Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երևանի պոլիկլինիկաներում ներդրվում է էլեկտրոնային հերթագրման համակարգ

Երևանի պոլիկլինիկաներում ներդրվում է էլեկտրոնային հերթագրման համակարգ

Քաղաքացիների կապը պոլիկլինիկայի հետ սկսում է տեղամասային թերապևտին, մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին այցից: Այդ այցերի անբաժան մասը կազմող մեծ հերթերն ու ժամանակի կորուստը շուտով անցյալում կմնան: Երևանի պոլիկլինիկաներում ներդրվել է հերթագրման էլեկտրոնային համակարգ: Քաղաքապետարանը ծրագիրն իրականացնում է «Արմեդ» Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի հետ:«Տարիներ շարունակ պոլիկլինիկաներում եղել է խնդիր հերթերի հետ կապված և քաղաքացիների արդարացի դժգոհությունը: Էլեկտրոնային հերթագրման համակարգը ևս մեկ քայլ է մեր քաղաքացիներին էլ ավելի հասանելի և մատչելի դարձնելու պոլիկլինիկաների մատուցած ծառայությունները»,-նշում է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:Հերթագրման համակարգն այսօր արդեն իսկ ներդրվել և գործում է Երևանի 13 պոլիկլինիկաներում: Ծրագիրը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տնից, աշխատավայրից կամ հարմար այլ վայրից ընդամենը հեռախոսազանգի միջոցով, չկորցնելով ավելորդ ժամանակ ու նյարդեր, հերթագրվել տարածքային թերապևտի մոտ հարմար օրը և հարմար ժամին:Հերթագրումները կատարավում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-ից մինչ 17:00-ն: Հերթագրման համար առանձնացվել են հատուկ հեռախոսահամարներ: Դրանք փակցված են բոլոր պոլիկլինիկաներում: Հերթագրվել հնարավոր է նաև այցելելով պոլիկլինիկա:Համակարգում ներբեռնված են քաղաքացիների հիմնական տվյալները: Այցի օրը նշանակված ժամից մի քանի րոպե շուտ պետք է մոտենալ մատենավարման բաժին, որտեղ կտրամադրվի այցելության թերթիկն ու անկետան: Գրանցումները կատարվում են այնպես, որ յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվի 15-20 րոպե ժամանակ: Բժշկի մոտ մտնելու ժամային որոշ շեղումներ, այնուամենայնիվ հնարավոր են, բայց ընդամենը մի քանի րոպե տարբերությամբ:Հերթագրման համակարգի ներդրումը կարևոր է ոչ միայն քաղաքացիների արագ սպասարկման, այլև բժիշկների և բուժհաստատության աշխատանքն առավել կանոնակարգված դարձնելու համար:Այժմ աշխատանքներ են տարվում նաև մյուս պոլիկլինիկաներում: Մինչև տարեվերջ ծրագիրը հասանելի կլինի քաղաքի բոլոր 24 պոլիկլինիկաներում:«Ծրագիրը դեռ աշխատում է միայն տեղամասային թերապևտ կամ մանկաբույժ բժշկի մոտ հերթագրվելու համար: Երկրորդ փուլով նեղ մասնագետների մոտ գրանցումը ևս կիրականացվի հերթագրմամբ»,- ասում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:Պոլիկլինիկաներում հերթագրումն այսուհետ պարտադիր պայման է: Առանց հերթագրվելու կարող եք այդպես էլ սպասել և չսպասարկվել: Սա չի վերաբերում, իհարկե, բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիների հրատապ դեպքերին:Երևանի քաղաքապետարանն այժմ մշակում է առողջապահության ոլորտում բարեփոխումների նոր ծրագրեր:«Համեմատած 2018 թվականի հետ 2020թ. առողջապահության ոլորտի բյուջեն նախատեսում ենք եռապատկել և հատկացնել ժամանակակից ու արդիական սարքավորումներ, որ մեր պոլիկլինիկաները լինեն զինված սարքավորումներով և մատուցեն բարձրորակ բուժծառայություններ»,-նկատում է Սերգեյ Հարությունյանը:
08:48 - 23 սեպտեմբերի, 2019
Հայկ Մարությանի որոշմամբ Երեւանի 3 դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից

Հայկ Մարությանի որոշմամբ Երեւանի 3 դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը սեպտեմբերի 17-ին և 18-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Երևանի համար 174, 134 և 181 հիմնական դպրոցների տնօրեններն ազտավել են աշխատանիք:Որոշումներում մասնավորապես ասվում է.«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Ն. Դանիելյանի հետ 2014թ. սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝1.Նաիրա Ռուդոլֆի Դանիելյանին՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ից ազատել «Երևանի համար 174 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: «Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Գ. Ազատյանի հետ 2014թ. սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝1.Գոհարիկ Ռուբիկի Ազատյանին՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ից ազատել «Երևանի համար 134 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Լ. Արեյանի հետ 2014թ. սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝1.Լիլիթ Դերենիկի Արեյանին՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ից ազատել «Երևանի համար 181 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
05:41 - 23 սեպտեմբերի, 2019
Երեւանի 73 համարի երթուղին այլեւս չի սպասարկվում, քաղաքացիները ստիպված են երկու տրանսպորտային միջոցից օգտվել |armtimes.com|

Երեւանի 73 համարի երթուղին այլեւս չի սպասարկվում, քաղաքացիները ստիպված են երկու տրանսպորտային միջոցից օգտվել |armtimes.com|

armtimes.com: Երեւանի 73 համարի երթուղին այլեւս չի սպասարկվում: Այս երթուղին սկսվում էր Էրեբունի զանգվածից, իսկ վերջնակետը Նոր Նորքի 9-րդ զանգվածն էր:Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ԺՊ Էդգար Գալստյանը   նշեց, որ վերջին շրջանում 73 համարը սպասարկող ընկերությունը երթուղու սպասարկման համար անհրաժեշտ շարժակազմի քանակը չի կարողացել բավարարել՝ երեք շարժակազմով են սպասարկել, մինդեռ պայմանագրով 18-ն է նախանշված եղել: Երթուղային տաքսիների հնամաշ լինելու եւ շարժիչների պարբերաբար խափանման պատճառով մեքենաներն աստիճանաբար գծիծ դուրս են բերվել: Շահագործման պիտանի է մնացել ընդամենը երեք շարժակազմ: Երեւանի քաղաքապետարանի կողմից ներկայացված նորմերին չհամապատասխանեցնելուց հետո վերջնականան լուծարվել է:«Ընկերությունն աստիճանաբար գնացել է սնանկացման եւ դատարանով էլ սնանկ է ճանաչվել, լուծարվել է եւ աշխատանքը դադարեցրել: Քաղաքապետարանը առողջացման ժամանակ էր տվել, որ կարողանային վերականգնվել եւ որոշակի մեքենաների քանակ ապահովել, բայց վերջին մի քանի տարիներին 5 մեքնենան չի գերազանցել»,-ասաց Գալստյանը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
06:31 - 18 սեպտեմբերի, 2019
«Օգնեք չեղարկել նախկինում տրված շինթույլտվությունները». Արթուր Մեսչյանը՝ Երեւանի ավագանու անդամներին |news.am|

«Օգնեք չեղարկել նախկինում տրված շինթույլտվությունները». Արթուր Մեսչյանը՝ Երեւանի ավագանու անդամներին |news.am|

news.am։ Արդյոք մենք ուզում ենք, որ Երեւանի թաղամասերում, քաղաքի սրտում պահպանվեն ահռելի քանակի ավտոտնակներ, խայտառակ որակի բնակելի տներ եւ ինչ ճանապարհ կա այդ բակերը վերադարձնել քաղաքացիներին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:Նա առաջարկեց այդ հարցի պատասխանի մի քանի տարբերակ. «Տարբերակ 1. երեւանցիներն ամեն մեկն իր ունեցած ավտոտնակը քանդում է եւ տարածք է ստեղծում իր երեխայի խաղալու համար: Քանի՞ երեւանցին կհրաժարվի իր ավտոտնակից: Կարծում եմ՝ մի 10 հոգի կգտնվի, ոչ ավելի:Տարբերակ 2. գա կառուցապատող, որը հնարավորություն ունենա վերացնել բոլոր ավտոտնակները, կառուցի մի կառույց, տրամաբանական, չխախտի քաղաքաշինական նորմերը, ապահովի ավտոտնակների սեփականատերերին կանգառի տեղ իր կառուցած շենքում, բարեկարգի տարածքը եւ առաջին հարկում կազմակերպի մանկապարտեզ: Այդտպես է Թումանյան փողոցում:Տարբերակ 3. Թույլ չտալ անել ընդհանրապես ոչ մի բան:Ի վերջո, պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում մեր քաղաքից, ինչ պայմաններ են ծանրացած մեզ վրա, ինչ ժառանգություն ենք ստացել: Ժառանգությունը միայն այն չէ, որ 18 հարկանի շենք կառուցելու թույլտվություն է տրվել, այլ այն, որ այլանդակ շինություններով օկուպացրել են քաղաքի թաղամասերը»,-հայտարարեց Մեսչյանը:Նա կոչ արեց ավագանուն օգնել, որ այնպիսի օրենսդրական դաշտ ունենանք, որ հնարավոր լինի չեղարկել նախկինում տրված շինարարական թույլտվությունները. «Այստեղ մենք թույլ ենք, որովհետեւ մեզ դատի կտան եւ հաստատ կշահեն դատը: Քաղաքն այսօր պաշտպանված չէ»:Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելեց, որ իրենք փորձում են նման տարածքների սեփականատերերի հետ հայտարարի գալ, այլ տարածքներ առաջարկել, սակայն Երեւանում ազատ տարածքներ գրեթե չկան, բոլորը նախկին տարբեր մակարդակի պաշտոնյաների կողմից բաժան-բաժան է արվել:
12:44 - 10 սեպտեմբերի, 2019
Երևանի փողոցների մաքրումը կիրականացվի փոշեկուլ մեքենաներով. հավաքարարները կմաքրեն բակերը |armenpress.am|

Երևանի փողոցների մաքրումը կիրականացվի փոշեկուլ մեքենաներով. հավաքարարները կմաքրեն բակերը |armenpress.am|

armenpress.am։ Երևանի ավագանին՝ սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած նիստում որոշում կայացրեց ավելացնել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների թվաքանակը, հաստատվեց նոր հաստիքացուցակը:Զեկուցող Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշեց, որ «Սանիթեք» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղը և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն Երևան քաղաքի ամբողջ վարչական տարածքում ընդհանրապես չեն կատարում ծառայությունների մատուցման իրենց պայմանագրային պարտավորությունները:«Հաշվի առնելով այս ամենը՝ Երևան քաղաքի տասներկու վարչական շրջանում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններն արդեն իսկ իրականացվում են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի միջոցով: Նկատի ունենալով, որ Հիմնարկի կողմից ծառայությունների իրականացման ծավալն ընդգրկում է Երևան քաղաքի ամբողջ վարչական տարածքը, ինչպես նաև` մայրաքաղաքում ձմռան ամիսներին ձյան մաքրման, փողոցների մշակման և ձյան տեղափոխման աշխատանքների իրականացման հանգամանքը, անհրաժեշտություն է առաջացել Երևանի քաղաքապետի կողմից սեփական պարտադիր լիազորության իրականացումն ապահովելու նպատակով ընդունել ներկայացված որոշման նախագիծը»,- նշեց Սարգսյանը:Նախագծով առաջարկվում է մեծացնել հիմնարկի հաստիքացուցակը՝ բանվորներ, հավաքարարներ, վարորդներ, ովքեր կապահովեն ողջ տեխնիկայի աշխատանքի ծավալի շահագործումը: Ընդհանուր հաստիքացուցակը կազմում է 647 միավոր, իսկ ամսական բյուջեն՝ շուրջ 161 մլն դրամ:Փոխքաղաքապետը նշեց, որ ընդհանուր առմամբ Երևանի բյուջեով ոլորտին տրվող միջոցները չեն գերազանցելու այն գումարները, որը նախորդ տարիների բյուջեով նախատեսվում էր «Սանիթեք»-ին վճարելու համար:«Դրա առավելագույն չափը շուրջ 5,2 մլրդ դրամ է: Մենք նույն գումարի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել մի քանի անգամ ավելի լավ ծառայություն»,- ընդգծեց Երևանի փոխքաղաքապետը:Սարգսյանը շեշտեց, որ համայնքային հիմնարկում աշխատելու է 150 հավաքարար, ովքեր հիմնականում իրականացնելու են բակային տարածքների մաքրում: Փողոցների մաքրումը կատարվելու է փոշեկուլ մեքենաներով, որոնց աշխատանքի արդյունավետությունը 15 անգամ գերազանցում է հավաքարարի աշխատանքի արագությանը:Հայկ Սարգսյանը հավելեց, որ «Սանիթեք»-ի հետ որևէ համագործակցություն այս պահին չկա, բանակցությունները դադարեցված են:
12:32 - 10 սեպտեմբերի, 2019
Մենք նոր ենք սկսել, ինչ հրաժարականի մասին է խոսքը. Հայկ Մարությանն՝ իր հրաժարականի մասին |news.am|

Մենք նոր ենք սկսել, ինչ հրաժարականի մասին է խոսքը. Հայկ Մարությանն՝ իր հրաժարականի մասին |news.am|

news.am: Մենք նոր ենք սկսել, ինչ հրաժարականի մասին է խոսքը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երեւանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով իր հրաժարականի մասին մամուլի տեղեկություններին:«Ես ուղղակի կխնդրեմ, որ դուք դեղին մամուլը հանեք ձեր մակարդակի, ոչ թե հակառակ պրոցեսը լինի: Ինչի՞ մասին է խոսքը: Մենք 6500 քմ մեր մանկապարտեզներից հետ ենք բերել համայնքին, մենք երկու մլրդ դրամով ավելացրել ենք մեր բյուջեն: Մենք հետ ենք բերում այգիները, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերները, անօրինական սեփականաշնորհումները: Մենք մեծ կառուցապատում ենք սկսում, մեծ պլաններ ունենք: Ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը:Երեւանի քաղաքապետարանը գրեթե տեխնիկա չի ունեցել, իսկ այսօր ունի այնքան տեխնիկայի պաշար, որ կարողանանք անկախ լինել, կարողանանք իրագործել մեր առջեւ դրված խնդիրները: Այսքանն անելու հետ մեկտեղ ինչպե՞ս կարող մարդ մտածել հրաժարականի մասին: Հրաժարական տամ, որ այլեւս մանկապարտեզների տարածքները հետ չբերե՞մ»,-հայտարարեց Մարությանը:
10:38 - 10 սեպտեմբերի, 2019
Երևան քաղաքի բյուջեի նպատակային հատկացումները կավելացվեն մոտ 7 մլն դրամով |armenpress.am|

Երևան քաղաքի բյուջեի նպատակային հատկացումները կավելացվեն մոտ 7 մլն դրամով |armenpress.am|

armenpress.am։ Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ ընդունվեց Երևան քաղաքի բյուջեի նպատակային ծախսերում փոփոխություն կատարելու հարցը:Զեկուցող փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ներկայացրեց Երևան քաղաքի 2019 թ. բյուջեում և Երևան քաղաքի բյուջեի նպատակային հատկացումներում նախատեսվող փոփոխությունները:«Նախատեսվում է փոփոխություններ կատարել Երևան քաղաքի 2019 թ. բյուջեում և Երևան քաղաքի բյուջեի նպատակային հատկացումները ավելացնել ընդհանուր 6.911.000 դրամով: Դրանից 3.630.000 դրամն ուղղվելու է ձմեռային զորակոչի շրջանում Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում այլընտրանքային ծառայության անցած թվով 11 այլընտրանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելուն: Մնացած 3.281.000 դրամը նախատեսվում է հատկացնել «Պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացում» ծրագրի շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման աշխատանքների համար»,- ասաց Սարգսյանը:Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ իրենք տվյալ հարցին տվել են դրական եզրակացություն:Որոշումն ընդունվեց 53 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:
10:26 - 10 սեպտեմբերի, 2019
Երևանի քաղաքապետարանից հաստատում են «Սանիթեք»-ին գումար չփոխանցելու մասին լուրը |armenpress.am|

Երևանի քաղաքապետարանից հաստատում են «Սանիթեք»-ին գումար չփոխանցելու մասին լուրը |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանը գումար չի փոխանցել «Սանիթեք» ընկերությանը՝ աշխատանքային պարտականությունները հավուր պատշաճի չիրականացնելու համար:Այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի դիմաց «Սանիթեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիային: «Սանիթեք»-ի աշխատակիցների պնդմամբ՝ քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել օգոստոս ամսվա հաշիվ-ապրանքագրերը և կատարողականները: Հակոբ Կարապետյանը նշեց, որ «Սանիթեք»-ի աշխատակիցներն իրենց աշխատավարձերի հետ կապված բողոքները փոխանցեն իրենց տնօրինությանը:«Երևանի քաղաքապետարանը չի կարող երևանցիների գումարը փոխանցել «Սանիթեք»-ի տնօրինությանը իրենց չարված աշխատանքի համար: Մեր գործողություններն այդ առումով բխում են օրենսդրությունից և պայմանագրից: Երևանի քաղաքապետարանը որևէ տնտեսավարողի, կազմակերպության կամ հանրային ծառայություն մատուցողի նկատմամբ պատժամիջոցներ կիրառում է ըստ պայմանագրի, օրենսդրության ու նախատեսված դեպքերի»,- նշեց Կարապետյանը:Նրա խոսքով՝ իրենք միանգամայն հասկանում և ըմբռնմամբ են մոտենում «Սանիթեք»-ի աշխատակիցների բողոքին, սակայն հասցեատերը Երևանի քաղաքապետարանը չէ:
09:24 - 10 սեպտեմբերի, 2019
Չենք վճարում, որովհետև չեն աշխատում. քաղաքապետարանի ներկայացուցիչը` «Սանիթեք»-ի մասին |shantnews.am|

Չենք վճարում, որովհետև չեն աշխատում. քաղաքապետարանի ներկայացուցիչը` «Սանիթեք»-ի մասին |shantnews.am|

shantnews.am։ Վճարումները չենք դադարեցրել, ընդամենը կիրառել ենք պայմանագրով նախատեսված տուգանքները և պահումները: «Հեռանկար» հաղորդման ընթացքում այսպես մեկնաբանեց Երևանի քաղաքապետի իրավական գծով խորհրդատուն «Սանիթեք» ընեկրության նկատմամբ վերջին շրջանում իրականացված գործընթացը: «Մենք չենք վճարելու օգոստոսի 31-ից սկսած, որովհետև նրանք չեն աշխատում: Այս ընթացքում տուգանքների և պահումների հանրագումարը մոտ 380 միլիոն դրամ է»,- ասաց Կարեն Համբարձումյանը:Հարցին, թե արդյոք պետք է ընդունվեն այն պատճառաբանությունները, որ մեքենաները շարքից դուրս են գալիս, իսկ աղբամանները՝ այրվում, վնասվում, Համբարձումյանը պատասխանեց.«Դա «Սանիթեք»-ի բիզնես գործունեության ռիսկի ոլորտում է: Այդ նույն աղբամաններն այրվում են նաև մեր հարևան պետություններում՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում, այնպես որ, դա իրենց ծախսերի մեջ պետք է հաշվի առնեին»,- ասաց նա:
10:42 - 07 սեպտեմբերի, 2019