Սահման

Մի քանի ժամով լույս չի լինի Երևանում և Հայաստանի 8 մարզում

Մի քանի ժամով լույս չի լինի Երևանում և Հայաստանի 8 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Թումանյան փ. 11, 11ա շենքեր, Նալբանդյան փ. 90, 96, 98 շենքեր, Վարդանանց փ. 5ա շենք, Մյասնիկյան պող. 16-55 սեփական տներ, Մաշտոցի պող. 54, Կորյունի փ. 21, 23, 25 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Բեռնակիրների փ. 28-85 սեփական տներ, 11:00-17:00 Ա.Խաչատրյան փ. 26/1, 26/2 շենքեր, Արաբկիր 49 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի պող. 3 շենք, Քեռու փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 75 դպրոց, Ներքին Շենգավիթ 1, 2, 3, 4, 7, 8, 9 12 փողոցների սեփական տներ, թիվ 9 պոլիկլինիկա, Շիրակի փ․30, Կարմիր Բլուր փ․27ա շենքեր ,Շիրակի փ․3-րդ նրբանցքի սեփական տներ, Արտաշիսյան փ. 79 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 7-րդ փողոցի սեփական տներ, Նորքի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 11։00-12։00 Կարին գյուղ և Գիտավան 1, 2 թաղամասեր, 11։00-13։00 Արագածավան գյուղի հարակից տարածքներ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք` Արա Գեղեցիկ, Սաֆարյան, Նոր Թաղ, Նար-Դոսի, Պարույր Սևակի 1, 2, 3 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռավան համայնք՝ 9, 10, 11 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն և Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Զորակ գյուղ մասնակի, 10:30-13:00 Մրգավան գյուղ մասնակի, 10:30-16:00 Դալար գյուղ մասնակի, 13:00-14:00 Գեղանիստ գյուղ մասնակի, 13:30-16:00 Արտաշատ քաղաք` Իսակովի փողոց մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:00-15:00 Գետափ գյուղ մասնակի, 11:00-15:00 Քարագլուխ գյուղ մասնակի, Տավուշի մարզում՝ 10:30-13:30 Դիլիջան քաղաք՝ Կամոյի փողոց, 11:00-14:00 Դիլիջան համայնք` Պարզ լճի փողոց, Թեղուտ գյուղ, Թբիլիսյան խճուղի մասնակի, Լոռու մարզում՝ 11:00-15:30 Արծնի և Ապավեն գյուղեր, 11:00-17:00 Օձուն, Դանուշավան Արդվի, Աքորի, Կաճաճկուտ, Ամոջ և Հագվի գյուղեր, Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Արթիկ քաղաք` բացառությամբ Շահումյան, Բաղրամյան, Տուֆագործների, Պռոշյան, Սայաթ-Նովա փողոցներ), Անկախության հրապարակ, Արթիկի բժշկական կենտրոն և ծննդատուն, Սյունիքի մարզում՝ 10:00-12:00 Աղիտու, Նորավան, Վաղատին, Որոտան, Շամբ, Գետաթաղ, Լծեն, Լոր, Շենաթաղ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բժանորդներ, 10:00-11:30 Քարահունջ գյուղ մասնակի, 10:00-11:00 Սիսիան քաղաք` Մաքսիմ Գորկի, Եսենինի, Ն.Ստեփանյան, Արցախի փողոցներ, 11:30-12:30 Սիսիան քաղաք՝ Սպանդարյան, Կոմիտասի, Շահումյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի, Մելիք Թանգի, Հովնան Որոտնեցի փողոցներ, 13:00-14:00 Սիսիան քաղաք՝ Գ.Լուսավորիչ, Տեր-Ղազարյան փողոցներ, Ադոնցի փ. 3, 6 շենքեր և Սիսական փ. 19 շենք, 14:30-15:30 Սիսիան քաղաք՝ Ադոնցի նրբանցք, Ա.Մանուկյան, Լալայան, Աբովյան, Արցախի փողոցներ:
10:30 - 26 ապրիլի, 2021
ՀՀ ՊՆ-ն բացարձակ սուտ է համարում Սյունիքում դիրքեր հանձնելու մասին տեղեկությունը

ՀՀ ՊՆ-ն բացարձակ սուտ է համարում Սյունիքում դիրքեր հանձնելու մասին տեղեկությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ բացարձակ սուտ է համարել տեղեկությունը, թե հայկական կողմը միակողմանի ռազմավարական դիրքերը  հանձնում է ադրբեջանական ուժերին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Վերջին ժամերին սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է տեսանյութ, որում պնդում է արվում, թե «Հայաստանի ներկայիս իշխանությունների հրամանով, ՀՀ հարավ-արեւելքում (Սյունիքում), հայկական կողմը միակողմանի ռազմավարական դիրքերը  հանձնում է ադրբեջանական ուժերին»: Նշված տեղեկությունը բացարձակ սուտ է»,- ասվում է հայտարարության մեջ:   Ըստ աղբյուրի՝ Հայաստանի զինված ուժերը որևէ դիրք ադրբեջանական կողմին չեն հանձնել, սահմանի ամբողջ երկայնքով գտնվում են իրենց զբաղեցրած դիրքերում և լիարժեք կատարում են առաջադրված խնդիրները: «Միևնույն ժամանակ` ցավով արձանագրում ենք, որ զինված ուժերին վերաբերող կեղծ տեղեկատվությունն ու իրականության խեղաթյուրումն սկսում են միտումնավոր և ուղղորդված բնույթ կրել, ինչը չի կարող լուրջ անհանգատություն չառաջացնել: Կոչ ենք անում հատկապես ԶԼՄ-ներին` տուրք չտալ «սկանդալային» տեղեկություններ տարածելու շնորհիվ հավելյալ դիտումներ ապահովելու գայթակղությանը և զերծ մնալ հետպատերազմյան շրջանում ամենժամյա ռեժիմով ծանր խնդիր լուծող զինված ուժերի հեղինակությանը վնասող գործողություններից», հայտնում են ՊՆ-ից:
20:39 - 25 ապրիլի, 2021
Մեղրի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել |1lurer.am|

Մեղրի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել |1lurer.am|

1lurer.am: Մեղրիում ու Ագարակում վարչապետի դեմ բողոքի ակցիաների գործով Քննչական կոմիտեն այսօր մեղադրանք է առաջադրել Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին։ Նա որպես մեղադրյալ ներգրավվել է խուլիգանության հոդվածով։ Մեղրի համայնքի ղեկավարը դեռ ձերբակալված է։ Նրա պաշտպանը հայտնել է, որ նոր խափանման միջոցի մասին Քննչական կոմիտեն չի հայտնել, իսկ այսօր՝ ժամը 18։30-ին, դատարանը քննելու է Զաքարյանին ձերբակալելու որոշման իրավաչափությունը։ Մեղադրանքն առաջադրվելուց հետո, ըստ Գայանե Պապոյանի, համայնքի ղեկավարը հրաժարվել է ցուցմունք տալուց՝ պատճառաբանելով, որ նրա համար հստակ չէ մեղադրանքի էությունը: Պաշտպանի խոսքով՝ թեև իրենց միջնորդությանը, կոմիտեից հրաժարվել են պարզաբանել մեղադրանքը։ Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ այս պահին կա ձերբակալված 23 քաղաքացի, որից 19-ին մեղադրանք է առաջադրված։
18:03 - 23 ապրիլի, 2021
Ենթադրում եմ, որ Սյունիքի ակցիաներն ուղղորդվել են ինչ-որ շրջանակների կողմից, բայց անուններ չեմ կարող հնչեցնել, քանի որ չգիտեմ․ Լիլիթ Մակունց |tert.am|

Ենթադրում եմ, որ Սյունիքի ակցիաներն ուղղորդվել են ինչ-որ շրջանակների կողմից, բայց անուններ չեմ կարող հնչեցնել, քանի որ չգիտեմ․ Լիլիթ Մակունց |tert.am|

tert.am: Սյունիքի մարզում տեղի ունեցածը, եթե ոմանք մեկնաբանում են որպես քաղաքական ակցիաներ, ես համարում եմ, որ դրանք ակցիաներ էին՝ ուղեկցված խուլիգանական դրսևորումներով։Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ակցիաներին։ «Ես ենթադրում եմ, որ այդ ակցիաներն ուղղորդվել են ինչ-որ շրջանակների կողմից, բայց անուններ չեմ կարող հնչեցնել, քանի որ չգիտեմ։ Ինձ մոտ կողքից այդպիսի տպավորություն է»,– ասաց նա։ Լիլիթ Մակունցը նշեց, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, որ այս երեք տարիների ընթացքում հենց իշխանություններն են բաժանարար գծեր տարել հասարակության մեջ։ Անդրադառնալով տարածված այն տեղեկություններին, որ Մեսրոպ Առաքելյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել, որպեսզի նրա ղեկավարած «Առաքելություն» կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ դաշինքով կարողանա մասնակցել ընտրություններին, Մակունցը նշեց, որ կուսակցության վարչությունը դեռ որոշում չի կայացրել՝ դաշինքով է մասնակցելու, թե ոչ։ Հարցին՝ ինչպես կմեկնաբանի առաջին նախագահի այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանն «արշավել» է Սյունիքի և առանց թույլտվության մտել Շուռնուխի բնակիչներից մեկի բնակարան, Մակունցը պատասխանեց․ «Առանց թույլտվության կարծում եմ՝ հնարավոր չէր մտնել նրանց տուն և առաջին նախագահի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»։ Առավել մանրամասն՝ tert.am-ում
16:31 - 23 ապրիլի, 2021
Գորիսի փոխքաղաքապետին մեղադրանք է առաջադրվել |1lurer.am|

Գորիսի փոխքաղաքապետին մեղադրանք է առաջադրվել |1lurer.am|

1lurer.am: Քննչական կոմիտեն խուլիգանություն հոդվածով մեղադրանք է առաջադրել Գորիսի փոխքաղաքապետին, այս մասին հայտնել է Մենուա Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։ Գորիսի փոխքաղաքապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրությունը չհեռանալու մասին։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս պահին Մեղրիում ու Ագարակում վարչապետի դեմ բողոքի ակցիաների գործով կա ձերբակալված 23 քաղաքացի։ Հավելենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանի որդու՝ դատավոր Դավիթ Բալայանի, քիչ առաջ ոչ իրավաչափ է ճանաչել Մենուա Հովսեփյանին ձերբակալելու վերաբերյալ ՔԿ քննիչի որոշումը։ Հովսեփյանը ձերբակալվել էր ՔՕ 38-258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, այն է՝ խուլիգանություն կազմակերպելը։
15:42 - 23 ապրիլի, 2021
Մենուա Հովսեփյանը կասկածվում է խուլիգանություն կազմակերպելու մեջ. պաշտպանը ձերբակալման դեմ բողոք է ներկայացրել |hetq.am|

Մենուա Հովսեփյանը կասկածվում է խուլիգանություն կազմակերպելու մեջ. պաշտպանը ձերբակալման դեմ բողոք է ներկայացրել |hetq.am|

hetq.am: Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Սյունիքում տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ: Այս ասաց Հովսեփյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը: Հովսեփյանը կասկածվում է Սյունիքում խուլիգանություն կազմակերպելու մեջ՝ Քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով: Պաշտպանը բողոքարկել է Հովսեփյանի ձերբակալման որոշումը, բողոքը կքննվի այսօր՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 20-ին և 21-ին Սյունիք կատարած այցի ընթացքում մարզի մի շարք համայնքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց առթիվ հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության հոդվածներով։ Այս պահին քրեական գործի շրջանակներում մի խումբ անձինք ձերբակալված են:
13:12 - 23 ապրիլի, 2021
Ձեր ղեկավարման օրոք մարդկանց խմբերի բաժանեցիք՝ սրելով ողջ բնակչության բարոյահոգեբանական վիճակը. Սյունիքի մարզպետը՝ նախկին մարզպետին

Ձեր ղեկավարման օրոք մարդկանց խմբերի բաժանեցիք՝ սրելով ողջ բնակչության բարոյահոգեբանական վիճակը. Սյունիքի մարզպետը՝ նախկին մարզպետին

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն արձագանքել է նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հայտարարություններին:   «Ապրիլի 21-ին լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան, թե «արդյոք Սյունիքն այսօր պատրա՞ստ է դիմակայելու ադրբեջանական ագրեսիային», Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, թե «Նախ պետք է հասկանալ, թե Սյունիքի ղեկավարություն ասելով՝ մենք ում նկատի ունենք: Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի ղեկավարը չէ, նա զբաղեցնում է մարզպետի աթոռը»: Նախ՝ Սյունիքում, ինչպես նաև ողջ Հայաստանի Հանրապետությունում որևէ արտաքին ագրեսիայի դիմակայելու համար կան ՀՀ զինված ուժերը, սահմանապահ զորքերը և այլն։ Ես հայտարարել եմ արդեն, որ ինձ համար սև ու սպիտակ չկա, բոլորը մեր քաղաքացիներն են, իսկ, ա՛յ, Ձեր ղեկավարման ժամանակ Սյունիքի մարզպետարանում, ենթակա կառույցներում բոլորին ստիպել եք անդամակցել ու դառնալ կոնկրետ մեկ կուսակցության անդամ, հրաժարվողները «պատժվել» ու անօրինական ազատվել են աշխատանքից․ ի դեպ, այսօր դատարաններում կարողանում են դա ապացուցել ու վերականգնվել աշխատանքում։ Ձեր ղեկավարման օրոք էր նաև, որ մարզում մարդկանց խմբերի բաժանեցիք՝ սրելով ողջ Սյունիքի բնակչության բարոյահոգեբանական վիճակը, մարդկանց լարելով միմյանց դեմ… Ղեկավարման տարիներին չհասցրեցիք լինել մարզի գյուղերում, այսօր ես, մեր աշխատակիցները անընդհատ գյուղերում ենք, եղել ենք գրեթե բոլոր սահմանամերձերում ու լսել կարծիք, որ Ձեր ղեկավարման օրոք այնտեղ մարզպետարանից մարդ չեն տեսել, իրենց ձայնը լսող չի եղել։ Սրտացավ ու Սյունիքի մասին հոգացող մարզպետը ոչ թե ուղղաթիռով, այլ իր քաղաքացիների պես սովորական ճանապարհով ու ավտոմեքենայով է գալիս աշխատանքի՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում մարզում, մարզի բնակիչներին հանդիպելու, նրանց հետ խոսելու, հոգսերի մասին լսելու համար։ Այնպես որ, խորհուրդ եմ տալիս նորից ու լավ ծանոթանալ իմ կենսագրությանն ու Ձեր կենսագրությանը, համոզվելու համար, որ չարժե անգամ փորձել դրանք նույն նժարին դնել, տեսնելու համար, թե ով ինչպես է ծառայել Սյունիքին, առհասարակ՝ հայրենիքին. ինձ գնահատողը Դուք չեք…»,- ասված է մարզպետի հայտարարության մեջ: 
12:13 - 23 ապրիլի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 5, 11/3, 11/4, 15/1, 17, 17/3 շենքեր, Քոչարյան փ. 4 շենք, Քոչարյան նրբ. 5 շենք, Գայի պող. 26, 28, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղի 2-10 շարքեր մասնակի, Մյասնիկյան պող. 12-35 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աէրացիա թաղ. 6 շենք, Աէրացիա թաղ. 1/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Կիևյան փ. 10 շենք, Վաղարշյան փ. 15 շենք, Արաբկիր 49 փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 12/1 շենք, Դումանի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանուշյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 29 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վ.Դավթյան փ. 1/4 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ.13, 15, 15/4 շենքեր, սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հր.Քոչարի փ. 14, 14/1, 14/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 47/1 շենք, Շարուրի փ․ 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35 շենքեր, Շարուրի փողոցի օժանդակ տնտեսություն, Շևչենկո փ․ 1, 4, 6 շենքեր, Եղբայրության փ․ 4, 6, 8 շենքեր, Պապովի, Տիմիրյազևի փողոցներ սեփական տներ, Աէրացիա թաղ. 1, 2, 1/1ա, 3, 3/1, 21/ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։30 Եղվարդ համայնք՝ Արա Գեղեցիկի, Սաֆարյան, Նոր Թաղ, Նար-Դոսի, Պարույր Սևակի 1, 2, 3 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռավան համայնք՝ 9, 10, 11 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։30 Բյուրեղավան համայնք՝ 12, 13, 14, 15, 16 շենքեր, 49 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն և Նոր-Գյուղ գյուղեր մասնակի,   Արարատի մարզում՝ 10:00-12:00 Դարակերտ գյուղ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի, 10:00-14:00 Հովտաշատ գյուղ մասնակի, 10:30-16:00 Մրգավան գյուղ մասնակի, 13:30-14:30 Շահումյան գյուղ մասնակի, 13:00-15:00 Նոր Խարբերդ և Նոր Կյուրին գյուղեր մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Իսրայել Օրի, Նալբանդյան, Կոմիտասի, Գագարինի , Սևակի, 26 Կոմիսարների, Աթարբեկյան, Ավագյան, Արսենյան, Թամանցիների, Թումանյան, Իսակովի, Իսահակյան, Լևոնյան, Խանջյան, Խաչատրյան, Միկոյան, Մյասնիկյան, Մոմիկի, Նալբանդյան, Նարեկացու, Շահումյան, Սպանդարյան, Օրբելու, Բաղդասարյան, Բաղրամյան փողոցներ մասնակի, Գետափ գյուղ մասնակի, 10:00-16:00 Վայք քաղաք՝ Ջերմուկի խճուղու 51, 53 և Սարավանի 23 շենքեր,   Տավուշի մարզում՝ 11:00-13:00 Դիլիջան քաղաք՝ Կամո փողոց,   Լոռու մարզում՝ 11:00-17:00 Արջուտ գյուղ, Արջուտ կայարան և Սավաշի Զինավան,   Սյունիքի մարզում՝ 10:00-11:30 Սիսիան քաղաք` Շահումյան, Սպանդարյան, Րաֆֆի փողոցներ մասնակի, Խրիմյան, Մայիսյան, Հովնան Որոտնեցի փողոցներ, 12:00-13:30 Սիսիան քաղաք՝ Բակունցի, Տիգրան Մեծի, Առուստամյան, Աղայան, Րաֆֆի փողոցներ մասնակի և Սայաթ-Նովա փողոց, 14:00-15:00 Սիսիան քաղաք՝ Տերյան, Թումանյան, Րաֆֆի փողոցներ մասնակի և Կամո փողոց:
09:22 - 23 ապրիլի, 2021