Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Սպիտակ տունը հաստատել է դեկտեմբերի 21-ին Բայդենի և Զելենսկիի հանդիպումը |shantnews.am|

Սպիտակ տունը հաստատել է դեկտեմբերի 21-ին Բայդենի և Զելենսկիի հանդիպումը |shantnews.am|

shantnews.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում հանդիպելու է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ և ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում։ Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, դեկտեմբերի 21-ին հայտարարել են Սպիտակ տանը։ «Նախագահ Բայդենը նախագահ Զելենսկիին հրավիրել է այցելել Վաշինգտոն՝ ընդգծելու Միացյալ Նահանգների շարունակական նվիրվածությունը Ուկրաինային։ Բայդենն անհամբեր սպասում է դեկտեմբերի 21-ին Սպիտակ տանը հանդիպել Զելենսկու հետ, որից հետո նա ելույթ կունենա Կոնգրեսի համատեղ նիստում՝ ցույց տալով երկկուսակցական ուժեղ աջակցությունը Ուկրաինային»,- ասել է ԱՄՆ նախագահի խոսնակ Կարին Ժան Պիերը։ Նրա հաղորդագրությունում ասվում է նաև, որ Բայդենը կոչ է արել աշխարհին աջակցելու Ուկրաինայի ժողովրդին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում։ Սպասվում է, որ Զելենսկիի այցի ընթացքում ԱՄՆ նախագահը կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին։
11:03 - 21 դեկտեմբերի, 2022
Financial Times-ը Վլադիմիր Զելենսկուն անվանել է «տարվա մարդ» |hetq.am|

Financial Times-ը Վլադիմիր Զելենսկուն անվանել է «տարվա մարդ» |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Financial Times պարբերականի կողմից հայտարարվել է 2022 թվականի «տարվա մարդ»։  Ինչպես նշում է պարբերականը, Ուկրաինայի 44-ամյա առաջնորդը «պատմության մեջ մտել է շնորհիվ առաջնորդության իր ակնառու հատկանիշների և ոգու կամքի»։ Ամերիկյան պարբերականի պնդմամբ՝ Վլադիմիր Զելենսկին դարձել է «Ուկրաինայի ժողովրդի արիության և տոկունության մարմնավորումը»։ Ուկրաինայի նախագահին նվիրված հոդվածում պարբերականը ընդգծում է ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո Կիևում մնալու Ուկրաինայի նախագահի որոշումը։ Ամերիկյան պարբերականն նրան անվանում է «բռնապետության դեմ համաշխարհային պայքարում լիբերալ ժողովրդավարության դրոշակակիր», ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հակադիր կերպարը, «որի կայսրությունը վերակենդանացնելու մոլուցքն արժեցել է տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր մարդկային կյանքեր»։
16:12 - 05 դեկտեմբերի, 2022
Ուկրաինայի մեծ մասը, այդ թվում՝ Կիևը, հոսանքազրկված է. Զելենսկի
 |1lurer.am|

Ուկրաինայի մեծ մասը, այդ թվում՝ Կիևը, հոսանքազրկված է. Զելենսկի |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի մեծ մասը, այդ թվում՝ Կիևը, հոսանքազրկված է. վերականգնողական աշխատանքները, շարունակվում են: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ այժմ ավելի քան 6 միլիոն բաժանորդ լույս չունի, մինչդեռ նոյեմբերի 23-ին այդ թիվը հասնում էր 12 միլիոնի: Ուկրաինայի նախագահը նշել է, որ ամենաբարդ իրավիճակը նկատվում է Դնեպրոպետրովսկի, Կիևի, Օդեսայի, Լվովի և Խարկովի շրջաններում։ Զելենսկին ևս մեկ անգամ կոչ է արել խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան: Վարչապետ Դենիս Շմիհալը տեղեկացրել է, որ Ուկրաինայի բոլոր ատոմակայանները և ջերմաէլեկտրակայանները ենթարկվել են հրթիռային հարձակման, սակայն այս պահին երկրի էներգետիկ համակարգը հաղթահարել է ամենածանր փուլը. էլեկտրաէներգիայի մատակարարներն ապահովում են ուկրաինացիների կարիքների 70 %-ը։Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան էլ, BBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ուկրաինացիների ավելի քան 90%-ը պատրաստ է նույնիսկ 3 տարի ապրել առանց էլեկտրականության և ջերմության, եթե Եվրամիությանն անդամակցության հեռանկար տեսնի։
13:39 - 26 նոյեմբերի, 2022
Ռուսաստանը ոչ թե խաղաղություն է փնտրում, այլ հանգստություն՝ ուժերը վերականգնելու համար. Զելենսկի |news.am|

Ռուսաստանը ոչ թե խաղաղություն է փնտրում, այլ հանգստություն՝ ուժերը վերականգնելու համար. Զելենսկի |news.am|

news.am: Ռուսաստանն այժմ ձգտում է կարճ զինադադարի հասնել, որպեսզի վերականգնի ուժերը։ Այդ ճանապարհով պատերազմն իսկապես չի հաջողվի ավարտել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է  Укринформ-ը։ «Ինքնին պատերազմի դադարեցումը խաղաղություն չի երաշխավորում։ Ռուսաստանն այժմ ձգտում է կարճ զինադադարի՝ ուժերը վերականգնելու համար։ Ոմանք դա կարող են անվանել պատերազմի ավարտ, բայց նման հանգստությունը  միայն կվատթարացնի իրավիճակը»,-ասել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի տարածքի կամ ինքնիշխանության զիջումների մասին ցանկացած միտք չի կարող համարվել խաղաղություն։  Նա հիշեցրել է Ուկրաինայի առաջարկած 10 կետից բաղկացած խաղաղությա ծրագրի մասին: «Խաղաղությունը հնարավոր է, բայց դրա գոյության համար մենք պետք է անհնարին դարձնենք ռուսական ագրեսիայի բոլոր բաղադրիչները։ Եկեք դա անենք: Թող խաղաղություն տիրի»,-նշել է Ուկրաինայի նախագահը։
14:30 - 19 նոյեմբերի, 2022
Պատերազմը պետք է կանգնեցվի «արդար ձևով»․ Զելենսկին ելույթ է ունեցել G20-ի գագաթնաժողովում

Պատերազմը պետք է կանգնեցվի «արդար ձևով»․ Զելենսկին ելույթ է ունեցել G20-ի գագաթնաժողովում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, երեքշաբթի օրը ելույթ ունենալով G20 գագաթնաժողովի շրջանակներում, ասել է, որ հիմա է ժամանակը կանգնեցնելու Ռուսաստանի պատերազմը իր երկրում այն  խաղաղության նախագծով, որ ինքն առաջարկել էր։ Այս մասին գրում է Reuters-ը։ G20-ի գագաթնաժողովի ժամանակ տեղի է ունենում Ինդոնեզիայի Բալի քաղաքում։ Գագաթնաժողովի գլխավոր թեման Ուկրաինայում պատերազմն է, ինչպես նաև գլոբալ ինֆլացիայի, սննդի ու էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրները։ Զելենսկին նշել է, որ պատերազմը պետք է կանգնեցվի «արդար ձևով՝ հիմնված ՄԱԿ կանոնադրության և միջազգային իրավունքի վրա»։ Անդրադառնալով Զապորոժիեի ատոմակայանի իրավիճակին՝ նա կոչ է արել վերականգնելու «ռադիացիոն անվտանգությունը», արժեքային սահմանափակումներց ներդնելու ռուսական էներգետիկ աղբյուրների վրա և ընդլայնելու հացահահատիկի արտահանման նախաձեռնությունը։ Զելենսկին նաև կոչ է արել ազատ արձակելու բոլոր ուկրաինացի գերիներին։ «Ընտրեք առաջնորդության ձեր ճանապարհը, խնդրում եմ, և միասին մենք վստահաբար իրականություն կդարձնենք խաղաղության բանաձևը»,- ասել է նա։ Գագաթնաժողովի բացումը տեղի է ունեցել երեկ՝ նոյեմբերի 14-ին՝ Ինդոնեզիայի նախագահի ելույթով, որը վերաբերում էր միասնությանն ու հստակ գործողություններին՝ պատերազմի հետ կապված ճեղքվածքի ֆոնին գլոբալ տնտեսությունը շտկելու համար։
10:43 - 15 նոյեմբերի, 2022
Հարավում ուկրաինական զորքերն աստիճանաբար առաջ են շարժվում․ Զելենսկի |azatutyun.am|

Հարավում ուկրաինական զորքերն աստիճանաբար առաջ են շարժվում․ Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի ուշ երեկոյան հեռարձակված ուղերձում առաջին անգամ մեկնաբանել է Խերսոնից ռուսական զորքերի դուրսբերման Մոսկվայի որոշումը։ «Հարավում մենք աստիճանաբար առաջ ենք շարժվում՝ քայլ առ քայլ ամրապնդելով մեր դիրքերը։ Պետք է, սակայն, հստակորեն հասկանալ, որ որևէ մեկը չի նահանջում առանց համապատասխան ճնշման։ Թշնամին մեզ ոչինչ չի նվիրում և բարի կամք չի դրսևորում։ Մենք այդ ամենի համար կռվում ենք», - հայտարարում էր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այժմ ամենածանր մարտերը ծավալվել են Դոնեցկի մերձակայքում։ «Այնտեղ կատարվող իրադարձությունները կարևոր են և որոշիչ։ Դոնեցկում հնարավոր կորուստները կնշանակեն նոր կորուստներ մեր ողջ երկրի համար։ Այդ իսկ պատճառով մենք հաստատակամորեն կանգնած ենք մեր դիրքերում և որևէ բան զիջելու մտադրություն չունենք», - հայտարարում էր Ուկրաինայի նախագահը։
13:05 - 10 նոյեմբերի, 2022
Ռուսաստանը խաղադրույք է կատարել ձմռան վրա, և դա միանգամայն թափանցիկ է բոլորի համար. Զելենսկի |tert.am|

Ռուսաստանը խաղադրույք է կատարել ձմռան վրա, և դա միանգամայն թափանցիկ է բոլորի համար. Զելենսկի |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահ է, որ ռուսական «էներգետիկ ահաբեկչությունը» մարտահրավեր է ոչ միայն Ուկրաինային, այլև միացյալ Եվրոպային։Ինչպես գրում է pravda.com.ua-ն, նախագահն այս մասին ասել է ժողովրդին ուղղված ուղերձում:«Ահաբեկիչների խաղադրույքը ձմռան վրա միանգամայն թափանցիկ է բոլորի համար, և այս մարտահրավերը պետք է դիտարկել հենց որպես մարտահրավեր ամբողջ Եվրոպային։ Մոսկվան իր քարոզչության մեջ ձմռան հետ կապված ցանկացած դժվարություն կներկայացնի որպես միասնական Եվրոպայի ձախողման ապացույց։ Ուստի մենք միասին պետք է ապացուցենք ահաբեկիչներին, որ ձախողումն իրենց մասին է, այլ ոչ թե Եվրոպայի», - ասել է Ուկրաինայի նախագահը։Զելենսկու համոզմամբ՝ «Ռուսաստանն ամեն ինչ կանի կյանքի բնականոնությունը ոչնչացնելու համար և միջոցներ չեն խնայում էներգետիկ ահաբեկչության համար: Ավելի վաղ Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի նախագահ Ալեքսեյ Կուլեբան չի բացառում էլեկտրաէներգիայի և ջեռուցման ամբողջական անջատում ռուսական բանակի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հետագա հարվածների դեպքում:
12:43 - 02 նոյեմբերի, 2022
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Սունակը Զելենսկուն խոստացել է շարունակել հետագա աջակցությունն Ուկրաինային

 |armenpress.am|

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Սունակը Զելենսկուն խոստացել է շարունակել հետագա աջակցությունն Ուկրաինային |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում խոստացել է շարունակել աջակցությունը Կիեւին: «Վարչապետը հայտարարել է, որ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում իր գտնվելու ժամանակաշրջանում կշարունակի նույնչափ մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,-ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի օֆիսի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Բրիտանիայի վարչապետը եւ Ուկրաինայի նախագահը «համաձայնել են անհրաժեշտության դեպքում շարունակել տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունը» Ռուսաստանի դեմ: Բացի այդ, Սունակը շուտով Զելենսկու հետ անձնական հանդիպման հույս է հայտնել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
10:52 - 26 հոկտեմբերի, 2022
Եթե Ռուսաստանն ասում է, որ Ուկրաինան «կեղտոտ ռումբ» է պատրաստում, ուրեմն ինքն այն պատրաստել է. Զելենսկի
 |news.am|

Եթե Ռուսաստանն ասում է, որ Ուկրաինան «կեղտոտ ռումբ» է պատրաստում, ուրեմն ինքն այն պատրաստել է. Զելենսկի |news.am|

news.am: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի զանգերը օտարերկրյա առաջնորդներին, թե, իբր, Ուկրաինան ռադիոակտիվ «կեղտոտ ռումբով» գրոհներ է պատրաստում, նշանակում են, որ Ռուսաստանն ինքն է նման հարված պատրաստում։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է երեկոյան ուղերձում, որի տեքստը հրապարակվել է նախագահի Գրասենյակի կայքում։ «Եթե Ռուսաստանը զանգահարում եւ ասում է, որ Ուկրաինան, իբր, ինչ-որ բան է պատրաստում, դա մի բան է նշանակում՝ Ռուսաստանն այդ ամենն արդեն պատրաստել է,- ասել է Զելենսկին։ Ուստի, երբ այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարը հեռախոսային կարուսել է կազմակերպում եւ զանգահարում է արտաքին գործերի նախարարներին՝ հեքիաթներ պատմելով այսպես կոչված «կեղտոտ» միջուկային ռումբի մասին, բոլորն ամեն ինչ հիանալի հասկանում են։ Հասկանում են, թե ով է ամեն մի կողտոտ բանի աղբյուրն այս պատերազմում»։ Նշենք, որ Ուկրաինան հրավիրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետներին՝ այցելել այն օբյեկտներ, որտեղ, ինչպես պնդում են Ռուսաստանում, կարող է ստեղծվել այսպես կոչված «կեղտոտ ռումբ»՝ ռադիոակտիվ նյութ պարունակող պայթուցիկ սարք։
11:21 - 25 հոկտեմբերի, 2022
Զելենսկին հայտարարել Է Ուկրաինայում էլեկտրակայանների 30 տոկոսի ոչնչացման մասին
 |shantnews.am|

Զելենսկին հայտարարել Է Ուկրաինայում էլեկտրակայանների 30 տոկոսի ոչնչացման մասին |shantnews.am|

shantnews.am: v class="news_text"> Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հոկտեմբերի 10-ից Ուկրաինայում ավերվել է էլեկտրակայանների 30%-ը, ինչը հանգեցրել է երկրում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների։ «Հոկտեմբերի 10-ից ի վեր ուկրաինական էլեկտրակայանների 30%-ը ոչնչացվել է, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի զանգվածային ընդհատումների ամբողջ երկրում: Բանակցությունների տեղ չկա (Ռուսաստանի Դաշնության հետ – խմբ.)…»,- գրել է Զելենսկին Twitter-ում։ Ուկրաինական ենթակառուցվածքներին ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել հոկտեմբերի 10-ին ՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետեւում, ռուսական իշխանությունների գնահատմամբ, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները: Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր էր ստորագրել Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններ անցկացնելու անհնարինության վերաբերյալ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը գործողության մեջ դնելու մասին:  
13:23 - 18 հոկտեմբերի, 2022
Բայդենը Զելենսկուն խոստացել է շարունակել օգնությունը Կիևին, այդ թվում՝ տրամադրել ՀՕՊ համակարգեր
 |azatutyun.am|

Բայդենը Զելենսկուն խոստացել է շարունակել օգնությունը Կիևին, այդ թվում՝ տրամադրել ՀՕՊ համակարգեր |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում խոստացել է շարունակել Կիևին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, այդ թվում՝ տրամադրել հակաօդային պաշտպանության համակարգեր, հաղորդում է Սպիտակ տունը։ «Նախագահ Բայդենը խոստացել է շարունակել Ուկրաինային տրամադրել այն աջակցությունը, որն անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար, ներառյալ առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրումը», - ասվում է հաղորդագրությունում: Բայդենը նաև մատնանշել է դաշնակիցների և գործընկերների հետ շարունակվող աշխատանքը՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակող միջոցներ կիրառելուն։ Բացի այդ, նա խոստացել է աջակցել Ուկրաինային անվտանգության ոլորտում, հատկացնել տնտեսական ու հումանիտար օգնություն։ Ուկրաինային հավելյալ սպառազինություն տրամադրելու պատրաստակամության մասին ԱՄՆ հայտարարությունները, այդ թվում՝ վերջինը, հաստատում են այն փաստը, որ Վաշինգտոնը ամրապնդվել է հակամարտության մասնակցի կարգավիճակում, երեկ հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։ «Ուկրաինայի ենթակառուցվածքային օբյեկտներին ճշգրիտ զենքով հարվածելու Ռուսաստանի որոշումը պատասխան էր մեր երկրում ահաբեկչական գործողություններին, որոնց պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Կիևի ռեժիմը», - գրել է դիվանագետը դեսպանատան տարածած գրավոր հայտարարության մեջ։ «Նման օգնությունը, ինչպես նաև Կիևին ռազմական գործողությունների վարման համար հետախուզական, հրահանգիչների և ցուցումներով օգնությունը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախման ռիսկի հետագա սրման և մեծացման ճանապարհն է», - ընդգծել է Անտոնովը՝ կոչ անելով «ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին չհատել այն կարմիր գծերը, որոնց մոտեցել են»:
11:24 - 11 հոկտեմբերի, 2022
Զելենսկին հայտարարել է Խերսոնի շրջանի երկու գյուղերի ազատագրման մասին

Զելենսկին հայտարարել է Խերսոնի շրջանի երկու գյուղերի ազատագրման մասին

Ուկրաինայի զինված ուժերն «ազատագրել են Խերսոնի շրջանի երկու բնակավայր՝ Արխանգելսկը և Միրոլյուբովկան»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով և ներկայացնելով պատերազմի 221-րդ օրվա արդյունքները, գրում է Meduza-ն։ «Ամեն օր առնվազն երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան, հաղորդումներ եմ ստանում մեր զինվորականներից։ Այս շաբաթ զեկույցներում մեծագույն մասը զբաղեցնում է մեր պաշտպանական գործողության շրջանակներում հակառակորդից ազատագրված բնակավայրերի ցանկը»,- հայտարարել է նա։  Նա նշել է, որ որ ուկրաինական կողմի հաջողությունները միայն Լիմանով չեն սահմանափակվում։ «Գիտե՞ք, սա մի այսպիսի միտում է… Վերջերս ինչ-որ մեկը ինչ-որ տեղ պսևդոհանրաքվեներ էր անցկացնում, իսկ երբ ուկրաինական դրոշը վերադառնում է, ոչ ոք չի էլ հիշում ռուսական ֆարսի մասին՝ ինչ-որ թղթերով և ինչ-որ անեքսիաներով: Բացառությամբ, իհարկե, Ուկրաինայի իրավապահ մարմինների։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով ներգրավված է մեր պետության դեմ ագրեսիայի որևէ տարրի մեջ, պատասխանատվություն է կրելու դրա համար»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
11:39 - 03 հոկտեմբերի, 2022