Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

Տոկաեւն ԱՊՀ-ի երկրներին կոչ է արել համատեղ հակազդել նոր ռիսկերին եւ սպառնալիքներին

 |armenpress.am|

Տոկաեւն ԱՊՀ-ի երկրներին կոչ է արել համատեղ հակազդել նոր ռիսկերին եւ սպառնալիքներին |armenpress.am|

armenpress.am: Անհրաժեշտ է, որպեսզի ԱՊՀ-ի մասնակիցները համատեղ հակազդեն առաջացող ռիսկերին եւ սպառնալիքներին, այդ թվում՝ ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: Այդ մասին հոկտեմբերի 14-ին Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Քասըմ ժոմարտ Տոկաեւը: «Մեզ անհրաժեշտ է օպերատիվ կերպով կանխիչ միջոցներ մշակել նոր ռիսկերին եւ սպառնալիքներին հակազդելու համար: Ղազախստանը կիսում է ԱՊՀ-ի պետությունների համատեղ մոտեցումները ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարի գործում համագործակցության կազմակերպա-իրավական մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ: Մենք պատրաստակամություն ենք հայտնում սերտ համակարգված աշխատանքում՝ ծայրահեղականության դեմ պայքարի այսօր ընդունված ծրագրի խնդիրների իրականացման համար»,- ասել է նա: Անցկացվող գագաթնաժողովի օրակարգում ինտեգրացիոն փոխգործակցության թեմաներն են քաղաքականության, տնտեսության, հումանիտար ոլորտում, առեւտրա-ներդրումային գործընկերության հետագա զարգացումը ԱՊՀ-ի շրջանակներում, անվտանգության հարցերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:40 - 14 հոկտեմբերի, 2022
Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը |tert.am|

Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը |tert.am|

tert.am: Ղազախստանի մայրքաղաք Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, հայտնում է Sputnik Ղրղզստանը:Կազմակերպության անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ղեկավարները, բացառությամբ Մոլդովայի և Ուկրաինայի, 2020 թվականից ի վեր առաջին անգամ դեմ առ դեմ են հավաքվում:Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն Համագործակցության շրջանակում փոխգործակցության հարցեր, կքննարկեն և կընդունեն փաստաթղթեր առևտրի, տնտեսական, մշակութային և հումանիտար, ինչպես նաև անվտանգության ոլորտում ինտեգրացիոն կապերի հետագա զարգացման և ամրապնդման վերաբերյալ։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։  Հաղորդվում է, որ նախ նիստն անցկացվելու է նեղ կազմով, որից հետո՝ ընդլայնված։  ՌԴ նախագահը նախատեսում է մասնակցել նաև «Ռուսաստան-Կենտրոնական Ասիա» խորագրով գագաթնաժողովին։ Ակնկալվում է, որ այս միջոցառումների արդյունքներով ՌԴ նախագահը մամուլի ասուլիս կհրավիրի լրագրողների համար։  
10:02 - 14 հոկտեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աստանայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աստանայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 12-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Նիստի շրջանակներում ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի, քննարկել են ԱՊՀ շրջանակներում քաղաքական, առևտրատնեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նիստի ընթացքում ունեցած իր ելույթում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է ղազախական կողմին՝ ԱՊՀ նախագահության իրենց առաջնահերթությունների հաջող իրականացման կապակցությամբ, և արդյունավետ աշխատանք մաղթել ղրղզական կողմին՝ առաջիկա նախագահության ընթացքում։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում փոխգործակցության մեխանիզմների ընդլայնման ու ամրապնդման օգտին՝ ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերում ամրագրված նպատակներին և սկզբունքներին համապատասխան։  Անդրադառնալով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծությամբ ուղեկցվող ադրբեջանական կողմի վերջին ագրեսիային և շարունակական ռազմատենչ ու առավելապաշտական հայտարարություններին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ նմանատիպ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման ջանքերը։ Նա նաև կարևորել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանի լայնածավալ զինված ագրեսիայի հստակ և թիրախային դատապարտումը։ Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը նշել է սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի շրջանակներում տարվող աշխատանքների, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը գործընկերներին ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ: ԱԳՆԽ նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր:
10:54 - 13 հոկտեմբերի, 2022
ՊԵԿ նախագահի տեղակալն աշխատանքային այցով եղել է Բելառուսում, ուղենշվել են հետագա համագործակցության ուղղությունները

ՊԵԿ նախագահի տեղակալն աշխատանքային այցով եղել է Բելառուսում, ուղենշվել են հետագա համագործակցության ուղղությունները

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանն աշխատանքային այցով եղել է  Բելառուսի Հանրապետությունում, որի շրջանակում եռակողմ պաշտոնական հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության մաքսային պետական կոմիտեի նախագահ Վլադիմիր Օրլովսկու և Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դանիար Ժանալինովի հետ։   Հանդիպման ընթացքում քննարկվել են մաքսային բնագավառում համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր և ուղենշվել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձել են ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային տարածքով բեռների փոխադրման ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառմանն ուղղված մի շարք հարցերին։ Հանդիպման շրջանակում ղեկավարներն այցելել են նաև Բելառուսի մաքսային ծառայության մաքսային ձևակերպումների կենտրոն՝ «Բելտամոժսերվիս», որը հանդիսանում է Բելառուսի խոշորագույն պետական լոգիստիկ օպերատորը՝ ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձով: Այցի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շրջիկ մաքսային անցակետերի գործունեության բնագավառում բելառուսական փորձը համատեղ ուսումնասիրելու, ինչպես նաև ՀՀ–ում նմանատիպ անցակետերի ներդրման հնարավորություններն առաջիկայում դիտարկելու և քննարկելու վերաբերյալ։
12:24 - 10 հոկտեմբերի, 2022
Ղազախստանի ԿԸՀ-ը գրանցել է Տոկաևի թեկնածությունը նախագահական ընտրություններում |azatutyun.am|

Ղազախստանի ԿԸՀ-ը գրանցել է Տոկաևի թեկնածությունը նախագահական ընտրություններում |azatutyun.am|

azatutyun.am: Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևի թեկնածությունը նախագահական ընտրություններում, որը նախատեսված է այս տարվա նոյեմբերի 20-ին։ Գերատեսչությունը հաղորդում է նաև, որ Տոկաևի թեկնածությունը համապատասխանում է երկրի ղեկավարի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար սահմանադրական պահանջներին։ Երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու ինչպես նաև սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու առաջարկությամբ Տոկաևը հանդես էր եկել սեպտեմբերի 1-ին՝ խորհրդարանում ունեցած ելույթում։Տոկաևը, մասնավորաբար, առաջարկել էր նախագահի լիազորությունները սահմանափակել յոթնամյա ժամկետով՝ առանց վերընտրության իրավունքի։ Սեպտեմբերի 17-ին Ղազախստանի նախագահը ստորագրել էր «Սահմանադրության փոփոխությունների և լրացումների մասին օրենքը»։ Նախագահական ընտրությունները նախատեսված է անցկացնել նոյեմբերի 20-ին։
16:34 - 08 հոկտեմբերի, 2022
ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:  ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ երկրների ղեկավարներին Սանկտ Պետերբուրգ ժամանելու համար և նշել, որ այսօրվա ոչ պաշտոնական հանդիպմանը հնարավորություն կունենան քննարկել հաջորդ շաբաթ Աստանայում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում քննարկվելիք հարցերն ու թեմաները:
17:09 - 07 հոկտեմբերի, 2022
Ղազախստանում կոալիցիա են ստեղծել հաջակցություն Տոկաեւի՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար |armenpress.am|

Ղազախստանում կոալիցիա են ստեղծել հաջակցություն Տոկաեւի՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի քաղաքական միավորումները ժողովրդական կոալիցիա են ստեղծել հաջակցություն նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւի՝ պետության ղեկավարի առաջիկա ընտրություններում նրա թեկնածությունն առաջադրելու համար: Այդ մասին հոկտեմբերի 6-ին հայտնել Է Ղազախստանի «Ամանատ» («Նախնիների պատգամ») կառավարող կուսակցության նախագահ Եռլան Կոշանովը: «Մենք բոլորս պետք Է միավորվենք Տոկաեւի շուրջը եւ աշխատենք միասին: Կան այլ կուսակցություններ, քաղաքական միավորումներ, նրանք նույնպես առաջադրում են Տոկաեւի թեկնածությունը, ուստի մենք միավորվել ենք նրանց հետ եւ պայմանավորվել ժողովրդական կոալիցիա ստեղծել հաջակցություն Տոկաեւի»,-ասել Է նա՝ հանդես գալով «Ամանատ»-ի արտահերթ համագումարի ընթացքում: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 6-ին ավելի ուշ նախագահի մասնակցությամբ կանցկացվի մեծ համաժողով: «Մենք բոլորս մասնակցելու ենք դրան»,-հավելել Է կուսակցության նախագահը: Ավելի վաղ «Ամանատ» կուսակցությունը եւ Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը Տոկաեւին նախագահի թեկնածու են առաջադրել երկրի արտահերթ ընտրություններում, որոնք անցկացվելու են նոյեմբերի 20-ին: Օրենսդրության համաձայն, նախագահի թեկնածուներն առաջադրվում են հանրապետական հասարակական միավորումների կողմից: Հոկտեմբերի 5-ին Տոկաեւը հայտարարել Է, որ իր համար ճիշտ կլինի ընտրությունների գնալ ոչ թե ինչ-որ կոնկրետ կազմակերպությունից, այլ հասարակական-քաղաքական ուժերի մեծ կոալիցիայից, որոնք երկրում անցկացվող բարեփոխումների սոցիալական բազա են ձեւավորում: Տոկաեւն այն կարծիքին Է, որ դա նաեւ թույլ կտա հաստատել պետության ղեկավարի՝ տարբեր կուսակցություններից ու միավորումներից հավասարահեռության սկզբունքը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:38 - 06 հոկտեմբերի, 2022
ՌԴ դեսպանը կանչվել է Ղազախստանի ԱԳՆ՝ Մարիա Զախարովայի հայտարարությունների պատճառով

 |factor.am|

ՌԴ դեսպանը կանչվել է Ղազախստանի ԱԳՆ՝ Մարիա Զախարովայի հայտարարությունների պատճառով |factor.am|

factor.am: Ղազախստանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը կանչվել է երկրի ԱԳՆ-ն Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունների պատճառով, գրում է Meduza-ն։ Հոկտեմբերի 4-ին Զախարովան ասել էր, որ ՌԴ ԱԳՆ-ն «վրդովված է» այն փաստից, որ Ղազախստանում Ուկրաինայի դեսպան Վրուբլևսկին իր հայտարարություններից մեկուկես ամիս անց «շարունակում է մասնակցել դիվանագիտական ​​ընդունելություններին, որպես դիվանագիտական ​​առաքելության ղեկավար», և մեղադրել է Ղազախստանին ավելի վաղ տրված խոստումը  չկատարելու մեջ, որ նա ամենակարճ ժամկետում կլքի Ղազախստանը։ Իր հայտարարության մեջ Զախարովան պահանջել էր ուկրաինական դեսպանին վտարել։ Ռուսական կողմի դժգոհությունն առաջացրած մտքերը Վրուբլևսկին արտահայտել էր դեռևս օգոստոսին՝ բլոգեր Դիաս Կուզաիրովին տված հարցազրույցում։ «Մենք փորձում ենք սպանել նրանցից որքան հնարավոր է շատ: Հիմա ինչքան շատ ռուս սպանենք, այնքան նրանք քիչ կսպանեն մեր երեխաներին»,- մասնավորապես, ասել էր դեսպանը։ Կարճ ժամանակ անց Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ դիվանագետը արձակուրդում է, գերատեսչությունը նաև հայտնել էր, որ նա ներողություն է խնդրել իր խոսքերի համար։ Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ Այբեկ Սմադիրյարովը հայտարարել է, որ Զախարովայի հայտարարությունների տոնյանությունը «չի համապատասխանում Ղազախստանի ու ՌԴ-ի դաշնակցային հարաբերությունների բնույթին, որպես հավասար ռազմավարական գործընկերների»: Նա, այդուհանդերձ, ակնարկել է, որ Վրուբլևսկին առաջիկայում լքելու է իր պաշտոնը։ «Ուկրաինայի ԱԳՆ-ից Աստանայում նոր դեսպան նշանակելու կապակցությամբ հարցում է ստացվել։ Ցանկանում եմ նշել, որ ուկրաինական կողմի հետ մենք լիակատար փոխըմբռնում ունենք այս հարցում»,- ասել է Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
13:11 - 05 հոկտեմբերի, 2022
Ղազախստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ուկրաինայի պատերազմին «ՀԱՊԿ-ի մասնակցության հարց օրակարգում չկա»
 |factor.am|

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ուկրաինայի պատերազմին «ՀԱՊԿ-ի մասնակցության հարց օրակարգում չկա» |factor.am|

factor.am: Ռուս-ուկրաինական հակամարտության գոտում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի հնարավոր մասնակցության հարցն օրակարգում չէ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ Ղազախստանը ելնում է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքից, նրանց ինքնիշխան իրավահավասարության և խաղաղ գոյակցության սկզբունքներից՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։ «ՀԱՊԿ պատասխանատվության գոտին հստակ ուրվագծվում է անդամ պետությունների միջազգայնորեն ճանաչված տարածքներով, և հավաքական անվտանգությունն ապահովվում է այդ տարածքների սահմաններում։ Այսպիսով,  ռուս-ուկրաինական հակամարտության գոտում ՀԱՊԿ-ի մասնակցության հարց օրակարգում չկա»,- ասել է Սմադիյարովը։
15:36 - 03 հոկտեմբերի, 2022
Սեպտեմբերի 21-ից ի վեր Ղազախստան մուտք Է գործել շուրջ 98 հազար ռուսաստանցի

 |armenpress.am|

Սեպտեմբերի 21-ից ի վեր Ղազախստան մուտք Է գործել շուրջ 98 հազար ռուսաստանցի |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին մասնակի մոբիլիզացում հայտարարելուց հետո Ղազախստան մուտք է գործել Ռուսաստանի մոտավորապես 98 հազար քաղաքացի: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության ՆԳ նախարարության միգրացիոն ծառայության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ասլան Ատալիկովը: Հենց այդ օրերին Ղազախստանից մեկնել է Ռուսաստանի 64 հազար 234 քաղաքացի: Նրա խոսքով՝ անհատական նույնականացման համար (ԱՆՀ) են ստացել են 8 հազարից փոքր-ինչ ավելի ոչ ռեզիդենտներ: Առանց ԱՆՀ-ի քաղաքացիները, իրավական անձինք, հնարավորություն չունեն Ղազախստանի պետական մարմիններին դիմել քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար, բանկերում եւ այն կազմակերպություններում բանկային հաշվներ բացելու եւ վարելու համար, որոնք իրականացնում են առանձին տեսակների բանկային գործառնություններ, վճարումների, փոխանցումների իրականացում եւ այլն: Ատալիկովը ճշտել է, որ 2022 թվականի ապրիլի 1-ից Ղազախստանում ԱՆՀ է ստացել 93 հազար 45 ռուսաստանցի: «Ապրիլի 1-ից մեզ մոտ կեցության վկայագիր է ստացել ՌԴ-ի 4271 քաղաքացի, նրանցից 116-ը մեր էթնիկ ղազախներն են: Կեցության վկայագիրն ունի իր կարգը, նրանցից յուրաքանչյուրը հաստատել է իր վճարունակությունը»,-շարունակել է նա: Քաղաքացիություն ստանալու համար հայտ է ներկայացրել 441 անձ, նրանցից 117-ը էթնիկ ղազախներ են Ռուսաստանից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
15:15 - 27 սեպտեմբերի, 2022
Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունները

 |armenpress.am|

Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունները |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի Ժամբիլի և Ալմա-Աթայի շրջաններում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններ` «Փոխազդեցություն-2022», «Որոնում-2022», «Էշելոն-2022» անվանումներով: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին տեղեկացնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության  մամուլի ծառայությունը: «Զինվորական զորամիավորումների տեղաշարժի ընթացքում կմշակվեն պարետային ծառայության, հակաօդային պաշտպանության և համապարփակ աջակցության հարցեր»,- հավելել են պաշտպանական գերատեսչությունից: Նշվել է, որ զորավարժություններին առաջին անգամ կմասնակցի հավաքական ուժերի նոր ստորաբաժանում՝ ՀԱՊԿ-ի պաշտպանության և բժշկական աջակցության RCB-ի համատեղ կազմավորումը: «Որոնում-2022» հատուկ զորավարժության ընթացքում կմշակվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական գերատեսչությունների ուժերի և միջոցների կողմից հետախուզության կազմակերպման և անցկացման հարցերը։ «Էշելոն-2022» հատուկ զորավարժությունն ուղղված է նյութատեխնիկական ապահովման կազմակերպման խնդիրների մշակմանը։ ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:  
11:02 - 26 սեպտեմբերի, 2022
Ղազախստանի մայրաքաղաքը դարձյալ ստացավ Աստանա անվանումը
 |hetq.am|

Ղազախստանի մայրաքաղաքը դարձյալ ստացավ Աստանա անվանումը |hetq.am|

hetq.am: Ղազախստանի խորհրդարանը, պալատների համատեղ նիստի ժամանակ, երկու ընթերցմամբ ընդունել է երկրի սահմանադրության մեջ փոփոխությունների կատարման օրենսդրական նախագիծը, որով ենթադրվում է մայրաքաղաք Նուր-Սուլթանի անվանափոխումն Աստանայի։ Այդ մասին գրում է Tengrinews պարբերականը։ Բացի այդ, այսուհետ Ղազախստանի նախագահի համար կսահմանվի պաշտոնավարման միայն մեկ ժամկետ՝ յոթ տարի նախագահությամբ։ «Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծին միաձայն կողմ են քվեարկել նիստին մասնակից բոլոր 50 սենատորները և մաժիլիսի 99 պատգամավորները։ Օրենսդրական նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարար Կանատ Մուսինը։ Խորհրդարանի ընդունած օրենքը կներկայացվի նախագահի ստորագրմանը։ Սեպտեմբերի սկզբին «Жаңа Қазақстан» պատգամավորական խումբն առաջարկել էր Ղազախստանի մայրաքաղաքին վերադարձնել իր նախկին՝ Աստանա անվանումը։ «Ճիշտ չենք համարում, երբ մարդու կենդանության օրոք նրա անունով քաղաք է կոչվում, ընդ որում ժողովուրդը ևս չի ընդունել մայրաքաղաքի նոր անվանումը»,- հայտարարել էին խորհրդարանականները։ Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն աջակցել էր այդ առաջարկին։ Սեպտեմբերի 1-ին Տոկաևը հայտարարել էր այս աշնանն արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին և առաջարկել սահմանափակել նախագահի վերընտրման հնարավորությունը՝ սահմանելով  7 տարի նախագահական պաշտոնավարման ժամկետ։ «Ինձ համար երկրի շահերն ամեն ինչից վեր են։ Այդ իսկ պատճառով ես պատրաստ եմ կրճատել իմ լիազորությունների ժամկետներն ու գնալ արտահերթ նախագահական ընտրությունների»,- այդ ժամանակ պնդում էր Տոկաևը։ Ղազախստանի մայրաքաղաքը «Նուր-Սուլթան» անվանումը ստացել էր 2019 թվականին՝ ի պատիվ այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի։ Ի դեպ, դա հենց Տոկաևի առաջարկն էր, որը նոր էր անցել երկրի նախագահի պաշտոնին։
15:54 - 16 սեպտեմբերի, 2022
Ղազախստանի արտգործնախարարն ապակողմնորոշում է. Ադրբեջանի սանձազերծած մարտերն ընթանում են Հայաստանի տարածքում
 |fip.am|

Ղազախստանի արտգործնախարարն ապակողմնորոշում է. Ադրբեջանի սանձազերծած մարտերն ընթանում են Հայաստանի տարածքում |fip.am|

fip.am: Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին սեպտեմբերի 14-ին հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ, ուստի «սահմանի որևէ խախտման մասին դժվար է խոսել»։ Սակայն հակառակ ՀԱՊԿ անդամ պետության արտգործնախարարի հայտարարության՝ ռազմական գործողությունները տեղի են ունենում ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, այլ ՀՀ  սուվերեն տարածքում, թիրախավորված են հայկական բնակավայրեր ու քաղաքներ:  Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին  Ադրբեջանի ռազմական ագրեսիայի առաջին օրը Արդեն երկրորդ օրն է, ինչ չեն դադարում Հայաստանի սուվերեն տարածքում Ադրբեջանի սանձազերծած մարտերը։ Ադրբեջանի հարձակումից կարճ ժամանակ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում կայացվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ անվտանգության խորհրդին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տեսակոնֆերանսով կայացել է ՀԱՊԿ անվտանգության արտահերթ նիստ, որի ժամանակ վարչապետը ներկայացրել է ստեղծված իրավիճակը, և քննարկվել է ՀԱՊԿ հետագա քայլերը: ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրությունում, ըստ էության, ասվում էր, որ քարտուղարությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբի հետ համատեղ աշխատանքներ է կազմակերպել ՀԱՊԿ մեխանիզմների ակտիվացման ուղղությամբ՝ իրավիճակի կարգավորման նպատակով։ Արդեն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց ՀԱՊԿ օրակարգում դեռ չկա, և օբյեկտիվ տեղեկություն ստանալու համար որոշում է կայացվել, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնի հայ-ադրբեջանական սահման և տեղում իրավիճակի վերաբերյալ ամբողջական պատկերացում ստանա, ապա տեղեկացնի ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին։ Ռազմական գործողությունները տեղի են ունենում Հայաստանի սուվերեն տարածքում Սեպտեմբերի 13-ի ողջ գիշերվա ընթացքում Ադրբեջանի կողմից հայկական դիրքերն ու բնակավայրերը հրետակոծելուց հետո Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանն առավոտյան ֆեյսբուքյան իր էջում կատարեց հրապարակում, որում ակնհայտորեն երևում էին հրետակոծությունից վնասված և այրված շենքերը։ Համայնքապետի խոսքով՝ գնդակոծությունից վնասվել է համայնքապետարանի շենքը, այրվել է մի քանի տուն, վնասվել են որոշ տների տանիքներն ու պատուհանները։ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրը, ըստ Google Earth արբանյակային քարտեզի, գտնվում է Հայաստանի սահմանից դեպի ներս՝ ավելի քան 8,5 կմ խորքում։  Այսինքն՝ այն պնդումը, թե սահմանազատում չի արվել, հետևաբար դժվար է ասել, թե ում տարածքում են ընթանում մարտերը, կեղծիք է։ Սոթքում ադրբեջանական ագրեսիայից վնասվել են նաև մի շարք տներ, ինչն ապացուցող լուսանկարներ է հրապարակել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ Բացի Սոթքից Ադրբեջանը հարվածներ է հասցրել մի քանի այլ հայկական բնակավայրերի ևս։ Ադրբեջանի թիրախային հարձակումից վնասվել է Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակարաններից մեկը։ Արկերից երկուսն էլ ընկել են անմիջապես բնակարանի հարևանությամբ։ Վերիշենում ադրբեջանական ագրեսիայի և ռմբակոծության հետևանքով վնասվել է 5 տուն, ինչպես նաև ավտոմեքենաներ։ Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրը Հայաստանի պետական սահմանից ավելի քան 9 կմ դեպի ներս է տեղակայված։ Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Քարաշեն բնակավայրում ադրբեջանական արկի պայթյունից վնասվել է գյուղի հանդիսությունների սրահը։ Հրետակոծությունից կոտրվել են հանդիսությունների սրահի պատուհանները, վնասվել են սրահի տանիքն ու պատերը։ Քարաշեն բնակավայրը ՀՀ պետական սահմանից ավելի քան 3 կմ խորքում է։ Սիվիլնեթի մեր գործընկերները Ջերմուկ տանող ճանապարհին նկարահանել են, թե ինչպես է քաղաքացիական մեքենան վնասվել Ադրբեջանի հրետակոծությունից, ինչի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ պահի դրությամբ Ջերմուկ տանող ճանապարհն անվտանգության տեսանկյունից փակ էր երթևեկության համար։ Ջերմուկ քաղաքը Հայաստանի պետական սահմանից հեռու է 13 կմ։ Բացի դրանից, երեկ Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ արած հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար: Ավելի ուշ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ունենք քաղաքացիական զոհեր։ Ի՞նչ է նախատեսվում ՀԱՊԿ կանոնադրությամբ այս իրավիճակում  «Փաստերի ստուգման հարթակը» դեռևս ամիսներ առաջ գրել էր, թե ինչ է նախատեսվում ՀԱՊԿ կանոնադրությամբ։ Կանոնադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»: Այսպիսով՝ Ղազախստանի արտաքին գործերի նախարարի այն պնդումը, թե քանի որ սահմանազատում չի իրականացվել, դժվար է ասել սահմանի խախտում եղել է, թե ոչ, առնվազն տեղին չէ, քանի որ ադրբեջանական ագրեսիայի պատճառով խոցվում են  սահմանից զգալի հեռավորության վրա գտնվող քաղաքացիական օբյեկտներ, վնասվում են մեքենաներ, տներ, վիրավորվում և զոհվում են քաղաքացիական անձինք։   Նարեկ Մարտիրոսյան
17:57 - 14 սեպտեմբերի, 2022
Ղազախստանում այլ շահեր էին. Ադրբեջանը ռազմավարական դաշնակից է ՀԱՊԿ անդամ գրեթե բոլոր երկրների հետ. Եղոյան
 |news.am|

Ղազախստանում այլ շահեր էին. Ադրբեջանը ռազմավարական դաշնակից է ՀԱՊԿ անդամ գրեթե բոլոր երկրների հետ. Եղոյան |news.am|

news.am: ՀԱՊԿ-ը իր անդամ յուրաքանչյուր պետության տարածքի նկատմամբ ագրեսիան պետք է դիտարկի որպես իր տարածքի նկատմամբ ագրեսիա եւ պետք է արձագանքի համապատասխանաբար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: «Թե ինչպիսին է ՀԱՊԿ-ի արձագանքը, դուք տեսել եք, ես չեմ ցանկանա շատ պերճախոս գնահատականներ տալ, բայց դա այնպիսին է, ինչպիսին է: Միգուցե այնպիսին է, ինչպիսին կարող էր լինել, այլ ոչ այնպիսին, ինչպիսին չէր էլ կարող լինել»,-ասաց նա: Դիտարկմանը, որ երբ ՀԱՊԿ-ը զորքեր ուղարկեց Ղազախստան, հնչում էին հայտարարություններ, թե առաջին անգամ գործարկվեց ՀԱՊԿ մեխանիզմները, իսկ այս դեպքում ինչու Հայաստանը չկարողացավ նույնը անել, Եղոյանը պատասխանեց. «Միջազգային հարաբերություններում պետությունները, միջազգային կառույցները գործում են իրենց շահերին համապատասխան: Ղազախստանում այլ շահեր էին, այլ դեպք էր, Հայաստանում այլ շահեր են»: Հարցին, թե Հայաստանը ՀԱՊԿ–ին պայմանագրի ո՞ր կետով է դիմել` 2-րդ, թե՞ 4-րդ, Եղոյանը չպատասխանեց` առաջարկելով հարցն ուղղել Անվտանգության խորհրդին. «Դա էական չի, կան միջազգային կառույցներ, որ առանց դիմելու էլ են արձագանքում: Միջազգային հարաբերությունները շահերի մասին են, ոչ թե կետերի: Միջազգային դերակատարները ցանկացած իրավիճակի արձագանքում են ըստռ իրենց շահերի, ոչ թե ըստ դասագրքային կանոնների: Դուք գիտեք, որ Ադրբեջանը ռազմավարական դաշնակից է ՀԱՊԿ անդամ գրեթե բոլոր երկրների հետ»: Ինչ վերաբերում է ռազմական դրություն մտցնելուն, Եղոյանն ասաց, որ ռազմական դրությունը մտցվում է ըստ ռազմական կարիքների: Նա ընդգծեց, որ այս իրավիճակում պետք է բարձրացնել մեր դիմադրողականությունը որպես հասարակությունը, բարձրացնել բանակի մարտունակությունը եւ շարունակել աշխատել բոլոր խաղացողների հետ: Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ միջազգային արձագանքին` Եղոյանը նշեց, որ թե՛ ԱՄՆ–ի, և թե՛ ԵՄ–ի արձագանքն այս անգամ շատ ավելի հասցեական են. դրանցում հստակ արձանագրվում է, որ Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի նկատմամբ ագրեսիան ու Ալիևից պահանջում են դադարեցնել ռազմական գործողությունները։ Նա բավական դրական գնահատեց նաեւ Իրանի, Հնդկաստանի արձագանքները: Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։ Որոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:
13:41 - 14 սեպտեմբերի, 2022