինչը բերում է մեր ինքնիշխանության ամրապնդմանը և անկախությանը»,- ընդգծել է նախարարը։ Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ սյունեցիների մտահոգությունը հասկանալի է, քանի որ գործընթաց է գնում, երբ հայկական և ադրբեջանական սահմանապահ զորքերը դիրքավորվում են։ «Ուզում եմ ասել, որ ինչ արվում է հիմա և ձեռքբերված պայմանավորվածությունը ՌԴ-ի և Ադրբեջանի հետ թույլ է տալիս ասել, որ այդ հատվածներն ապահովված են ավելի լավ։ Ինչո՞ւ․ առաջինը՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհը իրենց հսկողության տակ են վերցնում ռուսական սահմանապահ զորքերը, մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում և վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը։ Մեր սահմանապահ զորքերի հետևում կանգնած է մեր բանակը, և ձեռք է բերված պայմանավորվածություն, որ մեր սահմանապահ զորքերի և ճանապարհի այդ հատվածում որևէ զորք չի լինելու։ Նույնը վերաբերում է նաև Ադրբեջանին։ Սա բերում է նրան, որ ունենում ենք մի իրավիճակ, երբ անվտանգությունը այդ ճանապարհի ապահովված է»,- ասաց նա։ Մեկնաբանելով նաև Ռուսաստանի դերակատարությունը՝ Հարությունյանը նշեց, որ ՌԴ-ն հայկական և ադրբեջանական սահմանապահների հետ միասին որոշում է՝ ինչ հեռավորության վրա կանգնի իր դիտակետը։ «ՌԴ-ն ունի անցակետ, որը դրված է Գորիսի հատվածում և Դավիթ Բեկում, և բոլոր տեղաշարժերը պետք է անցնեն այդ դիտակետի միջով։ Այնպես որ, այստեղ անվտանգությունն ապահովված է։ Նույն ձևով ապահովվում է նաև Կապանի ճակատի անվտանգությունը»,- հավելեց նախարարը։ Անդրադառնալով ադրբեջանցի զինվորականների՝ հայկական բնակավայրերի մոտ լինելուն, նա ասաց, որ տեսանյութերը, որոնք ի հայտ են գալիս, եղել են մի քանի օր առաջ, այդպիսի միջադեպեր կարող են լինել, քանի որ գործընթացներ են ընթանում, և մտահոգվելու որևէ բան չկա։ 
21:52 - 20 դեկտեմբերի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավարևելյան սահմանագոտի

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավարևելյան սահմանագոտի

Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ հարավարևելյան սահմանագոտի: Վաղարշակ Հարությունյանը հետևել է նոր բնագծերում իրականացվող մարտական հերթապահության ընթացքին, զրուցել հրամանատարների և զինծառայողների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Նախարար Հարությունյանը, մասնավորապես, այցելել է նաև այն տարածքներ, որտեղ հայ և ադրբեջանցի դիրքապահների միջև հեռավորությունը, որոշ դեպքերում, ընդամենը 100 մետր է կազմում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել նոր ստեղծվող և կահավորվող դիրքերի կենցաղային պայմաններին, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի  համար նախատեսված խրամատային ենթակառուցվածքներին: Հարավային զորամիավորման հրամանատարը նախարար Հարությունյանին զեկուցել է, որ նոր ստեղծվող դիրքերում արդեն իսկ սկսվել են կահավորման աշխատանքները, մասնավորապես՝ եղանակային անբարենպաստ պայմաններում մարտական հերթապահությունը լիարժեք իրականացնելու համար: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյանը նշել է, որ աշխատանքների ծավալները հետզհետե ավելանում են և առավել ինտենսիվ կդառնան հատկապես գարնանային ամիսներին: Զորամիավորման անձնակազմի հետ հանդիպման ընթացքում Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել պատերազմին մասնակցած զինծառայողներին, պարգևատրել աչքի ընկած սպաներին և ժամկետայիններին: Նախարարը նշել է, որ պաշտպանական գերատեսչությունը ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ առաջնագիծը ծառայության համար առավելագույնս անվտանգ դարձնելու և անհրաժեշտ կենցաղային պայմաններ ստեղծելու համար: ՀՀ պաշտպանության նախարարը նաև հանձնարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին՝ թիկունքային ապահովման, հենակետերի կառուցման և մարտական հերթապահության կրման վերաբերյալ:
19:56 - 18 դեկտեմբերի, 2020