Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ մամուլի գործող խոսնակ։ Ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 24-ին: Ծնողները եղել են դիվանագետներ: Մանկությունը անցել է Պեկինում, որտեղ աշխատել են հայրը եւ մայրը: Հայրը՝ Վլադիմիր Յուրեւիչ Զախարովը, մասնագիտությամբ արեւելագետ է: Այժմ աշխատում է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում: 1998 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ արեւելագետի եւ լրագրողի մասնագիտությամբ: Պրակտիկան անցել է Չինաստանում՝ Ռուսաստանի դեսպանատանը: 2003 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Նոր տարվա տոնակատարության ավանդական խորհրդանիշների ձեւափոխումը ժամանակակից Չինաստանում» թեմայով: 1998 թվականից աշխատակցել է ՌԴ ԱԳՆ-ի «Դիվանագիտական տեղեկագիր» ամսագրի խմբագրմանը, ապա նաեւ ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունում:

2003-2005 թվականներին ղեկավարել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2005-2008 թվականներին եղել է Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարի մշտական ներկայացուցիչը: 2008-2011 թվականներին դարձյալ ղեկավարել է Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2011-2015 թվականներին վերոնշյալ վարչությունում նշանակվել է ղեկավարի տեղակալ: Նրա պարտականությունների մեջ մտնում էին կազմակերպել եւ անցկացնել պաշտոնական ճեպազրույցներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաեւ համակարգել ԱԳՆ-ի աշխատանքները սոցիալական ցանցերում, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արտասահմանյան այցերը: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական խոսնակն է: Հաճախ համեմատվում է Ջեն Պսակիի հետ (ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մինչեւ 2015 թվականի մարտի 31-ը): Հեռուսատահաղորդավար Վլադիմիր Սո 2015 թվականի օգոստոսի 10-ին նշանակվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչության տնօրեն։ Զախարովան պատմության մեջ դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց այս պաշտոնը: Զախարովան շաբաթական մի քանի ճեպազրույցներ է ունենում լրագրողների հետ: Ինքը՝ Զախարովան, նշում է, որ ԱԳՆ-ն ժամանակի հետ համահունչ է քայլում եւ արտասահմանյան փորձն է հաշվի առնում։ Ենթադրվում է, որ աջակցում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը:

Այդ մասին վկայում է նաեւ այն փաստը, որ 2016 թվականի մարտին դասախոսությամբ հանդես եկավ «Կանդիդատ ֆորում»ում, որն անց էր կացվում սույն կուսակցության կողմից` պետական դումայի ընտրություններից առաջ: Տիրապետում է անգլերեն եւ չինարեն լեզուների: Ունի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի երկրորդ կարգի դիվանագիտական աստիճան: Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ: Գիտական աստիճանը` պատմական գիտությունների թեկնածու:

Ռուսաստանը պատրաստ է քննարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորումը․ ՌԴ ԱԳՆ
 |panorama.am|

Ռուսաստանը պատրաստ է քննարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորումը․ ՌԴ ԱԳՆ |panorama.am|

panorama.am: Ռուսաստանը բաց է Ուկրաինայի ճգնաժամի դիվանագիտական լուծման համար, պատրաստ է արձագանքել իսկապես լուրջ առաջարկներին։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ջիդդայում վերջերս Ուկրաինայի  իրադրության շուրջ տեղի ունեցած հանդիպումը «Մենք բարձր ենք գնահատում գլոբալ հարավի երկրների մեր բարեկամների միջնորդական և մարդասիրական նախաձեռնություններն՝  ուղղված խաղաղության ձեռքբերմանը: Ի տարբերություն Կիևի ռեժիմի, որն ընդհատել և արգելել է Ռուսաստանի հետ բանակցությունները, մենք միշտ եղել և մնում ենք բաց ճգնաժամի դիվանագիտական լուծման համար, և պատրաստ ենք պատասխանել իսկապես լուրջ առաջարկներին։ Առանց Ռուսաստանի մասնակցության և նրա շահերը հաշվի առնելու, ուկրաինական ճգնաժամի թեմատիկայի շուրջ ոչ մի հանդիպում հավելյալ արժեք չունի»,- ասվում է ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ։ Շաբաթ օրը Ջիդդայում Ուկրաինայի հարցով բանակցություններ են տեղի ունեցել, որոնց հրավիրել են մոտ 30 երկրների, բայց ոչ Ռուսաստանի ներկայացուցիչների: Իրենց մասնակցությունը հաստատել են մի շարք պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ՀԱՀ-ը, Լեհաստանը և ԵՄ-ն։ Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ իր կառավարությունը չի մասնակցի բանակցություններին առանց Ռուսաստանի:
16:54 - 07 օգոստոսի, 2023
Երևանի և Բաքվի միջև տարածքային վեճերը պետք է լուծվեն սահմանազատման գործընթացի շրջանակներում․ Զախարովա
 |armenpress.am|

Երևանի և Բաքվի միջև տարածքային վեճերը պետք է լուծվեն սահմանազատման գործընթացի շրջանակներում․ Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Մոսկվան Արարատի և Տավուշի մարզերի յոթ անկլավներ Ադրբեջանին վերադարձնելու՝ Բաքվի պահանջի մասին։ «Մենք ծանոթ ենք Բաքվի դիրքորոշմանը, Ադրբեջանի նկատմամբ նման հավակնություններ ունի նաև հայկական կողմը։ Տարածքային վեճերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակներում։ Այն (խմբ․՝ սահմանազատման գործընթացը) համակարգվում է համապատասխան երկկողմանի հանձնաժողովի կողմից, և մենք ողջունում ենք այն փաստը, որ հուլիսի 12-ին՝ երկար ընդմիջումից հետո, տեղի ունեցավ չորրորդ հանդիպումը», - ասել է Զախարովան։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է կողմերին խորհրդատվական, փորձագիտական, փաստաթղթային աջակցություն ցուցաբերել բոլոր, նույնիսկ ամենաբարդ խնդիրների լուծման գործում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների չորրորդ հանդիպումը կայացել է հուլիսի 12-ին։ Հանդիպման ժամանակ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի: Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման օրն ու վայրը: Հայաստանում ձևավորված հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանում՝ այդ երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
17:00 - 02 օգոստոսի, 2023
Մենք վերահաստատում ենք Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման անհրաժեշտությունը. Մարիա Զախարովա
 |news.am|

Մենք վերահաստատում ենք Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման անհրաժեշտությունը. Մարիա Զախարովա |news.am|

news.am: Մենք աշխատում ենք կողմերի հետ, և չնայած նրան, որ Դուք (դիմելով լրագրողին.- խմբ.) ասացիք, որ հանրային կոչերը չեն գործում, այնուամենայնիվ, մենք վերահաստատում ենք Լաչինի միջանցքը շտապ ապաշրջափակելու և տեղի բնակիչների կյանքի համար նորմալ պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը։ Այս մասին օգոստոսի 2-ին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչ է արվում Լաչինի միջանցքը ապաշրջափակելու, ապրանքների և ապրանքների մատակարարումն ապահովելու եւ հումանիտար աղետներից խուսափելու համար՝ հաշվի առնելով, որ Բաքուն անտեսում է հրապարակային կոչերը, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից։ «Իհարկե, շատ բան կախված է նաև քաղաքական կամքից և փոխզիջումային քայլերի պատրաստակամությունից։ Եվ այս դեպքում լարվածությունը կարելի է հանել, և դրա համար մենք աշխատում ենք կողմերի հետ»,- ասաց նա։
16:04 - 02 օգոստոսի, 2023
Մոսկվայի նկատմամբ պահանջները կրկնակի անտեղի են. Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի ասածները
 |armeniasputnik.am|

Մոսկվայի նկատմամբ պահանջները կրկնակի անտեղի են. Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի ասածները |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանի համար անհասկանալի են Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահների դուրս գալու հնարավոր որոշման մասին դատողությունները, հատկապես ներկայիս հումանիտար ծայրահեղ բարդ իրավիճակի ֆոնին: Ավելին, Մոսկվայի նկատմամբ պահանջներն այն բանից հետո, երբ ՀՀ ղեկավարությունը ԼՂ–ն ճանաչեց որպես ադրբեջանական, կրկնակի անտեղի են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Հուլիսի 25–ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե որ դեպքում ՌԴ խաղաղապահները կարող են լքել ԼՂ տարածքը` մասնավորապես ակնարկելով Բաքու–Ստեփանակերտ երկխոսության արդյունավետ ելքը։ Հարցին` խաղաղապահների վերաբերյալ դատողությունները կարո՞ղ են լինել ՀՀ վարչապետի ցանկությունը, Զախարովան պատասխանել է. «Մեր խաղաղապահները կարևոր գործառույթներ են իրականացնում։ Դա և՛ գերիների փոխանակումն է, և՛ ականազերծումը, և՛ միջադեպերի կարգավորումը, և՛ մարդասիրական օգնության տրամադրումը։ Մի՞թե ՀՀ ղեկավարության տեսանկյունից այդ գործունեությունն ավելորդ է, անցանկալի, և նրանք ուզում են, որ այն չլինի։ Պետք է ինչ–որ կերպ կողմնորոշվել»,– ասել է Զախարովան։ Զախարովան ընդգծել է, որ հաճախ ՀՀ ղեկավարության ներկայացուցիչները մի շարք առանցքային հարցերի շուրջ երկիմաստ դիրքորոշում են ունենում: Մոսկվան ցանկանում է, որ խաղաղապահների գործունեության մասով երկիմաստություն չլինի։ «Բառերի հետ խաղալը լավ բանի չի հասցնի։ Բարձր մակարդակով մեկ անգամ չէ, որ նշվել է անվտանգության ապահովման առումով ռուսական խաղաղապահ զորակազմի առանցքային ներդրումը իր տեղակայման գոտում, շեշտվել իրավիճակի կարգավորմանն ուղղված նրա գործողությունների պահանջարկի հարցը»,– ասել է Զախարովան։ Նրա խոսքով՝ այս ամենը կասկածի տակ դնելու փորձերը միայն նոր հարցեր են առաջացնում։
15:02 - 02 օգոստոսի, 2023
Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի` ՌԴ ակտիվության նվազման մասին հայտարարությունը
 |armeniasputnik.am|

Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի` ՌԴ ակտիվության նվազման մասին հայտարարությունը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ամեն ինչ անում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար և կատարում է իր ստանձնած բոլոր պարտավորությունները: Ռուսաստանը շարունակում է շահագրգռված լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման հարցում։ Ավելին` խոսակցություններն այն մասին, թե ՌԴ ռազմական հատուկ գործողության ֆոնին արտաքին քաղաքականության ինչ-որ ուղղություններ Մոսկվայի համար պակաս առաջնային են դարձել, փաստական հիմքեր չունեն։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ «Ռուսաստանն ամեն ինչ անում է տարածաշրջանում կայուն խաղաղության և համաձայնության հասնելու համար, և դա լիովին վերաբերում է Հարավային Կովկասին»,- ասաց Զախարովան: Նրա խոսքով՝ ակտիվության ինչպիսի նվազման մասին կարող է խոսք լինել, եթե վերջին ամիսներին Ռուսաստանի մասնակցությամբ բարձր ու բարձրագույն մակարդակով շփումների մի ամբողջ շարք է եղել` մայիսի 25-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, հունիսի 2-ին՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը, մայիսի 19-ին և հուլիսի 25-ին՝ արտգործնախարարների եռակողմ բանակցությունները։ «Սա տեմպերի նվազո՞ւմ է։ Պետք է ուղիղ նայել ճշմարտության աչքերին․.. Դրանք հավանաբար գնահատական տվող դատողություններ են, անձնական կարծիքներ, գուցե հույզ, բայց փաստերին արժե ուշադրություն դարձնել: Տրամաբանությունը անհասկանալի է, տպավորություն է ստեղծվում, որ մինչև 2022 թվականը Հայաստանի ղեկավարության տեսանկյունից այդ ուղղությամբ ամեն ինչ եղել է առանց խոչընդոտների», – ասաց Զախարովան։ Հիշեցնենք` Փաշինյանն ասել էր, որ ՌԴ բանակցային ակտիվությունը որոշակիորեն նվազել է ոչ թե այն պատճառով, որ էլ չեն ուզում, այլ որովհետև Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված այն ամբողջ էներգիան ու ժամանակը, որ կարող էին ներդնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, հիմա չեն կարող։
14:14 - 02 օգոստոսի, 2023
Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ի և Ադրբեջանի ամուր համագործակցությունը Հարավային Կովկասում կայունության առանցքային տարրերից է |factor.am|

Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ի և Ադրբեջանի ամուր համագործակցությունը Հարավային Կովկասում կայունության առանցքային տարրերից է |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում անդրադարձել է Բաքվի և Մոսկվայի ռազմավարական զարգացող հարաբերություններին։  նդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օրերս հնչեցրած հայտարարությանը, թե ՌԴ-ի հետ հարաբերություններն ամրապնդվում են դաշնակցային համագործակցության հռչակագրի ստորագրումից հետո, Զախարովան նշել է, որ կիսում են երկկողմ հարաբերությունների նման բարձր գնահատականը։ «Ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրի ստորագրումից հետո մեր կապերը զարգանում են նոր մակարդակով։ Մենք միմյանց հետ փոխգործակցելով աշխատում ենք, որ ռազմավարական փաստաղթղթի ներուժն ամբողջությամբ բացահայտվի և համագործակցությունն ունենա համապարփակ բնույթ։ ՌԴ-ի և Ադրբեջանի ամուր ու սերտ համագործակցությունը Հարավային Կովկասում կայունության առանքային տարրերից է»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ Ալիևը վերոնշյալ հայտարարությունը հնչեցրել էր օկուպացված Շուշիում կազմակերպված մեդիաֆորումի ժամանակ, որին մասնակցել են նաև ռուսական պետական լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
16:15 - 26 հուլիսի, 2023
Հայաստանում ԵՄ առաքելության նպատակը Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական դիմակայությունն է. Զախարովա |aravot.am|

Հայաստանում ԵՄ առաքելության նպատակը Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական դիմակայությունն է. Զախարովա |aravot.am|

aravot.am: Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության նպատակը Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական դիմակայությունն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: «Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ի՞նչ ներդրման մասին է խոսքը: Երկկողմ հարաբերություններում ԵՄ առաքելությունից միայն կայծն է երևացել, որևէ դարման հայ-ադրբեջանական սահմանին բախումներում առաքելությունը չի դարձել»,- ասել է Զախարովան: Նրա խոսքով՝ դա ևս մեկ անգամ հաստատում է, որ ապաէսկալացման հիմնական մեխանիզմներից մեկը պետք է դառնա հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը: «Մոսկվան ողջունում է հերթական՝ 4-րդ հանդիպումը, որը երկար ընդմիջումից հետո տեղի ունեցավ հուլիսի 12-ին, և հաստատում է պատրաստակամությունը՝ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել կողմերին»,- ասել է Զախարովան:
14:16 - 26 հուլիսի, 2023
Հայ-ադրբեջանական կարգավորումը հեշտ չի ընթանում, բայց խաղաղությունն այլընտրանք չունի. Զախարովա
 |news.am|

Հայ-ադրբեջանական կարգավորումը հեշտ չի ընթանում, բայց խաղաղությունն այլընտրանք չունի. Զախարովա |news.am|

news.am: Ռուսաստանի համար եղբայրական երկու ժողովուրդների հաշտեցման գործընթացը պետք է ընդգրկի նաեւ հումանիտար ոլորտը, ինչպես նշվել է ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Կարեւոր է ձեւավորել դրական մթնոլորտ Ադրբեջանի եւ Հայաստանի հանրությունների, փորձագիտական հանրույթների ներկայացուցիչների, հոգեւոր առաջնորդների միջեւ երկխոսությունը շարունակելու համար, ռուսական աջակցությամբ, ինչպես նաեւ գործադրելու համար միջխորհրդարանական շփումները՝ երկու երկրների ժողովուրդների միջեւ վստահության ամրապնդման նպատակով։ Հայ-ադրբեջանական կարգավորումը հեշտ չի ընթանում, ինչպես բոլորս հիանալի տեսնում ենք ու հասկանում, բայց խաղաղությունն այլընտրանք չունի։ Դրա հետ կապված հարցերն են քննարկվել երեկ ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ։ Հույս ունենք, որ նշյալ շփումներն առաջիկայում կլինեն»,- ասել է նա։
13:21 - 26 հուլիսի, 2023
ՌԴ-ն կպատժի ՌԻԱ Նովոստիի թղթակցի մահվան մեղավորներին․ Զախարովա |armtimes.com|

ՌԴ-ն կպատժի ՌԻԱ Նովոստիի թղթակցի մահվան մեղավորներին․ Զախարովա |armtimes.com|

armtimes.com: Լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովի դաժան սպանության մեղավորներն արժանի պատիժ կստանան, իսկ Կիև կասետային զինամթերք մատակարարողները նույնպես կկիսեն պատասխանատվությունը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ: «Ռուս լրագրողի դաժան սպանության համար պատասխանատուները անխուսափելիորեն արժանի պատիժ կկրեն: Նրանք, ովքեր կասետային զինամթերք են մատակարարել իրենց Կիևի հովանավորյալներին, լիովին կկիսեն պատասխանատվությունը»,- նշել է Զախարովան: Նա կարծիքով ամեն ինչ ցույց է տալիս, որ Զապորոժիեի շրջանում լրագրողական խմբի վրա հարձակումը պատահական չի եղել։ «Վստահ եմ, որ միջազգային կառույցները կնախընտրեն աչք փակել ռուս լրագրողների դեմ կատարված նողկալի հանցագործության վրա»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի ՊՆ-ից հայտնել էին, որ Ուկրաինայի զինված ուժերը կասետային զինամթերքով հարվածներ են հասցրել լրագրողների խմբի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է լրատվամիջոցների չորս աշխատակից։ Հրթիռակոծությունը տեղի է ունեցել Պյատիխատկի գյուղի մոտ:
10:28 - 23 հուլիսի, 2023
Զախարովան անդրադարձել է Մոսկվայում Միրզոյանի և Բայրամովի հանդիպման հնարավորությանը
 |armenpress.am|

Զախարովան անդրադարձել է Մոսկվայում Միրզոյանի և Բայրամովի հանդիպման հնարավորությանը |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման անցկացման լավ շանսեր կան։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Շանսերը շատ լավն են: Հենց այդ հանդիպման վրա աշխատող փորձագետներից ստանանք կոնկրետ ժամկետների վերաբերյալ առաջարկներ, անպայման կկիսվենք ձեզ հետ»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների միջև վերջին տարաձայնությունները չեն ազդի եռակողմ հանդիպման անցկացման հնարավորության վրա։ Օրերս Ադրբեջանը կոշտ արձագանք էր տվել հուլիսի 15-ին ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հայտարարությանը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պայմանավորում է Հայաստանի վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ, ինչը հակասում է Մոսկվայի և Բաքվի միջև փոխգործակցության մասին հռչակագրին։
14:25 - 20 հուլիսի, 2023
Զախարովան արձաքանգել է Էրդողանի՝ 2025-ին ԼՂ-ից խաղաղապահների հեռանալու հայտարարությանը
 |civilnet.am|

Զախարովան արձաքանգել է Էրդողանի՝ 2025-ին ԼՂ-ից խաղաղապահների հեռանալու հայտարարությանը |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձանագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2025-ին Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների հեռանալու հայտարարությանը։ «Անկարան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ չէ, որի հիման վրա ԼՂ-ի հակամարտության գոտում տեղակայվել էր ռուսական խաղաղապահ զորախումբ։ Հենց այդ փաստաթղթում հստակ նշված են ինչպես տարածաշրջանում զորախմբի գտնվելու ժամկետները, այնպես էլ հերթական հնգամյա ժամկետով հնարավոր երակարացման պարամետրերը»,- հուլիսի 20-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան։ Նրա խոսքով՝ խաղաղապահները կարևոր կայունացնող դեր են խաղում Լեռնային Ղարաբաղում, նրանց հիմնական գործառույթը հրադադարի ռեժիմի պահպանումն է․ «Հաշվի առնելով տարածաշրջանում շարունակվող լարված իրավիճակը՝ նրանց գործունեությունն էլ ավելի պահանջված է։ Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է Երևանի և Բաքվի, ինչպես նաև տարածաշրջանային խաղացողների շահերից, որոնց թվում է նաև Անկարան»,- նշել է Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանը կկատարի Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նա հույս էր հայտնել, որ ռուս զինվորականները ԼՂ-ում կմնան մինչև 2025 թվականը, իսկ դրանից հետո կհեռանան։
13:52 - 20 հուլիսի, 2023
Զախարովան նշել է հացահատիկի գործարքի քննարկմանը վերադառնալու պայմանները
 |armenpress.am|

Զախարովան նշել է հացահատիկի գործարքի քննարկմանը վերադառնալու պայմանները |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ը դեռևս երեք ամիս ունի Ռուսաստանի հետ հացահատիկի և պարարտանյութերի արտահանման հուշագիրը կատարելու համար: Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ՄԱԿ-ը դեռևս երեք ամիս ունի կոնկրետ արդյունքների հասնելու համար․․․ Միայն այդ դեպքում Մոսկվան կվերադառնա հացահատիկի գործարքի քննարկմանը», - Զախարովայի խոսքերն է մեջբերում «РИА Новости» գործակալությունը: Սևծովյան նախաձեռնությունը, որն ստորագրվել էր 2022 թվականին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից, դադարել է գործել հուլիսի 18-ին։ Դրա պայմանները ենթադրում էին ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում սևծովյան երեք նավահանգիստներից, ներառյալ՝ Օդեսայից: Իսկ գործարքի երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ եռամյա հուշագիրը, նախատեսում էր ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանման արգելափակման վերացում, «Ռոսսելխոզբանկի» վերամիացում SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի և պահեստամասերի մատակարարումների վերականգնում, Տոլյատի-Օդեսա ամոնիակատարի աշխատանքի վերականգնում և մի շարք այլ քայլեր։ Ըստ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի համար ոչինչ չի արվել։ Բայց, ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Մոսկվան պատրաստ է անմիջապես վերադառնալու գործարքի իրականացմանը, հենց կատարվեն հուշագրում նշված կետերը:
12:57 - 19 հուլիսի, 2023
Ղրիմի կամրջի վրա «ահաբեկչությունն» իրականացվել է ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունների մասնակցությամբ. Զախարովա |tert.am|

Ղրիմի կամրջի վրա «ահաբեկչությունն» իրականացվել է ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունների մասնակցությամբ. Զախարովա |tert.am|

tert.am: «Ղրիմի կամրջի վրա ահաբեկչությունն իրականացվել է ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունների մասնակցությամբ». այսպես, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է կամրջի վրա տեղի ունեցածը, գրում է iz.ru-ն։«(Կիևի) ռեժիմն ահաբեկչական է և ունի միջազգային կազմակերպված հանցավոր խմբի բոլոր հատկանիշները։ Որոշումները կայացնում են ուկրաինացի պաշտոնյաները և զինվորականները՝ ամերիկյան և բրիտանական հետախուզական գործակալությունների և քաղաքական գործիչների անմիջական մասնակցությամբ։ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան ղեկավարում են ահաբեկչական պետական կառույցը», - գրել է նա իր թելեգրամյան ալիքում։Հուլիսի 17-ին՝ ժամը 03:05-ին, Ղրիմի կամրջի վրա ուկրաինական երկու անօդաչու վերգետնյա սարքի միջոցով ահաբեկչություն է իրականացվել։ Երկու մեծահասակ մահացել է, մի աղջիկ վիրավորվել է, նա հոսպիտալացվել է շտապօգնության մեքենայով։ Վնաս է ստացել Ղրիմի կամրջի ճանապարհային հատվածին:
12:36 - 17 հուլիսի, 2023