ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

ԿԳՄՍ նախարարն ինձ առաջարկել է բարձր պաշտոն նոր կազմավորվող բուհում, ես հրաժարվել եմ. Բրյուսովի ռեկտոր
 |news.am|

ԿԳՄՍ նախարարն ինձ առաջարկել է բարձր պաշտոն նոր կազմավորվող բուհում, ես հրաժարվել եմ. Բրյուսովի ռեկտոր |news.am|

news.am: Լսել եմ այն արտահայտությունը երեկվա հանդիպումից, որ այստեղ ստորգետնյա հոսանքներ կան, որ սա փորձ է ուսանողներին մանիպուլացնելու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարեց համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը: «Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ բոլորին հայտնել, որ այո, հոկտեմբերի 14-ի նիստից առաջ ԿԳՄՍ նախարարի հետ իմ հանդիպման ժամանակ նա ինձ առաջարկել է նոր կազմավորվող բուհում գրավել որեւէ բարձր պաշտոն: Ես հրաժարվել եմ դրանից, ասել եմ, որ դա բացառված է: Հիմա նորից ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նոր կազմավորվող ինստիտուտում ես որեւէ պաշտոն չեմ պատրաստվում զբաղեցնել: Ես նշել եմ, որ սա անձնական հարց չէ, որ այստեղ ոչ մի ստորգետնյա շարժումներ չկան,  մանիպուլյացիայի ենթարկել այսքան ուսանողների ու դասախոսների, կարծում եմ՝ հնարավոր չէ: ես ասել եմ, որ ես այստեղ եմ, նշանակված եմ ռեկտոր, որպեսզի պաշտպանեմ այս բուհի շահերը, ես ուսանողների եւ ամբողջ աշխատակազմի կողքին եմ»,- հայտարարեց ռեկտորը: Հիշեցնենք, որ Բրյուսովի համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը գրել էր, որ «ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը»։ Բրյուսովի համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը  նշել էր, որ հոկտեմբերի 11-ին են իմացել կառավարության որոշման նախագծի մասին, որով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Վալերի Բրյուսովի համալսարանը միավորվելու են Մանկավարժական համալսարանին:  Իսկ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ հաստատել էր, որ շրջանառվում է երեք բուհերը միավորելու հարցը ու հայտարարել էր, որ այդ բուհերի ղեկավարները տեղյակ են եղել նախագծի մասին:  
16:07 - 19 հոկտեմբերի, 2022
Ինչպես են վարկանիշավորվում համալսարանները․ Բրյուսովի անվան համալսարանի գիտխորհրդի ընդլայնված նիստի բանավեճի հետքերով

Ինչպես են վարկանիշավորվում համալսարանները․ Բրյուսովի անվան համալսարանի գիտխորհրդի ընդլայնված նիստի բանավեճի հետքերով

Հոկտեմբերի 14-ին Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտխորհրդի ընդլայնված նիստն էր, որին մասնակցում էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։ Նիստի ընթացքում Կարեն Թռչունյանի և բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանի միջև բանավեճ սկսվեց։ Կարեն Թռչունյանը բերեց համալսարանների վարկանիշային ցանկերի օրինակներ՝ նշելով, որ դրանցից մեկում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանն ավելի բարձր դիրքում է, քան Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Բուհի ռեկտորն էլ նշեց, որ այդ համեմատությունն արդարացի չէ։ Փորձել ենք հասկանալ, թե նախարարի տեղակալը վարկանիշավորման ինչ ցանկերի մասին է նշել, ինչպես են վարկանիշավորվում համալսարանները, և ինչ «ոչ արդարացի» համեմատության մասին է խոսում բուհի ռեկտորը։ Այսպիսով, Մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ շրջանառվում է Բրյուսովի անվան պետական համալսարանը, Մանկավարժական համալսարանն ու Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը միավորելու նախագիծ։ Բրյուսովի անվան համալսարանում դեմ են նախագծին։ Բուհում գիտխորհրդի ընդլայնված նիստի ընթացքում խոսք գնաց Բրյուսով անվան և Մանկավարժական համալսարանների վարկանիշներից, և ԿԳՄՍ նախարարի տեղակալը, հնչող հարցերին ի պատասխան, նշեց․ «Ըստ QS, Շանհայի և Times Higher Education-ի վարկանիշավորման՝ ո՛չ դուք (Բրյուսովի անվան պետական համալսարանը- խմբ․) կաք, ո՛չ Մանկավարժականը։ Scopus-ի վարկանիշագիտատեղեկատվական շտեմարանում պատմության մեջ ընդհանրապես Բրյուսովը տպագրել է 18 հոդված, Մանկավարժականը՝ 198»։ Այնուհետև Կարեն Թռչունյանը բերեց վարկանիշային այնպիսի ցանկի օրինակ, որտեղ երկու բուհերն էլ կան․ «Եթե 30 հազար համալսարաններ կան աշխարհում, Webometrics-ում Բրյուսովը գտնվում է 12 873-րդ տեղում, եթե չեմ սխալվում, Մանկավարժական համալսարանը գտնվում է 8845-րդ դիրքում»։ Կարինե Հարությունյանը հակադարձեց․ «Ադ բոլոր վարկանիշավորման համակարգերում․․․ Մասնավորապես՝ Շանհայի վարկանիշավորման հայտնի համակարգն ընդհանրապես ունի այդպիսի գրառում, որ այնտեղ չեն վարկանիշավորում հումանիտար ուղղվածություն ունեցող բուհերը»։ Կարեն Թռչունյանն արձագանքեց՝ ոչ։  Կարինե Հարությունյանն էլ պատասխանեց․ «Այո՛, որովհետև իրենց մոտ տվյալները հիմնականում վերաբերում են բնագիտական ոլորտին, Նոբելյան և այլ մրցանակակիրներին, վերաբերում են Science և այլ ամսագրերում հրապարակված հոդվածների թվին։ Այս [Բրյուսովի անվան պետական] համալսարանը, բոլորն էլ գիտեն, որ լեզվական, հումանիտար, սոցիալական գիտությունների ոլորտում համալսարան է, և այդքան արդար չէ համադրել համալսարանը։ Իսկ Մանկավարժական համալսարանն ունի բոլոր բնագիտական ուղղվածությունների և մաթեմատիկական ուղղվածությունների մասնագետներ և աշխատակազմ։ Այդ համեմատությունն արդարացի չէ»։ Կարեն Թռչունյանն էլ հայտարարեց․ «Համեմատությունը շատ արդար է, և այդտեղ եթե կա QS վարկանիշավորման համակարգ, այնտեղ կան նաև social and humanitarian sciences [սոցիալական և հումանիտար գիտություններ] հատվածներ»։  Կարինե Հարությունյանի նշած չափանիշներն, իրոք, վերաբերում են Աշխարհի բուհերի ակադեմիական վարկանիշային ցանկին (անգլ.՝ Academic Ranking of World Universities, ARWU) կամ Շանհայի վարկանիշային ցանկին։ ARWU-ն համալսարանների վարկանիշավորման համար սահմանել է չափանիշներ (օրինակ՝ կրթության որակ, հետազոտութունների արդյունքներ) և այդ չափանիշներին համապատասխան ցուցանիշներ։ Այդ ցուցանիշներն են համալսարանի շրջանավարտների և անձնակազմի ստացած Նոբելյան կամ Ֆիլդսյան մրցանակները (վերջին մրցանակը տրվում է մաթեմատիկոսներին), շատ հղումներ ունեցող հետազոտողոները, Science և Nature գիտական ամսագրերում հրապարակված աշխատությունները և այլն։  Կազմակերպությունը, սակայն, նշում է, որ հումանիտար և սոցիալական գիտությունների բնագավառում մասնագիտացված հաստատությունների համար, ինչպիսին է, օրինակ, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը, Science և Nature գիտական ամսագրերում հրապարակված աշխատությունների ցուցանիշը հաշվի չի  առնվում,  և այդ ցուցանիշի կշիռը տեղափոխվում է այլ ցուցանիշների: Հետաքրքր է, որ նույն Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոցը ներառված է Շանհայի վարկանիշային ցանկում, չնայած որ մասնագիտացած է հասարակական գիտություններում։ Շանհայի վարկանիշային ցանկում, սակայն, ո՛չ Մանկավարժական համալսարանը կա, ո՛չ էլ Բրյուսովի անվան համալսարանը, ինչպես նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։ Այս ցանկը ներառում է 1000 համալսարան, և այնտեղ ընդգրկված չէ հայկական ոչ մի բուհ։ Կարեն Թռչունյանի նշած վարկանիշավորման մեկ այլ կազմակերպություն՝ QS World University Ranking-ը, 6 ցուցանիշ է առանձնանցնում, որոնցով վարկանիշավորում է աշխարհի լավագույն համալսարանները։  Ակադեմիական հեղինակություն՝ համալսարաններում դասավանդման և հետազոտության որակը։  Գործատուի հեղինակություն․ ինչպե՞ս են հաստատությունները պատրաստում ուսանողներին հաջող կարիերայի համար, ո՞ր հաստատություններն են ապահովում առավել կոմպետենտ, նորարար և արդյունավետ շրջանավարտների: Պրոֆեսորադասախոսական կազմ/ուսանող հարաբերակցություն․ խոսքը մեկ ուսանողի հաշվով դասավանդողների թիվն է, և հաշվի է առնվում, թե ինչպես են հաստատություններն ուսանողների համար ապահովում դասախոսներին նշանակալից հասանելիություն: Հղումները ամեն ֆակուլտետի համար․ համալսարանի հետազոտությունների որակը չափվում է ամեն ֆակուլտետի հղումներով՝ հաշվի առնելով համալսարանի կողմից հինգ տարվա ընթացքում հրապարակված հոդվածների ակադեմիական հղումների ընդհանուր թիվը։ Արտասահմանյան ուսանողներ և դասախոսներ․ ըստ QS World University Ranking-ի՝ միջազգային հզոր հաստատություններն ապահովում են բազմազգ միջավայր։ Այս վարկանիշային ցանկում հայաստանյան բուհերից ներառված են Երևանի պետական և Հայ-ռուսական համալսարանները։ Ցանկը ներառում է մոտ 1500 համալսարան։ The Times Higher Education-ը ևս համալսարանները վարկանիշավորելիս հաշվի է առնում մի քանի ցուցանիշներ՝ ուսուցում, հետազոտություններ, գիտական հոդվածներին հղումներ, միջազգային ուսանողների և աշխատակիցների ներգրավում, միջազգային համագործակցություններ, բիզնես հատվածից ֆինանսների ներգրավում։ Այս վարկանիշային ցանկում հայաստանյան բուհերից կա միայն Պոլիտեխնիակական համալսարանը։ Ցանկում կա 1799 համալսարան։ Ինչ վերաբրեում է ԿԳՄՍ նախարարի տեղակալի նշած Webometrics-ին, ապա այնտեղ, իսկապես, կան և՛ Մանկավարժական համալսարանը, և՛ Բրյուսովի անվան համալսարանը։ Webometrics-ը նշում է, որ վարկանիշավորում է «աշխարհի բոլոր համալսարանները, ոչ թե միայն զարգացած աշխարհի մի քանի հարյուր հաստատություններ»։ «Միայն հետազոտությունների վրա հիմնված վարկանիշավորումները կողմնակալ են տեխնոլոգիաների, համակարգչային գիտությունների, հասարակական և հումանիտար գիտությունների նկատմամբ, առարկաներ, որոնք սովորաբար ներառում են ստանդարտ համալսարանի գիտնականների և ուսանողների կեսից ավելին: Webometrics-ը նաև անուղղակի կերպով չափում է այլ առաքելություններ, ինչպիսիք են դասավանդումը կամ, այսպես կոչված, երրորդ առաքելությունը՝ հաշվի առնելով ոչ միայն համալսարանի գործունեության գիտական ազդեցությունը, այլև տեխնոլոգիաների տրանսֆերի տնտեսական նշանակությունը, հանրության ներգրավվածությունը (սոցիալական, մշակութային, բնապահպանական դերերը) և նույնիսկ քաղաքական ազդեցությունը»,- նշում է կառույցը։ Այս վարկանիշային ցանկում Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանն, իրոք, 12873-րդ տեղում է, Մանկավարժականը՝ 8845 տեղում։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Երևանի պետական համալսարանը 3050-րդ տեղում է։   Աննա Սահակյան
14:17 - 19 հոկտեմբերի, 2022
Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները հանդիպել և դիմում են փոխանցել նախարարին

Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները հանդիպել և դիմում են փոխանցել նախարարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողության ներկայացուցիչներին, որոնք նախարարին են փոխանցել իրենց դիմումը` բուհերի խոշորացման նախագծի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը: «Մենք պատրաստ ենք եղել, հիմա էլ պատրաստ ենք առողջ քննարկման. այս գործընթացը լինելու է փուլային, կառուցողական: Կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է մանրակրկիտ ուսումնասիրել: Նախագիծը պատրաստ ենք քննարկել ինչպես ուսանողների, այնպես էլ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գործընկեր մյուս բուհերի հետ»,- նշել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` շեշտելով, որ նախագիծը երաշխավորում է ուսանողների կրթության իրավունքի լիարժեք ապահովումը և հետապնդում է կրթության որակի բարելավման հստակ նպատակ: Վահրամ Դումանյանը նշել է, որ պատրաստ է հանդիպումներ ունենալ Բրյուսովի անվան պետական համալսարանի, ինչպես նաև խոշորացման ծրագրում ընդգրկված մյուս բուհերի` Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ` գիտակրթական խնդիրները քննարկելու օրակարգով: Նախարարը փաստել է, որ գաղտնի որևէ գործընթաց տեղի չի ունեցել և չի կարող ունենալ. բուհերի միավորման վերաբերյալ կայացված որոշում այս պահին չկա և առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի կարող լինել, քանի որ սահմանված ընթացակարգը նաև որոշակի ժամկետներ է պահանջում: Ըստ նախարարի` աշխատանքային նախագիծն այս պահին պետական կառույցների համաձայնեցման և իրավական ձևակերպումների հստակեցման փուլում է գտնվում: Մշակվող նախագծի հիմքում բուհական համակարգի արդյունավետությունից բխող գիտաչափական տվյալներ են դրված, որոնք լրամշակման և խմբագրման կենթարկվեն ակադեմիական քննարկումների և հիմնավոր մասնագիտական առաջարկությունների արդյունքում: «Մենք պետք է հասկանանք և որպես ելակետ ընդունենք այն սկզբունքը, որ բուհական ցանկացած մասնագիտություն պետք է ունենա գիտական և հետազոտական բաղադրիչ, հակառակ պարագայում պետք է մտածենք և դիտարկենք, թե տվյալ մասնագիտությամբ բուհական կրթության իրականացումը որքանով է նպատակային: Բուհական և ակադեմիական միջավայրում նմանաբնույթ խնդիրների քննարկումն օրինաչափ է, և այս մասին քննարկումների ծավալումը հանրային շահարկման վերածելն անթույլատրելի է»,- նշել է Վահրամ Դումանյանը: ԿԳՄՍ նախարարը նաև փաստել է, որ աշխատանքային նախագծի մասին դեռևս այս տարվա օգոստոսի 9-ին տեղեկացվել են վերոնշյալ բուհերի ռեկտորները, որոնց առաջարկվել է ներկայացնել առաջարկություններ` բուհերի խոշորացման ծրագրի մշակումն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: Բուհերի կողմից որևէ առաջարկ չի ներկայացվել: ԿԳՄՍ նախարարությունն այսօր էլ պատրաստ է քննարկել մասնագիտական և ակադեմիական հիմքեր ունեցող բոլոր շահեկան առաջարկությունները:
19:30 - 18 հոկտեմբերի, 2022
Ամենամեծ խնդիրը ոչ թե բուհերի միավորումն է, այլ ձևը, որով այժմ իրականցվում է գործընթացը․ Սերոբ Խաչատրյան

Ամենամեծ խնդիրը ոչ թե բուհերի միավորումն է, այլ ձևը, որով այժմ իրականցվում է գործընթացը․ Սերոբ Խաչատրյան

Օրեր առաջ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հաստատեց, որ կա երեք բուհերի՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը և Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը միավորելու նախագիծ։ Մինչ նախարարի հայտարարությունը՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները դասադուլ էին սկսել՝ նշելով, որ դեմ են կառավարության այս որոշմանը։ Ուսանողների՝ մի քանի օր տևած դասադուլը շարունակվել է նաև այսօր։Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, Infocom-ի հետ զրույցում անդրադառնալով այս գործընթացներին, նշում է, որ ԿԳՄՍ նախարարությունը չի ներկայացրել ոչ մի փաստաթուղթ, ոչ մի ճանապարհային քարտեզ։ «Սա նոր գաղափար չի: Դեռևս 2016 թ․-ին նախարարությունը հրապարակել է մի զեկույց, որը իրականացվել է միջազգային փորձագետի՝ Քեմբրիջի համալսարանի պրոֆեսորի կողմից։ Այդ զեկույցի առաջարկների մեջ կա նաև այդ գաղափարը, որ Հայաստանում բուհերի թիվը շատ է և պետք է պակասեցնել։ Համենայն դեպս, 2015-2016 թ․-ին այդ նախագիծը նախարարության կայքում կար։ Հետո այդ թեման մարեց, հետո վերադարձավ»։Խաչատրյանը նշում է, որ ամենամեծ խնդիրը բուհերի միավորումը չէ, այլ ձևը, որով գործընթացը այժմ իրականացվում է․ «Ամենամեծ խնդիրը այն չէ, որ պետք է բուհերը միավորել։ Դա էլ է լուծումներից մեկը, դա էլ է քայլ, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է այն ձևը, որով դա արվում է։ Այս իշխանությունները իրենց դիրքավորել են որպես ժողովրդավար իշխանություն։ Իրենք պարտավոր են ինչ-որ իմաստով հաշվի նստել բուհական ինքնավարության հետ և այս տեսակի հարցերը քննարկել բուհերի հետ, համոզել, որովհետև եթե դու ժողովրդավարական իշխանություն ես, դու պետք է համոզես, ոչ թե պարտադրես։ Մի քանի տարի առաջ Ստոկհոլմում էի։ Բնակիչներից մեկը ասաց,  որ քաղաքում ինչ-որ ծրագիր էին իրականացնում, և ամեն անգամ իշխանությունը քաղաքացիներին ասում է, որ այսպես են ցանկանում իրականացնել այդ ծրագիրը, քաղաքացիները ասում են՝ մենք համաձայն չենք, իշխանությունը գնում է, փոխում է իր լուծումները, նոր լուծումներով է գալիս, և այդպես տարիներ շարունակ իշխանությունը փորձում է մարդկանց համոզել։ Հիմա նույնը այստեղ պիտի արվի»:  Կրթության փորձագետն ասում է՝ պետք է հարգել համալսարանական համայնքին, հաշվի առնել, որ մարդիկ աշխատանք են կորցնում․ «Չի կարելի միանգամից ասել՝ փակում ենք։ Ինձ իրոք մտահոգում է ձևը, որով արվում է։ Ես տեսնում եմ, որ կոնկրետ Մանկավարժական համալսարանի դեպքում բուհը ֆինանսական լուրջ խնդիրներ պիտի որ ունենա, որովհետև ուսանողների թիվը շատ է պակասել  և ինքը միայնակ դժվար կկարողանա գոյատևել։ Դրա համար ինչ-որ ձևով որոշ միավորումներ պետք է անել, բայց այստեղ նուրբ հարց կա։ Մեր բուհերը մասնագիտացված բուհեր են։ Ունենք ԵՊՀ, որ մասնագիտացված չէ, իսկ մնացած բուհերը մասնագիտացված են՝ մանկավարժություն, լեզվաբանություն, ֆիզկուլտուրա, արվեստ։ Արվեստը նույնիսկ առանձին ճյուղերով է՝ կոնսերվատորիա, գեղարվեստ, թատրոն։ Եվ այստեղ մարդիկ այն փաստարկն են բերում, որ միավորվելու դեպքում այդ մասնագիտացումը կորում է»: Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի դիտարկմանը, թե երեք բուհերի միավորումը պայմանավորված է նրանով, որ 3 այդ բուհերում մանկավարժների, մարզիչների են պատրաստում, Խաչատրյանը նկատում է, որ Բրյուսովի և Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համալսարանները միայն ուսուցիչների չեն պատրաստում․  «Բրյուսովի ուսանողների մի մասն է ուսուցիչ դառնում, շատ քիչ մասը։ Իրենք ունեն քաղաքագիտություն, լրագրության ֆակուլտետներ։ Նույնիսկ ծրագրավորման մասով կա ֆակուլտետ։ Ֆիզկուլտ ինստիտուտը ունի Մենեջմենթի, Մարքեթինգի, Լրագրության ֆակուլտետներ։ Նախարարությունը պետք է ցույց տա, թե այդ բուհերի միավորմամբ ինչն է լավանում։ Պետք է ցույց տալ, որ եթե միավորում ենք, ձեր աշխատավարձը բարձրացնում ենք  30%-ով, կամ բոլոր այն մարդիկ, որոնք կրճատվելու են, իրենց խնդիրը լուծելու ենք, աջակցելու ենք։ Հիմա Բրյուսովի ուսանողը ասում է՝ ես ուզում եմ Բրյուսովի դիպլոմ ստանալ։ Իրեն պետք է ասեն որ կստանաս, կամ որ դա ձեզ չի վերաբերվի։ Պետք է մարդկանց հետ աշխատել, բացատրել, թե ինչ է լինելու»։ԿԳՄՍ նախաարարը նշել էր, որ երեք բուհերի միավորման արդյունքում կստեղծվի կրթական գիտությունների ինստիտուտ։ Ըստ Սերոբ Խաչատրյանի՝ սրա մեջ ինչ-որ ձևով կարելի է տեղավորել հոգեբանությունը, լեզվաբանությունը և մարզիչի աշխատանքները։ «Սակայն չի կարելի ասել, որ միավորման արդյունքում ոչինչ չի փոխվելու։ Բոլորս հասկանում ենք, որ մի բուհը չի կարող ունենալ երեք գլխավոր հաշվապահ, չի կարող ունենալ որակի ապահովման երեք կենտրոն, պարզ է, որ կրճատումներ են անելու»։ Նա նաև նշում է, որ եթե բուհերի միավորման գործընթացը մեխանիկորեն իրականացվի, ապա այն ոչ մի դրական արդյունք չի ունենա․ «Պարզ է, որ եթե միավորվում են, միջազգային հանդեսներում տպագրված հոդվածների թիվը ավելանում է, վարկանիշն է ավելանում։ Այդտեղ կարող են լինել դրական փոփոխություններ, բայց այս ամենը պետք է մարդկային լեզվով ասել, չպետք է ասել՝  այս բուհը այսինչ տեղում է։ Ընդունելի չէ բուհերին իրար դեմ լարելը, վիրավորական արտահայտությունները՝ հատկապես Մանկավարժական համալսարանին ուղղված։ Չի բացառվում, որ միավորումը լավ արդյունք կունենա, բայց դա պետք է հիմնավոր ձևով անել»։Նանե Ավետիսյան
18:53 - 18 հոկտեմբերի, 2022
Բրյուսովի ուսանողների բողոքի ակցիան ԿԳՄՍՆ–ի դիմաց. ոստիկանները շղթա են կազմել |news.am|

Բրյուսովի ուսանողների բողոքի ակցիան ԿԳՄՍՆ–ի դիմաց. ոստիկանները շղթա են կազմել |news.am|

news.am: Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվագիտական պետական համալսարանի ուսանողները բողոքի ցույց են անցկացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց: Նրանք բողոքում են կառավարության նախաձեռնության դեմ, ըստ որի՝ համալսարանը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հետ միասին միանալու են Մանկավարժական պետական համալսարանին: Ուսանողները վանկարկում են «Չենք ձուլվելու», «Բրյուսով»: Ոստիկանները շղթա են կազմել եւ փակել մուտքը դեպի նախարարության շենք: Հիշեցնենք, որ Բրյուսովի համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը գրել էր, որ «ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը»։ Բրյուսովի համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը  նշել էր, որ հոկտեմբերի 11-ին են իմացել կառավարության որոշման նախագծի մասին, որով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Վալերի Բրյուսովի համալսարանը միավորվելու են Մանկավարժական համալսարանին:  Իսկ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ հաստատել էր, որ շրջանառվում է երեք բուհերը միավորելու հարցը ու հայտարարել էր, որ այդ բուհերի ղեկավարները տեղյակ են եղել նախագծի մասին:    
17:12 - 18 հոկտեմբերի, 2022
«Չենք ձուլվելու». բրյուսովցիները կառավարության շենքի դիմաց են |aravot.am|

«Չենք ձուլվելու». բրյուսովցիները կառավարության շենքի դիմաց են |aravot.am|

aravot.am: Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները, ինչպես առավոտյան հայտարարել էին համալսարանի բակում, երթով շարժվեցին դեպի ՀՀ կառավարություն՝ իրենց բողոքն ու անհամաձայնությունը հայտնելու իրենց բուհը եւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու՝ ՀՀ կառավարություն որոշման նախագծին: Նրանց երթն ընթանում էր «Ուսանողը հաղթելու է», «Չենք ձուլվելու», «Բրյուսովը սեր է» եւ այլ վանկարկումներով: Բրյուսովցիները կոչ արեցին մյուս բուհերի ուսանողներին միանալ իրենց երթին, որպեսզի, նրանց ձեւակերպմամբ՝ վաղը վերջիններս էլ ստիպված չլինեն իրենց պես քայլել: «Աշխարհում շարժիչ ուժը ուսանողներն են, չպետք է ուսանողի ձայնը լռեցնել, ուսանողը երբեք ձեզ համար խաղալիք չի լինելու, ուսանողը հաղթելու է»,-ասաց մի ուսանողուհի: Շարունակությունը՝ aravot.am-ում
15:41 - 17 հոկտեմբերի, 2022
Ավարտվել են ««Լոռի բերդ» քաղաքատեղի» արգելոցի տարածքում իրականացվող պեղումները. հնագիտական գտածոների թվաքանակը գերազանցել է արշավախմբի սպասումը

Ավարտվել են ««Լոռի բերդ» քաղաքատեղի» արգելոցի տարածքում իրականացվող պեղումները. հնագիտական գտածոների թվաքանակը գերազանցել է արշավախմբի սպասումը

Հայաստանի նշանավոր ամրոցներից մեկի` ««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում 2022 թվականի մայիսից մեկնարկած պեղումները և հնագիտական հետազոտություններն ավարտվել են։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով և առանձին դրամաշնորհով՝ բերդաքաղաքի վերականգնման և բարեկարգման ծրագրի շրջանակում պեղումներն իրականացրել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (ղեկավար` Արման Նալբանդյան, հնագետ` Մհեր Խեչոյան, լաբորանտ` Սարգիս Բիսլամյան): Ինչպես հայտնում են նախարարությունից, Լայնածավալ աշխատանքների ընթացքում պեղումներ են կատարվել ամրոցի պարսպին ներսից հարող` մոտ 60 մ երկարությամբ տարածքում, պարսպապատի «գագաթին», քաղաքատեղիի առաջին, երկրորդ բաղնիքների ներսում, և դրանց մերձակայքում հետազոտվել են եկեղեցին, մատուռ-դամբարանը: Հետախուզական աշխատանքներ են կատարվել ամրոցի ներսում և պարիսպներից դուրս: Գերատեսչությունից տեղեկացնում են, որ պեղումների արդյունքում բացված պատաշարերը, կառույցների հիմքերն ու հատակները, հայտնաբերված մանրամասները զգալիորեն կնպաստեն նշյալ կառույցների վերականգնման նախագծերի առավել ամբողջական և լիարժեք կատարմանը: Վերականգնման նախագծերը ևս իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ճարտարապետական խումբը՝ Հովհաննես Սանամյանի գլխավորությամբ։ Պեղումներով բացվել են ոչ միայն պարսպապատը, այլև դրան կից մի շարք օժանդակ կառույցների հիմքեր, տնտեսական հորեր, օջախներ և այլն: Պարսպի գագաթի հողաթմբի նմանվող շերտի հեռացումից հետո ի հայտ են եկել նոր պատաշարեր, ուղղանկյուն և կլոր հատակագծով կառույցներ, որոնք եղել են պաշտպանական հենակետեր և զինանոցներ: Ամրոցի ներսում գտնվող երկու բաղնիքներում էլ պեղումներով բացվել են հիպոկաուստ հատակի սյուները, ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերը, սալահատակներ, ջրավազաններ և գոլորշու հեռացման օդամուղները: Դրանց ներսում նույնպես բացվել են պատերի հիմքեր։ Երկրորդ բաղնիքից հարավ վերապեղվել են երկու բացօթյա լողավազանները: Եկեղեցուց կամ առավել հայտնի՝ քաղաքացիական կառույցից հեռացվել են 19-20-րդ դդ. առանց շաղախի շարված պատերը, որոնցով փակված էին եռակամար գավիթ-նախասրահի կամարները, կառույցի մուտքերը և լուսամուտը: Պարզվել է, որ կառույցի` նախկինում մուտք համարվող ոչ բոլոր բացվածքներն են մուտքեր եղել: Այս պատերի միջից դուրս են եկել 12-13-րդ դդ. խաչքարերի ու տապանաքարերի բեկորներ: Հնագիտական գտածոների թվաքանակը գերազանցել է արշավախմբի սպասումները՝ հաշվի առնելով այն փաստը, որ ամրոցի տարբեր հատվածներ նախկինում ևս պեղվել են։ Այստեղ կարելի է արձանագրել 18-20-րդ դդ. թույլ արտահայտված և 11-13-րդ դդ. բավական հարուստ շերտեր: Պեղումները հատկապես արդյունավետ են եղել ստորին շերտերում։ Գտածոների մեջ աչքի են ընկնում ջնարակված և քանդակազարդ ընտիր շքաղյուսները, թռչնային, բուսական, երկրաչափական պատկերներով թասիկները, որոնք իրենց զուգահեռներն ունեն Անիում և Դվինում: Հետաքրքիր գտածոներից կարելի է թվարկել ծխամորճերը, ուլունքներն ու ապարանջանի բեկորները, մետաղադրամները, բաղնիքի կավե ցնցուղ-ծորակները, զանգը, կաղապարները, ոսկրից գործիքները, ապակե սրվակների բեկորները, խաղաքարերը, նետասլաքները, լուսավորության միջոցները, թնդանոթի արկերը և այլն: Առանձնահատուկ պետք է նշել առաջին բաղնիքի ներսից գտնված կենդանու կավե արձանիկը, որը հավանաբար եղել է խաղաքար և աշխատանքների վերջին օրը հայտնաբերված մետաղական սրբապատկերը:     
12:11 - 17 հոկտեմբերի, 2022
Հայաստանը 20 մեդալ է նվաճել Երևանում անցկացված սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում

Հայաստանը 20 մեդալ է նվաճել Երևանում անցկացված սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում

Հոկտեմբերի 14-16-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։  Աշխարհի ավելի քան 20 երկրի շուրջ 500 մարզիկ-մարզուհի 3 օր շարունակ պայքարել է 55 հավաքածու մեդալների համար: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը ներառել է նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր: Հայաստանի հավաքականները բավական հաջող ելույթներ են ունեցել աշխարհի առաջնությունում և նվաճել 20 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 17 բրոնզե: Երևանում անցկացված առաջնությունում հաղթողի տիտղոսը նվաճել և պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել 53 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը։ Պատանի մարզիկն իր այս հաղթանակը նվիրել է Արցախյան պատերազմում զոհված տղաներին։ Նորընծա չեմպիոնին պարգևատրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ սպասելիքները, միանշանակ, գերազանցվել են. «Առաջնության մեկնարկին կանխատեսում էի, որ կկարողանանք 15 մեդալ նվաճել, բայց մրցումային երկրորդ օրը մեր մարզիկներն արդեն այդ թիվը գերազանցեցին։ Սա իսկապես գոհացնող արդյունք է։ Սամբոն այն մարզաձևն է, որտեղ մենք միշտ լավ արդյունքներ ենք գրանցել և շարունակելու ենք գրանցել»։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը ևս մեր թիմերի արդյունքները գոհացնող է համարել: Հայրապետյանը նաև նշել է՝ միջազգային գործընկերները տպավորված են Հայաստանում կազմակերպված մրցաշարով․ «Միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները խոստովանում են, որ նմանօրինակ առաջնություն՝ թե՛ կազմակերպչական առումով, թե՛ բացման գեղեցիկ արարողությամբ, երբևէ չէին տեսել։ Այս առաջնությունը, իսկապես, հավակնում է պատմության մեջ լավագույներից մեկը համարվելու, և մենք շատ հպարտ ենք այդ առիթով»։ Առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին: Միջոցառումն ուղեկցվել է ձայնային և լուսային գեղեցիկ շոու ծրագրով, որի ընթացքում ներկայացվել են հայկական մշակույթն ու արվեստը: Անդրադարձ է կատարվել նաև տարբեր ոլորտներում հայ նշանավոր և անվանի գործիչներին: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է՝ Հայաստանն այս տարվա ընթացքում երկրորդ անգամ է ընդունում խոշոր մարզական մրցաշար. «Սամբոն Հայաստանում շատ լուրջ ավանդույթներ ունի: Հետաքրքիր է նաև, որ սամբոն ստեղծվել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների կողմից և որպես մարզաձև՝ հայկական կոխ ըմբշամարտի տարրեր է պարունակում»: Նախարարի տեղակալն անդրադարձել է այս մարզաձևում նշանակալի հաջողություններ գրանցած հայ մարզիկներին. «1981 թվականին Գառնիկ Հովհաննիսյանն առաջին անգամ նվաճեց սամբոյի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մեր մարզիկները բազմիցս բարձր են պահել նախ Խորհրդային Միության, ապա անկախ Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը: 12 մարզիկ, այդ թվում՝ երկու կին՝ Քրիստինե Նաջարյանն ու Արևիկ Կարապետյանը, տարբեր տարիների արժանացել են սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչմանը: Նրանցից շատերը նաև Եվրոպայի չեմպիոններ են»: Արարողությանը ներկա են եղել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը և այլք: Առաջնության շրջանակում անցկացվել է նաև սպորտ + բիզնես ֆորումը, որի ընթացքում քննարկվել են սպորտային մարքեթինգին վերաբերող խնդիրներ:
11:29 - 17 հոկտեմբերի, 2022
Ընդունվելիք որոշումը չի կարող համարվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ. Բրյուսովի անվան համալսարանի գիտական խորհրդի նիստը ընթացավ լարված մթնոլորտում

Ընդունվելիք որոշումը չի կարող համարվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ. Բրյուսովի անվան համալսարանի գիտական խորհրդի նիստը ընթացավ լարված մթնոլորտում

Բրյուսովի անվան համալսարանում տեղի է ունենում գիտխորհրդի ընդլայնված նիստ, որը  վերաբերում է Բրյուսովի անվան համալսարանի, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի միավորմանը։ Նիստին հրավիրված էր նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, սակայն Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը իր խոսքի սկզբում ասաց, որ նախարարը այլ զբաղվածություն ունենալու պատճառով չի եկել։ Նիստին մասնակցում էր ԿԳՄՍ նախարարի տեղաակալ Կարեն Թռչունյանը։  Նիստի ընթացքում Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոսները դժգոհություն հայտնեցին 3 բուհերի հնարավոր միավորման հետ կապված։  Համաշխարհային գրականության և մշակույթի ամիբիոնի վարիչ Նատալյա Խաչատրյանը ասաց՝  թույլ չեն տա, որ Բրյուսովի անվան համալսարանը ողբերգական ավարտ ունենա իր փայլուն պատմությունից հետո։ «Ես շատ ցավում եմ, որ հարգարժան պարոն նախարարը ավելի կարևոր գործեր ուներ, քան  կրթական օջախում կրիզիսային իրավիճակը։ Այսօր սկսել Բրյուսովի համալսարանից, որը առաջին եռյակի մեջ է մտնում այս Հանրապետության բուհերի մեջ, անհասկանալի որոշում է։ Կարծում եմ՝ որպես 50 տարի այս համալսարանին ծառայող մարդ իրավունք ունեմ հարցնելու՝ ինչ սկզբունքով եք որոշել իմ տունը ոչնչացնել»։  ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը արձագանքեց դասախոսների հայտարարություններին։ Նա հիշեցրեց, որ ընդունվել է Կրթության մինչև 2030 թ․-ի ռազմավարություն, որտեղ նախանշվել է ունենալ 8 բուհ՝ ըստ ուղղությունների։ «Այդ ուղղությունները տարբեր են, օրինակ մեկը կրթական կամ մանկավարժական ուղղվածության, մյուսը՝ տեխնոլոգիական։ Այդ ուղղություններով բուհեր ստեղծելու համար պետք է, բնականաբար, օգտագործվի այն հենքը, որը ունենք»։ Անդրադառնալով դիտարկումներին, որ միավորման արդյունքում բուհի անձակազմում կլինեն կրճատումներ, Թռչունյանն ասաց․  «Դրա մասին խոսք չկա»։ Այս ամենը վրդովվեցրեց նիստի մասնակիցներին։ Խոսելով մանկավարժական կրթության արդիակացման մասին, Կարեն Թռչունյանն ասաց՝  որակյալ կրթության խնդիր կա․«Մեր համակարգը այդպիսին է, որ ասում եք՝ օրինակ մենք ունենք լավ կրթություն, լավ համակարգ, բայց մրցունակությունը չի չափվում Հայաստանով և հայաստանյան չափանիշներով, կան համաշխարհային չափանիշներ, եթե մենք ոզում ենք մաս կազմել համաշխարհային բուհական համակարգին, պետք է ունենանք որոշակի չափանիշների համապատասխանող բուհեր»։ Փոխնախարարը ասաց նաև, որ այս միավորումների ստեղծումը ենթադրում է որոշակի գիտական հենք ու նաև գիտական պոտենցիալի ուժեղացում․ «Որովհետև եթե ուզում ենք ունենալ մրցունակ բուհեր, վարկանիշավորման աղյուսակում հայտնվելը և բարելավվելը պահանջում են գիտական արդյունքներ»։ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը ասաց, որ Կարեն Թռչունյանի հետ համաձայնության են եկել շարունակել շահագրգիռ քննարկումը։ Նա նաև նշեց, որ Գիտական խորհուրդը պատրաստել է հայտարարություն, ըստ որի՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները և աշխատակիցները իրենց սկզբունքային անհամաձայնությունն են հայտնում  3 համալսարանները միավորելու ՀՀ կառավարության որոշման նախագծին։ «ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երեք համալսարանները միավորելու նախագիծը պատրաստվել է առանց համալսարանի ուսանողության, պրոֆեսորադասախոսական կազմի և մյուս աշխատողների հետ քննարկման։ Նախագիծը նախապես չի տրամադրվել համալսարանին՝ դիտողություններ ներկայացնելու նպատակով։Համալսարանը դրա մասին տեղեկացել է պատահաբար, հոկտեմբերի 13-ին Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։ Նախագիծը շրջանառվել է համալսարանից գաղտնի կերպով։Նախագիծը համալսարանին տրամադրվել է մեր կողմից հարցը բարձրաձայնելուց հետո՝  հոկտեմբերի 14-ին»։ Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ անընդունելի է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի պնդումը, որ նա օգոստոսին միավորման մասին տեղեկացրել է ռեկտորներին։ «Մի բան է ընդհանուր մտադրությունների մասին խոսելը, մեկ այլ բան՝ գործընթաց սկսելը»։ Ընդգծվում էր նաև, որ խնդրո առարկայի վերաբերյալ ոչ պրոֆեսորադասախոսական կազմի, ոչ ուսանողության հետ հանդիպում չի եղել և նախարարությունը այս գործողությամբ խախտել է պատշաճ վարչարարություն իրականացնելու սահմանադրական պահանջը, քանի որ չի ապահովվել շահառուների լսված լինելու իրավունքը, ինչի արդյունքում ընդունվելիք որոշումը չի կարող համարվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ։  «Մենք մեզ իրավունք ենք վերապահում այս գործընթացի շարունակման դեպքում օգտագործելու հնարավոր միջոցները՝ բուհը վերահաս կործանումից փրկելու համար»,-նշված էր հայտարարության վերջում։ Նշենք, որ նիստը ընթացավ լարված մթնոլորտում․ կողմերի միջև պարբերաբար բանավեճ էր սկսվում։  Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը երեկ՝ Կառավարության նիստից հետո հաստատել էր տեղեկությունը, ըստ որի 3 համալսարանները միավորվելու են։ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները դեմ են որոշմանը ու 3-րդ օրն է՝ դասադուլներ են անցկացնում՝ ընդդեմ այս որոշման։
18:02 - 14 հոկտեմբերի, 2022
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին

 |armenpress.am|

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հոկտեմբերի 14-ի առավոտյան ընդունել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացրել են, որ ընթացել է կառուցողական բովանդակային զրույց: Նախարարությունից փոխանցեցին, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստին մասնակցելու է ոլորտը համակարգող ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Նախարար Դումանյանը չի կարող մասնակցել նիստին՝ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով պայմանավորված:   Հոկտեմբերի 14-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում նախատեսված է գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որը վերաբերելու է բուհերի խոշորացմանը և մասնավորապես՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու շուրջ հարցի քննարկմանը: Հիշեցնենք, որ Բրյուսովի համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը գրել էր, որ «ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը»։ Համալսարանի բակում ուսանողները բողոքի ակցիա ու դասադուլ էին կազմակերպել։ Համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը կազմակերպված դասադուլի շրջանակում նշել էր, որ հոկտեմբերի 11-ին են իմացել կառավարության որոշման նախագծի մասին, որով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Վալերի Բրյուսովի համալսարանը միավորվելու են Մանկավարժական համալսարանին: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնել էր, որ բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու։ «Կոչ եմ անում ուսանողներին հետևողական լինելու որակյալ կրթություն ստանալու գործում, և չտրվել տարբեր էսպիսի ոչ կրթական, կրթության շահերից չբխող, կրթության բովանդակությունից չբխող, կրթության որակ չապահովող հարցադրումներից։ Խոսքը մեկ կամ երկու պաշտոնի մասին է ընդամենը, և սա կարծում եմ՝ կրթության հետ կապ չունեցող հարց է»,- նշել էր Դումանյանը։ 
13:39 - 14 հոկտեմբերի, 2022
Վահրամ Դումանյանը հաստատեց՝ շրջանառվում է երեք բուհերը՝ Բրյուսովի, Մանկավարժական համալսարաններն ու Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը միավորելու հարցը

Վահրամ Դումանյանը հաստատեց՝ շրջանառվում է երեք բուհերը՝ Բրյուսովի, Մանկավարժական համալսարաններն ու Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը միավորելու հարցը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ զարմացած է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի հայտարարությունից, թե իր համար անակնկալ է եղել նշված բուհը Մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի հետ միավորելու լուրը։ Նախարարի խոսքով լիազոր մարմնի համար է անակնկալ եղել, որ այդ հարցը բերվել է օրակարգ։ Նախարարը նշեց, որ օգոստոսի 9-ին երեք բուհերի ռեկտորների հետ հանդիպում է տեղի ունեցել, ու ասվել է, որ կա նման գաղափար, որ ինքն ասել է՝ հնարավոր է՝ շուտով այդ գաղափարը մտնի գործնական փուլ։ Ըստ Դումանյանի՝ հանիպմանը ռեկտորներն ասել են, թե արդյո՞ք հնարավոր չէ այլ կոնցեպտ քննարկել, ինքն էլ ասել է, որ բաց են քննարկումների համար։ Նախարարը նշեց, որ օրենքով չկա դրույթ, որ նախարարությունը նման գործընթաց սկսելու համար տեղեկացնի բուհին, բայց գործընկերային հարաբերություններից ելնելով՝ համալսարանները տեղեկացվել են։ «Կրթության որակի բարձրացման միտում ունի այս ամենը, որևիցե բան չի փակվում, որևիցե հաստիք չի կրճատվում, այս ամենի արդյունքում միգուցե երկու ռեկտորի հաստիք պակաս կունենանք, եթե երեք բուհ միավորվի, պարզ է՝ երեք ռեկտոր չի կարող լինել, կլինի մեկը։ Խոսքը ամենաշատը երկու պաշտոնի մասին է։  Բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու։ Կոչ եմ անում ուսանողներին հետևողական լինելու որակյալ կրթություն ստանալու գործում, և չտրվել տարբեր էսպիսի ոչ կրթական, կրթության շահերից չբխող, կրթության բովանդակությունից չբխող, կրթության որակ չապահովող հարցադրումներից։ Խոսքը մեկ կամ երկու պաշտոնի մասին է ընդամենը, և սա կարծում եմ՝ կրթության հետ կապ չունեցող հարց է»,- նշեց նա։ Հարցին, թե որն է տրամաբանությունը միավորելու հենց այս երեք բուհերը, նախարարը պատասխանեց․ «Մանկավարժականը մանկավարժ պատրաստող բուհ, Ֆիզկուլտ ինստիտուտը մարզիչներ և ևս ուսուցիչներ պատրաստող է։ Օտար լեզուների գծով մանկավարժների պատրաստումը եղել է Բրյուսովի ինստիտուտի հիմնական գործառույթը շատ տարիներ առաջ, որի մի մասը տարիների ընթացքում մնացել է էլի այդ բլոկը, մյուս մասը դարձել է լրիվ ուրիշ բան: Կրթության կազմակերպան, այս ուսուցիչների, մարզիչների [պատրաստման] տրամաբանությամբ»։ Խոսելով ապագայի մասին՝ Դումանյանն ասաց, որ երբ, Կառավարության ռազմավարության համաձայն, ստեղծվեն մինչև 8 բուհեր, կպահպանվի միայն մանկավարժական բլոկը, իսկ որոնք որ կկրկնվեն, օրինակ ԵՊՀ-ի հետ համեմատությամբ, կվերանայվեն, օրինակ, մասնագիտությունների ցանկը, ֆակուլտետների քանակը, որովհետև, ըստ նախարարի, պետք չէ, որ նույն ֆակուլտետից ու նույն մասնագիտութունից ՀՀ չորս բուհերում էլ լինի։  Անդրադառնալով միավորված երեք բուհերի անվան ընտրության հարցին, նախարարը ասաց․«Շրջանառվող նախագծով մենք առաջարկել ենք «Կրթական գիտությունների ինստիտուտ» անվանումը, քննարկելու տեղեր կան, լավագույն տարբերակը կքննակվի և կընտրվի»։ Հիշեցնենք, որ Բրյուսովի համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը գրել էր, որ «ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը»։ Համալսարանի բակում ուսանողները բողոքի ակցիա ու դասադուլ էին կազմակերպել։ Համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը կազմակերպված դասադուլի շրջանակում նշել էր, որ հոկտեմբերի 11-ին են իմացել կառավարության որոշման նախագծի մասին, որով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Վալերի Բրյուսովի համալսարանը միավորվելու են Մանկավարժական համալսարանին:
12:39 - 13 հոկտեմբերի, 2022
Կառավարությունը 276 միլիոն 678 հազար դրամ ուղղեց 10 դպրոցի գույքի ձեռքբերմանը

 |armenpress.am|

Կառավարությունը 276 միլիոն 678 հազար դրամ ուղղեց 10 դպրոցի գույքի ձեռքբերմանը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված բյուջեում կատարեց վերաբաշխում և 276 միլիոն 678 հազար դրամ ուղղեց 10 դպրոցի գույքի ձեռքբերմանը: Հոկտեմբերի 13-ին հերթական նիստում նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ Նա հիշեցրեց, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիր» վարկային համաձայնագիրը գործում է 2015 թվականից: «Ծրագրի շրջանակներում Հայաստանի պետական բյուջեից համաֆինանսավորմամբ իրականացվում են այն դպրոցների վերակառուցման կամ նոր շենքերի կառուցման աշխատանքները, որոնք ընդգրկված են Հայաստանում սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր դպրոցների ցանկում: Վերոնշյալ ծրագրի շրջանակներում սույն թվականին ավարտվում են Երևանի NN 6, 95 և 116,  Օհանավանի, Պտղունքի և Եղեգնաձորի N 1 դպրոցների կառուցման, Երևանի N 18 դպրոցի վերակառուցման, ինչպես նաև «Հերացի» ավագ դպրոցի վերակառուցման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները, իսկ 2023 թվականին՝ Երևանի համար 111 և 122 դպրոցների կառուցման աշխատանքները: Ներկայումս անհրաժեշտ է ապահովել նշված դպրոցների համար գույքի ձեռքբերումը»,- նշեց Դումանյանը։ Շինարարական աշխատանքների պատվիրատուն հանդիսանում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։  
12:06 - 13 հոկտեմբերի, 2022
Բրյուսովի համալսարանը դիմելու է ԿԳՄՍՆ՝ համալսարանների միավորման հարցը քննարկելու պահանջով

 |armenpress.am|

Բրյուսովի համալսարանը դիմելու է ԿԳՄՍՆ՝ համալսարանների միավորման հարցը քննարկելու պահանջով |armenpress.am|

armenpress.am:  Վալերի  Բրյուսովի անվան պետական լեզվաբանական  համալսարանում դասադուլ է: Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը կազմակերպված դասադուլի շրջանակում նշեց, որ հոկտեմբերի 11-ին են իմացել կառավարության որոշման նախագծի մասին, որով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Վալերի Բրյուսովի համալսարանը միավորվելու են Մանկավարժական համալսարանին: «Մենք համալսարանի անունից պաշտոնապես դիմելու ենք ԿԳՄՍ նախարարին, հիմա աշխատակազմը ստորագրահավաք է իրականացնում: Դիմելու ենք նաև մեր հոգաբարձուների խորհուրդ, որպեսզի քննարկենք հարցը»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ հարցը իրենց հետ չի քննարկվել: «Համալսարանը 90 տարվա պատմություն ունի և  իր ուրույն դիրքն ունի բարձրագույն կրթական համակարգում: Մենք չենք ցանկանում, որ մեր համալսարանը միավորվի որևէ այլ համալսարանի, որևէ սցենարով: Բոլորս այս հարցում միակարծիք ենք, և այս հարցը պետք է քննարկվի: Ես խնդրում եմ, որ ուսանողները 50 հոգի պատվիրակեն, ովքեր քննարկումը կվարեն նախարարության և կառավարության աշխատակիցների հետ: Դասախոսական աշխատակազմը ևս կմասնակցի այդ քննարկումներին»,-ասաց բուհի ռեկտորը: Infocom-ի հետ զրույցում նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանն ասաց, որ առաջիկայում հաղորդագրություն կտարածեն թեմայի վերաբերյալ։    
14:48 - 12 հոկտեմբերի, 2022
ԿԳՄՍՆ-ն առաջիկայում հաղորդագրություն կտարածի Բրյուսովի համալսարանը փակելու լուրերի վերաբերյալ

ԿԳՄՍՆ-ն առաջիկայում հաղորդագրություն կտարածի Բրյուսովի համալսարանը փակելու լուրերի վերաբերյալ

Բրյուսովի անվան պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը գրել է, թե ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։  «Ի դեպ՝ երեկ, երբ Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում էր Ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարելու հարցը, օրակարգի հաստատմանը դեմ էին արտահայտվում Կառավարության ներկայացուցիչները՝ բերելով այն փաստարկը, թե այս պահին շրջանառվում է բուհերի միավորման հարցը»։ Infocom-ի հետ զրույցում նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանն ասաց, որ առաջիկայում հաղորդագրություն կտարածեն թեմայի վերաբերյալ։ Բուհի բակում բողոքի ակցիա է։ Դասախոսներից մեկն ասաց, որ համալսարանի անունից դիմելու են ԿԳՄՍ նախարարություն, անձամբ նախարարին, ինչպես նաև բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահին, որ կազմակերպվի քննարկում, որովհետև հարցը համալսարանի աշխատակազմի և ուսանողության հետ չի քննարկվել։
13:37 - 12 հոկտեմբերի, 2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կվերանայի մանկապարտեզից բացակայությունների կարգը

 |armenpress.am|

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կվերանայի մանկապարտեզից բացակայությունների կարգը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ քննարկում է վարակիչ հիվանդությունների պատճառով սահմանված կարանտինային ժամանակահատվածում երեխաների՝ մանկապարտեզից բացակայությունը չհաշվարկելու հարցը: Այս մասին հոկտեմբերի 12-ին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով մանկապարտեզում երեխայի՝ 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում հաստատությունից դուրս մնալուն: Նրա խոսքով՝ Երևանում տասը հազարից ավելի երեխա սպասում է մանկապարտեզ գնալու իր հերթին: «Նախադպրոցական հաստատությունների տեղերի թիվը բավարար չէ բոլորին ընդունելու համար: Ստեղծվում է իրավիճակ, երբ կան երեխաներ, որոնք ընդգրկված են նախադպրոցական ծառայության մեջ, բայց փաստացի չեն գնում, կան երեխաներ, որոնք չեն կարողանում ընդգրկվել: Այն, որ այստեղ պետք է որոշակի կարգավորում լինի, ինձ համար ակնհայտ է»,- շեշտեց նա: Անդրեասյանն ասաց, որ տարբեր առաջարկներ են ստացել և այս պահին ՀՀ առողջապահության նախարարության հետ քննարկում են առողջական խնդիրների պատճառով, տարբեր վարակիչ հիվանդությունների ժամանակ, եթե կա կարանտինային ժամանակահատված, որի ընթացքում երեխան ուղղակի չի կարող հաճախել մանկապարտեզ, բացակայության այդ ժամանակահատվածը հաշվի չառնելու հարցը: «Առողջապահության նախարարությունից արդեն ստացել ենք առաջարկները, թե որ վարակիչ հիվանդությունների պարագայում է կարող այս մոտեցումը գործել, և առաջիկայում  այդ փոփոխությունը կարվի, որպեսզի նման խնդիրների պատճառով, հատկապես այդ տարիքում, երբ ձևավորվում է երեխայի իմունիտետը, հաշվի առնենք ընդունելության կարգում»,-ընդգծեց Անդրեասյանը:
13:18 - 12 հոկտեմբերի, 2022
Քննարկվել են հայ-գերմանական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Քննարկվել են հայ-գերմանական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 7-ին կայացել է ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։   Մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարների տեղակալները, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչներ։   Քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տևական և կայուն տնտեսական զարգացման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և էներգետիկայի, մասնագիտական կրթության, բարձր տեխնոլոգիաների, ՓՄՁ-ներին աջակցության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում:  
17:45 - 07 հոկտեմբերի, 2022