ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Բրյուսելում ճկունություն ենք ցուցաբերել. Փաշինյանը՝ զորքերի հայելային ետքաշման առաջարկից հրաժարվելու մասին |armenpress.am|

Բրյուսելում ճկունություն ենք ցուցաբերել. Փաշինյանը՝ զորքերի հայելային ետքաշման առաջարկից հրաժարվելու մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մանրամասներ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Բրյուսելում ունեցած հանդիպման վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց ԱԺ-ում ունեցած ելույթում: «Այո, ես համաձայնություն եմ տվել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները սկսեն խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները: Ինչ է սա նշանակում գործնականում, ինչ ժամանակացույց, ինչ ձեւաչափ՝ դա դեռ պիտի քննարկվի եւ որոշվի: Բայց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը որքան հնարավոր է արագ, այո, մտնում է մեր պլանների մեջ: Բայց պիտի ասեմ, որ այստեղ էլ իլյուզիաներ չունենք, որովհետեւ չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել՝ դա դարձնելով Հայաստանի եւ Արցախի դեմ նոր ագրեսիայի, ագրեսիվ գործողությունների առիթ: Նույն հաշվարկը մենք ունենք, ի դեպ, նաեւ դելիմիտացիայի աշխատանքների կապակցությամբ, որովհետեւ չենք բացառում, որ Ադրբեջանը այդ գործընթացը օգտագործի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձեւակերպելու համար, դե յուրե հայտարարելով, որ ոչ մի տարածքային պահանջ էլ չունի»,- նշեց վարչապետը: Նրա խոսքով՝ հասկանալով եւ հաշվարկելով բոլոր ռիսկերն ու մարտահրավերները՝ եկել են այն եզրակացության, որ նույն կետում կանգնելը եւ գործընթացում որոշակի առաջընթաց չապահովելը ոչ միայն չի նվազեցնում, այլ ավելի է սրում ռիսկերը: «Այս է պատճառը, որ մենք նաեւ դելիմիտացիայի հարցում ենք Բրյուսելում եկել համաձայնության՝ մինչեւ ապրիլի վերջը ստեղծել դելիմիտացիայի եւ սահմանային անվտանգության հարցերով Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանձնաժողով, եւ սկսել աշխատանքները: Ո՞րն է այս հարցում մեր մարտավարությունը: Ճշտել սահմանների հարցում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումները, պաշտոնապես արձանագրել այդ նույն հարցում Հայաստանի դիրքորոշումները, մեր դիրքորոշումներում լինել մաքսիմալ լեգիտիմ, այսինքն՝ սահմանի ճշգրտման հարցում օգտագործել միայն դե յուրե նշանակություն ունեցող փաստեր ու փաստարկներ, այդ լեգիտիմության ճանաչումը ստանալ միջազգային հանրության շրջանում եւ այս հենքի վրա հասնել համաձայնության Հայաստան-Ադրբեջան սահմանների վերաբերյալ: Ինչ է սա նշանակում: Սա նշանակում է դելիմիտացիայի գործընթացում հիմնվել Հայաստանի Հանրապետության տարածքի ճշգրտման համար դե յուրե նշանակություն ունեցող փաստերի եւ ոչ թե ցանկությունների կամ զրույցների վրա, որովհետեւ վերեւում արդեն նշեցի՝ նման գործելակերպի վտանգների մասին»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը հավելեց՝ Բրյուսելից հետո իր հասցեին շատ ինտենսիվ քննադատություն եղավ, որ հրաժարվել է զորքերի հայելային ետքաշման առաջարկից: «Այս առնչությամբ պիտի ասեմ, որ նախկինում մի քանի անգամ արձանագրել ենք, որ զորքերի հայելային ետքաշումը մեր կողմից նախապայման երբեք չի եղել եւ մենք պարզապես կարծում ենք, որ դելիմիտացիայի բնականոն գործընթաց հնարավոր է միայն այն սահմանների առնչությամբ, որտեղ անվտանգության եւ կայունության որոշակի մակարդակ կա, ինչը, ցավոք, չենք կարող ասել Հայաստան-Ադրբեջան այսօրվա սահմանի մասին: Մեր մտահոգությունը, թե Ադրբեջանը ցանկանում է դելիմիտացիային զուգահեռ պահպանել ռազմական լարվածությունը սահմանին, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներն արդարացնելու եւ նոր նկրտումներ ձեւակերպելու համար, ի վերջո ընկալված է միջազգային հանրության կողմից, բայց նաեւ մենք արդեն վտանգավոր մի գծի էինք հասել, երբ զորքերի հայելային ետքաշման առաջարկը կարող էր ընկալվել որպես իրադրությունը փակուղի մտցնելու քաղաքականություն: Դրա համար, ինչպես եւ ասել եմ կառավարության մարտի 31-ի նիստում, մենք ճկունություն ցուցաբերելու պատրաստակամություն ենք հայտնել եւ Բրյուսելում ցուցաբերել այդ ճկունությունը՝ հույս ունենալով, որ միջազգային հանրությունը առավել ուշադիր կլինի սահմանի երկայնքով տիրող անվտանգային միջավայրին»,- մանրամասնեց վարչապետը: Նա ընդգծեց, որ Բրյուսելում ոչ թե զրոյից պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծման վերաբերյալ, այլ վերջնական հանգրվանի են հասցվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները, բայց այս ամենը նաեւ հիմք է ստեղծել, որ անհրաժեշտության դեպքում թե Ռուսաստանի Դաշնությունը, թե Արեւմտյան եւ թե մյուս գործընկերները իրենց տեղեկատվությամբ, փորձառությամբ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն սահմանների դելիմիտացիայի աշխատանքներին»,- նշեց Փաշինյանը: Նա նշեց, որ դելիմիտացիայի եւ սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովը, ինչպես կարելի է կռահել անվանումից, ունենալու է կրկնակի մանդատ: «Առաջինը բուն դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանագծման աշխատանքներն են, երկրորդը սահմանի երկայնքով անվտանգության եւ կայունության ապահովումը: Սա նշանակում է, որ հանձնաժողովը սահմանային իրավիճակի մոնիտորինգի որոշակի լիազորություն է ունենալու, նաեւ՝ սահմաններում անվտանգության եւ կայունության մակարդակը բարձրացնելուն ուղղված կոնկրետ առաջարկով հանդես գալու հնարավորություններ: Անհրաժեշտության դեպքում այս գործընթացում հնարավոր կլինի նաեւ միջազգային փորձագիտական ներուժ ներգրավվել: Տեղեկացնեմ նաեւ, որ հիմա աշխատում ենք հանձնաժողովի ձեւաչափի եւ անհատական կազմի վրա եւ ամենաուշը ապրիլի 30-ին պետք է փորձենք անհատական կազմը հստակեցնել: Այս ընթացքում մեր համապատասխան պաշտոնյաները պետք է աշխատեն ադրբեջանական կողմի հետ եւ ընդհանուր հայտարարի հասնեն կազմակերպչական այս հարցում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
10:55 - 13 ապրիլի, 2022
Եվրամիությունն ընդունել է հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները․ Իլհամ Ալիև

Եվրամիությունն ընդունել է հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Եվրամիության հետ շփումները պատերզմից հետո ակտիվացել են, և որ Եվրամիությունը ընդունել է հետկոնֆլիկտային իրողությունները։ Այս մասին հայտնում է apa.az-ը։ Նա հիշեցրել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ դեկտեմբերին և ապրիլին տեղի են ունեցել եռակողմ հանդիպումներ։ «Հանդիպումների մասին տեղեկատվություն է տրամադրվել։ Բայց, իհարկե, և՛ փորձագետները, և՛ ադրբեջանական հանրությունը կարող էին տեսնել, որ եզրափակիչ հաղորդագրությունը չի պարունակում «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, ինչը միանգամայն բնական է։ Որովհետև Ադրբեջանը սրա դեմ արտահայտեց իր բողոքը, այնտեղ չկա նաև «հակամարտություն» բառը։ Սա բնական է, քանի որ հակամարտություն չկա։ Հակամարտությունը լուծված է»,- նշել է Ադրբեջանի նախագահը։ 
21:50 - 12 ապրիլի, 2022
Ուկրաինայի մասին Բորելի հայտարարությունները «փոխում են խաղի կանոնները»․ Լավրով

Ուկրաինայի մասին Բորելի հայտարարությունները «փոխում են խաղի կանոնները»․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է  եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին այն խոսքերի համար, որ Ուկրաինայում «պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում»։ Նախարարն ասել է, որ Բորելի խոսքերը վկայում են Արևմուտքի քաղաքականությունում «լուրջ շրջադարձի» մասին և «փոխում են խաղի կանոնները», գրում է «Կոմերսանտը»։ Լավրովի պնդմամբ՝ նման արտահայտությունները «չարացած լինելու» և անգամ «կատաղած լինելու արտահայտում են»։ «Սա շատ լուրջ շրջադարձ է անգամ այն քաղաքականությունում, որը ԵՄ-ն և, ընդհանուր առմամբ, Արևմուտքն՝ ԱՄՆ գլխավորությամբ, անկասկած սկսել են վարել մեր հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր», - ասել է ՌԴ արտգործնախարարը «Ռոսիա 24»-ի եթերում։ Նա նշել է, որ Եվրամիությունը «մինչ օրս երբեք, ընդհանրապես երբեք հանդես չի եկել որպես ռազմական կազմակերպություն»։ «Այն, ինչ այս աննախադեպ, ագրեսիվ ֆոնին ասել է Ժոզեպ Բորելն, իրականում, պետք է ասել, զգալիորեն փոխում է խաղի կանոնները», - հավելել է նա։   Նորա Վանյան  
16:40 - 11 ապրիլի, 2022
Բորելը կրկնել է, որ պատերազմները պետք է հաղթել կամ պարտվել մարտի դաշտում

Բորելը կրկնել է, որ պատերազմները պետք է հաղթել կամ պարտվել մարտի դաշտում

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այսօր ասել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Ուկրաինա կատարած այցի ընթացքում ականատես է եղել «խաղաղ բնակչության դեմ ռուսական զորքերի դաժան ագրեսիայի», ասված է ԵՄ Արտաքին գործունեության եվրոպական ծառայության կայքում։ Նա նշել է, որ գործընկերների հետ քնարկվելու են Ուկրաինայի ժողովրդին ավելի շատ օգնելու, հնարավոր տնտեսական ճգնաժամին դիմակայելու քայլերը, քանի որ «բոլորն են բախվելու այս [ուկրաինական] պատերազմի հետևանքներին»։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա իրոք կարծում է, որ պատերազմը պետք է հաղթել պատերազմի դաշտում, ինչպես ավելի վաղ գրել էր իր թվիթերյան էջում, Բորելն ասել է․ «Սովորաբար, պատերազմները հաղթում կամ պարտվում են մարտի դաշտում, այո»։ Նորա Վանյան
14:17 - 11 ապրիլի, 2022
Մակրոնին դժվար պայքար է սպասվում Ֆրանսիայի նախագահական ընտրություններում․ Reuters

Մակրոնին դժվար պայքար է սպասվում Ֆրանսիայի նախագահական ընտրություններում․ Reuters

Ֆրանսիայում այսօր նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեարկությունն է ընթանում։ Reuters-ն անդրադարձել է երկու ամենաուժեղ մասնակիցների՝ Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնի և Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի միջև ծավալվող պայքարին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Ֆրանսիայում այսօր ընթանում է նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեարկությունը, ուլտրաաջ թեկնածու Մարին Լը Պենն անսպասելիորեն սկսել է սպառնալ ի չիք դարձնել նախագահ Էմանուել Մակրոնի՝ վերընտրվելու հույսերը։ Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 8:00-ին (0600 GMT) և փակվելու են [20:00-ին] (1800 GMT)՝ առաջին էքզիթ-փոլերի հրապարակումից առաջ։ Այդ հարցումները սովորաբար շատ վստահելի են Ֆրանսիայում։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ հարցումները ցույց են տվել, որ Եվրոպական Միության ջատագով, ցենտրիստ Մակրոնը հեշտությամբ հաղթելու է ընտրություններում․ նրա օգտին էր աշխատել Ուկրաինայի հարցում նրա ակտիվ դիվանագիտական ջանքերը, տնտեսության զգալի վերականգնումն ու մասնատված ընդդիմության թուլությունը։ Սակայն նրա նախընտրական քարոզարշավի ուշ մեկնարկը, դրա ընթացքում անցկացված ընդամենը մեկ խոշոր հանրահավաքը, որը չի տպավորել անգամ նրա համակիրներին, ուշադրության սևեռումը կենսաթոշակային տարիքը բարձրացնելու ոչ պոպուլյար պլանին, արժեզրկման կտրուկ աճը խաթարել են նախագահի վարկանիշը։ Եվ ընդհակառակը, հակամիգրացիոն, Եվրամիության նկատմամբ թերահավատ մոտեցում ունեցող ուլտրաաջ Լը Պենի օգտին է աշխատել այն, որ նա ամիսներով իր ուշադրության կենտրոնում է պահել կենսաապահովման ծախսերի հարցն, և որ նրա ուլտրաաջ մրցակից Էրիկ Զեմուրի վարկանիշը զգալի անկում է ապրել։ Հանրության շրջանում անցկացված հարցումները, որոնք հրապարակվել են նախքան այս ուրբաթ կեսգիշերին նախընտրական արշավի ավարտը, ցույց են տվել, որ Մակրոնն առաջին փուլի առաջատարն է լինելու և Լը Պենին հաղթելու է ապրիլի 24-ին կայանալիք երկրորդ փուլում։ Սակայն այդ նույն հարցումներն ասում են, որ դա բարդ է լինելու, քանի որ Լը Պենի վարկանիշն աճել է՝ կրտճատելով Մակրոնի վարկանիշի հետ տարբերությունը։   Երկրորդ փուլի ռիսկերը Մակրոնի համար 44-ամյա Մակրոնը, որը պաշտոնավարում է 2017 թ-ից, իր քարոզարշավի վերջին օրերը ծախսել է ապացուցելու վրա, որ Լը Պենի ծրագիրը չի փոխվել՝ չնայած նրա և նրա «Ազգային ճակատ» կուսակցության կերպարը մեղմելու ջանքերին։ Փարիզից ոչ հեռու գտնվող Սևրի 58-ամյա ավիացիոն ինժեներ Ժակ Պոջիոն ասում է, որ, թեև հինգ տարի առաջ սատարել է Մակրոնին, այժմ քվեարկել է ուլտրաձախ Ժան Լյուկ Մելանշոնի օգտին, որովհետև հիասթափված է Մակրոնի «ծայրահեղ աջ ազդակներից», որոնք հակասում են նրան իշխանության են բերած մոտեցումներին։ Մելանշոնը հարցումներում երրորդ տեղն է զբաղեցնում, իսկ նրա նախընտրական արշավի ընթացքում կոչ է հնչել բոլոր տիպի ձախականներին՝ քվեարկել Մելանշոնի օգտին և նրան երկրորդ փուլ դուրս բերել։ Եթե ընդունենք, որ Մակրոնն ու Լը Պենն անցնելու են երկրորդ փուլ, ապա գործող նախագահը խնդրի առջև է կանգնելու․ ձախ ուղղվածության քվեարկողներից շատերը հարցման ընթացքում ասել են, որ, ի տարբերություն 2017 թ-ի, երկրորդ փուլում չեն քվեարկելու Մակրոնի օգտին միայն նրան համար, որ լը Պենն իշխանության չգա։ Մակրոնը պետք է կարողանա փոխել նրանց կարծիքն ու այնպես անի, որ իր օգտին քվերակեն երկրորդ փուլում։ Այսօրվա քվեարկությունը ցույց կտա, թե ում են ընտրել իրենց ընտրության մեջ չկողմնորոշված անսովոր մեծ թվով քաղաքացիները, և արդյոք 53-ամյա Լը Պենը կարող է փոխել հարցումների կանխատեսումները և առաջատարը լինել առաջին փուլում։ Մակրոնն ու Լը Պենը համակարծիք են, որ ընտրությունների ելքը կանխորոշված չէ։ «Ամեն ինչ հնարավոր է», - իր համախոհներին ասել է լը Պենն ապրիլի 7-ին, իսկ Մակրոնն աս շաբաթ ավելի վաղ իր համամկիրներին զգուշացրել է, որ Լը Պենի հաղթանակի հավանականությունը պետք չէ թերագնահատել։ «Տեսեք, թե ինչ եղավ բրեքսիթի և շատ այլ քվեարկությունների ժամանակ․ եղավ այն, ինչ անհավանական էր թվում», - ասել է նա։   Նորա Վանյան
17:05 - 10 ապրիլի, 2022
Եվրամիությունը դադարեցրել է Ռուսաստանում և Բելառուսում գրանցված ավտոմեքենաների մուտքը |factor.am|

Եվրամիությունը դադարեցրել է Ռուսաստանում և Բելառուսում գրանցված ավտոմեքենաների մուտքը |factor.am|

factor.am: Եվրամիության երկրները ապրիլի 8-ից դադարեցրել են Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների մուտքը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունից։ Ըստ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության՝  Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից ԵՄ երկրների մաքսային ծառայությունները դադարեցրել են տրանսպորտային միջոցների ընդունումը՝ հղում անելով պատժամիջոցների հինգերորդ փաթեթին։ Նոր պատժամիջոցներն ազդել են ԵՄ տարածքով ավտոմոբիլային բեռնափոխադրումների, ներառյալ տարանցման արգելքի վրա: Այժմ ռուսական և բելառուսական համարանիշներով միջազգային տրանսպորտային միջոցները չեն կարողանա ապրանքներ տեղափոխել ԵՄ երկրների տարածքով։ Գերատեսչության տեղեկատվության համաձայն ՝ առայժմ նշված սահմանափակումները չեն տարածվում ավտոմոբիլային բեռնափոխադրումների վրա, որոնք իրականացնում են բժշկական, դեղագործական, սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի, այդ թվում՝ ցորենի, էներգակիրների, գունավոր մետաղների և պարարտանյութերի առաքում:
19:53 - 09 ապրիլի, 2022
Ռուսաստանը չեղարկել է դեպի ևս 52 երկիր թռիչքների սահմանափակումները |armtimes.com|

Ռուսաստանը չեղարկել է դեպի ևս 52 երկիր թռիչքների սահմանափակումները |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանը չեղարկում է համաճարակի պատճառով կիրառվող սահմանափակումները ևս 52 երկիր թռիչքների համար։ ՌԴ կառավարության համապատասխան որոշման մասին ապրիլի սկզբին հայտարարել էր վարչապետ Միխայիլ Միշուստինը: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։ Ինչպես նշված է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, խոսքը վերաբերում է կանոնավոր և չարտերային թռիչքների սահմանափակումների վերացմանը դեպի Ալժիր, Արգենտինա, Աֆղանստան, Բահրեյն, Բոսնիա և Հերցեգովինա, Բոտսվանա, Բրազիլիա, Վենեսուելա, Վիետնամ, Հոնկոնգ, Եգիպտոս, Զիմբաբվե հետ, Իսրայել, Հնդկաստան, Ինդոնեզիա, Հորդանան, Իրաք, Քենիա, Չինաստան, Հյուսիսային Կորեա, Կոստա Ռիկա, Քուվեյթ, Լիբանան, Լեսոտո, Մավրիկիոս, Մադագասկար, Մալայզիա, Մալդիվներ, Մարոկկո, Մոզամբիկ, Մոլդովա, Մոնղոլիա, Մյանմար, Նամիբիա, Օման, Պակիստան , Պերու, Սաուդյան Արաբիա, Սեյշելներ, Սերբիա, Սիրիա, Թաիլանդ, Տանզանիա, Թունիս, Թուրքիա, Ուրուգվայ, Ֆիջի, Ֆիլիպիններ, Շրի Լանկա, Եթովպիա, Հարավային Աֆրիկա և Ջամայկա: Թռիչքներն այս երկրներ այսուհետ կսահմանափակվեն միայն օդային փոխադրումների վերաբերյալ միջկառավարական համաձայնագրերի և երկրների ավիացիոն իշխանությունների միջև առանձին համաձայնագրերի դրույթներով։  Ռուսական ավիաընկերությունների համար միջազգային չվերթերի բացումն այժմ դժվարություններ է կրում  նաև ԵՄ և ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին. ռուսական ավիաընկերությունները ստիպված են եղել զգալիորեն կրճատել թռիչքների ծրագրերը՝ օտարերկրյա օդանավակայաններում օդանավերի ձերբակալման վտանգի պատճառով:
14:07 - 09 ապրիլի, 2022
Եվրամիության նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ներառում են ածխի ներկրման արգելք

Եվրամիության նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ներառում են ածխի ներկրման արգելք

Եվրամիությունն այսօր ընդունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, որը ներառում է, այդ թվում, ածխի, փայտանյութի, քիմիկատների ներկրման արգելք, գրում է Reuters-ը։ «Այս պատժամիջոցներն ընդունվել են՝ ի պատասխան այն վայրագությունների, որոնք ռուսական զինված ուժերը կատարել են Բուչայում և ռուսական օկուպացիայի տակ եղած մյուս բնակավայրերում», - ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Կրեմլի պնդմամբ՝ Բուչայի դեպքերը «բեմադրված են»՝ ռուսական բանակին զրպարտելու համար։ Նոր պատժամիջոցները սահմանափակում են նաև ռուսական նավերի և բեռնատարների մուտքը ԵՄ, արգելում ռուսական չորս բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ բանկի հետ գործարքները։ Ռուսական ածխի ներկրման արգելքն ուժի մեջ է մտնում օգոստոսի երկրորդ շաբաթից։ Որևէ նոր պայմանագիր չի կարող ստորագրվել այսօրվանից, երբ ԵՄ-ն հրապարակել է պատժամիջոցների ցանկը։ Առկա պայմանագրերը պետք է խզվեն մինչև օգոստոսի երկրորդ շաբաթը, իսկ մինչ այդ Ռուսաստանը շարունակելու է ԵՄ-ից վճարումներ ստանալ ածխի համար։ Ածխից բացի արգելվում է նաև այլ ապրանքների և սննդամթերքի ներկրումը Ռուսաստանից, այդ թվում՝ փայտանյութի, ցեմենտի, պարարտանյութերի, ձկնկիթի և օղու, որոնց ընդհանուր արժեքը կազմում է տարեկան 5,5 մլրդ եվրո ($5,9 մլրդ)։ Եվրամիությունը սահմանափակել է նաև մի շարք արտադրանքի արտահանումը Ռուսաստան, այդ թվում՝ ռեակտիվ շարժիչների վառելիքի, քվանտային համակարգիչների, բարձր տեխնոլոգիական էլեկտրոնիկայի, ծրագրային ապահովման, տրանսպորտային սարքավորումների։ Բացի դրանից, ևս 217 անձ կներառվի ԵՄ «սև ցուցակում», ԵՄ-ում նրանց ակտիվները կսառեցվեն, կարգելվի այդ անձանց մուտքը ԵՄ երկրներ։   Նորա Վանյան  
14:56 - 08 ապրիլի, 2022