Անտոնիու Գուտերիշ

Ծնվել է 1949 թվականին Լիսաբոնում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Բարձրագույն տեխնիկական ինստիտուտում, որտեղ դասավանդել է 1973-1975 թվականներին և կապվել կաթոլիկ երիտասարդական որոշ շարժումների հետ։ 1974 թվականին միանալով Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցությանը՝ սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ 1992 թվականին դարձել է կուսակցության գլխավոր քարտուղարը, իսկ 1995-2002 թվականներին գլխավորել Պորտուգալիայի կառավարությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (հունվարի 1, 2017)։ 1992-2002 թվականներին եղել է Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարը (անդամ՝ 1974 թվականից), 1995-2002 թվականներից՝ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետը, 1999-2005 թվականներին՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահը, 2005 թվականից՝ ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։ 2016 թվականի ապրիլի 7-ից Պորտուգալիայի պետական խորհրդատուն է։ 2016 թվականի հոկտեմբերի 5-ին հայտարարվեց Գուտերեշի հաղթանակի մասին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկության արդյունքում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու համար։

2005-2015 թվականներին՝ 10 տարի շարունակ, եղել է ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջին հեռախոսազրույցն Է վարել Բայդենի հետ |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջին հեռախոսազրույցն Է վարել Բայդենի հետ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը եւ ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Ջոզեֆ Բայդենն առաջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համագործակցության ամրապնդումը Վաշինգտոնի եւ համաշխարհային կազմակերպության միջեւ: Այդ մասին ասված Է գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության՝ նոյեմբերի 30-ին տարածված հաղորդագրության մեջ: «Գլխավոր քարտուղարն ուրախ Էր հաղորդակցվելու ընտրյալ նախագահ Բայդենի հետ՝ նրան անձամբ շնորհավորելու համար: Նա ընդգծել Է սկզբունքային կարեւոր դերը, որը խաղում Է ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի միջեւ սերտ համագործակցության ամրապնդումը»,- նշված Է հաղորդագրության մեջ: Ինչպես նշել են ՄԱԿ-ում, Գուտերիշն «սպասում Է հնարավորության աշխատելու ընտրյալ նախագահի եւ նրա անձնախմբի հետ, որպեսզի գործընկերություն հաստատի կարեւոր շատ խնդիրների լուծման համար, որոնք այսօր ծառացած են աշխարհի հանդեպ, ներառյալ կորոնավիրոուսի համավարակը, կլիմայական փոփոխությունները, խաղաղության եւ անվտանգության պահապնումը, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ հումանիտար կարիքների բավարարումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:27 - 01 դեկտեմբերի, 2020
Արա Այվազյանն ու Անտոնիո Գուտերեշը քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը

Արա Այվազյանն ու Անտոնիո Գուտերեշը քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ ԱԳՆ-ի փոխանցմամբ` նրանք քննարկել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը և դրա հետևանքները տարածաշրջանի համար, անդրադարձել ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Արա Այվազյանը շեշտել է տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովմանը և վերջիններիս իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։ Նա Գլխավոր քարտուղար Գուտերեշին համապարփակ տեղեկություն է տրամադրել Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների և բռնության այլ դրսևորումների վերաբերյալ։ Ընդգծվել է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի խստագույն պահպանումը, Արցախի պատմամշակութային ժառանգության նկատմամբ հարգալից վերաբերմունքը:
15:33 - 26 նոյեմբերի, 2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը G20-ից 28 մլրդ դոլար է խնդրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար |shantnews.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը G20-ից 28 մլրդ դոլար է խնդրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար |shantnews.am|

shantnews.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Մեծ քսանյակի երկրների ղեկավարներին առաջարկել է 28 միլիարդ դոլար հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջազգային նախաձեռնությանը։ Այդ մասին նշված է գլխավոր քարտուղարի տարածած նամակում։ «Ես G20-ի երկրներին կոչ եմ անում լրացրել 28 միլիարդ դոլարի ճեղքը, որն անհրաժեշտ է COVID-19-ի դեմ պայքարի գործիքակազմի հասանելիությունն արագացնելու նախաձեռնության (Access to COVID-19 Tools Accelerator) ֆինանսավորման, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական ապրանքների արտադրությունն ավելացնելու և բազային բժշկական սպասարկում ապահովելու համար, այդ թվում՝ զարգացող երկրներում, որտեղ առողջապահական համակարգը և տնտեսությունն ավելի քիչ հնարավորություններ ունեն մարտահրավերը հաղթահարելու համար։ Մենք նաև պետք է թույլ չտանք պատվաստանյութն ազգայնականացնելու որևէ դրսևորում», – գրված է Գուտերեշի նամակում։ ACT-Accelerator անվանումը ստացած միջազգային համագործակցությունը պաշտոնապես մեկնարկել է Առողջապահության համաշխարհային կազմակերպութան, Եվրամիության, Ֆրանսիայի և Բիլ և Մելինդա Գեյթսերի կողմից ապրիլի 24-ին։ Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այն իրենից ներկայացնում է «կորոնավիրուսը կանխարգելելու, ախտորոշելու և բուժելու համար անվտանգ և արդյունավետ տեխնոլոգիաների մշակման, արտադրության և օգտագործման արագացման շուրջ միջազգային համագործակցություն»։ Մեծ քսանյակի երկրների գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 21-22-ին՝ առցանց ձևաչափով, Սաուդյան Արաբիայի թագավորի նախագահությամբ։  
11:17 - 18 նոյեմբերի, 2020
Ա․ Գուտերեշը վերահաստատել է աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին

Ա․ Գուտերեշը վերահաստատել է աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին

Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Նախարար Մնացականյանը և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների կողմից նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարությանը հաջորդած զարգացումները: Նախարար Մնացականյանն ընդգծել է ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերի շուրջ քննարկումները բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում անցկացնելու անհրաժեշտությունը: Այս առնչությամբ ՄԱԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: Զոհրաբ Մնացականյանը համապարփակ ներկայացրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հասցեագրման ուղղությամբ Արցախի և Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Արցախում հումանիտար ճգնաժամի հետևանքների հասցեագրման ուղղությամբ ՄԱԿ-ի և համապատասխան մարմինների ներգրավմանը:  ԱԳ նախարարը շեշտել է նաև տեղահանված արցախահայության իրավունքների պահպանման և վերականգնման անհրաժեշտությունը և այդ գործընթացում ՄԱԿ-ի կարևոր դերակատարությունը՝ իրեն վստահված միջազգային մանդատի շրջանակներում: Երկուստեք ընդգծվել է ադրբեջանական օկուպացիայի հետևանքով Արցախում վտանգի տակ հայտնված հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։
09:40 - 14 նոյեմբերի, 2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ավելի սերտ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
 |tert.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ավելի սերտ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ավելի սերտ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարրիկը: «Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին բարեխղճորեն և հրատապ կերպով կոնկրետ միջոցներ ձեռնարկել, որոնց մասին նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել համանախագահների հովանու ներքո, ինչպես նաև՝ իրագործել ավելի վաղ ստանձնած պատրավորությունները: Գուտերեշը կողմերին կոչ է անում շարունակել կառուցողական երկխոսակությունն ու ակտիվացնել ջանքերը ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հակամարտության խաղաղ և տևական կարգավորման հասնելու ուղղությամբ»,- ասել է Դյուժարրիկը: Գուտերեշն, ըստ խոսնակի, լրջորեն մտահոգված է շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ ստացվող տեղեկություններով, որոնք անդրադառնում են նաև խաղաղ բնակչությանը:
09:33 - 01 նոյեմբերի, 2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Արցախում |azatutyun.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Արցախում |azatutyun.am|

azatutyun.am: Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: Դյուժարիկն ասել է, որ խստորեն դատապարտում են բոլոր հարձակումները խաղաղ բնակավայրերի վրա, այդ թվում՝ Ստեփանակերտի և Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերի գնդակոծումը: «Նման հարձակումների համար ոչ մի արդարացում չի կարող լինել: Մենք կրկնում ենք Գլխավոր քարտուղարի կոչը բոլոր կողմերին՝ անհապաղ իրականացնել հումանիտար հրադադարը, որի մասին պայմանավորվել են, և լիովին կատարել իրենց պարտավորությունները ՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները», - ավելացրել է խոսնակը:
11:09 - 29 հոկտեմբերի, 2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կպահպանվեն հումանիտար զինադադարի պարտավորությունները

 |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կպահպանվեն հումանիտար զինադադարի պարտավորությունները |armenpress.am|

armenpress.am: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ակնկալում է, որ կպահպանվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հոկտեմբերի 18-ին հումանիտար զինադադար հաստատելու պայմանավորվածության պարտավորությունները: Այս մասին ասված է Գլխավոր քարտուղարի խոսնակի հայտարարության մեջ: Խոսնակը նշել է, որ Գլխավոր քարտուղարը դատապարտում է հակամարտության ընթացքում քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումները և անընդունելի համարում դրանց հետևանքով խաղաղ բնակիչների և երեխաների սպանությունները: Գուտերեշը խորապես ցավում է այն առնչությամբ, որ մշտապես անտեսվում են միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ զրույցներում Գուտերեշն ընդգծել է միջազգային մարդասիրական իրավունքի պահպանման անհրաժեշտությունը և ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական անձանց ու ենթակառուցվածքների պաշտպանության կարևորությունը: Գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կպահպանվեն հոկտեմբերի 18-ին հումանիտար զինադադար հաստատելու մասին վերջին հայտարարությամբ ընդգծված պարտավորությունները և անհապաղ կսկսվեն առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
19:30 - 18 հոկտեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած աննախադեպ լայնամասշտաբ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրությունը: Այս համատեքստում նախարարը իր խորին մտահոգությունը հայտնեց ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ: Զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը նշեց, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով ձեռք բերված համաձայնությունը և շարունակաբար թիրախավորում է խաղաղ բնակչությանը՝ պատճառելով մարդկային կորուստներ: Նախարար Մնացականյանն ընդգծեց նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական սարդիչ գործողությունների անթույլատրելիությունը: ԱԳ նախարարը խորը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայում Թուրքիայի ներգրավվածությամբ, ինչը դրսևորվում է վերջինիս անմիջական ռազմական մասնակցությամբ և Մերձավոր Արևելքից Ադրբեջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար: Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի գործողություններն առավել ընդգծում են Արցախի ժողովորդի գոյութենական վտանգը և հրամայական դարձնում այն չեզոքացնելու ուղղությամբ միջազգային հանրության գործուն ջանքերի ձեռնարկումը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և իր պատմական հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրականացման միջոցով: ՀՀ ԱԳ նախարարը, ներկայացնելով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, առանձնահատուկ կարևորեց ՄԱԿ-ի և իր համապատասխան մարմինների կողմից հումանիտար աջակցության հասանելիության անհապաղ ապահովումը տեղում՝ մեղմելու Արցախի քաղաքացիական բնակչության տառապանքները և հասցեագրելու նրանց առաջնահերթ կարիքները՝ համաձայն ՄԱԿ նպատակների ոգուն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումների վերաբերյալ և ընդգծեց ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը:
12:19 - 16 հոկտեմբերի, 2020
Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Բաքվին ու Երևանին հետևել հրադադարի ռեժիմին |factor.am|

Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Բաքվին ու Երևանին հետևել հրադադարի ռեժիմին |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Բաքվին ու Երևանին հետևել հրադադարի ռեժիմին ու շուտափույթ համաձայնության գալ զինադադարի մանրամասների շուրջ, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Գլխավոր քարտուղարը ողջունում է հումանիտար նպատակներով հրադադարի մասին պայմանավորվածությունները, ինչի մասին երեկ երեկոյան Մոսկվայում հայտարարել էին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարները։ Նա իր երախտիքն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը՝ միջնորդական ջանքերի համար»,- հայտարարել է Դյուժարիկը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել միջազգային հանրությանն աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունները։ Նրա խոսքով՝ ինչպես և նախկինում, անհրաժեշտ է կողմերին դրդել լուծել իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով։
22:58 - 10 հոկտեմբերի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին «Սեպտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է հղել, որում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան և դրա հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարարը տեղեկություններ է հաղորդել ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման դեպքերի, սադրիչ գործողությունների վերաբերյալ: Անդրադառնալով հակառակորդի կողմից հնչող խեղաթյուրող ապատեղեկատվական հոսքերին՝ ԱԳ նախարարը նշել է. «Ագրեսիան եղել է նախապես ծրագրված, և ադրբեջանական կողմի հայտարարությունները ենթադրյալ հակահարձակման վերաբերյալ բացարձակ կեղծիք են: Ադրբեջանը երբեք չի քողարկել ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու իր ռազմավարական նպատակը՝ շարունակաբար պահպանելով լարվածությունը շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով»: ԱԳ նախարարը խորապես մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին և վերջինիս ագրեսիային ցուցաբերվող անվերապահ միակողմանի աջակցության առնչությամբ: Խստորեն դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ հրադադարի խախտմանն ուղղված սադրիչ գործողությունները ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում են, այլև հղի են տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի վերաճելու վտանգով: Նախարար Մնացականյանը քննադատել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ աշխարհում գլոբալ հրադադար հաստատելու կոչին չհետևելու Ադրբեջանի սադրիչ գործելաոճը: Ընդգծել է, որ ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ ԱԳ նախարարը ընդգծել է, որ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր՝ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները պաշտպանելու Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքներն ու ադրբեջանական ագրեսիային կապահովի համարժեք պատասխան։ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը հակամարտության կարգավորման անքակտելի մասն է, և այս իրավունքի ուժով Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա որոշելու իր կարգավիճակն առանց որևէ սահմանափակումների։ ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Նամակը շրջանառվելու է որպես ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի փաստաթուղթ՝ օրակարգի 34-րդ (Զինված հակամարտությունների կանխարգելում), 71-րդ (Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի), 135-րդ (Պաշտպանելու պատասխանատվություն և ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելում) կետերի ներքո և որպես Անվտանգության խորհրդի փաստաթուղթ»:
18:25 - 29 սեպտեմբերի, 2020
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ
 |armenpress.am|

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը արցախա-ադրբեջանական շփման գծում: Այս մասին ասված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում: Գլխավոր քարտուղարն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով շարունակվող բախումների կապակցությամբ: Նա երկու առաջնորդներին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմի հաստատման եւ բանակցությունների վերսկսման ուղղությամբ ՝ տարածաշրջանում անկայունությունը կանխելու նպատակով: Գլխավոր քարտուղարն իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է, որպեսզի կողմերն աշխատեն նրանց հետ՝ առանց հապաղելու կամ նախապայմանների բանակցություններին վերադառնալու համար:
00:52 - 29 սեպտեմբերի, 2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կորոնավիրուսի համավարակն անվանել է աշխարհին սպառնացող «հինգերորդ հեծյալ»
 |tert.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կորոնավիրուսի համավարակն անվանել է աշխարհին սպառնացող «հինգերորդ հեծյալ» |tert.am|

tert.am: Կորոնավիրուսի համավարակը դարձել է «հինգերորդ հեծյալը», որը սպառնում է ժամանակակից աշխարհին աշխարհառազմավարական լարվածության, կլիմայական ճգնաժամի, գլոբալ անվստահության և թվային տեխնոլոգիաների բացասական ազդեցության հետ մեկտեղ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի նիստում: «Գլխիվայր շուռ եկած երկրում Գլխավոր ասամբլեայի այս դահլիճն իրենից տարօրինակ տեսարան է ներկայացնում: Կորոնավիրուսի համավարակն անճանաչելիորեն փոխել է մեր ամենամյա հանդիպումը»,- նշել է Գուտերեշը: «Առաջին սպառնալիքը վերջին տարիների ամենամեծ գլոբալ աշխարհառազմավարական լարվածությունն է: Երկրորդ սպառնալիքը կլիմայական ճգնաժամն է, երրորդը՝ աճող և խորացող գլոբալ անվստահությունը, չորորդը՝ թվային տեխնոլոգիաների բացասական հետևանքները: Սակայն հինգերորդ հեծյալը թաքնվում էր ստվերում: Հունվարից ի վեր աշխարհով մեկ սլանում է կորոնավիրուսի համավարակի «հեծյալը», որը միացել է մյուս 4-ին»,- հավելել է ՄԱԿ-ի ղեկավարը:     
21:59 - 22 սեպտեմբերի, 2020