Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Ի պատիվ Իրաքի նախագահի Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ

Ի պատիվ Իրաքի նախագահի Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով: Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է.«Սրտանց ողջունում եմ Ձեզ և Ձեզ ուղեկցող պատվիրակությանը Հայաստանի հյուրընկալ հողում:Ձեր այցն արտացոլում է մեր երկրների միջև հարաբերությունների բարեկամական բնույթը, որի հիմքում ընկած է հայ և իրաքցի ժողովուրդների՝ հարյուրամյակների պատմություն ունեցող փոխադարձ համակրանքն ու բարիդրացիական համակեցությունը: Վստահ եմ, որ Նախագահի պաշտոնում Ձեր առաջին այցը որպես պատմական իրադարձություն նոր էջ կբացի հայ-իրաքյան բարեկամական հարաբերություններում:Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորում եմ մեր երկրների միջև քաղաքական շփումների առկա բարձր մակարդակի պահպանման, բարձրաստիճան փոխայցելությունների շարունակականությունը:Հայաստանը և Իրաքն իրենց հազարամյա պատմության ընթացքում մշտապես կապված են եղել բազմաթիվ քաղաքակրթական, մշակութային, առևտրային և այլ կապերով: Դարեր շարունակ մեր ժողովուրդների բազմաշերտ շփումներն ու փոխգործակցությունը հարստացրել են ինչպես մեկը մյուսի մշակույթն, այնպես էլ իրենց անգնահատելի ներդրումն ունեցել համաշխարհային քաղաքակրթության մեջ:Այսօր մեր երկու պետությունների հարաբերությունների հիմքերն ամուր են հենց այն պատճառով, որ խարսխված են հաստատուն պատմական հիմքերի վրա:Իրաքը, լինելով աշխարհագրական առումով Հայաստանին ամենամոտ արաբական երկիրը, մեզ համար Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում ամենակարևոր և վստահելի գործընկերներից մեկն է: Իրաքի հետ մեր բարեկամական հարաբերություններն ու փոխշահավետ համագործակցությունն օրինակ են ծառայում նաև այլ արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերությունները կառուցելու գործում: Երախտապարտ ենք իրաքցի բարեկամ ժողովրդին Օսմանյան կայսրության կողմից իրագործած Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին ապաստան տալու և ցուցաբերված հոգատար վերաբերմունքի համար:Հայ-իրաքյան հարաբերությունների համատեքստում առանձնահատուկ դեր է խաղում Իրաքի հայ համայնքը՝ որպես երկու երկրների բարեկամության խորհրդանիշ։ Տարբեր ժամանակաշրջաններում Իրաքում հաստատված հայերն իրենց ուրույն ներդրումն են ունեցել Իրաքի կայացման և զարգացման գործում, ինչպես նաև իրաքցի ժողովրդի հետ կիսել են վրա հասած դժվարությունների բեռը:Հպարտությամբ եմ արձանագրում, որ հայ-իրաքյան միջպետական հարաբերությունները կայուն բնույթ են կրում։ Վերջին տարիներին Հայաստանն ու Իրաքը կարողացան ստեղծել համագործակցության լայն դաշտ։ Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի կարևոր առևտրային գործընկերը, զբոսաշրջիկների և գործարարների փոխադարձ այցելությունների ծավալներն օրեցօր աճում են: Ես հակված եմ տեսնելու, որ այն խորացնելու դեռևս մեծ ներուժ է առկա և վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ամրապնդել և ընդլայնել՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։Թույլ տվեք բաժակ բարձրացնել ի պատիվ իմ թանկագին բարեկամ, մեծարգո պարոն Նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի, ի պատիվ բարեկամ Իրաքի բարօրության և առաջընթացի, և ի փառս երկու ժողովուրդների ու պետությունների միջև խաղաղ ապագայի և հարատև ու ազնիվ բարեկամության»։ Պաշտոնական ճաշի ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման և համագործակցության նոր ոլորտների բացահայտման ուղղություններն ու հնարավորությունները:
18:10 - 22 նոյեմբերի, 2023
ՀՀ-ն մեծապես հետաքրքրված է Իրաքի հետ երկկողմ օրակարգի զարգացմամբ, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում. Խաչատուրյան
 |armenpress.am|

ՀՀ-ն մեծապես հետաքրքրված է Իրաքի հետ երկկողմ օրակարգի զարգացմամբ, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում. Խաչատուրյան |armenpress.am|

armenpress.am: Իրաքը հանդիսանում է մերձարևելյան տարածաշրջանում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերը։  Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ հայտարարության ժամանակ այս մասին ասաց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Մեծ պատիվ է այսօր Երևանում հյուրընկալել Ձերդ գերազանցության գլխավոր պատվիրակությունը։ Ձեր այցը հիրավի պատմական է, քանզի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր դուք Իրաքի առաջին նախագահն եք, ով պաշտոնական այց է կատարում Հայաստան։ Վստահ եմ, որ ձեր այցը նոր էջ կբացի հայ-իրաքյան հարաբերություններում, ինչպես նաև խորացման, ընդլայնման հզոր լիցք կհաղորդի բարեկամ պետությունների միջև բազմոլորտ համագործակցությանը»,-ընդգծեց Խաչատուրյանը։ ՀՀ նախագահը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր արաբական երկրների հետ հարաբերությունները զարգանում են փոխվստահության և ջերմ բարեկամության մթնոլորտում։ «Այսօր հայ-իրաքյան հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում։ Երկկողմ օրակարգը բավականին ընդգրկուն է և ներառում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ՝ առևտրային և տնտեսական հարաբերություններից մինչև կրթամշակութային, հումանիտար, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ։ Մեր երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացման համար հաստատուն հիմք են հանդիսանում  ինչպես հայ-արաբական պատմամշակութային առնչությունների հարուստ անցյալը, այնպես էլ Իրաքում դարերի պատմություն ունեցող հայ համայնքի առկայությունը։ Հայ ժողովուրդը երախտապարտ է Իրաքի բարեկամ ժողովրդին, հատկապես Հայոց ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին հյուրընկալելու, ապաստան տրամադրելու համար։ Ցանկանում եմ անկեղծ երախտագիտությունս հայտնել բարեկամ Իրաքի իշխանություններին՝ իրաքահայերի նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու և կյանքի բնական կենսագործունեության համար բոլոր պայմանները ապահովելու համար։ Իրաքը հանդիսանում է մերձարևելյան տարածաշրջանում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերը»,-ասաց Խաչատուրյանը։ Նախագահի խոսքով՝ Հայաստանը մեծապես հետաքրքրված է Իրաքի հետ երկկողմ օրակարգի զարգացմանը, մասնավորապես առևտրատնտեսական ոլորտում։ «Արդյունավետ եմ գնահատում պարոն նախագահի հետ ունեցած բանակցությունները, որոնց ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։ Իմ հարգարժան գործընկերոջ հետ փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկեցինք հայ-իրաքյան հարաբերությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները։ Գոհունակությամբ ընդգծեցինք վերջին տարիներին Իրաքի հետ ապրանքաշրջանառության ծավալների նկատելի աճը։ Միևնույն ժամանակ վստահություն հայտնեցինք, որ այս ցուցանիշները կարող են ավելի աճել։ Բարձր գնահատեցինք Բաղդադում սույն թվականի սեպտեմբերի 12-ից 13-ը կայացած տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի անցկացումը»,-նշեց Խաչատուրյանը։ Հայաստանի և Իրաքի նախագահների հետ հանդիպմանը նաև հանգամանալից անդրադարձ կատարվեց գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի արտադրության, ենթակառուցվածքների զարգացման և վերականգնման, սննդի և թեթև արդյունաբերության, կրթության, գիտության և մշակույթի բնագավառներին որպես առավել հեռանկարային ուղղություններ։ «Առանձնահատուկ ընդգծեցինք բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտում երկկողմ, շահավետ համագործակցության զգալի ներուժի կարիքը։ Այս առնչությամբ նշեցի, որ Հայաստանը պատրաստ է իրաքյան կողմին փոխանցել այս ոլորտում տարիների ընթացքում կուտակված իր հաջող փորձը»,-հավելեց Խաչատուրյանը։ Հայաստանի և Իրաքի նախագահները վերահաստատել են միջպետական հարաբերությունները խորացնելու երկու կողմերի պատրաստակամությունը։
13:57 - 22 նոյեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության խթանման հարցեր

Վահագն Խաչատուրյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության խթանման հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին: Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմի գրասենյակից:Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի կնքման կապակցությամբ և արդյունավետ համագործակցություն է մաղթել:Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ որպես պատվիրակության ղեկավար իր բոլոր ջանքերն ուղղում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը:Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ սերտ համագործակցության շարունակական խթանման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության կողմից իրականցվող մշտադիտարկմանն ու հերթապահությանը: Երկուստեք բարձր են գնահատվել Հայաստանի և Եվրամիության համատեղ իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները:Վասիլիս Մարագոսն իր խոսքում նշել է, որ Եվրամիությունը հանձնառու է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման անխափան ընթացքին աջակցելու իր որոշմանը: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը անշեղորեն որդեգրել է երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և ամրապնդման քաղաքականություն, որից չի նահանջելու:Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Իր խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է կայուն և տևական խաղաղության հասնելու և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի միանշանակ դիրքորոշումը: Այս համատեքստում նախագահը շեշտել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության առկայությունը ժողովրդավարության ամրապնդման կարևոր նախապայմաններից է:
21:06 - 20 նոյեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմային

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր կատարած աշխատանքի համար և բարձր գնահատել նրա անձնական ներդրումը մեր երկրների և մեր ժողովուրդների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:«Ձեր գործունեությամբ մեկ անգամ ևս մեզ համար կարևորեցիք և՛ Ճապոնիայի դերը, և՛, իհարկե, Ճապոնիայի բարեկամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Դա արեցիք նույնիսկ շատ առանձնահատուկ կերպով՝ Ձեր ոճով ներկայանալով մեր հանրությանը: Շնորհակալություն այդ ամենի համար»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:Մասանորի Ֆուկուշիման շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է՝ ընդլայնելու ազատ, բաց, ինչպես նաև միջազգային համագործակցությունը՝ հիմնված օրենքի գերակայության վրա: Համոզված եմ, որ Հայաստանը ժողովրդավարական երկրներից մեկն է, որն այժմ ավելի ժողովրդավար է դառնում»,- ասել է դեսպանը:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը:Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրներին, և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
20:46 - 16 նոյեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանն ու Արգենտինայում հրեական ասոցիացիաների պատվիրակության նախագահը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Վահագն Խաչատուրյանն ու Արգենտինայում հրեական ասոցիացիաների պատվիրակության նախագահը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել է Արգենտինայում հրեական ասոցիացիաների պատվիրակության (Delegación de Asociaciones Israelitas Argentinas) նախագահ Խորխե Կնոբլովիցիի ղեկավարած պատվիրակությանը:   Ողջունելով հյուրին նախագահն ընդգծել է, որ նման այցերը հավելյալ խթան են հանդիսանում հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունների խորացման համար:   Հանրապետության նախագահը նաև՝ ի դեմս Խորխե Կնոբլովիցի, շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում ակտիվ գործունեության համար:   Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը կարևորել է պատվիրակության գործունեությունը հակասեմիտիզմի, խտրականության և այլատյացության դեմ պայքարի և միջկրոնական երկխոսության հաստատման բնագավառում, շեշտելով, որ այդ ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Խորխե Կնոբլովիցը նշել է, որ ուրախ է Հայաստան այցելելու համար և շեշտել, որ իրենց կազմակերպությունն ակտիվորեն համագործակցում է թե՛ Արգենտինայում Հայաստանի դեսպանության և թե՛ արգենտինահայ համայնքի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-արգենտինական հարաբերությունների հետագա սերտացման հարցեր՝ այդ թվում երկու երկրների գործարար շրջանակների փոխգործակցության խթանման հեռանկարները: Երկուստեք վերահաստատվել է ժողովրդավարական արժեքների, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, ազատ և թափանցիկ ընտրությունների ապահովման անհրաժեշտությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին, խաղաղության օրակարգի մանրամասներին, ինչպես նաև շեշտել, որ Հայաստանը հաստատուն կերպով առաջ է շարժվում ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման ճանապարհով:
19:03 - 09 նոյեմբերի, 2023
ՀՀ նախագահն ու էկոնոմիկայի նախարարը քննարկել են երկրի տնտեսության տարբեր ճյուղերում և ուղղություններում նկատելի տեղաշարժերը

ՀՀ նախագահն ու էկոնոմիկայի նախարարը քննարկել են երկրի տնտեսության տարբեր ճյուղերում և ուղղություններում նկատելի տեղաշարժերը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախարարը նախագահին է ներկայացրել տնտեսական ակտիվության ընդհանուր ցուցանիշերն ու զարգացման միտումները: Զրույցի ընթացքում քննարկվել են երկրի տնտեսության տարբեր ճյուղերում և ուղղություններում նկատելի տեղաշարժերը, գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից պահանջներին համահունչ մեթոդների և տնտեսության կազմակերպման նորագույն մեխանիզմների ներդրման հեռանկարներն ու այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնմանն ու արտաքին նոր սպառման շուկաների ձեռքբերման ուղղությամբ արվող քայլերին: Այս համատեքստում երկուստեք շեշտվել է արտահանման խթանման նոր ուղղություններ գտնելուն ուղղված ջանքերի կարևորությունը և այս հարցում հայաստանյան արտահանողներին աջակցությունը:Վահան Քերոբյանը Վահագն Խաչատուրյանին մանրամասներ է հայտնել նաև նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-2-ին Երևանում կայանալիք «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի վերաբերյալ:
17:15 - 09 նոյեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանի հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանին:Ողջունելով հյուրին` նախագահը կարևորել է հիմնադրամի կողմից իրականացվող բազմաբնույթ ծրագրերը, մասնավորապես, համայնքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Պետրոս Թերզյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել Սյունիքի և Տավուշի մարզերի գյուղական համայնքներում իրականացվող բազմոլորտ գյուղատնտեսական զարգացման ծրագրերը, որոնք վերաբերում են անասնապահության նորագույն մեթոդներով կազմակերպմանը, նոր մշակաբույսերի ներմուծմանն ու ջերմոցային տնտեսությունների զարգացմանը:Պետրոս Թերզյանը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության, բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված նախատեսվող ծրագրերի մանրամասները, որոնք կիրականացվեն ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ:Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը պետք է ընդհանրական բնույթ ունենան և միտված լինեն Հայաստանում գյուղատնտեսության կազմակերպման նորագույն մեթոդների ներդրմանն ու համապատասխան մասնագետների պատրաստմանը: Այս համատեքստում կարևորվել է, մասնավորապես, Տավուշում հիմնված գյուղատնտեսական դպրոցը, որտեղ համապատասխան գիտելիքներ և փորձ է ստանում դպրոցի շուրջ 40 սան:Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև համայնքներում էկոտնտեսությունների հիմնադրման և զարգացման հնարավորությունների վերաբերյալ:
16:53 - 04 նոյեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմային

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմային

Նոյեմբերի 3-ին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմային: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Ողջունելով հյուրին նախագահը նշել է. «Ուրախ եմ այսօր հանդիպել Ձեզ և շնորհակալ եմ այն աջակցության համար, որը ցուցաբերում է մեր բարեկամ Էստոնիան: Մենք այս դժվար օրերին այդ աջակցությունը շատ բարձր ենք գնահատում»:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Մատի Ռայդման շեշտել է, որ իր այցելությունը Հայաստան միտված է ամրապնդելու երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք շարունակական զարգացման մեծ ներուժ ունեն:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ և Եվրամիության հարթակում առկա սերտ համագործակցության հետագա խթանման հարցեր: Երկուստեք բարձր է գնահատվել երկու երկրների կողմից խորհրդարանական դիվանագիտության զարգացմանն ուղղված ջանքերը:Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու և նրանց հումանիտար և սոցիալական խնդիրները լուծելուն միտված ծրագրերի վերաբերյալ: 
15:53 - 04 նոյեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գորիսի պետական համալսարանի ուսանողների հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գորիսի պետական համալսարանի ուսանողների հետ

Սյունիքի մարզ այցելության ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գորիսի համայնքապետի և Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ եղել է Գորիսի պետական համալսարանում: Նախագահին դիմավորել են համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը և պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին դիմավորելու և առաջնային կարիքները հոգալու աշխատանքներում ակտիվորեն ներգրավված ուսանողների հետ:Իր խոսքում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել կամավորականներին անձնվեր աշխատանքի համար և շեշտել, որ ուսանողների բարձր կազմակերպվածությունն ու պատրաստակամությունը ծանր իրադրության մեջ ոգևորիչ դեր է ունեցել հայաստանյան բոլոր բուհերի համար:Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է ներկաների հետ, պատասխանել ուսանողների հարցերին:  
13:50 - 04 նոյեմբերի, 2023
Ուժային կառույցների ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են զեկուցել օպերատիվ իրավիճակը Սյունիքի մարզում

Ուժային կառույցների ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են զեկուցել օպերատիվ իրավիճակը Սյունիքի մարզում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, մարզային իշխանության ներկայացուցիչների և մարզի ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։Խորհրդակցության ընթացքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախագահին է ներկայացրել մարզում իրականացվող տարբեր ծրագրերը, դրանց իրականացման ընթացքը, առաջացած խնդիրները, ընդհանուր իրավիճակը։ Ուժային կառույցների ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են զեկուցել օպերատիվ իրավիճակը Սյունիքի մարզում։Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է նման հանդիպումներն ու քննարկումները: «Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր կատարած աշխատանքի համար, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին դիմավորելու և նրանց առաջնային խնդիրները համակարգված կերպով լուծելու համար»,- նշել է նախագահը:Խորհրդակցության ընթացքում նախագահ Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում զրուցել է ներկաների հետ, անդրադարձել երկրի արտաքին քաղաքական և ներքաղաքական ընդհանուր իրավիճակին վերաբերող թեմաների: 
17:36 - 01 նոյեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Եղեգնաձորի գրասենյակ

Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Եղեգնաձորի գրասենյակ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Եղեգնաձորի նորաբաց գրասենյակ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ողջունելով նախագահին շնորհակալություն է հայտնել այցելության համար։ «Հայաստանը շատ բարձր է գնահատում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը»,- պատասխան ողջույնի խոսքում նշել է նախագահ Խաչատուրյանը։ Մարկուս Ռիտերի և Հայաստանում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել դիտորդական առաքելության գործունեության հիմնական ուղղություններին։ Հանդիպման ընթացքում Մարկուս Ռիտերը նախագահ Վահագն Խաչատուրյանին մանրամասներ է ներկայացրել մշտադիտարկման գործընթացի և հիմնական կետերի վերաբերյալ։\*** Նոյեմբերի 1-3-ին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հագեցած օրակարգով կգտնվի Սյունիքի մարզում, կայցելի մարզի խոշոր համայնքներ։
16:40 - 01 նոյեմբերի, 2023