ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը Կառավարությանը ենթակա՝ վերահսկողություն եւ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող պետական մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ բնապահպանության եւ ընդերքի բնագավառներում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։

Ղեկավարն է Գնել Հասրաթյանը, տեղակալը՝  Վրեժ Գալոյանը։

Առանց թույլտվության ջրօգտագործման դեպքում տուգանք է նախատեսված

Առանց թույլտվության ջրօգտագործման դեպքում տուգանք է նախատեսված

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է ՝առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելու դեպքում նախատեսված տուգանքի մասին․ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 632-րդ հոդվածի համաձայն՝առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի (300.000 ՀՀ դրամ) չափով: Ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200.000 ՀՀ դրամ) չափով:  
12:38 - 07 հուլիսի, 2020
ԲԸՏՄ գնահատմամբ՝ գյումրեցիները հիմականում պահպանում են հակահամաճարակային անվտանգության կանոնները

ԲԸՏՄ գնահատմամբ՝ գյումրեցիները հիմականում պահպանում են հակահամաճարակային անվտանգության կանոնները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մշտադիտարկումները հավաստել են, որ գյումրեցիները հիմականում պահպանում են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտագության կանոնները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը: Հունիսի 27-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ լայնածավալ շրջայցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների, թանգարանային, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող մի շարք վայրերում։ Մշտադիտարկումների արդյունքները հավաստել են, որ գյումրեցիները հիմականում պահպանում են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտագության կանոնները։ Զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմամշակութային վայրերը մարդաշատ չեն եղել՝ կուտակումներ չեն արձանագրվել, սակայն գրանցվել են դիմակները սխալ կրելու դեպքեր։ Տեսչական մարմնի աշխատակիցները քաղաքացիների հետ իրականացրել են լայնածավալ իրազեկման, բացատրական աշխատանքներ, բաժանել դիմակներ և հորդորել դրանք փոխել 3-4 ժամը մեկ։ Դիմակ չկրելու համար ՀՀ ոստիկանության կողմից մեկ քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։
17:32 - 27 հունիսի, 2020
ՀՀ պարետի սահմանած վերահսկողական գործընթացներին այսօրվանից Ոստիկանության հետ համատեղ կընդգրկվի նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը

ՀՀ պարետի սահմանած վերահսկողական գործընթացներին այսօրվանից Ոստիկանության հետ համատեղ կընդգրկվի նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ պարետի 2020թ. հունիսի 16–ի N 139 որոշման համաձայն այսօրվանից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կապահովի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում) մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը:
11:53 - 17 հունիսի, 2020
Շրջակա միջավայրին պատճառվել է 7 մլն դրամի վնաս

Շրջակա միջավայրին պատճառվել է 7 մլն դրամի վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ  իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում,  2020 թվականի մայիսի 04-ից 08-ն ընկած ժամանակահատվածում, արձանագրվել է թվով 26 դեպք, որից 20 դեպքով հաշվարկվել է 7.073.500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 640.000 դրամի չափով վարչական տուգանք։ Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 19 դեպք, 16-ով հաշվարկվել է 7.022.500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 300.000 դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 6 դեպք, 4-ով հաշվարկվել է 51.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 140 000 դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Իրականացվել է թվով 1 ստուգում, որի արդյունքում նշանակվել է 200.000 դրամի չափով վարչական տուգանք:  ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 14 գործ (2.333.400 դրամի չափով վարչական տուգանք):  Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 656.446 դրամ:
12:27 - 15 հունիսի, 2020
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել են շրջակա միջավայրին հասցված վնասներ

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել են շրջակա միջավայրին հասցված վնասներ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի մարտի 09-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 7 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 80.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7-ով նշանակվել 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։Իրականացվել է թվով 6 ստուգում, որից 2-ով հաշվարկվել է 4.126.429 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել 1.400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:«Գնթունիք» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 383.366 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նաև նշանակվել 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։«Գաջեգործ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 3.743.063 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նաև նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:«Արզնի մսամթերք» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:«Երևան Ջրօգտագործողների ընկերություն»-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։«Ալեզի» ՍՊԸ-ի «Տաշիր ՓՀԷԿ-1» ՓՀԷԿ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։«Հ․Է․Կ․Շին» ՓԲԸ-ի «Դարանակ» ՓՀԷԿ-ում իրականացված ստուգուման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
13:43 - 26 մայիսի, 2020
«Տաշիրի անտառտնտեսությունում» 96 ծառ է ապօրինաբար հատվել

«Տաշիրի անտառտնտեսությունում» 96 ծառ է ապօրինաբար հատվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում ս․թ․ մայիսի 18-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Մեծավանի անտառպետության» թիվ 3-րդ պահաբաժնում հայտնաբերել են անհայտ անձանց կողմից ապօրինի հատված 58 ծառ (9 հաճարենի, 2 հացենի, 1 ուռենի, 46 սոճենի), իսկ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի ձախակողմյան անտառաշերտում՝ տանձենի տեսակի 38 ծառ։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն»  մասնաճյուղի «Եղեգնուտի անտառպետության» թիվ 4-րդ պահաբաժնում արձանագրվել է նույնպես անհայտ անձի կողմից ապօրինի հատված հաճարենի տեսակի 2 ծառի (1-ը՝ հողմատապալ) դեպք։ Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 4․401․750 ՀՀ դրամ՝ համապատասխանաբար 1․771․500, 2․505․000 և 125․250 ՀՀ դրամ։ Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի և Գուգարքի բաժիններ։
12:33 - 20 մայիսի, 2020
ՀՀ Շիրակի մարզի Սարապատ համայնքի Մուսայելյան բնակավայրի հարակից տարածքում արձանագրվել է որսագողության դեպք

ՀՀ Շիրակի մարզի Սարապատ համայնքի Մուսայելյան բնակավայրի հարակից տարածքում արձանագրվել է որսագողության դեպք

2020 թվականի մայիսի 9-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության, Շիրակի և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցների կողմից համատեղ անցկացրած շրջայցի ընթացքում, ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի Սարապատ համայնքի Մուսայելյան բնակավայրի հարակից տարածքում արձանագրվել է որսագողության դեպք։ ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչ՝ Հ.Հ-ի և ինքնությունը հաստատող փաստաթուղթ չունեցող քաղաքացու մոտից առգրավվել են 2 հատ որսորդական հրացան (ՄՌ-153, և Հայկավան համայնքի բնակիչ՝ Ս.Ս.-ի անվամբ գրանցված ՄՌ-155 որսորդական զենքեր), 1 փամփշտակալ՝ 34 հատ փամփուշտով և 2 հատ որսված՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կրկնակտցար (дупель) տեսակի թռչուն։ Առգրավված զենքն ու զինամթերքն ի պահ է հանձնվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնին։ Նախապատրաստվում են նյութեր, օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք։
15:42 - 11 մայիսի, 2020
«Դարանակ» ՓՀԷԿ-ը ջրառն իրականացրել է առանց ջրաչափի, որի համար տուգանվել է 200,000 դրամով.  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

«Դարանակ» ՓՀԷԿ-ը ջրառն իրականացրել է առանց ջրաչափի, որի համար տուգանվել է 200,000 դրամով. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է՝  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցները «ՀԷԿ Շին» ՓԲԸ-ին պատկանող «Դարանակ» ՓՀԷԿ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ ՓՀԷԿ-ը ջրառն իրականացրել է առանց ջրաչափի։«Դարանակ» ՓՀԷԿ-ի տնօրեն Լաերտ Գևորգյանին տրվել է խախտումները վերացնելու մասին հանձնարարական, նաև նշանակվել վարչական տուգանք՝ 200.000 ՀՀ դրամի չափով: Իսկ Տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները «Գելիեգուզան» ՍՊԸ-ին պատկանող «Կանթեղ» ՓՀԷԿ-ի ջրառի կետում կատարել են ուսումնասիրություններ և արձանագրել, որ Ընկերությունը չի կատարում ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները՝ ջրառի կետում չի ապահովում ջրային ռեսուրսի էկոլոգիական թողքը։«Գելիեգուզան» ՍՊԸ–ի տնօրեն Արգիշտի Բաբայանի նկատմամբ նշանակված վարչական տուգանքի չափը կազմել է 200.000 ՀՀ դրամ:  
11:29 - 28 ապրիլի, 2020