ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Ածխի ներմուծման արգելք և նավահանգիստների փակում ՌԴ նավերի համար. ինչ է ներառվելու ԵՄ պատժամիջոցների 5-րդ փաթեթում
 |tert.am|

Ածխի ներմուծման արգելք և նավահանգիստների փակում ՌԴ նավերի համար. ինչ է ներառվելու ԵՄ պատժամիջոցների 5-րդ փաթեթում |tert.am|

tert.am: Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, գրում է ՏԱՍՍ-ը։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երեքշաբթի հայտարարել է, որ պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է.Ռուսական նավերի և ռուսական օպերատորների կողմից շահագործվող նավերի մուտքի արգելք ԵՄ նավահանգիստներ, ինչպես նաև սահմանափակումներ Ռուսաստանի և Բելառուսի ավտոմոբիլային տրանսպորտի օպերատորների համար:Գործարքների ամբողջական արգելք «ռուսական չորս առանցքային բանկերի, այդ թվում՝ «ՎՏԲ»-ի՝ երկրորդ խոշոր ռուսական բանկի նկատմամբ»:Ռուսաստանից տարեկան 4 մլրդ եվրո արժողությամբ ածուխի ներմուծման արգելք:«10 միլիարդ եվրո արժողությամբ արտահանման արգելքներկարևոր ոլորտներում՝ առաջադեմ կիսահաղորդիչներ, մեքենաներ և տրանսպորտային սարքավորումներ»:
18:07 - 05 ապրիլի, 2022
Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ ԵՄ-ն՝ Բուչայի մասին

Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ ԵՄ-ն՝ Բուչայի մասին

Եվրամիությունը դատապարտել է սպանություններն Ուկրաինայի Բուչա քաղաքում, որտեղ քաղաքացիական անձանց հարյուրավոր դիեր են հայտնաբերվել ռուսական բանակի նահանջից հետո։ «Եվրամիությունը խստագույնս դատապարտում է վայրագությունները, որոնք, ինչպես հաղորդվում է, կատարել են ռուսական զինված ուժերը օկուպացիայից ազատագրված ուկրաինական մի շարք քաղաքներում։ Քաղաքացիական բնակչության շրջանում հսկայական թվով զոհերի և վիրավորների՝ հիշողության մեջ գամվող վկայություններն, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածություններն ի ցույց են դնում Ուկրաինայի և նրա ժողովրդի դեմ Ռուսաստանի վարած դաժան պատերազմի իրական դեմքը», - ասված է Եվրախորհրդի կայքում տեղադրված հայտարարությունում։ Դրանում նշվում է, որ ռուսական իշխանությունը «պատասխանատու է վայրագությունների համար, որոնք կատարվել են այն ժամանակ, երբ նա փաստացի վերահսկել է շրջանը»։ «Ռազմական հանցագործությունների և բռնության մյուս լուրջ դեպքերի մեղավորներն, ինչպես նաև դրանց համար պատասխանատու պետական պաշտոնյաներն ու բարձրաստիճան զինվորականները պետք է պատասխանատվության ենթարկվեն», - ասված է հայտարարությունում։ Եվրամիությունը նշել է նաև, որ շարունակելու է աջակցել Ուկրաինային և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է մշակելու։   Նորա Վանյան  
15:15 - 04 ապրիլի, 2022
ԵՄ-ն պատրաստ է լրացնել ԵԱՀԿ ՄԽ ջանքերը ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ, սակայն իրավիճակը բարենպաստ չէ բանակցությունների համար․ Թովմասյանը ներկայացրել է ԵՄ դեսպանի պատասխան գրությունը

ԵՄ-ն պատրաստ է լրացնել ԵԱՀԿ ՄԽ ջանքերը ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ, սակայն իրավիճակը բարենպաստ չէ բանակցությունների համար․ Թովմասյանը ներկայացրել է ԵՄ դեսպանի պատասխան գրությունը

ԵՄ-ն աջակցում է և պատրաստ է լրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը Արցախյան հակամարտության լուծման ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Արցախից վերադառնալուց հետո մեր իրականացրած փաստահավաք աշխատանքների հետքերով դիմել էի ՀՀ-ում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի և ԵՄ դեսպաններին։ Դեսպանների ուշադրությունն էի հրավիրել Արցախի Փառուխ համայնք Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ներխուժման վրա, տեղեկացրել, որ Ադրբեջանի հանցավոր գործողությունների արդյունքում ունենք զոհեր և վիրավորներ։ Ի թիվս այլ հրատապ խնդիրների՝ ներկայացրել էի, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Փառուխի բնակիչների կյանքի իրավունքը, խաղաղ բնակչությունը զրկվել է իր հայրենի բնակավայրում խաղաղ և անվտանգ կյանք վարելու իրավունքից։ Դեսպաններին խնդրել էի հանրային գնահատականներ հնչեցնել և դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները և ձեռնարկել միջոցներ Արցախում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու էթնիկ զտումները կանխելու նպատակով։ ԵՄ դեսպանի անունից ստացել եմ պատասխան, համաձայն որի լուրջ մտահոգությամբ հետևում են իրավիճակին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ։ Հավաստիացնում են, որ լարված իրավիճակն իսկապես քննարկման առարկա է դառնում ԵՄ հատուկ ներկայացուցիչների, նույնիսկ ԵԽ նախագահի հանդիպումներում, Բաքվում և Երևանում իշխանությունների հետ զրույցներում։ Ինչպես նշել են պատասխան գրության մեջ, ԵՄ-ն աջակցում է և պատրաստ է լրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը բանակցությունների արդյունքում համընդգրկուն և կայուն լուծումներ գտնելու ուղղությամբ, սակայն, ցավոք, իրավիճակը ո՛չ աշխարհում, ո՛չ էլ տարածաշրջանում բարենպաստ չէ բանակցությունների համար»,- գրել է Թովմասյանը։
11:46 - 02 ապրիլի, 2022
ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական կցորդները ՊՆ ավիաբազայում համոզվել են, որ բոլոր 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական կցորդները ՊՆ ավիաբազայում համոզվել են, որ բոլոր 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են

Մարտի 31-ին Հայաստանում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ N ավիաբազա: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ավիաբազայի հրամանատար, ավիացիայի գնդապետ Սամվել Թավադյանը օտարերկրյա հյուրերին ծանոթացրել է զորամասի առօրյա գործունեությանը և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Այնուհետև ռազմական կցորդները շրջայց են կատարել զորամասի տարածքում, ծանոթացել ավիացիոն սպառազինությանն ու ռազմական տեխնիկային: Հյուրերի համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացրել ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ռազմական կցորդները նշել են, որ այցի արդյունքում իրենք կրկին համոզվել են, որ բոլոր 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են, և որ ադրբեջանական ու թուրքական մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե դրանք մասնակցում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, չեն համապատասխանում իրականությանը:
22:39 - 31 մարտի, 2022
Ռուսաստանն ընդլայնել է մուտքի սև ցուցակը՝ ի պատասխան հակառուսական պատժամիջոցների
 |1lurer.am|

Ռուսաստանն ընդլայնել է մուտքի սև ցուցակը՝ ի պատասխան հակառուսական պատժամիջոցների |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանն ի պատասխան հակառուսական պատժամիջոցների՝ ընդլայնել է Եվրամիության երկրների ներկայացուցիչների ցուցակը, որոնց արգելվում է մուտք գործել երկիր՝ հայտնել են ՌԴ արտգործնախարարությունից: Նշվում է, որ Մոսկվայում ԵՄ ներկայացուցչությունը համապատասխան նոտայով տեղեկացվել է այդ մասին: «Վերահաստատում ենք, որ Եվրամիության և նրա անդամ երկրների կողմից ցանկացած թշնամական ակցիայի հետայսու ևս անդառնալիորեն կհետևի կոշտ պատասխան»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում: Գերատեսչության հաղորդագրության մեջ նշված է, որ սահմանափակումները տարածվում են Եվրամիության բարձրագույն ղեկավարության վրա, այդ թվում՝ մի շարք եվրահանձնակատարների, ԵՄ ռազմական կառույցների ղեկավարների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնության վրա:
21:50 - 31 մարտի, 2022
Բրյուսելում տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի երկկողմ հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի երկկողմ հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Ըստ ԵՄ խորհրդի հաղորդագրության` հանդիպումը կազմակերպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Նշվում է, որ պաշտոնյաների հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների միջև մի շարք խնդիրների լուծումներ գտնելու համատեղ ջանքերը զարգացնելու նպատակով: Մասնավորապես, քննարկվել են 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները։ ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ բովանդակային քննարկումների ընթացքում, որ ներառում էին նաև Գրիգորյանի և Հաջիևի առանձին երկկողմ զրույցը, մասնակիցները քննարկել են քաղաքական և անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հարցերի ողջ շրջանակը` որպես երկու երկրների առաջնորդների հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումների շարունակություն։ Խոսքը Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև եռակողմ հանդիպման մասին է, որ տեղի է ունեցել Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին։ Զրուցակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում, որ շարունակեն քննարկումները մի շարք թեմաների շուրջ, այդ թվում նաև վերոնշյալ եռակողմ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի շուրջ: Հայաստանն ու Ադրբեջանը նաև կանդրադառնան երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցերին: Հաղորդագրության վերջում նշվում է, որ Եվրամիությունը հավատարիմ է մնում շարունակելու իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության համար: Նշենք, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
02:27 - 31 մարտի, 2022
«Յամալ-Եվրոպա» խողովակաշարով գազի հոսքը զրոյի է հասել․ Reuters

«Յամալ-Եվրոպա» խողովակաշարով գազի հոսքը զրոյի է հասել․ Reuters

«Յամալ-Եվրոպա» խողովակաշարով գազի հոսքը Գերմանիայի Մալնով կայանում երեկ երեկոյան զրոյի է հասել, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով «Gascade» գերմանական գազատրանսպորտային օպերատորի տվյալները։ Մյուս երկու առանցքային խողովակաշարերով Եվրոպային ռուսական գազի մատակարարումներում, ընդհանուր առմամբ, փոփոխություններ չկան։ Մարտի 29-ի ցերեկը՝ տեղի ժամանակով ժամը 13:00-ի դրությամբ, Գերմանիայից դեպի Լեհաստան «Յամալ-Եվրոպա» խողովակաշարով արևելյան ուղղությամբ գազի հոսքը Մալնով սահմանային կայանում կազմել է ժամում 1 451 155 կՎտ, այնուհետև նվազել՝ հասնելով զրոյի։ Reuters-ի՝ մեկնաբանություն տալու հարցմանը «Gascade» օպերատորը դեռ չի պատասխանել։ Ռուսաստանը հայտարարել է, որ մինչև մարտի 31-ը գործնական միջոցներ կմշակի, որ օտարերկրյա ընկերությունները գազի դիմաց ռուբլիով վճարեն։ Սա բարձրացնում է մատակարարման խափանումների հավանականությունը, քանի որ արևմտյան երկրները մինչ այս պահը մերժել են ռուբլիով վճարելու Մոսկվայի պահանջը։ Ռուսական «Գազպրոմ» գազային հսկան մարտի 29-ի գիշերվա և 30-ի համար հզորությունների պահուստավորում է իրականացրել «Յամալ-Եվրոպա» գազատարով գազի տարանցումն արևմտյան ուղղությամբ ապահովելու համար։ Սակայն փաստացի հոսքը չի երաշխավորվում, քանի որ «Գազպրոմը» ոչ միշտ է օգտագործում պահուստավորված հզորությունները։   Նորա Վանյան
13:17 - 30 մարտի, 2022
Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ երկրներին՝ պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ-ի և Բելառուսի քաղաքացիներին զրկել «ոսկե անձնագրերից»

 |factor.am|

Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ երկրներին՝ պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ-ի և Բելառուսի քաղաքացիներին զրկել «ոսկե անձնագրերից» |factor.am|

factor.am: Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել ԵՄ երկրներին՝ հրաժարվել «ոսկե անձնագրեր» տրամադրել և նախապատրաստվել դրանցից զրկել Ռուսաստանի և Բելառուսի այն քաղաքացիներին, որոնք ընդգրկված են ԵՄ պատժամիջոցների ցուցակներում։ Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։ «Եվրահանձնաժողովը կոչ է անում ԵՄ երկրներին՝ անհապաղ հրաժարվել ներդրումների դիմաց քաղաքացիություն տրամադրելու ցանկացած գործող սխեմայից և ապահովել այդ սխեմաների հետ կապված ռիսկերի արդյունավետ ստուգում»,- ասվում է հայտարարության մեջ։ Բացի այդ, ԵՄ երկրներին խորհուրդ է տրվում հետ վերցնել ՌԴ-ի և Բելառուսի քաղաքացիների «ոսկե անձնագրերը», որոնք ԵՄ «սև ցուցակում» են։ «Ռուսաստանի և Բելառուսի այն քաղաքացիներին, ովքեր ենթակա են պատժամիջոցների, ներդրումների դիմաց տրված կացության թույլտվությունները պետք է անհապաղ հետ կանչվեն անհատական գնահատման ընթացակարգի հիման վրա՝ համաչափության, հիմնարար իրավունքների և ազգային օրենսդրության սկզբունքների համաձայն։ Այս միջոցները պետք է կիրառվեն Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների նկատմամբ, որոնք վճռականորեն աջակցում են Ուկրաինայի պատերազմին»,- ասվում է փաստաթղթում։
18:07 - 28 մարտի, 2022
Զոհրաբ Մնացականյանը խիստ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ին և ԵՄ-ին՝ Արցախի հարցում երկկողմամետության համար
 |civilnet.am|

Զոհրաբ Մնացականյանը խիստ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ին և ԵՄ-ին՝ Արցախի հարցում երկկողմամետության համար |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերում քննադատական գրառումներ է արել ՄԱԿ-ի և Եվրամիության պաշտոնյաների հասցեին։ «Երեկ և այսօր զգալի էսկալացիա է եղել Լեռնային Ղարաբաղի արևելքում. Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով հրազեն և անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Բայրաքթար». 3 զոհ և 14 վիրավոր կա Արցախում»,- գրել է նա։ «Ավելի քան երկու շաբաթ Արցախը առանց գազի է ցրտաշունչ եղանակին։ Պայմանները մոտ են հումանիտար աղետին։ Ադրբեջանը միտումնավոր հետաձգում է Արցախը սնուցող՝ իր վերահսկողության տակ գտնվող գազատարի վերանորոգումը։ Աշխարհը աներևեկայելի կույր է։ Սրանում ոչ մի նոր բան չկա»,- գրել է Մնացականյանը և շարունակել, որ այս վերջին իրադարձությունները վկայում են Արցախի ժողովրդին սպառնացող շարունակական գոյութենական վտանգի մասին։ «Նրանց պայքարը միշտ եղել է իրենց հողում գոյատևման և անվտանգության համար: Արցախը Ադրբեջանի իրավազորության ներքո կնշանակի Լեռնային Ղարաբաղ առանց հայերի։ Բաքուն երբեք չի թաքցրել իր այդ նպատակը»։ «Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի գրասենյակը Ադրբեջանում և Վլադանկա Անդրեևան [ՄԱԿ-ի ներկայացուցիչը Ադրբեջանում – ՍիվիլՆեթ] իրեն հյուրընկալածների հետ խնջույք է անում Շուշիում, երբ բլուրից մի քանի կիլոմետր ներքև Ստեփանակերտում հայերը ծանր վիճակում են։ Պատգամը տպավորիչ է՝ ՄԱԿ-ի աշխատակիցները տոնում են մարդասիրական ահաբեկչությունը և էթնիկ զտումները: Սրտխառնիչ է»։ «Իսկ ՄԱԿ-ի խոսնակը լուսավորում է աշխարհին և [ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար] Անտոնիո Գուտերեշին՝ կոչ անելով «կողմերին զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել իրավիճակը… Լո՞ւրջ։ Կոնկրետ ո՞ր կողմերին է հորդորում: Հորդորում են Լեռնային Ղարաբաղի հայերին, որ իրենք իրենց հումանիտար աղետ չպատճառե՞ն։ Որ իրենք իրենց դեմ կրակ չբացեն ու դրոններ չօգտագործե՞ն։ Այդպիսի պահերին է, որ լռությունն ավելի արժեքավոր է»։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
10:29 - 27 մարտի, 2022