Քաղավիացիայի կոմիտե

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և Հայաստանում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման ոլորտում նախարարությանը ենթակա պետական կառավարման մարմինն է։ Կոմիտեի ներկայիս նախագահը Տաթևիկ Ռևազյանն է:

Քաղավիացիայի խնդիրը կարգավորվող է՝ անկախ մայիսի 12-ի որոշումից. Տիգրան Ավինյան
 |armtimes.com|

Քաղավիացիայի խնդիրը կարգավորվող է՝ անկախ մայիսի 12-ի որոշումից. Տիգրան Ավինյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունում է, որ ավիացիայի ոլորտում տարիներ շարունակ եղել են թերացումներ, այդ թերացումները վերացնելու ուղղությամբ վերջին տարիներին իրականացվել են շատ կտրուկ գործողություններ, որոնք տասնամյակներով չեն իրականացվել: Ավինյանն այս մասին հայտարարեց այսօր՝ Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հարցին, թե ի՞նչ է լինելու այն բանից հետո, երբ եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը ստուգումների արդյունքում խախտումներ է հայտնաբերել մեր Քաղավիացիայում, եւ մայիսի 12-ից 14-ը քննարկվելու է սեւ ցուցակում հայտնվելու հարցը: Ավինյանը տեղեկացրեց, որ Քաղավիացիայի կոմիտեն մայիսի 12-ին ներկայացնելու է իր առարկությունները, դրանից հետո վերջնական որոշումը ստանալուց հետո ՀՀ իշխանությունները կանեն որոշակի հետեւություններ: Փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ այս ամենը կոմիտեի զարգացման տեսանկյունից դրական դեր է խաղալու: «Այս խնդիրը կարգավորվող է՝ անկախ ամսի 12-ի որոշումից: Որեւէ վնաս մենք չենք կարող սրա հետ կապված կրել»,- հավելեց Ավինյանը:
19:30 - 06 մայիսի, 2020
Շուտով քննարկվելու է Հայաստանը սև ցուցակում ընդգրկելու հարցը, հայկական երկու ավիաընկերություններին արգելվելու է թռիչքներ իրականացնել. Գևորգ Գորգիսյանը՝ ՔԱԿ-ի մասին |tert.am|

Շուտով քննարկվելու է Հայաստանը սև ցուցակում ընդգրկելու հարցը, հայկական երկու ավիաընկերություններին արգելվելու է թռիչքներ իրականացնել. Գևորգ Գորգիսյանը՝ ՔԱԿ-ի մասին |tert.am|

tert.am: ՀՀ ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը անդրադարձավ ավիացիայի խնդրին և նշեց, որ եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը խնդիրներ էր հայտնաբերել, և սև ցուցակում հայտնվելու խնդիր կա: «Ըստ այդմ շուտով քննարկվելու է Հայաստանը սև ցուցակում ընդգրկելու հարցը: Հայկական երկու ավիաընկերություններին արգելվելու է թռիչքներ իրականացնել»,-ասաց նա: Հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և նշեց, որ մայիսի 12-ին կայանալու է նիստը, որի ընթացքում քննարկվելու է որոշումը: «Բազմիցս հարցը բարձրաձայնվել է, խոսքը չի գնում վերջին տարիների Քաղավիացիայի գործունեության մասին, այլ գնում է կոմիտեի՝ բազմաթիվ տարիների գործունեության մասին: Եվ, այո, միանշանակ եղել են թերացումներ: Եվ այդ թերացումները վերացնելու ուղղությամբ վերջին ժամանակահատվածում իրականացվել են շատ կտրուկ գործոողություններ, որոնք տասնամյակներով չեն իրականացվել: Կոմիտեն իր համապատասխան առարակությունները ներկայացնելու է մայիսի 12-ի նիստին: Դրանից հետո վերջնական որոշումը ստանալուց հետո կանենք որոշակի հետևություններ»,-ասաց նա:   Շարունակությունը՝ tert.am-ում։
18:05 - 06 մայիսի, 2020
Քաղավիացիայի կոմիտեն, դեռևս 2019 թ հոկտեմբերից տեղյակ լինելով մոտալուտ ճգնաժամից, մինչև Փետրվարի սկիզբ, զբաղված է եղել իրավիճակին ոչ համարժեք գործողություններով․ Հակոբ Ճաղարյան

Քաղավիացիայի կոմիտեն, դեռևս 2019 թ հոկտեմբերից տեղյակ լինելով մոտալուտ ճգնաժամից, մինչև Փետրվարի սկիզբ, զբաղված է եղել իրավիճակին ոչ համարժեք գործողություններով․ Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարտի վերջին հայտնի դարձավ, որ Եվրամիության Ավիացիոն Անվտանգության Գործակալությունը (EASA) 2 հայկական ավիաընկերությունների զրկել է դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու, արդեն իսկ շնորհած իրավունքից: Պատճառը` Հայաստանը, որպես շահագործողի երկիր, ի վիճակի չէ վերահսկելու օդանավերի թռիչքային պիտանելիության վկայականների հավաստագրման և թռիչքաին անվտանգության գործընթացները, համաձայն միջազգային նորմերի: Գործակալությունը որոշումը կայացրել է այս տարվա Փերվարի 4-7ը ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեյում անց կացրած աուդիտի արդյունքներով: Եվ քանի դեռ ՀՀ ՔԱԿ-ը ուրախանում էր, որ իրենք վերջապես իմացան, թե ինչ բացթողումներ ունեն, EASA-ն զրկեց ավիաընկերություններին թռիչքների իրավունքից, իսկ ՔԱԿ-ին Երոմիության ամոթալի «սև ցուցակ»-ում ներառելու գործընթացը փոխանցեց Եվրոհանձնաժողով: Պետական մարմնի հանդեպ կիրառվող պատժամիջոցների որոշումը կայացնում է եվրոպական մարմինը: Մի խումբ երիտասարդ օդաչուների և ավիացիայի փորձառու մասնագետների հետ, դեռևս նախորդ տարվա վերջին, մշակել ենք մոտալուտ ճգնաժամից դուրս գալու ծրագրեր, և առաջարկել ենք և'ՔԱԿ, և' ՀՀ կառավարություն:ՔԱԿ-ը, երևի ինչ որ հրաշքի սպասելով, համառորեն համարյա ոչինչ չէր անում: Համարյա, որովհետև Հոլանդիայից հրավիրած մի հոգին ի վիճակի չէր շտկելու դրությունը: Դա թիմային աշխատանքի պահանջ է: Փաստորեն, ՀՀ ՔԱԿ-ը դեռևս 2019 թ Հոկտեմբերից տեղյակ լինելով մոտալուտ ճգնաժամից, մի քանի ամիս` մինչև Փետրվարի սկիզբ, զբաղված է եղել դեկորատիվ, իրավիճակին ոչ համարժեք գործողություններով աուդիտին «նախապատրաստվելով»:Իսկ իրականում` նպատակաուղղված անգործությամբ: Ինչի առաջին արդյունքերն արդեն 2 ավիաընկերություն իրենց վրա զգում են: Իսկ Մայիսի 12-14 Եվրոհանձնաժողովի նիստում արդեն Հայաստանի Հանրապետությանն է սպասում նմանատիպ ցնցուղ: Մնում է հուսալ, որ ՀՀ կառավարությունը ուշադրություն է դարձրել իմ հորդորներին, և իր անունից, (ՔԱԿ-ն արդեն անզոր է) որոշման կայացման հետաձգման խնդրանքով դիմել է Եվրոհանձնաժողով:Եվ ԵՀ-ն կանսա խնդրանքին:Իսկ այդ ընթացքում` մինչ հաջորդ ժամկետը, կառավարությունը խոհեմություն կունենա հրատապ քայլեր ձեռնարկի և խուսափի այդ ստորացուցիչ ցուցակին «անդամագրվելուց»: Ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա ավիացիոն իշխանություններին Եվրոմիության «սև ցուցակ» գցելը: Նախ` դա ապտակ է պետությանը: Սա բարոյական կողմը: Հետո` Հայկական ավիաընկերությունները ստիպված են լինելու արտահերթ աուդիտ անցնել: Դա բավականին ծախսատար է: Եվ այդ աուդիտը անհամեմատ ավելի բարդ է լինելու: Քանի որ նրանք բացի իրենց գործառույթներից, պետք է ապացուցեն նաև, որ միջազգային պահանջներին չհամապախանող ավիացիոն իշխանությունների անպիտանության պարագայում անգամ, ի վիճակի են ինքնուրույն կատարել պետական մարմնի ֆունկցիաները իրենց ավիաընկերության աշխատանքների կազմակերպման բնագավառում: Սա լավագույն տարբերակն է: Կա նաև այլ տարբերակ` Ավիաընկերությունները բարդութններից խուսափելու համար չեն գնա այդ ճանապարհով: Այլ ուղղակի կդադարեցնեն իրենց գործունեությունը հայկական դրոշի ներքո: Այդ դեպքում հայկական ավիաշուկայի մոտ 70%-ը գրաված ռուսական ընկերություններն առանց հապաղելու կավելացնեն շուկայում իրենց մասնաբաժինը: Եվ «օգնության ձեռք կմեկնեն» եղբայրական հայ ժողովրդին` կսկսեն թռիչքներ կատարել նաև եվրոպական ուղղություններով: Այդպիսի միջազգային կարգավորում էլ կա (Օդի 5-րդ ազատություն + Չիկագոյի կոնվենցիայի 83bis հոդված): Եթե առ այսօր դեռ ինչ որ դիմադրություն կար գոնե փոքրիկ հայկան ավիաընկերությունների կողմից, ապա այսուհետ հայկական ավիաշուկան առանց ավելորդ ճիգերի կդառնա մեր ԵԱՏՄ «գործընկերոջ» սեփականությունը: Ընդ որում նույն սպասարկման արժեքների տրամադրմամբ, ինչպիսիք սկուտեղի վրա մատուցվեցին «խնամոնց»` օտարերկրյա լոուքոստերներին: Արդյունքում Հայաստանը բացի իր ինքնիշխանության կարևոր գործիքից, ինչպիսիք սեփական երկրի ավիափոխադրողներն են, կկորցնի ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլլար միայն մոտակա 3 տարվա տուրքերը չհավաքագրելով: Ինչպես նաև, համաձայն Boeing և Airbus ընկերությունների հետ առանձին առանձին ունեցած քննարկումների արդյունքում ստացված միևնույն` հայկական ավիափոխադրողներին անհրաժեշտ, 12-15 օդանավի շահագործման չիրականանալու ծրագրից: Ինչի պատճառով Հայաստանը կզրկվի մոտ 1200 աշխատատեղերից միայն ավիաընկերություններում:Եվ ևս 2 -3 անգամ ավելի, հարակից ոլորտներում:Գումարած չհավաքագրած հարկերն ու տուրքերը:Ինչպես նաև ծառայություննր արտահանելով արտարժույթի ներհոսքի փոխարեն ստանալով հակառակը` ծառայություններ նեմուծելով արտարժույթի արտահոսքը: Ինչը տնտեսական էֆեկտը կդարձնի արդեն 2 անգամ ավելի զգալի: Բա վնասարարությունը պոզով-պոչովա՞ լինում Դե, հայտնի բան է` ռուսը որ չլինի` մեզ կուտեն»։
12:01 - 06 մայիսի, 2020
Նիկոլ Փաշինյանը` քաղաքացիական ավիացիայի խնդիրների մասին |hetq.am|

Նիկոլ Փաշինյանը` քաղաքացիական ավիացիայի խնդիրների մասին |hetq.am|

hetq.am: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ Հայաստանի իշխանությունները տեղեկացել են Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի զգուշացումից հետո: Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին: Փաշինյանը ընթերցեց Հաշվեքննիչ պալատից իրեն տրված տեղեկանքից մի հատված: «2018-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցված 28 օդանավերից 18-ը բազավորված են Հայաստանից դուրս, որից տասը աֆրիկյան երկրներում: Դրանք հիմնականում իրականացնում են բեռնափոխադրումներ: Ավիացիայի վարչությունը պարբերաբար ԱԳՆ-ի միոջով ՄԱԿ-ից ստացել է անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջման կատարման գրություններ, նաև տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ-ում գրանցված օդանավերը աֆրիկյան երկրներում ներգրավված են զենքի անօրինական փոխադրումներում»,- ասաց Փաշինյանը: Վարչապետի խոսքով` եվրոպական համապատասխան հանձնաժողովը արձանագրել է, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի կարողանում վերահսկել ավիաընկերությունների գործունեությունը Հայաստանում: Փաշինյանը հայտնեց, որ 2019-ի աշնանը եվրոպական կազմակերպությունը ստուգել է Հայաստանի ավիաընկերություններից մեկը և դրա մասին նախնական զգուշացնող տեղեկանք ուղարկել ավիացիայի կոմիտե: «Այդ պաշտոնյան, որը պարտավոր  էր զեկուցել կոմիտեի ղեկավարին, չի զեկուցել: Կոմիտեի ղեկավարն այդ տեղեկանքի մասին իմացել է երկու ամիս անց Եվրոպայում տեղի ունեցած ունեցած մի քննարկման ժամանակ. իր եվրոպացի կոլեգաներն են ասել»,- պատմեց Փաշինյանը: Այնուհետև երբ ավիացիայում պարզաբանումների պրոցես է սկսվել, թե ինչի չի զեկուցվել ղեկավարին այդ տեղեկությունը, այդ աշխատողը ազատվել է աշխատանքից, ապա մի քանի օր անց աշխատանքի անցել այն ավիաընկերությունում, որը ստուգվել է, և որտեղ խախտումներ են հայտնաբերվել: Ըստ Փաշինյանի` ստեղծված իրավիճակում լուծումներից մեկն այն է, որ Քաղաքացիական ավիացիան իր կարգավիճակը փոխի, ինչ-որ առումով լինի ինքն իր ծառայությունները սպասարկող ընկերություն, այնպես ինչպես կադաստրի կոմիտեն է:
17:29 - 15 ապրիլի, 2020
Ռևազյանը 2 ավիաընկերությունների եվրոպական լիցենզիայից զրկելը համարում է քաղավիացիայի թերությունը

 |armenpress.am|

Ռևազյանը 2 ավիաընկերությունների եվրոպական լիցենզիայից զրկելը համարում է քաղավիացիայի թերությունը |armenpress.am|

armenpress.am: Երկու հայկական ավիաընկերություններին՝ եվրոպական ուղղություններով չվերթներ իրականացնելու լիցենզիայից զրկելը Քաղավիացիայի կոմիտեի թերությունն է։ Ապրիլի 14-ին այս մասին տեսակապով ասուլիսում հայտնեց Քաղավիացիայի կոմիտեի՝ արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։ «Ընդունում ենք, որ դա քաղավիացիայի կոմիտեի հիմնական թերությունն է, որովհետև եթե մենք, օրինակ՝ տեսչական ստուգումների ընթացքում  նկատեինք և արձանագրեինք, որ այս ավիաընկերությունը խնդիր ունի և կասեցնեինք աշխատանքը, այդ ընկերությունը չէր կարողանա դիմել Եվրոպայում չվերթներ իրականացնելու համար»,- ասաց Ռևազյանը։ Ըստ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի՝ իրենց կառույցը վերահսկող մարմին է և պետք է առաջինը նկատի ընկերությունների թերությունները։ «Ճիշտ չի, որ ավիաընկերության կողմից Եվրոպային դիմելուց հետո հասկանանք, որ խնդիր կա»,- եզրափակեց Ռևազյանը։
18:18 - 14 ապրիլի, 2020
Ինչ թերություններ է ԵՄ գործակալությունը նկատել ՀՀ քաղավիացիայի աշխատանքում. պարզաբանում է Ռևազյանը |armenpress.am|

Ինչ թերություններ է ԵՄ գործակալությունը նկատել ՀՀ քաղավիացիայի աշխատանքում. պարզաբանում է Ռևազյանը |armenpress.am|

armenpress.am: Չներկայացված զեկույցներ, վարչություններում աշխատանքի տարբեր մոտեցումներ. ահա, թե Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալությունը ինչ թերություններ է հայտնաբերել Հայաստանի քաղավիացիայի աշխատանքում: Դրանց լուծման ուղղությամբ կոմիտեում արդեն իսկ ձեռնարկվել են քայլեր: Այս մասին տեսակապով ասուլիսում հայտնեցին Քաղավիացիայի կոմիտեի՝ արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանն ու նրա տեղակալ Գալուստ Պողոսյանը: «Գործակալության զեկույցում որևէ կերպ նշված չէ, թե թերությունները վերջին 2 տարվա ընթացքում են հայտնաբերվել: Նշվում են կոնկրետ թերություններ, որոնք նկատել են փետրվարի 3-7-ը կատարած այցի ընթացքում: Բայց նշված չէ, թե թերությունները փոխկապված են վերջին 2 տարվա հետ: Հակառակը կարող եմ ասել, որ մենք իրականում ունենք նրանց կողմից հայտարարություն, որտեղ ղեկավար կազմն իրականում նշում է, որ դրանք ընդհանրապես կապ չունեն նոր ղեկավարության հետ»,-ասաց Ռևազյանը:  Գալուստ Պողոսյանը ներկայացրեց զեկույցում արձանագրված թերություններից մի քանիսը՝ նկատելով, որ դրանք բազմաբնույթ են: «Օրինակ մենք պարտավոր էինք ու պետք է զեկույց ներդնեինք զեկույցների համակարգում, որը կարգավորվում է թե եվրոպական գործակալության միջոցով, թե միջազգային ավիացիոն կազմակերպության միջոցով: Իրականում դրանք ներդրված չեն եղել: Սա միանշանակ պետք է շտկվի: Զեկույցները ներկայացվել են միայն լուրջ միջադեպերի ժամանակ: Սակայն դրանք պետք է ներկայացվեին յուրքանչյուր իրադրության ժամանակ, և շատ խորը ուսումնասիրություն պետք է անցկացվի այդ զեկույցների վերաբերյալ»,-ասաց նա:  Պողոսյանը նշեց՝ կա ընդհանուր պահանջ, որ իրականացվի մարդ-անհրաժեշտություն-աշխատանք հաշվարկ որպեսզի կոմիտեն հասկանա, թե ինչ ծավալի աշխատանք ունի, ինչ քանակությամբ մասնագետներ են պետք: Նա նշեց, որ աշխատանքն ընդհանուր առմամբ կատարվել է, սակայն այն միասնական չի եղել: «Այսինքն՝ տարբեր վարչություններ, տարբեր մոտեցումներ են եղել: Խնդիրներից մեկն այն է, որ մոտեցումներն ընդհանուր առմամբ եղել են ոչ միասնական: Պետք է լինի մի ուղղություն և աշխատանքը կազմակերպված լինի մի ձևով, այլ ոչ թե բաժանած տարբեր վարչությունների վրա, ամեն ինչ պետք  արձանագրվի, ամեն ինչի մասին պետք է լինեն փաստարկներ»,-ասաց նա:  Տեղակալի վստահեցմամբ՝ իրականում կոմիտեում կատարվել են շատ աշխատանքներ, սակայն դրանք եղել են զուտ հանդիպումների ընթացքում և պարզապես չեն արձանագրվել: Եվ դա միանշանակ եվրոպական կառույցների կողմից մտահոգություն է առաջացնում: Արձանագրված այլ թերությունների մասին նա խոստացավ ավելի ուշ ևս խոսել:  Ռևազյանը, անդրադառնալով հարցին, թե որքան արագ կարող են այդ խնդիրները լուծել, ասաց՝ հիմնականում մտածելակերպի խնդիր է:  «Աշխատակիցները պետք է հասկանան՝ հարցը կարելի է արագ լուծել հեռախոսակապով, անձնական միջոցով և այլն, սակայն շատ կարևոր է այդ ամենն արձանագրել: Մենք պետք է կարողանանք մեր ամբողջ պատմությունը կոմիտեում ունենալ: Պետք է ունենանք, թե 5 տարի առաջ կոմիտեն ինչ խնդիր է ունեցել, հնարավոր է այդ 5 տարվա խնդիրն ազդի այսօրվա աշխատանքի վրա: Բայց այդ ամբողջ պատմությունը չկա, չի հավաքագրվել կամ ամեն վարչություն դա առանձին-առանձին է արել: Աշխատել են միասին, սակայն տվյալները մեկ հարթակում չի եղել»,-ասաց նա ու նկատեց՝ մտածելակերպը փոխելու համար դժվար է ասել, թե ինչքան ժամանակ է պետք: Ռևազյանը, սակայն, վստահեցրեց, որ արդեն իսկ նկատել են շատ լուրջ փոփոխություններ, մասնագետներ են ներգրավել արտերկրից, որոնք եկել, աջակցել են, բացատրել, թե ինչպես կարող են գործառույթները փոխել: Նա նկատեց՝ արդեն զգացվում է, որ մարդիկ սկսել են այլ կերպ մտածել ու աշխատել: 
15:54 - 14 ապրիլի, 2020
«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների Կորոնավիրուսի թեսթերի արդյունքները բացասական են

«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների Կորոնավիրուսի թեսթերի արդյունքները բացասական են

Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ «Հայաէրոնավիգացիա»ՓԲ ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների Կորոնավիրուսի թեսթերի արդյունքները բացասական են: «Ավիաբուժ»բ/կ ՓԲ և «Հայաէրոնավիգացիա»ՓԲ ընկերությունների համատեղ միջոցներով ախտահանվել է Ընկերության վարչական շենքը՝ համապատասխան ախտահանիչ նյութերով: «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունն անցնում է իր բնականոն աշխատանքին:Շնորհակալություն ենք հայտնում Ընկերության բոլոր աշխատակիցներին համավարակի այս դժվարին օրերին ցուցաբերած համախմբվածության, կարգապահության և իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար:Հարգանքով,ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»
16:10 - 13 ապրիլի, 2020
Բազմիցս փորձել եմ օգնել, անել այն գործառույթները, որոնք ի պաշտոնե վարչապետի խորհրդականի գործառույթներից տարբերվում են․ Հակոբ Ճաղարյան

Բազմիցս փորձել եմ օգնել, անել այն գործառույթները, որոնք ի պաշտոնե վարչապետի խորհրդականի գործառույթներից տարբերվում են․ Հակոբ Ճաղարյան

Ավիատոր, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն այսօր՝ «Երկիր Մեդիային» տված հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով իր և Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հարաբերություններին, նշեց, որ անձնական հարաբերություններ աշխատանքում իր համար գոյություն չունեն։ «Ես բազմիցս փորձել եմ օգնել, անել այն գործառույթները, որոնք ի պաշտոնե վարչապետի խորհրդականի գործառույթներից տարբերվում են։ Ես փորձել եմ շուկայական հարաբերություններում հավասարակշռություն մտցնելու ուղղությամբ գործառույթներ կատարել ՌԴ-ում, ԵԱՏՄ հարթակում։ Ռուսական կողմը շատ կոշտ դիրքորոշում ունի շուկայի կարգավորումներում, և խախտելով միջազգային նորմերը, մասնավորապես՝ Համաշխարհային Քաղաքացիական ավիացիայի հիմնարար փաստաթուղթ հանդիսացող Չիկագոյի կոնվենցիայի 15-րդ հոդվածը՝ ՌԴ-ն ներկայացնում է խտրական գներ՝ մոտ երեք անգամ տարբերվող, ինչպես աերոնավիգացիոն, այնպես էլ օդանավակայանային բոլոր ծառայությունների համար և նավթի գներում, ինչը հայկական, ինչպես նաև այլ արտասահմանյան փոխադրողների ծառայությունների արժեքը թանկացնում է»,- ասաց նա։ Հակոբ Ճաղարյանի խոսքով՝  նոյեմբերի 21-ին Բրյուսելում Քաղավիացիայի կոմիտեի և Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության հանդիպումից հետո, երբ հայտնի դարձավ, որ նրանք ունեն որոշակի անհամաձայնություններ, ինքն առաջարկել է կանչել եվրոպական սերտիֆիկացված մասնագետների, որոնք ի զորու են ստեղծել այն բոլոր հիմնարար փաստաթղթերը, որոնք պահանջվում են ցանկացած պետության ավիացիոն իշանություններից և ցանկացած պետության կառավարությունից։ Առաջարկի պատճառն, ըստ Ճաղարյանի, այն էր, որ մեր պետությունն ուներ երկու տարվա բաց՝ փաստաթղթերի, թարմացման, մասնագետների, վերապատրաստման և այլ հարցերում։ «Ես հավաքեցի եվրոպացի մասնագետների՝ իտալացու, խորվաթի և հայի, որոնք պատրաստ էին Հայաստան գալ բավականին էժան գներով և կազմել բոլոր փաստաթղթերը»,- նշեց նա։ Ճաղարյանի խոսքով՝ առաջարկը չընդունվեց այն պատճառաբանությամբ, որ վերջնական հարցը լուծվելու է մայիսին, սկզբից կարվեն որոշակի քայլեր, դրանից հետո ավելի արագ տեմպերով այդ  գործառույթին կանդրադառնան։ Հակոբ Ճաղարյանը նշեց, որ Հայաստանը դեռ Եվրամիության սև ցուցակում չէ, բայց սև ցուցակում հայտնվելու վերջնագծին է։ Անդրադառնալով հետևանքներին՝ նա բերեց Ղազախստանի և Ղրղզսատնի օրինակը, որոնք 2005 թ․ հայտնվել էին Եվրամիության սև ցուցակում։ Ճաղարյանի խոսքով՝ մի շարք երկրներ ուղղակի արգելեցին այդ երկրների ավիափոխադրողների  մուտքն իրենց երկիր՝ հիմնվելով Եվրամիության ընդունած որոշման վրա։ «Իհարկե կան տարբերակներ դրանցից խուսափելու։ Ավիաընկերություններին՝ որպես անհատ միավորների, հնարավորություն է տրվում անցնել այդ աուդիտները, ստուգումները, և որպես ավիաընկերություն հատատել նրանց պատրաստությունը, կարողությունները՝ թռիչքային անվտանգության միջազգային պարտականությունները, օրենքները կատարելու տեսակետից։ Այսինքն՝ ընդունելով հանդերձ, որ երկրի ավիացիոն իշխանություններն ի զորու չեն  տալ համապատասխան միջազգային նորմերին համապատասխանող փաստաթուղթ, Եվրամիությունը պատրաստ է ընդունել ավիաընկերությունների՝ բացառության կարգով՝ անկախ նրանց իշխանությունների պատրաստությունից»,- ասաց Ճաղարյանը։ Նրա խոսքով՝ հիմա այդպիսի օրինակ է Մոլդովան, որտեղ երկիրը սև ցուցակում է, բայց  բայց մոլդովական երեք ընկերությունների հնարավորություն են տվել անցնելու աուդիտ, նրանք անցել են և իրավունք ունեն Եվրոպա թռիչքներ կատարելու։    Առավել մանրամասն՝ տեսանյութում։  
22:25 - 12 ապրիլի, 2020
Քաղավիացիայի կոմիտեն իր պարտականությունները, ինչպես նշված է EASA-ի  զեկույցում, վերջին երկու տարվա ընթացքում չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել․ Հակոբ Ճաղարյան

Քաղավիացիայի կոմիտեն իր պարտականությունները, ինչպես նշված է EASA-ի զեկույցում, վերջին երկու տարվա ընթացքում չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել․ Հակոբ Ճաղարյան

Ավիատոր, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն այսօր՝ «Երկիր Մեդիային» տված հարցազրույցի ընթացքում, նշեց, որ չնայած փորձում են իրեն կապել նախորդ  իշխանությունների հետ, ինքը երբևիցե պետական պաշտոն չի զբաղեցրել և ոչ մի պետական կառույցում ներգրավված չի եղել։ Անդրադառնալով ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մասին Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) զեկույցին՝  պարոն Ճաղարյանը նշեց, որ ծանոթ է այդ զեկույցին, բայց իրավասու չէ հրապարակելու, քանի որ այդ փաստաթուղթը նրան հասել է ծառայողական ճանապարհով վարչապետի խորհրդական աշխատած ժամանակ։ «Քանի որ այդ զեկույցը գաղտնի չէ, ես կարծում եմ, որ հանրությունն իրավունք ունի պահանջելու Քաղավիացիայի կոմիտեից այդ զեկույցը, և  ինքը գնահատի, թե ինչի մասին է խոսքը»,- նշեց նա։ Հակոբ Ճաղարյանն ասաց, որ ինքը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պարզաբանումների բովանդակությանը  համաձայն չէ։ Նա նշեց, որ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն, ինչպես մյուս երկրների ավիացիոն իշխանությունները, ունի հատուկ գործառույթներ։  «Համաձայն «Պետական մարմինների կառավարման մասին» ՀՀ օրենքի՝ ոլորտի քաղաքականությունը որոշում է համապատասխան նախարարությունը, իսկ ավիացիոն իշխանությունները կատարում են զուտ տեխնիկական կարգավորումներ․ առաջին հերթին դա թռիչքային անվտանգությունն է, ավիացիոն անվտանգությունը, թռիչքային պիտանելիության հավաստագրումը, օդանավակայանների և  աերոնավիգացիոն ծառայությունների համակարգումը»-, ասաց նա։ Հակոբ Ճաղարյանի խոսքով՝ միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպությունը` ԻԿԱՕ-ն, և Եվրամիության Ավիացիոն անվտանգության գործակալությունը, ժամանակ առ ժամանակ ամեն երկրում ստուգումներ են կատարում։ Այդ ստուգումների ընթացքում անդրադառնում են վերը նշված բոլոր կետերին։  «Փաստորեն՝ Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) զեկույցում բոլոր ոլորտներում կատարված հետազոտությունները ունեն նկատողություններ և միջազգային կարգավորումներին անհամատեղություններ այն աստիճան, որ լրատվամիջոցներից մեկում հրապարակված փաստաթուղթը, թե ինչի համար են հայկական ավիաընկերություններին զրկել Եվրոպա թռիչքներ կատարելու արդեն իսկ շնորհված իրավունքից, նշում է շատ վիրավորական մի փաստ, որ Հայաստանը՝ որպես շահագործողի երկրիր, ի վիճակի չէ սերտիֆիկացնել օդանավերը և ավիաընկերությունները, վերահսկել թռիչքային անվտանգությունը՝ համապատասխան միջազգայնորեն ընդունված կանոնակարգի։ Սա նշանակում է, որ Քաղավիացիայի կոմիտեն, այսինքն՝ ՀՀ ավիացիոն իշխանությունը, իր պարտականությունները, ինչպես նշված է տվյալ զեկույցում, վերջին երկու տարվա ընթացքում չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել»,- ասաց նա։ Հակոբ Ճաղարյանի խոսքով՝  2015 թ․ ՀՀ ավիացիոն իշխանություններն անցել են միջազգային աուդիտ։ Աուդիտի արդյունքում Հայաստանը գրանցել է շատ բարձր ցուցանիշ, ինչն ինքը ներկայացրել է վարչապետին։ Իսկ հարցին, թե արդյո՞ք Տաթևիկ Ռևազյանը տեղեկացված է եղել այս թերացումներից, Ճաղարյանը պատասխանեց․ «Շատ խելք պետք չէր ունենալ ավիացիայի ոլորտից և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կառուցվածքին ծանոթ մասնագետի համար, որ հասկանար, որ նույնիսկ զեկուցելու կամ չզեկուցելու պարագայում, եթե չկա համապատասխան կառուցվածքը, եթե չկան համապատասխան փաստաթղթերի և այդ փաստաթղթերն օգտագործող մարդկանց վերապատրաստումների թարմացումները, եթե չկան նրանց ընդունման, կատարման և վերահսկման մեխանիզմները, այդ թերացումները պիտի լինեին և չէին կարող չլինել։ Այստեղ արդեն տեղեկացված լինել-չլինելը նշանակություն չունի»։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։
21:22 - 12 ապրիլի, 2020
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ծառայողների առնչությամբ հարուցվել է 2 քրեական գործ. Դատախազություն

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ծառայողների առնչությամբ հարուցվել է 2 քրեական գործ. Դատախազություն

ՀՀ հաշվեքննիչ պալատից և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ծառայողների առնչությամբ հարուցվել է 2 քրեական գործ:  Այս մասին տեղեկացնում է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Քրեական գործերից մեկը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի, 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, օդանավի վարձակալության համար գումարներ հատկացնելու, իսկ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելով խախտումներով գնումների գործընթաց կազմակերպելու, անհիմն վարձակալության գներ սահմանելու, օդանավի վարձակալության անհիմն ծախսեր կատարելու հետևանքով պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի առթիվ: Երկրորդ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով՝ Կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2016-2019 թվականների ընթացքում պաշտոնական փաստաթղթերում՝ տեսչական ստուգումների վերաբերյալ փաստաթղթերում, համապատասխան ստուգաթերթերում իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու դեպքի առթիվ: Երկու քրեական գործով իրականացվում են դեպքերի լիարժեք բացահայտմանն ուղղված ակտիվ քննչական, այլ դատավարական և օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումներ, որոնց շրջանակներում միջոցներ են ձեռնակվում ստուգելու նաև այլ երկրների տարածքում հայկական ավիափոխադրողների կողմից ապօրինի գործընթացներում ներգրավված լինելու հնարավոր հանգամանքները:
18:49 - 09 ապրիլի, 2020
Հրաժարվում եմ անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից․ Հակոբ Ճաղարյան

Հրաժարվում եմ անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից․ Հակոբ Ճաղարյան

Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեսբուքյան իր էջում գրում է․ «Մամուլից տեղեկացա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից իմ ներկայացրած հրաժարականի պահանջը: Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` «սեփական դիմումի համաձայն»: Իսկ աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները: Նախորդ Շաբաթ օրը` Ապրիլի 4-ին ես վարչապետին գրելեմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրե եմ` - հայկական քաղավիացիայի ԻՐԱԿԱՆ իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման,- հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները,- և նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները։ Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը:Հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը: Համաձայն օրենքի, հրաժարականիս պաշտոնական գրավոր դիմումը երկայացրել եմ Երկուշաբթի, Ապրիլի 6-ին: Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է: Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից»: Օրերս մամլո ասուլիսով կպարզաբանեմ մանրամասները»։
13:37 - 08 ապրիլի, 2020
Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը չի վստահում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տված լիցենզիաներին

Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը չի վստահում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տված լիցենզիաներին

2020 թվականի ապրիլի 4-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տարածեց հայտարարություն այն մասին, որ Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության և ԵՄ մասնագետները փետրվարի 3-7-ը աուդիտ են իրականացրել Քաղացիական ավիացիայի կոմիտեում և թվով երկու հայկական ավիաընկերությունում։ Նախ նշենք, որ խոսքը "Atlantis European Airways" և «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունների մասին է։ Infocom-ի տրամադրության տակ է հայտնվել Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության՝ «Ավիակոմպանիա Արմենիա»-ի տնօրենին ուղարկած նամակը։ Ստորև ներկայացնում ենք որոշ թարգմանված հատվածներ։ Նամակում ասվում է, որ Եվրոպական հանձնաժողովի՝ փետրվարի 3-7-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում (ՔԱԿ) անցկացրած մոնիթորինգի արդյունքում եկել են այն եզրակացության, որ Հայաստանը ներկայումս ի վիճակի չէ լիցենզավորել և վերահսկել իր օպերատորներին (ՀՀ-ում օդանավ շահագործողներին-հեղ․) և օդանավերին՝ միջազգային ստանդարտարտներին համապատասխան։ Որպես նշվածի հետևանք՝ ՀՀ ՔԱԿ-ը ներկայումս պատրաստվում է վերալիցենզավորել նախկինում իր կողմից լիցենզավորած բոլոր օպերատորներին։ Ըստ «Երրորդ երկրների օպերատորների մասին» կարգավորման 235-րդ հոդվածի` Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը միջոցներ է ձեռնարկում սահմանափակելու կամ կասեցնելու երրորդ երկրների օպերատորների թույլտվությունները, երբ կան ստուգելի ապացույցներ, որ օպերատորի պետությունը ընդունակ չէ լիցենզավորել և վերահսկել օպերատորին և/կամ օդանավին՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտներին համապատասխան։ Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ երրորդ երկրի օպերատորի՝ այս դեպքում «Ավիակոմպանիա Արմենիա»-ի թույլտվությունը կգործի միայն 2 դեպքում․ Օդային շտապօգնության թռիչքներ՝ հիվանդ կամ վնասված հիվանդներին առողջապահական հաստատությունների միջև տեղափոխման և/կամ հիվանդին բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Չնախատեսված թռիչքներ՝  չնախատեսված, հրատապ նշանակության, որոնք իրականացվում են հանրային շահի համար (հումանիտար առաքելություններ կամ աղետների հետ կապված գործողություններ)։ «Ավիակոմպանիա Արմենիա»-ն, ըստ պահանջի, պետք է Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությանը և անդամ երկրների իրավասու մարմիններին ապացուցի, որ թռիչքներն իրականացնում են վերոնշյալ նպատակներով։ Վերոնշյալի մասին «Ավիակոմպանիա Արմենիա»-ն տեղեկացվել էր դեռևս սույն թվականի մարտի 12-ին և հնարավորություն էր տրվել, որպեսզի իր կարծիքը հայտնի մինչ սույն թվականի մարտի 19-ը։ Մարտի 18-ին «Ավիակոմպանիա Արմենիա»-ն հայտնել է իր աջակցությունը վերալիցենզավորման գործըթացին և իր պատրաստակամությունը՝ անցնելու Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալություն ավելի խիստ հսկողության։ Ավիաընկերությունը նաև տեղեկացրել է «Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացային» ներգրավվելու իր մտադրության և IOSA-ում գրանցվելու ցանկության մասին։ Սակայն Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը հայտնել է, որ ավիաընկերության նշածը չի վերաբերում այս իրավիճակին։ Գործակալությունը նշել է, որ ներկայումս չունի վստահություն ՀՀ ՔԱԿ-ի կողմից տրված լիցենզիայի նկատմամբ։ Այդ լիցենզիան է այն հիմքը որով «Ավիակոմպանիա Արմենիա»-ն տրվել է TCO (Երրորդ երկրի օպերատոր) լիցենզիա։ Ստորև կարող եք տեսնել նամակի բնօրինակը․
14:20 - 07 ապրիլի, 2020
Բավական զգայուն են խախտումները, չեմ կարող բացահայտել. Ինչ է կատարվում Քաղավիացիայի կոմիտեի շուրջ
 |lragir.am|

Բավական զգայուն են խախտումները, չեմ կարող բացահայտել. Ինչ է կատարվում Քաղավիացիայի կոմիտեի շուրջ |lragir.am|

lragir.am: ՀՀ վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանն անդրադարձել է մամուլում ու սոցցանցերում տարածված տեղեկությանը, թե Միջազգային ավիացիոն կազմակերպությունը Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին զրկել է լիցենզիայից։ Պարոն Ճաղարյան, ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ լիցենզիայից զրկելու մասին է խոսքը։ Լիցենզիայից զրկելը ճիշտ արտահայտություն չէ։ Աշխարհում գոյություն ունի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն (ԻԿԱՕ)։ ԻԿԱՕ-ն ունի կարգավորումներ, ԻԿԱՕ-ի անդամ երկրները, որոնց թվում է նաև Հայաստանի Հանրապետությունը, պարտավոր են կատարել ԻԿԱՕ-ի ստանդարտները՝ անվտանգության, օդանավերի պիտանելիության, վերահսկողության կարգավորման և այլն։ Ավիացիայի կարգավորման բոլոր ոլորտներում պարտավոր են կատարել այդ ստանդարտները, և խորհրդատվական պրակտիկա էլ կա։ Միջազգային հանրությունը լիցենզիա չի տալիս ոչ մի երկրի, այսինքն՝ ԻԿԱՕ-ն, Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը ոչ թե լիցենզիա են տալիս, այլ ուղղակի գնահատում են կատարվող աշխատանքի որակը, թե ինչպես են կատարվում միջազգային կարգավորումները, և տալիս են իրենց գնահատականը։ Ի՞նչ խնդիրներ են արձանագրվել Հայաստանի վերաբերյալ։ Հայաստանն ունի խնդիր, Հայաստանի ավիացիոն իշխանությունները ունեն խնդիրներ։ Ես այս պահին իրավունք չունեմ բացելու խնդիրների ամբողջ ծավալը։ Ես երկրի ղեկավարին համապատասխան զեկույցը ներկայացրել եմ։ Թե ինչ կարվի հետագայում, դա արդեն երկրի ղեկավարի որոշումն է։ Հայաստանն իրականում ունի բազմաթիվ անհամապատասխանություններ, և այդ անհամապատասխանությունները կարգավորվելու կարիք ունեն։ Խախտումները լո՞ւրջ են, ինչ-որ պատժամիջոցնե՞ր են սպառնում Հայաստանի քաղավիացիայի ոլորտին։ Բավական զգայուն են խախտումները։ Կներեք, չեմ կարող բացահայտել, քանի որ դրա իրավունքը չունեմ, դրանք ծառայողական փաստաթղթեր են։ Ես իմ վերլուծությունը, պատճառները, կարգավորման եղանակները ներկայացրել եմ վարչապետին, որոշումը պետք է իրենք կայացնեն։
13:06 - 05 ապրիլի, 2020
Տեղեկատվությունը, ըստ որի՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ Քաղավիացիայի կոմիտե

Տեղեկատվությունը, ըստ որի՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ Քաղավիացիայի կոմիտե

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Հայաստանն ինքնիշխան պետություն է և որևէ կառույց չի կարող զրկել ՀՀ օրենքով գործող պետական կառույցին իր լիազորությունները կատարելու իրավունքից: 2020 թվականի փետրվարի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) և Եվրոպական Միության (այսուհետ՝ ԵՄ) մասնագետների կողմից իրականացվել է Կոմիտեի և թվով երկու ավիաընկերությունների գնահատման այց: 2020 թվականի մարտի 6-ին Կոմիտեն և գնահատում անցած երկու ընկերությունները ստացել են Գործակալության կողմից նախնական գնահատման արդյունքները, որի վերաբերյալ Գործակալությունն ակնկալում է ստանալ Կոմիտեի կարծիքը գնահատման արդյունքների վերաբերյալ զեկույցը վերջնական տեսքի բերելու նպատակով: Այսպիսով, Գործակալությանն ուղղված դիտարկումները Կոմիտեն ուղարկելու է ապրիլի 6-ին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք ամիսներ առաջ, Եվրոպական Հանձնաժողովը նախատեսում է 2020 թվականի մայիսի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Բրյուսել քաղաքում անցկացվելիք Եվրոպական անվտանգության թիմի նիստի լսումներին ներկայացնել Գործակալության արձանագրած դիտարկումները և Կոմիտեի պարզաբանումները, որին հրավիրված է նաև Կոմիտեն: Միաժամանակ, նախկինում արդեն բազմիցս տեղեկացրել ենք, որ Կոմիտեն ունի լուրջ խնդիրներ, որոնք նոր չեն, ունեն շատ երկար տարիների պատմություն, որոնք պահանջում են բավական ժամանակ և ռեսուրսներ կառույցը արդիականացնելու համար: Այդ ուղղությամբ արդեն իսկ արվում են և արվելու են լուրջ և կտրուկ քայլեր: Իսկ ինչ վերաբերվում է այն երկու ավիաընկերություններին, որոնք ժամանակավորապես զրկվել են երրորդ երկրի շահագործման վկայականներից, ապա կարևոր է նշել, որ նրանք զրկվում են միայն ժամանակավորապես, միայն եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից և կարող են իրենց թռիչքները շարունակել այլ պետություններ: Ավելին, այս որոշումը միայն վերաբերվում է Հայաստանում գրանցված ավիաընկերություններին, որոնք իրականացնում են սակավաթիվ թռիչքներ դեպի Եվրոպական ուղություններ, և այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենա այլ միջազգային ընկերությունների կողմից իրականացվող թռիչքների վրա: Ի հավելումն, պետք է նշենք, որ Կոմիտեն սերտորեն համագործակցում է ավիաընկերությունների ղեկավարությունների հետ ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու ուղղությամբ: Կից ներկայացնում ենք նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Տարածաշրջանային պատասխանատու, օդային երթևեկության կառավարման/գլխավոր աուդիտոր Լեոնարդ Վիքսի բաց նամակը Հայաստանի հասարակությանը»։
18:57 - 04 ապրիլի, 2020