Գոռ Աբրահամյան

ՀՀ գործող գլխավոր դատախազի խորհրդական։

Ծնվել է 1979թ․ հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում։ 1996-2002թթ․ սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում՝ ստանալով բակալվարի, այնուհետև՝ մագիստրեսի կոչում։ 2003թ․ ավարտել է նույն ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտուրան։ Նույն թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան լրագրություն մասնագիտությամբ։

2002-2003թթ․աշխատել է «Ազգ» օրաթերթում որպես լրագրող, քաղաքական մեկնաբան։ 2003 թ-ից դասավանդում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 2003-2006 թթ․ թղթակցել է «Փակագիծ» թերթին։ 2003-2017 թթ․ եղել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար։ Զբաղվել է քաղծառայողների պատրաստմամբ մի շարք հասարակակն և մասնավոր կազմակերպություններում։ 2017թ․ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական։

Կարեն Գաբրիելյանի՝ գլխավոր դատախազություն տեղափոխման հիմքում ընկած է նրա ցուցաբերած գործունեության արդյունավետությունը. Գոռ Աբրահամյան

Կարեն Գաբրիելյանի՝ գլխավոր դատախազություն տեղափոխման հիմքում ընկած է նրա ցուցաբերած գործունեության արդյունավետությունը. Գոռ Աբրահամյան

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ժողովուրդ» թերթը, հավատարիմ մնալով կեղծիքն ու բանբասանքային ինտրիգը լրատվության հումք դարձնելու իր լավագույն ավանդույթներին, այսօր մի նոր անհեթեթություն է գրել այն մասին, թե իբր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին տեղափոխվել է այն պատճառով, որ վերջին շրջանում նրա գործողությունների շուրջ կասկածելի գործարքների մասին տարբեր տեղեկություններ են շրջանառվել, և գլխավոր դատախազը նրան «բերել է Երևան վատ հետևանքներից խուսափելու և իր անմիջական ենթակայության տակ աշխատելու համար»։ Ավելորդ է ասել, որ այդ այսպես կոչված լուրը իրականության հետ որևէ աղերս չունի և հեղինակի վառ երևակայության, դատախազության թիրախավորման ընդգծված ուղեգծի և գլխավոր դատախազի դեմ անձնավորված մաղձի հերթական արգասիքն է։ Հատկանշական է նախ այն հանգամանքը, որ հրապարակման մեջ անգամ ձևի համար որևէ «կասկածելի գործարքի» օրինակ, գոնե մեկ քիչ թե շատ խելքին մոտ փաստ չի վկայակոչվում, երկրորդ՝ թերթի ամենաարժանահավատ աղբյուրները, փաստորեն, շարունակում են մնալ տարածվող իբրև թե խոսակցությունները, Գյուլնազ տատի հեքիաթները։ Իրականում Կարեն Գաբրիելյանի՝ ՀՀ գլխավոր դատախազություն տեղափոխման հիմքում ընկած է նրա ղեկավարությամբ Շիրակի մարզի դատախազության ցուցաբերած գործունեության բարձր արդյունավետությունը, ինչը բազմիցս ներկայացվել է դատախազության պաշտոնական հաղորդագրություններով, այդ արդյունավետությունը չափազանց մեծ ծանրաբեռնվածություն ունեցող՝ Գլխավոր դատախազության նշված վարչության համար ծառայեցնելը, ինչպես նաև շատ դեպքերում հենց պաշտոնեական առաջխաղացմամբ ուղեկցվող ռոտացիայի՝ ՀՀ դատախազությունում վաղուց կիրառվող կառուցակարգը։ Թերթի պրոֆեսիոնալիզմի այսպիսի շրիշակային նշաձողը և նման գործելաոճը, սակայն, նորություն չեն և զարմանալի չեն։ Զարմանալին այն է, թե ինչպիսի թեթևությամբ են լուրի անվան տակ հրամցվող նման անհեթեթ բանբասանքները մամուլի տեսության ժանրում արագ տիրաժավորվում այլ լրատվամիջոցների կողմից՝ անգամ փորձ չանելով ստուգելու դրանում նշվող հանգամանքները»։
12:26 - 22 օգոստոսի, 2020
Տեղեկությունը, թե գլխավոր դատախազը միջնորդել է կալանավորել Արսեն Թորոսյանին, և այդ հարցը քննարկել է Նիկոլ Փաշինյանի հետ, չի համապատասխանում իրականությանը․ Գոռ Աբրահամյան

Տեղեկությունը, թե գլխավոր դատախազը միջնորդել է կալանավորել Արսեն Թորոսյանին, և այդ հարցը քննարկել է Նիկոլ Փաշինյանի հետ, չի համապատասխանում իրականությանը․ Գոռ Աբրահամյան

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «lurer.com լրատվական կայքը երեկ երեկոյան մի նյութ էր հրապարակել որտեղ, առանց որևէ աղբյուրի հղում կատարելու նշել էր, թե «...կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից վեր հանված առերևույթ իրավախախտումները հիմք ընդունելով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդել է կալանավորել Արսեն Թորոսյանին, և այդ հարցը քննարկել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն վերջինս Թորոսյանին ձերբակալելու «դաբրոն» չի տվել»: Նշվածը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը. նման որևէ հարց չկա, նման որևէ քննարկում ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ վարչապետի հետ չի ունեցել և չէր կարող ունենալ: Նախ՝ որովհետև ՀՀ գլխավոր դատախազը և առհասարակ դատախազությունը քրեական հետապնդում հարուցելից ոչ թե ինչ-որ «դաբրոներով» է առաջնորդվում, այլ քրեական գործերով ձեռք բերված փաստական տվյալների, ապացույցների բավարարության գործով: Եվ երկրորդ՝ հրապարակման մեջ նշված տվյալների առթիվ քննվող քրեական գործ չկա, իսկ անձի նկատմամբ խափանման միջոց կարող է կիրառվել միայն քրեական գործի շրջանակներում»:
13:13 - 19 օգոստոսի, 2020
Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը» կալանավորվել է |azatutyun.am|

Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը» կալանավորվել է |azatutyun.am|

azatutyun.am: «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Հանրապետականի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարվել է դատարանի կողմից, նա կալանավորվել է: Այս մասին  ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշումը հրապարակել է շաբաթ գիշերը: Լևոն Սարգսյանը, որը հետախուզվում էր 2018-ի հոկտեմբերից, Ռուսաստանից արտահանձնվել է Հայաստան օգոստոսի 6-ին: Նախկին իշխող Հանրապետականի պատգամավոր անցած տարվա նոյեմբերին հայտնաբերվել և ձերբակալվել է Ռուսաստանում՝ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում, ապա՝ կալանավորվել։ «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Սարգսյանը մեղադրվում է դեռ 12 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեջ: Խոսքը 2008-ին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման մասին է: Հեղափոխությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ հարձակման իրական պատվիրատուն Լևոն Սարգսյանն է:
10:48 - 10 օգոստոսի, 2020
Լևոն Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան |hetq.am|

Լևոն Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան |hetq.am|

hetq.am: Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Լևոն Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Միջնորդության վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել, գործով դատական նիստ է  նշանակվել այսօր։ Լևոն Սարգսյանը, որը հայտնի է «Ալրաղացի Լյովիկ» անունով, մեղադրվում է 11 տարի առաջ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։ Նա 2018 թվականի հոկտեմբերից գտնվել է հետախուզման մեջ։ 2018թ-ին ավազակային հարձակման գործով վարույթն իրականացնող մարմինը՝ Ազգային անվտանգության ծառայությունը, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է։ 2019 թվականի նոյեմբերին Սարգսյանը հայտնաբերվել է Ռուսաստանի դաշնությունում ու ձերբակալվել։ 2020 թվականի մարտի 20-ին ՌԴ-ն բավարարել է Սարգսյանին  Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ հայկական կողմի միջնորդությունը, արտահանձնումը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին։  
18:05 - 08 օգոստոսի, 2020
Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը («Ալրաղացի Լյովիկ») տեղափոխվել է Հայաստան․ Դատախազություն

Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը («Ալրաղացի Լյովիկ») տեղափոխվել է Հայաստան․ Դատախազություն

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համագործակցության արդյուքնում և ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների խումբը 06.08.2020թ. ՀՀ է տեղափոխել ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Լևոն Հրաչյայի Սարգսյանին: Լևոն Սարգսյանին ՀՀ իրավասու մրամիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել էր սույն թվականի մարտ ամսին և համապատասխան մարմիններին հանձնարարվել էր ապահովել վերջինիս տեղափոխումը հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո»:
09:09 - 07 օգոստոսի, 2020
Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալով ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՔԿ

Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալով ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՔԿ

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, այնտեղ վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում այդ հանգամանքները քննարկման առարկա դարձնելու, դրանցում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով: Դատախազությունը հետամուտ կլինի քննությամբ ձեռք բերված արդյունքերից ելնելով՝ համապատասխան իրավական գնահատական տալու հարցում»:
14:45 - 05 օգոստոսի, 2020
Ռուբեն Հայրապետյանը 2003թ.-ից ՌԴ քաղաքացի է․ Դատախազություն |azatutyun.am|

Ռուբեն Հայրապետյանը 2003թ.-ից ՌԴ քաղաքացի է․ Դատախազություն |azatutyun.am|

azatutyun.am: Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ Ռուբեն Հայրապետյանը 2003թ. հունիսի 20-ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Այս մասին հարցմանն ի պատասխան հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանը դադարեցրել է Հայրապետյանի հետախուզումը իր տարածքում։ Գլխավոր դատախազությունը հետախուզման դադարեցման պատճառը ստանալու համար դիմել էր Ռուսաստանի իրավապահներին։ «ՌԴ գլխավոր դատախազությունց դեռևս չեն ստացվել նրա նկատմամբ հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցնելու և դրա հնարավոր հիմքերի վերաբերյալ ակնկալվող պարզաբանումները, և այս պահին դեռևս չենք կարող ասել՝ արդյո՞ք Ռ. Հայրապետյանի՝ ՌԴ քաղաքացի հանդիսանալը հիմք է հանդիսացել հետախուզումը դադարեցնելու որոշում կայացնելու համար», - հայտնում են դատախազությունից: Պաշտոնավարման տարիներին բազմաթիվ աղմկահարույց պատմություններով հայտնի 63-ամյա Ռուբեն Հայրապետյանը մեղադրվում է 2 քրեական գործով` քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության համար, և երկրորդ գործով` ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու և ծանր հետևանքներ առաջացնելով՝ որպես կազմակերպության ծառայող կարգադրիչ լիազորություններըչարաշահելու համար:
15:25 - 04 օգոստոսի, 2020
Ռուբեն Հայրապետյանի հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցվել է. դատախազությունը հարցում է ուղարկել՝ պարզաբանումներ ստանալու |armtimes.com|

Ռուբեն Հայրապետյանի հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցվել է. դատախազությունը հարցում է ուղարկել՝ պարզաբանումներ ստանալու |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները դադարեցրել են ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը: Նրա պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ իրեն այդ մասին Հայրապետյանն է տեղեկացրել, դեռ պաշտոնական փաստաթուղթ չունի, սակայն կարծում է, որ հետախուզումը դադարեցվել է անհիմն լինելու հիմքով. «Չի կարելի հետախուզել մի մարդու, ում գտնվելու վայրը ի սկզբանե պարզ է թե ՀՀ, թե ՌԴ իրավապահ մարմիններին»: Մեր հարցին՝ Քննչական կոմիտեն տեղեկացված եղե՞լ է նրա գտնվելու վայրի մասին, պաշտպանը պատասխանեց, որ մինչ հետախուզում հայտարարելը անձամբ ինքն է տեղեկացրել՝ նշելով կոնկրետ հասցեն, բնակարանը. «Ռուբեն Հայրապետյանի շուրջ կատարվող քրեադատավարկան բոլոր պրոցեսները շատ հեռու են իրավունքի հետ կապ ունենալուց, ես ուրախ եմ, որ ՌԴ իրավապահ մարմինները գործեցին օրենքին համապատասխան»,- նշեց նա: Հարցին՝ իր պաշտպանյալի հետ քննարկե՞լ է նրա վերադարձի հնարավոր ժամկետները, սպասվո՞ւմ է նման բան, Ամրամ Մակինյանը պատասխանեց. «Անպայման, պարոն Հայրապետյանը վերադառնալու է հայրենիք, բայց ժամկետների մասին չէի ուզի բարձրաձայնել,որ անօրինակ քրեական գործերի տեղատարափը չշատանա»: Ամրամ Մակինյանը նշեց, որ ինքը տեղեկություն չունի՝ արդյո՞ք Հայրապետյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, թե՝ ոչ: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան նշեց, որ ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերի, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերի և 322-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հետախուզվող Ռուբեն Հայրապետյանի՝ որևէ երկրի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է նրա նկատմամբ միջպետական հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցվելուն, դրա հիմքերին, այդ տվյալները ստուգման ընթացքում են. «Այդ հարցերի կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական հարցում է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազություն, որի պատասխանը դեռևս չի ստացվել»,- ասաց Աբրահամյանը: Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի լինելու վերաբերյալ տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք նաեւ ՀՀ քննչական կոմիտե, որտեղից նշեցին, որ հարցին կպատասխանեն ավելի ուշ: Հիշեցնենք՝ Ռուբեն Հայրապետյանը Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով եւ շահադիտական դրդումներով ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաեւ՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչության հատկանիշներով:  Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:37 - 30 հուլիսի, 2020
ՀՀ գլխավոր դատախազության՝ դատավոր Սերժիկ Ավետիսյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է

ՀՀ գլխավոր դատախազության՝ դատավոր Սերժիկ Ավետիսյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է

ՀՀ գլխավոր դատախազությունը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքի գործով զեկուցող, դատավոր Սերժիկ Ավետիսյանին: Այս մասին գրառում է կատարել գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Ինքնաբացարկի միջնորդության հիմք է հանդիսացել Ռ. Քոչարյանի համար գրավի գումարի մի մասը, ըստ իր իսկ հավաստման, վճարած գործարար Սամվել Կարապետյանի հետ ունեցած բարեկամական կապը և վերջինիս կողմից Ս. Ավետիսյանի՝ ֆինանսական նվիրատվության արժանանալու հանգամանքը: Ըստ գլխավոր դատախազության՝ այդ հանգամանքները միջնորդության քննության շրջանակներում օբյեկտիվ դիտորդի, հասարակության մոտ կարող են ձևավորել Ս. Ավետիսյանի ոչ անաչառության, քննության որոշակի ելքով կանխակալ շահագրգռվածություն ունենալու համոզմունք: Դատախազության միջնորդությունը, սակայն, մերժվել է:
19:45 - 27 հուլիսի, 2020
Դատախազությունն ուսումնասիրում է սահմանադրական կարգը տապալելու հաղորդման վերաբերյալ քրգործի հարուցումը մերժելու որոշման օրինականությունը
 |pastinfo.am|

Դատախազությունն ուսումնասիրում է սահմանադրական կարգը տապալելու հաղորդման վերաբերյալ քրգործի հարուցումը մերժելու որոշման օրինականությունը |pastinfo.am|

pastinfo.am: Գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների կողմից սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ երեք կուսակցությունների ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը դիմումատուները դեռ չեն ստացել։ Հիշեցնենք, որ հունիսի 30-ին երեք կուսակցություն՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» համատող հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ։ Մասնավորապես՝ խոսքը գնում է վերջին երկու տարիների ընթացքում դատական իշխանության նկատմամբ իրականացված ոտնձգությունների մասին։ Դատախազությունը հաղորդումն ուղարկել էր ՀՔԾ, որտեղ որոշում էր կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Այդ մասին Հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ից հայտնել էին դեռեւս հուլիսի 16-ին, սակայն առ այսօր հաղորդում ներկայացրած կուսակցությունները որոշումը չեն ստացել։ Հետեւապես դեռ չեն քննարկել այն բողոքարկելու հարցը։ Ի դեպ, որոշման օրինականությունը պետք է ստուգվի եւ հաստատվի նաեւ դատախազության կողմից։ Մեր հարցմանն ի պատասխան՝  ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով տեղակալ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ դատախազը քննիչի որոշումն ստացել է եւ հիմա դրա օրինականության ստուգման փուլում են գտնվում։   Գոռ Աբրահամյանը դժվարացավ ասել, թե ինչու քննիչի որոշումը կողմերը դեռ չեն ստացել, ըստ նրա՝  քննիչի կողմից ներկայացված նյութերի համաձայն, պատշաճ դատավարական ընթացակարգի պահպանմամբ որոշումն ուղարկվել է հաղորդում տված սուբյեկտներին։
20:57 - 25 հուլիսի, 2020
ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել ԲԴԽ-ին՝ 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով

ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել ԲԴԽ-ին՝ 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լրագրող գործընկերներիս հետաքրքությունը մասամբ բավարարելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տեղեկացված լինելու հանրության իրավունքը՝ ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հիմք ընդունելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասը, երեկ միջնորդություններ է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ վերջինիցս ստանալու համաձայնություն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով: Հավելյալ տեղեկատվություն տվյալ պահին չի կարող տրամադրվել՝ ելնելով ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներից, համաձայն որի քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: Քրեական գործի նախաքննության հետագա փուլերում, ըստ անհրաժեշտության և նախընտրելի ծավալի, վարույթն իրականացնող մարմինը կամ դատախազությունը կարող են տրամադրել հավելյալ տեղեկատվություն: Ուզում եմ հիշեցնել, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և այդ գործով մինչդատաան քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը»:
12:53 - 17 հուլիսի, 2020
Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Միքայել Մինասյանին չկալանավորելու որոշման դեմ |armtimes.com|

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Միքայել Մինասյանին չկալանավորելու որոշման դեմ |armtimes.com|

armtimes.com: Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ բողոքը Վերաքննիչ դատարան է ներկայացվել հուլիսի 9-ին: Մինասյանը, հիշեցնենք, որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա հետախուզման մեջ է եւ մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում: Մայիսի 6-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել էր Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը: Դատարանի այդ որոշումը, սակայն, մեկ ամիս անց Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը բեկանել էր՝ գործն ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
15:41 - 15 հուլիսի, 2020
Արմեն Աֆանդյանը որևէ առնչություն  չէր կարող ունենալ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի առթիվ քննված քրեական գործի հետ․ Գոռ Աբրահամյան

Արմեն Աֆանդյանը որևէ առնչություն չէր կարող ունենալ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի առթիվ քննված քրեական գործի հետ․ Գոռ Աբրահամյան

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1in.am կայքը, չդավաճանելով լրագրությանը սիրողական մոտեցում ցուցաբերելու ու որպես բամբասանքի ժանրի մոտենալու իրենց լավագույն ավանդույթներին, երեկ «Լիսկայի գործը կոծկած Սյունիքի նախկին դատախազը՝ Գլխավոր դատախազի տեղակալ» վերտառությամբ երկար-բարակ մի «պատում» է հրապարակել և, նպատակ ունենալով ստվերել ՀՀ գլխավոր դատախազի կողմից դատախազության կոլեգիայի համաձայնությամբ Արմեն Աֆանդյանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու հանգամանքը, հերթական անգամ չի խորշել գնալու փաստերի խեղաթյուրման, ընթերցողին մոլորության մեջ գցելու և ապատեղեկացնելու ճանապարհով: Մասնավորապես, փորձ է արվել Արմեն Աֆանդյանի անունը կապել Գորիսում 2013թ. հունիսի 1-ին նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ քննված քրեական գործի հետ՝ նշելով թե Արմեն Աֆանդյանի անունը հիշվում է նրա՝ «Սյունիքի մարզի դատախազի պաշտոնավարման ժամանակահատվածով, երբ հաջողությամբ կոծկվեց Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի կողմից Բուդաղյանների սպանության դեպքը, իսկ մարզպետն ու իր հարազատները մնացին անպատիժ»։ Լրագրության ֆակուլտետի երկրորդ կուրսի անգամ ամենածույլիկ ուսանողը գիտի, որ լրագրողի առաջին գործը, մինչև նյութը հրապարակելը, փաստերը ստուգելն է, այլ ոչ թե 7 տարվա վաղեմության իրադարձությունների վերաբերյալ սեփական հիշողություններով ու պատկերացումներով առաջնորդվելը, առավելևս դրանք թղթին հանձնելն ու հանրայնացնելը: Իսկ հոդվածին պրոֆեսիոնալ մոտենալու և փաստերն ստուգելու տարրական տնային աշխատանքը կատարելու դեպքում լրագրողը, նաև դատախազությանը դիմելով ու անհրաժեշտ պարզաբանումներն ստանալուվ, կարող էր պարզել, որ նախ՝ Արմեն Աֆանդյանը ՀՀ Սյունիքի մարզի դատախազ է նշանակվել 2013թ. նոյեմբերի 27-ին, մինչդեռ այդ դեպքը, ինչպես նշեցինք, տեղի է ունեցել 2013թ. հունիսի 1-ին՝ այսինքն դրանից շուրջ 5 ամիս առաջ: Եվ երկրորդ, որ տվյալ դեպքում ամենակարևորն է՝ այդ դեպքի վերաբերյալ քրեական գործը քննվել է ոչ թե քաղաքացիական, այդ թվում՝ մարզի դատախազության, այլ զինվորական դատախազության հսկողության ներքո, հետևաբար Արմեն Աֆանդյանը որևէ առնչություն այդ գործի հետ ունենալ չէր կարող: Առավել տգեղ և տարակուսելի է, որ հրամցված նման կեղծ, իրականությանը չհամապատասխանող լրատվությունը կուլ տալով՝ առանձին իրավապաշտպաններ այդքան հեշտությամբ հանձն են առնում անձին և մի ամբողջ համակարգի վարկաբեկելու, հեղինակազրկելու անպատվաբեր գործին՝ ձեռքի հետ բացահայտելով նաև իրենց իսկ քննարկած խնդրից՝ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակման օրենսդրական կարգավորումից իրենց բացարձակ անտեղյակությունը»:
11:28 - 15 հուլիսի, 2020
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է Արցախի գլխավոր դատախազության աշխատակիցների հետ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է Արցախի գլխավոր դատախազության աշխատակիցների հետ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՀ գլխավոր դատախազության աշխատակիցների հետ: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Կայացած խորհրդակցության ընթացքում Արթուր Դավթյանը ընտրվելու և ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ շնորհավորել է Մհեր Աղաջանյանին, ինչպես նաև նորանշանակ գլխավոր դատախազի տեղակալներին` հաջողություն մաղթելով նրանց իրենց դժվարին ու պատասխանատու աշխատանքում: Նա միաժամանակ վստահություն է հայտնել, որ ղեկավար կազմի ձևավորումը նոր շունչ կհաղորդի Արցախի դատախազությանը` իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս: ՀՀ գլխավոր դատախազը ողջունել է հայկական երկրորդ հանրապետության դատախազական համակարգի բարեփոխումների այն տեսլականն ու գաղափարները, որն ունի ԱՀ նոր գլխավոր դատախազը և որի շուրջ իրենք ունեցել են համատեղ քննարկումներ: Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը մշտապես պատրաստ է իր ունեցած ռեսուրսներով ու հնարավորություններով նպաստել ԱՀ դատախազության կարողությունների զարգացմանը և արդյունավետության բարձրացմանը միտված բոլոր նախաձեռնություններին: Նա բարձր է գնահատել հատկապես Արցախում կայացած համապետական վերջին ընտրությունների կազմակերպման, քվեարկության ընթացքում, ինչպես նաև հետընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների դիմումների, ահազանգերի քննության ու ընթացքավորման նկատմամբ դատախազական արդյունավետ հսկողության իրականացման առումով Արցախի դատախազության կազմակերպված և համակարգված գործունեությունը, որը մեծապես նպաստել է Արցախում ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացմանը, արցախցիների ազատ ու անկաշկանդ կամարտահայտմանը: Նման արդյունքի հնարավոր է եղել հասնել ոչ միայն Արցախի մյուս իրավապահ մարմինների հետ սերտ փոխգործակցությամբ, այլ նաև ՀՀ գլխավոր դատախազության փորձի փոխանցման նպատակով նախապես իրականացված համատեղ միջոցառումներով, ինչը լավ օրինակ է նաև այլ ոլորտներում կիրառելու և հաջողություններ արձանագրելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրներում դատախազության գործունեությանն անմիջականորեն առնչվող օրենսդրական դաշտերի, ինստիտուցիոնալ բարեփոխումների ներդաշնակության, միասնականության ապահովման անհրաժեշտությանը, ինչպես նաև փորձի փոխանակման ձևավորված կառուցակարգերի և ավանդույթների շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը համոզմունք է հայտնել, որ դրանք նպաստում են հայկական երկու պետություններում իրավակարգի ամրապնդմանը, իրավական անվտանգության և քրեական վարույթի օրինականության երաշխավորմանը, հանցավորության դեմ համատեղ պայքարում իրավապահ մարմինների գործակցության արդյունավետության բարձրացմանը և իրենց բնօրրանում հայ ժողովրդի ազատ, ստեղծագործ ու հնարավորինս անվտանգ կենսագործունեությանը:
14:08 - 07 հուլիսի, 2020