ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան հուշագիր են ստորագրել ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ
 |1lurer.am|

Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան հուշագիր են ստորագրել ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի և Մոլդովայի արտգործնախարարներ Դավիթ Զալկալիանին և Աուրելիու Չոկոյը, որոնք երկուշաբթի ժամանել էին Կիև, իրենց ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ ստորագրել են համագործակցության հուշագիր ԵՄ-ին ինտեգրվելու վերաբերյալ, գրում է Eadaily-ն: Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբայի խոսքով՝ փաստաթղթում նշվում է, որ երեք երկրները «ԵՄ-ին ինտեգրվելու այլընտրանք չունեն»: Վրաստանի արտգործնախարարը նույնպես հաստատել է կողմերի մտադրությունը՝ «ընդլայնել քաղաքական երկխոսությունը ԵՄ-ին ինտեգրվելու համար և այդ հարցում առաջընթաց գրանցել»: Մոլդովայի ԱԳՆ ղեկավարն էլ վստահ է, որ հուշագիրը երեք երկրներին կօգնի հասնել հաջորդ տասնամյակում ԵՄ-ին անդամակցելու նպատակին: Հիշեցնենք, որ Վաշինգտոնը նախատեսում է ռազմական դաշինք կազմել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի միջև: Արդեն սկսվել են խորհրդակցությունները երեք պետությունների լիազոր ներկայացուցիչների միջև: Այս տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:
21:02 - 17 մայիսի, 2021
ԵՄ-ն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հրթիռակոծությունները և Իսրայելին զուսպ պատասխանելու կոչ է արել
 |tert.am|

ԵՄ-ն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հրթիռակոծությունները և Իսրայելին զուսպ պատասխանելու կոչ է արել |tert.am|

tert.am: ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը չորեքշաբթի դատապարտել է պաղեստինյան խմբավորումների կողմից Իսրայելի տարածքում քաղաքացիական անձանց վրա հրթիռային հարձակումները՝ միաժամանակ Իսրայելին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և համաչափ պատասխանել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նրա խոսքերով` ԵՄ-ն ընդունում է Իսրայելի «քաղաքացիական անձանց պաշտպանության անհրաժեշտության օրինականությունը», բայց Իսրայելի պատասխանը պետք է լինի «համաչափ` ուժի կիրառման հարցում զսպվածության ցուցաբերմամբ»: ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև նշել է, որ իրավիճակի լիցքաթափման նպատակով կապի մեջ է մերձավորարևելյան տարածաշրջանի կողմերի և Մերձավոր Արևելքում կարգավորման հարցով քառյակի անդամների հետ:
21:03 - 12 մայիսի, 2021
Եվրամիությունը տեխնիկական պատճառով է հրաժարվել «Աստրազենեկայից». Հայաստանի վրա դա չի անդրադառնա․ Լենա Նանուշյան |1lurer.am|

Եվրամիությունը տեխնիկական պատճառով է հրաժարվել «Աստրազենեկայից». Հայաստանի վրա դա չի անդրադառնա․ Լենա Նանուշյան |1lurer.am|

1lurer.am: Եվրամիություն-«Աստրազենեկա» տարաձայնությունները չեն անդրադառնա Հայաստանում այդ պատվաստանյութն ստացած կամ պատվաստվել ցանկացող քաղաքացիների վրա: Շատերը մտավախություն ունեն, թե «Աստրազենեկայի» առաջին դեղաչափն ստանալուց հետո, եթե երկրորդ խմբաքանակը չներկրվի, կարող են կանգնել խնդրի առաջ: Մինչդեռ առաջին դեղաչափն ստանալուց հետո երկրորդը պարտադիր է: Առողջապահության փոխնախարարը վստահեցնում է՝ մտահոգության առիթ չկա: Միջնորդ հարթակի՝ «Կովաքս Ֆասիլիթիի» հետ, որը Հայաստանին աջակցում է պատվաստանյութերի ձեռք բերման հարցում, արդեն պայմանավորվածություն կա, երկրորդ և հաջորդ խմբաքանակներն անպայման կլինեն Հայաստանում: Լենա Նանուշյան, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ - Կոչ եմ անում մեր բոլոր բնակիչներին, ովքեր ստացել են կամ պատրաստվում են ստանալ «Աստրազենեկայի» առաջին դեղաչափը, չմտահոգվել: Երկրորդ դեղաչափն անպայման հասանելի է լինելու իրենց համար ևս:Եվրամիությունը հրաժարվել է «Աստրազենեկայի» հետ պայմանագիրը երկարաձգել՝ պատվաստանյութը ժամանակին չմատակարարելու պատճառով: Խնդիրը տեխնիկական է՝ պարզաբանում է Լենա Նանուշյանը: Լենա Նանուշյան - Որևէ ձևով դեղերի գրանցման միջազգային կարգավորիչ մարմինները բացասական չեն ներկայացնում «Աստրազենեկայի» մասին որևէ տեղեկություն:Այսօրվանից Հայաստանում սկսվել է չինական պատվաստանյութի բաշխումը պոլիկլինիկաներին: Երկու-երեք օրից կսկսվեն նաև կորոնավակի ներարկումները: Ցանկության դեպքում չինական պատվաստանյութով կարող են պատվաստվել ռիսկի որևէ խումբ չներկայացնող, 18 տարին լրացած անձինք: Սա վերաբերում է նաև «Աստրազենեկային»: Ռուսական «Սպուտնիկ Վի» պատվաստանյութով այս պահին կարող են պատվաստվել միայն ռիսկի խմբերի՝ 18-54 տարեկան քաղաքացիները:
21:50 - 11 մայիսի, 2021
ԵՄ-ն որոշել է այլևս չպատվիրել AstraZeneca պատվաստանյութի նոր խմբաքանակներ |factor.am|

ԵՄ-ն որոշել է այլևս չպատվիրել AstraZeneca պատվաստանյութի նոր խմբաքանակներ |factor.am|

factor.am: Եվրամիությունը որոշել է այլևս բրիտանաշվեդական AstraZeneca ընկերությունից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակներ չպատվիրել։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ընկերությունը հենց սկզբից պարբերաբար խախտել է պայմանագիրը և տասնյակ միլիոնավոր չափաբաժիններ չի մատակարարել։ ԵՀ անդամ Թիերի Բրետոնը հայտարարել է, որ հունիսին, գործող պայմանագրի ժամկետի ավարտից հետո, ԵՄ-ն AstraZeneca-ի հետ նոր պայմանագիր չի կնքի։ Մինչ այդ էլ՝ մայիսի 8-ին, Եվրահանձնաժողովը հայտարարել էր 2021-2023 թվականներին գերմանաամերիկյան Pfizer-Biontech պատվաստանյութի 1.8 մլրդ չափաբաժնի մատակարարումների շուրջ պայմանագիր ստորագրելու մասին։ ԵՄ-ն AstraZeneca-ից, ընդհանուր առմամբ, 400 մլն չափաբաժին պատվաստանյութ է պատվիրել, սակայն մատակարարումների իրական ծավալները մի քանի տասնյակ միլիոն են կազմել։ Ապրիլի վերջին ԵՄ իրավաբաններն AstraZeneca-ից պահանջեցին անհապաղ սկսել Բրիտանիայում գտնվող գործարանից մատակարարումները, որտեղից մինչև հիմա առաջնահերթ պատվաստանյութ է ստանում հենց Մեծ Բրիտանիան։
16:28 - 10 մայիսի, 2021
Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը և ԵՄ-ն մտահոգություն են հայտնել Իսրայելում տիրող իրավիճակի կապակցությամբ
 |tert.am|

Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը և ԵՄ-ն մտահոգություն են հայտնել Իսրայելում տիրող իրավիճակի կապակցությամբ |tert.am|

tert.am: Մերձավոր Արևելքի կարգավորման քառյակի (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, Եվրամիություն) անդամները խորապես մտահոգված են Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցող ամենօրյա բռնությունների առնչությամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կայքում մայիսի 9-ին հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է EADaily լրատվականը:«Քառյակի անդամները խորապես մտահոգված են Արևելյան Երուսաղեմում ամենօրյա բռնություններով, մասնավորապես՝ Պաղեստինցիների և Իսրայելի անվտանգության ուժերի միջև անցյալ գիշեր Տաճարի լեռան վրա տեղի ունեցած բախումներով»,- ասված է հայտարարության մեջ:«Մերձավոր Արևելքի քառյակի» անդամները Իսրայելի իշխանություններին կոչ են արել ցուցաբերել զսպվածություն և հրաժարվել քայլերից, որոնք սպառնում են էլ ավելի սրվել: Քառյակի անդամները նաև մտահոգություն են հայտնել Արևելյան Երուսաղեմից պաղեստինյան ընտանիքների հնարավոր վտարման կապակցությամբ: Նրանք կոչ են արել պահպանել և հարգել Երուսաղեմի սրբավայրերի ստատուս քվոն:
14:26 - 09 մայիսի, 2021
ԵՄ երկրները ցանկանում են ստեղծել օպերատիվ արձագանքման զինված ուժեր |armenpress.am|

ԵՄ երկրները ցանկանում են ստեղծել օպերատիվ արձագանքման զինված ուժեր |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական հանձնաժողովը պատրաստում է Եվրոպական Միության զինված ուժերի կազմավորման առաջարկություն՝ աշխարհում ճգնաժամերին արագ արձագանքելու նպատակով: Այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն: «Մենք պետք է լավ պատրաստված լինենք»,- ասել է ԵՄ արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստի արդյունքները ներկայացնելիս:   Արագ արձագանքման ուժերի ստեղծման հարցը եղել է միջոցառման օրակարգի կարևորագույն թեմաներից մեկը: Ինչպես լրագրողներին տեղեկացրել է Բորելը, խոսքը գնում է 5 հազար մարդուց բաղկացած խմբավորման մասին: Նրանք կապահովվեն անհրաժեշտ միջոցներով՝ այդ թվում տրանսպորտով ու ռազմական տեխնիկայով: Առաջարկը սատարում են Եվրամիության 14 պետություն, այդ թվում՝ Ֆրանսիան և Գերմանիան
20:19 - 06 մայիսի, 2021
Եվրահանձնաժողովը սպասվածից շուտ հրապարակել է ճամփորդական սահմանափակումները մեղմելու ծրագիր |azatutyun.am|

Եվրահանձնաժողովը սպասվածից շուտ հրապարակել է ճամփորդական սահմանափակումները մեղմելու ծրագիր |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական հանձնաժողովը սպասվածից շուտ հրապարակել է ճամփորդական սահմանափակումները մեղմելու ծրագիր՝ ինչպես Եվրամիության ներսում, այնպես էլ ԵՄ-ից դուրս: Եվրամիության երկրներ մուտք կունենան այն օտարերկրացիները, որոնց երկրներում բարենպաստ իրավիճակ է կամ որոնք պատվաստվել են, բայց միայն ԵՄ-ի կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված պատվաստանյութերով: Հիմա այդ ցուցակները նույնն են, և այնտեղ ռուսական կամ, օրինակ, չինական պատվաստանյութերից որևէ մեկը ներառված չէ: Միևնույն ժամանակ, ԵՄ առանձին երկրներ իրավունք են ստանում ինքնուրույն փակել սահմանը, եթե դա անհրաժեշտ համարեն: Եվրահանձնաժողովի ծրագիրը դեռ պետք է հաստատվի ԵՄ անդամ երկրների կողմից: Առաջին քննարկումը նախատեսված է չորեքշաբթի օրը:
11:26 - 04 մայիսի, 2021
ՌԴ մշտական ներկայացուցչին հրավիրել են ԵՄ դիվանագետների մոտ ռուսական հակապատժամիջոցների պատճառով
 |shantnews.am|

ՌԴ մշտական ներկայացուցչին հրավիրել են ԵՄ դիվանագետների մոտ ռուսական հակապատժամիջոցների պատճառով |shantnews.am|

shantnews.am: Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովին այսօր կանչել են Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայություն՝ կապված Ռուսաստանի կողմից ԵՄ ութ քաղաքացիների մուտքի արգելքի հետ։ Interfax գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն: Ստանոն նշել է, որ Եվրամիությունը վճռական բողոք կհայտնի Ռուսաստանի որոշման դեմ։ Նրա խոսքով ՝ «Ռուսաստանի այս որոշման համար իրավական հիմք չկա»:«Մենք ծանուցում ենք ստացել, բայց ռուսական հակապատժամիջոցները քաղաքական դրդապատճառներ ունեն, և դրանք ոչ մի հիմնավորում չունեն»,- ավելացրել է Ստանոն: ԵՄ-ից ռուս դիվանագետների հնարավոր արտաքսման մասին հարցին ի պատասխան Պետեր Ստանոն ասել է, որ այս պահին քննարկումները շարունակվում են:«Եվ դա կապված է ոչ միայն ուրբաթ օրը Ռուսաստանի կայացրած որոշման հետ, այս ամենը սկսվել է ավելի վաղ ԵՄ անդամ պետությունում՝ Չեխիայում Ռուսաստանի գործողությունների հետ, որն անհամաչափ արձագանքեց դիվանագետների արտաքսմանը»,- նշել է Բորելի խոսնակը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանը գնում է առճակատման ճանապարհով: Ապրիլի 30-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Եվրամիության 8 քաղաքացիների՝ ՌԴ մուտք գործելու արգելքի մասին՝ ի պատասխան ԵՄ խորհրդի կողմից մարտի 2-ին և 22-ին Ռուսաստանի 6 քաղաքացիների նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառման:
19:19 - 03 մայիսի, 2021
ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցում. Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ

 |armenpress.am|

ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցում. Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ |armenpress.am|

armenpress.am: Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլարն այն համոզման է, որ Եվրոպական միությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունն ավարտվի և բոլոր ռազմագերիները վերադառնան հայրենիք։ Բորիս Կոլարն այդ մասին հայտարարել է Սլովակիայի հանրային հեռուստատեսության (RTVS) եթերում, Սլովակիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանի հետ Բրատիսլավայում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցելու շրջանակում։ Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահն ընդգծել է, որ պետք է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որովհետև խաղաղության պայմանավորվածության համաձայն բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեին, բայց ափսոսանքով նշել է, որ Ադրբեջանը մինչև հիմա դա չի իրականացրել։ «Ցավոք սրտի ռազմագերիներին վերադարձնելու համար Ադրբեջանը նորանոր պայմաններ է առաջ քաշում։ Թերևս խոսքը չի գնում միայն ռազմագերիների, այլ նաև քաղաքացիական անձանց՝ Հայաստանի քաղաքացիների մասին, որոնք չակերտավոր ներկայացվում են որպես ձերբակալվածներ, սակայն Ադրբեջանի կողմից օգտագործում է որպես պատանդ։ Ես համոզված եմ, որ ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի այս հակամարտությունը ավարտվի և բոլոր ռազմագերիները վերադառնան հայրենիք»,- շեշտել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը։
22:40 - 30 ապրիլի, 2021