ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Շառլ Միշելը անդրադարձել է Փաշինյանի հետ հեռախոսազրույցին

Շառլ Միշելը անդրադարձել է Փաշինյանի հետ հեռախոսազրույցին

Զրուցել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հետամուտ լինելու Բրյուսելում մեր վերջին քննարկումներին: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Նա նշել է, որ ամբողջապես սատարում է Փաշինյանի, ինչպես նաև բոլոր ջանքերին` աջակցելու խաղաղ, կայուն և ապահով Հարավային Կովկասին: Նշենք, որ ՀՀ կառավարությունից երեկ հայտնել են, որ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ. «Մտքեր են փոխանակվել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի հարցերի մասին: Փաշինյանը եւ Միշելը քննարկել են նաեւ ԵՄ-ի՝ Հայաստանին 2.6 միլիարդ դոլար հատկացնելու պայմանավորվածության կատարման ընթացքը»: Լուսանկարը՝ ԵՄ խորհրդի կայքից
11:28 - 19 ապրիլի, 2022
Թուրքիայի համար ԵՄ անդամակցությունը մնում է ռազմավարական նպատակ. Էրդողան |tert.am|

Թուրքիայի համար ԵՄ անդամակցությունը մնում է ռազմավարական նպատակ. Էրդողան |tert.am|

tert.am: Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ցույց է տվել Թուրքիայի կարևորությունը Եվրամիության (ԵՄ) համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով, Թուրքիան Եվրամիությունից կոնկրետ քայլեր է ակնկալում միությանը լիիրավ անդամակցության համար, գրում է kommersant.ru-ն։ «Վերջին իրադարձություններն Ուկրաինայի համատեքստում հստակ ցույց տվեցին Թուրքիայի կարևորությունը ՆԱՏՕ-ում։ Թուրքիայի համար ԵՄ անդամակցությունը մնում է ռազմավարական նպատակ. պատերազմի բացասական հետևանքները համաշխարհային մասշտաբով ցույց են տվել Թուրքիայի ռազմավարական նշանակությունը ԵՄ-ի համար, հատկապես անվտանգության և էներգետիկայի ոլորտում։ Ես ակնկալում եմ, որ ԵՄ-ն կոնկրետ և բովանդակալից քայլեր կձեռնարկի՝ հիմնված լիիրավ անդամակցության մեր հեռանկարի վրա», - ասել է Թուրքիայի նախագահն Անկարայում տարբեր երկրների դեսպանների հետ իֆթարի ժամանակ ունեցած ելույթի ժամանակ: Թուրքիան Եվրամիության ասոցացված անդամ է 1964 թվականից։ 1987 թվականին երկիրը միությանը միանալու հայտ է ներկայացրել։ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է 2005 թվականից։
10:21 - 19 ապրիլի, 2022
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի,  տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի մասին:  Փաշինյանը եւ Միշելը  քննարկել են նաեւ ԵՄ-ի Արեւելյան գործընկերության տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանին 2.6 միլիարդ դոլար հատկացնելու պայմանավորվածության կատարման  ընթացքը, ընդգծել ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի արդյունավետ  իրագործման կարեւորությունը: Շառլ Միշելը վերահաստատել է  Հայաստանի համար նախատեսված ներդրումային ծրագիրը լիարժեք կերպով իրականացնելու ԵՄ հանձնառությունը եւ ընդգծել ծրագրերի գործնական իրագործման փուլը հնարավորինս արագ սկսելու կարեւորությունը:
22:06 - 18 ապրիլի, 2022
Ուկրաինան ակնկալում է հունիսին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալ․ Անդրեյ Երմակ

 |factor.am|

Ուկրաինան ակնկալում է հունիսին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալ․ Անդրեյ Երմակ |factor.am|

factor.am: Ուկրաինան ակնկալում է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալ այս տարվա հունիսին՝ Եվրոպական խորհրդի նիստից հետո։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, գրում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն։ «Մենք ակնկալում ենք ստանալ ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ հունիսին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստից հետո։ Այնուհետև պետք է սկսվեն անդամակցության շուրջ բանակցությունները, որոնք պետք է տեղի ունենան արագացված ընթացակարգով»,- գրել է Երմակը Telegram-ի իր ալիքում։ Նրա խոսքով՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու՝ Ուկրաինայի հնարավորությունների գնահատման հարցաշարի առաջին մասը լրացվել է մեկ շաբաթում և ուղարկվել Եվրահանձնաժողովին։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին լրացված հարցաթերթիկը հանձնել է Ուկրաինայում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մատի Մաասիկասին։
21:43 - 18 ապրիլի, 2022
Ուկրաինան ակնկալում է ԵՄ անդամի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալ հունիսի 23-24-ը |azatutyun.am|

Ուկրաինան ակնկալում է ԵՄ անդամի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալ հունիսի 23-24-ը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինան ավարտել է հարցաթերթիկի լրացումը, որը կդառնա Եվրամիությանը երկրի անդամակցության վերաբերյալ որոշում կայացնելու մեկնարկային կետը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հարցաշարը հանձնել էր նախագահ Վլադիմիր Զելենսկուն ապրիլի 8-ին Կիև այցի ժամանակ՝ խոստանալով արագացնել ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումի քննարկումը։ «Այսօր ես կարող եմ հայտնել, որ փաստաթուղթը ձևակերպվել է ուկրաինական կողմից, մենք սպասում ենք հանձնարարականի, այնուհետև գնդակը կլինի Եվրամիության դաշտում», - ասել է Ժովկվան երեկ ուկրաինական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Նա պարզաբանել է, որ Եվրահանձնաժողովը պետք է հանձնարարականներ տա Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ։ Իգոր Ժովկվան հավելել է, որ Ուկրաինան ակնկալում է Եվրամիության անդամի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալ Եվրոպական խորհրդի հաջորդ նիստի ժամանակ, որը նախատեսված է հունիսի 23-24-ը։ «Հետագայում մեզ անհրաժեշտ կլինի սկսել անդամակցության բանակցությունները։ Եվ դրանց ավարտից հետո արդեն կարելի է խոսել ԵՄ-ին Ուկրաինայի լիիրավ անդամակցության մասին»,- ասել է Ժովկվան։
12:22 - 18 ապրիլի, 2022
Բուլղարիան արգելում է ռուսական նավերին իր նավահանգիստներ մտնել

Բուլղարիան արգելում է ռուսական նավերին իր նավահանգիստներ մտնել

Ապրիլի 16-ից Բուլղարիան փակում է իր ծովային և գետային նավահանգիստները ռուսական նավերի, ինչպես նաև այն նավերի համար, որոնք ռուսական դրոշը փոխել են Ուկրաիայում հակամարտության մեկնարկից հետո։ «2022 թ-ի ապրիլի 16-ին ժամը 00:00-ից արգելվում է բուլղարական և գետային նավահանգիստների մուտքը բոլոր նավերի համար, որոնք ռուսական դրոշի ներքո են գրանցված և այն նավերի համար, որոնք փոխել են ռուսական դրոշը կամ դրոշի ներքո գրանցումը կամ որոնց ռեեստրն այլ երկիրն է 2022 թ-ի փետրվարի 24-ից», - ասված է Բուլղարիայի ծովային վարչակազմի հայտարարությունում, գրում է «Կոմերսանտը»։ Արգելքը սահմանվում է ԵՄ Կանոնակարգում արված փոփոխությունների հիման վրա, որոնց համաձայն՝ սահմանափակումներ են գործում Ռուսաստանի գործողությունների պատճառով, որոնք ապակայունացնում են իրավիճակն Ուկրաինայում, ասված է փաստաթղթում։ Ապրիլի 16-ին նույնպիսի որոշում է կայացրել Իտալիան։ Բելգիայի և Ռումինիայի իշխանությունները նույնպես ռուսական նավերին արգելել են իրենց նավահանգիստներ մտնել։ Այս միջոցները ձեռնարկվում են ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի շրջանակում, որն արգելում է ռուսական նավերի մուտքը ԵՄ նավահանգիստներ։   Նորա Վանյան
14:35 - 17 ապրիլի, 2022