Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Պենտագոնը հայտարարել է, որ Իրանը «անհանգստացնող» առաջընթաց է գրանցել բալիստիկ հրթիռների ու անօդաչուների մշակման գործում |tert.am|

Պենտագոնը հայտարարել է, որ Իրանը «անհանգստացնող» առաջընթաց է գրանցել բալիստիկ հրթիռների ու անօդաչուների մշակման գործում |tert.am|

tert.am: Իրանի իշխանությունները վերջին 5-7 տարվա ընթացքում զգալի առաջընթաց են գրանցել բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մշակման գործում, ինչը մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին հինգշաբթի Պենտագոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քեննեթ Մաքքենզին, որի օպերատիվ պատասխանատվության ոլորտն ընդգրկում է առաջին հերթին Մերձավոր Արևելքը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: «Ես կսկսեմ բալիստիկ հրթիռներից, որովհետև հենց դրանցում եմ ես տեսնում ամենամեծ իրանական սպառնալիքը: Այս (հրթիռային) սպառնալիքը ինձ ամենից շատ է անհանգստացնում: Վերջին 5-7 տարվա ընթացքում Իրանը իր բալիստիկ հրթիռների մեջ կատարել է էական, որակական բարելավումներ: Դրանց թիվը նաև աճել է: Այժմ թվերը կախված են նրանից, թե ինչպես եք որոշելու հաշվել զենքը, բայց դա մի փոքր պակաս է 3 000 տարբեր հեռահարության (հրթիռներից): Այնուամենայնիվ, դրանց ճշգրտությունը շատ ավելի բարձր է դարձել, քան նախկինում, ինչը ինձ շատ է անհանգստացնում» - ընդգծել է գեներալը: Թեհրանը, շարունակել է նա, «սկսել է մեծ ներդրումներ կատարել ցամաքային հարվածային թևավոր հրթիռների և իր անօդաչու թռչող սարքերի ծրագրում»: «Նրանց անօդաչու թռչող սարքերի մշակման ծրագիրը նույնպես զգալի առաջընթաց է գրանցել: Դրանք բոլորը համեմատաբար նոր մշակումներ են: Ես խոսում եմ վերջին 5 տարվա կամ դրան մոտ ժամանակահատվածի մասին: Երբեմն մեզանից, մեր վերլուծաբաններից, որոշ ժամանակ է պահանջվում այս մասին տեղեկանալու մասին: Սա ինձ շատ է անհանգստացնում»,-նշել է գեներալը:
11:43 - 23 ապրիլի, 2021
Հայաստանը և Իրանը պատրաստ են խորացնել գործակցությունը ճանապարհային ենթակառուցվածքների նախագծերի շրջանակում

Հայաստանը և Իրանը պատրաստ են խորացնել գործակցությունը ճանապարհային ենթակառուցվածքների նախագծերի շրջանակում

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհաշինության ու քաղաքաշինության նախարարության միջազգային միջանցքների վարչության գլխավոր տնօրեն Ամին Թարաֆոյի գլխավորած պատվիրակությանը։   Հանդիպման ընթացքում քննարկվել են «Պարսից ծոց - Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի և «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի նախագծերի շրջանակում Հայաստանի և Իրանի միջև համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։   Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածքում իրանական բեռնափոխադրումների կազմակերպմանն առնչվող ընթացակարգերի կարգավորման և դյուրացման հնարավորություններին։   Իրանական պատվիրակության ղեկավարը և ՀՀ ՏԿԵ փոխնախարարը վերահաստատել են ճանապարհային ենթակառուցվածքային նախագծերի և տրանսպորտային հաղորդակցության շրջանակում երկկողմ գործակցության հետագա խորացման պատրաստակամությունը։   Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
15:03 - 21 ապրիլի, 2021
Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծմանն առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծմանն առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Նախարար Պապիկյանն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսական փոխգործակցության օրակարգում առկա չիրացված ներուժը հնարավոր է օգտագործել՝ զարգացնելով առևտրատնտեսական կապերը և կյանքի կոչելով համատեղ ծրագրերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի շրջանակում տարվող աշխատանքների, ինչպես նաև «Պարսից ծոց և Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումների կարևորությունը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԻՀՀ դեսպան Աբբաս Զոհուրին վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը հայ-իրանական ծրագրերն ու նախագծերը արդյունավետ իրականացնելու և տնտեսական կապերի ընդլայնմանը նպաստող փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում։ Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի օրակարգին, համատեղ ծրագրերի ընթացիկ արդյունքներին, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման և շինարարության մեկնարկին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված շինարարական ծրագրերում իրանական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
19:10 - 19 ապրիլի, 2021
Ադրբեջանում հայտնել են Իրանի հետ սահմանին փոխհրաձգության մասին |tert.am|

Ադրբեջանում հայտնել են Իրանի հետ սահմանին փոխհրաձգության մասին |tert.am|

tert.am: Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է Իրանի հետ սահմանին զինված միջադեպի մասին, որի հետևանքով վիրավորվել է անձ:Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նշելով, որ կատարվում է հետաքննություն:«Ապրիլի 16-ին, ժամը 22:00-ին, Ֆիզուլիի շրջանի Ղազախլար գյուղի մոտակայքում գտնվող սահմանային անցակետի սահմանապահները հայտնաբերել են երկու սահմանախախտի: Դեպքի մասին տեղյակ են պահվել իրանցի սահմանապահները: Ձերբակալվածներն Իրանի քաղաքացիներ Ֆեյզի Յասեր Նարիմանն ու Հուսեյնփուր Սաջադ Հասանն են: Ադրբեջանական սահմանապահների կողմից զենքի օգտագործման հետևանքով Նարիմանը թեթև վնասվածք է ստացել, նրան տեղափոխել են «Ֆիզուլի» ախտորոշիչ կենտրոն»,- հայտնել են Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությունից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1159 հաբ և 78 միավոր դեղամիջոց, որը նման է Costed Mikro Politedve-ի (թմրանյութի տեսակ,-խմբ.):
14:24 - 19 ապրիլի, 2021
Սաուդյան Արաբիան և Իրանը բանակցություններ են սկսում հարաբերությունները վերականգնելու համար․ Financial Times
 |shantnews.am|

Սաուդյան Արաբիան և Իրանը բանակցություններ են սկսում հարաբերությունները վերականգնելու համար․ Financial Times |shantnews.am|

shantnews.am:  Սաուդյան Արաբիայի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները ուղիղ բանակցություններ են վարում հինգ տարի առաջ խզված դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման նպատակով, գրել է Financial Times- ը՝ հղում անելով աղբյուրներին: Ապրիլի 9-ին Բաղդադում Իրաքի վարչապետ Մուստաֆա Կազեմիի միջնորդությամբ 2016 թվականից ի վեր երկու երկրների միջև ընթացել են «առաջին նշանակալից քաղաքական քննարկումները»: Ըստ աղբյուրների՝ բանակցություններում ներառված է եղել «Անսար Ալլահ» (Հուսիթների) շարժման կողմից Սաուդյան Արաբիայի տարածքի վրա հարձակումների թեման և այն «դրական» բնույթ է կրել: Նշվում է, որ բանակցությունները տեղի են ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ միջուկային գործարքը վերականգնելու և տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու փորձերի ֆոնին: Financial Times-ի հաղորդմամբ՝ կողմերի միջև բանակցություններ սկսելու պատճառներից մեկը Եմենում վեցամյա պատերազմին վերջ տալու ցանկությունն է, ինչպես նաև «սիրաշահել Բայդենի վարչակազմին, որը խոստացել էր վերանայել հարաբերությունները»: Աղբյուրները նշում են, որ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ: Միաժամանակ, ինչպես նշում է Financial Times- ը թերթը, Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյան հերքել է Իրանի հետ բանակցությունների փաստը, իսկ Իրաքի և Իրանի կառավարությունները հրաժարվել են մեկնաբանություններից:  
16:03 - 18 ապրիլի, 2021
Քննարկվել են Հայաստան-Բրազիլիա հարաբերությունների զարգացման, տարածաշրջանում ստեղծված ներկա վիճակի վերաբերյալ հարցեր

Քննարկվել են Հայաստան-Բրազիլիա հարաբերությունների զարգացման, տարածաշրջանում ստեղծված ներկա վիճակի վերաբերյալ հարցեր

Ապրիլի 15-ին դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուդմար Գոնսալես Ագիլարենտոյին, հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը: «Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Բրազիլիա հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ներկա վիճակի և այդ համատեքստում Իրանի դերակատարության մասին: Դեսպան Թումանյանը տեղեկություններ հաղորդեց Արցախյան երկրորդ լայնամասշաբ պատերազմից հետո Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ հատուկ ընդգծելով մարդասիրական բնույթի խնդիրները: ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանն ակնկալում է բարեկամ երկրների աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք վերադարձման հարցում»,-նշված է դիվանագիտական կառույցի ֆեյսբուքյան գրառման մեջ:  
13:22 - 18 ապրիլի, 2021
Եվրամիությունը մեկնաբանել է Իրանի դեմ նոր պատժամիջոցները |tert.am|

Եվրամիությունը մեկնաբանել է Իրանի դեմ նոր պատժամիջոցները |tert.am|

tert.am: Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների ցուցակի ընդլայնումը կապված չէ իրանական միջուկային խնդրի լուծմանն ուղղված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ Վիեննայում շարունակվող բանակցությունների հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:Երեքշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԵՄ պատժամիջոցների կիրառումը, ասել էր, որ եթե այս որոշումը դիտավորյալ է կայացվել Վիեննայի բանակցությունների ամենաթեժ պահին, ապա դա «այնպիսի սխալ է, որը հանցագործությունից էլ վատ է»:«Սա ոչ մի կապ չունի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ընթացող գործընթացի հետ, դրանք առանձին խնդիրներ են, մարդու իրավունքների ոլորտում ԵՄ պատժամիջոցների ռեժիմը ոչ մի կերպ չի փոխում մեր հավատարմությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին»,-ասել է Ստանոն:Նրա խոսքերով՝ նոր ցուցակները ընդունվել են պատժամիջոցների ռեժիմի տարեկան վերանայման շրջանակում, որն ուժի մեջ է 2011 թվականից: Ստանոն հավելել է, որ սահմանափակումների այս ռեժիմը ամեն տարի երկարաձգվում է՝ Իրանում մարդու իրավունքների շարունակական խախտումների պատճառով:
17:29 - 13 ապրիլի, 2021
Ռուսաստանի ու Իրանի արտգործնախարարները քննարկել են ԼՂ թեման |1lurer.am|

Ռուսաստանի ու Իրանի արտգործնախարարները քննարկել են ԼՂ թեման |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանն ու Իրանն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական ու դիվանագիտական կարգավորում ձեռք բերելու կարևորությունն ու քննարկել են տարածաշրջանի երկրների դերակատարումը, որը կարող են ունենալ այս գործընթացում: Այս մասին այսօր Իրանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը: «Քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք թույլ են տալիս կայուն հրադադար ապահովել: Ընդգծել ենք հակամարտության հետևանքները հաղթահարելու կարևորությունը և, ընդհանուր առմամբ, արդարության հիմքով հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից բխող երկարաժամկետ քաղաքական ու դիվանագիտական կարգավորման ձեռքբերումը, քննարկել ենք այն դերակատարումը, որն այս գործընթացում կարող են ունենալ տարածաշրջանի երկրները»,- հայտարարել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
16:52 - 13 ապրիլի, 2021
Զարիֆը Նաթանզի «միջուկային վթարի» համար մեղադրել է Իսրայելին |tert.am|

Զարիֆը Նաթանզի «միջուկային վթարի» համար մեղադրել է Իսրայելին |tert.am|

tert.am: Իսրայելը մասնակցություն է ունեցել Նաթանզի «միջուկային վթարին», որի նպատակն է եղել Թեհրանի և միջնորդների միջև միջուկային գործարքի շուրջ բանակցությունները խափանելու համար:Այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, գրում է ՏԱՍՍ-ը:«Իսրայելցի քաղաքական գործիչները և զինվորականներն անկեղծորեն ասում են, որ թույլ չեն տա առաջընթաց գրանցել և Թեհրանի դեմ անարդար պատժամիջոցները վերացնել, և այսօր նրանք կարծում են, որ հասել են իրենց նպատակին», - ասել է նա ՝ պատասխանելով Նաթանզի միջադեպի վերաբերյալ հարցին:Դիվանագետը հավելել է, որ «Իսրայելին պատասխանը կլինի Իրանի միջուկային ոլորտում առավել մեծ առաջընթացը»:Զարիֆը մանրամասնել է նաև, որ «Իրանի վերնախավը և ժողովուրդը պետք է զգույշ լինեն, որպեսզի չընկնեն Իսրայելի իշխանությունների խորամանկ ծուղակը»:Նա նշել է, որ «Նաթանզն այժմ հագեցած է լինելու ավելի ժամանակակից ցենտրիֆուգներով, որոնք կբազմապատկեն ուրանի հարստացման ներուժը»:Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն մամուլի ասուլիսում ասել է, որ Իրանը վրեժխնդիր կլինի Իսրայելից Նաթանզում հարձակման համար, երբ դա անհրաժեշտ համարի:Դիվանագետի խոսքով՝ «Նաթանզի միջուկային օբյեկտում ոչ մի վնաս չի հասցվել մարդկանց կամ շրջակա միջավայրին, բայց դա կարող է հանգեցնել աղետի, որը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է»: Նա ընդգծել է, որ «բոլոր չաշխատող ցենտրիֆուգները «ԻՐ-1» տիպի էին և կփոխարինվեն նորերով»:
11:42 - 12 ապրիլի, 2021
Իրանը հայտարարել է, որ չի դադարեցնի առաջշարժումն ատոմային ոլորտում, մինչեւ ԱՄՆ-ը չվերացնի պատժամիջոցները |armenpress.am|

Իրանը հայտարարել է, որ չի դադարեցնի առաջշարժումն ատոմային ոլորտում, մինչեւ ԱՄՆ-ը չվերացնի պատժամիջոցները |armenpress.am|

armenpress.am: Իրանը մտադիր չԷ դադարեցնել որեւիցե գործունեություն միջուկային բնագավառում, մինչեւ ԱՄՆ-ը չվերացանի իր նկատմամբ բոլոր պատժամիջոցները եւ չվերադառնա 2015 թվականի միջուկային գործարքին: Այդ մասին հայտարարել Է քաղաքական հարցերով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին: «Թեհրանը չի դադարեցնի եւ նույնիսկ չի նվազեցնի իր գործունեության տեմպերը միջուկային ոլորտում, հատկապես այն հարցում, որը վերաբերում Է ուրանի հարստացմանը,- մեջբերում Է Արագչիին IRNA գործակալությունը:- Ուրանի հարստացման գործընթացը մինչեւ 20-տոկոսանոց մակարդակ տեղի կունենա նույնիսկ ավելի արագ տեմպերով, քան նախատեսված Է Իրանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքում: Այդ միտումը կպահպանվի այնքան ժամանակ, մինչեւ չկնքվի համաձայնագիր, որն ԱՄՆ-ին պարտավորեցնի չեղյալ հայտարարելու բոլոր պատժամիջոցները, ընդ որում դրանք բոլորը պետք Է վերացվեն միանգամից: Արագչիի խոսքով՝ «հայտնվել են նշաններ, որ ամերիկացիները վերանայում են իրենց դիրքորոշումը, եւ մի կողմ են դրվում բոլոր պատժամիջոցների վերացումները, բայց առայժմ իրանական կողմը չի կարող գնահատում տալ, քանի որ բանակցություններն ավարտված չեն: «Երկար ճանապարհ Է սպասվում,- ասել Է նա:- Սակայն բանակցություններն առաջ են շարժվում եւ ընթանում են կառուցողական մթնոլորտում: Ապրիլի 6-ին Վիեննայում սկսվել Է Իրանի եւ միջազգային «հնգյակի» համատեղ հանձնաժողովի՝ 2021 թվականին առաջին նիստը: Անմիջակա նիստի արդյունքներով փորձագետների երկու աշխատանքային խմբերին՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման եւ միջուկային ոլորտում Թեհրանի պարտավորությունների կատարման հարցերով, հանձնարարվել Է որոշել կոնկրետ միջոցներ, որոնք պետք Է ընդունվեն ԱՄՆ-ի եւ Իրանի կողմից Գործողությունների համանտեղ համապարփակ պլանի լիովին կատարումը վերականգնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:12 - 09 ապրիլի, 2021
Իրանում ՀՀ դեսպանը Բանգլադեշի դեսպանին է ներկայացրել Արցախյան հետպատերազմյան իրավիճակը

Իրանում ՀՀ դեսպանը Բանգլադեշի դեսպանին է ներկայացրել Արցախյան հետպատերազմյան իրավիճակը

Ապրիլի 8-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուսալ Ազամ Սարքերին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ դեսպանը խոստացել է  աջակցել դեսպան Ազամ Սարքերի հավատարմագրերը ՀՀ նախագահին և ԱԳ նախարարին հանձնելու արարողության կազմակերպմանը (ընթացիկ տարվա մայիսի երկրորդ կեսին): Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի շուրջ: Դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրել է Արցախյան հակամարտության էությունը, խոսել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի և հետպատերազմյան զարգացումների մասին: Կողմերը քննարկել են երկու երկրների տնտեսական հնարավորությունները երկկողմ առևտրի և ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Կարևորվել է տնտեսության ոլորտը համակարգող պաշտոնյաների և գործարարների միջև գործնական կապերի ստեղծմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների (փոխայցելություններ, համաժողովներ, այդ թվում՝ հեռավար) անցկացումը:
20:38 - 08 ապրիլի, 2021