Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Վրաստանի վարչապետի խորհրդականը հերքել է լուրը, համաձայն որի Ռուսաստանը Վրաստանի տարածքով պատրաստվում է 300 ռազմական մեքենա ուղարկել Հայաստան |tert.am|

Վրաստանի վարչապետի խորհրդականը հերքել է լուրը, համաձայն որի Ռուսաստանը Վրաստանի տարածքով պատրաստվում է 300 ռազմական մեքենա ուղարկել Հայաստան |tert.am|

tert.am: Վրաստանի վարչապետի խորհրդական Իրաքլի Չիկովանին հայտարարել է, որ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռազմական մատակարարումների մասին լուրերն ապատեղեկատվություն են` ընդգծելով, որ Վրաստանը ռազմավարական գործընկերություն է պահպանում Ադրբեջանի հետ, և որ «Կովկասում խաղաղությանն այլընտրանք չկա»: Այս մասին գրում է Грузия онлайн պորտալը: Չիկովանին, այսպիսով, մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Ռուսաստանը Վրաստանի տարածքով պատրաստվում է 300 ռազմական մեքենա ուղարկել Հայաստան: Չիկովանիի խոսքով` այս նորությունը հերթական ապատեղեկատվությունն է, որն օգտագործում են որոշ կուսակցական ԶԼՄ-ներ` իրենց նպատակների համար: «Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ որոշ ԶԼՄ-ներ փորձում են խեղաթյուրել տեղեկատվությունը և ներկայացնել այնպես, ինչպես իրենց է ձեռնտու»,-ասել է Չիկովանին: Վրաստանի վարչապետի խորհրդականն ընդգծել է, որ Թբիլիսիի դիրքորոշումը պարզ է բոլոր գործընկերների համար: Օրեր առաջ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մեկնաբանել էր ադրբեջանական իշխանամետ Haqqin.az կայքի տարածած` Վրաստանի տարածքով Սերբիայից Հայաստան զենք տեղափոխելու մասին տեղեկությունը: «Դա կեղծ տեղեկություն է, որը տարածվել է ԶԼՄ-ների կողմից: Վրաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի տարաձայնություն չկա: Մեր ռազմավարական գործընկերությանն ու եղբայրությանը ոչինչ սպառնալ չի կարող, իսկ Վրաստանի տարանցման քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանում կայունության հաստատման վրա»,-ասել է Վրաստանի վարչապետը: Ավելին՝ tert.am-ում
16:39 - 27 հուլիսի, 2020
ԱՄՆ Ներկայացուցիչների տունը Վրաստանի համար 132 մլն դոլարի օգնություն հաստատեց, որի մի մասը կարող է սառեցվել |azatutyun.am|

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը Վրաստանի համար 132 մլն դոլարի օգնություն հաստատեց, որի մի մասը կարող է սառեցվել |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տունը հաստատել է Պետդեպարտամենտի և արտաքին հատկացումների՝ հաջորդ տարվա ֆինանսական փաստաթուղթը, որով նախատեսվում է Վրաստանին առնվազն 132 միլիոն դոլար տրամադրել՝ որպես օգնություն։ Միաժամանակ, փաստաթղթում նշվում է, որ Վաշինգտոնը կարող է սառեցնել այդ գումարի 15 տոկոսը, եթե պետքարտուղար Մայք Փոմփեոն գտնի, որ Վրաստանը բավարար քայլեր չի ձեռնարկում ժողովրդավարության ամրապնդման և կառավարությունում կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայությունը երաշխավորելու ուղղությամբ։ Հիշեցնենք՝ արտաքին հատկացումների ակտում փոփոխությունները, որոնք կարող են հանգեցնել Վրաստանի ֆինանսավորման կրճատման մոտ 20 միլիոն դոլարով, նախաձեռնել էին Ներկայացուցիչների տան մի խումբ կոնգրեսականներ: Վրաստանի ընդդիմությունն ամերիկյան ֆինանսավորման հնարավոր կրճատման համար մեղադրում է իշխանությանը։
18:15 - 25 հուլիսի, 2020
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ է նկատվում |azatutyun.am|

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ է նկատվում |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր Թբիլիսիում կայացած կառավարության նիստի ընթացքում նշել է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ է նկատվում։ «Երեկ Վրաստանի տարածքում 24 նոր դեպք էր արձանագրվել, այսօր՝ 12։ Թեև մենք վերահսկում ենք իրավիճակը, և վարակի տարածման տեմպերը կառավարելի են, այնուհանդերձ, զգոնությունը կորցնել պետք չէ», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։ Վերջին օրերին հայտնաբերված դեպքերի մեծ մասը կենտրոնացած է ադրբեջանցիներով բնակեցված Գարդաբանիի շրջանի երեք գյուղերում, որտեղ բնակչության ընդհանուր թիվը գերազանցում է 7 հազարը։ Գախարիայի խոսքով՝ այս պահին Գարդաբանիի գյուղերում ակտիվ թեստավորում է իրականացվում։ Վրաստանի վարչապետը, սակայն, չի բացառում, որ վարակակիրների թվի աճի դեպքում Գարդաբանիի շրջանում կարող է լիարժեք կարանտին սահմանվել։
16:07 - 23 հուլիսի, 2020
«Մի՛ սպանիր ինձ, հետաքննի՛ր հանցագործությունը». ցույց  Վրաստանի ՆԳՆ շենքի մոտ |aliq.ge|

«Մի՛ սպանիր ինձ, հետաքննի՛ր հանցագործությունը». ցույց Վրաստանի ՆԳՆ շենքի մոտ |aliq.ge|

aliq.ge: «Մի՛ սպանիր ինձ, հետաքննի՛ր հանցագործությունը». այս խորագրով ցույց է տեղի ունեցել  ՆԳՆ Թբիլիսիում տեղակայված շենքի մոտ: Ցույցը կազմակերպվել է «Շեցվալե» (թարգմանաբար՝ փոխիր) շարժման կողմից, որին միացել են նաև «Գաբեդե» (թարգմանաբար՝ փորձիր) և «Սիրցխվիլիա» ( թարգմանաբար՝ ամոթ է) կազմակերպության անդամները: Ցույցը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ: Ինչպես հայտարարել են ցույցի կազմակերպիչները՝ վերջին շրջանի աղմկահարույց գործերի հետ կապված ՆԳՆ-ին բազմաթիվ հարցեր ունեն, կազմակերպիչները հաստատությանը մեղադրում են անգործության և ոչ արդյունավետ աշխատանքի մեջ: Ցույցի ընթացքում հիշել են 19 ամյա ֆուտբոլիստ Գիորգի Շաքարաշվիլիին և 23 ամյա Թամար Բաչալիաշվիլիին, ում փնտրում էին 5 օր շարունակ, ինչից հետո այսօր՝ հուլիսի 22-ին հայտնաբերել են իր իսկ մեքենայում, սպանված: «Սա վերաբերում է բոլոր այն հարցերին, որոնք հետզհետե կապվում են վրացական երազանքի իշխանության, այնուհետև միմյանց հետ: Որպեսզի ապագայում  ես և դուք չհայտնվենք այն իրավիճակում, որում նախօրեին Թամար Բաչալիաշվիլիի ընտանիքն էր հայտնվել, պետք է դուրս գանք փողոց»,- հայտարարել է կազմակերպիչներից մեկը: Հիշեցնենք՝ նախօրեին ուշ երեկոյան Թամար Բաչալիաշվիլիի ընտանիքը և նրանց աջակիցները բողոքի ցույց էին կազմակերպել, կոչ անելով հետաքննել գործն ու ակտիվորեն շաունակել որոնողական աշխատանքները:
09:17 - 23 հուլիսի, 2020
«Ոչ պատերազմին». Ախալքալաքում տեղի ունեցավ ակցիա ի աջակցություն Հայաստանին |aliq.ge|

«Ոչ պատերազմին». Ախալքալաքում տեղի ունեցավ ակցիա ի աջակցություն Հայաստանին |aliq.ge|

aliq.ge: Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պատճառով աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են ակցիաներ ի աջակցություն Հայաստանի: Այսօր՝ հուլիսի 21-ին, Ախալքալաքի մարզադաշտում տեղի ունեցավ բազմամարդ խաղաղ ցույց, որի ընթացքում ակցիայի մասնակիցները իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանին և նշեցին, որ Ջավախքը միշտ Հայաստանի կողքին է: Ակցիայի գլխավոր կարգախոսը «Ոչ պատերազմին» է, որով ջավախահայերը հայտնում են իրենց վերաբերմունքը վերջին օրերին զարգացած իրադարձությունների վերաբերյալ: Ակցիայի մասնակիցները իրենց վրդովմունքը հայտնեցին նաև օրեր առաջ մի խումբ ադրբեջանցիների կողմից վրաց-ադրբեջանական սահմանին անկցացրած ակցիայի վերաբերյալ: Այս քայլը ակցիայի մասնակիցները որակեցին որպես սադրանք և հույս հայտնեցին, որ Վրաստանում այսուհետ տեղի չեն ունենա նմանատիպ միջադեպեր և չի հրահրվի ազգամիջյան ընդհարում: Նրանց խոսքով՝ Վրաստանում հայերն ու ադրբեջանցիները հանգիստ և խաղաղ ապրում են և փոխհարաբարությունները փչացնելու կարիք չկա, իսկ նրանք, ովքեր ձգտում են սադրանքների և պատերազմական գործողությունների, կարող են գնալ պատերազմի դաշտ: Ակցիան տևեց մոտավորապես 1 ժամ, ինչից հետո մասնակիցները քոչարի պարեցին Ախալքալաքի մարզադաշտում:
14:04 - 21 հուլիսի, 2020
Վրաստանը հաշիվներ պարզելու վայր չէ. Վրաստանի հայ համայնքը աջակցություն է հայտնում ՀՀ-ին |aliq.ge|

Վրաստանը հաշիվներ պարզելու վայր չէ. Վրաստանի հայ համայնքը աջակցություն է հայտնում ՀՀ-ին |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ մի խումբ վիրահայեր Թբիլիսիում ՀՀ դեսպանության շենքի տարածքում իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին: Հավաքվածների հիմնական ուղերձներից մեկն էլ Վրաստանի հայերին է վերաբերում՝ չտրվել սադրանքների, Վրաստանում «հաշիվներ չպարզել», ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն։ ՀՀ դեսպանության աշխատակիցները շնորհակալություն են հայտնել կազմակերպությանը աջակցության համար։ Վրաստանի հայ համայնքի երիտասարդական թևի ղեկավար Արթուր Միրզոյաննն  Ալիք Մեդիայի հետ զրույցում նշեց, որ ակցիայի մասնակիցները կպահպանեն սոցիալական հեռավորությունն ու կհետևեն բոլոր սահմանափակումներին: «Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը պայքարում է անտեսանելի թշնամու դեմ, Ադրբեջանը օգտվում է համաշխարհային խառնաշփոթից և ագրեսիա է ցուցաբերում հայ-ադրբեջանական շփման գծում՝ հանդգնություն ունենալով այս ամենում մեղադրել Հայաստանին։ Նաև Թուրքիայի պաշտոնական աջակցությամբ սպառնում է պայթեցնել Հայաստանի ատոմակայանը, որը ահաբեկչական սպառնալիք է հանդիսանում ամբողջ տարածաշրջանի, նաև Վրաստանի համար։ Դատապարտում ենք նաև Ադրբեջանի կողմից կառավարվող խմբերի՝ ազգամիջյան ատելությունը Վրաստան տեղափոխելու ցանկությունն ու փորձը։ Վրաստանը մեր բոլորի տունն ու հայրենիքն է և հաշիվներ պարզելու դաշտ չէ»,- նշեց Արթուր Միրզոյանը: Կազմակերպությունը նախորդ շաբաթ կոչ էր տարածել ՎՀՀ-ի կայքում, որում տեղ էին գտել նույն հայտարարությունները՝ սադրանքի չտրվելու հորդորով: Կոչը տարածելուց հետո Մառնեուլիի ազգությամբ ադրբեջանցի բնակիչները ցույց էին կազմակեպել ի աջակցություն Ադրբեջանի:
16:13 - 20 հուլիսի, 2020
Արդար ընտրություններում արժանապատվորեն կհաղթենք. Գախարիա |aliq.ge|

Արդար ընտրություններում արժանապատվորեն կհաղթենք. Գախարիա |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հուլիսի 20-ին մեկնարկեց նախընտրական քարոզարշավը: Արտակարգ հանրահավաքի ընթացքում կուսակցության առաջատար դեմքերը ներկայացրին նախօրեին հաստատած ընտրական ցուցակը: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, խոսելով գալիք ընտրությունների մասին, նշեց, որ վստահ է` «Վրացական երազանքն» արժանապատվորեն կհաղթի արդար պայքարում: «Մեր հաղթանակը կլինի նաև երկրի հաղթանակը, քանի որ մենք հստակ գիտենք, թե ինչ կարիքներ ունի Վրաստանը, հստակ գիտենք, թե որ մարտահրավերներին պետք է պատասխանենք արագորեն, մենք կոնկրետ ծրագիր ունենք: 2020 թվականի ընտրություններին ընդառաջ գնում ենք ավելի պրոգրեսիվ ընտրական համակարգով: Պետք է հիշենք, որ համամասնական ընտրական համակարգն անհնարին կլիներ, եթե չլիներ 2012 թվականը, որից հետո կառուցվում է ժողովրդավարական, եվոպական և արդար հիմքեր ունեցող պետություն»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վրաստանի նոր խորհրդարանը կձևավորվի 120 համամասնական, 30 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից:
14:11 - 20 հուլիսի, 2020
Վրաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ |aliq.ge|

Վրաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ |aliq.ge|

aliq.ge: 2020 թվականի հուլիսի 17-ին, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նորանշանակ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Դավիթ Զալկալիանին շնորհավորել է ադրբեջանցի գործընկերոջը՝ Արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Նախարարները պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն աշխատել երկու երկրների միջև առկա բարեկամության և ռազմավարական գործընկերության խորացման համար: Դավիթ Զալկալիանին հետաքրքրվել է նաև հայ-ադրբեջանական սահմանին սրացումով և գործընկերոջից տեղեկություններ ստացել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նախարարը ևս մեկ անգամ մտահոգություն է հայտնել իրավիճակի սրման կապակցությամբ և նշել, որ հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա: Զալկալիանին հույս է հայտնել, որ միջազգային մեխանիզմների, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ ներգրավմամբ, հնարավոր կլինի իրավիճակը մեղմել և վերադառնալ խաղաղ բանակցությունների գործընթացին:
10:54 - 18 հուլիսի, 2020
4 նոր դեպք, 2 ապաքինված. Կորոնավիրուսը Վրաստանում |aliq.ge|

4 նոր դեպք, 2 ապաքինված. Կորոնավիրուսը Վրաստանում |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում լաբորատոր կերպով հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: 2 վարակակիր ապաքինվել ու դուրս է գրվել: StopCov հատուկ կայքը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ից հուլիսի 17-ը երկրում հաստատված ընդհանուր դեպքերի քանակը 1 010 է: Եվս 31 քաղաքացի արտերկրից է վերադարձել բուժման, որոնցից 28-ը Աֆղանստանից, նրանք բոլորը զինվորականներ են, խաղաղապահ առաքելության անդամներ, բուժումն ընթանում է Գորիի հոսպիտալում, բոլորի վիճակը գնահատվում է բավարար: Երկրում առողջացածների ընդհանուր թիվը 885 է, մահվան դեպքերը 15-ն են: Քովիդ կենտրոններում 138 մարդ է, կարանտինում` 5 640, ստացիոնարում` 244: Ըստ Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալների` հուլիսի 16-ի դրությամբ PCR թեստավորում է անցել  159.600  մարդ, թեստերի ընդհանուր քանակը` 164.300:
12:00 - 17 հուլիսի, 2020