էդուարդ Աղաջանյան

2012թ. ավարտել է Մոնակոյի միջազգային համալսարանը՝ ստանալով բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան, 2016թ.՝ նույն համալսարանի մագիստրատուրան: Ֆինանսական ակտիվների կառավարման մագիստրոս:

2009-2010թթ. աշխատել է Մոնակոյի Ալբերտ 2-րդ  արքայազնի հիմնադրամի գիտական գծով տնօրենի օգնական: 2011թ.՝ «Մերիլ Լինչ» հիմնադրամի ֆինանսական հարցերով խորհրդականի օգնական: 2012 – 2016թթ. զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրությամբ: 2018թ. աշխատել է «HSBC» բանկի ռիսկերի կառավարման մասնագետ: 2018-2021թթ. եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2018 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2017-2018թթ. եղել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ:

2018թ. մայիսի 10-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար: 2021 թվականի հունվարի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ապրիլի 24-ի միջոցառումների ցանկը․ Ծիծեռնակաբերդը փակ կլինի

Ապրիլի 24-ի միջոցառումների ցանկը․ Ծիծեռնակաբերդը փակ կլինի

Կորոնավիրուսից բխող որոշ սահմանափակումներից ելնելով Կառավարությունը վերջին օրերին ինտենսիվորեն քննարկում էր ապրլի 24- միջոցառումների կազմակերպչական հարցերը, որոնք այս օրերին առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն ՝ հաշվի առնելով մեր քաղաքացիների առողջության անվտանգությունը և բոլոր հանգամանքները կառավարությունը մի շարք առաջարկներ և կազմակերպչական որոշումներ է կայացրել։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Վերջինս ներկայացրեց ապրիլի 24-ին նախատեսված միջոցառումների ցանկը՝ 1․Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ երեկոյան ժամը 21։00-ին կհնչեն եկեղեցիների զանգերը, որոնց ներքո կմարվեն Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը ։Մենք քաղաքացիներին կոչ ենք անելու նաև  մարել իրենց բնակարանների լույսերը և բջջային հեռախոսների լույսերի միջոցով պատուհանից խորհրդանշել միասնական ներկայությունն անմար կրակի շուրջ։ Լուսավառ ոգեկոչման րոպեն կունենա իր խորհրդանշական արձագանքը Ծիծեռնակաբերդից՝ Կամո Սեյրանյանը և Լիանա Ալեքսանյանը կկատարեն «Արի իմ սոխակ» երգը։ 2․ Ապրիլի 24-ին առավոտյան 08։00-ից սկսած, քաղաքացիները Հայաստանից կարող են հաղորդագրություններ ուղարկել 1915 կարճ համարին և 0037433191500 հեռախոսահամարին արտասահմանից՝ իրենց անվամբ՝ հաստատելու հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին։  3․Ապրիլի 24-ին ժամը 10։00-ից կմեկնարկեն ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցերը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Խոնարհումի արարողությունն ուղեկցվելու է հանրահայտ դաշնակահար, վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ։ Հարգանքի տուրքը գեղարվեստական ծրագրով կմեկնարկի նույն օրը ժամը 22։00-ին պետական կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցությամբ։ Ծրագիրն ընդգրկելու է դասական և ժողովրդական ժանրի ստեղծագործություններ և տևելու է մինչև լուսաբաց։ 4․Հաշվի առնելով անվտանգային որոշ  հարցեր՝ որոշում է կայացվել, որ ապրիլի 24-ին հուշահամալիրի մուտքը փակ է լինելու, և այդ որոշումը համապատասխան ակտով կհաստատվի Պարետատան կողմից։ Ուզում եմ տեղեկացնել, որ , ըստ էության,  մուտքը դեպի հուշահամալիր փակ է լինելու այսօրվանից՝ կազմակերպչական և անվտանգության նկատառումներից ելնելով։    
17:52 - 21 ապրիլի, 2020
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այսօրվանից քաղաքացիների մուտքն արգելվում է |hetq.am|

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այսօրվանից քաղաքացիների մուտքն արգելվում է |hetq.am|

hetq.am: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը քաղաքացիների համար փակ է լինելու: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Աղաջանյանի խոսքով` վերջին օրերին Կառավարությունում ինտենսիվորեն քննարկվել են Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական հարցերը, և ըստ այդմ մի շարք որոշումներ են կայացվել: «Միջոցառումները կսկսվեն ապրիլի 23-ին` երեկոյան 21:00-ին, կլինեն եկեղեցական զանգերի ղողանջեներ, որոնց ներքո պետք է մարեն Երևանի և մազկենտրոնների փողոցների լույսերը: Կոչ ենք անելու քաղաքացիներին անջատել բնակարանների լույսերը, և հայացքները սևեռել դեպի հուշահամալիր»,- ասաց Աղաջանյանը: Հուշահամալիրում լույսերի միացումը հեռարձակվելու է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով: Քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվելու նաև հեռավար եղանակով մասնակցել զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: Ապրիլի 24-ի առավոտյան ութից քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին` իրենց անվամբ հաստատելով օրվա խորհրդին մասնակցությունը: Քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին: Առավոտյան տասից կմեկնարկեն նաև երկրի պաշտոնատար անձանց, մասնավորապես` վարչապետի, նախագահի, խորհրդարանի նախագահի, ինչպես նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի այցերը հուշահամալիր: Ի դեպ, նրանք ևս միաժամանակ չեն գնալու հուշահամալիր: Աղաջանյանի խոսքով` այսօրվանից սկսած` դեպի հուշահամալիր մուտքը փաստացի փակ է: Վերջինս հավելեց` պարետատունը համապատասխան իրավական ակտով հանդես կգա:
17:25 - 21 ապրիլի, 2020
Հաստատվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը

Հաստատվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը: Որոշման համաձայն՝ խորհրդի  նախագահն է վարչապետ Փաշինյանը, ոլորտը համակարգողը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Խորհրդի կազմում են նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ՝ Վլադիմիր Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լիլիթ Մակունցը, Շաքե Իսայանը, Անի Սամսոնյանը: Խորհրդի կազմում են նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ից Անի Հովհաննիսյանը և այլք:
19:07 - 19 մարտի, 2020
Վարչապետը հանձնարարեց խիստ միջոցներ կիրառել թերլցումներ իրականացնող բենզալցակայանների նկատմամբ |armenpress.am|

Վարչապետը հանձնարարեց խիստ միջոցներ կիրառել թերլցումներ իրականացնող բենզալցակայանների նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 29 բենզալցակայանում ստուգում է իրականացրել, որից 16-ի դեպքում հայտնաբերվել է թերլցում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել էր՝ երբ մարդը գնում է բենզալցակայան, ասում ՝ 5 լիտր բենզին տվեք, կառավարությունը երաշխավորո՞ւմ է, որ հենց 5 լիտր բենզին են տվել: «Դրա համար շուկայի վերահսկողության տեսչական մարմնին տվեցինք հանձնարարականներ: Դա պետության պարտականությունն է, որ եթե բենզալցակայանին իրավունք եմ տվել, որ այդտեղ աշխատի, ուրեմն պետք է քաղաքացուն երաշխիք տամ, որ եթե 5 լիտր բենզին է գնում, ապա դա հենց 5 լիտր է, ոչ թե 4,9 լիտր: Այսօր մենք այդ երաշխիքը չենք կարողանում տալ: Նման խնդիր ունենք նաեւ գազի հետ կապված: Եթե չենք կարողացել այդ երաշխիքները տալ գազի, բենզինի դեպքում, ո՞վ է ասել, որ էլեկտրաէներգիան երաշխավորել ենք, հեռախոսը երաշխավորել ենք: Կամ որ խանութում 1 կգ պանիր են տալիս, դա 1 կիլոգրա՞մ է, թե 967 գրամ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 29 բենզալցակայանում ստուգում է իրականացրել, որոնցից 16-ում՝ արձանագրվել է խախտում, իսկ դա 60 տոկոս է կազմում: Վարչապետը նշեց, թե չպետք է լինի այնպես, որ բենզալցակայանի համար ավելի ձեռնտու լինի տուգանվելը, քան օրինական աշխատելը: «Մարդը մեխանիզմի միջոցով միլիոններ է աշխատում, գնում ասում ենք` 15 հազար դրամ տուգանված ես, ասում է՝ շնորհակալություն: Դա նշանակում է՝ մարդը 100-հազարավոր մարդկանց խաբել է, պետք է այնպիսի տուգանքներ դրվեն, որ այդ ընկերությունը կանգնի փակվելու խնդրի առջև»,- ասաց վարչապետը:
16:54 - 05 մարտի, 2020
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին է ներկայացվել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին է ներկայացվել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը եւ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) ղեկավար Արմեն Կոտոլյանը։ Հանդիպմանը քննարկվել են 2020 թվականի անելիքները և 2019 թվականին կատարված փոփոխությունները։Արմեն Կոտոլյանը զեկուցել է, որ 2019 թվականին իրականացվել է 277 ստուգում, 195 տնտեսվարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնց տրվել է համապատասխան ընթացք:Ներկայացվել է նաև օրենսդրական փոփոխություններից հետո բենզալցակայաններում և գազալցակայաններում առանց տնտեսավարողներին նախապես ծանուցման չափագիտական կանոնների և նորմերի նկատմամբ իրականացված ստուգումների արդյունքները։Անդրադառնալով 2020 թվականի պլանային ստուգումներին՝ նշվել է, որ ըստ ռիսկայնության աստիճանի այս տարի ևս առավել թիրախային են համարվում ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի, ԱԳԼՃԿ-ների, հեղուկացված ածխաջրածնային գազերի, չափումների միասնականության ապահովման, խաղալիքների, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքների ոլորտները:Քննարկվել է նաև Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից մշակվող օրենսդրական փոփոխությունների նախագծերի հետ կապված հարցեր։
17:52 - 04 մարտի, 2020
Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու աշխատանքները

Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու աշխատանքները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ մարտի 2-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և ՀՀ առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման սկզբում Հակոբ Ավագյանը ներկայացրել է կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն ուղղված ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքը։ Այնուհետև քննարկվել են 2020 թվականի անելիքները և 2019 թվականին կատարված էական փոփոխությունները։ Զեկուցվել է, որ նախորդ տարի էականորեն լրացվել է բացակայող գույքի պակասը, ձեռք են բերվել նվազագույն կարիքները բավարարող համակարգչային տեխնիկա, կապի միջոցներ։ Ներդրվել է ուղիղ կապ տարածքային ստորաբաժանումների և սահմանային հսկիչ կետերի հետ: Կառավարության որոշմամբ՝ տարածքային ու գլխամասային ստորաբաժանումներին հատկացվել են տրանսպորտային միջոցներ՝ օպերատիվ արձագանքման համար։ 2019-ին ԱԱՏՄ-ի կողմից իրականացվել է 1674 վերահսկողական միջոցառում,  նշանակվել է շուրջ 500 տուգանք, որի արդյունքում բյուջե է մուտքագրվել  ավելի քան 28 մլն դրամ։ Քննարկվել են նաև 2020 թվականի պլանային ստուգումների վերաբերյալ հարցեր։ Նշվել է, որ սահմանված կարգով և ժամկետում տեսչական մարմինը հրապարակել է պլանային ստուգումների տարեկան ծրագիրը, որտեղ տնտեսավարողներն ընդգրկված են ըստ ռիսկայնության աստիճանի՝ համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված ռիսկի հաշվարկման մեթոդաբանության։ Հանդիպմանը ներկայացվել են նաև մանրամասներ 2021 թվականի հուլիսից աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման առումով տեսչական մարմնի լիազորությունների ընդլայնման ուղղությամբ կատարվող նախապատրաստական աշխատանքների և «հակածխախոտային» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող վերահսկողական գործառույթների մասին։
19:04 - 02 մարտի, 2020
Վարչապետի և պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերը Գերմանիա ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը. Էդուարդ Աղաջանյան

Վարչապետի և պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերը Գերմանիա ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը. Էդուարդ Աղաջանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հերքում է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո։ «Ֆեյսբուքյան օգտատեր Էմիլ Բաբայանն իր էջում գրել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո: Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված գումարի չափը իրականության հետ որևէ աղերս չունի: Եվ երկրորդը՝ Գերմանիայի Դաշնություն վարչապետի և պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը»,-Facebook-յան իր էջում գրել է Աղաջանյանը։
14:04 - 13 փետրվարի, 2020
Մեր քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել մինչև 1991 թվական. Էդուարդ Աղաջանյան |aysor.am|

Մեր քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել մինչև 1991 թվական. Էդուարդ Աղաջանյան |aysor.am|

aysor.am: Մեր քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել մինչև 1991 թվական, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան: «Մենք կփորձենք բացահայտել բոլոր այն ապօրինություններն՝ առնվազն հանրային հնչեղություն ունեցող այն ապօրինությունները, որոնք մինչ օրս հանրության մեջ որոշակի հարցեր են առաջացնում ու դրանց պատասխանները մեր հանրությունը չունի», - ասաց նա՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ արդյոք այս կառավարությունը ստուգումներ կանի՞ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակահատվածում: Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ արխիվացման գործընթաց կա ու, հաշվի առնելով, որ փաստաթղթերի հասանելիության խնդիր կառաջանա ու այս պահին նույնիսկ շատ ավելի թարմ քրեական գործերի շրջանակներում հասանելիության խնդիր կա, դա բարդ գործնթաց կլինի: «Բայց մեր քաղաքական թիմի նպատակներից մեկը հենց դա է ու մենք մինչև վերջ գնալու ենք ճշմարտության բացահայտման ուղղությամբ», - ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:  
11:00 - 05 դեկտեմբերի, 2019
Վարչապետին սպասարկող ինքնաթիռով տրանսատլանտյան թռիչքներ կատարել հնարավոր է, սակայն հավելյալ վայրէջքներ պետք կլինեն, ծախսերը կավելանան․ Է․ Աղաջանյան

Վարչապետին սպասարկող ինքնաթիռով տրանսատլանտյան թռիչքներ կատարել հնարավոր է, սակայն հավելյալ վայրէջքներ պետք կլինեն, ծախսերը կավելանան․ Է․ Աղաջանյան

ԱԺ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող ինքնաթիռով տրանսատլանտյան թռիչք իրականացնելու հնարավորության մասին հարցին։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Երեկ ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ ԼՀԿ անդամ տիկին Անի Սամսոնյանի հարցին, որը վերաբերվում էր ՀԵՏՔ լրատվականի պնդումներին առ այն, թե իրականում հնարավոր էր գործող ինքնաթիռով տրանսատլանտյան թռիչք իրականացնել, որն ավելի էժան կարժենար ծախսերի տեսանկյունից, կուզեի ավելի հանգամանալից անդրադառնալ։ Եվ այսպես. Ցանկացած թռիչքի հաշվարկ կատարելիս գնահատվում են տեխնիկական հնարավորությունները և տնտեսական հիմնավորումները: 1. ՀՀ կառավարության A-319 օդանավի վառելիքի բակերի տարողությունը ընդամենը 19 տոննա է: Դա բավարար է ոչ ավել քան 6 թռիչքաժամի, որի ընթացքում օդանավը կարող է հաղթահարել մինչև 5200-5300 կմ: 2. Այս օդանավով տրանսատլանտյան թռիչքներ կատարել հնարավոր է: Սակայն համաձայն ICAO անվտանգության ստանդարտների, մասնավորապես ETOPS (Extended-range Twin-engine Operational Performance Standards) տվյալ օդանավը Ատլանտյան Օվկիանոսը հատելու համար ստիպված պիտի լիներ իր թռիչքը պլանավորել ափամերձ երթուղիներով: Ինչի հետևանքով ստիպված կլիներ իռլանդական Շինոնից մինչև Լոս-Անջելես և Նյու Յորքից մինչ Երևան թռիչքների ընթացքում կատարել երկուական հավելյալ վայրէջքներ կատարել: Ինչի հետևանքով թռիչքի ընդհանուր տևողությունը կավելանար մոտ 5 ժամով: Հաշվի առնելով մեկ ժամում վառելիքի սպառման տարբերությունները G-550 և A-319 միջև, որը կազմում է ժամում ավելի քան է տոննա, և ավելացած ժամերը, ինչպես նաև վառելիքի մեկ տոննայի արժեքը ( մոտ $900 մեկ տոննայի համար), միայն նավթի վրա խնայվել է մոտ 40.000 ԱՄՆ դոլար: Որին ավելացնելով 4 տեխնիկական վայրէջքների համար վճարվելիք գումարները, ընդհանուր առմամբ պետական բյուջեյից խնայվել է մոտ $ 50.000. 3. Անձնակազմի տրանսատլանտյան թռիչքների թուլյտվության բացակայության մասին տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Բայց դա բոլորովին կապված չի անձնակազմի որակավորման հետ: Ինչպես կ.2 նշել եմ ICAO անվտանգության ETOPS ստանդարտները նախատեսում են ոչ միայն օդանավի հնարավորությունները, այլ նաև այդ օդանավը շահագործող օդաչուների և օդանավը սպասարկող տեխնիկական կենտրոնի սերտիֆիկացումը համապատասխանաբար: օդաչուները այդ թույլտվությունը ստանում են հրահանգիչ-օդաչույի հետ 2 անգամ Ատլանտիկան հատելով (մեկ չվերթ): Սակայն համապատասխան օդանավի բացակայության պայմաններում, տրամաբանորեն, և օդաչուները չեն սերտիֆիկացվել, և տեխսպասարկող կազմակերպությունը: 4. Օդանավը մոտ 4 տոննա տարողությամբ հավելյալ բակերով համալրելու խնդիրը քննարկվել է նրա ձեռք բերելուց անմիջապես հետո: Ցանկացած օդանավի վրա կառուցվածքային փոփոխությունները կատարվում են միայն արտադրողի, կամ նրա կողմից արտոնագրված գործարանի կողմից: Հավելյալ բակ տեղադրելը կապված է կառուցվածքային փոփոխության հետ, որը մի քանի միլիոն եվրո արժողություն ունի: Այդ իսկ պատճառով նպատակահարմար չի գտնվել, իսկ այժմ ավելի աննպատակահարմար է մի քանի միլիոն եվրո ծախսել տարեկան մեկ կամ երկու թռիչք կատարելու համար»:
07:32 - 31 հոկտեմբերի, 2019
Հին օդանավը բավականին թանկ է այդ թվում իր ընթացիկ պահպանման ծախսերի տեսանկյունից. Էդուարդ Աղաջանյան |news.am|

Հին օդանավը բավականին թանկ է այդ թվում իր ընթացիկ պահպանման ծախսերի տեսանկյունից. Էդուարդ Աղաջանյան |news.am|

news.am: Երկրի ղեկավարի հին օդանավը բավականին թանկ է այդ թվում իր ընթացիկ պահպանման ծախսերի տեսանկյունից: Այսօր՝ հոկտեմբերի 30–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Նրա խոսքով, կցաբակի կառուցումը, որի մասին խոսվում է, բավականին թանկ հաճույք է եւ մի գուցե հաշվարկների պարագայում արձանագրվի, որ այնուամենայնիվ ավելի նպատակահարմար կլինի նոր ինքնաթիռի ձեռքբերումը, բայց սա տարբերակ է, որը քննարկվում է եւ վերջնական որոշում չկա։ Աղաջանյանը չբացառեց, որ հնարավոր է՝ հին ինքնաթիռը փորձեն վաճառել, քանի որ կցաբակի տեղադրումը միլիոնավոր դոլարներ կարժենա։ «Պետք է արձանագրել, որ հին օդանավը բավականին թանկ է այդ թվում նաեւ իր ընթացիկ պահպանման ծախսերի տեսանկյունից»,– ասաց Աղաջանյանը։ Պատասխանելով՝ լրագրողի հարցին, արդյոք օդանավ գնելու գաղափարը ԱՄՆ այցի ժամանակ մեծ գումար ծախսելու քննադատություններից հետո է առաջացել, Աղաջանյանը պատասխանեց. «Ի սկզբանե հաշվի առնելով ընթացիկ բավականին մեծ ծախսերը, որը ես չեմ կարող հրապարակել հաշվի առնելով, որ դա գաղտնի ինֆորմացիա է, հաշվի առնելով այդ ծախսերը ի սկզբանե այդ միտքը կար։ Այն, որ այս պահին մենք փաստացի կանգնած ենք տրանսատլանտիկ թռիչքների տեսանկյունից խոչընդոտների առաջ, միանշանակ դա եւս հանդիսանում է պատճառ, թե ինչու ենք մենք դա քննարկում»։
10:33 - 30 հոկտեմբերի, 2019
Վարչապետի աշխատակազմում 44 ավտոմեքենա և 30 վարորդի հաստիք է կրճատվել, խնայվել է 65 մլն դրամ. Աղաջանյան |aysor.am|

Վարչապետի աշխատակազմում 44 ավտոմեքենա և 30 վարորդի հաստիք է կրճատվել, խնայվել է 65 մլն դրամ. Աղաջանյան |aysor.am|

aysor.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի բյուջետային հայտը 2020 թվականի շրջանակում 11 ծրագրի և 47 միջոցառման համար կազմել է 22 մլրդ 318 մլն 676.7 հազար դրամ, ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «2019-ի ընթացքում աշխատակազմում կրճատվել են տրանսպորտային միջոցները՝ 44 ավտոմեքենա և 30 վարորդ՝ խնայելով 65 մլն դրամ տարեկան: 2019 թվականի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում աշխատակազմում ավելացել է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձակատարի գրասենյակը և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաև կատարվել են փոփոխություններ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում, որի արդյունքում հաստիքները 578-ից դարձել են 721», - ասաց Աղաջանյանը: Ավելի վաղ, անդրադառնալով վարչապետի աշխատակազմի հատկացումներին, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել էր, որ 2020-ի համար ներկայացված ֆինանսական ցուցանիշը 2019-ի ցուցանիշից շուրջ 4 մլրդ դրամով ավել է:  
09:10 - 30 հոկտեմբերի, 2019
Վարչապետի աշխատակազմը տնտեսել է ավելի քան 643 մլն դրամ.  նախատեսված որոշ ավտոմեքենաների ձեռքբերում համարել են ոչ նպատակահարմար |armenpress.am|

Վարչապետի աշխատակազմը տնտեսել է ավելի քան 643 մլն դրամ. նախատեսված որոշ ավտոմեքենաների ձեռքբերում համարել են ոչ նպատակահարմար |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ վարչապետի աշխատակազմը 2018-ին պետբյուջեով իրեն հատկացված 4 մլրդ 374 մլն 835 հազար դրամից ծախսել է ընդամենը 3 մլրդ 731 մլն 238 հազար դրամը: Մոտ 45 մլն դրամը նախատեսված է եղել ավտոմեքենաների ձեռքբերման համար, որը աշխատակազմը համարել է ոչ նպատակահարմար և այդ գումարն ուղղել այլ ծրագրերի իրականացմանը:ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:«Վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի 2018-ի բյուջեն ձևավորվել է կառավարության և նախագահի աշխատակազմերի միաձուլման արդյունքում: Ճշտված բյուջեն կազմել է 4 մլրդ 374 մլն 835 հազար դրամ, իսկ փաստացի ծախսը 3 մլրդ 731 մլն 238 հազար դրամ: Աշխատակազմի պահպանման ծախսերի տնտեսումը կազմել է 643 մլն 597 հազար դրամ: 2018-ի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի ծրագրերի կատարման պլանը կազմել է 86.1 տոկոս: Ծախսերն ավելացել են հիմնականում աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների, վարձակալության, արտասահմանյան գործողումների գծով, մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգումների և այլ ծախսերի համար, ինչպես նաև ՀՀ նախագահի աշխատակազմից տեղափոխված Կոնդի առանձնատների տնտեսության ՊՈԱԿ-ի համար նախատեսված սուբսիդիայի գումարի շրջանակներում»,-ներկայացրեց Աղաջանյանը:Ավելացել է նաև Կարողությունների զարգացում ծրագրի ծախսը: Պլանը տարեսկզբին կազմել է 3 մլն դրամ, իսկ ճշտված պլանը միաձուլումից հետո 160 մլն դրամ: Եվ տարեվերջին դրամարկղային ծախսը կազմել է 102 մլն դրամ: «Տարբերությունը մեծապես պայմանավորված է, որ 45 մլն դրամը նախատեսված է եղել ավտոմեքենաների ձեռքբերման համար, որը համարել ենք ոչ նպատակահարմար և այդ գումարն ուղղել ենք այլ ծրագրերի իրականացման համար»,-նշեց աշխատակազմի ղեկավարը:2018-ի պետական բյուջեով նախատեսված ծրագրերի շրջանակում առաջացել են տնտեսումներ, որոնց գերակշիռ մասը դրամաշնորհային և վարկային ծրագրերից են: Տնտեսումները առաջացել են մրցույթների արդյունքում խնայողություններից, որոշ ծրագրերի կառավարման խորհրդի և աշխատանքային խմբի վերակազմավորման պատճառով ծրագրերի հաստատման, հետևաբար նախագծերի մշակման ուշացմամբ: Նշված ծրագրերի աշխատանքների կատարումը ամբողջ ծավալով չի իրականցվել, և աշխատանքների մի մասը տեղափոխվել է 2019թ:
09:25 - 10 հունիսի, 2019
Բացարձակ սուտ է. Էդուարդ Աղաջանյանը՝ իրեն ՊՎԾ ղեկավար նշանակելու լուրերի մասին |armenpress.am|

Բացարձակ սուտ է. Էդուարդ Աղաջանյանը՝ իրեն ՊՎԾ ղեկավար նշանակելու լուրերի մասին |armenpress.am|

armenpress.am: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը բացարձակ սուտ է որակում Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը ստանձնելու մասին լուրերը: Այդ մասին Աղաջանյանը նշեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում: «Բացարձակ սուտ է, որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը; Նման բան չի քննարկվում, որևէ հիմք չկա նման քննարկման համար»,- ասաց Աղաջանյանը: «Մամուլում վերջին շրջանում բազմաբովանդակ տեղեկատվություն է շրջանառվում, խորհուրդ կտամ տեղեկատվական այդ տարափին մեծ կարևորություն չտալ: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ուղղորդված կոնկրետ լրատվամիջոցներ կոնկրետ պատվեր են կատարում»,- ասաց նա: Նրա խոսքով՝ ՊՎԾ-ի հետ կապված շրջանառվում է տեղեկատվություն, թե ներկայիս պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն ինչ-որ կապեր ունի: «Ես այդ մարդուն երբևէ մինչև վերջերս չեմ էլ տեսել: ՊՎԾ-ում նշանակումների հասցեատերը վարչապետն է»,- ընդգծեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
17:43 - 02 մայիսի, 2019