Յենս Ստոլտենբերգ

Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն է։ Այդ պաշտոնը ստանձնել է 2014-ին։

Եղել է Նորվեգիայի վարչապետը։ 

ԵԽ մի խումբ պատգամավորներ դիմել են ՈՒԵՖԱ-ին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխելու խնդրանքով
 |factor.am|

ԵԽ մի խումբ պատգամավորներ դիմել են ՈՒԵՖԱ-ին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխելու խնդրանքով |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ դիմել են ՈՒԵՖԱ-ին՝ խնդրելով 2022 թվականի մայիսի 28-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը տեղափոխել մեկ այլ քաղաք և ընդհանրապես դադարեցնել դիտարկել ռուսական քաղաքները՝ որպես միջազգային ֆուտբոլային մրցույթների անցկացման վայր։ Հիշեցնենք՝ Ստոլտենբերգը նաև հայտրարել էր, որ ՆԱՏՕ-ն ակտիվացնում է իր դաշնակիցների «պաշտպանական ծրագրերը» ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարձակման ֆոնին:Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
19:50 - 24 փետրվարի, 2022
ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն՝ քննարկելու ՌԴ ագրեսիվ գործողությունների հետեւանքները․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն՝ քննարկելու ՌԴ ագրեսիվ գործողությունների հետեւանքները․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտում է Ուկրաինայի վրա Ռուսաստանի «անխոհեմ և չհրահրված հարձակումը, որը վտանգում է անհաշիվ քաղաքացական անձանց կյանքեր»։ «Մեկ անգամ ևս, չնայած մեր պարբերական զգուշացումներին և դիվանագիտությունում ներգրավվելու անդադրում ջանքերին, Ռուսաստանն ընտրեց ինքնիշխան և անկախ երկրի դեմ ագրեսիայի ուղին», - ասված է Ստոլտենբերգի հայտարարությունում, որը հրապարակված է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքէջում։ «Սա միջազգային իրավունքի լուրջ խախտում է և լուրջ վտանգ եվրատլանտյան անվտանգությանը։ Կոչ եմ անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն՝ քննարկելու Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների հետեւանքները։ Մենք աջակցում ենք Ուկրաինայի ժողովրդին այս սարսափելի պահին։ ՆԱՏՕ-ն կանի հնարավոր ամեն բան՝ պաշտպանելու բոլոր դաշնակիցներին», ասվում է հայտարարության մեջ։
11:33 - 24 փետրվարի, 2022
Կոչ ենք անում Մոսկվային դադարեցնել հակամարտության թեժացումը և ընտրել դիվանագիտությունը․ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

Կոչ ենք անում Մոսկվային դադարեցնել հակամարտության թեժացումը և ընտրել դիվանագիտությունը․ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն դատապարտում է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչումը, ինչըխարխլում է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։  «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Ես դատապարտում եմ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը։ Դա խարխլում է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը և խախտում է Մինսկի համաձայնագրերը»,- գրել է նա Twitter-ում: Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողժականությանը»։ «Մենք կոչ ենք անում Մոսկվային դադարեցնել հակամարտության թեժացումը և ընտրել դիվանագիտությունը»,- հավելել է դաշինքի գլխավոր քարտուղարը։  
01:07 - 22 փետրվարի, 2022