Իրաք

Իրաքը (պաշտոնական անվանումը՝ Իրաքի Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Ասիայում։ Ըստ պետական կառավարման համակարգի՝ դաշնային խորհրդարանական հանրապետություն է, որը կազմված է 19 նահանգներից եւ մեկ ինքնավար շրջանից (Իրաքի Քուրդիստան)։

Տարածքի մեծությամբ աշխարհում 58-րդն է՝ 438,317 կմ²։ Հյուսիսից սահմանակից է Թուրքիային, արեւելքից՝ Իրանին, հարավարեւելքից՝ Քուվեյթին, հարավից՝ Սաուդյան Արաբիային, հարավարեւմուտքից՝ Հորդանանին եւ արեւմուտքից՝ Սիրիային։

Մայրաքաղաքը եւ ամենախոշոր քաղաքը Բաղդադն է։ Իրաքում բնակվում են ամենատարբեր էթնիկ ծագում ունեցող ժողովուրդներ՝ արաբներ, քրդեր, ասորիներ, թուրքմեններ, շաբաքներ, եզդիներ, հայեր, մանդեյիներ, ադիգեներ, գնչուներ։ Պետության 37 միլիոն բնակչության 95%-ը մուսուլման է, սակայն կան նաեւ քրիստոնյաներ, յարսաններ, եզդիներ, մանդեականներ։ Իրաքի պետական լեզուներն են արաբերենն ու քրդերենը։

Իրաքի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Թուրքիայի ներկայացուցչին
 |1lurer.am|

Իրաքի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Թուրքիայի ներկայացուցչին |1lurer.am|

1lurer.am: Իրաքի արտգործնախարարությունը երկուշաբթի Բաղդադում Թուրքիայի դիվանագիտական ​​ներկայացուցչին բողոքի նոտա է հանձնել Իրաքի հյուսիսային նահանգներում Անկարայի վերջին գործողությունների կապակցությամբ, գրում է ТАСС-ը: Խոսքը վերաբերում է Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ վերջերս Իրաք կատարած չհայտարարված այցին: Հուլուսի Աքարն Իրաքի տարածք է մտել առանց այդ երկրի իշխանությունների համաձայնության կամ նախնական հաստատման, ինչպես նաև Հյուսիսային Իրաքում հանդիպել է ապօրինաբար գտնվող թուրքական զորքերի հետ:   Իրաքի ԱԳՆ-ն նշել է, որ Բաղդադը «կտրականապես մերժում է Իրաքի ինքնիշխանության շարունակական ոտնահարումները, Թուրքիայի զինված ուժերի կողմից Իրաքի հողերի և օդային տարածքի անձեռնմխելիության խախտումները, և որ նման մոտեցումն անհամատեղելի է բարիդրացիական հարաբերությունների հետ, հակասում է միջազգային իրավունքին»: Անկարան Իրաքի հյուսիսում ռազմական գործողություններ է իրականացնում Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դեմ պայքարի պատճառաբանությամբ:
21:30 - 03 մայիսի, 2021
Արա Այվազյանը հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Արա Այվազյանը հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար  Արա Այվազյանը մայիսի 3-ին հանդիպել է  Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամմադ Սալեհի և նրա գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում է եղել նաև Իրաք-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռեհան Հաննա Այուբը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:  Ողջունելով հյուրերին՝ Արա Այվազյանը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանականների նման ներկայացուցչական պատվիրակության այցը նոր էջ է բացելու դարավոր բարեկամության ավանդույթներով միահյուսված հայ-իրաքյան հարաբերություններում:  Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են հայ-իրաքյան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք ընդգծելով խորհրդարանական ձևաչափով համագործակցության կարևորությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության ամրապնդման գործում: Այս համատեքստում բարձր է գնահատվել իրաքահայ համայնքի դերը՝ որպես  միջպետական բարեկամության զարգացման ամուր օղակ: Մտքեր են փոխանակվել մերձավորարևելյան տարածաշրջանում ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:  ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Իրաքի խորհրդարանականները հանգամանալից անդրադարձել են  տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը մտահոգություն է հայտնել Թուրքիայի՝ հարևան տարածաշրջաններ անկայունություն սերմանելու և արտահանելու քաղաքականության առնչությամբ: 
17:47 - 03 մայիսի, 2021
Իրաքի խորհրդարանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ Ազգային ժողով

Իրաքի խորհրդարանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ Ազգային ժողով

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, հանձնաժողովի անդամներ Անուշ Բեղլոյանը, Արման Բաբաջանյանը, Գոռ Երանյանը, Սոս Ավետիսյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը մայիսի 1-ին հանդիպել են Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։ Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ռուբեն Ռուբինյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դինամիկան և հույս հայտնել, որ թե՛ Հայաստանի և թե՛ Իրաքի օրենսդիր մարմինների գործունեությունն առաջիկայում ևս կլինի ավելի նպատակային՝ առկա հարաբերություններին նոր որակ ու արդյունավետություն հաղորդելու առումով: «Իրաքը կարևոր առաջնահերթություն է Հայաստանի համար: Մեզ համար կարևոր է տարածաշրջանային համագործակցությունը` հիմնված խաղաղ համագոյակցության վրա: Գաղտնիք չէ, որ վերջին տարին բավականին ծանր է եղել Հայաստանի համար»,- նշել է Ռուբինյանը՝ խոսելով համավարակի և Թուրքիայի աջակցությամբ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի վարած ռազմական ագրեսիայի մասին: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբի՝ իրաքյան կողմի նախագահին 2020 թվականի պատերազմի ժամանակ դրսևորած զուսպ հայտարարության և պատերազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչի համար: Խոսելով հայ-իրաքյան կապերի, պատմական ավանդույթների մասին՝ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հայ ժողովրդի դեմ կատարված ոճրագործություններին, Հայոց ցեղասպանությանը: Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա ևս հույս է հայտնել, որ երկուստեք իրականացվող արդյունավետ գործունեությունը կնպաստի միջխորհրդարանական կապերին, համագործակցության զարգացմանը: Անդրադառնալով տարածաշրջանային լարվածությանը՝ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզը նշել է, որ Իրաքը կողմնակից է տարածաշրջանի հարևան երկրների հետ խաղաղ, կայուն, հավասարակշիռ հարաբերություններ հաստատելուն: Նա բարձր է գնահատել Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի աշխատանքն ու դերակատարումը: Իրաք-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Ռիհան Հաննա Այուբը նշել է, որ Իրաքում ապրող հայերն ինքնատիպ ազգերից մեկն են, և ընդգծել Իրաքի խորհրդարանում հայազգի ներկայացուցչի՝ պատգամավորական մանդատ ունենալու անհրաժեշտության մասին: Իրաքի խորհրդարանի ներկայացուցիչներն ընդգծել են Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանի կատարած աշխատանքները երկու պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման գործում: Նշվել է, որ 1930-ից Հայաստանում հրատարակվող «Ռյա-Թազա» պարբերականը, քրդերեն հեռարձակվող ռադիոհաղորդումը հայ ժողովրդի հետ պատմական ջերմ հարաբերությունների խոսուն օրինակներից են: Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը և այդ հարցում բարեկամական խմբերի դերակատարությունը․ «Մերձավոր Արևելքը մեզ համար կարևոր տարածաշրջան է: Համոզված եմ, որ այս այցը նոր շունչ կհաղորդի երկկողմ հարաբերություններին, փոխշահավետ համագործակցությանը: Հայաստանը հետաքրքրված է Մերձավոր Արևելքի տարածաշրջանով, ինչպես նաև կողմնակից է Իրաքում խաղաղության հաստատմանը»: Նա տեղեկացրել է, որ 2021-ի փետրվարին այցելել է Իրաքի Հանրապետություն՝ մասնակցելու 2014 թվականին ցեղասպանության ենթարկված եզդիների վերահուղարկավորության ծեսին Բաղդադում և Սինջարում, Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի և գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի հետ հանդիպումներ է ունեցել հոգևոր խորհրդի, եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել է Սինջարի փախստականների եզդիների ճամբար: Նա ցավով արձանագրել է, որ շուրջ 8 տարի է անցել, սակայն եզդիները դեռևս փախստականների ճամբարում են և չեն կարողանում վերադառնալ հայրենի բնօրրան՝ Սինջար, կազմակերպելու իրենց բնականոն կյանքը: Ռուստամ Բաքոյանն անդրադարձել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարվող քաղաքականությանը՝ ընդգծելով, որ առկա են բոլոր հնարավորությունները պահպանելու ազգային դիմագիծը, կրոնը, մշակույթն ու ինքնությունը: Արման Բաբաջանյանը նշել է, որ երկու պետությունների ժողովուրդները պատմական, ճակատագրական ընդհանրություններ ունեն. նրանք վերապրել են ցեղասպանություններ: Արման Բաբաջանյանն ընդգծել է, որ Իրաքի կառավարությունը և խորհրդարանը դիտարկեն Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը: «Եթե մենք չենք դատապարտում Ցեղասպանությունը, մենք այսօր, ըստ էության, նոր ցեղասպանությունների համար դուռ ենք բացում և հնարավորություններ ստեղծում»,- նշել է նա՝ համոզմունք հայտնելով, որ հայ-իրաքյան հարաբերությունները հարատևելու են տարածաշրջանում խաղաղություն, կայունություն հաստատելու նպատակադրմամբ: Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզը նշել է, որ Իրաքն անցնում է բավականին դժվար շրջափուլ և կայունության անհրաժեշտություն ունի. «Կայունությունից հետո մենք կսկսենք նորովի վերակառուցել մեր երկիրը: Կվերանայվի մեր դերը միջազգային կառույցներում, կանդրադառնանք նաև պատմական դեպքերին: Լիահույս ենք, որ այս այցը նոր ազդակ կլինի հայ-իրաքյան հարաբերությունների ամրապնդման համար»: 
18:43 - 01 մայիսի, 2021
Արարատ Միրզոյանն ընդունեց Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին

Արարատ Միրզոյանն ընդունեց Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին՝ հանձնաժողովի նախագահ Շիրկո Միրուեյզի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի եւ Իրաքի միջեւ քաղաքական լուրջ երկխոսություն է կայանում, նկատվում է նաեւ ակտիվացում երկու երկրների տնտեսական հարաբերություններում: ԱԺ նախագահը գործընկերներին ներկայացրեց ադրբեջանաթուրքական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակը: Ընդգծեց, որ Ադրբեջանը, ի հակասություն եռակողմ հայտարարության, չի կատարում ռազմագերիներին եւ այլ պահված անձանց վերադարձնելու իր պարտավորությունը, ավելին` շարունակում է իր հակահայ քաղաքականությունը: Ասածի նոր դրսեւորումն է վերջերս «պուրակի» բացումը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Շիրկո Միրուեյզը բարձր գնահատեց հայկական կողմից Իրաքի վերաբերյալ հարցերում դիրքորոշման եւ միջազգային հարթակներում տրամադրած աջակցության համար: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների ակտիվացման շրջանակներում կարեւորագույն դեր ունեն տարբեր ոլորտներում համագործակցության մասին հուշագրերը, ինչի իրականացմանը վերահսկելու գործում խորհրդարանը կարեւոր դեր ունի: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր: Երկուստեք ընդգծվեց, որ իրաքցի խորհրդարանականների այցը կարող է լավ լիցք հանդիսանալ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման գործում: 
15:51 - 01 մայիսի, 2021
«Մասարաթ» կազմակերպությունը կոչ է անում Իրաքի համալսարաններում դասավանդել Հայոց ցեղասպանություն առարկան. հայտարարություն |armenpress.am|

«Մասարաթ» կազմակերպությունը կոչ է անում Իրաքի համալսարաններում դասավանդել Հայոց ցեղասպանություն առարկան. հայտարարություն |armenpress.am|

armenpress.am: Մշակութային և տեղեկատվական զարգացման «Մասարաթ» իրաքյան կազմակերպությունը հանդես է եկել Իրաքի համալսարաններում ցեղասպանության դասավանդման մասին հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշված է. «Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ «Մասարաթ» կազմակերպությունը կոչ է անում Իրաքի համալսարաններում դասավանդել Հայոց ցեղասպանություն առարկան: Երբ Իրաքի և Մերձավոր Արևելքի շատ երկրներում հայերը շարունակ պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, «Մասարաթ» կազմակերպությունը, օգտվելով ցեղասպանության հիշատակը ոգեկոչելու առիթից, հաստատում է ցեղասպանության հիշատակի ոգեկոչման մեջ իր ներդրումն ունենալու պատրաստակամությունը՝ պատմությունից դասեր քաղելու և էթնիկ զտումների կրկնությունը կանխելու համար: Այս համատեքստում, «Մասարաթ» կազմակերպությունը հաստատում է, որ չնայած 1948թ. ստորագրված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվեցիային, ցեղասպանությունը շարունակվում է և կրկնվում։ Ըստ էության, ավելի քան հարյուր տարի առաջ աշխարհն ականատես եղավ Հայոց ցեղասպանությանը և դրան հաջորդեցին նացիստական Գերմանիայում, նախկին Հարավսլավիայում, Կամբոջայում, Ռուանդայում, Դարֆուրում, Իրաքում և Մյանմայում ցեղասպանությունները. սրանք ընդամները մի քանի օրինակներն են ամբողջից, որ տեղի ունեցան 20-րդ և 21-րդ դարերում լռության և ժխտման քաղաքականության հետևանքով: Նշենք, որ «Մասարաթ» կազմակերպությունն իր դերն ունի ցեղասպանությունների և նրանց դիմակայելու կարևորությունը քարոզելու գործում։ Այս առումով, «Մասարաթ» կազմակերպությունը մասնակցություն է ունեցել 2015թ. Հայոց ցեղասպանության ոգեկոչման 100-ամյա տարելիցին նվիրված համագումարի կազմակերպման գործում՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությանը հրավիրել ցեղասպանության շարունակականության վտանգի վրա: «Մասարաթը» կոչ է արել ստեղծել «Զոհերի միջազգային կոալիցիա»՝ ցեղասպանությունների կանխման գործում տարբեր կազմակերպությունների և անհատների ջանքերը համակարգելու նպատակով։ Միևնույն տարում կազմակերպությունը նախաձեռնել է նաև «Ցեղասպանությունը հարյուր տարի անց. հայերի ցեղասպանությունից մինչև եզդիների ցեղասպանություն» վերնագրով հետազոտական նախագիծ, որից երեք հատորներն արդեն հրատարակվել են։ Հետագա տարիներին մեր աշխատանքները նվիրված էին բռնությունների և զանգվածային ոճրագործությունների դեմ քաղաքականության կարևորությանը՝ հասարակությանն իրազեկելու և զարգացնելու և կրկնությունները կանխելու ուղղությամբ։ Կազմակերպել ենք նաև համագումարներ՝ հիշատակելով եզդիների ցեղասպանությունը, որոնք տեղի կունենան Բաղդադում և Էրբիլում: Աշխատանքներ են տարվել ցեղասպանության երկարաժամկետ հետևանքներն ավելի լավ հասկանալու համար. այդ նպատակով 2018թ. «Ատելության խոսքին հակազդելու ազգային կենտրոնը» անցկացրել է հետազոտություն, որը ներառում է ելույթների մեկնաբանություն՝ նախքան դրանց բռնության, խտրականության և էթնիկական զտումների քաղաքականության վերածվելը։ 2019թ. գիտելիքների տարածման և խտրականության և բռնության քաղաքականությունը մեղմացնելու նպատակով հիմնադրվել է «Կրոնական բազմազանության ուսումնասիրությունների ինստիտուտ», իսկ 2020թ. ստեղծվեց լրագրության աջակցության կենտրոն՝ միևնույն նպատակներն իրականացնելու նպատակով: Շարունակելով այս մոտեցումը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ «Մասարաթը» շեշտում է Իրաքի համալսարաններում ցեղասպանության դասավանդման կարևորությունը և դաշնային խորհրդարանի կողմից ատելության խոսքի քրեականացման համար օրինագիծ հրապարակելու անհրաժեշտությունը»:
21:27 - 25 ապրիլի, 2021
Իրաքի ՊՆ պատվիրակությանն են ներկայացվել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքներ և լուծումներ

Իրաքի ՊՆ պատվիրակությանն են ներկայացվել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքներ և լուծումներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում մարտի 25-ին նախարար  Հակոբ Արշակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, Իրաքի պաշտպանության նախարարության պատվիրակությանն են ներկայացվել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի առաջարկած մի շարք արտադրանքներ և լուծումներ: Ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները ցուցադրել են հայկական զինատեսակների հնարավորությունները: Նախարար Արշակյանը ողջունել է իրաքցի գործընկերոջը և նշել, որ այս այցը փաստում է երկու երկների միջև եղած գործընկերային և բարեկամական հարաբերությունները: Արշակյանը պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության և նախարարության իրավասություններին վերաբերվող այլ ոլորտներում։ ՀՀ ԲՏԱ նախարարությունից նաև հայտնում են, որ Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարը նշել է, որ պատվիրակության այցը Հայաստան երկու հիմնական նպատակ է հետապնդում. երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների բարելավում ու զարգացում, ինչպես նաև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացում: Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ ցանկություն են հայտնել շարունակելու համագործակցությունը, Հակոբ Արշակյանը հատկապես կարևորել է հաջորդիվ կայանալիք Իրաքի ՊՆ աշխատանքային խմբի այցը Հայաստան:  
20:28 - 25 մարտի, 2021
Նիկոլ  Փաշինյանն ընդունել է Իրաքի ՊՆ ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրաքի ՊՆ ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումա Ինադ Սաադունի Խատաբի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը: Վարչապետը ողջունել է Իրաքի պաշտպանության նախարարի այցը Հայաստան և նշել, որ մեր երկիրն Իրաքը դիտարկում է որպես վստահելի գործընկեր՝ հիմնված ամուր պատմամշակութային կապերի վրա: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Իրաքի իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրությունը, ինչը հնարավորություն է տալիս հայկական սփյուռքին պահպանել կրոնական արժեքներն ու նպաստել երկրի զարգացմանը: Ջումա Ինադ Սաադունի Խատաբի խոսքով՝ Իրաքի կառավարությունը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնմամբ: Իրաքի պաշտպանության նախարարը կարևորել է Զինված ուժերի ոլորտում  փոխգործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը: Այս համատեքստում, զրուցակիցները քննարկել են ռազմատեխնիկական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության սերտացմանը վերաբերող մի շարք հարցեր և կարևորել Երևանում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համապատասխան հուշագրի ստորագրումը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Իրաքի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերվող հավասարակշռված դիրքորոշումը: Վարչապետն անդրադարձել է Իրաքի հետ տնտեսական կապերի զարգացմանը և հույս հայտնել, որ այս տարի նախանշված երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով հնարավոր կլինի նոր ազդակ հաղորդել նաև առևտրատնտեսական կապերին: ՀՀ վարչապետն ու Իրաքի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:
19:24 - 25 մարտի, 2021
Իրաքի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում է

Իրաքի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում է

Պաշտոնական այցով երեկ Հայաստան է ժամանել Իրաքի պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությունը։ Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, այսօր պաշտպանության նախարարությունում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների կազմով հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Իրաքի երկկողմ համագործակցության հեռանկարները, կարևորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները` փորձի փոխանակում, կանոնավոր ռազմաքաղաքական խորհրդակցություններ, ռազմատեխնիկական համագործակցություն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր: Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը և դրանց դադարեցումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Հայաստանի և Իրաքի պաշտպանության նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին մտադրությունների վերաբերյալ համաձայնություն, որով սահմանվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության 13 ոլորտներ: Փաստաթղթով նախատեսվում է նաև նախապատրաստել և ստորագրել պաշտպանության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ Իրաքի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը այսօր եղել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։
15:43 - 25 մարտի, 2021
Կրոնն իր էությամբ պետք է ծառայի խաղաղությանն ու եղբայրությանը. Հռոմի պապը ժամանեց Իրաք |azatutyun.am|

Կրոնն իր էությամբ պետք է ծառայի խաղաղությանն ու եղբայրությանը. Հռոմի պապը ժամանեց Իրաք |azatutyun.am|

azatutyun.am: Հռոմի պապը քառօրյա այցով ժամանել է Իրաք։ Ուղևորության նախօրեին դիմելով կաթոլիկ եկեղեցու հետևորդներին` հովվապետը պնդել է՝ «որպես խաղաղության ուխտավոր» է մեկնում պատերազմից մեծապես տուժած և մահմեդական մեծամասնություն ունեցող այդ երկիր։ Այսօր արդեն, ելույթ ունենալով Իրաքի հոգևոր ու աշխարհիկ առաջնորդների առջև, 84-ամյա հովվապետն ասել է. «Տասնամյակներ շարունակ Իրաքը տառապել է պատերազմներից, ահաբեկչություններից ու պատակտիչ հակամարտություններից, որոնց պատճառը ծայրահեղականությունն է ու անհանդուրժողականությունն այլ ժողովուրդների, կրոնների ու մշակույթների հանդեպ»։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հիշատակել է «այն անմեղ եզդիներին, որոնք դարձան Իսլամական պետության ահաբեկիչների զոհը՝ բարբարոս պատերազմում»։ «Կրոնն իր էությամբ պետք է ծառայի խաղաղությանն ու եղբայրությանը», - ասել է Ֆրանցիսկը։ Այցը պատմական է, Կաթոլիկ եկեղեցու հովվապետն առաջին անգամ է Իրաքում, որի մոտ 38 միլիոն բնակչության 99 տոկոսը մահմեդականներ են, մեկ տոկոսը՝ քրիստոնյաներ, այդ թվում՝ հազարավոր հայեր։
10:42 - 06 մարտի, 2021
Հունաստանի ԱԳ նախարարը դատապարտել է Թուրքիայի ներխուժումն Իրաք |tert.am|

Հունաստանի ԱԳ նախարարը դատապարտել է Թուրքիայի ներխուժումն Իրաք |tert.am|

tert.am: Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը նշել է, որ Հունաստանը լիովին աջակցում է Իրաքի միասնությանն ու տարածքային ամբողջականությանը և դատապարտում է Իրաքի տարածք բոլոր անօրինական ներխուժումները, որոնք Թուրքիան անվանում է «խաղաղապահ գործողություններ», հայտնում է Greek City Times-ը:«Լավ բարիդրացիական հարաբերությունների համատեքստում մենք պնդում ենք, որ երկրները պետք է խուսափեն ցանկացած շանտաժից», - ասել է Դենդիասը՝ Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնի հետ համատեղ հայտարարության ընթացքում և շեշտել, որ Հունաստանը նպատակ ունի խթանել խաղաղությունն ու բարգավաճումը: Այս համատեքստում էլ  կազմակերպվել է երեկ կայացած «Ֆիլիա» համաժողովը՝ յոթ այլ երկրների հետ համատեղ: Դենդիասը շեշտել է, որ համաժողովն ուղղված չէ որևէ մեկի դեմ և այն պարզապես բազմակողմ համագործակցության ջանք է և այն բաց է միջազգային իրավունքը հարգող և տարածաշրջանում կայունության ամրապնդանը աջակցող բոլոր երկրների համար:Դենդիասը նշել է, որ Հունաստանը լիովին աջակցում է Իրաքի միասնությանն ու տարածքային ամբողջականությանը և դատապարտում Իրաքի տարածք բոլոր անօրինական ներխուժումները, որոնք հայտնի են որպես «խաղաղապահ գործողություններ»:  Հունաստանը կարծում է, որ երկկողմ վեճերը պետք է լուծվեն խաղաղությամբ և միջազգային իրավունքի հիման վրա:Երկու նախարարները պայմանավորվել են հաջորդ հանդիպման մասին, որի շրջանակներում Դենդիասը կլինի Բաղդադում, Իրբիլում և Բասրայում: Իրաքի արտգործնախարարը Հունաստանի հետ հարաբերությունները պատմական է որակել և շեշտել, որ իր երկիրը հատկապես գնահատում է ահաբեկչության դեմ պայքարում Հունաստանի աջակցությունը:
13:33 - 13 փետրվարի, 2021
Բաքուն և Աշխաբադը պայմանավորվել են համատեղ նավթ արդյունահանել Կասպից ծովի վիճելի հատվածում |azatutyun.am|

Բաքուն և Աշխաբադը պայմանավորվել են համատեղ նավթ արդյունահանել Կասպից ծովի վիճելի հատվածում |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանը և Թուրքմենստանը պայմանավորվել են համատեղ նավթ արդյունահանել Կասպից ծովի վիճելի հատվածում գտնվող «Դոստլուղ» (նախկին «Քյապազ») հանքավայրից։ Ձեռք բերված պայմանավորվածությունների առթիվ այսօր հեռուստակամուրջ են անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքմենստանի ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը։ 90-ականներից ի վեր երկու երկրների ծովային սահմանների միացման կետում գտնվող հանքավայրի նկատմամբ հավակնություններ ունեին թե՛ Բաքուն և թե՛ Աշխաբադը։1997 թվականին Ադրբեջանը հանքավայրի համատեղ շահագործման շուրջ պայմանագիր էր ստորագրել ռուսական «Լուկօյլ» և «Ռոսնեֆտ» ընկերությունների հետ, որը, սակայն, կյանքի չէր կոչվել պաշտոնական Աշխաբադի գործողությունների հետևանքով։ 1998 թվականին արդեն Բաքվի բողոքների արդյունքում նույն ճակատագրին էր արժանացել Թուրքմենստանի կառավարության և ամերիկյան Mobil ընկերության միջև կնքված պայմանագիրը։ Մասնագետների գնահատմամբ` հանքավայրում առկա պաշարները տատանվում են 60-ից 70 միլիոն տոննայի միջակայքում։
15:10 - 21 հունվարի, 2021