Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառներում` հանդես գալով ՀՀ անունից:

Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման ոլորտներում անվտանգության և օրենդրության պահանջների պահպանման ապահովումն է:

Տեսչական մարմնի ղեկավարն է Գեղամ Շախբազյանը։ Տեղակալներն են Արտյուշ Գրիգորյանը և Աշոտ Շահբազյանը։

Ուղևորները պարտադիր պետք է կրեն դիմակ, գերբեռնված երթևեկությունը պետք է բացառվի. ՔՏՀԱ տեսչական մարմին

Ուղևորները պարտադիր պետք է կրեն դիմակ, գերբեռնված երթևեկությունը պետք է բացառվի. ՔՏՀԱ տեսչական մարմին

Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Ճանապարհային ոստիկանության հետ վերսկսել են համատեղ վերահսկողություն  իրականացնել հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ: Վերահսկողական աշխատանքներն իրականացվելու են մայրաքաղաք Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմինը:  «Հիշեցնում ենք, որ հասարակական տրանսպորտից օգտվող ուղևորները պարտադիր պետք է կրեն դիմակ, իսկ ուղևորափոխադրում իրականացնող տնտեսվարողներն ու ֆիզիկական անձինք տրանսպորտային միջոցի ուղեսրահում պետք է ունենան ախտահանիչ հեղուկ, ինչպես նաև սպասարկումն իրականացնեն միայն տրանսպորտային միջոցի նստատեղերի քանակով՝ բացառելով գերբեռնված երթևեկությունը։  Այն ուղևորներն ու տնտեսվարողները, ովքեր չեն պահպանի վերը նշված անվտանգության կանոնները, օրենքով սահմանված կարգով կենթարկվեն  վարչական պատասխանատվության»,- ասվում է ՔՏՀԱ տեսչական մարմնի հաղորդագրության մեջ:  
20:14 - 09 մարտի, 2021
Տրանսպորտում համաճարակային կանոնների պահպանման վերահսկողությունը խստացվում է |armenpress.am|

Տրանսպորտում համաճարակային կանոնների պահպանման վերահսկողությունը խստացվում է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճով պայմանավորված տեսչական մարմինները խստացնում են համաճարակային կանոնների պահպանման գործընթացը՝ վերակազմակերպելով իրենց աշխատանքը:  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը նշեց, որ Առողջապահական տեսչական մարմնի և Ճանապարհային ոստիկանության հետ մարտի 9-ից սկսել են վերահսկողական աշխատանքները: «Սկսել ենք Երևանի Կենտրոնից, որովհետև մայրաքաղաքի երթուղիների ճնշող մեծամասնությունն անցնում է Կենտրոն վարչական շրջանով: Վերահսկողական աշխատանքները, հաջորդող օրերին, ավելի ինտենսիվ են լինելու: Պահանջելու ենք ուղեսրահներում ուղևորների կողմից դիմակների պարտադիր կրումը, ախտահանիչ նյութերի առկայությունը և գերբեռնվածության բացառումը»,-ասաց Արտյուշ Գրիգորյանը: Բոլոր նշված պահանջները չկատարելու դեպքում կազմվելու են համապատասխան արձանագրություններ տեսչական մարմինների ու Ճանապարհային ոստիկանության կողմից: Տեսչական մարմինների կողմից երկու, երեք օրը մեկ պարբերականությամբ իրականացվելու են շրջայցեր երթուղիների հավաքակայաններում, ավտոկայարաններում հսկողություն իրականացնելու տրանսպորտային միջոցներն ախտահանելու գործընթացի նկատմամբ: «Այսօր հիմնականում իրազեկման բնույթի գործողություններ ենք իրականացել, վարչական արձանագրություններ չեն կազմվել: Վաղվանից խստացվելու է վերահսկողությունը, անհրաժեշտության դեպքում կլինեն արձանագրություններ»,-ասաց Արտյուշ Գրիգորյանը: Տեսչական մարմիններն ու Ճանապարհային ոստիկանությունն առաջին օրը կատարած հսկողության արդյունքում արձանագրել են բազմաթիվ դեպքեր, երբ ուղևորները, վարորդներն առանց դիմակի են, արձանագրվել են տրանսպորտային միջոցներ, որտեղ չկան ախտահանիչներ և այլն: Արտյուշ Գրիգորյանը նշեց, որ նախքան վերահսկողական աշխատանքները, նախորդ մեկ շաբաթվա ընթացքում կապ են պահպանել բոլոր երթուղիները սպասարկող կազմակերպությունների հետ, իրազեկել են, պարտադիր պահանջների կատաման ցուցումներ են տվել: Խախտումների դեպքում կլինեն պատասխանատվության միջոցներ՝ տուգանքների տեսքով: Դիմակ չկրելու համար տուգանելու է Առողջապահական տեսչական մարմինը, գերբեռնվածության վերաբերյալ ճանապարհային ոստիկանությունը կիրառելու է վարչական պատասխանատվություն: Առանց դիմակի ուղևորներն իջեցվելու են տրանսպորտից: Գերբեռնվածության դեպքում տրանսպորտը կարող է տարվել տուգանային հրապարակ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հորդորում է քաղաքացիներին վերադառնալ դիմակների կրման խիստ ռեժիմի, վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դրական թեստերի թիվն աճում է: Հայաստանում մարտի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175 016 դեպք, որոնցից 164 954-ն` առողջացման, 3 225-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 6 008 պացիենտ: Մարտի 7-ին կատարվել է 2 465 թեստավորում, որոնցով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 170 և մահվան 4 դեպք:
16:52 - 09 մարտի, 2021
ՔՏՀԱ տեսչական մարմինը հորդորում է հանրային տրանսպորտում խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները

ՔՏՀԱ տեսչական մարմինը հորդորում է հանրային տրանսպորտում խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, հաշվի առնելով վերջին օրերին կորոնավիրուսի համավարակի դեպքերի թվի աճի միտումը, հորդորում է հանրային տրանսպորտից օգտվելիս խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները:  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն այս մասին հաղորդագրություն է տարածել. «Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, հաշվի առնելով վերջին օրերին կորոնավիրուսի (Covid-19) համավարակի դեպքերի թվի աճի միտումը, հորդորում է հանրային տրանսպորտից օգտվելիս խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, տրանսպորտային միջոց նստելիս պարտադիր ախտահանել ձեռքերն ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով, նախապես ուղեվարձի չափով մանրադրամ ունենալ՝ հնարավորինս բացառելով մանրը վերադարձնելու կամ ստանալու անհրաժեշտությունը։ Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տնտեսավարողներին և ֆիզիկական անձանց հորդորում ենք ուղևորներից պահանջել տրանսպորտային միջոցի ուղեսրահում պարտադիր կրել դիմակ, ապահովել տրանսպորտային միջոցի սահմանված կարգով ախտահանումը, ինչպես նաև ուղևորների նստեցումը կատարել  տրանսպորտային միջոցի նստատեղերի քանակով՝ բացառելով  գերբեռնված երթևեկությունը։   Հիշեցնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության տարածման տեմպերի աճի դեպքում կքննարկվի հասարակական տրանասպորտից օգտվելու սահմանափակումներ և պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:55 - 05 մարտի, 2021
Տեղի է ունեցել «Մեղրի-2» և «Որոտան-1» էլեկտրատեղակայանքներում համակարգային վթարի վերաբերյալ հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել «Մեղրի-2» և «Որոտան-1» էլեկտրատեղակայանքներում համակարգային վթարի վերաբերյալ հանձնաժողովի նիստը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության  տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի նախագահությամբ  մասնագիտական քննություն իրականացնելու նպատակով տեղի է ունեցել մասնագիտական հանձնաժողովի նիստ՝ Տեսչական մարմնի էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության, «Էլեկտրաէներգետիկական կարգի օպերատոր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Քոնթուր Գլոբալ» ՓԲ ընկերությունների ներկայացուցիչների  միչև։ Հանդիպման ընթացքում  մասնագիտական քննության հանձնաժողովի կողմից մանրամասն քննարկվել է «Մեղրի-2» և «Որոտան-1» 220 կՎ լարման օդային գծերի անջատման հետևանքով ՀՀ Էլեկտրաէներգետիկական համակարգի երկու և ավելի սուբյեկտներում միաժամանակ տեղի ունեցած վթարի առաջացման պատճառները  և հետևանքները։  Աշխատանքների հետագա ընթացքն ապահովելու նպատակով հանձնաժողովի և մյուս շահագրգիռ գերատեսչությունների անդամներին առաջարկվել է յուրաքանչյուրն իր մասով հանձնաժողովին ներկայացնել ներքին մասնագիտական քննությունների ռեժիմի վերլուծության արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն։ 
17:46 - 05 մարտի, 2021
Աշխատանքային հանդիպում տրանսպորտի բնագավառում վերահսկողության իրականացման կարգի վերաբերյալ

Աշխատանքային հանդիպում տրանսպորտի բնագավառում վերահսկողության իրականացման կարգի վերաբերյալ

2021 թ․ հունվարի 26-ին և 29-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ տրանսպորտի բնագավառում վերահսկողության իրականացման կարգի վերաբերյալ։  Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ՝ Արտյուշ Գրիգորյանը, որը ներկայացրեց գործառույթների պատշաճ իրականացման, մասնագետների կողմից մասնագիտական որակների բարձրացմանն ուղղված կարիքների և խնդիրների, արձանագրությունների կազմման ընթացքում ի հայտ եկած մի շարք թերությունների մասին, որոնք հետագայում խոչընդոտում են վարչարարության իրականացման բնականոն և օրինական ընթացքին։ Աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով պարոն Գրիգորյանը հատկապես կարևորեց ՏՄ մասնագետների՝ իրավական որակների կատարելագործմանն ուղղված պարբերական վերապատրաստումների անհրաժեշտությունը։ Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության նպատակների, առկա խնդիրների և ընդհանուր վարչարարության մասին ելույթներ ունեցան ՏՄ տրանսպորտի անվտանգության վարչության պետ Հայկ  Մարտիրոսյանը, իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Նարինե Մկրտչյանը, իրավաբանական բաժնի պետ Անուշ Հայրապետյանը։ Հանդիպում-քննարկման ժամանակ խոսվեց տրանսպորտի բնագավառում կատարվող իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններում անհրաժեշտ և ճշգրիտ տվյալներ լրացնելու, արձանագրված իրավախախտմանը համաչափ ապացուցողական բազա ապահովելու, վարչարարությունը սահմանված ժամկետներում իրականացնելու օրենսդրական պահանջների մասին։ Հանդիպման ավարտին մասնագետների և զեկուցողների միջև տեղի ունեցավ հարց ու պատասխան, պայմանավորվածություն ձեռք բերվեց նման ձևաչափով քննարկումներ, ըստ անհրաժեշտության, կրկին կազմակերպելու վերաբերյալ։  
19:13 - 29 հունվարի, 2021
Արարատի մարզը սպասարկող երթուղային ընկերություններին փոխադրավարձի վերաբերյալ ևս մեկ զգուշացում է տրվել

Արարատի մարզը սպասարկող երթուղային ընկերություններին փոխադրավարձի վերաբերյալ ևս մեկ զգուշացում է տրվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում՝ ՀՀ Արարատի մարզի միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտուշ Գրիգորյանը նրանց ևս մեկ զգուշացում է տվել` փոխադրավարձի ապօրինի բարձրացման առնչությամբ: «Տրանսպորտի անվտանգության աշխատակիցների մշտադիտարկումների, ինչպես նաև քաղաքացիների կողմից ստացված ահազանգերի  արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզը սպասարկող ընկերությունների կողմից հունվարի 1-ից  ապօրինի կերպով՝ առանց Լիազոր մարմնի կողմից համապատասխան որոշման,  բարձրացվել են մի շարք երթուղիների փոխադրավարձերը՝ առաջացնելով երթուղիներից օգտվող քաղաքացիների դժգոհությունը»,- ասված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունում: Ընկերությունների պատասխանատուները ներկայացրել են իրենց օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմնավորումները փոխադրվարձի սակագնի բարձրացման առնչությամբ։ Ընդգծել են նաև, որ դիմել են լիազոր մարնին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարությանը, և ներկայացրել իրենց հիմնավորումներ՝ վերանայելու  նշված երթուղիներում մրցույթի պայմանները։ «Արտյուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ սույն խնդրի վերաբերյալ կազմակերպություններին ուղարկվել է գրավոր նախագուշացում և տրվել է 5 օրյա ժամկետ՝  խախտումը վերացնելու համար։ Բանավոր կերպով ևս մեկ անգամ հայտնեց, որ մինչև մրցութային հանձնաժողովի համապատասխան որոշումը՝ փոխադրավարձը բարձրացնելու կամ  նույնությամբ թողնելու վերաբերյալ,  ընկերությունները պարտավոր են երթուղիները սպասարկել մրցույթի պայմաններով սահմանված սակագներով։ Փոխադրավարձի ինքնակամ բարձրացումը կարող է հիմք հանդիսանալ երթուղու սպասարկման իրավունքից զրկման»,- նշված է հայտարարությունում: Բանավոր և գրավոր նախազգուշացումներից հետո, եթե ընկերությունների ներկայացուցիչները շարունակեն իրականացնել ուղևորափոխադրում՝ խախտելով մրցույթի արդյունքներով սահմանված պայմանները, Տեսչական մարմինը տրված ժամկետը լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով կիրառելու է պատասխանատվության խիստ միջոցներ։   Տեսչական մարմինը սկսել է լայնածավալ մշտադիտարկումներ իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում՝  նմանատիպ  բնույթի խախտումները բացառելու նպատակով։
19:16 - 13 հունվարի, 2021
Ծառայողական քննություն է սկսվել Արսեն Ավագյանի նկատմամբ, ով կոչ էր արել դուրս շպրտել քահանային եկեղեցուց |news.am|

Ծառայողական քննություն է սկսվել Արսեն Ավագյանի նկատմամբ, ով կոչ էր արել դուրս շպրտել քահանային եկեղեցուց |news.am|

news.am: Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել է ծառայողական քննություն սկսել տեսչական մարմնի Սյունիքի մարզի տարածքային բաժնի աշխատակից Արսեն Ավագյանի նկատմամբ։  Ավելի վաղ Արսեն Ավագյանն այսօր ուղիղ եթերում կոչ էր արել  գնալ Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի ու դուրս շպրտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը օդում կախված թողած Տեր Հորը՝ Վարդան Զեյնալյանին։ «Լրատվականների հրապարկումներից հետո ենք տեղեկացել, որ Արսեն Ավագյանը, ով հանդիսանում է Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզի տարածքային բաժնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության առաջին կարգի մասնագետ, մասնակցություն է ունեցել միջադեպին։ Տեսչական մարմնի ղեկավարն անմիջապես հանձնարարել է ծառայողական քննություն սկսել՝  աշխատավայրից բացակայելու հիմքով»,- ասաց Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման բաժնի պատասխանատու Ելենա Զոհրաբյանը։  Նա հավելեց, որ ծառայողական քննությունը տեւում է 30 օրացույցային օր, սակայն եթե այլ հանգամանքներ ի հայտ  գան, ապա այն կարող է կրկին 30 օրով հետաձգվել, իսկ դրանից հետո՝ 15 օրով, որից հետո պետք է արդեն որոշում կայացվի։ Արսեն Ավագյանը մինչ ծառայողական քննության ավարտը՝ կշարունակի իր աշխատանքը կատարել։
17:47 - 21 դեկտեմբերի, 2020
Արցախի հանրապետություն է գործուղվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 9 հոգուց բաղկացած խումբը` Տեսչական մարմնի ղեկավարի գլխավորությամբ

Արցախի հանրապետություն է գործուղվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 9 հոգուց բաղկացած խումբը` Տեսչական մարմնի ղեկավարի գլխավորությամբ

ՀՀ վարչապետի 2020թ․ հոկտեմբերի 17-ի որոշմամբ՝ հոկտեմբերի 19-23-ը ընկած ժամանակահատվածում, Արցախի հանրապետություն է գործուղվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 9 հոգուց բաղկացած խումբը` Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։Գործուղման նպատակն Արցախի հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ջոկատների հետ համատեղ Արցախի բնակչությանն այս դժվարին ժամանակահատվածում անհրաժեշտ օգնություն տրամադրելը, ինչպես նաև համատեղ ջանքերով հումանիտար աշխատանքներում ընդգրկված լինելն է։Նշենք, որ Տեսչական մարմնի թիմը հայտնել է իր անվերապահ աջակցությունը և պատրաստակամությունը ոչ միայն ապաստարաններում պատսպարված մեր հայրենակիցներին պարենային մթերք, դեղորայք մատակարարելու, այլև կատարելու ցանկացած առաջադրանք, այդ կերպ թիկունքից իր նպաստը բերելով պատերազմող Արցախ հանրապետությանը:ԱՀ Արտակարգ իրավիչակների պետական ծառայության տնօրեն գնդապետ, պարետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի անձնակազմին՝ թիկունքային աշխատանքներում ընդգրկվելու և իրենց վերապահված առաքելությունը բարձր պատասխանատվությամբ կատարելու համար:
17:29 - 20 հոկտեմբերի, 2020
Հակառակորդը թիրախավորում է Արցախի տարածքում գտնվող շինությունները՝ ըստ երևույթին կարծելով, թե կարող է ոչնչացնել Արցախի իրական պատմությունը

Հակառակորդը թիրախավորում է Արցախի տարածքում գտնվող շինությունները՝ ըստ երևույթին կարծելով, թե կարող է ոչնչացնել Արցախի իրական պատմությունը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը քաղաքաշինության ոլորտում կոմիտեի հետ համագործակցող բոլոր միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև ICOMOS-ին և ICOM-ին թուրքադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարին միանալու կոչով է հանդես եկել, ուր մասնավորաբար ասված է՝ «Թուրքիայի անմիջական միջամտությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի պատճառով Արցախում մահանում են մարդիկ։ Երիտասարդ տղաներ, զինվորներ, որոնք իրենց կյանքի գնով կանգնեցնում են թշնամուն: Կանայք ու երեխաներ, որոնց կյանքը խլում են արգելված ռումբերը, որ թափվում են Արցախի քաղաքների և գյուղերի վրա։ Մարդկային կորուստներն անդառնալի են։ Այս պատերազմում Ադրբեջանը նպատակ է դրել նաև ոչնչացնելու ճարտարապետական և պատմական արժեք ունեցող կոթողներ։ Հակառակորդը թիրախավորում է Արցախի տարածքում գտնվող շինությունները՝ ըստ երևույթին կարծելով, թե կարող է ոչնչացնել Արցախի իրական պատմությունը։ Այսօր արդեն վնասված է Շուշիի սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին՝ կրկնակի հրթիռակոծությունից։ Այս պահին անասելի վնասներ են կրել Հադրութ, Մարտակերտ ու Մարտունի քաղաքների պատմական թաղամասերը, Մարտակերտի շրջանում գտնվող Վանքասար եկեղեցին։ Վտանգված է Տող գյուղում գտնվող Մելիք Եգանի տունը (XVIII դարի 1-ին կեսին Դիզակի Մելիք Եգանը կարևոր դեր է կատարել հայաբնակ տարածքների ազատագրման և ինքնավարության վերականգնման (Խամսայի մելիքություններ) պայքարում)։ Մենք կոչ ենք անում քաղաքաշինության ոլորտում կոմիտեի հետ համագործակցող բոլոր միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև ICOMOS-ին և ICOM-ին միանալ պայքարին, գործադրել ամեն հնարավոր ջանք՝ դադարեցնելու Ադրբեջանի ագրեսիան ինչպես Արցախի ժողովրդի, այնպես էլ նրա ստեղծագործ մտքի և արարող ձեռքի շնորհիվ կերտված պատմամշակութային ու ճարտարապետական արժեքների ու ազգային ինքնության դեմ»։
20:03 - 14 հոկտեմբերի, 2020
Բնակավայրը պետք է ինքնին չնշանակի որոշակի ապրելակերպ, իսկ շատ գյուղերում շատ փողոցներ ուղղակի հողային վիճակում են |armtimes.com|

Բնակավայրը պետք է ինքնին չնշանակի որոշակի ապրելակերպ, իսկ շատ գյուղերում շատ փողոցներ ուղղակի հողային վիճակում են |armtimes.com|

armtimes.com: Համայնքային ճանապարհների, փողոցների կառուցման եւ բարեկարգման աշխատանքների ներկայիս ընթացակարգը ժամանակատար է եւ ոչ ծախսարդյունավետ. Կառավարության այսօրվա նիստին այս խնդիրը ներկայացրեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը: Նա ներկայացրեց որոշման նախագիծը, որով այս աշխատանքների կատարումը դյուրին դարձնելու նպատակով նախատեսվում է դրանք ընդգրկել ոչ տարանցիկ, մարզերի համայնքներում տեղական նշանակության ճանապարհների սալարկման, խճապատման, երթեւեկելի մասերի բարեկարգման՝ ցածր ռիսկայնության աստիճանի դասակարգման աշխատանքների ցանկում, որոնց համար չի պահանջվում շինարարության լրացուցիչ թույլտվություն: Նույն նախագծով առաջարկվեց նաեւ լրացում անել համայնքային ճանապարհների պահպանման օրենքում, որպեսզի ճանապարհաշինական աշխատանքներ իրականացվելիս նաեւ համապատասխան լիազոր մարմնի հետ իրականացվեն համաձայնություններ: Այս խնդրին անդրադառնալով վարչապետ Նիկոլ փաշինյանը նշեց. «Մենք բավական երկար ժամանակ քննարկում ենք գյուղական, տեղական նշանակության ճանապարհների որակի լավարկման հարցը, որովհետեւ գիտեք, ցավոք սրտի, մեր շատ գյուղերում շատ փողոցներ ուղղակի հողային վիճակում են: Մեզ համար ռազմավարական խնդիր է գյուղական համայնքներում կյանքի որակի փոփոխությունը եւ նաեւ Հայաստանի վերափոխման՝ մինչեւ 2050 թվականի ռազմավարության մեջ մենք ընդգծել ենք, որ բնակավայրը պետք է ինքնին չնշանակի որոշակի ապրելակերպ»,- ասաց վարչապետը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:21 - 24 սեպտեմբերի, 2020
Արարատի Շահումյան համայնքում հայտնաբերված ապօրինի ջերմոցների գործով ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է դատախազություն

Արարատի Շահումյան համայնքում հայտնաբերված ապօրինի ջերմոցների գործով ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է դատախազություն

ՀՀ ՔՏՀԱՏՄ կառավարման խորհրդի հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2020թ. օգոստոս ամսին  ստուգում է իրականացրել ՀՀ Արարատի մարզի մի շարք համայնքներում՝ այդ թվում Շահումյան համայնքում։ ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնում է, որ համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ մի շարք խախտումներից բացի, սխալ է կազմված համայնքի  հողային հաշվեկշիռը, որը հետագայում դառնում է մարզի և այնուհետ հանրապետության հողային հաշվեկշռի մի մասը։ Շահումյան համայնքում «Սպայկա» ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող 13,78203հա ընդհանուր մակերեսներով գյուղատնտեսական  նպատակային նշանակության հողամասերում՝ առանց որևիցե օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել և գործում են արտադրական նշանակության շինություններ (ջերմոցներ)։ «ԳՐԻՆՀԱՈՒԶ» ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող 33,0848հա մակերեսով  գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտ գործառնական նշանակության հողամասում՝ առանց որևիցե օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել է ջերմոցներ և շինություններ։ Համայնքի ղեկավարի 05.10.2015թ.  որոշումով հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները փոխվել է հողամասի նպատակային նշանակությունը որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատեսքի և 06.10.2015թ.-ին տրվել է շինթույլտվություն։ Սակայն վերոնշյալ ջերմոցը կառուցված է եղել մինչ այդ՝ դեռևս 29.07.2015 թվականին, ըստ Google տիեզերական լուսանկարի և ըստ «ԳՐԻՆՀԱՈՒԶ» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող 15.04.2015թ. անշարժ գույքի  նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի։ Բացի այդ վերոնշյալ ջերմոցները կառուցված են համայնքային ճանապարհի վրա, որը  ըստ ՀՀ կառավարության 15.12.2005թ. «ՀՀ Արարատի մարզի Շահումյանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող  հողամասերը անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N2360-Ն որոշման հավելված N 4-ի էջ 7-ի համարվում են չմասնավորեցվող փողոց և հրապարակ։ «ՍՊԱՅԿԱ» ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող 21,1649հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասում  կառուցվել է ջերմոցներ և շինություններ։ Չնայած այն հանգամանքին, որ ջերմոցները գործող են «ՍՊԱՅԿԱ» ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող 25.12.2018թ. անշարժ գույքի  նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականում դեռևս որպես շինություն գրանցված գույք առկա չէ։ Վերոնշյալ ջերմոցները և շինությունների մի մասը նույնպես կառուցված են համայնքային ճանապարհի վրա և համարվում են  չմասնավորեցվող փողոց և հրապարակ։ Հաշվի առնելով համայնքում արձանագրված խախտումների բնույթը և հիմք ընդունելով «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքը, ՔՏՀԱ տեսչական մարմինը արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել ՀՀ գլխավոր դատախազություն։  
16:33 - 23 սեպտեմբերի, 2020
Ծովագյուղում ապօրինի շինարարության գործով տեսչական մարմինը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն

Ծովագյուղում ապօրինի շինարարության գործով տեսչական մարմինը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից կատարված ուսումնասիրությամբ   պարզվել է, որ մարզի Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող Մ-14 ավտոմայրուղու Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս 11.5 կմ հատվածում՝ մայրուղուց լիճ ընկած տարածքում, կատարվում են շինարարական աշխատանքներ: Ինչպես տեղեկացրին տեսչական մարմնից, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կատարվող շինարարական աշխատանքների վերաբերյալ ՔՏՀԱ տեսչական մարմին չեն ներկայացվել շինարարության թույլտվություն և տեղեկանք, ինչը ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 15-ի թիվ 596-Ն որոշման պահանջների խախտում է և նշված շինարարական աշխատանքները դիտարկվում են որպես ինքնակամ: Տեսչական մարմինը 2020 թ․ հունիսի 23-ին գրություն է ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանին` տեղեկացնելով համայնքում իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքների մասին։ Ծովագյուղ համայնքի ղեկավարին՝ համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջների, առաջարկվել է կասեցնել վերոհիշյալ հասցեում իրականացվող ինքնակամ շինարարությունը և ապահովել դրա հետևանքների վերացումը, որից հետո ձեռնարկված միջոցառումների մասին տեղյակ պահել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Սակայն նշված ժամանակահատվածում համայնքի ղեկավարի կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվել ապօրինի շինաշխատանքները դադարեցնելու ուղղությամբ։ Ծովագյուղ համայնքի ղեկավարից պատասխան գրություն չստանալու արդյունքում Տեսչական մարմինը օգոստոսի 14-ին երկրորդ գրությամբ է դիմել համայնքի ղեկավարին, որպեսզի վերջինս ապահովի ինքնակամ շինարարությունների անհապաղ դադարեցումը և օրենքով սահմանված կարգով ձեռնարկի համապատասխան միջոցառումներ, ինչը կրկին չի իրականացվել և մինչ օրս մնացել է անպատասխան։ Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով արձանագրված խախտումների բնույթը, ՔՏՀԱ տեսչական մարմինը համապատասխան նյութեր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ քաղաքաշինության բնագավառում խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար:
15:36 - 15 սեպտեմբերի, 2020
24 և 48 ժամերով կասեցվել է 9 տրանսպորտային միջոցի գործունեություն. ՔՏՀԱՏՄ

24 և 48 ժամերով կասեցվել է 9 տրանսպորտային միջոցի գործունեություն. ՔՏՀԱՏՄ

Շաբաթվա ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված  խախտումների դեպքերով պայմանավորված` Տեսչական մարմինը կասեցման առաջարկություններ է ներկայացրել ՀՀ պարետին՝ մայրաքաղաքի թվով հինգ երթուղու 9 տրանսպոտային միջոցի գործունեություն ժամանակավոր կասցնելու համար։ Արդյունքում՝ օգոստոսի 29-ին, ՀՀ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել են Արարատի մարզում կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 452, N 454 N 460, ինչպես նաև Երևանի ներքաղաքային  N 46 համարի երթուղիները սպասարկող թվով  7 տրանսպորտային միջոցի, իսկ 48 ժամով Երևանի ներքաղաքային N 8 համարի երթուղու 2 տրանսպորտային միջոցի գործունեություն, որոնք պարբերաբար երթևեկել են գերբեռնված։ Կասեցման աշխատանքներին զուգահեռ, ՔՏՀԱՏՄ-ի մասնագետները շարունակել է շրջիկ խմբերով ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի  Կենտրոն և այլ վարչական շրջաններ մուտք գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Արդյունքում կանոնավոր և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։ Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ իրականացրել են բացատրական և իրազեկման աշխատանքներ։ Հանգստյան օրով վաղ առավոտից սկսված մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են և՛ մայրաքաղաքում, և՛ մարզերում:
17:33 - 29 օգոստոսի, 2020
Կառավարությունն առաջարկում է սոցիալական գովազդն ազատել հարկումից |armenpress.am|

Կառավարությունն առաջարկում է սոցիալական գովազդն ազատել հարկումից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում, ինչի արդյունքում սոցիալական գովազդը կազատվի հարկումից: Գործադիրի օգոստոսի 20-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Այս նախագծով առաջարկվում է սոցիալական գովազդն ազատել հարկումից և վերահսկողության իրականացումը վերապահել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Այստեղ ներկայացված երեք օրենքներում փոփոխությունները միտված են համայնքի ֆինանսական միջոցները մեծացնելուն և լիազորությունների ապակենտրոնացում ապահովելուն»,- ասաց Պապիկյանը: Նախարարը նշեց, որ նախագիծը շատ կարևոր նշանակություն ունի և այն տարածքային համաչափ զարգացման շրջանակում էական առաջխաղացում է, բխում է ՀՀ համաչափ զարգացման իշխանության գաղափարից և լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված քայլերից մեկն է:
13:01 - 20 օգոստոսի, 2020
Տեսչական մարմինը վերահսկել է տրանսպորտը Երևանի Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում

Տեսչական մարմինը վերահսկել է տրանսպորտը Երևանի Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում

ՀՀ պարետի որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով՝ օգոստոսի 18-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ հերթական վերահսկողական միջոցառումները և մշտադիտարկումներն են կատարել Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, վաղ առավոտից սկսված դիտարկման ընթացքում հայտնաբերվել են մի քանի գերբեռնված տրանսպորտային միջոցներ, մասնավորապես հայտնաբերվել են կանգնած ուղևորներ, ինչպես նաև նստարանների թվաքանակից ավել նստեցումով փոխադրման դեպքեր, իսկ մարդատար տաքսի ավտոմոբիլների դեպքում հայտնաբերվել են առանց դիմակի ուղևորափոխադրում իրականացնող վարորդներ: «Արդյունքում նշված բոլոր խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:  Տեղում իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ, վարորդների, ուղևորների հետ տարվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրվել ցուցումներ՝ խստագույնս պահպանելու պարետի կողմից սահմանված անվտանգության կանոննները։ Մարզերում և Երևան քաղաքում Տեսչական մարմնի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ իրականացնում են ամենօրյա հսկողություն՝ ուշադրության կենտրոնում պահելով հանրային տրանսպորտի անվտանգ գործունեությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
22:28 - 18 օգոստոսի, 2020