Լեւոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը։ Ծնվել է 1945թ․ հունվարի 9-ին։ 1953-1960 թթ. Լևոն Տեր-Պետրոսյանը սովորել է Երևանի No 43 յոթնամյա դպրոցում: 1960-1963 թթ. սովորել է Երևանի No 17 միջնակարգ դպրոցում: 1963-1968 թթ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժնի ուսանող: 

1988 թ. փետրվարի վերջին ընտրվել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ և այդ հանգամանքով մասնակցել է հանրապետական «Ղարաբաղ» կոմիտեի՝ համագումարներին։

1989 թ. օգոստոսին, իր բացակայությամբ, ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1989 թ. դեկտեմբերին ընտրվել է Հայոց համազգային շարժման նախագահ՝ այդ պաշտոնը վարելով մինչև 1990 թ. օգոստոսի կեսը: 1990 թ. հունվարին դարձել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ: 1990 թ. մայիսին կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր:

1991թ. հոկտեմբերի 16-ին ընտրվել է ՀՀ առաջին Նախագահ: Վերընտվել է` 1996թ. սեպտեմբերի 22-ին:

1998թ. փետրվարին հրաժարական է տվել:

2012 թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններում, գլխավորելով «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ցուցակը, Տեր-Պետրոսյանն ընտրվել է պատգամավոր, բայց հրաժարվել է իր մանդատից: 2013 թ. ապրիլի 13-ին ընտրվել է կուսակցության նախագահ:

Ոչ այնքան պահի, որքան հեռանկարի խնդիր․ Լևոն Տեր-Պետրոսյան |ilur.am|

Ոչ այնքան պահի, որքան հեռանկարի խնդիր․ Լևոն Տեր-Պետրոսյան |ilur.am|

ilur.am: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եւս մեկ անգամ գնահատելով բանակի զսպվածությունը ընդդիմության կողմից իրեն քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ճնշումների նկատմամբ, ես միաժամանակ ողջունում եմ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի որոշումը՝ իր պաշտոնանկության խնդիրը իրավական ճանապարհով վիճարկելու հարցում։ Ուզում եմ ընդգծել նաեւ, որ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի բուն եւ միակ պատճառը երկիրը ղեկավարելու իր առաքելության մեջ լիովին ձախողված եւ մեր ժողովրդին ստորացուցիչ պարտության մատնած անձի հիվանդագին կառչածությունն է սեփական աթոռին, ինչը հղի է մեզ վիճակված նորանոր եւ շատ ավելի ցավալի վտանգներով։ Դրանով հանդերձ, արդեն քանիերորդ անգամ հարկադրված եմ կրկնել, որ իշխանափոխության հարցը պետք է լուծվի բացառապես սահմանադրական ճանապարհով, ինչի նախապայմանը իշխանության եւ ընդդիմության միջեւ փոխզիջման անհապաղ կայացումն է։ Դրա հնարավորությունը դեռեւս սպառված չեմ համարում, քանի որ հակառակ իր կոշտ հռետորաբանությանը, ընդդիմությունն առայժմ կարմիր գծերը չի հատել։ Սահմանադրական ճանապարհից շեղվելու պարագայում Հայաստանն այլեւս երբեք նորմալ եւ արժանապատիվ պետություն դառնալու հնարավորություն չի ունենա։ Այնպես որ ներկայիս իրավիճակի հանգուցալուծումը ո՛չ միայն եւ ո՛չ այնքան պահի, որքան հեռանկարի խնդիր է»։
16:51 - 10 մարտի, 2021
Ուզում եմ ողջունել զինվորականության պահվածքը՝ որոշ ուժերի՝ նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի նկատմամբ․ Լևոն Տեր-Պետրոսյան |ilur.am|

Ուզում եմ ողջունել զինվորականության պահվածքը՝ որոշ ուժերի՝ նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի նկատմամբ․ Լևոն Տեր-Պետրոսյան |ilur.am|

ilur.am-ում հրապարակվել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը , որում ասվում է․ «Ինձ համար լիովին հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը և բանակի դիրքորոշումը՝ միջամտելու իր իրավասություններից դուրս գտնվող քաղաքական գործընթացներին, ինչի պատճառը ոչ այլ ինչն էր, եթե ոչ վարչապետի անզգույշ փորձը՝ իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու: Դրանով հանդերձ, ուզում եմ ողջունել զինվորականության զուսպ պահվածքը՝ որոշ ուժերի կողմից նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի և դրդումների նկատմամբ: Նման պահվածքը ես գնահատում եմ, որպես բանակի ղեկավարության պետական մտածողության օրինակելի դրսևորում և երկիրը կործանարար ցնցումներից զերծ պահելու ազնիվ ձգտում, ինչն արժանի է մեր ողջ ժողովրդի անկեղծ երախտագիտությանը: Միաժամանակ չափազանց վտանգավոր և դատապարտելի եմ համարում որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները՝ ռազմական հեղաշրջումը որպես պետության առողջացման դրական միջոց ներկայացնելու՝ դա հիմնավորելով որոշ երկրներում արձանագրված հաջող օրինակներով (Հարավային Կորեա, Եգիպտոս): Այդպիսի օրինակներ, անշուշտ, կան, բայց տասնապատիկ ավելի շատ են այն դեպքերը, երբ հեղաշրջումները, դառնալով պարբերական, բառիս բուն իմաստով հանգեցրել են պետականության ոչնչացման և ժողովուրդների տևական տառապանքների (Աֆղանստան, Սուդան, Լիբիա, Սոմալի, Հաիթի, Եմեն, Իրաք, Սիրիա, Լիբանան, Դոմինիկյան հանրապետություն, Նիկարագուա և այլն): Ուստի ողջ հայության պարտքն է՝ առաջնորդվել բացառապես այս գիտակցությամբ և անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չլրացնի հիշյալ պետությունների շարքը»։
16:08 - 08 մարտի, 2021
ՌԴ դեսպանն անդրադարձել է Հայաստանի նախագահների հետ հանդիպումներում քննարկված հարցերին


 |armenpress.am|

ՌԴ դեսպանն անդրադարձել է Հայաստանի նախագահների հետ հանդիպումներում քննարկված հարցերին |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և Հայաստանի նախկին ղեկավարների հետ քննարկումների առանցքում եղել է ռուս-հայկական բարեկամությունը։ Այս մասին դեսպանն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում: «Մենք խոսել ենք բոլոր արդիական հարցերի, այդ թվում՝ այն խնդիրների մասին, որոնք առաջացել են 2020 թվականի վերջին ողբերգական իրադարձություններից հետո: Խոսել ենք Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելության, հումանիտար աջակցության մասին»,- ասել է ՌԴ դեսպանը: Կոպիրկինն ընդգծել է, որ իր համար հետաքրքիր է եղել լսել գնահատականներ Հայաստանի քաղաքականության վերաբերյալ: ՌԴ դեսպանը հունվարի 25-ին հանդիպել էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, իսկ փետրվարի 4-ին՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
20:10 - 08 փետրվարի, 2021
Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ. այն տեւել է ավելի քան մեկ ժամ

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ. այն տեւել է ավելի քան մեկ ժամ

Փետրվարի 5-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախգահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է միջազգային հանրության, մասնավորապես ԱՄՆ կողմից իրականացվող եւ ակնկալվող հումանիտար օգնության կարեւորությունը: Հրատապ խնդիր է դիտվել մանավանդ ռազմագերիների անհապաղ վերադարձը եւ Արցախի ու Հայաստանի բնակչության, պատերազմում զոհվածների ընտանիքների, վիրավորների եւ հաշմանդամների սոցիալական կարիքների ապահովումը: Հանդիպմանը մասնակցել են դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբերլի Զափֆելը եւ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
17:49 - 05 փետրվարի, 2021
Կոչ եմ անում մեր ժողովրդին մասնակիցը չդառնալ թե՛ գործող իշխանության, և թե՛ ընդդիմության հրահրած զանգվածային գրգռություններին․ Լևոն Տեր-Պետրոսյան

Կոչ եմ անում մեր ժողովրդին մասնակիցը չդառնալ թե՛ գործող իշխանության, և թե՛ ընդդիմության հրահրած զանգվածային գրգռություններին․ Լևոն Տեր-Պետրոսյան

ilur.am կայքը հրապարակել է Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որտեղ նա անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև։ «Վազգեն Մանուկյանի գլխավորած հանրահավաքը ավելի խորացրեց իմ մտավախությունը մեր երկրին սպառնացող քաղաքացիական պատերազմի վտանգի մասին: Նման պատասխանատու միտք արտահայտելու հիմք են հանդիսանում Մանուկյանի ելույթում հնչեցված հետևյալ հայտարարությունները.  «Նիկոլ Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա, որ այս շարժումը, որ ստեղծված է, ինքը ինչքան շուտ հրաժարական տա կամավոր, այնքան լավ: Շարժումը չհաղթեց` գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի»: «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»: Սրանով Մանուկյանը նշագծում է Փաշինյանի հեռացման երկու ճանապարհ` կամավոր կամ բռնությամբ: Հոշոտել և զոռով բառերը այլ բան, քան բռնություն չեն նշանակում: Եթե սրանք միայն խոսքեր լինեին, ապա դեռ շատ մտահոգվելու կարիք չէր լինի: Բայց Մանուկյանի առաջնորդած բազմամարդ երթի կողմից վարչապետի կեցավայրի կեսժամյա շրջափակման և Փաշինյանի ընտանիքի ահաբեկման զազրելի արարքը ոչ այլ ինչ է, քան բռնության պատրաստակամության անթաքույց ցուցադրություն: Եթե սա լիներ հակամարտող կողմերից միայն մեկի դիրքորոշումը, այն դեռևս մեծ վտանգ չէր ներկայացնի: Մինչդեռ Մանուկյանն անզգուշորեն անտեսում է այն հանգամանքը, որ նույնպիսի դիրքորոշում է որդեգրել նաև մյուս` Փաշինյանի կողմը: Վերջինիս պահվածքը և հռետորաբանությունը ցույց են տալիս, որ նա ամենևին մտադիր չէ կամավոր հեռանալ, այլ պատրաստ է ցանկացած առճակատման: Հետևաբար, եթե երկու կողմն էլ վճռական են տրամադրված, ապա բախումն անխուսափելի է: Մի՞թե դրանում համոզվելու համար մեր ժողովրդին ապացույցներ են պետք: Մի՞թե հասկանալի չէ, որ, թեև ոչ ինտելեկտուալ առումով, բայց իրենց խառնվածքով, համառությամբ, արկածախնդրական հակումներով և մինչև վերջ գնալու մոլուցքով Վազգեն Մանուկյանը և Նիկոլ Փաշինյանը երկվորյակներ են: Հանրությունը մոռացե՞լ է, արդյոք, որ երկուսն էլ Խորհրդարանը գրոհելու մեծ փորձ ունեն, ինչը «փայլուն կերպով» կիրառել են 1996 և 2018 թվականներին: 2018-ին Սերժ Սարգսյանը զիջեց, և նրա քաղաքական հենարանը հանդիսացող ՀՀԿ-ն, արտաքուստ օրինական ճանապարհով, իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին: (Իմիջիայլոց, դրանով, ցավոք, վիժեցվեց Ղարաբաղի հարցի փոխզիջումային կարգավորման ևս մեկ հնարավորություն, քանի որ, իմ տպավորությամբ, Սերժ Սարգսյանը պատրաստ էր իր վերընտրությունից հետո անմիջապես ստորագրել Լավրովյան պլանը, ինչը, Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարության համեմատ, մեծագույն հաղթանակ կհամարվեր): Մինչդեռ այսօր, ինչպես վերը նշվեց, ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր թիմը իշխանությունը զիջելու ոչ մի պատրաստակամություն չեն ցուցանում: Թեմայից դուրս, չեմ կարող չանդրադառնալ նաև Վազգեն Մանուկյանի անզգուշորեն արտահայտած հետևյալ վտանգավոր մտքին, որը կարող է կործանարար հետևանքներ ունենալ Հայաստանի համար. «Թուրքիայի դեմ մեծ ուժ է հավաքվելու, աշխարհը չի ներելու Թուրքիային իրա լկտիությունները: Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք»: Հարց է ծագում. հապա ու՞ր մնաց երջանկահիշատակ Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման» օրենքը: Ստացվում է, որ մենք նորից վերադառնում ենք 1920 թվականի իրավիճակին, երբ ապավինելով Անտանտի երկրների հակաթուրքական դաշինքին և հակադրվելով քեմալական Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցմանը, կորցրեցինք ոչ միայն Արևմտահայաստանը, այլև Կարսի նահանգը, Սուրմալուի գավառը, Նախիջևանը և Ղարաբաղը: Մի՞թե Մանուկյանը չի հասկանում, որ այսօր էլ Հայաստանի կողմից պատրաստակամություն հայտնելով միանալու դեռևս չկայացած հակաթուրքական ցանկացած դաշինքի` մենք հակադրվում ենք ռուս-թուրքական արդեն իսկ կայացած լիակատար փոխըմբռնման իրողությանը, ինչը նշանակում է, որ դրանով ձեռնոց ենք նետում ոչ միայն Թուրքիային, այլև մեր բարեկամ Ռուսաստանին: Թող տպավորություն չստեղծվի, թե այս հոդվածով ես հակադրվում եմ Վազգեն Մանուկյանին և աջակցություն հայտնում Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով Հայաստանին և Արցախին բաժին ընկած խայտառակ ու նվաստացուցիչ պարտությունը, Փաշինյանի վարչակարգն անպայման և անհապաղ պետք է հեռանա: Բայց ոչ թե ներազգային բախումների, այլ բացառապես սահմանադրական ճանապարհով, ինչը պատիվ կբերի հակամարտող երկու կողմերին էլ: Ուստի կոչ եմ անում մեր ժողովրդին` մասնակիցը չդառնալ թե՛ գործող իշխանության, և թե՛ ընդդիմության հրահրած զանգվածային գրգռություններին, որոնք, բացի քաղաքացիական պատերազմի սպառնալիքից, չափազանց վտանգավոր են նաև կորոնավիրուսի տարածման անկառավարելի դառնալու նկատառումով: Անհուսալիորեն սպասում եմ նաև, որ մեր մտավորականությունը գոնե մեկ անգամ հանդես կգա իր սթափեցնող խոսքով:
18:15 - 06 դեկտեմբերի, 2020
Աջակցության ուղերձներով հանդես էին գալու Լ․ Տեր-Պետրոսյանը, Ռ․ Քոչարյանը և Ս․ Սարգսյանը, որ Փաշինյանի որոշումը հրադադարի վերաբերյալ չդիտվեր որպես նրա անձնական նախաձեռնություն |ilur.am|

Աջակցության ուղերձներով հանդես էին գալու Լ․ Տեր-Պետրոսյանը, Ռ․ Քոչարյանը և Ս․ Սարգսյանը, որ Փաշինյանի որոշումը հրադադարի վերաբերյալ չդիտվեր որպես նրա անձնական նախաձեռնություն |ilur.am|

ilur.am: iLur-ը մանրամասներ է ներկայացրել՝ ի հավելումն Արցախի Հանրապետության նախկին նախագահների՝ այսօր տարածած հայտարարության։ «Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ աջակցության նույնպիսի հրապարակային ուղերձներով հանդես էին գալու նաև  Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որպեսզի Փաշինյանի որոշումը անհապաղ հրադադարի վերաբերյալ չդիտվեր որպես նրա անձնական նախաձեռնություն և դրա ամբողջ պատասխանատվությունը չընկներ նրա վրա, ավելի պարզ ասած` նրա դեմքը փրկելու համար: Դժբախտաբար, Փաշինյանի հիվանդագին ինքնասիրությունը նրան թույլ չտվեց չհասկանալ այս քայլի կարևորությունը, եւ նա կտրականապես արգելեց հրապարակել Արայիկ Հարությունյանի նամակը՝ դրանով խափանելով նաեւ Արցախի և Հայաստանի նախկին նախագահների աջակցության ուղերձների հրապարակումը: Տեր-Պետրոսյանը նույնիսկ պատրաստել էր իր գրավոր հայտարարությունը, որը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը. «Ղարաբաղյան շարժման առաջին օրվանից «Ղարաբաղ» կոմիտեն, ՀՀՇ-ն և Հայաստանի հետագա բոլոր իշխանությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ մի քայլ չեն արել առանց Լեռնային Ղարաբաղի ղեկավարության համաձայնության: Այնպես, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն կարող, ավելին` իրավունք չունեն անտեսելու Արցախի իշխանությունների պահանջը։ Լևոն Տեր-Պետրոսյան»: Հիշեցնենք, որ այս ամենը տեղի է ունեցել սույն թվականի հոկտեմբերի 19-ին, երբ դեռ պատերազմի վիճակը կատաստրոֆիկ չէր, և եթե այդ պահին կրակը դադարեցվեր, հայկական կողմը կխուսափեր հազարավոր նոր զոհերից և տարածքային հետագա կորուստներից»: 
15:38 - 01 դեկտեմբերի, 2020
Ակնհայտորեն իշխանության համար մղվող առկա պայքարում մենք ոչ մասնակից, ոչ էլ կողմ ենք. Լևոն Տեր-Պետրոսյան

Ակնհայտորեն իշխանության համար մղվող առկա պայքարում մենք ոչ մասնակից, ոչ էլ կողմ ենք. Լևոն Տեր-Պետրոսյան

Ակնհայտորեն իշխանության համար մղվող առկա պայքարում մենք ոչ մասնակից, ոչ էլ կողմ ենք. մեզ մտահոգողը մեկն է՝ խուսափել քաղաքացիական պատերազմից։ Այս մասին հայտարարել է Լևոն Տեր- Պետրոսյանը։ Նա, մասնավորապես, ասել է․«Հայ Ազգային Կոնգրեսի երեկվա հայտարարությունը թե՛ գործող իշխանության, և թե՛ խայտաբղետ արմատական ընդդիմության ճամբարում շատերին մոլորության մեջ է գցել այն առումով, թե իբր մենք դրանով սատարում ենք նշված ճամբարներից որևէ մեկին: Ակնհայտորեն իշխանության համար մղվող առկա պայքարում մենք ոչ մասնակից, ոչ էլ կողմ ենք: Մեզ մտահոգողը միայնումիայն մեկն է՝ խուսափել քաղաքացիական պատերազմից և առկա ճգնաժամը հաղթահարել բացառապես սահմանադրական ճանապարհով` անկախ նրանից, թե առճակատող ճամբարներից որ մեկը կլուծի նշված խնդիրը: Առավել ցանկալի տարբերակն, իհարկե, այդ երկու կողմերի ողջախոհ փոխհամաձայնությունն է: Ինչ վերաբերում է ներքաղաքական առճակատման առիթը հանդիսացած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրին, ապա դա պետք է ընկալվի որպես կայացած իրողություն՝ այս պահին գնահատելով առնվազն այն կարևոր փաստը, որ դրա շնորհիվ պատերազմն ավարտվել է, և նոր զոհեր այլևս չեն լինի: Համաձայնագրի իրականացման և Ղարաբաղի հարցի վերջնական լուծման գործընթացը մոտ ապագայի խնդիր է, որին Հայաստանը պետք է պատրաստ լինի ամենայն լրջությամբ»:
00:11 - 13 նոյեմբերի, 2020
Լևոն Տեր-Պետրոսյան․ Պահի հրամայականը |ilur.am|

Լևոն Տեր-Պետրոսյան․ Պահի հրամայականը |ilur.am|

ilur.am: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով։ Քաղաքացիական պատերազմը թուրք-ադրբեջանական դաշինքին մեծագույն նվեր լինելուց բացի, կործանարար կլինի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի, և թե՛ ողջ հայության համար։ Ուզում եմ հուսալ, որ ազգի ճակատագրով մտահոգ կուսակցությունները, հասարակական-քաղաքական խմբերը, ուժային կառույցները, մտավորականության հեղինակավոր ներկայացուցիչները և ընդհանրապես պատասխանատվության զգացում ունեցող բոլոր ուժերը կգործադրեն իրենց ողջ ազդեցությունը՝ նման աղետալի հեռանկարից խուսափելու համար»։
18:09 - 10 նոյեմբերի, 2020