Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով թույլատրվում է  անկախ լրագրողներին ճանաչել որպես օտարերկրյա գործակալներ |aliq.ge|

Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով թույլատրվում է անկախ լրագրողներին ճանաչել որպես օտարերկրյա գործակալներ |aliq.ge|

aliq.ge: Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով թույլատրվում է ֆիզիկական անձանց, մասնավորապես անկախ լրագրողներին, բլոգերներին և սոցիալական մեդիայի օգտատերերին ճանաչել որպես օտարերկրյա գործակալներ (ԶԼՄ-օտարերկրյա գործակալների մասին օրենքում հավելյալ կարգավորումներ)։ Այս կարգավիճակը կարող է տրվել օտարերկրացիներին և ՌԴ քաղաքացիներին, եթե նրանք համագործակցում են օտարերկրյա գործակալների հետ, կամ տեղեկություններ են տարածում՝ գործակալների լրատվամիջոցներին, ընդ որում ստանում են միջազգային ֆինանսավորում, դրա տակ ենթադրվում է ոչ միայն դրամական միջոցները, այլև այլ ունեցվածք։ Նոյեմբերի 27-ին ավելի քան 60 ռուս քաղաքական գործիչներ, գիտնականներ, իրավապաշտպաններ, ու մշակույթի գործիչներ Պուտինին ուղղված բաց նամակ են հրապարակել՝ չստորագրել «օտարերկրյա գործակալներ» ֆիզիկական անձանց մասին օրենքը։ Նրանք նշում են, որ տվյալ որոշումը «իրավական աբսուրդ» է և դեմ է սահմանադրական իրավունքին։ Օրենքը քննադատել են նաև Amnesty International միջազգային կազմակերպության իրավապաշտպանները, Լրագրողներ առանց սահմանների և այլ ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Ընդհանուր հայտարարությունում նրանք այս քայլը որակել են որպես ազատ և անկախ ԶԼՄ-ների սահմանափակման ևս մեկ քայլ, նաև հզոր զենք, որը կարող է օգտագործել՝ ընդդիմությանը լռեցնել ստիպելու համար։ 2012 թվականից ՌԴ-ում գործող ոչ կոմերցիոն կազմակերպությունները, որոնք զբաղվում են քաղաքական գործունեությամբ և օտարերկրյա ֆինանսավորում ունեն, պարտավոր են գրանցվել որպես օտարերկրյա գործակալներ, այդ մասին նշել իրենց կողմից հրապարակվող նյութերում, այդ թվում իրենց կայքում, և պարբերաբար ֆիննախին հաշվետու լինել ֆինանսավորման աղբյուրի հետ կապված։ Այսօրվա դրությամբ որպես օտարերկրյա գործակալներ հաշվառված է ավելի քան 70 կազմակերպություն։ ԶԼՄ-օտարերկրյա գործակալների ռեեստորը ՌԴ-ում հայտնվել է 2017 թվականին։ Այս պահին դրանց թվում 9 խմբագրություն է․ Ամերիկայի ձայն մեդիակազմակերպությունը, նաև Ազատություն ռադիոկայանն ու ստորաբաժանումները։ Հավելյալ կարգավորումների օրենքը պարտավորեցնում է օտարերկրյա գործակալների ռեեստրում գրանցված խմբագրություններին գրանցվել որպես ռուսական իրավաբանական անձ և իրենց հրապարակումներում նշել, որ իրենք ստեղծվել են որպես օտարերկրյա գործակալ։
11:21 - 03 դեկտեմբերի, 2019
Հունվարին պլանավորվում Է Պուտինը այցը Թուրքիա՝ գործարկելու «Թուրքական հոսքը» |armenpress.am|

Հունվարին պլանավորվում Է Պուտինը այցը Թուրքիա՝ գործարկելու «Թուրքական հոսքը» |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականի հունվարի առաջին տասնօրյակում կարող Է այցելել Թուրքիա: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:«Վերջերս կայացած հեռախոսազրույցներից մեկի ընթացքում Պուտինը եւ Էրդողանը պայմանավորվել են, որ 2020 թվականի հունվարի առաջին տասնօրյակում Թուրքիայում պատրաստ կլինի «Թուրքական հոսքի» ցամաքային մասը, եւ խոսվել Է այն մասին, որ, հնարավոր Է, կայանա նախագահ Պուտինի այցը Թուրքիա: Այդ ուղեւորությունը նախապատրաստվում Է»,-ասել Է նա:Կրեմլի ներկայացուցիչը չի նշել այցի կոնկրետ ամսաթիվը՝ խոստանալով ժամանակին տրամադրել այդ տեղեկատվությունը:«Թուրքական հոսք» գազամուղի թողունակությունը կկազմի տարեկան 31,54 մլրդ խորանարդ մետր գազ: Էներգիայի այդ ծավալը բավարար Է 15 մլն միջին տնատիրությունների կենցաղային պահանջմունքներն ապահովելու համար:930 կիլոմետր երկարությամբ խողովակաշարը Ռուսաստանի տարածքից Սեւ ծովի հատակով ձգվում Է մինչեւ Թուրքիայի ծովափ: Այնուհետեւ կկառուցվի գազատարի ցամաքային տարանցիկ ճյուղը մինչեւ հարեւան երկրների հետ Թուրքիայի սահմանը:Յուրաքանչյուր ճյուղի հզորությունը տարեկան 15,75 մլրդ խորանարդ մետր Է: Գազի առաջին մատակարարումները պլանավորված են 2019 թվականի վերջին:
12:09 - 25 նոյեմբերի, 2019
Պուտինը Մեհրիբան Ալիևային պարգևատրել է Բարեկամության շքանշանով |tert.am|

Պուտինը Մեհրիբան Ալիևային պարգևատրել է Բարեկամության շքանշանով |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային Բարեկամության շքանշան է հանձնել՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած վաստակի համար: Այս մասին գրում է ria.ru-ն։ «Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ սա գիտակցված որոշում է և հանձնման պատճառը միայն այն չէ, որ Դուք այստեղ եք և, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն եք։ Ամենևին, սա կապված է ձեր աշխատանքի հետ, ձեր գործունեության, միջպետական կապերն այնպիսի բարձր մակարդակի վրա պահելու հետ, ինչպիսին դրանք այսօր են, և մենք դա շատ բարձր ենք գնահատում»,- ասել է Պուտինը։ Պուտինի խոսքով՝ շքանշանի անվանումն արտացոլում է այն, ինչ անում է Մեհրիբան Ալիևան՝ ռուս-ադրբեջանական կապերի ամրապնդման ուղղությամբ։
06:13 - 23 նոյեմբերի, 2019
ԵՄ-ը «նորմանդական քառյակի»-ի հանդիպմանը Պուտինից «նշանակալի քայլեր» է ակնկալում |shantnews.am|

ԵՄ-ը «նորմանդական քառյակի»-ի հանդիպմանը Պուտինից «նշանակալի քայլեր» է ակնկալում |shantnews.am|

shantnews.am: ԵՄ-ը Փարիզում «նորմանդական քառյակի»-ի գագաթնաժողովում Ռուսաստանից ակնկալում է «նշանակալի քայլեր»: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների բաժնի վարիչ Ռիչարդ Թիբելսը Բրյուսելում Եվրախորհրդարանի պատվիրակության Ուկրաինայի հետ կապված նիստի ժամանակ, հայտնում է Deutsche Welle-ն: Ըստ Թիբելսի՝ Բրյուսելում տեսնում են, որ Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտումները շարունակվում են: Միևնույն ժամանակ, ԵՄ-ը մատնանշում է «հուսադրող» ազդանշանները. սեպտեմբերին գերեվարվածների փոխանակում, մի շարք բնակավայրերից ուժերի դուրսբերում, ականազերծում, և նոյեմբերի 20-ին ավարտին է հասցվել Սևերսկի Դոնեց գետի վրայի կամուրջի շինարարությունը: «Սրանք համարձակ քայլեր էին Ուկրաինայի կողմից»,- նշել է ԵՄ արտաքին ծառայության պաշտոնյան: Նա կրկին ընդգծել է, որ այժմ Բրյուսելն ակնկալում է Ռուսաստանից «ոչ պակաս նշանակալի քայլեր Մինսկի գործընթացն առաջ տանելու համար», Մոսկվան կարող է դրանք իրականացնել դեկտեմբերի 9-ին Փարիզում նախատեսված «նորմանդական քառյակի» գագաթնաժողովում: Միևնույն ժամանակ, ԵՄ-ն ուկրաինական իշխանություններից նոր քայլեր է ակնկալում Դոնեցկի և Լուգանսկի տարածքում Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ «ներառական» մոտեցման համատեքստում, ինչի մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Մենք կարծում ենք, որ դեռ կան բաներ, որոնք Ուկրաինան կարող է անել: Մասնավորապես, ուժեղացնել մարդկանց աջակցությունը սոցիալական հարցերում, ինչպիսիք են կառավարության կողմից չվերահսկվող տարածքներում քաղաքացիների կենսաթոշակների վճարումը և ներքին տեղահանվածների ընտրական իրավունքը»,- ասել է Թիբելսը: Նրա խոսքերով ՝ վերջերս Ուկրաինան ԵՄ-ին խոստացել է մինչև տարեվերջ օրենք ընդունել այդպիսի անձանց ընտրական իրավունքի վերաբերյալ:
09:33 - 22 նոյեմբերի, 2019
Պուտինը հուսով է Թրամփին հանդիպել 2020-ի մայիսի 9-ին Մոսկվայում |azatutyun.am|

Պուտինը հուսով է Թրամփին հանդիպել 2020-ի մայիսի 9-ին Մոսկվայում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ասել է, որ առաջիկայում չի ծրագրում հանդիպում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Միաժամանակ Պուտինը հույս է հայտնել, որ Թրամփը կմասնակցի հաջորդ տարվա մայիսի 9-ին նախատեսված Հաղթանակի օրվա միջոցառումներին, ինչը կընձեռի հանդիպում անցկացնելու հնարավորություն: Պուտինի խոսքերով, «Միացյալ Նահանգները նշանակալից ներդրում ունի նացիզը պարտության մատնելու գործում»: Այդ թեմային Պուտինն անդրադարձել է Բրազիլիայի նույնանուն մայրաքաղաքում գումարված ԲՐԻԿՍ-ի՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան հանրապետության գագաթնաժողովում: «Դա մենք չենք որոշելու, բայց եթե ԱՄՆ նախագահը ժամանի՝ իհարկե կհանդիպենք Մոսկվայում»,- ասել է Վլադիմիր Պուտինը: Դոնալդ Թրամփն անցած շաբաթ ասել է, թե քննարկում է 2020 թվականի մայիսի 9-ի Հաղթանակի զորահանդեսին ներկա լինելու հնարավորությունը:
11:43 - 15 նոյեմբերի, 2019
Պուտինը հայտարարել է Սիրիայի հարցով կայացված ռուս-թուրքական «ճակատագրական որոշումների» մասին |tert.am|

Պուտինը հայտարարել է Սիրիայի հարցով կայացված ռուս-թուրքական «ճակատագրական որոշումների» մասին |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ վեց ժամից ավելի տևած բանակցություններից հետո հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այդ պայմանավորվածությունները ՌԴ ղեկավարն անվանել է «շատ կարևոր, եթե ոչ ճակատագրական», որոնք թույլ կտան կարգավորել թուրք-սիրիական սահմանին ձևավորված լարված իրավիճակը: Նշվում է, որ Թել Աբյադ և Ռաս Ալ Այն քաղաքների միջև 32 կմ երկարությամբ ձգվող գոտու ստատուս-քվոն, որտեղ տեղի էին ունենում «Խաղաղության ակունք» ռազմարշավի գործողությունները, կպահպանվի: Մոսկվան և Անկարան պայմանավորվել են, որ թուրքական գործողությունների գոտուց այն կողմ գտնվող տարածքում չորեքշաբթի առավոտվանից մուտք կգործեն սիրիացի զինծառայողները և ռուսական ռազմական ոստիկանությունը: Նրանք կաջակցեն քրդական ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումների դուրսբերմանը 30 կմ երկարությամբ ձգվող սահմանամերձ գոտուց:
05:59 - 23 հոկտեմբերի, 2019
Սիրիան պետք է ազատագրվի օտարերկրյա զինված ուժերից. հայտարարել է Պուտինը՝ Էրդողանի հետ 6 ժամ 20 րոպե տևած բանակցությունների ավարտին |tert.am|

Սիրիան պետք է ազատագրվի օտարերկրյա զինված ուժերից. հայտարարել է Պուտինը՝ Էրդողանի հետ 6 ժամ 20 րոպե տևած բանակցությունների ավարտին |tert.am|

tert.am: Սոչիում ավարտվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որոնք տևել են 6 ժամ 20 րոպե: Բացի այդ, ՌԴ ղեկավարը հայտարարել է, որ Սիրիան պետք է ազատագրվի օտարերկրյա ռազմական ներկայությունից, անհրաժեշտ է պահպանել երկրի ամբողջականությունը: «Պետք է լայն երկխոսություն ծավալել Սիրիայի կառավարության և քրդերի միջև, որոնք բնակվում են Սիրիայի հյուսիս-արևելքում: Ակնհայտ է, որ հենց նման բացառիկ երկխոսության շրջանակներում կարող են լիարժեքորեն հաշվի առնվել և իրագործվել քուրդ ժողովրդի՝ որպես բազմազգ սիրիական ժողովրդի անբաժանելի մի մասի բոլոր իրավունքներն ու շահերը»- լրագրողների հետ զրույցում շեշտել է Պուտինը:
05:36 - 23 հոկտեմբերի, 2019
Պուտինը կոչ է արել Սիրիան ազատել արտասահմանյան ռազմական ներկայությունից |news.am|

Պուտինը կոչ է արել Սիրիան ազատել արտասահմանյան ռազմական ներկայությունից |news.am|

news.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Սիրիան ազատել արտասահմանյան միջամտությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Անհրաժեշտ է Սիրիան ազատել արտասահմանյան ռազմական ներկայությունից, սա վերաբերում է բոլոր պետություններին»,- ասել է Ռուսաստանի նախագահը: Թուրքիան ավելի վաղ Սիրիայում ռազմական գործողություն էր սկսել քրդական կազմավորումների դեմ, ինչը հարուցել է Վաշինգտոնի խիստ քննադատությունը: Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստովանել է, որ գործողության գոտուց ամերիկյան զորքերը դուրս է բերել, բայց միաժամանակ հայտարարել է, որ չի աջակցում Անկարայի գործողություններին: Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում օրինագծեր են հայտնվել, որոնք Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսում Սիրիայում ԱՄՆ-ին դաշնակից կազմավորումների դեմ գործողության պատճառով:
11:07 - 12 հոկտեմբերի, 2019
Պուտինը ԱՊՀ-ի` ԵԱՏՄ-ի մեջ չմտնող երկրներին հրավիրել Է Պետերբուրգի գագաթնաժողովին |armenpress.am|

Պուտինը ԱՊՀ-ի` ԵԱՏՄ-ի մեջ չմտնող երկրներին հրավիրել Է Պետերբուրգի գագաթնաժողովին |armenpress.am|

armenpress.am։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ-ի այն երկրների ղեկավարներին, որոնք չեն մտնում ԵԱՏՄ-ի կազմի մեջ, հրավիրել Է տնտեսական միավորման ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը դեկտեմբերի 20-ին անցկացվելու Է Սանկտ Պետերբուրգում: «Մենք Եվրասիական տնտեսական միության գծով գործընկերների հետ պայմանավորվել ենք ավանդական ոչ պաշտոնական հանդիպումն անցկացնել դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում եւ ԱՊՀ-ի բոլոր ղեկավարներին հրավիրում ենք միանալ մեզ, որպեսզի Ամանորի նախաշեմին բարեկամական, ոչ պաշտոնական մթնոլորտում խոսենք ընթացիկ հարցերի շուրջ, կարծիքներ փոխանակենք այն մասին, թե ինչ կարող ենք անել գալիք տարում, համադրենք դիրքորոշումները հրատապ միջազգային հարցերի շուրջ»,- ասել Է նա՝ ելույթ ունենալով ԱՊՀ-ի մասնակից երկրների ղեկավարների խորհրդի նիստում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
10:13 - 11 հոկտեմբերի, 2019
Զիջումներ ուկրաինական կողմին չեն լինի. Պուտինը՝ գազի մասին. Gazeta.ru |tert.am|

Զիջումներ ուկրաինական կողմին չեն լինի. Պուտինը՝ գազի մասին. Gazeta.ru |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Ուկրաինայի տարածքով գազի տարանցիկ մատակարարումների մասին նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները փակուղի մտնեն, և նոր համաձայնագիր չկնքվի, Ռուսաստանը պատրաստ է մեկ տարով երկարաձգել գազի մատակարարման պայմանագիրը: Ինչպես հայտնում Gazeta.ru-ն, ՌԴ նախագահը հայտարարել է «Ռուսական էներգետիկ շաբաթվա» շրջանակներում ելույթ ունենալիս: Միևնույն ժամանակ Ուկրաինայի սպառողների համար գազի գնի համար «Գազպրոմը» պատրաստ է զեղչեր ներկայացնել, սակայն պայմանագրի ժամկետի վերաբերյալ դեռևս անսասան է. առաջիկա 10 տարում ոչ մի պայմանագիր չի կնքվի: «Ուկրաինան փորձում է գործարկել Եվրոպայի էներգետիկ օրենսդրությունը: Եթե կարողանա դա անել մինչև տարվա ավարտը, ապա մենք պատրաստ կլինենք աշխատել եվրոպական օրենսդրության շրջանակներում և Ուկրաինայի տարածքով տարանցիկ մատակարման մասին պայմանագիր կստորագրենք՝ եվրոպական օրենսդրության համաձայն»,- ասել է Պուտինը:
17:28 - 02 հոկտեմբերի, 2019