Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Ակնհայտ է, որ դա որևէ կերպ կապված չէ ՀՀ և ՌԴ հարաբերությունների հետ. Փաշինյանը` Հռոմի ստատուտի վավերացման մասին
 |1lurer.am|

Ակնհայտ է, որ դա որևէ կերպ կապված չէ ՀՀ և ՌԴ հարաբերությունների հետ. Փաշինյանը` Հռոմի ստատուտի վավերացման մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում անդրադառնալով Արևմուտքի հետ հարաբերությունների` ՌԴ կողմից ընկալման նրբություններին, խոսելով նաև Հռոմի ստատուտի վավերացումից` նշեց. «Տեսեք՝ ընկալման հետ կապված, ես ընդունում եմ, որ կա պրոբլեմ, որովհետև տեսեք` ինչ տեղի ունեցավ Հռոմի ստատուտի հետ կապված: Մենք 2020թ. սեպտեմբերից հետո, երբ տեսանք, որ մեր համակարգերը չեն գործում, սկսեցինք փնտրել, թե էլ ինչ գործոններ կան, որոնք կարող են նպաստել մեր անվտանգության ապահովմանը: Եվ տեսանք, որ ունենք ստորագրած Հռոմի ստատուտ, որն, իմիջիայլոց, Ռուսաստանի Դաշնությունը նույնպես ստորագրել է: Եվ մենք տեսանք նաև, որ ժամանակին Սահմանադրական դատարանը դա Սահմանադրությանը հակասող է ճանաչել, բայց հաշվի առնելով փաստը, որ այդ որոշումից հետո երկու անգամ Հայաստանում Սահմանադրություն է փոխվել, որոշեցինք նորից դիմել Սահմանադրական դատարան, դա 2022թ. դեկտեմբերին էր»: Փաշինյանը հիշեցրեց` ՀՀ օրենսդրությամբ Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի երեք ամսվա ընթացքում: Եվ Սահմանադրական դատարանի երեք ամիսը լրացավ մի ժամանակ, երբ Միջազգային քրեական դատարանը որոշում կայացրեց ընդդեմ Ռուսաստանի Դաշնության նախագահի, նույն օրերին է դա տեղի ունեցել: «Թվում է, թե ակնհայտ համընկնում է, չէ՞, բայց տեսեք՝ Հաագայի դատարանը կայացնում է որոշում, հաջորդ օրը, թե երկու օր հետո, Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակում է իր որոշումը, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է Հայաստանի սահմանադրությանը: Հիմա եկեք կողքի հայացքից նայենք, ասենք` փաստորեն այնտեղ որոշում կայացրին… Այստեղ պարզ է, բայց նա, ով պրոցեսը գիտի խորքից, որ Կառավարությունը 2022թ. դեկտեմբերին է այդ որոշումը կայացրել, և Ռուսաստանի Դաշնությունից այդ կապակցությամբ մենք որևէ պրոբլեմ չենք ունեցել, որևէ ազդակ չենք ունեցել, որ սա կարող է պրոբլեմ դառնալ: Մենք ազդակ ունեցել ենք այն պահին, երբ արդեն գնացքը շարժված է եղել և այդ գնացքն, անխուսափելիորեն, պետք է տեղ հասներ: Եվ ակնհայտ է, որ դա որևէ կերպ կապված չէ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետ: Ավելին՝ մենք նույն իրավակարգավորումը, ինչ-որ ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, նույն իրավակարգավորումն առաջարկել ենք ունենալ նաև Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասաց նա: Ի՞նչն է իրավակարգավորման իմաստը. այս հարցին ի պատասխան` վարչապետը նշեց. «Մենք Միացյալ Նահանգների հետ ունենք համաձայնագիր, որ այդ միջազգային իրավական պրոցեսներում ֆիքսված հարաբերությունները չեն ազդում մեր երկկողմ հարաբերությունների վրա: Եվ իմիջիայլոց, Հռոմի կանոնադրությունն այդ հնարավորությունը տալիս է, ինքն ասում է, որ կարող ես լինել այդ օրգանիզմի հետ օրգանի անդամ, բայց դու երկրների հետ կարող ես պայմանավորվել նախօրոք, թե հետո, էական չէ, կարող ես պայմանավորվել, որ ձեր հարաբերություններն այլ կերպ են կարգավորվում: Մենք՝ որպես գործընկեր, կարծում եմ շատ ազնիվ ենք: Իմիջիայլոց, այդ թեմայով ես զանգել եմ դեռևս մարտին, ինքս նախաձեռնել եմ, զանգահարել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին, ասել եմ՝ հասկանում եմ, որ համընկնումներն առաջին հայացքից ցցուն են, բայց պրոցեսն այս է, և դա ստուգելի է»: Փաշինյանը նշեց` հեռախոսազանգից իր տպավորությունը եղել է այն, որ ըմբռնում կա, և շարունակել են գործընթացը:
10:03 - 11 հոկտեմբերի, 2023
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակին

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակին

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Հիմնական ուշադրությունը դարձվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակին։ Կողմերը խոր մտահոգություն են հայտնել բռնության շարունակվող սրման և խաղաղ բնակչության շրջանում զոհերի աղետալի աճի կապակցությամբ։ Ուշադրություն է դարձվել երկու կողմերից էլ կրակի դադարեցման անհրաժեշտության և բանակցային պրոցեսը վերականգնելու վրա: Կողմերը դրան ակտիվորեն նպաստելու փոխադարձ պատրաստակամություն են հայտնել։ Ընդգծվել է, որ մերձավորարևելյան ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորումը հնարավոր է բացառապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված «երկու պետության» բանաձևի հիման վրա, որը նախատեսում է Պաղեստինի անկախ պետության ստեղծում 1967թ. սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Անդրադարձ է կատարվել նաև տարբեր ոլորտներում ռուս-թուրքական համագործակցության հարցերի։
09:26 - 11 հոկտեմբերի, 2023
Շառլ Միշելն ու նրա գործընկերները պետք է մտածեին ԼՂ-ի հայերի ճակատագրի մասին. Պուտին
 |armeniasputnik.am|

Շառլ Միշելն ու նրա գործընկերները պետք է մտածեին ԼՂ-ի հայերի ճակատագրի մասին. Պուտին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ԵՄ առաջնորդները պետք է մտածեին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի մասին, երբ համոզում էին ՀՀ վարչապետին Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչել։ Այս մասին «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Պարոն Միշելն ու նրա գործընկերները պետք է այն ժամանակ մտածեին, երբ համոզում էին պարոն Փաշինյանին... Հավանաբար, չգիտեմ, պետք է նրանց հարցնել... Ետնաբեմում համոզում էին ՀՀ վարչապետին նման քայլի գնալ, պետք է մտածեին Ղարաբաղի հայերի ճակատագրի մասին, պետք է գրեին, ինչ է նրանց սպասում այս իրավիճակում», - նշել է նա։ Նա կարծում է, որ պետք է ինտեգրման ինչ-որ կարգ սահմանեին, նրանց անվտանգության ապահովման և իրավունքների պահպանման հետ կապված որևէ կարգ։ Բայց Պրահայի հռչակագրում նման բան չկա, կա միայն հայտարարություն այն մասին, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ ՌԴ նախագահը հավելել է նաև, որ ԼՂ-ում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը, անխուսափելի էին Ադրբեջանի կազմում Ղարաբաղը Հայաստանի կողմից ճանաչելուց հետո։ Նա նշել է, որ դա զուտ ժամանակի հարց էր, թե երբ և ինչպես Ադրբեջանն «այնտեղ սահմանադրական կարգ կսկսեր հաստատել»։
20:03 - 05 հոկտեմբերի, 2023
Ռուսաստանը 15 տարի Հայաստանին առաջարկել է փոխզիջման գնալ և Ղարաբաղի հինգ շրջանը վերադարձնել Ադրբեջանին՝ երկուսը պահելով, սակայն մերժում է ստացել․ Պուտին
 |tert.am|

Ռուսաստանը 15 տարի Հայաստանին առաջարկել է փոխզիջման գնալ և Ղարաբաղի հինգ շրջանը վերադարձնել Ադրբեջանին՝ երկուսը պահելով, սակայն մերժում է ստացել․ Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանը 15 տարի Հայաստանին առաջարկել է փոխզիջման գնալ և Ղարաբաղի հինգ շրջանը վերադարձնել Ադրբեջանին՝ երկուսը պահելով, սակայն մերժում է ստացել։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, «Վալդայ» ակումբում Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցին ի պատասխան հայտենլ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այստեղ գաղտնիք չեմ բացահայտի։ Մենք վերջին 15 տարիների ընթացքում բազմիցս առաջարկել ենք մեր հայ ընկերներին փոխզիջումների գնալ, Ղարաբաղի հինգ շրջանը վերադարձնել Ադրբեջանին, երկուսը պահել և, հետևաբար, պահպանել Հայաստանի և Ղարաբաղի միջև տարածքային կապը։ Բայց մեր ղարաբաղցի ընկերները ամեն անգամ մեզ ասում էին. «Ոչ, դա մեզ համար որոշակի սպառնալիքներ կստեղծի»», - ասել է Պուտինը։ ՌԴ ղեկավարի խոսքով՝ ռուսական կողմը պնդում էր, որ Ադրբեջանն աճում է, տնտեսությունը զարգանում է, նա նավթ և գազ արդյունահանող երկիր է՝ ավելի քան 10 միլիոն բնակչությամբ։ Իրենք առաջարկել են փոխզիջում գտնել, որոշումներ կայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում՝ «երաշխավորելով Հայաստանի և Ղարաբաղի միջև բնական կերպով ստեղծված Լաչինի միջանցքի անվտանգությունը և երաշխավորելով այս տարածքում ապրող հայերի անվտանգությունը»։
19:48 - 05 հոկտեմբերի, 2023
ԼՂ–ում հայեր չեն մնացել. Պուտինը՝ Վարդանյանի ձերբակալության և ԼՂ անվտանգության մասին
 |armeniasputnik.am|

ԼՂ–ում հայեր չեն մնացել. Պուտինը՝ Վարդանյանի ձերբակալության և ԼՂ անվտանգության մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ ԼՂ նախկին ղեկավարների նկատմամբ, երբ Բաքվի համար տարածքային բնույթի բոլոր հարցերը լուծված են, Ադրբեջանի ղեկավարությունը կգործի հումանիտար բնույթի նկատառումներից ելնելով։ Այս մասին նա այսօր հայտարարեց «Վալդայ» բանավիճային ակումբի նիստում։ Մոդերատորի հարցին, թե կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը Ադրբեջանին գթասրտություն դրսևորելու կոչ անել, ՌԴ նախագահը պատասխանեց, որ Մոսկվան միշտ դա արել է և հիմա էլ դա անում է:   «Ես, ինչպես գիտեք, հեռախոսազրույց եմ ունեցել նախագահ Ալիևի հետ։ Բայց մենք նախկինում էլ ենք խոսել այդ մասին։ Նա ինձ հավաստիացրել է, որ ինչ էլ որ լինի, նա կապահովի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները»,- ասաց Պուտինը։   ՌԴ նախագահը սակայն հավելեց` ԼՂ–ում հայեր չեն մնացել, բոլորը գնացել են։ «Այնտեղ ուղղակի հայեր չկան, գուցե 1000-1500 հոգի լինեն և վերջ։ Իսկ ինչ վերաբերում է նախկին ղեկավարներին, ես չգիտեմ, չեմ ուզում մանրամասնել, բայց ես այնպես եմ հասկանում, որ նրանց Երևանում էլ չեն ուզում տեսնել»,– ասաց նա։
19:27 - 05 հոկտեմբերի, 2023
Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու ՀՀ մտադրությունը անվանել է «ծայրահեղ թշնամական որոշում ՌԴ նկատմամբ»

Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու ՀՀ մտադրությունը անվանել է «ծայրահեղ թշնամական որոշում ՌԴ նկատմամբ»

Մոսկվան չի ողջունում Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը անվանել է «ծայրահեղ թշնամական» Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ «Հայաստանը լավ գիտի, որ մենք կողմ չենք [Հռոմի ստատուտին], և Հայաստանը քաջատեղյակ է դրա հիման վրա ընդունված անհեթեթ որոշման մասին [Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել]։ Մենք գիտենք, որ Երևանում այս մասին շատ լավ գիտեն, սա մի բան է, որ մենք չենք ողջունում»,- ասել է Կրեմլի խոսնակը։  Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը այսօր միաձայն ընդունել է Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը։ Այն կընդգրկվի հաջորդ շաբաթ կայանալիք լիագումար նիստի օրակարգում։  
15:02 - 28 սեպտեմբերի, 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո Պուտինը մուտք գործի Հայաստան. Եղիշե Կիրակոսյանի պարզաբանումը |tert.am|

Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո Պուտինը մուտք գործի Հայաստան. Եղիշե Կիրակոսյանի պարզաբանումը |tert.am|

tert.am: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պարզաբանեց, թե ինչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ պետությունների գործող ղեկավարներն օժտված են իմունիտետով։ «Չեմ կարծում, թե ձերբակալելու մասին խոսք կարող է լինել։ Այն լուծումները, որոնք հիմնվում են Հռոմի ստատուտի 96-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։ Դա ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն անհանգստությունների համար, որոնք որոշ գործընկեր պետություններ կարող են ունենալ։ Տեքստը ներկայացվել է ամիսներ առաջ, սպասում ենք մեր գործընկերների առաջարկին»,-ասել է Կիրակոսյանը։ Նա չկարողացավ ասել, թե ինչու է ռուսական կողմն այդպես սուր արձագանքում Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը, նշելով, սակայն, որ այդ հարցի շուրջ լուծումներ կան։
13:48 - 28 սեպտեմբերի, 2023
Պուտինն ու Ռայիսին քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակն եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման խնդիրները

Պուտինն ու Ռայիսին քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակն եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման խնդիրները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի իր գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ հեռախոսզրույցի ընթացքում քննարկել է Թեհրանի լիիրավ անդամակցումը ԲՐԻԿՍ-ին, այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Էբրահիմ Ռաիսին երախտագիտություն է հայտնել ԲՐԻԿՍ-ին Իրանի անդամակցության հայտի հարցում աջակցության համար։ Քննարկվել են քայլեր՝ այդ միության լիարժեք գործունեությանը Իրանի սահուն կապն ապահովելու վերաբերյալ ՝ հաշվի առնելով 2024թ․-ին նրանում Ռուսաստանի նախագահությունը»։ Պուտինն էլ Ռաիսիին պատմել է Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեության մասին․ «Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման խնդիրների շուրջ։ Պուտինը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության վերաբերյալ՝ այդ թվում խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության պաշտպանության մասին»,- ասված է հաղորդագրությունում։ Նշվում է, որ Ռուսաստանի եւ Իրանի նախագահները «շեշտել են բոլոր հարցերի՝ բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու կարեւորությունը»։ Պուտինն ու Ռաիսին աջակցություն են հայտնել 3+3 ձեւաչափի աշխատանքների ակտիվացումը։ «Երկուստեք շահագրգռվածություն է հայտնվել տարածաշրջանային խորհրդատվական 3+3 ձեւաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Իրան, Թուրքիա) աշխատանքների ակտիվացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։ Հեռախոսազրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ։
16:29 - 26 սեպտեմբերի, 2023
Ալիևը Պուտինից ներողություն է խնդրել երեկ Արցախում ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ

Ալիևը Պուտինից ներողություն է խնդրել երեկ Արցախում ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։ Ալիևը ներողություն է խնդրել և խոր ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Արցախում ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ։ Ընդգծվել է, որ տեղի ունեցածի առավել մանրակրկիտ քննություն է իրականացվելու, և բոլոր մեղավորները պատշաճ պատիժ են ստանալու։ Այդ հարցով երկու երկրների գլխավոր դատախազությունները սերտ կապի մեջ են։ Ադրբեջանի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին։ Երկուստեք նշվել է ԼՂ-ում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ խաղաղապահների աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։ Այս համատեքստում մեծ նշանակություն է տրվում Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև խաղաղապահների միջնորդությամբ սկսված բանակցություններին։ Քննարկվել են տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացմանն ու հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլերը: Վլադիմիր Պուտինը շեշտել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը: Ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել այդ հարցում գործակցել ռուս խաղաղապահների հետ: Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքը բանակցային ուղղությամբ՝ հիմքում ունենալով 2020-2022թթ. բարձր մակարդակով եռակողմ հայտնի պայմանավորվածությունները, առաջին հերթին տրանսպորտային կապերի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահամանազատում և Բաքվի ու Երևանի միջև խաղղաության պայմանագրի նախապատրաստում:
13:53 - 21 սեպտեմբերի, 2023
Ստեփանակերտի ու Բաքվի միջեւ նախատեսված բանակցությունները տեղի կունենան խաղաղապահների ղեկավարության միջնորդությամբ․ Պուտին

Ստեփանակերտի ու Բաքվի միջեւ նախատեսված բանակցությունները տեղի կունենան խաղաղապահների ղեկավարության միջնորդությամբ․ Պուտին

Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Այս մասին հաղորդում է ռուսական կողմը։ Հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերջին զարգացումները․ «ՌԴ նախագահը գոհունակությամբ նշել է, որ հաջողվել է հաղթահարել հակամարտության սուր փուլը եւ ողջունել է ռուսական խաղաղապահների ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը մարտական գործողությունների ամբողջական դադարի եւ սեպտեմբերի 21-ին Բաքվի ու Ստեփանակերտի ներկայացուցիչների միջեւ բանակցություններ վարելու վերաբերյալ։ Այդ բանակցությունները տեղի կունենան ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարության միջնորդությամբ»,- ասված է ռուսական կողմի հաղորդագրությունում՝ նշումով, թե «չնայած դժվարին պայմաններին՝ խաղաղապահները շարունակում են հստակ իրականացնել առաջադրված խնդիրները, ցուցաբերում են բազմակողմանի օգնություն խաղաղ բնակչությանը եւ փախստականներին, այդ թվում ռազմական բժիշկների օգնությամբ»։  Հեռախոսազրույցի ընթացքում հույս է արտահայտվել, որ ապագայում իրավիճակը կզարգանա դեէսկալացիայի եւ կայունացման ուղղությամբ։
22:36 - 20 սեպտեմբերի, 2023
Ռուս խաղաղապահները անում են ամեն ինչ՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը․ Պուտին

Ռուս խաղաղապահները անում են ամեն ինչ՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը․ Պուտին

Ռուսաստանը սերտ շփման մեջ է Ղարաբաղում կոնֆլիկտի բոլոր կողմերի հետ՝ Երեւանի, Ստեփանակերտի եւ Բաքվի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպմանը։ «Ռուս խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են բոլոր կողմերի հետ, որոնք ներգրավված են Ղարաբաղի կոնֆլիկտում, անում են ամեն ինչ, որ պաշտպանեն խաղաղ բնակչությանը»,- նշել է Պուտինը։ ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ «Ղարաբաղում կհաջողվի հասնել դեէսկալացիայի եւ խնդիրների լուծումը տեղափոխել խաղաղ ուղի»։ Մինչ հանդիպումը ՌԴ նախագահը հայտնել էր, որ մտադիր է տեղեկացնել Չինաստանի ԱԳ նախարարին Ուկրաինայի ուղղությամբ իրադրությունը, ինչպես նաև այն, թե ինչ է տեղի ունենում ադրբեջանա-ղարաբաղյան եւ ադրբեջանա-հայկական կարգավորման ոլորտներում։ Հիշեցնենք՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ, գերճշգրիտ զենքեր, ԱԹՍ-ներ և թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին։ Կան զոհեր և վիրավորներ։ Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։ Հակառակորդը, կիրառելով հրետանի, գերճշգրիտ ծանր տեխնիկա, անօդաչուներ, ավիացիա եւ հրաձգային զենքեր՝ թիրախավորել է ոչ միայն դիրքերն ու ռազմական օբյեկտները, այլ նաեւ քաղաքացիական բնակավայրերը, ենթակառուցվածքները եւ խաղաղ բնակչությանը։ Պաշտպանության բանակը օրվա ընթացքում մի քանի անգամ հաղորդել է, որ ՊԲ ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս: Այդուհանդերձ, հաղորդվել է, որ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների։ Կան զոհեր և վիրավորներ․ թիվը դեռևս վերջնական չէ։ Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ի շրջանակում, Արցախից հաղորդել են, որ Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 20-ին ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ Արցախից պետք է դուրս բերվեն «Արցախում մնացած ՀՀ զինված ուժերը», պետք է զինաթափվեն ՊԲ ստորաբաժանումները, Արցախի տարածքից պետք է դուրս բերվի ողջ տեխնիկան եւ սպառազինությունը եւ ուտիլիզացվի։ Իսկ ԼՂ հայերի՝ Ադրբեջանի կողմից առաջ քաշված  վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության պաշտպանության, ինչպես նաև Ադրբեջանի Սահամանադրության շրջանակում ԼՂ բնակչության կենսագործունեության ապահովման վերաբերյալ հարցերը կքննարկվեն։ Չնայած հրադադարի մասին պայմանավորվածությանը՝ այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Ստեփանակերտը։
15:12 - 20 սեպտեմբերի, 2023
Վարչապետը նախորդ օրվանից պարբերաբար հեռախոսազրույցներ է ունեցել․ Նազելի Բաղդասարյանը՝ Փաշինյան-Պուտին հնարավոր հեռախոսազրույցի մասին |tert.am|

Վարչապետը նախորդ օրվանից պարբերաբար հեռախոսազրույցներ է ունեցել․ Նազելի Բաղդասարյանը՝ Փաշինյան-Պուտին հնարավոր հեռախոսազրույցի մասին |tert.am|

tert.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր պաշտոնական հեռախոսազրույցներից հետո մամլո հաղորդագրություն է տարածվում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն անդրադառնալով՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ Փաշինյանի ու Պուտինի հեռախոսազրույցի ժամկետների համաձայնության մասին հայտարարությանը։ Նազելի Բադդասարյանը միաժամանակ հայտնել է, որ վարչապետը նախորդ օրվանից պարբերաբար հեռախոսազրույցներ ունեցել է, այդպես էլ չհստակեցնելով, թե որ պետությունների ղեկավարների հետ է հեռախոսազրույցներ տեղի ունեցել։ Նշենք՝ Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովը տեղեկացրել է, որ Մոսկվան սպասում է Փաշինյանի ու Պուտինի հեռախոսազրույցի ժամկետների համաձայնությանը։
13:53 - 20 սեպտեմբերի, 2023