Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Ուկրաինան չի բանակցի, քանի դեռ պատերազմը շարունակվում է․ Զելենսկի
 |azatutyun.am|

Ուկրաինան չի բանակցի, քանի դեռ պատերազմը շարունակվում է․ Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ի հետ զրույցում հայտարարել է, որ այս պահին պատրաստ չէ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ Կրեմլը նույնպես բանակցությունների առաջարկ հրապարակավ չի արել։ Նախագահ Զելենսկու խոսքերով՝ Ուկրաինան չի նստի բանակցությունների այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմը շարունակվում է։ «Նրանք համաձայնագրերով, բանակցություններով կսառեցնեն հակամարտությունը, կուժեղանան և կրկին առաջ կընթանան։ Սա է նրանց ռազմավարությունը՝ քայլ առ քայլ, դանդաղ, կտոր-կտոր մեզ ուտել։ Ես չեմ ցանկանում այդ խաղը խաղալ»,- հայտարարել է Զելենսկին՝ հավելելով, որ Մոսկվայի հետ պայմանագիր կարող է ստորագրել միայն Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական բոլոր տարածքները ազատագրվելուց հետո։ Վլադիմիր Զելենսկու հարցազրույցը հեռարձակվել է Խարկովի մարզում ուկրաինական զինուժի հաջողությունների մասին հայտարարությունների ֆոնին։ Կիևը պնդում է, որ ազատագրել է ռազմավարական նշանակության մի շարք բնակավայրեր։ Ռուսական կողմը նահանջը բացատրում է «զորքերի վերատեղաբշխմամբ»։
14:35 - 12 սեպտեմբերի, 2022
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Խարկովի մարզում 30 բնակավայրի ազատագրման մասին
 |hetq.am|

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Խարկովի մարզում 30 բնակավայրի ազատագրման մասին |hetq.am|

hetq.am: style="text-align: justify;">Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Խարկովի մարզում այդ երկրի զինված ուժերի կողմից 30 բնակավայրի ազատագրման մասին։ Այդ մասին նա հայտարարել է իր երեկոյան տեսաուղերձի ժամանակ։ «Մեր բանակը, հետախուզությունը և Ուկրաինայի անվտանգության ծառայությունը շարունակում են ակտիվ գործողությունները օպերատիվ մի քանի ուղղություններով։ Հաջողությամբ շարունակում են։ Ներկայումս Ուկրաինայի զինված ուժերը Խարկովի մարզում ազատագրել և վերահսկողության տակ են վերցրել ավելի քան 30 բնակավայր»,- հայտարարել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ մարզի որոշ գյուղերում ընթանում են «տարածքի ստուգման և ապահովման» միջոցառումներ։ Բացի այդ, Զելենսկու պնդմամբ, Ուկրաինայի զինված ուժերն աստիճանաբար իրենց վերահսկողության տակ են վերցնում նոր բնակավայրեր։ Միևնույն ժամանակ կատաղի մարտեր են ընթանում Դոնբասում և երկրի հարավում։  Զելենսկին, սակայն, չի նշել, թե որ քաղաքներն ու գյուղերն են վերադարձել ուկրաինական կողմի վերահսկողության տակ։
16:25 - 10 սեպտեմբերի, 2022
Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահի հետ |factor.am|

Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահի հետ |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենի հետ, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Զելենսկին։ Զելենսկու խոսքով ՝ հեռախոսազրույցի ընթացքում խոսվել է ԵՄ-ի մակրոֆինանսական օգնության հաջորդ տրանշի շուտափույթ հատկացման մասին: Բացի այդ, Զելենսկին նշել է պատժամիջոցների 8-րդ փաթեթի պատրաստման անհրաժեշտությունը, որը պետք է պարունակի նաև ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրման արգելք: Ինչպես հայտնի է, ԵՄ-ն միայն որոշել է կասեցնել ՌԴ-ի հետ պարզեցված վիզային ռեժիմի մասին համաձայնագիրը, ինչը կբարդացնի ռուսաստանցիների այցերը ԵՄ, բայց չի արգելի նրանց։ Նախագահը նաև հայտնել է, որ ինքը Ֆոն դեր Լյայենի հետ համակարգել է Ռուսաստանի կողմից նավթի և գազի վաճառքից եկամուտների ստացման սահմանափակման քայլերը: Քննարկել են նաև Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին։
20:18 - 04 սեպտեմբերի, 2022
Զելենսկին ռուսական ուժերին հեռանալու կոչ է արել |azatutyun.am|

Զելենսկին ռուսական ուժերին հեռանալու կոչ է արել |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ռուսական ուժերին հեռանալ՝ հայտարարելով, թե ուկրաինական բանակը վերադարձնում է կորսված տարածքները։ Ժամեր առաջ հանդես գալով տեսաուղերձով՝ Զելենսկին հավաստիացրել է, թե ուկրաինական ուժերը հետ են մղելու ռուսական զորամիավորումներին մինչև սահման։ «Եթե ցանկանում են ողջ մնալ, ժամանակն է, որպեսզի ռուսական զինուժը փախչի։ Գնացե՛ք տուն։ Ուկրաինան վերադարձնում է իրենը», - ասել է Ուկրաինայի ղեկավարը։ Երեկ հայտարարվեց հարավային՝ Խերսոնի ուղղությամբ ուկրաինական բանակի հարձակման մեկնարկի մասին։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին նշել է, որ ուկրաինական հարձակումն արդեն իսկ իր ազդեցությունն է ունեցել՝ ռուսական ուժերը հարկադրված վերադիրքավորվել են և Ուկրաինայի հարավ են ուղարկել արևելքում տեղակայված զորամիավորումների մի մասը։
10:46 - 30 օգոստոսի, 2022
Առնվազն 25 զոհ՝ ուկրաինական երկաթուղային կայարանը հրետակոծելու հետևանքով
 |azatutyun.am|

Առնվազն 25 զոհ՝ ուկրաինական երկաթուղային կայարանը հրետակոծելու հետևանքով |azatutyun.am|

azatutyun.am: Առնվազն 25 մարդ է զոհվել, ևս երեք տասնյակ վիրավորներ կան չորեքշաբթի երեկոյան ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Չապլինո երկաթուղային կայարանը հրետակոծելու հետևանքով։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտնել է, որ զոհվածների թվում երկու երեխա կա։ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հրետակոծված վայրի լուսանկար է հրապարակել։ «Ռուս ահաբեկիչները շարունակում են սպանել Ուկրաինայի խաղաղ բնակիչներին», - Թվիթերում գրել է Կուլեբան։   Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեսակապով ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, ասել է, որ այդ պահին ստացված տեղեկատվության համաձայն՝ մարդատար չորս վագոններում հրդեհ է բռնկվել։ «Ահա թե ինչպես է Ռուսաստանը պատրաստվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին»,- ասել է Զելենսկին։
13:37 - 25 օգոստոսի, 2022
Զելենսկին ուկրաինացիներին շնորհավորել է Անկախության օրվա առիթով. մենք փոխըմբռնում չենք փնտրի ահաբեկիչների հետ
 |news.am|

Զելենսկին ուկրաինացիներին շնորհավորել է Անկախության օրվա առիթով. մենք փոխըմբռնում չենք փնտրի ահաբեկիչների հետ |news.am|

news.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անկախության օրվա առիթով դիմել է ուկրաինացիներին։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինան ամբողջական եւ անբաժանելի է, նրա քաղաքացիները փոխըմբռնում չեն փնտրի ահաբեկիչների հետ, իսկ ձեռքերը կբարձրացնեն միայն մեկ անգամ՝ տոնելով հաղթանակը նվաճողների դեմ։ «Թշնամին մտածում էր. մենք կդիմավորենք իրեն ծաղիկներով եւ շամպայնով։ Դրա փոխարեն ստացավ ծաղկեպսակներ եւ Մոլոտովի կոկտեյլներ։ Օվացիա էր սպասում, բայց «պայթյուններ» է լսում։ Օկուպանտը հավատում էր, որ մի քանի օրում շքերթով կանցնի մեր մայրաքաղաքի կենտրոնով։ Այսօր Կրեշչատիկում կարելի է տեսնել այդ «շքերթը»։ Ապացույց, որ թշնամական տեխնիկան կարող է հայտնվել Կիեւի կենտրոնում միայն այդ տեսքով։ Այրված, խարխլված եւ ոչնչացված»,- ասել է պետության ղեկավարն Անկախության օրվա առիթով արված տեսաուղերձում։ «Ի՞նչն է մեզ համար պատերազմի ավարտը։ Առաջ ասում էինք՝ խաղաղությունը։ Հիմա ասում ենք՝ հաղթանակը»,- ասել է նախագահը։ Նրա խոսքով՝ ուկրաինացիներն ահաբեկիչների հետ փոխըմբռնում չեն փնտրի։ Չնայած «հասկանում ենք ռուսերեն, որը եկել եք պաշտպանելու։ Եվ սպանել եք հազարավոր մարդկանց, որոնք եկել եք ազատագրելու»։ «Եվ մեզ համար անհամեմատ ավելի հասկանալի ու մոտ է Ջոնսոնը, որը խոսում է անգլերեն, քան մարդասպանները, բռնարարներն ու մարոդյորները, որոնք խոսում են ռուսերեն։ Եվ մենք չենք նստում բանակցությունների սեղանի շուրջ վախից, ատրճանակը քունքին դրված վիճակում։ Մեզ համար ամենաահավորը երկաթն է, ոչ թե հրթիռները, ինքնաթիռները, այլ շղթաները։ Ոչ թե խրամատները, այլ շղթաները»,- ասել է նախագահը։ Նրա խոսքով՝ «մենք ձեռքներս կբարձրացնենք միայն մեկ անգամ՝ երբ նշենք մեր հաղթանակը։ Ամբողջ Ուկրաինայով։ Որովհետեւ մենք մեր հողերը եւ մեր մարդկանց չենք վաճառում։ Մեզ համար Ուկրաինան ամբողջ Ուկրաինան է։ Բոլոր 25 շրջանները, առանց զիջումների կամ փոխզիջումների։ Մենք չգիտենք այդ բառերը, դրանք վերացվել են հրթիռներով փետրվարի 24-ին»։ Նախագահը նաեւ դիմել է ռուսաստանցիներին։ Նա պահանջել է ազատել ուկրաինական հողերը, որպեսզի դադարեցվեն զինվորների մահերը։ «Չեք ուզում, որ ձեր զինվորները մահանա՞ն։ Ազատեք մեր հողերը։ Չեք ուզում, որ ձեր մայրերը լաց լինե՞ն։ Ազատեք մեր հողերը։ Ահա այսպես պարզ եւ հասկանալի են մեր պայմանները»,- ասել է նա։   
13:45 - 24 օգոստոսի, 2022
Էրդողանը Զելենսկիին առաջարկել է Պուտինի հետ հանդիպում կազմակերպել 
 |factor.am|

Էրդողանը Զելենսկիին առաջարկել է Պուտինի հետ հանդիպում կազմակերպել |factor.am|

factor.am: Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լվովում կայացած բանակցությունների ընթացքում Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ հանդիպման հիմնական թեման եղել է հակամարտությունը, որը շարունակվում է փետրվարից։ «Մենք պարոն Զելենսկիի հետ քննարկել ենք մեր երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները: Ես կրկնեցի, որ մեր համերաշխությունը և աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը կշարունակվի: Ինչպես ես ասել եմ պարոն Պուտինին Սոչի կատարած այցի ժամանակ՝ պարոն Զելենսկիին հիշեցրի, որ մենք կարող ենք կազմակերպել նրանց հանդիպումը»,- նշել է Էրդողանը: Նրա խոսքով՝ եռակողմ հանդիպման ընթացքում (Էրդողան, Զելենսկի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ) քննարկվել են քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել ուկրաինական հացահատիկի արտահանումը դյուրացնելու համար։ 
16:30 - 19 օգոստոսի, 2022
«Զապորոժիեին հասցվող ցանկացած հնարավոր վնաս ինքնասպանություն է»․ ինչ են քննարկել ՄԱԿ-ի, Թուրքիայի ու Ուկրաինայի առաջնորդները

«Զապորոժիեին հասցվող ցանկացած հնարավոր վնաս ինքնասպանություն է»․ ինչ են քննարկել ՄԱԿ-ի, Թուրքիայի ու Ուկրաինայի առաջնորդները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ «խիստ անհանգստացած է» Ուկրաինայի հարավում գտնվող Զապորոժիե ատոմակայանի մոտ տեղի ունեցած մարտերի կապակցությամբ: Այս մասին նա ասել է Լվովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է BBC-ն։ «Զապորոժիեին հասցվող ցանկացած հնարավոր վնաս ինքնասպանություն է»,- նախազգուշացրել է Գուտերեշը: Սա նրա ու Զելենսկու առաջին հանդիպումն էր ապրիլյան հանդիպումից ի վեր, երբ այցի ընթացքում հրթիռակոծվել էր Կիևը։ Էրդողանը լրագրողների հետ զրույցում վերահաստատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մտահոգությունները՝ ասելով, որ անհանգստացած է ատոմակայանում «հերթական չեռնոբիլյան» աղետի վտանգի առնչությամբ: Նշենք, որ վերջին շաբաթների ընթացքում ԱԷԿ-ի շրջակայքը, որը Ռուսաստանը գրավել էր մարտ ամսին, ենթարկվել է ծանր հրետակոծության․ Կիևը և Մոսկվան միմյանց են մեղադրում հարձակումների համար: Եռակողմ հանդիպումից առաջ Զելենսկին քննադատել է ռուսական «կանխամտածված» հարձակումները էլեկտրակայանի վրա։ Մոսկվան մեղադրվում է օբյեկտը ռազմական բազայի վերածելու մեջ․ երեք առաջնորդներն էլ ռուսական կողմին կոչ են արել հնարավորինս շուտ ապառազմականացնելու գոտին: Reuters-ի փոխանցմամբ հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են պատերազմին վերջ տալու ուղիները։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ասել է, որ ինքը, Գուտերեշը և Զելենսկին քննարկել են, թե ինչպես կարող են օգտագործել վերջին դրական մթնոլորտը Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու համար, որոնք տեղի են ունեցել մարտին Ստամբուլում։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան հուլիսին համաձայնություն են ձեռք բերել, որով ՌԴ-ն վերացրել է ուկրաինական հացահատիկի արգելափակումը․ արտահանումը վերսկսվել է օգոստոսի սկզբին: «Անձամբ ես շարունակում եմ հավատալ, որ պատերազմն ի վերջո կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Զելենսկին և Գուտերեշն էլ այս հարցում համակարծիք են»,- ասել է Էրդողանը։ Ռուսական կողմից հանդիպման վերբերյալ արձագանք դեռևս չկա։
10:45 - 19 օգոստոսի, 2022
Հռոմի պապն աջակցում է մեզ․ Վլադիմիր Զելենսկի |azatutyun.am|

Հռոմի պապն աջակցում է մեզ․ Վլադիմիր Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Ֆրանցիսկոսը աջակցում է Ռուսաստանի դեմ ուկրաինացիների պայքարին։ «Ես բանակցել եմ Հռոմի պապի հետ, երախտագիտություն եմ հայտնել նրան ուկրաինացիներին ցուցաբերած աջակցության համար։ Մենք քննարկել ենք, թե ինչ համատեղ ջանքեր կարող ենք ձեռնարկել մեր խաղաղությունը մեր երկիր վերադարձնելու համար։ Ես տեղեկացրել եմ հովվապետին ռազմաճակատում տիրող իրավիճակի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից ահաբեկչության ծավալների մեծացմանն ուղղված ջանքերի մասին։ Հռոմի պապը համաձայն էր ինձ հետ և իր աջակցությունը հայտնեց», - ուրբաթ երեկոյան հեռարձակված ամենօրյա ուղերձում ասում էր Վլադիմիր Զելենսկին։ Խոսելով ռուսաստանցիներին՝ ԵՄ մուտքի վիզաների տրամադրումն արգելելու հեռանկարի մասին՝ Զելենսկին գոհունակություն էր հայտնում, որ այդ գաղափարն արդեն իսկ քննարկվում է պաշտոնական մակարդակում։ Շարունակությունը՝ azatutyun․am կայքում
16:29 - 13 օգոստոսի, 2022